23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԲՀԿ-ականները նախապես հայտարարել էին, որ, ի տարբերություն այլ կուսակցությունների, մարտի 17-ին կայանալիք համագումարում հրապարակելու են իրենց կուսակցության համամասնական ցուցակը: Սակայն երեկ թերթին հայտնի է դարձել, որ ցուցակը հրապարակայնացվելու է միայն մարտի 21-ին: ԲՀԿ թերթի աղբյուրների հավաստմամբ, ոչ Տիգրան Թորոսյանը և ոչ էլ Աղասի Արշակյանը ԲՀԿ-ում չեն լինի: Ինչ վերաբերում է Հմայակ Հովհաննիսյանին, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը դեռ չի կողմնորոշվել: Ինչպես հայտնի է, Հմայակի համար միջնորդում են ռուսական դեսպանատունը և այլ ռուսական կառույցներ, բայց նրա հետագա գործունեության համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում:
«Հրապարակ». Թերթը գրում է, որ երեկ` խորհրդարանական ընտրությունների թեկնածուների առաջադրման առաջին օրը, մեր քաղաքական կուսակցությունները, այդ թվում` արմատական ընդդիմություն Հայ ազգային կոնգրեսը, չշտապեցին գրանցվել կամ բացահայտել իրենց համամասնական ցուցակները, սակայն, ըստ տեղեկությունների, ՀԱԿ ցուցակն արդեն պատրաստ է: «Ընդ որում, ինչպես հայտարարվել էր ՀԱԿ վերջին հանրահավաքի ժամանակ, այն կազմել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Մեզ հաջողվեց ճշտել ցուցակի առաջին վեցնյակը: Առաջին երեք տեղերը վաղուց էին հայտնի` Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյան, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան: Ցուցակի 4-րդ հորիզոնականում, ըստ ամենայնի, լինելու է ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը, 5-րդում` ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Ցուցակի առաջին տիկինը, ինչպես եւ սպասելի էր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն է` 6-րդ տեղում: Ըստ մեր տեղեկությունների` «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն ընդգրկված է առաջին ութնյակում: Նրա հարեւանությամբ կլինի Հրանտ Բագրատյանի անունը: Ի դեպ, ամենալուրջ վեճերը ծագել են Գագիկ Ջհանգիրյանի եւ Դավիթ Շահնազարյանի պարագայում, ովքեր կուսակցությունների ղեկավարներ չեն, սակայն Տեր-Պետրոսյանը մտադիր է եղել նրանց առաջին տասնյակում գրել: Թե ինչպես է ավարտվել վեճը, կերեւա մոտ օրերս»,- գրում է «Հրապարակ»-ը:
ՀՀԿ-ական պատգամավոր, «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը, որն ընտրվել է Արարատի մարզի թիվ 18 ընտրատարածքից, հայտարարել էր, որ հոգնել է պատգամավորությունից և այլևս չի առաջադրվելու: Վերջերս թերթի հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվի, նման ցանկությո՞ւն էլ չունի, Ղազարյանը պատասխանել էր` մի քանի օրից պարզ կդառնա: Երեկ թերթի լրագրողը հետաքրքրվել է` ի՞նչ պարզվեց, ընդգրկվե՞լ է համամասնական ցուցակում: Նա կտրուկ պատասխանել է, թե իրեն չի հետաքրքրում, և ավարտել զրույցը:
Հրապարակ թերթը գրում է որ, թիվ 21 ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ-ն որոշել է պաշտպանել ՄԱՊ ընկերության բաժնետեր Ալեքսան Պետրոսյանին, հնարավոր է առաջադրվի Արմավիրի «Պարենարդշին» ԲԲԸ նախագահ, մի քանի ՍՊԸ-ների հիմնադիր Աշոտ Հակոբյանը: Առաջադրվելու իր որոշման վերաբերյալ թերթի հարցին ի պատասխան Հակոբյանն ասել է. «Ճիշտն ասած` Արմավիրում ստեղծվել է նախաձեռնող խումբ, որն ինձ առաջարկել է առաջադրվել: Ես հարգանքով եմ վերաբերվում այդ առաջարկին, բայց վերջնական որոշում կկայացնեմ առաջիկա շաբաթվա ընթացքում»: Թերթը հիշեցնում է, որ սա այն տարածքն է, որտեղի երկու հիմնական թեկնածուները` Նահապետ Գևորգյանը և Ռուստամ Գասպարյանը, փոխադարձ համաձայնությամբ հայտարարեցին չառաջադրվելու իրենց որոշման մասին:
Հրապարակ թերթը գրում է, որ ՀՀԿ գոյություն չունեցող շտաբի ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը շարունակում է չմասնակցել Աժ նիստերին: «Այս նստաշրջանին Հովիկ Աբրահամյանը չի մասնակցել: Ի դեպ, ՀՀԿ գործկոմի նիստը, որը, հանրապետականների խոսքով, ընտրացուցակների առումով վճռական է լինելու, կայանալու է հաջորդ շաբաթ` կանանց տոների օրերին»,- գրում է «Հրապարակ»-ը:
«Լավ չես հասկանո՞ւմ, աղջիկ ջան, որ քո հետ խոսալու բան չունեմ»,-երեկ թերթի թղթակցին հեռախոսով պատասխանել է ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը` Նովոն, երբ լրագրողը փորձել է պարզել` վերջապես առաջադրվելո՞ւ է Արմավիրի թիվ 21 ընտրատարածքում, թե՞ ոչ: Նշենք, որ խոսքն այն մասին `, որ այստեղ որոշվել ` խաղից հանել երկու թեկնածուներին էլ` ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանին և ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանին, և ՀՀԿ-ական Ալիկ Պետրոսյանի թեկնածությունն է առաջ քաշվել: Բայց դրանից հետո Նահապետ Գևորգյանը կրկին հայտարարել Էէր, թե ինքն առաջադրվելու է: Թերթի զանգելու պատճառը դա էր: Սակայն նախօրեին Նովոն պատգամավորներից մեկի մոտ արդարացել է. «Ես էսքան ժամանակ ինձ ճիշտ եմ պահել` ոչ մի լրագրողի հարցազրույց չեմ տվել»: Փաստորեն, նրա պատկերացմամբ` ճիշտ պատգամավորը նա է, ով հարցազրույցներ չի տալիս:
«Հրապարակ».
«Հրապարակ».Թերթը գրում է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է խորհրդարան մտնել զարտուղի ճանապարհներով: «Օրերս գրվեց, որ 37 ընտրատարածքում, որտեղից նախորդ ընտրություններին առաջադրվել էր Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը, այս ընտրություններում Լիսկայի հովանավորությամբ առաջադրվելու է 28-ամյա ոմն Հայկ Գեւորգյան, ով Լիսկայի որդու անգլերենի ուսուցիչն է: Սյունիքում բավականին ծանր են տանում այս թեկնածուի առաջադրումը` համարելով, թե «ով է նա, որ իրենց մոտից պատգամավոր ընտրվի մեծամասնականով»: Սակայն Սյունիքում կարծիք կա, որ այդ երիտասարդին առաջադրելով` Լիսկան իր եղն է ընդամենը ապահովագրում ԱԺ-ում: Այսինքն, Սուրիկ Խաչատրյանն այդ թեկնածուին ուզում է անցկացնել խորհրդարան, որպեսզի «բրոնյա» անի իր տեղը խորհրդարանում: Ըստ մշակված ծրագրի, ընտրություններից հետո, եթե բանը հասնի մարզպետների փոփոխությանը, նշված պատգամավորը կհրաժարվի, եւ նրա փոխարեն խորհրդարան կանցնի Սուրիկ Խաչատրյանը»,- գրում է «Հրապարակ»-ը:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր համաձայնությունն է տվել Արագած Ախոյանին` առաջադրվելու թիվ 15 ընտրատարածքում: Նրան այստեղ լուրջ մրցակցություն է սպասվում ի դեմս ՀՀԿ թեկնածու Մնացական Մնացականյանի: Առաջադրվելու մտադրություն ունի մեկ այլ ՀՀԿ-ական ևս` Խաչիկ Մանուկյանը, ով 2007թ. այս տարածքից պատգամավոր ընտրվեց կրկնակի ընտրության արդյունքներով: Այս անգամ ՀՀԿ-ի ընտրությունը կանգ է առել ոչ թե «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի տիրոջ` Մանուկյանի, այլ Թալինի քաղաքապետ Մնացականյանի վրա, որն էլ, ասում են, պատգամավոր է դառնալու այս տարածքից:
ԲՀԿ-ում վերջնական որոշում չեն կարողանում կայացնել, թե մեծամասնական ընտրատարածքներում ում պետք է առաջադրեն: Մասնավորապես հայտնի չէ, թե ում կառաջադրի ԲՀԿ-ն թիվ 12 ընտրատարածքում: Այդ ընտրատարածքից 2007թ. պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ անդամ Վերսանդիկ Հակոբյանը, ով վերընտրվելու ցանկություն չունի: Բայց ԲՀԿ-ում այս տարածքի համար հարմար թեկնածու չեն կարողանում գտնել: Անորոշ է նաև Արագած Ախոյանի վիճակը: Վերջինս ցանկանում է առաջադրվել թիվ 15 ընտրատարածքում, բայց ԲՀԿ ղեկավարը դեռևս չի կողմնորոշվում` թույլ տա՞լ նրան առաջադրվել, թե՞ ոչ: Այս տարածքում ՀՀԿ թեկնածուն Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանն է, որի շանսերը բարձր են գնահատվում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.