04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Այսօր լրագրողների հետ հանդիպման էին եկելԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը և ՀԺԿ-անդամ Ֆելիքս Խաչատրյանը:
Սակայն ասելիքը նույն էր. ոչինչ նոր բան չասվեց. Բոստանջյանը կրկնեց, որ Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսություն սկսելու նպատակով ձեւավորված աշխատանքային խումբը ոչ թե որոշումներ է կայացնելու, այլ փորձելու է բանակցությունների միջոցով հասկանալ ստեղծված խնդիրները:
ՀԱԿ-ի կողմից ձեւավորված պատվիրակության անդամ Խաչատրյանն էլ կրկին պնդեց, թե` երկխոսության օրակարգը պետք է ներառի հատկապես արտահերթ ընտրությունների անցկացումը. «Հանձնաժողովը ստեղծել ենք ընդամենը մեկ հարց քննարկելու համար` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Բոլոր հարցերի լուծումը կապված օրինական իշխանությունների ձեւավորման հետ»:
Այս միտքը հերքելու համար եկած Բոստանջյանը հակադարձեց. «Իհարկե, կարող է արտահերթ ընտրությունների հարցը եւս քննարկվի, բայց կլինեն նաեւ այլ հարցեր, քանի որ երկիրն արտահերթ ընտրություններով չես պահի»: Նա ասաց, որ երկրում առկա են մի շարք հիմնահարցեր, որոնք քննարկվելու են, նշեց արտագաղթի, երկրի զարգացման հետ կապված մի շարք խնդիրներ:
Ինչ վերաբերում է երկխոսության ժամկետին, Բոստանջյանը հայտարարել է, որ դեռեւս այդ ժամկետները հստակեցված չեն, սակայն մոտակա տասը օրվա մեջ կլինի հանդիպումը:
Բանակցությունների վերաբերյալ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի յուրօրինակ կատակին թե` իշխանությունն ու ՀԱԿ-ը կարող են երկխոսել Սեւանի ափին, կամ «Օջախ» ռեստորանում, Ֆելիքս Խաչատրյանն ասաց. «Հիմա որ գնանք «Օջախ», վերջը լավ չի լինի: «Օջախ» կգնանք, երբ պայմանավորվենք արտահերթ ընտրությունների շուրջ»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:
ՀՀ նախագահը նշել է, որ այսօրվա խորհրդակցությամբ շարունակվում է դատաիրավական համակարգի խնդիրների քննարկմանը նվիրված հանդիպումների շարքը: Խորհրդակցության մասնակիցներին ուղղված իր խոսքում Սերժ Սարգսյանն անդրադարձել է երկրում իրականացվող իրավական բարեփոխումների առաջնահերթ խնդիրներին, հասարակության անդամների համար արդարադատության մատչելիության ապահովման, դատարանների գործունեությունն ավելի թափանցիկ և արդյունավետ դարձնելու ուղղությամբ աշխատանքին: Հանրապետության ղեկավարի խոսքով, այդ առաջնայնությունները մինչ օրս եղել են համակարգում առկա հիմնախնդիրների շուրջ անցկացվող քննարկումների առանցքում և, բնականաբար, դրանք շարունակվելու են մնալ որպես այդպիսին:
«Մեր հիմնական խնդիրը մնում է նույնը` նոր գաղափարների և մոտեցումների իրականացման ճանապարհով որակապես և սկզբունքորեն փոխել հանրության վերաբերմունքը երկրում իրականացվող արդարադատության հանդեպ: Սա մեզ համար ամենաառաջնային խնդիրներից մեկն է»,-ընդգծել է Նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով, անցած ժամանակահատվածում դատաիրավական համակարգի զարգացման ուղղությամբ կատարվել է որոշակի դրական աշխատանք, և արդյունքներն արդեն այսօր շոշափելի են: Դա պետք է ընդգծել, սակայն համակարգի առջև ծառացած խնդիրների լուծման գործընթացը, ըստ Նախագահի, բերում է մի անխուսափելի հարցադրման. արդյո՞ք միայն ինստիտուցիոնալ կամ օրենսդրական փոփոխություններն ի վիճակի են այս ոլորտում բերել ցանկալի արդյունքների:
«Կարծում եմ` ոչ: Ժամանակի մարտահրավերներն օբյեկտիվորեն պահանջում են, որ դատական համակարգի բարեփոխմանն ուղղված ինստիտուցիոնալ նորարարություններն ունենան արագ, պրակտիկ դրսևորում, ինչպես նաև անմիջական և ազդեցիկ նշանակություն այդ խնդիրների վրա: Այս խնդիրները հրատապ են և առաջնային: Մեր հիմնական խնդիրը մնում է նույնը` նոր գաղափարների և մոտեցումների իրականացման ճանապարհով որակապես և սկզբունքորեն փոխել հանրության վերաբերմունքը երկրում իրականացվող արդարադատության հանդեպ: Սա մեզ համար ամենաառաջնային խնդիրներից մեկն է:
Այսօր արդեն կարելի է փաստել, որ հասարակական իրավագիտակցության և իրավաընկալման մեջ նկատվում են լուրջ փոփոխություններ. մարդիկ ավելի հաճախ են դիմում փաստաբանների օգնությանը, աճում է իրենց իրավունքների պաշտպանության համար դատարաններ դիմող անձանց, բնականաբար և` դատական գործերի քանակը: Սակայն արդյո՞ք միայն դատական գործերի քանակի աճը դատարանների հանդեպ հասարակության վստահության բարձրացման չափանիշ է: Կարծում եմ, որ այստեղ էլ մենք պետք է տանք բացասական պատասխան և ասենք, որ այստեղ մտածելու տեղ կա:
Այս համատեքստում ևս մենք պետք է արձանագրենք, որ դատարանների նկատմամբ հասարակության վստահության պակասը շարունակում է մնալ արդիական և չլուծված: Ընդ որում, այդ բացասական երևույթը ծնող պատճառները հաճախ գտնվում են հենց մակերեսին, մեր աչքի առաջ, և դրանով ավելի են ընդգծում առկա դժգոհությունների կամ տարակուսանքների արդարացված լինելը:
Նման պատճառներից են անկատար այն գործընթացները, որոնք պետք է դատարաններում ապահովեն գործերի արագ և արդյունավետ քննությունը: Համաձայնեք, որ երկարատև և շարունակ հետաձգվող դատավարությունները, դատական գործերի ամիսներ, նույնիսկ տարիներ տևող քննությունները ոչ միայն չեն բարձրացնում արդարադատության համակարգի հանդեպ վստահությունը, այլև ստվեր են գցում այդպիսի դատավարությունների արդյունքում կայացված դատական ակտերի օրինականության և արդարացիության վրա: Եվ, եթե սրան գումարենք այն հանգամանքը, որ որոշ գործերով նախաքննությունը ևս տևում է ամիսներ, ապա նույնիսկ ամենաօբյեկտիվ արդարացի դատավճիռը չի ունենում այն արդյունքը, որ պետք է ունենա:
Ուստի, այս խորհրդակցության ընթացքում ես ակնկալում եմ ձեզնից թե՛ իրենց բովանդակության, և թե՛ իրականացման ժամկետների առումով նշված խնդիրների լուծմանն ուղղված հստակ առաջարկությունների ներկայացում:
Կասկածից վեր է, որ դատաիրավական բարեփոխումների լույսի ներքո բարձրացված նման և շատ այլ խնդիրներ ձեզանից, մեզնից, բոլորիցս պահանջում են ամենօրյա քրտնաջան աշխատանք` դրանից բխող համալիր և հետևողական լուծումներով»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Խորհրդակցությանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը զեկուցել է 2009-2011 թվականների դատաիրավական բարեփոխումների ընթացքի վերաբերյալ հաշվետվության, ինչպես նաև 2012-2014 թվականների դատաիրավական համակարգի զարգացման ռազմավարական ծրագրի նախագծի մասին:
ՀՀ նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը ներկայացրել է դատական գործերի քննության արագության և արդյունավետության վրա բացասական ազդեցություն ունեցող գործոնների վերաբերյալ զեկույցը:
Զեկուցված հարցերի բովանդակության և իրականացման ժամկետների վերաբերյալ Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին
Washington Times թերթն իր այսօրվա համարում անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նախագահ Բարաք Օբամայի առաջադրած Ջոն Հեֆերնի թեկնածության խնդրին։
Հոդվածում մասնավորապես ասվում է, որ ամերիկահայերը թերահավատությամբ են վերաբերվում նախագահ Օբամայի առաջադրած թեկնածուին, քանի որ Ջոն Հեֆերնը ժամանակին աշխատել է մի կոնգրեսականի համար, որը հայտնի էր որպես Կոնգրեսի ամենաթուրքամետ և ամենահայատյաց ներկայացուցիչներից մեկը:
Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է, որ Հեֆերնի թեկնածության վերաբերյալ որոշում պետք է կայացվի այն բանից հետո, երբ նա «կարողանա մագլցել զառիվեր ժայռը» և բացատրել, թե ինչով է իր դիրքորոշումը տարբերվում կոնգրեսական Դուգլաս Բերյոթերի դիրքորոշումից, որը Կոնգրեսում աշխատել է 1979- 2004 թթ. և աջակցել թուրքամետ լոբբիին։
Ըստ թերթի՝ Ամերիկայի հայկական համագումարը ԱՄՆ վարչակազմից ցանկանում է ստանալ ավելի հստակ պատասխան, թե վերջինս ինչ դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ։
Lenta.ru կայքը տեղեկացնում է, որ հոկտեմբերին Լիբիայում սննդի և ջրի պակաս կզգացվի: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ջամահիրիայի գյուղատնտեսության, անասնապահության և ծովային ռեսուրսների նախարար Աբդել ալ Գաուդը: Ըստ նրա, երկրում հավաքվել է միայն բերքի 20 տոկոսը, քանի որ քաղաքացիական պատերազմների մեջ մխրճված Լիբիայում գյուղտեխնիկայի համար վառելիք չի մնացել:
Նախարարը նաև ընդգծել է, որ պարենամթերքի պաշարների անբավարարության վրա բացասական ազդեցություն են ունեցել նաև միջազգային հանրության պատժամիջոցները:
Իսկ «Associated Press» գործակալության տվյալներով` բնակչության 70%-ին ջրով ապահովող գործարանում վեց տուրբիններից աշխատում է միայն մեկը, քանի որ ոչ ոք չի զբաղվում շարքից դուրս եկած սարքավորումներով:
ՄԱԿ-ին և ՆԱՏՕ-ին նախարարը կոչ է արել հանել սահմանափակումը գործարանի սարքավորումների մատակարարման նկատմամբ:
ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Արտակարգ իրավիճակների համակարգի կազմավորման 20-ամյակին նվիրված մրցույթի նպատակն է խրախուսել լրագրողներին իրենց գործունեության մեջ անդրադառնալու եւ արծարծելու արտակարգ իրավիճակներից քաղաքացիների պաշտպանվածության հարցերին.
նպաստել բնակչության շրջանում բնական ու տեխնածին արտակարգ իրավիճակների մասին գիտելիքների տարածմանը եւ պատրաստվածության մակարդակի բարձրացմանը.
Խորացնել լրագրողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվություն հաղորդելու ոլորտում։
Ներկայացվող նյութերը պետք է արտացոլեն մասնակիցների պատկերացումներն արտակարգ իրավիճակների մասին, նրանց անձնական փորձառությունը եւ տեսլականը, թե ինչպես կարելի է նվազեցնել կամ խուսափել նման իրավիճակներից։
Մրցույթն անցկացվում է հետեւյալ կարգերում.
Արտակարգ հեռուստատեսային ռեպորտաժ — լավագույն լուսաբանում հեռուստատեսությամբ
Արտակարգ ռադիո ռեպորտաժ — լավագույն լուսաբանում ռադիոյով
Արտակարգ առցանց (online) անդրադարձ — լավագույն լուսաբանում ինտերնետում
Արտակարգ հոդված — լավագույն լուսաբանում մամուլում
Արտակարգ ֆոտո ռեպորտաժ — լավագույն լուսաբանում ֆոտոշարքերով:
Մրցույթին կարող են մասնակցել Հեռուստատեսային, ռադիո, տպագիր մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներում աշխատող լրագրողներ
Մրցույթին կարող են ներկայացվել 2010-2011 թթ. պատրաստված նյութերը։
Ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 20 է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին դադարեցնելու է իր լիազորությունները: Արդեն հայտնի են ԿԸՀ յոթ անդամների անունները:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ներկայացրել է ԿԸՀ ներկայիս նախագահ Գարեգին Ազարյանին եւ Լաուրա Գալստյանին:Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի կողմից առաջադրվել են փաստաբան Գեորգի Մարտիրոսյանն ու թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը արտամրցութային կարգով առաջադրել է Արմեն Սմբատյանին եւ ԿԸՀ մամուլի քարտուղար Տաթեւիկ Օհանյանին, իսկ մրցութային կարգով` ֆինանսների նախարարության աշխատակից Արտակ Մելիքսեթյանին:
ՀՔԾ-ն ամփոփում է իրեն հանձնված գործերը: Դրանցից ամենազավեշտալին, թերևս, «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի Նոր Նորքի մասնաճյուղում ՀՀ ոստիկանության աշխատակից Արթուր Հակոբյանի կատարած ավազակային հարձակումն էր, որի դրդապատճառների մասին կատակում էին գործին քիչ թե շատ տեղյակ մարդիկ: Ասում են` երբ բանկի աշխատակից ոստիկանը զանգել է իր շեֆին տեղյակ պահելու կատարվածի մասին, հեռախոսազանգը հնչել է հանցագործի գրպանում:
Սակայն ՀՔԾ-ի պարզաբանումները նաև վկայում են, որ այս միջադեպն ընդամենը հուսահատ խաղամոլի ֆանտազիայի դրսևորում էր, սակայն Տոտո-Վիվարո ակումբների ցանցը, որ հսկայական եկամուտներ է ապահովում դրա բարձրաստիճան տերերին, որոնք, ի դեպ, իրավապահ համակարգից են, շատերի տունն է քանդել: Հակոբյանն ընդամենը այդ զոհերից մեկն է: Նա, ըստ ՀՔԾ-ի, մեծ չափի խաղադրույքներ է կատարել սպորտային տարբեր հանդիպումների ժամանակ, կուտակել է բազմաթիվ պարտքեր, որոնք մարելու համար էլ 2011 թվականի մարտի 29-ին` ժամը 12-ի սահմաններում, «Կոնվերս բանկ» ՓԲԸ Նոր Նորքի մասնաճյուղում կատարել է ավազակային հարձակում:
Ոստիկանության կապիտանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ավազակություն` առանձնապես խոշոր չափերով հափշտակության նպատակով): Գործն ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Մենք արդեն գրել ենք, որ հանցագործը` գլխարկով դեմքը ծածկած, մուտք էր գործել «Կոնվերս բանկ»-ի վարչական տարածք և «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարել բանկի աշխատակիցների նկատմամբ` հափշտակելով 37800 ՌԴ ռուբլի, 1 միլիոն 724 հազար դրամ, 385 եվրո, 6695 դոլար: Հանցագործությունը կանխվել էր նշված բանկում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակցի շնորհիվ. չնայած զենքի սպառնալիքին, նա գործադրել է իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը, ինչի հետևանքով Արթուր Հակոբյանը որովայնի և ազդրի շրջանում ստացել էր հրազենային վնասվածքներ, վնասազերծվել ու տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Արթուր Հակոբյանի մոտից առգրավվել էր «Մակարով» տեսակի ատրճանակ` 1 պահունակով, 8 փամփուշտով:
Որ մեր մշակույթի նախարարությունը չունի բավարար ռեսուրսներ` կանխելու ազգային արժեքներին բարբարոսաբար մոտեցումը, վաղուց գաղտնիք չէ: Հուշարձանների խնդրով զբաղվում է փոխնախարար Արև Սամուելյանը, որն ընդամենը վարչապետի անձնական դիզայներն է եղել և ընդհանրապես կապ չունի այս ոլորտի հետ: Եթե ծանոթ չլինեինք մեր կադրային զավեշտալի քաղաքականությանը, կարելի էր հարց տալ, թե ինչու է նման պատասխանատու ոլորտը հանձնվել վերը նշված տիկնոջը: Բայց մեր իրականության մեջ, ցավոք, դա վաղուց ի վեր օրինաչափություն է: Նրան նախորդած փոխնախարարը`Գագիկ Գյուրջյանը, հեռացվեց ոլորտում տեղ գտած ՎՊ-ի բացահայտումներից հետո և… նշանակվեց Էրեբունի ամրոցի տնօրեն: Վանքերը հոշոտած և միլիոններ յուրացրած մարդիկ այդպես էլ մնացին անպատիժ: Մի՞թե մենք չունենք մասնագետներ` նման հարցերին կոնկրետ և արդյունավետ պատասխան ստանալու համար: Էջմիածնի վրա հույս դնել չարժե, կարծես վաղուց է, որ այստեղ գործից չեն հասկանում, ու սրտացավ վերաբերմունք չկա. վկան` մեր հնավայրերի անորակ ու անպատասխանատու վերականգնումը, Սևան քաղաքում կիսակառույց մնացած եկեղեցին, և այսպես երկար կարելի է թվել:
«Ես տեսնում եմ, որ նույնն է կատարվում Գանձասարի պարագայում: Ոչ միայն պետք է ընդհատել պարսպի նմանատիպ նորոգումը, այլև` համակարգային մոտեցմամբ մշակել մշակութային արժեքների նորոգման չափանիշների խախտման համար խիստ պատիժներ»,- այսօր հրավիրված ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Նրա համոզմամբ, Գանձասարի պարիսպը 13-րդ դարի կառույց է, որը նորոգվել է 17-18-րդ դարերում, նաև՝ 20-րդ դարում, իսկ այսօր նորոգվում է՝ առանց վանքի ոգին պահպանելու։
«Գանձասարը հայտնի վանք է, և այդ տեսակ աշխատանքներն արդեն իրենց վատ նախադեպերն ունեն,- ասաց նա։- Եվ վաղը մենք կունենանք 2011թ. Գանձասար եկեղեցու շրջապարիսպ։ Սա հանցագործություն է նաև այդ բարերարների նկատմամբ, քանի որ այդ մարդիկ չունեն որևէ շահ՝ բացի իրենց անձնական փառասիրությունը բավարարելու համար տեղադրվող արձանագրության տախտակներից»:
Մի օրինակ էլ ցուցադրեց Կարապետյանը: Խոսքը Արցախի Ասկերանի շրջանի Շոշկա վանքի մասին է` լուսանկարներում հին և նորոգված տարբերակներ էին։ Ըստ մասնագետի, հիմա եկեղեցին բոլորովին չի արտացոլում իր նախնական կառույցի ոգին, և եկեղեցու ներսում տեղադրված արձանագրությունն է միայն, որից կարող ենք տեղեկանալ, որ 1678 թվականի կառույց է։
«Շոշկա վանքի երկլեզու արձանագրության մեջ մեկ լեզվում բոլորովին չի էլ նշված, թե որ թվականին է եկեղեցին հիմնադրվել, այլ միանգամից նշվում է, թե ով է նորոգել և երբ։ Հայոց թվականով ՌՃԷ, հաշվված Քրիստոսի ծննդից հետո, ասվում է, մինչդեռ մենք դարեր շարունակ ազգային թվականով էինք թվագրում, իսկ ըստ դրա՝ պիտի լիներ ՌՆԾԶ՝ ազգային թվականով։ Նորից պետք է նշել՝ արմատներից հեռացած է»,- պարզաբանեց Կարապետյանը:
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի սեքսուալ սկանդալների գլխավոր «հերոսուհի» Քարիմա ալ Մարուգը, որն առավել հայտնի է Ռուբի մականվամբ, հայտարարել է, որ հղի է։
Ըստ իտալական լրատվամիջոցների` հյուսիսաֆրիկացի պարուհին վստահ է, որ տղա է ունենալու:
Globalist.org.ua կայքի հաղորդմամբ, Ռուբին սկզբում ասել է, թե ապագա երեխայի հայրն իր ներկայիս զուգընկեր Լուկա Ռիցցոն է, սակայն որոշ ժամանակ հետո հավելել է, որ չի կարող հստակ ասել, թե ով է իր ապագա երեխայի հայրը։ Ռուբիի խոսքով՝ հավանական հայրերից մեկը հենց Բեռլուսկոնին է։
Հիշեցնենք, որ Իտալիայի դատախազության տվյալներով՝ Ռուբին մասնակցել է Սիլվիո Բեռլուսկոնիի առանձնատանը տեղի ունեցած սկանդալային սեքս-երեկույթներին: Այդ ժամանակ պարուհին դեռևս անչափահաս էր: Ընդ որում, 74-ամյա Բեռլուսկոնին առնվազն 13 անգամ ինտիմ հարաբերություն է ունեցել Ռուբիի հետ:
ՀՀ ֆինանսների նախարարությունը մեկնաբանում է Forbes-ի աղմկահարույց հոդվածը.
«Նշված հոդվածի վերնագիրը խոստանում է հետաքրքիր ընթերցանություն, այնուամենայնիվ ոչ պարզ և անհասկանալի մեթոդաբանությունը, ինչպես նաեւ հաշվարկներում օգտագործված երկրների փոքր ընտրությունը, խիստ սահմանափակում է վարկանշման օգտակարությունը: Չնայած մեթոդաբանությունը վիճելի է (ինչու միայն 4 ցուցանիշ, ինչու են ընտրված հատկապես այդ ցուցանիշները, ինչու 3 տարվա համար եւ այլն), սակայն մենք փորձել ենք նշված մեթոդաբանությամբ կատարել նույն հետազոտությունը, օգտագործելով Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալների բազան (համատեղելիությունը ապահովելու համար): Միևնույնն է, արդյունքները ամենևին մոտ չեն իրար, և դա նվազեցնում է վերլուծության արժանահավատությունը:
Առաջինը, հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը տալիս է ինստիտուցիոնալ և տնտեսական քաղաքականությունների վերաբերյալ գնահատականներ, որոնք չափվում են CPIA (երկրի քաղաքականություն և ինստիտուցիոնալ գնահատական) ինդեքսի միջոցով, համաձայն որի Հայաստանը համարվում է առաջատար երկրներից մեկը (ինդեքսի չափման նվազագույն շեմը 3.75 է) ավելի քան 8 տարի, իր վերջին 4.1 ինդեքսով առավելագույն 6.0-ից, իսկ տնտեսական քաղաքականության ենթաինդեքսը կազմել է 4.7` առավելագույն 6.0-ից: Եթե սա է ՀԲ-ի կողմից Հայաստանին տրված ընթացիկ գնահատականը, ապա այդ դեպքում ինչպես կարող է ամենալավ տնտեսական քաղաքականություններից մեկն ունեցող երկիրն աշխարհում ունենալ ամենավատ տնտեսությունը: Տրամաբանորեն անհնար է ունենալ աշխարհում ամենալավ տնտեսական քաղաքականություններից մեկը, որի արդյունքում երկրում ձևավորվում է ամենավատ տնտեսությունը: Ավելին, եթե կատարենք համեմատություն, ապա համաձայն պարոն Ֆիշերի ստացած արդյունքների` Գվինեայի տնտեսությունը Հայաստանի համեմատ ավելի լավն է, մինչդեռ Գվինեայի տնտեսական քաղաքականությանը տրված ՀԲ-ի գնահատականն է 2.7, ինչը գրեթե 2 անգամ փոքր է, քան Հայաստանի ցուցանիշն է: Սա կասկածելի է դարձնում պարոն Ֆիշերի մեթոդաբանության տնտեսագիտական տրամաբանությունը (տվյալների աղբյուրն է` World Bank CPIA):
Նրանց, ովքեր ծանոթ չեն CPIA ցուցանիշներին, տեղեկացնենք, որ ցուցանիշի հստակ և հանգամանալից մեթոդաբանությունը հասանելի է ՀԲ-ի ինտերնետային կայքէջում, որին հիմնվելով փորձառու տնտեսագետը կարող է գնահատել երկրի ներկա քաղաքականության և ինստիտուցիոնալ շրջանակի որակը: CPIA-ն ունի 4 ենթաինդեքսներ` Տնտեսական կառավարում, Կառուցվածքային քաղաքակա¬նություններ, Քաղաքականություններ ուղղված սոցիալական արդարությանը, Պետական հատվածի կառավարում և ինստիտուտներ: Գործնականում նշված 4 քաղաքական չափորոշիչներով ավելի լավ կատարողական ունեցող երկրները կունենան լավ տնտեսական միջավայր: (Լրացուցիչ տեղեկատվության համար տես Համաշխարհային բանկի կայքէջը (http://www1.worldbank.org/operations/CPIA2010/ARM.pdf)):
Երկրորդ, դժվար է գտնել որևէ տնտեսագիտական տրամաբանություն` օգտագործված մեթոդաբա¬նության վերաբերյալ. ինչու է գնաճի համար վերցվել միայն մեկ տարվա փաստացի ցուցանիշ և 2 տարվա գնահատական (2011-2012), իսկ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի, ընթացիկ հաշվի և ՀՆԱ-ի աճի համար` վերջին երեք տարիների փաստացի ցուցանիշները (քանի որ հոդվածի գնահատա¬կանները մեկնաբանելու համար թափանցիկ մեթոդաբանությունը անհասանելի է): Նշված տվյալները, տարբեր ժամանակահատվածների դիտարկման պատճառով, անհամադրելի են, ինչն աղավաղում է իրական պատկերը:
Երրորդ, մեր մասնագետների կողմից ընդհանուր ինդեքսը հաշվարկելու համար կատարվել են նույն հաշվարկները` օգտագործելով նույն աղբյուրի` ԱՄՀ WEO-ի տվյալների բազան 184 երկրների համար (ցուցակից հանվել են այն երկրները, որոնք 2008-2012թթ համար չունեն ամբողջական տվյալներ բոլոր 4 ցուցանիշների վերաբերյալ` թողնելով 176 երկիր) և հոդվածում նկարագրված նույն մեթոդաբանությունը, այսինքն` ՀՆԱ-ի աճի և գնաճի երեք տարվա միջին վիճակագրությունը (ներառյալ ԱՄՀ-ի 2012թ. գնահատականները), ավելացրած մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի և ընթացիկ հաշվի հաշվեկշռի վերջին 3 տարիների միջին ցուցանիշները: Արդյունքում ստացվել է բացարձակ այլ պատկեր: Օրինակ, գնաճի (ժամանակահատվածի վերջին տվյալներով) և ՀՆԱ-ի աճի համար հաշվարկվել են 3 տարվա միջին ցուցանիշները` 2008-2010թթ. ժամանակահատվածի համար, ապա երկրների ցուցանիշները խմբավորվել են ըստ բարելավման կարգի` վատագույնից դեպի առաջատարը (ամենացածր մեկ շնչի հաշվով ՀՆԱ և բարձր ընթացիկ հաշվի պակասուրդ) և Հայաստանը երբևիցե չի հայտնվել առաջին տասնյակում (Հավելված 1): Ավելին, ընթացիկ հաշվի փաստացի միջին ցուցանիշը առաջին 10 (վատագույն) երկրների համար -33.7 է (Լիբերիան առաջատարն է -46.6 ցուցանիշով), մինչդեռ Հայաստանի փաստացի 3 տարվա միջինը -13.9 է` շատ հեռու 10 երկրների միջինից: Նմանապես, առաջին 10 երկրների մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջինը 313.3 դոլար է (Բուրունդին առաջատարն է` 163.6 դոլար ցուցանիշով), մինչդեռ Հայաստանի ցուցանիշը 3022.1 է` նորից շատ հեռու առաջին 10 երկրների միջինից:
Վերցնենք մյուս երկու ցուցանիշները, որոնք օգտագործվել են պարոն Ֆիշերի կողմից` ՀՆԱ-ի աճը (2008-2010 թվականների համար) և գնաճի 3 տարվա միջին ցուցանիշը (2010-2012 թվականներ համար) և կատարենք նույն վարժությունը: Նորից ստացվել է նույն պատկերը` Հայաստանը չի հայտնվել առաջին 10 վատ տնտեսություն ունեցող երկրների շարքում (երկրները դասակարգվել են ըստ ավելի բարձրից ցածր գնաճի և ավելի ցածրից բարձր ՀՆԱ-ի աճի): Վատագույն 10 երկրների գնաճի միջին ցուցանիշը 15.6 է (Վենեսուելան առաջատարն է 29.9% ցուցանիշով), իսկ Հայաստանինը` 6.8% (Հավելված 2): Վատագույն 10 երկրների համար ՀՆԱ-ի աճի միջին ցուցանիշը -3.6%է (Լատվիան առաջատարն է 7.5%-ով), իսկ Հայաստանի ցուցանիշը` -1.5% ` հաշվի առնելով նաև 2009 թ-ի խորն անկումը` -14.2% (Հավելաված 1):
Ավելին, հրապարակված բոլոր ցուցանիշների ուղղությամբ հաշվարկվել են նաև այլ տարբերակներ` ստուգելու համար այն վարկածը, թե արդյոք Հայաստանը կարող է ինչ-որ կերպ հայտնվել վատ երկրների շարքում, դրանք են` երեք տարվա փաստացի միջին ցուցանիշներ (հիմնված 2008-2010թթ. փաստացի վիճակագրական տվյալների վրա, Հավելված 1), երեք տարվա միջին ցուցանիշներ (2010-2012թթ.` ներառյալ ԱՄՀ-ի 2012թ. գնահատականները, Հավելված 2) և հինգ տարվա միջին ցուցանիշներ (2008-2012` ներառյալ ԱՄՀ-ի 2012թ. գնահատականները, Հավելված 3): Ստացված արդյունքները ներկայացված են հավելվածներով:
Փաստորեն, եթե բոլոր 4 ցուցանիշներով Հայաստանը վատագույն 10 երկրների ցանկից դուրս է, այդ դեպքում ինչպես է նշված 4 ցուցանիշներով հիմնված նրա հաշվարկային ընդհանուր ցուցանիշը Հայաստանը դասում վատագույն երկրորդ տեղում: Այս պարզ վարժությունը ցույց է տալիս, որ պարոն Ֆիշերի բացահայտումները կասկածանքի տեղիք են տալիս»:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.