23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հանրապետական պատգամավոր Շիրակ Թորոսյանը հայտարարել է, թե Հայաստանում չի գտնվի մեկը, ով հող կհանձնի, բացի նրանցից, ովքեր խոսում են այդ մասին։
«ՉԻ» — Տեսնես ո՞ր կուսակցության ղեկավարն էր հայտարարում, թե Աղդամը մեր հայրենիքը չէ, տեսնես ո՞ր կուսակցության փոխնախագահն էր հայտարարում, թե ինչու չէ՝ ԼՂՀ կարգավիճակի դիմաց կարելի է նաև տարածքային զիջումներ անել և այլն։ Եվ վերջապես՝ տեսնես ո՞ր իշխանություններն են բանակցում Մադրիդյան սկզբունքների շրջանակներում։ Այն սկզբունքների, որոնցից մեկն էլ ազատագրված տարածքների վերադարձն է։
Եվ այնուամենայնիվ, մի հարցում Շիրակ Թորոսյանն իրավացի է՝ Հայաստանում իսկապես հատուկենտ մարդիկ կգտնվեն, ովքեր պատրաստ են տարածքներ հանձնել։ Բայց թարսի պես՝ հենց այդ հատուկենտ մարդիկ են իշխում երկրում ու բանակցություններ վարում Հայաստանի անունից:
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Հայաստանի քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներում այս օրերին ամենամոդայիկ «գաղափարը» հետևյալն է՝ երկրում ընդդիմություն չկա (այս մասին ընդունված է խոսել դեմքի ցավակցական արտահայտությամբ) դրանից օգտվելով՝ իշխանականներն ընտրական օրենսգրքի հետ վարվում են այնպես, ինչպես ուզում են, իսկ ընդդիմադիր այն ուժերը, որոնք կմասնակցեն առաջիկա ընտրություններին, դրանով իսկ կլեգիտիմացնեն իշխանությունների գործողությունները, որովհետև պայքարի միակ ճիշտ ձևը, պարզվում է, ընտրությունները բոյկոտելն է։ Մի խոսքով՝ ընտրություններին մասնակցել պետք չէ։ Ավելի լավ է տարբեր քրեակատարողական հիմնարկներից նամակներ գրել իրար և իշխանափոխության օր ու ժամ նշանակել։
Հիմա փորձենք հասկանալ այս «գաղափարների» տրամաբանությունը: «Հայաստանում ընդդիմություն չկա» գոռգոռացողներն իրավիճակը ներկայացնում են այսպես: Իշխանությունները սկզբում «չորով» անցկացրեցին իրենց ուզած ընտրական օրենսգիրքը, հետո, չգիտես ինչու, որոշեցին իրենց հոժար կամքով փոխել այն և լուրջ զիջումների գնալ (նախագրանցում, մատնահետքեր, նույնականացման քարտեր և այլն), հետո էլ հասկացան, որ դա վտանգավոր է, ու «փոզմիշ արեցին» դա՝ պատճառաբանելով, թե իբր համապատասխան միջոցներ չկան։
Իսկ հիմա՝ առանցքային հարցերը։ Բա եթե երկրում ընդդիմություն չկա, ընտրական օրենսգիրքը «չորով» անցկացրած իշխանականները ինչո՞ւ հանկարծ որոշեցին լրջագույն զիջումների գնալ։ Նրանց ինչ-որ մեղո՞ւ էր կծել, անսպասելիորեն բարիացե՞լ էին։ Այդ ինչպե՞ս պատահեց, որ «գոյություն չունեցող» ընդդիմությունը կարողացավ իշխանություններին այնպիսի զիջումներ պարտադրել, որ մինչև հիմա այդ մասին հիշելիս նրանք գիշերները քնած տեղից վեր են ցատկում։ Ընդ որում՝ այդ զիջումները «ոչ էական» անվանողները պիտի կարողանան պատասխանել մի հարցի՝ բա եթե «ոչ էական» էին, ինչո՞ւ իշխանությունները ոտուձեռ ընկած՝ ամեն ինչ արեցին, որ դրանց իրականացման համար միջոցներ չգտնվեն։ Նշանակում է՝ Հայաստանում, այնուամենայնիվ, կա՛ լուրջ ընդդիմություն, որի հետ իշխանականները չեն կարող հաշվի չնստել։ Ավելին՝ այդ ընդդիմությունն այնքան պոտենցիալ ունի, որ լեհական ընկերության հետ կապված աճպարարություններից հետո իշխանությունները հիմա ստիպված են այնպիսի քայլի դիմել, որին նախկինում չէին զիջի անգամ ատրճանակի փողի տակ. այն է՝ պաշտոնապես հրապարակել քվեարկությանը մասնակցածների ցուցակը։
«Հայաստանում ընդդիմություն չկա» գոռացողներն, ի դեպ, ընդամենը մեկ-երկու ամիս առաջ հայտարարում էին, թե «նույնականացման քարտ, մատնահետք և այլն՝ էդ սաղ տուֆտա բաներ են, կարևորը մասնակցածների ցուցակն ա»։
Չորրորդ իշխանություն
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Երեկ ոստիկանությունը մամուլի ասուլիս էր կազմակերպել, որին մասնակցում էին նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հարազատներից մի քանիսը: Նրանք ապստամբներին հորդորում էին «վերադարձնել իրենց երեխեքին»: «ՉԻ» – Սովորաբար հակառակն է տեղի ունենում: Երբ որեւէ զինված խումբ ինչ-որ շենք կամ տարածք է գրավում ու պատանդներ վերցնում, ահաբեկիչները պատանդներից մեկին նստեցնում են աթոռին եւ ստիպում, որ տեսախցիկների առջեւ ելույթ ունենան եւ հորդորի կատարել զինյալների պահանջները: Իսկ մեզ մոտ, չգիտես ինչու, հակառակն էր՝ ոստիկաններն էին մի քանի հոգու բերել, որ նրանք տեսախցիկների առջեւ զինյալներին հորդորեն կատարել իշխանությունների պահանջները:
Այսինքն՝ այնպիսի տպավորություն էր, թե ոստիկաններն են պատանդ վերցրել: Մնում է, որ իրենց գործողություններում մինչեւ վերջ հետեւողական լինեն: Այսինքն՝ պահանջեն ուղղաթիռ, 3 մլն դոլար ու երաշխիքներ, որ անվտանգ կհեռանան ՀՀ տարածքից: Ժողովուրդը, կարծում ենք, շատ արագ կհանգանակի այդ գումարը»:
«Չորրորդ իշխանություն»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Չորրորդ Իշխանություն» օրաթերթի զրուցակիցն է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը։
Պարոն Դանիելյան, հաճախակի տեղեկություններ են հաղորդվում սահմանում տիրող լարվածության, հրադադարի խախտման դեպքերի մասին։ Որքանո՞վ է հավանական ապրիլյան դեպքերի կրկնությունը։
Հայաստանի իշխանությունները որքան ցույց տան իրենց թույլ կողմը և զիջումների գնալու պատրաստակամությունը, այնքան պատերազմի վտանգը կմեծանա։ Բայց առաջիկայում կլինի պատերազմ, թե ոչ, որևէ մեկը միանշանակ չի կարող ասել։
Տարածքներ հանձնելու թեման այս օրերին ամենաքննարկվողն է։ Ի՞նչ եք կարծում, իշխանությանը կգնա՞ այդ քայլին։
Եթե որոշողը իշխանությունը լինի, ապա այս իշխանաթյունը կգնա այդ քայլին՝ իր իշխանությունը պահելու համար, հաշվի առնելով այն, որ իրենք երկիրը թե տնտեսական, թե քաղաքական, թե բարոյահոգեբանական առումով արդեն տապալել են։ Սակայն, նույն Ղարաբաղում Սերժ Սարգսյանին շատ հստակ պատասխանել են, որ տարածքներ չի հանձնվելու։ Եթե գործող իշխանությունը գնա նման քայլի, ապա ես վստահ եմ, որ այն, ինչ կատարվում է այսօր Էրեբունի ՊՊԾ-ում՝ դրանց համեմատ կլինի շատ փոքր ծաղիկներ։
Խոսվում է, որ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին ասել է, թե ինքն ընտրության առաջ է կանգնած՝ կամ պետք է համաձայնի հողերը հանձնել Ադրրեջանին, կամ հրաժարվի, որի դեպքում արդեն պատերազմն անխուսափելի է։ Ասվում է, որ Ռուսաստանի կողմից պարտադրված քայլ է։
Պատերազմին միշտ պետք է պատրաստ լինել, հակառակ դեպքում, ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև Հայաստանն էլ կհանձնենք։ Եթե երկրի ղեկավարը հայտարարում է, որ վախենում է պատերազմից, ապա նման իրավիճակում գտնվող երկրի համար դա մահվան է հավասար։ Իսկ ինչ վերաբերում է պարտադրելուն, ապա ասեմ, որ Սերժ Սարգսյանը Հայաստանը չէ։ Եթե պարտադրվել է ինչ-որ բան, ապա պարտադրվել է ոչ թե Հայաստանին, այլ Սերժ Սարգսյանին։ Նա չունի այն քաղաքական և բարոյական կապիտալը, որպեսզի նման որոշումներ կայացնի Հայաստանում։
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
««ՉԻ»–ի հետ զրույցում բազայի հարակից տարածքի բնակիչները պատմեցին, որ շփվել են ապստամբների հետ, որոնց թիվն, ըստ նրանց, գերազանցում է 30-ը։
Ի դեպ՝ կասկածներ կան, որ պատանդ վերցված ոստիկանների թիվը ևս փոքր չէ։ Պաշտոնական տեղեկատվությունը ապստամբների և պատանդների թվի մասին ոչինչ չի հայտնում։
Բոլոր հաղորդագրություններում նշվում է, թև պատանդ են վերցվել «սահմանափակ թվով» ոստիկաններ։ Ի դեպ պատանդներից երկուսը բարձրաստիճան ոստիկաններ են»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Եվ այսպես՝ հուլիսի 17-ի վաղ առավոտյան Հայաստանում տեղի ունեցավ վերջին տարիների ամենամեծ ահաբեկչական գործողությունը. «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները գրավեցին ՊՊԾ գունդը և պահանջեցին ազատ արձակելԺիրայր Սեֆիլյանին ու մյուս քաղբանտարկյալներին։
Դասական իմաստով, սա, իհարկե, ահաբեկչություն է, իրավական առումով՝ նույնպես։ Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ այդ գործողությունն իրականացրածներն ահաբեկիչներ են։ Համաձայնվեք՝ հեչ ահաբեկիչների նման չէին։ Չէին գնացել «ուղղաթիռ ու 3 միլիոն դոլար» պահանջելու, այլ գիտակցաբար խաչ էին քաշել իրենց ճակատագրերի վրա՝ հույս ունենալով, որ հաջողության դեպքում երկրում ինչ-որ բան կփոխեն։ Ճիշտ է, մեթոդներն ահաբեկչական էին, բայց ոստիկանությունը նույնպես շատ արագ սկսեց գործել նույն մեթոդներով ու պատանդներ վերցնել (ահաբեկիչների ընտանիքների անդամների ձերբակալություններն այլ կերպ չես անվանի)։
Հետո սկսվեց ամենատհաճը։ Ինչքան «ճ» կլասի քաղաքական գործիչ ու ժանգոտ մտավորական կար՝ առիթից օգտվելով հայտարարեց, թե «անթույլատրելի է համարում…», «խստորեն դատապարտում է…» և այլն։ Այո, քաղաքական պայքարում ուժի կիրառումն իսկապես անթույլատրելի է, բայց այդ մարդկանց լսելով՝ կարելի էր կարծել, թե Սերժ Սարգսյանը քաղաքականության մեջ երբեք ուժ չի կիրառել, «տոկոս չի խփել», նախագահ է դարձել բացառապես ընտրողների քվեներով, իսկ մարտի 1-ի ուժայինները ոչ թե զենք են կիրառել ցուցարարների նկատմամբ, այլ մանուշակներ են բաժանել։
Ժողովուրդն, ի դեպ, նույնպես խստորեն դատապարտեց այդ ահաբեկչական գործողությունը։ Բայց, ուշադրություն դարձրեք, դատապարտեց ոչ թե առաջ քաշված պահանջները (քաղբանտարկյալների ազատ արձակում և Սերժ Սարգսյանի հրաժարական), այլ դրանց հասնելու մեթոդները։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցում ժողովրդի մեջ համարյա տարաձայնություն չկար։ Պարզապես մարդիկ բարկացել էին, որ մի խումբ անձինք այդքան «հիմար ձևով» էին փորձել հասնել դրան։
Հիմա՝ ահաբեկչության պատճառների մասին։ Հասկանալի է, որ հիմնական նպատակը Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելը չէր, այլ այն, որ այդ մարդիկ համոզված էին «սրանցից պրծնելու» ուրիշ ձև չկա։ Իսկ ո՞վ էր նրանց ուղեղներում արմատավորել այդ համոզմունքը, ո՞վ էր տեսախցիկների առաջ հայտարարում, թե «ինչքան տոկոս պետք լինի՝ կխփենք», կամ «տեսանելի ապագայում Հայաստանում դեպի իշխանություն տանող ճանապարհն անցնելու է Մելիք-Ադամյանով»։ Այդ հայտարարությունների հեղինակները (տվյալ դեպքում՝ Սերժ Սարգսյանն ու Էդուարդ Շարմազանովը) չէի՞ն մտածել, որ եթե սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու բոլոր ճանապարհները «չորով» փակվեն՝ միշտ էլ կարող են գտնվել մի խումբ մարդիկ, ովքեր կփորձեն դա իրականացնել հակասահմանադրական ճանապարհով։
Այո, կոնկրետ այս դեպքում այն մարդիկ, ովքեր փորձել են իրականացնել դա, ժողովրդի աջակցությունը չեն վայելում, այդ մարդկանց թիկունքում չկա քաղաքական այնպիսի ուժ, որի հետևից ժողովուրդը կգնա, դրա համար էլ այս «օպերացիան» ի սկզբանե դատապարտված էր ձախողման, բայց մի՞թե դա փոխում է երկրում ստեղծված ընդհանուր վիճակը (կամ Սերժ Սարգսյանի ասած «գաղջ մթնոլորտը»)։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը` թերթի այսօրվա համարում:
Մեր թերթի նախորդ համարում անդրադարձել էինք ղարաբաղյան կարգավորման հարցում ստեղծված ծանր իրավիճակին ու դրա հիմնական մեղավորներին՝ հանգամանորեն ներկայացնելով Ռոբերտ Քոչարյանի «մեղքի բաժինը»։ Հիմա անդրադառնանք Սերժ Սարգսյանին, ում «մեղքի բաժինը» հաստատ նույնքան (եթե ոչ ավելի) մեծ է։ Բանն այն է, որ իր նախագահության տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանն ինչ արել է՝ Սերժ Սարգսյանի հետ է արել, իսկ հաջորդ ութ տարիներին Սերժ Սարգսյանն արդեն գործել է միայնակ։
Եվ այսպես՝ ի՞նչ է արել Սերժ Սարգսյանը։ 2008-ին, երբ նա տասը գոհերի գնով դարձավ նախագահ, հայկական բանակն իր սպառազինության մակարդակով արդեն զիջում էր ադրբեջանականին, բայց տարբերությունը դեռ այսքան մեծ չէր։ Այսինքն՝ հնարավոր էր կտրուկ քայլերով շտկել իրավիճակը։ Բայց Սերժ Սարգսյանին նույնպես բանակը հետաքրքրում էր զուտ որպես քարոզչական ատրիբուտ (հիշեք նրա օրոք կազմակերպված զինվորական շքերթը՝ «ժանգլյորություն անող» զինվորներով ու հոգևորականների կուռ շարքերով, հիշեք «իմ զենքը այսինչ բանն է» բովանդակությամբ գովազդային պաստառները և այլն)։ Այսինքն՝ ընդհանուր գաղափարախոսությունն այն էր, որ ժամանակակից սպառազինության վրա փող ծախսել պետք չէ, կարևորը մեր զինվորների անհատական որակներն են (համ էլ՝ դա շատ ավելի էժան է նստում)։ Կոպիտ ասած՝ Սերժ Սարգսյանը նախապատվությունը տվեց տարբեր տիպի «տեխնոպարկերին» ու «բիոզուգարաններին» և թույլ տվեց, որ բանակում բիզնեսն ու կոռուպցիան ծաղկեն (կարևորը՝ որ գեներալները հավատարիմ լինեին անձամբ իրեն)։
Տրամաբանությունը հետևյալն էր՝ եղած սպառազինությունը երևի հերիք է բուն Ղարաբաղը պաշտպանելու համար (բա ափսոս չի՞ էդքան փող ծախսենք, մանավանդ որ՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ»), ու ավելի լավ է ջանքերը կենտրոնացնել անձնական խնդիրները լուծելու ուղղությամբ։ Իսկ հիմնական անձնական խնդիրը կասկածելի լեգիտիմությունը հաղթահարելն էր։ Արտաքին աշխարհը շատ էր թարս-թարս նայում տասը զոհերի գնով նախագահ դառնալու և մարտի 1-ի ոճրագործությունը կոծկելու համար։ Ու ավելի խելացի բան չգտնելով՝ որոշեց «աշխատել երկու ուղղություններով» Թուրքիայի հետ հաշտեցման գործընթաց և եվրաասոցացում։ Տրյուկը հաջողվեց. Սերժ Սարգսյանը հայտնվեց միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ու միջազգային հանրությունը մոռացավ մարտի l-ը (կամ սկսեց մատների արանքով նայել դրան)։
Արդյունքում՝ անձամբ ինքը շահեց, իսկ Հայաստանը տուժեց։ Ընդ որում՝ ինքը շատ լավ գիտեր, որ հենց այդպես էլ լինելու է։ Առանձնապես մեծ խելք պետք չէր ունենալ՝ կանխատեսելու համար, որ հայ– թուրքական սահմանը չի բացվելու մինչև ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորումը, իսկ Ռուսաստանը շատ ցավոտ հարված է հասցնելու եվրաասոցացման ջանքերի համար։
Այդպես էլ եղավ, հայ-թուրքական հարաբերությունները միայն ավելի վատացան, իսկ Ռուսաստանը մի քանի միլիարդ դոլարի ժամանակակից սպառազինություն վաճառեց Ադրբեջանին՝ կտրուկ խախտելով կողմերի միջև առկա հարաբերական հավասարակշռությունը։ Ընդ որում՝ Հայաստանը ոչ միայն ոչինչ չշահեց այդ «եվրաասոցացումից», այլև աշխարհով մեկ խայտառակ եղավ՝ այդքանից հետո «մի գիշերվա մեջ» ԵԱՏՄ մտնելով։ Բայց արդեն ուշ էր։
«ՉԻ»
Ամբողջական տեսքստը՝ թերթի այսօրվա համարում:
Ղարաբաղյան կարգավորման հարցում իրադարձությունները զարգանում են, կարելի է ասել, խելահեղ արագությամբ: Ընդ որում՝ նոր լայնամասշտաբ պատերազմը շատ ավելի հավանական է, քան կարգավորման համաձայնագրի ստորագրումը։
Ու քանի դեռ պատերազմը չի սկսվել, արժե անդրադառնալ այն հարցին, թե ինչպես Հայաստանն ու Ղարաբաղը հայտնվեցին այս, մեղմ ասած, բարդ վիճակում, և կոնկրետ ովքեր են մեղավոր դրա համար։ Իսկ ինչու ենք ասում «քանի դեռ պատերազմը չի սկսվել»՝ կարծում ենք, հասկանալի է: Հենց որ պատերազմը սկսվեց՝ որևէ մեկն այլևս մեղավորներ չի փնտրելու, և բոլորը խոսելու են միայն հայ զինվորների անօրինակ սխրանքի մասին, «քաղաքակիրթ աշխարհի» քար սրտի ու դաշնակիցների դավաճանության մասին, այն մասին, որ «թուրքը մնում է թուրք» և այլն։
Եվ այսպես՝ սկսենք Ռոբերտ Քոչարյանից։ Ինչու Ռոբերտ Քոչարյանից՝ որովհետև նա Հայաստանի ղեկավարումը ստանձնել է մի իրավիճակում, երբ հայկական բանակն իր հզորությամբ մի քանի անգամ գերազանցում էր ադրբեջանական բանակին, իսկ իշխանությունը հանձնելու պահին ադրբեջանական բանակն արդեն իսկ սպառազինության մակարդակով գերազանցում էր հայկականին։ Ընդ որում՝ այնպես չէ, որ Քոչարյանի օրոք հայկական բանակը չի հզորացել ու չի զարգացել։ Իհարկե, զարգացել է։ Բայց, օրինակ, Հյուսիսային պողոտան ավելի արագ տեմպերով է «զարգացել», Երևանի կենտրոնում «բամբաներկա» շենքերի թիվն ավելի մեծ տեմպերով է ավելացել և այլն։
Քոչարյանի նախագահության տասը տարիների ընթացքում բանակի վրա ծախսվել է մոտ 3 միլիարդ դոլար (միջին հաշվով՝ տարեկան մոտ 300 միլիոն), իսկ այդ նույն տասը տարիների ընթացքում, եթե հավատալու լինենք միջազգային մամուլի տեղեկություններին, Քոչարյանը հասցրել է կուտակել 3-4 միլիարդ դոլարի ունեցվածք։ Ավելի շատ, քան ծախսվել է բանակի վրա (կամ, ինչպես Սերժ Սարգսյանը կասեր, «մոտավորապես այդքան»)։
Բայց խնդիրը միայն գումարը չէ։ Հենց Քոչարյանի օրոք է բանակը դարձել «բիզնես-կառույց», գեներալները՝ մինի-օլիգարխներ, իսկ զորամասերը դարձել են բիզնես-օբյեկտնեը՝ «չաստ նայողներով» ու բանտային օրենքներով (ի դեպ՝ ավելի շատ հենց այդ պատճառով է, որ շատերը խուսափում են ծառայությունից)։ Քոչարյանի օրոք բանակը նաև այլ ֆունկցիաներ է ձեռք բերել։ Մասնավորապես՝ ընտրությունների ժամանակ իշխանությունների համար ապահովել առնվազն 50 հազար լրացուցիչ ձայն, իսկ ներքաղաքական հուզումների ժամանակ՝ «զսպել ժողովրդին» (հիշում եք, չէ՞, որ մարտի 1-ի դեպքերի ժամանակ սահմաններից զինվորներ էին բերել Երևան)։
Մի խոսքով՝ Քոչարյանի օրոք բանակի հիմնական ֆունկցիաները երկրորդ պլան են մղվել, երկրի պաշտպանության խնդիրները՝ նույնպես (թերահավատներին խորհուրդ կտանք վիճակագրությունը ստուգել՝ պատերազմող երկրի նախագահն ու գերագույն-գլխավոր հրամանատարը ավելի շատ զորամասեր է այցելե՞լ, թե՞ ներկա գտնվել հյուրանոցների, ռեստորանների բացման):
«ՉԻ»
Ամբողջական տեսքստը՝ թերթի այսօրվա համարում:
«ՉԻ»-ն արդեն տեղեկացրել է, որ նոր Ընտրական օրենսգրքի փոփոխությունները կյանքի կոչելու համար իշխանության պնդմամբ անհրաժեշտ 16 մլն եվրոն գտնվել է: Հիշեցնենք՝ համաձայն մեր տեղեկությունների՝ 7 միլիոն եվրո համաձայնել է տրամադրել Եվրամիությունը, 1 միլիոն եվրոյի համաձայնություն է տվել ԱՄՆ-ը, կես միլիոն ներդրում է պատրաստ իրականացնել Գերմանիան, ևս կես միլիոն՝ Մեծ Բրիտանիան։ Իր հերթին ՀՀ իշխանությունը պատրաստակամություն էր հայտնել այս գործի համար տալ 3 միլիոն եվրո։ Ստացվում է, որ 12 միլիոնն արդեն կա։ Եվս 14 միլիոն եվրո, այսինքն՝ անհրաժեշտ միջոցներից մի բան էլ ավելի, ակնկալվում է Եվրամիության տարրեր ֆոնդերից։ Եվ չնայած սրան՝ գործընթացը մեր տեղեկություններով, ընթանալու է բոլորովին այլ սցենարով:
«ՉԻ» տեղեկություններով՝ հուլիսի 2-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստին բավականին բուռն քննարկում է ծավալվել ԸՕ-ի փոփոխությունների իրագործման եւ ԼՂՀ հիմնախնդրի շուրջ: Շատերը՝ ԼՂՀ վերջին զարգացումներով պայմանավորված, հենց նիստի ժամանակ ասել են, որ եթե նման իրավիճակում իշխանությունը ներդնի նախագրանցման համակարգը՝ ընտրողների էլեկտրոնային բազայի կիրակմամբ, ապա իշխանությունը, այսինքն իրենք, կպարտվի հենց մոտ ապագայում կայանալիք ընտրություններում: Հայտնի նիստի շրջանակներում կասկածահարույց մտքերի տեղատարափ է արձանագրվել, եւ Սերժ Սարգսյանը որոշել է մի քանի օր հետո միայն հայտնել իր կարծիքը: Իսկ նրա կարծիքն օրեր հետո հնչել է իշխանական շրջանակներում՝ պետք է հրաժարվել ընդդիմության հետ կնքած համաձայնագրից եւ այդ ամենը բացատրել փող չլինելու հանգամանքով»:
«Չորրորդ իշխանություն»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Օրերս կանխվել է մասշտաբային հանցագործության փորձ: Զինված քիլլերների մի ամբողջ ջոկատ է վնասազերծվել: Վնասազերծումը չի իրականացվել իրավապահ մարմինների ջանքերով: Քիլլերներին՝ զինված եւ դիմակավորված, հայտնաբերել եւ վնասազերծել է մեզ համար դեռեւս անհայտ մարդու թիկնազորի ջանքերով: Դեպքերը ծավալվել են Էրեբունի համայնքում, ավելի որոշակի՝ «Արգիշտի» ռեստորանի հարակից տարածքում:«ՉԻ» տեղեկություններով՝ ուրբաթ օրը՝ հուլիսի 8-ին, երկրի մի շարք կարկառուն դեմքեր, օրենքով գողեր եւ այլ հայտնի ֆիգուրներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Մհեր Սեդրակյանը, Սամվել Ալեքսանյանը, ինչպես նաեւ Ռուբեն Հայրապետյանը, մասնակցել են քրեական աշխարհում հայտնի հեղինակության՝ Վստրեչի Ապերի հոր քառասունքին: Հոգեհացի արարողությունն իրականացվել է «Արգիշտի» ռեստորանային համալիրում: Հենց այնտեղ էլ հայտնի է դարձել, որ ռեստորանի հարեւանությամբ դարանակալվել են քիլլերների ջոկատները: Չարագործները չեն հասցրել գործի անցնել, երբ հոգեհացի մասնակիցներից մեկի թիկնազորի ներկայացուցիչներին կասկածելի են թվացել այն ավտոմեքենաները, որոնց մեջ տեղավորված է եղել քիլլերների 7-8 հոգանոց խումբը»:
«Չորրորդ իշխանություն»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.