23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«ՉԻ» տեղեկություններով՝ որոշ ռեյտինգային թեկնածուների կողմնակիցներ այս օրերին մտածում են, թե ինչպես կարելի է ընտրությունների օրը խափանել տեղամասերից տրվելիք ուղիղ հեռարձակումը եւ անել այն, ինչ սովորաբար անում են բոլոր ընտրություններին:
Խոսակցություններ կան, որ որոշ սափրագլուխներ իրենց «ջոկատայիններին» ասել են, «եթե պետք լինի տեղամասում ջարդեք ապարատը, տեր ենք լինելու»:
Թե ինչ պատիժ է սահմանում նման դեպքերում քրեական օրենսգիրքը, դժվար է ասել, փոխարենը նույն սափրագլուխները իրենց կողմնակիցներին հորդորում են, թե «տուգանքով կպրծնեք, մենք էլ կմուծենք»:
«Չորրորդ իշխանություն»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՉԻ» տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը՝ Բուլկին, ընտրությունների համար 8 միլիոն դոլար է մուծվել ՀՀԿ-ին։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այդ մեծ գումարի դիմաց Հատուկ քննչական ծառայությունը կարճել է գործարար Սիլվա Համբարձումյանի՝ Արամ Հարությունյանին 14 մլն դոլար կաշառք տալու հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը։ Գործը ջրելու մասին օրերս տեղեկատվություն հրապարակվեց մամուլում, որտեղ նշվեց, որ գործը կարճվել է անբավարար ապացույցների հիմքով։
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն 2015թ. օգոստոսից քննում է գործարար Սիլվա Համբարձումյանի հաղորդումը, որտեղ նա հայտնել էր, որ 2008թ. 10 հանքի շահագործման լիցենզիա ստանալու համար 14 մլն դոլար կաշառք է տվել բնապահպանության նախարար Հարությունյանին։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կասեցրել է լիցենզիաները։ Արամ Հարությունյանն էլ ձեռքերը լվացել է, ինչից հետո համբարձումյանը դիմել էր իրավապահներին։ Գործով ապացույցներ էին ձեռք բերվել, որոնք վկայում էին խոշոր չափի գումարի մուտքն ու ելքը։ Արամ Հարությունյանը հերքել էր այս ամենը՝ նշելով, թե 2008 թվականին (երբ, համաձայն հրապարակման, տրամադրվել են հանքերի շահագործման լիցենզիաները) իր ղեկավարած գերատեսչությունը մետաղական հանքերի շահագործման թույլտվություն տալու լիազորություն չի ունեցել»:
«Չորրորդ իշխանություն»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանի գլխին սև-մութ ամպեր են կուտակվել, և չի բացառվում, որ առաջիկայում նա հրաժեշտ տա իր պաշտոնին։ Բանն այն է, որ վերջին տարիներին շեշտակի ավելացել են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորված և դատապարտված անձանց կողմից խարդախությամբ հափշտակություններ կատարելու դեպքերը, և բանը հասել է նրան, որ երեկ Քննչական կոմիտեի ղեակավար Աղվան Հովսեփյանի մոտ այս թեմայով խորհրդակցություն է հրավիրվել` Օսիկյանի մասնակցկությամբ։ ՔԿՀ-ներից, մասնավորապես, «Նուբարաշեն» ՔԿՀ-ից խարդախության դեպքերի վիճակագրությունն ապշեցուցիչ է. ըստ պաշտոնական տեղեկատվության` միայն 2016 թվականին հանրապետությունում գրանցվել է խարդախությամբ գույքի և գումարի հափշտակության 964 դեպք, որոնցից 106-ը, ձեռք բերված ապացույցների համաձայն, կազմակերպվել և իրականացվել է քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների կամ կալանքի տակ գտնվող անձանց կողմից։ Վերջիններիս կողմից քաղաքացիներին և իրավաբանական անձանց պատճառված գույքային վնասը, նախնական տվյալներով, գնահատվում է մոտ 150 մլն դրամ։
Ի դեպ, «ՉԻ»-ն ու մի շարք այլ լրատվամիջոցներ պարբերաբար անդրադարձել են նախկինում «Նուբարաշեն», այժմ`«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալի` Սպարտակ Դանիելյանի խարդախություններին. վերջին դատավճռով նա դատապարտվել է 18 տարվա ազատազրկման (նրա դեմ ներկայումս այլ քրեական գործեր կան հարուցված)։ Տեղեկացրել ենք, որ կալանավայրում գտնվելու ընթացքում 32-ամյա դատապարտյալը լուրջ հանցավոր խմբակ է ձևավորել, որի անդամները ևս զբաղված են խարդախություններով։ Միայն թե, չնայած Ս. Դանիելյանի և մյուսների դեմ հարուցված տասնյակ քրեական գործերին, այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել այն պաշտոնյաները, որոնց անմիջական պարտականությունն է եղել նման երևույթների կանխարգելումը. Խոսքը «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավար, և ընդհանրապես ԱՆ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանի մասին է։ Բայց չի բացառվում, որ ՔԿ այս խորհրդակցությունից որոշ ժամանակ անց Օսիկյանը հրաժեշտ տա պաշտոնին։
«ՉԻ»
Մանրամասներն այսօրվա համարում։
«ՉԻ» տեղեկություններով, Սեւանի նորընտիր քաղաքապետ Սարգիս Մուրադյանը հայտնվել է կոտրված տաշտակի առջեւ: Նա նեղ ընտանեկան շրջապատում անկեղծացել է՝ ասելով, որ ընտրվելուց հետո է հասկացել, թե ինչ մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա՝ թալանված բյուջեով քաղաքի ղեկավարի պաշտոնը ստանձնելով: Նա դժգոհել է, որ նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը ՝ Ուդոն, հսկայական պարտքեր է թողել քաղաքապետարանի վրա ՝ ավելացրած ամիսներով չվճարված աշխատավարձերի պարտքերը:
Թե իմանայի էսպիսի վիճակ է, ոչ վիզ կդնեի, ոչ էլ փողեր կծախսեի»,-նեղսրտել է Սարգիս Մուրադյանը:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Սարգիս Մուրադյանին քաղաքապետ դառնալու հարցում օգնել է բիզնեսմեն աները, սակայն վերջինիս բաժին է հասել դատարկ բյուջե»:
«Չորրորդ իշխանություն»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Անդրադառնալով ԳՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվելու վերաբերյալ հարցին՝ գեներալ Սեյրան Սարոյանն ասել է. «Էսի խմբակային գործ ա, ես հո իմ գլխու չեմ, գնամ ասեմ՝ մի միլիոն մուծեմ, առաջադրվեմ»:
«ՉԻ» — Սեյրան Սարոյանն իրեն հատուկ անմիջականությամբ շատ ճշգիտ գնահատական է տվել ՀՀԿ գործողություններին՝ «խմբակային»: Երեւի «02 ոստիկանական լրատու» շատ է նայում ու հասկացել է, որ այն, ինչով զբաղված է ՀՀԿ-ն, հենց խմբակային է: Իսկ խմբակայինն, ի դեպ, միշտ եւ բոլոր ժամանակներում համարվել է ծանրացուցիչ հանգամանք:
Այլ հարց է, որ առավել ծանր պատիժ սովորաբար սահմանվում է խմբակի պարագլխի (կազմակերպիչների) համար, իսկ շարքային անդամները (նորանք, որոնք «հո իրանց գլխու չե՞ն») թեթեւ պատժաչափերով գլուխները պրծացնելու շանս են ունենում:
Ի դեպ, գեներալը նաեւ ՀՀԿ ցուցակում հայտնվելու գինն է բերնից թռցրել՝ «մի միլիոն»: Բնականաբար՝ դոլար: Ըստ երեւույթին հենց այդքան է «օբշչակի» ադամավճարը: Կամ, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում, «նու՝ մոտավորապես այդքան»:
«Չորորդ իշխանություն»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Ռեյտինգային ցուցակներում ընդգրկվելու մրցավազքը սկսվել է. իսկ դա նշանակում է նոր ինտրիգային իրավիճակ:
«ՉԻ» տեղեկություններով՝ այս օրերին Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի մարդիկ անդադար հանդիպումների մեջ են ռեյտինգայինների պոտենցիալ թեկնածուների հետ: Շատերն իրենք են ուզում հանդիպել այդ «մերձավորներին»՝ նախ հասկանալու իրենց անելիքը, կամ քանի դեռ ուշ չէ, փոխելու վատ կամ կասկածելի տրամադրվածությունն իրենց հանդեպ:
Օրինակ, Սերժ Սարգսյանի պատանեկության ընկեր, հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, այս օրերին զբաղված է ինտենսիվ հանդիպումներով: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նա ռեյտինգայիններում ընդգրկվելու յուրայինների ցուցակ ունի, որտեղ եղած անձանց օգտին լոբբինգ է անում Սերժ Սարգսյանին:
Զուգահեռաբար, օրինակ, ՌԴ-ում հայտնի գործարար Սամվել Կարապետյանը՝ Կալուգայի Սամոն, Սերժ Սարգսյանի հորդորով հանդիպում է այն «ոչ ցանկալի օլիգարխների» հետ, որոնց համոզում է հրաժարվել պատգամավոր դառնալու մտքից եւ սեփական անձի փոխարեն ԱԺ գործուղել ներկայացուցիչ:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն ինքը չի ցանկանում «նեղացնել» տարիներ շարունակ իրեն ծառայած օլիգարխների, ուստի բացատրական աշխատանքների ծանր բեռն առայժմ դրված է Կալուգայի Սամոյի ուսերին:
Չի բացառվում, որ նա հաջողության չհասնի, ինչից հետո Սերժ Սարգսյանն անձամբ ստիպված կլինի ոչ ասել այն մարդկանց, որոնց շնորհիվ տարիներ շարունակ կեղծել է ընտրությունների արդյունքներն ու ինքնահռչակվել նախագահ»:
«Չորրորդ իշխանություն»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
««ՉԻ» տեղեկություններով՝ մինչ պետական մակարդակով օրենքներ են ընդունվում ՀՀ քաղաքացիների գրպանից 1000-ական դրամներ պոկելու նպատակով, այս օրերին որոշ մարզերի փոխմարզպետներ մեկնել են Հնդկաստան՝ իբրև թե փորձի փոխանակման համար։ Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը գումարներ ունի փոխմարզպետների հանգիստը հնդկաստաններում կազմակերպելու համար, սակայն բանակին հավելյալ գումարներ տրամադրելու փող չունի։ «ՉԻ» հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ փոխմարզպետները, որոնք այս օրերին շատ ուրախ ժամանակ են անցկացնում Հնդկաստանում, վերադառնալու են դեկտեմբերի 20-ին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Մեր տեղեկություններով՝ ոստիկանական բաժանմունքներում վերջին ամիսներին խստացվել է համապատասխան շենքեր ելումուտ անելու ռեժիմը։ Կրկնակի աճել է այն ոստիկանների թիվը, որոնք կոչված էին հերթապահություն իրականացնել ոստիկանական բաժանմունքների անցակետերում։ Թերթի տեղեկություններով՝ բաժանմունքներ ելումուտ անողներին ոստիկանները խուզարկում են, բացի այդ էլ առանց համապատասխան անցաթղթի մարդկանց մուտքը շենք արգելվում է։ Անցակետերի առկայությունն ու ոստիկանների հերթապահությունը նորություն չէ ոստիկանական բաժանմունքներում, սակայն դրանց վերահսկողությունը մինչեւ այս տարվա հուլիսյան դեպքերն այդքան էլ խիստ չէր։
Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Սասնա Ծռեր» խմբավորման հուլիսյան գրոհից հետո, երբ զինյալների խումբը հեշտությամբ կարողացավ գրավել ոստիկանական ամենալուրջ բազաներից մեկը, ՀՀ ոստիկանապետի կողմից հրահանգ իջավ ուժեղացնել ոստիկանական շենքերի հսկողությունը։ Վերադասի հանձնարարությամբ՝ հրամայվել է այս գործի վրա «միջոցներ չխնայել»։
«Չորրորդ իշխանություն»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
««Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որը զբաղվելու է Ամուլսարի ոսկու հանքի շահագործմամբ, որոշել է անվճար պահպանակներ բաժանել այդ տարածքի գյուղերի բնակիչներին՝ պատճառաբանելով, թե դրսից աշխատողներ են գալու եւ սեռավարակների տարածման վտանգ է առաջանալու։
«ՉԻ» — Եթե հաշվի առնենք, որ հանքերում «դրսից եկած» աշխատողները հիմնականում տղամարդիկ են լինելու, կարելի է ենթադրել, թե հանքավայրը շահազործողներն ինչ դեր են վերապահել տեղի բնակչությանը։ Իսկ եթե «դրսից եկածների» մեջ նաեւ կանայք են լինելու, ապա անհասկանալի է, թե ինչու են ը տեղացիներին բաժանելու։ Թող պոտենցիալ եկվորներն ինչքան ուզում են՝ իրար հետ բեղմնավորվեն:
Ամեն դեպքում՝ հանքավայրը շահագործողները փաստորեն ծրագրում են ապականել ոչ միայն բնությունը, այլեւ մարդկանց: Մնում է հուսալ, որ տեղի բնակչությունը ճիշտ կընկալի նրանց «ուղերձներն» ու «մարտահրավերները» եւ անվճար պահպանակները կօգտագործի բուն նշանակությամբ՝ նրանց դեմ պայքարի շրջանակներում»:
«Չորրորդ իշխանություն»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները շարունակում են նվազել: Սրան զուգահեռ, Հայաստանից սկսվել է նաև օտարերկրյա կապիտալի մեծ արտահոսք: Ըստ ԱՎԾ տվյալների՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղղակի ներդրումները կազմել են 44.4 մլրդ դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանք մոտ երկու անգամ ավելի շատ էին՝ 80.2 մլրդ դրամ:
ԱՎԾ տվյալներից պարզ է դառնում, որ այս տարի նաև 35.7 մլրդ դրամի կապիտալի արտահոսք է եղել, ընդ որում Հայաստանից իր կապիտալը հանած երկրների մեջ առաջատարը ՌԴ-ն է, երկրորդ տեղում՝ Լիբանանը:
Այս ցուցանիշները հերթական վկայությանն են այն բանի, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է օրհասական վիճակում և սա այն դեպքում, երբ իշխանությունները պարբերաբար խոսում են ներդրումային միջավայրի բարելավման մասին, անգամ՝ արդեն մեկ տարի է կառավարությունն ընդունել է «Հայաստանում ներդրումային քաղաքականության հայեցակարգ» անվանումով փաստաթուղթ, բայց իրավիճակն այդպես էլ չի շտկվում»,–գրում է թերթը։
«Չորրորդ իշխանություն»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.