29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Աշխարհում այսօր մնացել են շուրջ 500 «օրենքով գողեր», որոնք ապրիլին Հայաստանում խորհրդարանական կառավարման վերջնական անցումից հետո պատրաստվում են հավաքվել Երևանում:
Մեր տեղեկություններով՝ հավաքը Հայաստանում կազմակերպելու են իշխանության մաս կազմող, քրեական աշխարհի հետ սերտորեն կապված օլիգարխները:
Նրանցից շատերը Ռուսաստանի, Վրաստանի և Ուկրաինայի իրավապահներին կողմից հետախուզման մեջ են:
Մեր տեղեկություններով՝կազմակերպիչ օրիլգարխները սպասում են, որպեսզի ապրիլին Սերժ Սարգսյանի վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո նրանից անհրաժեշտ համաձայնություն ստանան և նշանակեն «սխոդկայի» ամսաթիվը»:
«Ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
«Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը նախագահ չընտրված՝ պլանավորում է իր առաջին արտասահմանյան այցը: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նա պատրաստվում է մարտի 5-ին մեկնել ԱՄՆ, մասնավորապես Լոս Անջելես, որտեղ հանդիպում կունենա տեղի հայ համայնքի հետ:
Հավանաբար Սարգսյանը ցանկանում է իրականացնել համայն հայերի նախագահ լինելու իր հռչակած նպատակը: Սակայն Սարգսյանին ԱՄՆ-ում տհաճ անակնկալ է սպասվում, որովհետեւ լոսանջելեսահայերը նրանից պահանջելու են օգտագործել իր սահմանադրական իրավունքը եւ ներում շնորհել «Սասնա ծռերին»:
Սարգսյանը, իհարկե, կարող է ասել, որ ինքը դա չի կարող անել առանց Սերժ Սարգսյանի, եւ ներման իրավունքը պատկանում է վարչապետին: Բայց ամեն դեպքում, անհասկանալի է, թե նա ընդհանրապես ինչու է նման հանդիպումներ կազմակերպում, երբ բոլոր հարցերը ի սկզբանե իրենից կախված չեն, եւ ինքը չունի լիազորություններ, պատասխանը հայտնի է. «Ես ոչինչ որոշող չեմ»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ԱԺ ելույթը մոնոտոն էր, ոչ ծրագրային, հայեցակարգային թեզիսներ չկային, չնայած ասացին, որ 27 էջանոց ելույթը գրված՝ իր կողքը դրված էր․
«Ինքը չի սիրում գրված տեքստեր, սիրում է բանավոր խոսել»: ՀՀԿ-ականների մի մասն իրենց թեկնածուի մոնոտոնությունը բացատրեց նրանով, որ Արմեն Սարգսյանը քաղաքական գործիչ չէ, այդ պատճառով «դրայվ» չկար:
Ընդ որում՝ նրա ելույթը 20-րդ րոպեից ընթացավ կիսադատարկ դահլիճում. գեներալները դուրս եկան՝ իրենց հետ տանելով ՀՀԿ օլիգարխիկ թեւին։ Մինչեւ վերջ մնաց Աշոտ Արսենյանը, իսկ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ քաղաքական մասն էլ դահլիճում չէր, ԲՀԿ-ն՝ նույնպես:
ՀՀԿ ջահելներն էլ դահլիճ վերադարձան օրվա երկրորդ կեսին, որովհետեւ սկսվելու էր Հրայր Թովմասյանի ՍԴ անդամության քննարկումը՝ «համայնքը» պետք է կանգներ ՍԴ նախագահ գնացող ընկերոջ թասիբին:
Սաբոտա՞ժ եք անում Արմեն Սարգսյանին՝ հարցրինք Էդուարդ Շարմազանովին։ «Ոչ մի դեպքում ու երբեք. միայն լրագրողներիդ մտքով կարող են նման բաներ անցնել»:
Այդ դեպքում ինչո՞ւ էր դահլիճը դատարկ՝ հարցրինք Վահրամ Բաղդասարյանին։ «Ձեր աչքին է դատարկ, դահլիճը նորմալ վիճակում է»: Դուք ինքներդ առավոտյան վերցրիք ներկա-բացակաների ցուցակը եւ մի լավ տնտղեցիք: «Երկրորդում եմ` դահլիճում նորմալ թվով մարդիկ են նստած, մնացածն էլ իրենց սենյակներում ելույթի են պատրաստվում»»:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչներից ահազանգել են «ՀԺ»-ի խմբագություն՝ նշելով, որ պոլիկլինիկաներում չկան պետպատվերով բուժման ուղեգրի ձեւաթղթեր, եւ իրենք ստիպված են անորոշ ժամանակով սպասել, մինչեւ որ հնարավորություն ստանան անհրաժեշտ բուժօգնության համար հիվանդանոց դիմելու:
Ավելի ուշ տեղեկացանք, որ խնդիրն առկա է նաեւ Տավուշի մարզում, եւ մարդիկ, չնայած իրավունք ունեն բուժվել պետպատվերով ու անվճար, ստիպված դիմում են վճարովի բժշկական օգնություն ստանալու համար:
ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից նշեցին, որ խնդիրը տեխնիակական է եւ կապված է տարեսկիզբ լինելու հետ: Հավաստիացրին, սակայն, որ դա չի նշանակում, թե արդեն երկու ամիս պոլիկլինիկաները պետպատվերով բուժօգնության ուղեգիր չեն ունեցել, եւ երկու ամիս հիվանդները սպասում են:
Նախարարությունից մանրամասնեցին, որ ամեն տարի, համաձայն «Գնումների մասին» օրենքի, իրականացվում է ուղեգրերի տպման գործընթաց: Մարզերում նախորդ տարվանից ունեցած ձեւաթղթերը վերջացել են»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանը որոշել է ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության՝ Վազգեն Սարգսյանի անվան փողոցը վերանվանելու նախագիծն ընդգրկել ավագանու առաջիկա նիստի օրակարգ:
Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարի 1-ին Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը հանդես էր եկել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց անվանակոչելու եւ հուշարձանը տեղադրելու մասին իրավական ակտ ընդունելու նախաձեռնությամբ, ըստ որի՝ առաջարկվում է Կենտրոն վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երեժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի եւ ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը վերանվանել Վուդրո Վիլսոնի անվամբ»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից՝ Լիսկայից ոչ պակաս «էկզոտիկ» մարզպետի՝ Վահե Հակոբյանի պատճառով նախկին մարզպետ, նրա անվանակից Վահե Հակոբյանը հեռացել է Հայաստանից եւ ընտանիքով հիմնավորվել Ավստրիայում։ Փորձում է այնտեղ բիզնես-գործունեություն ծավալել: Թեեւ նրա մերձավորները պնդում են, որ ժամանակ անց կվերադառնա:
Հիշեցնենք, որ Վ. Հակոբյանը նեղսրտած է հեռացել Հայաստանից, որովհետեւ հույս ուներ, որ ռեյտինգային կարգով մարզից պատգամավոր կընտրվի:
Ի դեպ, նա շքեղ տուն է կառուցել Հաղթանակի զբոսայգուն հարակից թանկ թաղամասում, բայց այսօր տան դռները փակ են, ոչ ոք այնտեղ չի ապրում: Հայաստանում է ապրում եւ աշխատում նրա հայրը՝ Քաջարանի կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ով այժմ Ախթալայի կոմբինատի տնօրենն ու սեփականատերն է։
«Հրապարակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Ինչո՞ւ որոշեցիք նախագահի ընտրության քննարկումները նշանակել մարտի 1-ին, որը ոչ բարենպաստ ֆոն է եւ կարող է հիմնական լեյտմոտիվ դառնալ ընդդիմության համար, չէ՞ որ նախօրոք ասվել էր, որ քննարկումների եւ ընտրության օրը մարտի 2-ն է՝ հարցրինք իշխանական աղբյուրին:
«Կարծում եմ` որեւէ փոփոխություն էլ չի եղել. մարտի 1-ին ենք սկսելու, որպեսզի ժամանակի առումով կաշկանդված չլինենք՝ հնարավոր է քննարկումները երկար տեւեն` ծրագրային ելույթ, հարց ու պատասխան, ելույթներ-մտքերի փոխանակում»:
Թե՞ մտավախություն ունեք, որ առաջին փուլով չի անցնի, 2-րդ փուլի համար լյուֆտ թողեցիք։
«Նախ հավատացած եմ` 2-րդ փուլ չի լինի, մեր թեկնածուն, ինչպես մեր առաջնորդն է ասել, կանցնի մեծ կոնսոլիդացիայի պայմաններում, լինելու դեպքում էլ ոչ մի խնդիր չկա՝ կընտրվի ավելի քիչ ձայներով»:
Իսկ եթե քննարկումները կարճ տեւեն, հնարավո՞ր է քվեարկությունը նույն օրը լինի: «Չեմ կարծում, հարցի քննարկումից հետո ԱԺ-ն կանցնի օրակարգի հաջորդ հարցին, իսկ քվեարկությունը կսկսվի հաջորդ օրը, ժամը 10-ից։ Բայց որոշելու է հաշվիչ հանձնաժողովը»:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Երեկ իսկապես աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ. ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը կողմ քվեարկեց «Ելք» խմբակցության կողմից խորհրդարան ներկայացված նախաձեռնությանը: «Ելք»-ը առաջարկում էր Ազգային Ժողովի անունից ընդունել հայտարարություն, որը վերաբերվելու էր 2008թ. Մարտի 1-2-ի իրադարձություններին, եւ ՀՀԿ-ն համաձայնվեց հարցը ընդգրկել օրակարգ:
ՀՀԿ-ն կողմ քվեարկեց մի հայտարարության քննարկմանը, որի առաջին կետում խոսվում է 2008թ. նախագահական ընտրությունների կեղծման մասին: Ավելորդ է հիշեցնել, որ հենց այդ ընտրությունների արդյունքում նախագահ հռչակվեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Բայց ՀՀԿ-ի քվեարկությունը չի կարելի դիտարկել Սերժ Սարգսյանին թիկունքից հասցված հարված: Այդ քվեարկությամբ ՀՀԿ-ն պաշտպանում է Սարգսյանի թիկունքը, քանի որ հարվածը սպասվում է այլ տեղից: «Ելք»-ի հայտարարության երկրորդ կետում կա պահանջ սեղմ ժամկետներում բացահայտել եւ պատասխանատվության կանչել Մարտի 1-2-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին եւ անմիջական կատարողներին, ինչպես նաեւ խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին:
Ում նկատի ունեն ՀՀԿ-ականները Մարտի 1-ի կազմակերպիչ ասելով, եւ ում դեմ է ուղղված այս որոշումը, որի ընդունման օգտին միաձայն կողմ են քվեարկել ՀՀԿ-ականները: Այս հարցը հնչեցնելիս, բոլորի հայացքները միանգամից ուղղվում են դեպի Ռոբերտ Քոչարյանը: ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը, որը ղեկավարել է Մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրող հանձնաժողովը, հայտարարում է, որ ինքը 10 տարի առաջ կողմնակից է եղել, որ իրավապահ մարմինները հարցաքննեն այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Պարզ է չէ, որ սրանից 10 տարի հետո էլ Սամվել Նիկոյանը կարող է հայտարարել, որ ինքը կողմնակից է եղել Սերժ Սարգսյանի հարցաքննությանը, եւ նույնիսկ ընդհատակյա պայքարել է նրա իշխանության գործունեության դեմ: Բայց դա այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը չլինի իշխանության ղեկին: Առայժմ Նիկոյանը բացահայտում է, թե որքան հետեւողական է ինքը եղել Քոչարյանին հարցաքննելու հարցում, եւ եթե սկսի պահանջել, որ պատասխանատվության ենթարկվեն այն պաշտոնյաները, ովքեր անտեսել են այդ պահանջը եւ չեն հարցաքննել Քոչարյանին, հանկարծ չզարմանանք: Նիկոյանը եւ մյուս ՀՀԿ-ականները չափազանց հետեւողական են, երբ հարցը վերաբերվում է երկրում օրինականության ապահովմանը:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, ովքեր Քոչարյանի իշխանության տարիներին եղել են իշխանության մեջ, հիմա հանդես են գալիս նրա դեմ: Նրանց ասածն այն է, որ եթե անհրաժեշտ լինի, ապա իրենք ոչ միայն կողմ կլինեն «Ելք»-ի հայտարարությունը օրակարգ ընդունելուն, այլ կարող են կողմ քվեարկել դրա ընդունմանը: Իրադարձությունների նման անակնկալ եւ սրընթաց զարգացումը ուղղակի անհնար կլիներ, եթե ՀՀԿ-ի ներսում մտահգություն չունենային, որ Ռոբերտ Քոչարյանը իշխանության վերատիրանալու ծրագիր ունի: Երբ Ռոբերտ Քոչարյանը 2008թ. իշխանությունը հանձնեց Սերժ Սարգսյանին, լուրեր տարածվեցին, որ նրանց միջեւ պայմանավորվածություն կա, որ 2011թ. Քոչարյանը նախագահ Սարգսյանի կողմից պետք է նշանակվի վարչապետի պաշտոնում, եւ նրանք այդպես պետք է կիսեն բաժնետիրական հիմունքներով իրենց պատկանող իշխանությունը: 2011թ. Քոչարյանը վարչապետ չնշանակվեց, ինչը շատերին առիթ տվեց մտածելու, որ բաժնետերերի միջեւ ընդհանուր ունեցվածքի կառավարման եւ տնօրինման շուրջ արմատական տարաձայնություններ կան: Գուցե այդ տարաձայնություները հարթվեին 2018թ., եթե նախագահ Սերժ Սարգսյանը ռոտացիայի կարգով Քոչարյանին հանձներ իշխանության մենեջմենթը իրականացնելու հնարավորությունը: Բայց Սերժ Սարգսյանը ոչ միայն մտադիր չէ դա անել, այլ ակնարկում է, որ կարող է վիճարկել Քոչարյանի սեփականության իրավունքի օրինականության հարցը:
Հայերը ընդհանրապես զուրկ են բաժնետիրական սեփականություն կառավարելու հմտություններից եւ չունեն նման ավանդույթներ: Խոսքը ոչ միայն նյութական սեփականությանն է վերաբերվում, այլ այնպիսի նուրբ ոլորտի, ինչպիսին իշխանությունն է: Չնայած իշխանության համատեղ տիրապետումն ու կառավարումը հատուկ չէ ոչ միայն հայ քաղաքական մշակույթին, այլ անհասկանալի կատեգորիա է համաշխարհային պատմության համար: Երբ որեւէ մեկը իշխանությունը փոխանցում է մեկ ուրիշին, դա դիտարկվում է ոչ թե բարի կամքի, այլ այն պահելու անհնարինության դրսեւորում: Հենց այդ պատճառով իշխանություն հանձնելը ամենեւին առիթ չէ, որ փոխադարձության ակնկալիք ունենաս, մանավանդ, որ ում հանձնել ես իշխանությունը, նա այն պահելու խնդիր չունի: Այնպես որ, մինչեւ վարչապետի ընտրությունները մենք դեռ ականատեսն ենք լինելու Մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպիչների եւ մեղավորների բացահայտմանը ուղղված ջանքերի գործադրմանը: Իսկ թե որքան կխորանա կազմակերպչի որոնման քննությունը, եւ արդյոք հանցագործի վերջնական բացահայտումն ու դատապարտումը տեղի կունենա, թե դա կմնա սպառնալիքների մակարդակում, կախված է միայն թիրախի վարքագծից»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ «վերստին» Ազատության հրապարակ «գործուղվելու» մասին, միանշանակ չի ընդունվել ո՛չ իր շրջապատի, ո՛չ գործընկերների կողմից։
Մեր տեղեկություններով, նրա շրջապատում կան մարդիկ, ովքեր փորձում են հետ պահել նրան այդ քայլից։ Ավելին՝ զգուշացնում են, որ կրկին կհայտնվի բանտում, սակայն նրան այդ զգուշացումները հետ չեն պահում, նա «պատրաստ է նորից բանտ նստել»։ Ինչ վերաբերում է դաշինքի ընկերներին, ապա այստեղ եւս միասնական կարծիք չկա՝ եթե «Քաղաքացիական պայմանագրի» կազմը կողմ է փողոց դուրս գալուն, ապա «Լուսավոր Հայաստանում» ավելի «ինստիտուցիոնալ» պայքարի կողմնակից են՝ ամբիոններից ու անարյուն։ Փողոց դուրս գալուն դեմ չէ նաեւ Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»։ Եթե դիրքորոշումների տարբերությունը խորանա, չի բացառվում, որ Էդմոն Մարուքյանի թիմն առանձնանա «Ելք» դաշինքից, իսկ մյուս երկու կուսակցությունն արդեն մեկ կուսակցություն դառնան»։
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում:
«Երեկ վերջապես իրավապահներին հաջողվեց հայտնաբերել դեռեւս հունվարի 30-ից անհետ կորած 26-ամյա երիտասարդի դին: Դին հայտնաբերվել է Լիեւյան կամրջի տակ:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երիտասարդը՝ Վարդան Մնացականյանը, մինչեւ հունվարի 30-ը աշխատել է գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսիա» տոնավաճառում, որպես մաքրության գծով պատասխանատու: Դեպքից առաջ, մեզ հասած տեղեկություններով, վիճաբանություն է տեղի ունեցել տոնավաճառի անվտանգության աշխատողներից Արտաշ անունով մեկի հետ:
Տհաճ խոսակցություն է եղել գումարի հետ կապված, որից հետո երիտասարդին դաժան ծեծի են ենթարկել ու պարտավորեցրել վերադարձնել գումարը:
Այդ օրվանից հետո երիտասարդը այլեւս գործի չի գնացել, եւ երեկ, փաստորեն, նրա դիակը հայտնաբերվել է Կիեւյան կամրջի տակ»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.