Մեր թերթի նախորդ համարում անդրադարձել էինք ղարաբաղյան կարգավորման հարցում ստեղծված ծանր իրավիճակին ու դրա հիմնական մեղավորներին՝ հանգամանորեն ներկայացնելով Ռոբերտ Քոչարյանի «մեղքի բաժինը»։ Հիմա անդրադառնանք Սերժ Սարգսյանին, ում «մեղքի բաժինը» հաստատ նույնքան (եթե ոչ ավելի) մեծ է։ Բանն այն է, որ իր նախագահության տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանն ինչ արել է՝ Սերժ Սարգսյանի հետ է արել, իսկ հաջորդ ութ տարիներին Սերժ Սարգսյանն արդեն գործել է միայնակ։
Եվ այսպես՝ ի՞նչ է արել Սերժ Սարգսյանը։ 2008-ին, երբ նա տասը գոհերի գնով դարձավ նախագահ, հայկական բանակն իր սպառազինության մակարդակով արդեն զիջում էր ադրբեջանականին, բայց տարբերությունը դեռ այսքան մեծ չէր։ Այսինքն՝ հնարավոր էր կտրուկ քայլերով շտկել իրավիճակը։ Բայց Սերժ Սարգսյանին նույնպես բանակը հետաքրքրում էր զուտ որպես քարոզչական ատրիբուտ (հիշեք նրա օրոք կազմակերպված զինվորական շքերթը՝ «ժանգլյորություն անող» զինվորներով ու հոգևորականների կուռ շարքերով, հիշեք «իմ զենքը այսինչ բանն է» բովանդակությամբ գովազդային պաստառները և այլն)։ Այսինքն՝ ընդհանուր գաղափարախոսությունն այն էր, որ ժամանակակից սպառազինության վրա փող ծախսել պետք չէ, կարևորը մեր զինվորների անհատական որակներն են (համ էլ՝ դա շատ ավելի էժան է նստում)։ Կոպիտ ասած՝ Սերժ Սարգսյանը նախապատվությունը տվեց տարբեր տիպի «տեխնոպարկերին» ու «բիոզուգարաններին» և թույլ տվեց, որ բանակում բիզնեսն ու կոռուպցիան ծաղկեն (կարևորը՝ որ գեներալները հավատարիմ լինեին անձամբ իրեն)։
Տրամաբանությունը հետևյալն էր՝ եղած սպառազինությունը երևի հերիք է բուն Ղարաբաղը պաշտպանելու համար (բա ափսոս չի՞ էդքան փող ծախսենք, մանավանդ որ՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ»), ու ավելի լավ է ջանքերը կենտրոնացնել անձնական խնդիրները լուծելու ուղղությամբ։ Իսկ հիմնական անձնական խնդիրը կասկածելի լեգիտիմությունը հաղթահարելն էր։ Արտաքին աշխարհը շատ էր թարս-թարս նայում տասը զոհերի գնով նախագահ դառնալու և մարտի 1-ի ոճրագործությունը կոծկելու համար։ Ու ավելի խելացի բան չգտնելով՝ որոշեց «աշխատել երկու ուղղություններով» Թուրքիայի հետ հաշտեցման գործընթաց և եվրաասոցացում։ Տրյուկը հաջողվեց. Սերժ Սարգսյանը հայտնվեց միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ու միջազգային հանրությունը մոռացավ մարտի l-ը (կամ սկսեց մատների արանքով նայել դրան)։
Արդյունքում՝ անձամբ ինքը շահեց, իսկ Հայաստանը տուժեց։ Ընդ որում՝ ինքը շատ լավ գիտեր, որ հենց այդպես էլ լինելու է։ Առանձնապես մեծ խելք պետք չէր ունենալ՝ կանխատեսելու համար, որ հայ– թուրքական սահմանը չի բացվելու մինչև ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորումը, իսկ Ռուսաստանը շատ ցավոտ հարված է հասցնելու եվրաասոցացման ջանքերի համար։
Այդպես էլ եղավ, հայ-թուրքական հարաբերությունները միայն ավելի վատացան, իսկ Ռուսաստանը մի քանի միլիարդ դոլարի ժամանակակից սպառազինություն վաճառեց Ադրբեջանին՝ կտրուկ խախտելով կողմերի միջև առկա հարաբերական հավասարակշռությունը։ Ընդ որում՝ Հայաստանը ոչ միայն ոչինչ չշահեց այդ «եվրաասոցացումից», այլև աշխարհով մեկ խայտառակ եղավ՝ այդքանից հետո «մի գիշերվա մեջ» ԵԱՏՄ մտնելով։ Բայց արդեն ուշ էր։
«ՉԻ»
Ամբողջական տեսքստը՝ թերթի այսօրվա համարում:
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
- 10:48Հաց եւ տեսարաններ, որ Արցախը մոռանան. «Հրապարակ»
- 11:10«Հրապարակ». «Դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի» գործը բաղկացած է 45 հազար էջից
- 11:10Այլևս իշխանության «սրտի գործարարը» չէ. ի՞նչն է կասկածելի թվացել Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»
- 11:10Արթուր Վանեցյանին կկալանավորե՞ն. ինչն է զայրացրել Փաշինյանին.«Հրապարակ»
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.