23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հրապարակ». Թերթը գրում է, որ ԱԺ պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, տեղեկացրել է, որ երեկ հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ: «Հակոբյանը նրանց տեղեկացրել է, որ թիվ 19 ընտրատարածքում տիրում է վախի մթնոլորտ, քանի որ գեներալ Սեյրան Սարոյանն ահաբեկում է այլ դիրքորոշում ունեցող ընտրողներին: Հակոբյանն ասել է, որ իր նախընտրական հանդիպումները պատրաստվում է անցկացնել գիշերային ժամերին, որպեսզի Սարոյանը չիմանա, թե հատկապես ովքեր են եկել հանդիպելու իր հետ: ԺՀՄԻԳ դիտորդներին գիշերային հանդիպումների գաղափարը հետաքրքիր է թվացել, եւ նրանք ցանկություն են հայտնել մասնակցել դրանց: Ի դեպ, Հակոբյանը մեզ հայտնեց, որ հստակ ապացույցներ ունի, որ վերջին 5 տարվա ընթացքում Սարոյանն առնվազն 2 տարի 7 ամիս բացակայել է Հայաստանից, ինչը նշանակում է, որ մշտապես չի բնակվել երկրում: Սարոյանի գրանցումը չեղյալ ճանաչելու հայցով Հակոբյանը դիմել է վարչական դատարան: «Դիմելու եմ նաեւ ՍԴ, իսկ Հայաստանում մերժվելու դեպքում` նաեւ Եվրադատարան»,-տեղեկացրեց Հակոբյանը»,- գրում է «Հրապարակ»-ը:
«Հրապարակ». Երեկ Ազատության հրապարակում կազմակերպված ՀԱԿ հանրահավաքին մասնակցում էր դերասան, երգիծական հեռուստահաղորդումներից բոլորին հայտնի Հովհաննես Ազոյանը` Հովոն: Նա նույնիսկ հարթակ բարձրացավ և ջերմ բարևեց Խաչատուր Սուքիասյանին: Ազոյանը երևի որոշել է փորձել ընդդիմադիրի փշոտ ու դժվարություններով լեցուն դերը: Օրեր առաջ նա այցելել էր նաև Մաշտոցի պուրակ: Իսկ հեռուստատեսությունում չեն սիրում ակտիվ և հատկապես ընդդիմադիր հայացքներ ունեցողներին:
«Հրապարակ». Այս ընտրությունները ևս հավակնում են վերածվել փողի մրցավազքի: Երեկ թերթը ուշագրավ մանրամասներ է իմացել ընտրությունների ֆինանսական կողմի մասին: Պարզվում է` թեկնածուներից ոմանք հսկայական վարկեր են վերցրել նախընտրական ծախսերն անելու համար: Այս ընտրություններում մեկ թեկնածուի ծախսած գումարի չափը 500 հազար դոլարից մինչև 2 միլիոն դոլարի է հասնելու: Ասենք, «Դերժավա» ընկերության սեփականատեր Արկադի Համբարձումյանն ամենաբարձր պլանկան է դրել: Թեկնածուներից մեկը թերթին պատմել է, որ երբեմն իրենց ցանկությունից էլ չի կախված ծախսվող գումարի չափը` երբ տեսնում են, որ մրցակիցն իրենցից շատ է ծախսում, կամ տեսնում են, որ մրցակցի շանսերը մեծ են, արդեն ծախսած գումարը չկորցնելու համար ստիպված են լինում մի քանի հարյուր հազար ևս դնել սեղանին: Այս շրջանում բոլոր կուսակցություններում «փողի բազարներ» են գնում: Ասենք, ԲՀԿ-ում այսպիսի համաձայնության են եկել. Գագիկ Ծւսռուկյանը մեկական միլիոն դոլար է հատկացնում յուրաքանչյուր մեծամասնական թեկնածուի: Պայմանն այսպիսին է. Հաղթեցիր`քեզ նվեր, պարտվեցիր` վերադարձնում ես: Իսկ դա նշանակում է, որ ոչ միայն զրկվում ես պատգամավորի մանդատից, այլև ընկնում ես մեծ պարտքի տակ: Բայց, թերթին հասած տեղեկություններով, ԲՀԿ-ին չեն թողնելու անսահմանափակ ու անարգել փող ծախսի, իրավապահ մարմիններին հրահանգված է ընտրակաշառք տվողներին էլ, վերցնողներին էլ բռնել: Երբ մի քանի ցուցադրական ձերբակալություններ կլինեն, շատերը ետ կկանգնեն փողով պատգամավոր դառնալու մտադրությունից:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի անունը կուսակցության համամասնական ցուցակից ջնջել է անձամբ Ռոբերտ Քոչարյանը: «Ըստ մեր տեղեկությունների, Բոստանջյանը կուսակցության գրասենյակում համապատասխան դիմում է գրել, ստորագրել, նույնիսկ գույքի և եկամուտների հայտարարագիր ստորագրել: Այս ամենն ասում ենք այն պատճառով, որ սկզբնապես որոշված է եղել, որ Բոստանջյանը պետք է ընդգրկվի կուսակցության համամասնական ցուցակում: Եթե այդպիսի որոշում չլիներ, նրան ուղղակի կարող էին ասել, որ քեզ չենք ընդգրկելու ցուցակ, և իմաստ չունի զբաղվել ավելորդ թղթաբանությամբ: Բայց երբ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը համամասնական ցուցակի նախնական տարբերակը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի հաստատմանը, վերջինս ջնջել է Բոստանջյանի անունը:
Քոչարյանը Բոստանջյանին չի ներել փետրվարի սկզբին ասուլիսներից մեկում արված այն հայտարարության համար, ըստ որի ԲՀԿ-ն առիթ չունի չսատարելու նախագահին: «Մենք ունենք փաստաթուղթ, իսկ մենք միշտ հարազատ ենք մեր կողմից ստորագրված փաստաթղթին»,- ասելէր Բոստանջյանը` նկատի ունենալով մեկ տարի առաջ ստորագրված կոալիցիոն հուշագիրը:
Ւնչ վերաբերում է Վարդան Բոստանջյանին, ապա, մեր տեղեկություններով, նա խորհրդարանական ընտրություններից հետո կհայտարարի ԲՀԿ-ից դուրս գալու իր որոշման մասին: Ինչ իմաստ ունի լինել մի կուսակցությունում, որտեղ քեզ ոչ միայն չեն գնահատում, այլև ընդհակառակը` պատժում են դասը վատ սերտելու համար»,- գրել է թերթը:
«Հրապարակ». Թերթի տեղեկություններով` ԲՀԿ-ն Կենտրոնում իր ակտիվիստների միջոցով ցուցակագրում է ընտրողներին ու գումար է խոստանում: ԲՀԿ ակտիվիստները 10-15 հոգու ցուցակ են ներկայացնում, որոնք պիտի լինեն ցուցակը կազմողին մոտիկ մարդիկ` հարազատ, բարեկամ, հարևան: Հետագայում հենց այդ ակտիվիստից էլ նրա շրջապատը պետք է գումարները ստանա: ԲՀԿ քարոզիչներն ասում են, որ այս ընտրությունները բոլորովին այլ ընտրություններ են լինելու, ԲՀԿ-ն «ծալելու է» ՀՀԿ-ին: Ի դեպ, ՀՀԿ-ն ևս այս օրերին ձեռքերը ծալած չի նստել` իրենց շտաբների աշխատակիցներին գործուղում են հարևանների տները` նրանց ցուցակագրելու:
Թերթը գրում է, որ երեկ հետաքրքիր մանրամասներ է իմացել ՀՀԿ ցուցակից Մենուա Հարությունյանի դուրս մնալու մասին:
Պարզվում է` «slaq.am»-ի սեփականատեր Մենուային ցանկից դուրս է թողել անձամբ Հովիկ Աբրահամյանը, որը ժամանակին համարվում էր Մենուայի հովանավորը: Իսկ բանը եղել է այսպես, երբ Արգամիչը ցանկացել է վարչապետ դառնալ, Մենուայի կայքը սկսել է խփել վարչապետ Տիգրան Սարգսյանին` քարոզելով, որ Հովիկ Աբրահամյանն է ամենաճիշտ վարչապետը: Դրանից հետո Մենուային հրավիրել են նախագահական և «հանձնարարել» չանել դա: Ավելին` ասվել է, որ պետք է Տիգրան Սարգսյանին պաշտպանել: Եվ Մենուան էլ, երկրի նախագահին ու հարազատ կուսակցությանը հավատարիմ, սկսել է պաշտպանել գործող վարչապետին և հայտնվել է Հովիկ Աբրահամյանի «սև ցուցակում»: Արդյունքում` չնայած ծառայել է իշխանություններին և կատարել Սերժ Սարգսյանի ցանկությունը, սակայն, ի կատարումն Հովիկ Աբրահամյանի ցանկության, դուրս է մնացել ցուցակից:
«Հրապարակ». Երեկ թերթը գրել էր, որ խմբագրություն դիմած մի խումբ արթիկցիներ խնդրում են իրենց անդրադառնալ Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի գործունեությանը, ով ակտիվորեն լծվել է իր գյուղապետ եղբորը` Հունան Պետրոսանին պատգամավոր դարձնելու գործին: «Միլպետից ազատեք, գրեք, թող Վովա Գասպարյանը կարդա, միջոցներ ձեռնարկի»,-բողոքել էին արթիկցիները: Երեկ երկոյան թերթին տեղեկություններ հասան, որ Գասպարյանը «միջոցներ ձեռնարկել է» արթիկցիներին Պետրոսյանից ազատելու համար` ճիշտ է ընդամենը ժամանակավորապես, նրան «հարկադիր» արձակուրդի է ուղարկել:
«Հրապարակ». Երեկ թերթին են զանգահարել Արթիկից և խնդրել են գրել, որ ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանն ակտիվորեն լծվել է իր գյուղապետ եղբորը` Հունան Պետրոսյանին, պատգամավոր դարձնելու գործին: Նա իր մոտ է հրավիրում մարդկանց և սպառնում, որ ոստիկանության «պադվալում կփտացնի», եթե չաշխատեն եղբոր համար: Հրահանգում է անձնագրեր բերել: Բոլորն էլ կորցնելու բան ունեն, մեկը բիզնես, մյուսը` աշխատանք: Ոստիկանապետն ամեն մեկի համար առանձնահատուկ «պադխոդ» է մշակել: Թերթին զանգահարած արթիկցին խնդրում էր` «մեզ միլպետից ազատեք, գրեք, թող Վովա Գասպարյանը կարդա, միջոցներ ձեռնարկի»:
Թերթը գրում է, որ մինչ բոլոր կուսակցությունները զբաղված են իրենց համամասնական ցուցակների կազմմամբ, «Օրինաց երկիր» կուսակցությունը պատրաստվում է մեծ շուքով նշել իր 15-ամյակը: «Եվ որոշել է խորհրդանշական թվով` 15 հազար ՕԵԿ-ականներ հրավիրել միջոցառմանը, որը կայանալու է Մարզահամերգային համալիրում, եւ որին մասնակցելու է նաեւ Սերժ Սարգսյանը: Իսկ նախօրեին կայացած քաղխորհրդի նիստում ՕԵԿ-ն ավելացրել է փոխնախագահների թիվը` 2-ից 4-ի: Հեղինե Բիշարյանին եւ Մհեր Շահգելդյանին ավելացել են նաեւ Արմեն Երիցյանն եւ Հովհաննես Մարգարյանը: Ի դեպ, ՕԵԿ ցուցակը կազմված է լինելու հետեւյալ հաջորդականությամբ. Արթուր Բաղդասարյան, Հեղինե Բիշարյան, Արմեն Երիցյան, Սերգո Կարապետյան եւ Խաչիկ Հարությունյան»,- գրում է «Հրապարակ»-ը:
Հրապարակ թերթը գրում է, որ ՀՀԿ շարքերում խուլ դժգոհություն է տարածվել կուսակցության խորհրդի կազմի վերաբերյալ: «Կուլիսներում խոսվում է, որ ՀՀԿ գործադիր մարմնի ձեւավորման հարցում մեծ դեր է կատարել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա ընդգրկել է մարդկանց, որոնք չունեն բավականաչափ հեղինակություն, բայց նվիրված են վարչապետի անձին: Օրինակ, Տիգրան Սարգսյանին հաջողվել է խորհուրդ մտցնել իր մտերիմ Կարինե Մինասյանին: Նա վարչապետի կողքին է եղել դեռեւս Կենտրոնական բանկի նախագահ աշխատելու տարիներին: Այն ժամանակ Կարինե Մինասյանը ԿԲ խորհրդի անդամ էր, իսկ հետագայում, կրկին Տիգրան Սարգսյանի թեթեւ ձեռքով, տեղափոխվեց ՊԵԿ` որպես Գագիկ Խաչատրյանի տեղակալ: ՊԵԿ նախագահը, սակայն, երկար չհանդուրժեց վարչապետի թիմակցի ներկայությունն իր քթի տակ եւ ազատվեց նրանից, որից հետո Մինասյանը վարչապետից ստացավ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնը: Պետք է ընդունել, որ զբաղեցրած պաշտոններից ոչ մեկում տիկին Մինասյանն աչքի չի ընկել իր աշխատանքով եւ հազիվ թե էական դեր խաղա նաև կուսակցական կյանքում: Խոսում են նրա ռուսախոսության, հայերենի վատ իմացության եւ վարչապետի անձին գերնվիրվածության մասին»,- գրում է «Հրապարակ»-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.