23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Այս տարվա մայիսին, նախորդ ամսվա համեմատ, Հայաստանում անշաժ գույքի վարձակալության գործարքների թիվը 1,2%-ով աճել է, իսկ 2010թ.-ի մայիսի համեմատ` 15,7%-ով նվազել:
ՀՀ կառավարությանն առըներ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով, մայիսին արձանագրվել են բնակելի շենքերի 38 բնակարանների, 30 անհատական բնակելի տների, 374 հասարակական, 68 արտադրական նշանակության օբյեկտների, 1 941,76 հա ընդհանուր մակերեսով 263 միավոր հողատարածքների եւ 8 ավտոտնակների վարձակալության գործարքներ:
Հանրապետության մարզերում այս տարվա մայիսին վարձակալվել են 1768,17 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նշանակության 129 միավոր հողատարածքներ: Ամենամեծ` 498,55 հա ընդհանուր մակերեսով (23 միավոր) հողատարածքներ են վարձակալվել Արարատի մարզում, ամենափոքր` 1,94 հա ընդհանուր մակերեսով ¥3 միավոր¤, Տավուշի մարզում: Արագածոտնի մարզում վարձակալվել են 10 միավոր ¥104,69 հա ընդհանուր մակերեսով¤, Արմավիրի մարզում` 7 միավոր ¥51,9 հա¤, Գեղարքունիքի մարզում` 41 միավոր ¥188,17 հա¤, Լոռու մարզում` 14 միավոր ¥422,87 հա¤, Կոտայքի մարզում` 13 միավոր ¥451,92 հա¤, Շիրակի մարզում` 4 միավոր ¥6,3 հա¤, Սյունիքի մարզում` 13 միավոր ¥11,83 հա¤, Վայոց Ձորի մարզում` 1 միավոր ¥30 հա¤ հողատարածքներ:
Հուլիսի 10-ին Ջոաո Սուարեշը նշանակվել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ: Նրա իրավասության տակ է գտնվում նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնահարցը: Այս մասին Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի պատվիրակությունների հետ ունեցած խորհրդակցությունից հետո հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիոուն 20-րդ ամենամյա նստաշրջանի ժամանակ:
«Ջոաո Սուարեշը լայն մտահորիզոն ունի և լավ հարաբերությունների մեջ է տարածաշրջանի իշխանությունների հետ, դիվանագիտական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր հարցին և համապատասխան մարմինների ուշադրությունը կհրավիրի Կովկասում տիրող շարունակական հակամարտությունների վրա»,- ասել է նախագահ Էֆտիմիոուն:
Սուարեշն իր հերթին ասել է. «Ինձ համար պատիվ է ստանձնել այս պարտականությունը և ավելի ամուր կամուրջներ կառուցել Կովկասյան տարածաշրջանում: Մենք մեր ուժերի ներածին չափով կօգնենք ԵԱՀԿ Մինսկի խմբին խաղաղություն հաստատել տարածաշրջանում»:
Սուարեշը, ով նախկինում եղել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, այցելություն է կատարել տարածաշրջան լինելով Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում:
Բնակչության միջազգային օրվա կապակցությամբ, որն ավելի քան 20 տարի նշվում է հուլիսի 11-ին, ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել, ըստ որի` երկրի բնակչության թիվը 2011-ին կանցնի 7 միլիարդի սահմանը:
Վերջին 50 տարվա ընթացքում բնակչության թվի աճի արագ միտումները մտահոգության տեղիք են տալիս. միայն 1960- 1999 թթ. հատվածում երկրաբնակների թիվը կրկնապատկվել է: Ընդ որում, աճի 95%-ը բաժին է ընկնում աղքատ երկրներին:
Ի դեպ, ըստ ՄԱԿ-ի տվյալների` Ռուսաստանի և եվրոպական մի շարք երկրների բնակչության թիվը կշարունակի կրճատվել:
Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հուլիսի 10-ին մեկնարկել է «Ոսկե ծիրան» 8-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը: Թեև հորդառատ անձրևին` փառատոնի մեկնարկն անցավ նախատեսվածի համաձայն: Խորհրդանշական կարմիր գորգի վրայով կինոթատրոն մտան հյուրերը, որտեղ էլ հենց կայացավ բացման արարողությունը:
Փառատոնի բացմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, աշխարհահռչակ դերասաններ, ռեժիսորներ, այլք:
Ինչպես նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Ոսկե ծիրան»-ը երևանցիների կյանքը դարձնում է առավել հտաքրքիր: «Արդեն անհնարին է դարձել պատկերացնել ամառը` առանց այս փառատոնի, որը ստիպում է Երևանին ապրել այլ տրամադրությամբ»,- ասաց Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ կինոփառատոնը տարեցտարի կատարելագործվում է: «Կառավարությունը քայլեր կձեռնարկի, որպեսզի փառատոնը շարունակական լինի»,- ասել է ՀՀ վարչապետը:
Փառատոնի կազմակերպիչները հույս են հայտնել, որ 10-րդ փառատոնն արդեն կանցկացվի հատուկ փառատոնային կենտրոնում, որը հնարավորություն կունենա ընդունել շուրջ 1500 հանդիսատես: Աշխարհահռչակ դերասանուհի Ֆանի Արդանը համաշխարհային կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար արժանացավ Փարաջանովյան թալլերի: Փառատոնը մեկնարկել է Աբաս Քյարոսթամիի «Վավերացված պատճենը» ֆիլմով:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 11-ին մի շարք օրենքներ է ստորագրել`մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած «Համահայկական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքները:
Խուլիգանության և ավազակության մեղադրանքներով
Հուլիսի 9-ին, ժամը 05.40-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Դոնեցկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 52-ամյա Հովհաննես Ղ.-ին, որը 2009 թ. մայիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, այն է` խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:
Հովհաննես Ղ.-ն կալանավորված է:
Հուլիսի 9-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցից բերման են ենթարկել 26-ամյա Սերժիկ Ղ.-ին, որը 2010 թ. դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի մեղադրանքով, այն է` ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ:
Սերժիկ Ղ.-ն կալանավորված է:
Բրյուսել-Մոսկվա-Երևան չվերթով
Հուլիսի 8-ին, ժամը 06.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ ծառայողներից կազմված օպերատիվ խումբը Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքից, Բրյուսել-Մոսկվա-Երևան չվերթով, ՀՀ է տեղափոխել 1982 թ. ծնված Արթուր Հ.-ին, որը 2005 թ. մարտի 31-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր.օր.-ի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Արթուր Հ.-ն կալանավորված է:
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով
Հուլիսի 9-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում 9 անգամ դատապարտված, 1963 թ. ծնված Արամ Ս.-ին, որի մոտ հայտնաբերվել է 0,2 գ դեղնականաչավուն զանգված:
Ըստ Արամ Ս.-ի հայտարարության` նշված զանգվածը պատկանում է իրեն, որը օգտագործում էր ծխելու միջոցով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կողոպուտը բացահայտվել է
Հուլիսի 10-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Էդուարդ Պ.-ին:
Նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 17.45-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի թիվ 41 շենքի մոտ մի կնոջ պարանոցից հափշտակել է ոսկյա շղթա:
Տուժողին պատճառված նյութական վնասի չափը 450.000 դրամ է:
Հափշտակվածն առգրավված է:
Էդուարդ Պ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Հուլիսի 10-ին ժամը 20.20-ին ստացված ահազանգի համաձայն` Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի հարակից տարածքում` Ախուրյան գետում խեղդվել է պատանի և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Շիրակի Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը և մեկ ջրային փրկարար:
Ժամը 00.47-ին փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 158/026 տնակի բնակիչ 1995թ. ծնված Հովհաննես Մատինյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:
Սևան քաղաքում հուլիսի 11-ի գիշերը կրակոցներ են հնչել, որի հետևանքով իր տան մուտքի մոտ սպանվել է մի քաղաքացի: Սևանցիները պատմում են, որ տղամարդը, որը նախկինում գազի գրասենյակի տնօրեն է աշխատել, ուշ երեկոյան տուն վերադառնալիս, սպանվել է իր տան մուտքի մոտ: Առայժմ պարզ չէ, սպանություն կատարած անձը և սպանության շարժառիթները:
Ոստիկանության լրատվության վարչությունը հաստատել է լուրը. հուլիսի 11-ին ժամը 00:20-ի սահմաններում Սևան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 2 տան մոտ անհայտ անձը կրակոցներ է արձակել, որի հետևանքով սպանվել է նշված հասցեում բնակվող 38-ամյա Մերուժան Մովսիսյանը:
Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են:
Ավելի ուշ կանդրադառնանք նաև մանրամասներին:
Մի քանի օր առաջ գրեթե բոլորը երկխոսության գաղափարը մեռած էին համարում: Այս առթիվ հրճվում էին շատերը՝ իշխանության և ընդդիմության այն ներկայացուցիչները, ովքեր իրենց կոմֆորտն ապահովում են հակադրության ռեժիմի շնորհիվ, տարբեր համարակալում ունեցող քաղաքական ուժերը, որոնց համար բարիկադների առկայությունը համարժեք է գոնե գոյություն քարշ տալուն:
Սերժ Սարգսյանը պաշտոնականացրեց երկխոսության գործընթացը, կոալիցիոն կուսակցությունները ձևավորեցին աշխատանքային խումբ, որն առաջիկա տասնօրյակում բանակցությունների սեղանի շուրջ կնստի ՀԱԿ-ի ավելի վաղ ձևավորած պատվիրակության հետ:
Թե ինչու իշխանությունը որոշեց ընդունել ընդդիմության առաջարկած ձևաչափը, այս պահին այնքան էլ կարևոր չէ: Մի բան ակնհայտ է, որ հանրապետության գործող և առաջին նախագահների քայլերի տարամաբանությունն անակնկալ է նույնիսկ իրենց թիմակիցների համար: Վերջին տասն օրվա ընթացքում երկու ճամբարների ներկայացուցիչները փոխադարձաբար ծաղրում էին միմյանց՝ հասարակությանը մեսիջներ հասցեագրելով, որ երկխոսության ամբողջովին չբացված դուռն ավելի մոտ է փակվելուն: Միայն Լևոն Տեր-Պետրոսյանն էր հստակ հայտարարում, որ մինչև սեպտեմբեր իրավիճակը կարող է փոխվել, իսկ Սերժ Սարգսյանը չլսելու էր տալիս իր թիմակիցների առաջարկությունները՝ երկխոսության ռեստորանային ձևաչափի մասին:
Իհարկե, զուտ բովանդակության առումով՝ իշխանության ձևավորած աշխատանքային խմբի ձևաչափը փոքր-ինչ տարբեր է ՀԱԿ-ի պատկերացրածից: Տեր-Պետրոսյանի թիմում գերադասում էին գործ ունենալ գործադիր իշխանությունը ներկայացնող պաշտոնյաների հետ, ասել կուզի՝ մարդկանց խմբի, որը որոշումներ կայացնելու մանդատ կունենար: Իշխանությունն այլ պատկերացում ունի. նրա համար գործընթացը, բնականաբար, չի կարող նույնանալ սեփական կապիտուլյացիայի հետ, հետևաբար՝ երկխոսության օրակարգում չեն կարող լինել իմպերատիվ բնույթի հարցեր ու պահանջներ:
Երկխոսության սեղանի շուրջ նույնպես տարբեր են լինելու կողմերի տոնայնությունն ու պահանջները:
Եթե ընդդիմության ներկայացուցիչները պահանջելու են արտահերթ ընտրությունների անցկացում, իշխանության պատվիրակներն առաջարկելու են քննարկել օրենսդրության բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Նման պայմաններում երկխոսության գործընթացը կարող է տապալվել կամ էլ՝ կողմերը կարող են կոնսենսուսի գալ երկրի զարգացման հեռանկարը կանխորոշող մի քանի հարցերի շուրջ: Ասենք, մեծ ձեռքբերում կլինի, եթե իշխանությունն ու ՀԱԿ-ը կարողանան համաձայնության գալ խորհրդարանական և նախագահական առաջիկա ընտրությունների որակի, համակարգային բարեփոխումների անցկացման շուրջ:
ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը կհանգեցնի՞ արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Գործնականում ես բացառում եմ արտահերթ ընտրությունների հնարավորությունը: Դա կհակասեր սկսված քաղաքական գործընթացի տրամաբանությանը:
Տեսականորեն նման հեռանկար կա, եթե ֆորսմաժորային վիճակ ստեղծվի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում: Բայց այդ հեռանկարն ընդամենն անուղղակի կապ ունի իշխանություն-ՀԱԿ սպասվելիք բանակցությունների հետ:
«Reuters» գործակալությունը տեղեկացնում է, որ Մուամար Քադաֆիի որդին` Սաիֆ ալ Իսլամը «El Khabar» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր հոր վարչակազմը բանակցություններ է վարում Սարկոզիի հետ: «Մենք բանակցություններ ենք վարում Ֆրանսիայի, ոչ թե ապստամբների հետ»,-նշել է Սաիֆ ալ Իսլամը:
Վերջինս նաև ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին չի թաքցնում երկրի իշխանությունների կապերն ապստամբների պաշտոնական մարմնի` Լիբիայի ազգային անցումային խորհրդի հետ:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.