18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...Մայրաքաղաքում անպայման պետք է փոթորիկ լիներ, որ քաղաքապետարանում գիտակցեին, թե անհրաժեշտ է լրջորեն մոտենալ ջրահեռացման համկարգին:
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ի նկատի առնելով տեղացած հորդառատ անձրեւներները, այսօր հանձնարարել է պատասխանատու բոլոր կառույցներին լուրջ քայլեր ձեռնարկել հեղեղատարները վերանորոգելու ուղղությամբ,ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին հանձնարարվել է ժամանակին վերացնել եւ բարեկարգել վթարների հետեւանքով քանդված փողոցները` ուշադրություն դարձնելով ասֆալտապատման որակին:
Երևանի կանաչ տարածքների ու սիզամարգերի խնամքը պատշաճ իրականացնելու նպատակով, Երեւանի քաղաքապետարանի կողմից խոտհնձող ժամանակակից սարքավորումներ եւ կանաչապատման ու խնամքի այլ մեքենամեխանիզմներ են հատկացվել համատիրություններին, դպրոցներին ու նախադպրոցական ուսումնական հաստատություններին:
Այստեղ կարելի է հարցնել. հարգելի պարոն Կարապետյան, իսկ համապատասխան հաստիք հատկացրե՞լ եք:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուշադրություն դարձնել կանաչ տարածքների խնամքին ու ոռոգման աշխատանքներին. «Նմանատիպ լայնածավալ աշխատանքների պարագայում մայրաքաղաքում կանաչապատման աշխատանքները պետք է տեսանելի լինեն: Եթե մենք հետեւողական չլինենք, ապա արդյունք չենք ստանա»,- ավելացրել է քաղաքապետը:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է առավելագույն ներգրավվածություն ապահովել ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձին ընդառաջ` Երեւանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթին, հիշեցնելով, որ օրերս քաղաքապետարանը կոչով դիմել է բոլոր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ակտիվորեն մասնակցել մայրաքաղաքի բարեկարգման աշխատանքներին: Անվանակարգային մրցույթի շրջանակում կներառվեն նաեւ անբարեկարգ տարածքները:
Հերթական գովազդային, ընդհանուր ու ոչինչ չասող հայտարարություններն է տարածել քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
«Մոսկվա» կինոթատրոնի տոմսարկղում` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում ցուցադրվող ֆիլմերի տոմս գնելիս կարելի էր հաճախ լսել. « Դե, առանց թարգմանության կինոներ են»: Նման պատասխան լսողները հիմնականում հեռանում էին` հասկանալով, որ իմաստ չունի «համր» ֆիլմ դիտել:
Համառներին դահլիճում անակնկալ էր սպասում` ֆիլմը թարգմանված էր, ընդ որում` հայերեն և անգլերեն: Ֆիլմը, որ ցանկանում էի դիտել, գերմանական արտադրության էր: Թե ինչով էր պայմանավորված տոմսարկղի աշխատակիցների նման վերաբերմունքը, գուշակել անհնար է:
«Ինքնասպանների ակումբը» վատ ֆիլմ չէր, ինչը անկարելի էր ասել շաբաթ օրը ցուցադրված «Երկյուղներ» ֆիլմի մասին: Նման խայտառակ ցուցադրությամբ եզակի կինոփառատոններ կարող են «գլուխ գովել»:
Նախ, թարգմանությունը դրված էր այնպես, ինչպես սղագրվել էր` խայտառակ տառասխալներով: Հաջորդն արդեն ֆիլմի ընդհատումներն էին: Ֆիլմն ընդհատվեց մի քանի անգամ: Առաջին ընդհատումից մի 10 րոպե հետո էկրանը սկսեց կենդանանալ. հասկացվեց, որ դիսկն էին փորձում կարգի բերել, հետո արդեն ֆիլմը դրեցին հենց սկզբից ու սկսեցին դանդաղ, շատ դանդաղ առաջ տալ, ինչպես դա արվում է տանը DVD-ով ֆիլմ դիտելիս, միայն թե` ավելի վատ ու ավելի դանդաղ: Երկրորդ անգամ առաջ տալիս ֆիլմը վերսկսվեց մի քանի րոպե առաջ անցած տեղից, ինչի պատճառով որոշ տեսարաններ դուրս մնացին կինոդիտողի համար: Երրորդ անգամ ավելի անհաջող էր, առաջ տվեցին առնվազն 10 րոպե ավելի:
Ֆիլմի ավարտը թեթևություն բերեց. Հազիվ ավարտվեց տանջանքը` մազոխիզմի հակվածներս մինչև վերջ դիմացանք, գուցե ինչ-որ լավ վերջաբանի ակնկալիքով, սակայն` իզուր:
Արդարացի լինելու համար ասեմ, որ փառատոնի ժամանակ միայն վատ ֆիլմեր չէին ցուցադրվել, պարզապես լավ ֆիլմերը, ինչպես պարզվեց, ընտրյալների համար էին` «պլեբսը» կարող էր սրանով էլ յոլա գնալ: «Ինչքան լավ կինո կա, դրել են հրավիրատոմսերով, մենակ իրանք են նայում` իրանց էրեխեքի հետ… Էս ոսկե ծիրան չի է՛, չեչոտ ծիրան ա»,- հասավ ականջիս:
Ծիրանի «չեչոտության» մասին խոսում էին նաև փառատոնի մասնակիցները: «Ոսկե ծիրանի» առաքելությունը աշխարհի տարբեր երկրներից կինոաշխարհի մարդկանց Հայաստան բերելն ու դրա շնորհիվ հայ կինոգործիչների հետ ծանոթացնելն է, ինչը առիթ կդառնար մերոնց համար ֆիլմ նկարելու հնարավորություն գտնել, որը կարծես մնում է անկատար: Կինոփառատոնի հնարավորությունից օգտվում են միայն հայ կինոյի մաֆիոզները. հենց որ փողի երակ է նշմարվում, միանգամից «շնաձկներն» անցնում են գործի, սկսում իրար հոշոտել` ֆինանսավորումն իրենցով անելու համար, ինչը երբեմն պատճառ է դառնում, որ փող տվողը հիասթափվի ու ձեռ քաշի իր մտադրությունից:
Մեկ այլ տարբերակի դեպքում խանգարողը մշակույթի նախարարությունն է. ռեժիսորներից մեկը ֆինանսավորում էր հայթայթել, հայկական կողմից պահանջվում էր ընդամենը խորհրդանշական մասնակցություն, սակայն ռեժիսորին մշակույթի նախարարությունից հասկացնում են, որ Հասմիկ Պողոսյանն իր փայ ատկատն է ուզում, ինչը բարկացրել էր ռեժիսորին, որը, չցանկանալով խաղալ տիկին նախարարի սահմանած խաղի կանոններով, ընդհանրապես հրաժարվել էր այդ պրոյեկտից:
Իսկ թե դեռ ինչքան ժամանակ կարող է չեչոտ ծիրանը ոսկու տեղ հրամցվել, հայտնի չէ…
Yediot Ahronot իսրայելական օրաթերթի հաղորդմամբ, ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Ռոբերտ Բաովերը այն կարծիքին է, որ Իսրայելը շուտով հարվածելու է Իրանի ատոմակայաններին,որին պաշտոնական մասնակից է դառնալու ԱՄՆ-ն:
Ռոբերտ Բաովերը հայտարարել է, որ Իսրայելը սեպտեմբերին կհարձակվի Իրանի վրա: Ըստ նրա՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն Իրանին հարվածելու նախագիծ է մշակել,որը իրագործելու է նախքան Պաղեստին անկախության հանրաքվեն:
Yediot Ahronoti մատուցմամբ, Բաովերը նշել է. «Իսրայելը հարվածելու է Իրանի ատոմակայաններին։ Իրանն էլ փոխադարձ քայլով հարվածելու է տարածաշրջանում ամերիկյան ու իսրայելյան կենտրոններին, որի արդյունքում ԱՄՆ-ը պարտավորված մասնակցելու է Իսրայելի նախագծած գործողություններին: Բայց սա կարող է աղետալի լինել Իսրայելի համար, որովհետև այդ եպկիրը բավարար զինուժ չունի նման պատերազմին համար»։
Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ Վատիկանիգաղտնի արխիւներու հրապարակման լուրը տակաւ լուսարձակներ կը կեդրոնացնէ իր վրայ: Ամէն բանէ առաջ անշուշտ ընտրուած ժամանակահատուածը մտածել կու տայ քաղաքական հաւանական շարժառիթներու եւ այս պահուն Թուրքիոյ վրայ նոր ճնշամիջոցներգործադրելու մասին: Ի հարկ է բացարձակ հաստատումներ կատարելը այս ուղղութեամբ յարիր չէ քաղաքական տրամաբանութեան: Այսուհանդերձ` հարցադրումը պարտադիր է: Ինչո՞ւ հիմա կորոշէ Վատիկանը հրապարակել այս ժամանակաշրջանին կտրուածքով եւ տուեալ ժամանակի պարունակին մէջ տեղադրուող Հայոց ցեղասպանութեան վերաբերող արխիւները:
Վատիկանի օրուան դիրքորոշումները Լեօ 13րդ պապին յորդորները սուլթան Ապտըլ Համիտին պապական ներկայացուցիչներուն տեղակագրումները իրադարձութիւններուն մասին այս ամբողջը պիտիգան լուրջ հարուած հասցնելու Թուրքիոյ ժխտողական քաղաքականութեան: Անկէ առաջ սակայն« անհրաժեշտ է պատկերացնել Վատիկանի կատարելիք հրապարակումներուն ունենալիք հաւանական ազդեցութիւնը քրիստոնեայ աշխարհին վրայ հայ ժողովուրդի ցեղասպանեալ կարգավիճակը արմատապէս համոզիչ դարձնելու համար քրիստոնեայ հասարակութիւններուն վրայ:
Ճիշդ է. Պէտք է սահմանազատել հասարակութեան մօտ ստեղծուելիք համոզումն ու պետութիւններու որոշումներուն վրայ ունենալիք վճռորոշ հանգամանքը: Երկրորդի պարագային իրադրութիւններու ճշմարտացիութիւնը բաւարար չէ դիրքորոշուելու` իրերը իրենց անուններով կոչելու համար: Սակայն` վերադառնալով քաղաքական շարժառիթային տրամաբանութեան, պահի ընտրութիւնը` նման արխիւներու հրապարակման առ նուազն կրնայ նախանշել համաեւրոպական տրամադրուածութիւն մը կարեւոր ճնշամիջոցգործադրելու համար Թուրքիոյ դէմ:
Ի վերջոյ Վատիկանի արխիւներու համապատասխան խորհուրդը միայնգիտականութենէ եւ արխիւագիտութենէ թելադրուած ըլլալու չէ, նման որոշումներ կայացուցած ըլալու համար: Այս հանգամանքները նկատի ունենալով ենթադրելի է որոշ չափով, թէ որքան անհանգստութիւն պատճառած կըլլան Վատիկանի այս բաժանմունքի պատասխանատուները իրենց այս որոշումով` ժխտողականներուն համար: Թրքական մամուլը աշխուժացած է այս ուղղութեամբ: Թրքական « Ուաթան»ը փութկոտութեամբ դիմած է Վատիկանի արխիւներու պատասխանատու մոնսէնիոր Սերժիօ Պականոյին այս մասին տեղեկութիւններ քաղելունպատակով:
Վատիկանի պաշտօնակատարի հայթայթած սեղմ տեղեկութիւնները յատկանշուած են մանաւանդ հայ մանուկներու նկատմամբ Թուրքիոյ կիրարկած ջարդերու նկարագրականով: Բացի զգայացունց նկարագրականներէն Վատիկանի հոգեւորականին ընտրած թեման` հայ մանուկները, հիմնովին կը հարուածէ թրքական ժխտողական քաղաքականութեան հիմերը: Այստեղ համայն մարդկութեանգութը շարժող եւ ընդվզումի ալիքի բարձրացման իրողութեան առընթեր կը չէզոքացուին թրքական թեզերը` զինեալ բախումներու, երկկողմանի զոհերու, ռուսական բանակներուն օգնած ըլալլալու եւ զանգուածային «տեղափոխութիւն» կազմակերպած ըլալու: Տեղեկութիւններու այս նմուշին մէջ, պարզապէս մանուկներուն նկատմամբգործադրուած ջարդի վկայութիւններու մասին է խօսքը: Վատիկանէն ուզուած բացատրականին դիմաց այս նախաբանը բարացուցական է: Կաթոլիկ աշխարհի կեդրոնէն հրապարակելի արխիւներու այս ահազանգը կրնայ բեկումնային նշանակութիւն ունենալ ցեղասպանութեան ճշմարտացիութեան, իրողականութեան եւ անհերքելիութեան ի խնդիր տարուող աշխատանքներուն համար:Վատիկանի արխիւները, յայտնապէս նկատառելի լուսարձակներ պիտի շարունակեն խլել այս թղթածրարով զբաղողգիտական շրջանակներէն:
Հայկական կողմին համար, այս կարեւոր իրականութիւնը պարզապէս պիտի վերհամոզէ, որ փաստացիութեան հանգրուանը աւելիով ամրագրուած է եւ պահն է հատուցման իրաւականութեան ուղղութեամբ ուժերը կեդրոնացնելու:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»‑ի գլխաւոր խմբագիր
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մասնակցել է Ստամբուլում կայացած Լիբիայի հարցով կոնտակտային խմբի համաժողովին: Վերջինս Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ կարևորել է Թուրքիա-Իսրայել բարեկամանական հարաբերությունների վերականգնման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
ԱՄՆ պետքարտուղարը հատկապես կարևորել է նախորդ տարի «Մավի Մարմարա»-ի հետ կապված դեպքից հետո լարված թուրք-իսրայելական հարաբերությունները։ «ԱՄՆ-ը աջակցում է Թուրքիա-Իսրայել գաղտնի բանակցություններին և պատրաստ է ամեն ինչ անել դրանց հաջող ավարտի համար»,‑ընդգծել է Քլինթոնը։
Իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ընդգծել է, թե համաձայն է, որ Իսրայելը պետք է ներողություն խնդրի և փոխհատուցում վճարի: Գյուլը նաև հավելել է, որ Թուրքիան չի անտեսի Իսրայելի կողմից բարի կամքով պարզած ձեռքը:
Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, ԱՄՆ պետքարտուղարն անհրաժեշտ է համարել, որ այն կրկին աշխուժանա և շարունակվի։
Հիշեցնենք, որ Քլինթոնը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված խնդիրը բարձրացրել է նաև թուրքական գլխավոր ընդդիմության ղեկավարների հետ հանդիպմանը:
Հուլիսի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2750000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 366.96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 367 դրամ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում այսօր մասնակցել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2005թ. կազմակերպվող «Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի» պաշտոնական բացման արարողությանը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:
Ողջունելով օլիմպիադայի մասնակիցներին` կառավարության ղեկավարը նշել է. «Մենք մեծապես կարևորում ենք համահայկական ընդգրկում ունեցող նմանօրինակ միջոցառումների անցկացումը Հայաստանում: Այսօրինակ ձեռնարկումները մի քանի խորհուրդ ունեն:
Առաջինը մեր միասնականության խորհուրդն է:
Մենք փաստում ենք, որ որտեղ էլ լինենք, մեզ համար կարևորագույն արժեքներն են մեր լեզուն ու գրականությունը, մեր պատմությունն ու մշակույթը:
Մենք ապացուցում ենք, որ մեր երեխաներին փոխանցում ենք այդ արժեքները, որ նրանց սովորեցնում ենք հայ մնալ՝ ճանաչել իրենց ինքնությունը, հպարտանալ իրենց արմատներով ու պատմությամբ:
Երկրորդ՝ ժամանակակից աշխարհում կարևորագույն խնդիրը, որ ծառանում է մարդու առաջ, ինքնաճանաչողությունն է ու ինքնության խնդիրը:
Իսկ որն է հայկական ինքնության խարիսխը, որոնք են հայ ինքնության գիտակցման կարևորագույն տարրերը. իհարկե, մեր պատմությունն ու լեզուն, մեր մշակույթն ու հավատը:
Այս առումով, օլիմպիադայի հիմնական նպատակը, հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի իմացությունը խրախուսելը, խիստ կարևոր է:
Մենք պետք է ամեն ինչ անենք, որ արտերկրում բնակվող հայ երեխաները ճանաչեն Հայաստանը և ամուր կապվեն հայրենիքին:
Մենք պետք է Հայաստանում բնակվող մեր երեխաների համար ճանաչելի դարձնենք Սփյուռքը: Այս փոխներթափանցումը միայն հարստացնելու է մեր պատկերացումները, հնարավորություն է տալու ամրացնել մեր միասնականությունը:
Ուրախ եմ, որ տարեցտարի ընդլայնվում է օլիմպիադայի մասնակիցների աշխարհագրությունը և մեծանում է հետաքրքրությունը համահայկական ընդգրկում ունեցող այս միջոցառման նկատմամբ: Կրթական առումով, համահայկական օլիմպիադաների անցկացումը նպաստում է միասնական կրթական չափորոշիչների ներդրմանը:
Խորհրդանշական է, որ օլիմպիադան նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին: Ձեր սերնդի համար ազատ ու անկախ Հայաստանն արդեն իրողութուն է, անշրջելի ու անբեկանելի իրողություն:
Առաջիկա օրերին, դուք բոլորդ մրցելու եք ձեր գիտելիքներով, սակայն վստահ եմ, որ այդ մրցակցության մեջ պարտվողներ չեն լինելու: Բոլորդ արդեն հաղթել եք, քանի որ շահելու եք ոչ միայն մրցանակներ, այլև ձեզ մնալու են անմոռանալի և վառ հիշողություններ:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում եմ հաջողություններ ու ամենայն բարիք»:
2011 թ. օլիմպիադային մասնակցում են 12 երկրներից 130 մասնակիցներ և 20 ուղեկցողներ: Մասնակիցները հայերեն ուսուցմամբ ամենօրյա վարժարանների և կրթօջախների (այդ թվում` մեկօրյա) սաներն են, ինչպես նաև այլ դպրոցներ հաճախող և համայնքի հետ կապված հայ և օտարազգի պատանիներ:
Օլիմպիադայի հաղթողների համար նախատեսված են առաջին կարգի՝ 3, երկրորդ կարգի՝ 6 և երրորդ կարգի 9 դիպլոմներ և մրցանակներ: Սահմանվել են հատուկ և խրախուսական մրցանակներ:
Այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը և «Ժառանգություն» կուսակցության անդամ, փաստաբանների պալատի անդամ Արշալույս Նիկողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին մասնավորապես ԿԸՀ ընտրությունների մասին:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ որքան էլ «Ժառանգությունը» պայքարեց ընտրական հանձնաժողովների դեմ, իշխանություններն օգտագործեցին փրկօղակը, այն է՝ ՀԱԿ-ի առաջարկը: «Գարեգին Ազարյանի ընտրությունը ամեն ինչի մասին վկայում էր: Դատարանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կես գրամ անկախություն չունի, և Հայաստանում որևէ անկախ մարմնի մասին խոսելը հեքիաթ է»,- նշեց Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ այսօր ունենք այն, ինչ ունենք:
Ըստ նրա որ իշխանությունները պատրաստ չեն անկախ ընտրությունների՝ ապացուցում է «Ա1+»-ին և Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությանը եթերից զրկելու փաստը, ընտրությանը մասնակցած մարդկանց ցուցակները չհրապարակելը:
Նրա խոսքով, եղել են բազմաթիվ ընտրակեղծիքներ, կաշառք բաժանելու դեպքեր, և ԿԸՀ նախագահը ոչ մի անգամ չի արձագանքել դրանց: «Ցավոք, միջազգային կառույցներն օգնեցին իշխանություններին»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:
«Ես հայկական սերիալներ չեմ նայում»,- այսպես արձագանքեց «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ՀԱԿ-իշխանություն բանակցությունները մեկնաբանելու լրագրողների խնդրանքին: Նա չցանկացավ գնահատել Կոնգրեսի և իշխանությունների այսօր սպասվող հանդիպումը՝ հայտարարելով. «Կարծում եմ՝ Հանրային խորհրդից մինչ Բաղրամյան 19 կամ Բաղրամյան 26 այնքան էլ հեռու չէ, ընդամենը մետրոյով երկու կանգառ է»:
«Այս երկխոսությունը միտված չէ հասարակության խնդիրների լուծմանը… Եվ կարևորը ոչ թե երկխոսությունն է, այլ այն մնացած ամեն ինչը, ինչը որ կարող ենք անել մենք բոլորս»,- ասաց նա:
Հուլիսի 15-ին կյանքից հեռացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի կինը` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Դոնարա Մկրտչյանը:
Դոնարա Մկրտչյանը մահացավ Սևանի հոգեբուժական հիվանդանոցում, 70 տարեկան հասակում, լքված մերձավորներից ու անտեսված Մայր թատրոնի ղեկավարության ու թատերական գործիչների կողմից:
Երկար տարիներ Դոնարան գտնվում էր հոգեբուժարանում. մեկ-երկու գործընկերներից բացի, որոնց թվում էր Ժենյա Ներսիսյանը, ոչ ոք չէր այցելում նրան: Դժբախտ կինը, ամուսնուց հետո կորցրեց նաև զավակներին` որդուն և դստերը, մնացել էր թոռնուհին, որն արտասահմանից վերջերս էր եկել տատիկին այցելության ու չգիտեր անելիքը: Դոնարան անօգնական էր, անխնամ: Դեղերից ու սարսափելի կյանքից քայքայված կինը հազիվ էր հիշեցնում երբեմնի հետաքրքիր կյանքով լի դերասանուհուն, որի անուրանալի ձիրքը հոգեկան խանգարման պատճառով փակվեց հոգեբուժարանի պատերի ներքո:
Նա լքված էր բառիս բուն իմաստով, չգիտեմ սկզբնական շրջանում ինչպես, բայց վերջին 7-8 տարվա ընթացքում մի քանի անգամ տեսել եմ նրան: Դոնարան այցելուներ չուներ, լքված էր թատերական համքարության կողմից, որոնք ոչ միայն չէին այցելում, այլև գոնե առիթից առիթ ծանրոց չէին ուղարկում իրենց հիվանդ գործընկերոջը: Լքված էր Մկրտչյան ընտանիքի կողմից, որոնց ազգանունն էր կրում, ու որոնք իրենց եղբոր հիշատակը գոնե հարգելով` կարող էին մեկ- մեկ հիշել նրա դժբախտ այրուն, որը սիգարետ էր խնդրում պատահական մարդկանցից… Ի վերջո, Մհեր Մկրտչյանի անունը քիչ բան չի տվել նրա ազգականներին:
Դոնարա Մկրտչյանը չհասցրեց շատ դերեր խաղալ, բայց նրա մի քանի դերն արդեն իսկ շատ բան են ասում շնորհալի դերասանու մասին: Գյումրեցու համ ու հոտ, արվեստի անուրանալի զգացողություն կար նրա «Աշխարհն այո, շուռ է եկել», «Ծիրանի ծառ»,«Պաղտասար աղբար» ներկայացումներում և ֆիլմերում խաղացած` «Շրթներկ N4», «Խաթաբալա», «Կովկասի գերուհին» և այլ կերպարներում:
Հ.Գ. Դոնարա Մկրտչյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվել է խումբ: Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը տեղեկացրել է, որ այսօր` հուլիսի 18-ին, ժամը 14-ին ի հիշատակ դերասանուհու Սևանի եկեղեցիներից մեկում կմատուցվի պատարագ, ինչից հետո տեղի կունենա նրա հուղարկավորության արարողությունը:
-
-
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 02:10
Այո՛, երկքաղաքացի եմ․ Բագրատ Սրբազանը հաստատեց՝ ՀՀ-ի և Կանադայի քաղաքացի է -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.