Հանգստյան օրերին էլ հանրապետությունում շարունակվել են Սերժ Սարգսյանի նախաձեռնած կադրային փոփոխությունները։ Վարչապետի փոփոխության և կառավարության հրաժարականի ֆոնին՝ կադրային տեղաշարժեր են գրանցվել նաև նախագահականում։
Մասնավորապես՝ դադարեցվել են Սերժ Սարգսյանի օգնական Սևակ Լալայանի լիազորությունները։ Այդ պաշտոնը օրերս կհանձնվի Ալեքսան Հարությունյանին, որը Արգենտինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է, մինչ այդ էլ երկար ժամանակ գլխավորել է Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհուրդը։ Ալեքսան Հարությունյանի երազանքն էր նշանակվել Ֆրանսիայում ՀՀ դեսպան, սակայն վերջինիս ցանկությունն այս պահին Սարգսյանը բավարարել չի կարող։ Խոսակցություններ կան, որ ԱԳ նախարար Էդիկ Նալբանդյանն է դեսպանի կարգավիճակով գործուղվելու Ֆրանսիա, իսկ նրա փոխարեն ԱԳ նախարար է նշանակվելու Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Եվ որպեսզի Ալեքսան Հարությունյանի սիրտը չկոտրվի, նրան հետ են բերում նախագահական՝ օգնականի հաստիքով։
Զուգահեռաբար խոսակցություններ կան, որ Վիգեն Սարգսյանի փոխարեն ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվելու Արմեն Գևորգյանը։ Նրանք, ովքեր լավ են ճանաչում և առիթ են ունեցել աշխատելու Հարությունյանի և Գևորգյանի հետ (դա եղել է Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին), ասում են, որ այս երկուսն իրար տանել չեն կարողանում և մշտապես աշխատանքային բարդ հարաբերությունների մեջ են եղել։ Հիմա, եթե այս նշանակումներն իրականացան, կարելի է ասել, որ Սարգսյանն իր այսօրվա «ինտրիգային» թիմին փոխարինելու է նոր ինտրիգաններով՝ անունը դնելով, թե շարունակում է պետական կառավարման համակարգում առաջնորդվել հակակշիռների մեխանիզմի ներդրմամբ։ Հավելենք նաև, որ շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Ալեքսան Հարությունյանը կոորդինացնելու է մեր իշխանական մամուլի աշխատանքները ևս, մի պարտականություն, որն իրականացնում է Սևակ Լալայանը։
Ո՞վ է Ալեքսան Հարությունյանը։ Նրա մասին երկար կարող են խոսել ավագ սերնդի լրագրողները։ Մասնավորապես նրա և Հոկտեմբերի 27-ի առնչությունների մասին այնքան պատմելու նյութ կա, որ տարիներ կպահանջվեն։ Լրագրողների՝ պայմանականորեն ասած միջին սերունդն էլ երկար կարող է խոսել Հարությունյանի հեռուստատեսային ճաշակի ու քաղաքականության մասին։ Այսօր արդեն «առաջացել» է մի սերունդ, որն իր քաղաքական հետաքրքրություններով հանդերձ, շատ քիչ բան գիտե Ալեքսան Հարությունյանի մասին։ Ուստի՝ կփորձենք հրապարակումների շարքով որոշակիորեն թարմացնել Հարությունյանի կերպարը՝ որպես քաղաքական ու հանրային շրջանակներում հայտնի դեմք և բիզնեսմեն։
Ալեքսան Հարությունյանը նոր մարդ չէ հայկական քաղաքական ասպարեզում։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, 1992 թվականի հոկտեմբերից մինչև 1993 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում, Ալեքսան Հարությունյանը եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Բաղրամյան 26-ում Ալեքսան Հարությունյանն աշխատել է նաև Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք՝ 1998-1999 թթ.-ին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, իսկ 1999-2003 թվականներին՝ ՀՀ նախագահի խորհրդական: 10 տարի շարունակ՝ 2003-2013 թթ. Ալեքսան Հարությունյանը եղել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ:
Ալեքսան Հարությունյանն այն անձանցից է, որն անցել է Հոկտեմբերի 27-ի գործով։ Ավելին՝ նրա հարցաքննություններն ահագին մտորելու տեղիք են տվել շատերին։ Ի դեպ՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության ժամանակ Հարությունյանը եղել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը, որը հարցաքննվել է տարբեր դրվագներով։ Նա էլ եղել է Նաիրի Հունանյանի հետ բանակցողը։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
- 10:48Հաց եւ տեսարաններ, որ Արցախը մոռանան. «Հրապարակ»
- 11:10«Հրապարակ». «Դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի» գործը բաղկացած է 45 հազար էջից
- 11:10Այլևս իշխանության «սրտի գործարարը» չէ. ի՞նչն է կասկածելի թվացել Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»
- 11:10Արթուր Վանեցյանին կկալանավորե՞ն. ինչն է զայրացրել Փաշինյանին.«Հրապարակ»
- 11:10«Փաստ». Դեռ այլ տհաճությունների էլ պետք է պատրաստ լինել
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.