29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Սեպտեմբերի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում կայացավ Ելենա Վաենգայի մենահամերգը։ Հայաստանյան շոու- բիզնեսում հայտնի աստղը առաջին անգամ էր Հայաստանում։ Ասաց, որ օդանավակայանի ճանապարհին վիպ տաքսու վարորդին ասել է, թե ողջ կյանքում երազել է տեսնել Արարատը (ասաց, թե Արարատն իր համար հայկական լեռ է), ու տաքսիստն էլ պատրաստակամորեն ասել է, թե կիրականացնի նրա երազանքը։ Արդյունքում՝ երգչուհին հայտնվել է «Արարատ» ռեստորանի մուտքի մոտ։
Ի դեպ՝ երգչուհին ներողության խնդրեց հավաքվածներից իր տոմսերի գների համար։ Վերջինս հայտարարեց, որ միայն համերգից առաջ՝ Հայաստանում է իմացել, թե ինչ թանկ են դրանք վաճառքի հանվել։ Ամենաէժան տոմսը եղել է 5000 դրամ, ամենաթանկը՝ 80000 դորամ(միջիններն էլ եղել են 7000, 10000, 15000, 20000. 25000. 30000, 50000 դրամ)։
Վաենգան ասաց, որ քաջատեղյակ է մեր երկրի քաղաքական ու տնտեսական խնդիրներին և դրա համար էլ վստահ է, որ տոմսերն «անաստված» թանկ են։ Եվ հենց դրա համար էլ երգչուհին երեք ժամ մնաց բեմում, ասաց, որ չէր նախատեսել այսքան, բայց չէր էլ կարող հանդիսատեսի հետ սխալ վարվել։
«ՉԻ»
««ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ անկախության 25- ամյակին նվիրված միջոցառումները անհանգստացրել են ադրբեջանցիներին։ Մասնավորապես՝ տեղեկատվական անվտանգության Հայաստանի մասնագետները ինֆորմացիա ունեն, որ ադրբեջանցիները պատրաստվում են այդ օրը կոտրել և վնասել որոշ պաշտոնական կայքեր և էլեկտրոնային լրատվամիջոցներ՝ իբր այդպիսով հարամելով «ազգային միասնության» տոնակատարությունների շարքը։
Խոսակցություններ կան, որ այս անգամ խոսքը ոչ թև ավանդական դարձած կայք կոտրելու մասին է, երբ կայքը պարզապես դադարում է աշխատել, այլ հիմա ադրբեջանցիները որոշել են դիֆեյսի մեխանիզմը կիրառել։ Սա նշանակում է, որ կայքերը կշարունակեն աշխատել, սակայն նրանց գլխավոր էջերը կուղղորդվեն դեպի ադրբեջանցիների ուղղորդած լինկերը։ Իսկ այդ լիեկերում տեղադրված են լինելու Ռամիլ Սաֆարովի հերոսացած նկարները՝ համապատասխան տեքստով. ինչպես նաև Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի խոսքն ուղղված հայ գեներալներին։
Մեր տեղեկություններով, սակայն, Հայաստանի տեղեկատվական ոլորտի անվտանգության մասնագետներն արդեն ունեն համապատասխան ինֆորմացիան և նույնիսկ մշակել են մեխանիզմը ինչպես խուսափել ադրբեջանական գրոհից» ։
«ՉԻ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հասարակությանն ակտիվորեն քննարկում է՝ արժե՞ դրական ակնկալիքներ ունենալ վարչապետից, թե ոչ։ Բացահայտորեն գերակշռում են նրանք, ովքեր վստահ են՝ չարժե, բայց ամեն դեպքում՝ լավատեսներ նույնպես կան։ Բայց «քննարկումները մի տեսակ իռացիոնալ հարթությունում են ու մոտավորապես հիշեցնում են այն պատկերը, երբ մի քանի հոգի փորձում են ձմերուկի արտաքին տեսքից կամ «կտտոցի» արձագանքից կռահել՝ հասա՞ծ է, թե ոչ։
Մինչդեռ քննարկումներն այլ հարցից պետք էր սկսել. գոնե տեսականորեն հնարավո՞ր է Սերժ Սարգսյանը լավ վարչապետ նշանակի։ Չէ՞ որ հասարակության գերակշիռ մեծամասնությունը «լավ վարչապետ» ասելով շատ կոնկրետ բան է հասկանում՝ նոր վարչապետը պիտի պայքարի կոռուպցիայի դեմ, տնտեսությունը դուրս բերի ստվերից, մենաշնորհները վերացնի, օլիգարխների «գյամերը քաշի», պաշտոնյաների ու նրանց հարազատների կողմից «փայ մտնելը» վերացնի, սոցիալական խնդիրներ լուծի և այլն։ Բայց Սերժ Սարգսյանը կարծես թե իր առջև այդպիսի խնդիր չի դրել, եթե նման խնդիր դներ՝ կստացվեր, որ նա ինչ-որ մեկին վարչապետ է նշանակել ու հանձնարարել, որ նա պայքարի իր ու իր մերձավորների դեմ։ Հետևաբար՝ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի առջև կարող էր միայն մի խնդիր դնել, այն է՝ «հին սաստավի» օլիգարխների հախից գալ (ցուցակն ինքը կտա), թարմ ուժերով ու նոր «դրայվով» քամել փոքր ու միջին բիզնեսը (որովհետև բյուջեում փող չկա) և այնպես անել, որ Հայսատանը դառնա մեկ օլիգարխի տնտեսություն (երեք անգամից փորձեք կռահել, թե ով պիտի լինի այդ եզակի օլիգարխը՝ Սերժ Սարգսյանի պատկերացմամբ)։
Այնպես որ՝ Կարեն Կարապետյանի անձնական ու մասնագիտական որակներն առանձնապես կապ չունեն։ Որովհետև եթե Սերժ Սարգսյանը նրա առջև վատ խնդիր է դրել, ինչքան բարձր լինեն Կարեն Կարապետյանի մասնագիտական որակները՝ այնքան վատ (այնքան ավելի հաջող կկատարի առաջադրանքը, որից պետությունն ու հասարակությունը միայն կտուժեն)։ Իսկ այլ տարբերակ պարզապես չկա, որովհետև Սերժ Սարգսյանը նրա առջև հաստատ «երկիրը խելքի բերելու» խնդիր չէր դնի (խելքի բերող լիներ՝ հաստատ կաներ նաև առանց դրսից բերված կադրերի)։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
Հանգստյան օրերին էլ հանրապետությունում շարունակվել են Սերժ Սարգսյանի նախաձեռնած կադրային փոփոխությունները։ Վարչապետի փոփոխության և կառավարության հրաժարականի ֆոնին՝ կադրային տեղաշարժեր են գրանցվել նաև նախագահականում։
Մասնավորապես՝ դադարեցվել են Սերժ Սարգսյանի օգնական Սևակ Լալայանի լիազորությունները։ Այդ պաշտոնը օրերս կհանձնվի Ալեքսան Հարությունյանին, որը Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է, մինչ այդ էլ երկար ժամանակ գլխավորել է Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհուրդը։ Ալեքսան Հարությունյանի երազանքն էր նշանակվել Ֆրանսիայում ՀՀ դեսպան, սակայն վերջինիս ցանկությունն այս պահին Սարգսյանը բավարարել չի կարող։ Խոսակցություններ կան, որ ԱԳ նախարար Էդիկ Նալբանդյանն է դեսպանի կարգավիճակով գործուղվելու Ֆրանսիա, իսկ նրա փոխարեն ԱԳ նախարար է նշանակվելու Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Եվ որպեսզի Ալեքսան Հարությունյանի սիրտը չկոտրվի, նրան հետ են բերում նախագահական՝ օգնականի հաստիքով։
Զուգահեռաբար խոսակցություններ կան, որ Վիգեն Սարգսյանի փոխարեն ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվելու Արմեն Գևորգյանը։ Նրանք, ովքեր լավ են ճանաչում և առիթ են ունեցել աշխատելու Հարությունյանի և Գևորգյանի հետ (դա եղել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին), ասում են, որ այս երկուսն իրար տանել չեն կարողանում և մշտապես աշխատանքային բարդ հարաբերությունների մեջ են եղել։ Հիմա, եթե այս նշանակումներն իրականացան, կարելի է ասել, որ Սարգսյանն իր այսօրվա «ինտրիգային» թիմին փոխարինելու է նոր ինտրիգաններով՝ անունը դնելով, թե շարունակում է պետական կառավարման համակարգում առաջնորդվել հակակշիռների մեխանիզմի ներդրմամբ։ Հավելենք նաև, որ շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Ալեքսան Հարությունյանը կոորդինացնելու է մեր իշխանական մամուլի աշխատանքները ևս, մի պարտականություն, որն իրականացնում է Սևակ Լալայանը։
Ո՞վ է Ալեքսան Հարությունյանը։ Նրա մասին երկար կարող են խոսել ավագ սերնդի լրագրողները։ Մասնավորապես նրա և Հոկտեմբերի 27-ի առնչությունների մասին այնքան պատմելու նյութ կա, որ տարիներ կպահանջվեն։ Լրագրողների՝ պայմանականորեն ասած միջին սերունդն էլ երկար կարող է խոսել Հարությունյանի հեռուստատեսային ճաշակի ու քաղաքականության մասին։ Այսօր արդեն «առաջացել» է մի սերունդ, որն իր քաղաքական հետաքրքրություններով հանդերձ, շատ քիչ բան գիտե Ալեքսան Հարությունյանի մասին։ Ուստի՝ կփորձենք հրապարակումների շարքով որոշակիորեն թարմացնել Հարությունյանի կերպարը՝ որպես քաղաքական ու հանրային շրջանակներում հայտնի դեմք և բիզնեսմեն։
Ալեքսան Հարությունյանը նոր մարդ չէ հայկական քաղաքական ասպարեզում։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, 1992 թվականի հոկտեմբերից մինչև 1993 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում, Ալեքսան Հարությունյանը եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Բաղրամյան 26-ում Ալեքսան Հարությունյանն աշխատել է նաև Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք՝ 1998-1999 թթ.-ին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, իսկ 1999-2003 թվականներին՝ ՀՀ նախագահի խորհրդական: 10 տարի շարունակ՝ 2003-2013 թթ. Ալեքսան Հարությունյանը եղել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ:
Ալեքսան Հարությունյանն այն անձանցից է, որն անցել է Հոկտեմբերի 27-ի գործով։ Ավելին՝ նրա հարցաքննություններն ահագին մտորելու տեղիք են տվել շատերին։ Ի դեպ՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության ժամանակ Հարությունյանը եղել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը, որը հարցաքննվել է տարբեր դրվագներով։ Նա էլ եղել է Նաիրի Հունանյանի հետ բանակցողը։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«ՉԻ» տեղեկություններով՝ առաջիկայում իր պաշտոնին հրաժեշտ կտա նաև ՊԵԿ ղեկավար Հովիկ Հովսեփյանը: Վերջինս միայն այս տարվա մարտի 3-ին է ստանձնել ՊԵԿ ղեկավարի պաշտոնը: Մինչ այդ նա զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը:
Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այնքան էլ հակված չէ իր կառավարության կազմում աշխատել Հովսեփյանի հետ: Գումարած սրան՝ Հովսեփյանն, ըստ էության, իր պաշտոնավարման ժամանակ տապալել է հարկերի հավաքագրման գործընթացը:
Ի դեպ՝ բացառված չէ, որ ՊԵԿ-ը վերստին կառուցվածքային փոփոխությունների ենթարկվի, այսինքն՝ միմյանցից տարանջատվեն հարկային և մաքսային ծառայությունները:
Թե ինչպես կավարտվեն այս հարցով Կարեն Կարապետյանի բանակցությունները Սերժ Սարգսյանի հետ՝ պարզ կդառնա հաշված օրերի ընթացքում»:
«Չորրորդ իշխանություն»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մինչ Հայաստանում ընթանամ է «Պատրաստված է Հայաստանում» անվանումով ցուցահանդեսը, ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, թե հնարավոր է՝ արդեն 2017 թվականից ԵԱՏՄ անդամ երկրներում արտադրված ապրանքների վրա հայտնվի «պատրաստված է ԵԱՏՄ-ում» մակնշումը։
«ՉԻ» — Հաջորդ որոշմամբ երևի կպարտադրվի, որ մակնշումները լինեն ռուսերեն, հետո կհայտնվի խորհրդային տարիներից հայտնի «որակի նշանը», և կամաց-կամաց ամեն ինչ իր տեղը կընկնի։ Բայց մյուս կողմից Էլ՝ հոգեբանական տեսանկյունից սա լավ է։ Այսուհետ մեզ վրա կկրակեն ոչ թե Ռուսաստանում, այլ ԵԱՏՄ-ում արտադրված զինատեսակներով։ Իսկ որոշ հայ գործարարների համար սա ընդհանրապես երկնային մանանա է։ ՉԷ՞ որ Արևմուտքում ԵԱՏՄ ասելով առաջին հերթին հասկանում են Ռուսաստան, այնպես որ՝ «Ավշարը», «Վեդի Ալկոն», «Լուսաստղը» և այլն «ինքնըստինքյան» դառնում են ռուսական օղի։
«ՉԻ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Երեկ լրահոսում պաշտոնական հաղորդագրություն հայտնվեց, որոնք, մեղմ ասած, որոշ հարցեր են առաջացնում։ Առավոտյան դեռևս ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ ասված էր. «Սեպտեմբերի 7-ին՝ ժամը (11:30-ի սահմաններում, ՊԲ- հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ..ծնված Արման Ալիկի Ղանդիլյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»։
Դրանից ժամեր անց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի պաշտոնական կայքէջում հայտնվեց մի հաղորդագրություն՝ հետևյալ վերնագրով. «Հրամանագիր հետմահու պարգևատրման մասին»։ Հաղորդագրության բովանդակությունը հևտևյալն էր.
«Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արման Ղանդիլյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով»։
Այսինքն՝ մի դեպքում ստացվում է, որ զինծառայող Արման Ղանդիլյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել «մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում», մյուս կողմից՝ արագորեն Բակո Սահակյանը զոհված զինծառայողին հետմահու պարգևատրում է «Լեռնային Ղարարաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար»։ Սա, իսկապես, արտառոց զուգադիպություն է։ Հաղորդագրությունների տեքստերի այս հակասությունը հեռուն գնացող ենթադրությունների տեղիք է տալիս ու հարց է առաջանում՝ ի՞նչ է տեղի ունեցել, որ Արցախի նախազահը կայծակնային արագությամբ որոշում է կայացրել «Արիության մեդալ» շնորհել զոհված զինծառայողին։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Էդ որ գնում են, արտասահմանում կրթություն են ստանում, հո հենց այնպես չէ: Ամենախոշոր համալսարանները հետախուզական կենտրոններ են, որոնք անգլիական եւ ամերիկյան հետախուզական ծառայությունների ազդեցության գոտում են», հայտարարել է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը:
«ՉԻ» – Կարծում ենք՝ այս հայտարարությունից հետո Հայաստանի հատուկ ծառայությունները պիտի կրկնապատկեն իրենց զգոնությունը եւ բացահայտեն ու վնասազերծեն բոլոր նրանց, ովքեր կրթություն են ստացել անգլիական ու ամերիկյան խոշորագույն համալսարաններում:
Բա իհարկե, չէ՞ որ հենց Օքսֆորդի ու Քեմբրիջի շրջանավարտներն են մեր հիմնական թշնամիները, իսկ հայակենտրոն ազգային պետություն կարելի է կերտել միայն գյուղինստիտուտի կծու բիբարի ֆակուլտետի կամ տրանսպորտի տեխնիկումի համբալաբեռնաբարձական բաժնի դիպլոմներով:
Ի դեպ՝ ստացվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի զավակները անգլիական ու ամերիկյան լրտեսներ են, իսկ իշխանությունները նույնիսկ վճարում են այդ համալսարաններում սովորղների ուսման համար՝ բնականաբար, պետության հաշվին: Հետաքրքիր է՝ նրա՞նք որ երկրի լրտեսներ են»:
«Չորրորդ իշխանություն»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Յուրաքանչյուր տարի կառավարությունն ընդունում է պետական պարտքի կառավարման ռազմավարական ծրագիր։ Այնտեղ մանրամասն ներկայացված են պետական պարտքի կառավարման ուղենշային ցուցանիշները, կառավարության պարտքի կառավարման հետ կապված ռիսկերը և այլն։ Միաժամանակ, այս փաստաթուղթը ինչպես նշված է ծրագրում, պետք է նպաստի կառավարության պարտքի կանխատնսելի և թափանցիկ կառավարման ապահովմանը:
Եվ ահա, այս տարի ընդունված «ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2017–2019թթ. ռազմավարական ծրագիր» անվանումով փաստաթղթում բավական ուշագրավ արձանագրումներ կան, որոնք վկայում են այս ոլորտում սպասվող խնդիրների մասին։ Պարզվում է՝ Հայաստանը գնալով կորցնում է արտոնյալ վարկեր ստանալու հնարավորությունը։ «ՀՀ կառավարության արտաքին պարտքի միջին տոկոսադրույքը, արտաքին արտոնյալ վարկերի մեծ տեսակարար կշիռ ունենալու արդյունքում, կազմել է 2.5%։ Այս տոկոսադրույքն ապագայում միտված է աճելու, որովհետև միջազգային կազմակերպությունների կողմից կրճատվում է Հայաստանին տրամադրվող արտոնյալ վարկերի ծավալը»,– արձանագրված է այդ փաստաթղթում։
Այն, որ Հայաստանին տրամադրվող արտոնյալ վարկերի ծավալը օրերից մի օր կրճատվելու էր. միանգամայն սպասելի էր։ Դեռ նախորդ տարի պետական պարտքի կառավարման մասին ընդունված նույն փաստաթղթում նախազզուշացում կար այդ մասին. «Տնտեսության վերականգնմանը զուգընթաց Հայաստանը, ըստ Համաշխարհային բանկի դասակարգման, տեղափոխվեց միջին եկամուտ ունեցող երկրների շարքը, ինչի հետևանքով միջազզային վարկատու կազմակերպությունները և օտարերկրյա պետությունները սկսեցին աստիճանաբար խստացնել վարկավորման պայմանները»։
Միայն թե նկատենք, որ Հայաստանին սկսել են արտոնյալ պայմաններով վարկեր չտրամադրել պատճառաբանությամբ, թե իբր միջին եկամուտ ունեցող երկրների շարքում ենք դասվում, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է, և Հայաստանն այդպես էլ չի հասել տնտեսական զարգացվածության բավարար մակարդակի։ Այսինքն՝ անկախ նրանից, թե իշխանությունները ՀՆԱ-ի աճի ինչ թվեր կհրապարակեն, միջազային կառույցներին ինչ թվեր կներկայացնեն, միևնույն է՝ փաստը մնում է փաստ, որ Հայաստանի տնտեսությունը բավարար զարգացած չէ, իսկ միջին եկամուտների մասին խոսելը ֆանտաստիկայի ժանրից է, ուրիշ ոչինչ։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Ինչպես հայտնի է, օգոստոսի 31-ին Հատուկ քննչական ծառայությունը նոր տեղեկություններ հաղորդեց հուլիսի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի մասին։ ՀՔԾ հաղորդագրությունը բավականին մեծ էր ու մանրամասն, բայց մեր ուշադրությունը գրավեց հատկապես հետևյալ կտորը. «Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական լայնածավալ գործողությունների արդյունքում առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար նախաքննության այս փուլում քրեական հետապնդում է իրականացվում արդեն 6 անձանց նկատմամբ։ Նրանցից 4-ին մեղադրանք է առաջադրվել խմբով խուլիգանություն կատարելու և լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար, և նրանց նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ 2 անձանց մեղադրանք է առաջադրվել լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար, նրանց նկատմամբ ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց»։
«ՉԻ» տեղեկություններով՝ մեղադրանք առաջադրված 4 անձինք որևէ առնչության չունեն այդ օրվա դեպքերի, ավելի որոշակի՝ այդ օրը իրականացված խուլիգանությունների հետ։ Գործը «կարելու» համար պարզապես գտնվել են մարդիկ, որոնք կարող էին ամեն ինչ վերցնել իրենց վրա։ Հիմա ՀՔԾ-ն կարող է հրապարակել մեղադրանք առաջադրված անձանց լուսանկարները, կամ էլ «02» հաղորդաշարը թող մի ծավալուն ռեպորտաժ «սարքի» մեղադրյալների մասին։ Դրանից հետո բազմաթիվ հարցեր կառաջանան, որոնց անկեղծ պատասխանելու դեպքում հասկանալի կդառնա, թե որն է այս մարդկանց առնչությունը այդ դեպքերին։ Ի դեպ՝ այս պահին որևէ մեղադրանք առաջադրված չէ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի ու ոստիկանապետի թիկնագորի ներկայացուցիչ Գագիկի (մականունր՝ «Նասկի») նկատմամբ։ Մինչդեռ այս մարդիկ ակտիվ մասնակցություն են ունեցել այդ օրվա դեպքերին։ Անգամ հասցրել են, պատկերացնո՞ւմ եք, վիրավորվել։ Խոսակցություններ կան, որ «Նասկին» լրագրողների կյանք է փորձել փրկել ու վիրավորվել է։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.