23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հրապարակ». Երեկ երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասի 1-ին շենքի մոտ, որն ավարտվել է դանակահարությամբ: Թերթին հաջողվել է պարզել, որ վեճի են բռնվել նույն շենքի բնակիչներ, որոնցից Յուրիկ անունով 40-ամյա տղամարդը դանակի հարվածներ է ստացել: Նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Թե ինչ պատճառով է ծագել ծեծկռտուքը, թերթը փորձել է պարզել ոստիկանության լրատվության վարչությունից, սակայն հայտնել են միայն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, 3-7 տարի ազատազրկում) քրգործ է հարուցվել: Դանակահարողը ձերբակալվել է, կատարվում է քննություն:
«Հրապարակ». Հրազդան քաղաքի հանրապետական քաղաքապետ Արամ Դանիելյանը, ով նաև ՀՀԿ տարածքային պատասխանատուն է, որոշել է սատարել Հրազդանում առաջադրված ԲՀԿ-ակսւն թեկնածու Դավիթ Քոչարյանին, թեև դա իր, ոչ թե ՀՀԿ-ի որոշումն է: Միևնույև ժամանակ թերթի խմբագրությունը բողոք է ստացել հրազդանցիներից, որ Հրազդանի փողոցները քանդված են: Քաղաքապետը հավաստիացնում է, որ «Հրազդանում դեռ ձյունը չի հալվել», որ իրենք սկսեն կառուցապատել քանդված փողոցները: Քաղաքապետի հետ թերթի զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև`
-Պարոն Դանիելյան, Դուք Հրազդանում մեծամասնականով առաջադրված ո՞ր թեկնածուին քք սատարում: Ճի՞շտ է, որ չեք աջակցել Մանուկ Վարդանյանին:
-Մանուկ Վարդանյանը մեր լավ ընկերն ա: Եթե ինքը մնար, ես կաջակցեի իրան, բայց էսօր քանի որ ինքը ինքնաբացարկ է հայտնել, ես կաջակցեմ Դավիթ Քոչարյանին:
-Այսինքն` աջակցում եք ԲՀԿ-ի ներկայացուցչի՞ն:
-Ինքը իմ ընկերն ա, ընկերական հարաբերություններ ունենք: Արդեն այստեղ կուսակցական խնդիր չի: Եվ կոչ եմ անելու ձայն տալ Դավիթ Քոչարյանի օգտին:
-Մի քիչ անհասկանալի չէ՞ Ձեր դիրքորոշումը, քանի որ քաղաքապետի ընտրության ժամանակ ԲՀԿ-ն Ձեզ այդպես էլ պաշտոնապես չսատարեց:
-Ես որպես ԲՀԿ ներկայացուցիչ չեմ սատարում Դավիթ Քոչարյանին: Ես որպես անհատ եմ սատարում, որպես մեր ընկեր:
-Իսկ Հանրապետականում տեղյա՞կ են և համաձա՞յն են Ձեր որոշմանը:
-Դա իմ անձնական խնդիրն ա, մոտեցումն ա:
-Ասել է թե` տեղյակ չեք պահել Հանրապետականին, գտնում եք, որ դա Ձեր անձական մոտեցումն է:
-Այո:
-Կարծում եք խնդիր չե՞ք ունենա, եթե Հանրապետականում տարակարծություն լինի:
-Ոչ:
«Հրապարակ». ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի զենքի պատմությունը մեծ արձագանք ստացավ: Ի վերջո, Ծառուկյանն անձամբ հայտարարեց, որ ընտրողների հետ հանդիպման ժամանակ իր մոտ զենք է եղել: Երեկ Արարատում իր ելույթում նա ասել է. «Ման են գալիս, բայց ոչ մի բան էլ չեն գտնում: Ասում են, թե Ծառուկյանի կոստյումի տակ պիստալետ ա եղել: Պիստալետից ես չեմ հրաժարվում, բայց իմ խնդիրը ժողովրդի հետ չի: Ես ձեր ցավը տանեմ, ես՚ ձեզ սիրում եմ, դուք գիտեք իմ վերաբերմունքը»: Երեկ թերթը ոստիկանությունից փորձել է պարզել, թե Ծառուկյանին ինչ զենք է ամրակցված, սակայն պատասխանել են, որ դա համարվում է մարդու անձնական տվյալ, և իրենք չեն կարող այդ ինֆորմացիան տրամադրել: Թերթի տեղեկություններով, Ծառուկյանն անգամ զենքերի հավաքածու ունենալու թույլտվություն ունի: Պարզապես օրենքն արգելում է հանրահավաքների ժամանակ զենք կրել: Ի դեպ, երեկ ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակից թերթը հարցրել է, թե Ծառուկյանն ինչ զենք կրելու թույլտվություն ունի, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել:
Հրապարակ թերթն այսօրվա համարում անդրադարձել է Արցախի փողոցում թողնված նորածնի ճակատագրին` գրելով. «2010 թվականի այս նույն օրը «Հրապարակը» պատմեց մի երեխայի մասին, որին գտել էին Արցախի փողոցում, մի պարսպի տակ և հանձնել էին ոստիկանություն: Այնտեղից էլ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Շտապ օգնության մեքենան կանացի շրջազգեստով փաթաթված «գտածոն» բերել էր նորածինների բաժանմունք: Նորեկի անունը Հայկ դրեցին, ազգանունը` Աստվածատրյան: Բժշկական կենտրոնի տնօրեն Դալլաքյանին շատ էին զանգում ընկեցիկին որդեգրելու խնդրանքով: Բայց այդ օրերին քրեական գործ էր հարուցված, ոստիկանները փնտրում էին հանցագործ մորը, իսկ երեխան «իրեղեն ապացույցի» կարգավիճակ ուներ և ենթակա չէր որդեգրման: Պետք է ավարտվեր քննությունը, ծնողը կորած ճանաչվեր, երեխան համարվեր ծնողազուրկ, նոր որդեգրեին: Բոլոր այս գործողությունների համար սովորաբար 3 ամսից մինչև 1.5 տարի է պահանջվում: Այս պատմությունը հուզել էր մեր ընթերցողներին: Մինչ օրս նրանք նամակներ են գրում և ուզում են իմանալ, թե ինչպես դասավորվեց Հայկ Աստվածատրյանի ճակատագիրը, որտեղ է նա հիմա: Խմբագրության փոստում ընթերցողի նամակն է, որտեղ նա խնդրում է պատմել, թե ինչ ճակատագիր է ունեցել երկու տարի առաջ տպագրված մեր հոդվածի հերոս փոքրիկը: Ընթերցողների խնդրանքով էլ այցելեցինք մինչև 5 տարեկան երեխաների համար նախատեսված «Մանկան տուն» հաստատություն, որտեղ տարել էին Հայկին հիվանդանոցից: Տնօրեն Լիանա Կարապետյանից իմացանք, որ տղան մանկատանն անցկացրել է 7 ամիս, որից հետո նրան որդեգրել է երիտասարդ մի զույգ: Ծնողների տվյալները բացահայտելն արգելված է օրենքով: Մեզ ընդամենը հաջողվեց պարզել, որ Հայկը Երևանում է ապրում, և նրա նոր մաման մեր գործընկերն է` լրագրող, տնօրենի բնորոշմամբ` «պատկառելի անձնավորություն»: Հետաքրքիր է, որ ոչ միայն մեր ընթերցողներն են հետաքրքրվել երեխայի ճակատագրով: Օրերս մանկատուն է զանգահարել էրեբունու ոստիկանությունից մի բարձրաստիճան աշխատակից և ասել է, որ ուզում է մատաղ անել Հայկի համար: «2005 թվականից ընկեցիկ երեխաների թվաքանակը մեր մանկատանը նվազել է,- ասաց տնօրենը,- փոխարենը ավելացել են տարբեր շեղումներ ունեցող երեխաները, հատկապես Դաունի համախտանիշով տառապող»: Ըստ Լիանա Կարապետյանի, այդպիսի ծնունդներ հատկապես շատ են Արմավիրի մարզում: Մասնագետները սա կապում են թմրամիջոցների օգտագործման, նաեւ բնապահպանական խնդիրների հետ»:
Հրապարակ. Ամերիկյան NDI Ազգային ժողովրդավարության ինստիտուտ կազմակերպությունը «Ազատություն» ռադիոկայանին դրամաշնորհ է տրամադրել, որը պետք է օգտագործվի տարբեր ընտրատարածքների պատգամավորության թեկնածուների միջև հրապարակային բանավեճեր կազմակերպելու համար: Դրանք պետք է տեղի ունենային «Կոնգրես» հյուրանոցում: Սակայն թերթին հայտնի է դարձել, որ այս ծրագիրը կարող է ձախողվել, քանի որ գրեթե ոչ մի թեկնածու, այդ թվում նաև տարբեր ընդդիմադիր կուսակցություններից, չեն համաձայնում մասնակցել հրապարակային բանավեճերին: Երեկ թերթը դիմել է «Ազատություն» ռադիոկայանի տնօրեն Աղասի Ենոքյանին, հարցնելով, թե արդյո՞ք բանավեճերի թեման կարելի է փակված կամ վերջնականապես ձախողված համարել: Ենոքյանն ասել է, որ նման բան ասել չի կարելի, քանի որ թեկնածուների հետ համաձայնեցման պրոցեսը շարունակվում է: «Մեր կողմից ասենք, որ այդ պրոցեսը կարող է շարունակվել մինչև մայիսի 4-ը: Հայաստանում թեկնածուները նախընտրում են միայնակ նստել էկրանի առաջ և պատասխանել նախապես պայմանավորված և համաձայնեցված հարցերին, իսկ բանավեճի դեպքում դիմացինը կարող է անհարմար հարցեր տալ և դրանով ընտրողների մոտ բացահայտել խոսողի իրական կարողությունները: Դրա համար էլ թեկնածուներն առաջնորդվում են «շառից, փորձանքից հեռու» կարգախոսով»,- գրում է թերթը:
«Հրապարակ». Երեկ խմբագրություն էր զանգահարել Աբովյան քաղաքից մի քաղաքացի և ասում էր, որ այս օրերին Աբովյանում Գագիկ Ծառուկյանի պաստառներով «Ոսկե ձկնիկ» ավտոբուսներ են շրջում և իրականացնում աբովյանցիների ցանկությունները: Թերթին զանգահարած Արմեն Խաչատրյանի խոսքով, Ծառուկյանի «քարոզիչները» քաղաքացիների կոմունալ վարձերն են վճարում, նաև հեռախոս և ալյուր են բաժանում: «Ավտոբուսները շրջում են, Ծառուկյանի քարոզիչները ցուցակագրում են` ով ինչի կարիք ունի, մարդիկ ասում են իրենց կարիքները, նրանք ցուցակագրում են և տեղում կամ հաջորդ օրը կանչում են և փողը տալիս: Մի խոսքով, մարդկանց բոլոր ցանկությունները կատարում են»,- ասաց Արմեն Խաչատրյանը: Ի դեպ, ԲՀԿ-ն ալյուր է բաժանում նաև Վայոց ձորի մարզում` յուրաքանչյուր ընտրողի 25 կիլոգրամ: Օրերս Վայք քաղաքում ԲՀԿ-ի պոտենցիալ ընտրողներին ցուցակագրել են: Քաղաքացիներն անձնագրերը տարել են, ցուցակագրվել են, նրանց կտրոններ են տվել, որը մի քանի օր անց` ապրիլի 19-ին, պետք է ներկայացնեն և ստանան իրենց հասանելիք 25 կիլոգրամ ալյուրը: Թերթը նշում է, որ ալյուրի հերթագրման համար ԲՀԿ գրասենյակի մոտ հսկայական, կիլոմետրանոց հերթ էր գոյացել: Մարդիկ, իրենց և իրենց ընտանիքի մյուս անդամների անձնագրերը ձեռքներին, միմյանց հերթ չէին տալիս` րոպե առաջ «ալյուրի ցուցակում» հայտնվելու համար: Բայց ԲՀԿ-ից հետ չի մնում նաև ՀՀԿ-ն: Ընտրակաշառքի հարցում մրցավազք է սկսվել, և կուսակցություններն իրար հետ մրցում են, թե ով ավելի շատ ֆանտազիա կներդնի ու ավելի անսպասելի կաշառք կբաժանի: Թերթին պատմել են, որ հանգստյան օրերին Նորք-Մարաշի բնակիչներին տնկիներ են բաժանել ՀՀԿ-ի օգտին: Ծառատունկի օրերն են, և դրանք շատ պետք կգան նորքեցիներին:
«Հրապարակ». «Ես չունեմ ցանկություն ոչ գնահատականի, ոչ ասելու: Սուտ բաներ են բոլորը»,- երեկ թերթի թղթակցի հարցին ի պատասխան, թիվ 21 ընտրատարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ հայտարարել է Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը (Նովո), ում տղայի անունը շրջանառվում է ծեծկռտուքի կազմակերպիչների ցանկում: Թերթը հիշեցնում է, որ ծեծի ենթարկված անկուսակցական թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել: Թե ինչու է իր անունը շրջանառվում միջադեպի հետ կապված, Նահապետ Գևորգյանը հրաժարվել է պատասխանել` հորդորելով. «Մյուս անգամ ստեղ չզանգեք»:
Թերթը գրում է, որ ռազմական ոստիկանության պետի պաշտոնը Արմեն Սահակյանի պաշտոնանկությունից հետո դեռեւս շարունակում է թափուր մնալ:
Թերթի տեղեկություններով, Բաղրամյան 26-ում դժվարանում են կողմնորոշվել ում նշանակել: «Հիշեցնենք, որ Վովա Գասպարյանի հեռանալուց հետո մեկուկես տարվա ընթացքում երկու պետ փոխվեց: Գասպարյանից հետո մեկ տարի ղեկավարեց Արամ Տեր-Սահակյանը: Սակայն այդ ամբողջ ընթացքում ոլորտի կուրացիան շարունակում էր իրականացնել Գասպարյանը: Իսկ Արմեն Սահակյանը, որի նշանակման պահից սկսած մարդիկ զգուշացնում էին, որ նա երկար չի պաշտոնավարելու, կարճ ժամանակ անց ընկավ ստուգումների թակարդը:
Տարածված տեղեկությունների համաձայն, նրան հեռացրել են բացահայտված խախտումների, մասնավորապես կլորիկ գումարով որոշ զինվորների երկարատեւ արձակուրդ ուղարկելու համար: Մեզ հասած տեղեկություններով, այս բացահայտումից հետո Սեյրան Օհանյանը կոլեգաների մոտ ասել է, որ իր սխալը կուղղի: Սխալ ասելով՝ նկատի է ունեցել այն, որ ինքն է նախագահին ներկայացրել Արմեն Սահակյանին: Սեյրան Օհանյանը հատկապես նեղսրտել է, որ իր երկու որդիները ծառայում են իբրեւ Հայաստանի թեժ կետերում, իսկ ՌՈ պետն արտոնյալների մի բանակ է ձեւավորել:
Միաժամանակ ՊՆ-ում խոսում են, որ ի սկզբանե Արմեն Սահակյանը չի ընդունվել կոլեգաների կողմից: Նա նշանակվելու օրվանից սկսել է ինքնահաստատվել ու, այսպես ասած, Վովա Գասպարյանի «դվիժենին» անել, ինչն էլ դուր չի եկել վերադասին:
Առայժմ ՌՈ պետի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել պետի տեղակալ Սամվել Ղուկասյանը: Վերջինիս այդ պաշտոնում վերջնականապես նշանակվելը ՊՆ-ում այնքան էլ հավանական չեն համարում»,- գրում է «Հրապարակը»:
«Հրապարակ». Իշխող Հանրապետական կուսակցությունը երեկ գործկոմի նիստ է գումարել, որին մասնակցել է նաև Սերժ Սարգսյանը: Քննարկվել են նախընտրական ընթացիկ հարցեր, թե ինչպիսին է լինելու ՀՀԿ մարտավարությունը: Այնուհետև ՀՀԿ-ականները մի թեթև նշել են ՀՀԿ գործկոմի անդամ, պատգամավոր Գագիկ Մինասյանի ծնունդը: Ի դեպ, որոշ տեղեկություններով, Գագիկ Մինասյանը կուսակցությանն իր ծառայության ու գործունեության դիմաց հիդրոէլեկտրակայան է խնդրել Սերժ Սարգսյանից: «Ես որևէ մեկից որևէ բան չեմ խնդրում»,- թերթի հետ զրույցում հայտարարել է Մինասյանը:
«Հրապարակ». «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանը համառորեն հրաժարվում է խոսել այդ կուսակցությունում տեղի ունեցած իրադարձության մասին, որ արդյունքում ինքը հրաժարվեց մտնել «Ժառանգության» ցուցակ: Բայց թերթին հայտնի է դարձել, որ նա մի ընկերական միջավայրում ասել է, որ «Ազատ դեմոկրատներից» «Ժառանգություն» մտածները պետք է նկատի ունենան, որ «Ուղտը թքելու սովորույթ ունի»: Զուրաբյանը նկատի է ունեցել «Ժառանգության» ղեկավարի կողմից համամասնական ցուցակ ընդգրկվածների ստորագրած «Ուխտ նոր Հայաստանի» փաստաթուղթը, որով ստորագրողներն ընդունել էին Րաֆֆի Հովհաննիսյանի անվերապահ առաջնորդությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.