04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Ի՞նչ է վիշտը …..Վիշտը (սուգը) կորստյան հետևանքով ծագող նորմալ, առողջ ռեակցիա է։ Յուրաքանչյուր մարդ երբևէ կորուստ և վիշտ է ունենում։ Մարդիկ տարբեր ձևով են զգում և արտահայտում իրենց վիշտը։ Օրինակ. ինչ-որ մեկը կարող է հուսահատվել և անօգնական զգալ, մինչդեռ մեկ ուրիշը կարող է զայրանալ և ցանկանալ ինչ-որ գործողություն կատարել։ Անկախ ռեակցիայի բնույթից, վշտի ժամանակ մարդն այլոց աջակցության կարիքն է զգում։
Վիշտն այնքան ցավագին է, որ երբեմն այն անտանելի է թվում։ Վշտի ապրումը տարբեր հույզեր է ներառում իր մեջ, որոնք առանց նախազգուշացման գալիս ու անցնում են։ Վիշտը մի ժամանակաշրջան է, երբ մարդիկ ուժեղ ապրումներ են ունենում։ Վշտի տևողությունն ու ուժգնությունը կախված է նրանից, թե սգացողն ինչպիսի հարաբերություններ է ունեցել մահացածի հետ, մահվան հանգամանքներից, ողջ մնացածների իրավիճակից։ Վիշտը կարող է տևել շաբաթներ, ամիսներ, նույնիսկ տարիներ։ Մի բան հաստատ է. վշտի համար հստակ ժամանակացույց չկա, բայց ժամանակի հետ այն մեղմանում է։
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՎՇՏԻՆ ԲՆՈՐՈՇ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ
ü զայրույթ
ü ինքնամեղադրանքներ
ü ժամանակ առ ժամանակ լացի նոպաներ
ü փորլուծ
ü գլխապտույտ
ü սրտի զարկերի արագացում
ü կոկորդում ասես գունդ լինի
ü շրջապատում ամեն ինչ թվում է անիրական, ասես երազում լինի
ü գլխացավեր
ü շնչառության արագացում, հոգոց հանելն ու հորանջելը
ü կազմակերպված լինելու անկարողություն
ü ախորժակի կորուստ և նիհարում
ü անհանգստություն և դյուրագրգռություն
ü տխրություն կամ դեպրեսիա
ü մահացածի կերպարը տեսնելը
ü շնչահեղձություն
ü ծանրություն կրծքավանդակում
ü հոգնածություն, ուժասպառություն
ü կենտրոնանալու դժվարություն
ü քնի խանգարումներ
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՎՇՏԻ ԱՊՐՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ:
Վշտի ապրման առավել բնորոշ ռեակցիաները հետևյալներն են. Շոկ, Ժխտում, Զայրույթ, Մեղավորության զգացում, տխրություն, Հաշտվելը։ Որոշ մարդիկ վիշտն ապրում են հենց այս հաջորդականությամբ։ Առավել հաճախ մարդիկ այս հույզերն ունենում են միաժամանակ՝ տարբեր ուժգնությամբ։
Շոկ։
Կորստին հետևող առաջին ռեակցիան շոկն է։ Մարդը մի տեսակ ներքուստ քարանում, թմրում է կամ չի հավատում կատարվածին։ Այս փուլին բնորոշ է խառնաշփոթը և ախորժակի կորուստը։ Շոկի վիճակում մարդն ի վիճակի չի լինում նույնիսկ ամենահսարակ որոշումներ կայացնել։ Ազգականներն ու ընտանիքի անդամները պետք է պարզապես նստեն, լսեն նրան և օգնեն հոգալ ամենօրյա կարիքները։ Շոկի վիճակը կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի օր՝ շատ տրավմատիկ կորուստների դեպքում։
Ժխտում։
Շոկին անմիջապես հետևում է ժխտման փուլը։ Մարդիկ կարող են գիտակցել, որ իրենց սիրելին մահացել է, բայց ներքուստ չեն կարողանում հաշտվել այդ իրողության հետ։ Նրանց հաճախ թվում է, որ մահացածն ուր որ է ներս կմտնի դռնից, ասես ոչինչ էլ չի պատահել։ Շատերը մահացածի սենյակում ոչինչ չեն փոխում և իրենց պլաններն այնպես են կազմում, ասես մահացածը պետք է մասնակցի դրանց իրագործմանը՝ ինչպես դա լինում էր անցյալում։
Երբ շոկն ու ժխտումը սպառում են իրենց, իրականությունը դանդաղորեն սկսում է գիտակցվել։ Մարդիկ սկսում են գիտակցել, որ կորուստն իսկապես տեղի է ունեցել։ Այդ իրավիճակում իրեն լքված զգալն ու զայրանալը միանգամայն նորմալ է։ Մարդիկ այդ զայրույթը կարող են ուղղել Աստծո կամ կրոնի դեմ, բուժանձնակազմի, մահացածի, իրենց հարազատների կամ նույնիսկ իրենց դեմ։
Մեղավորության զգացում։
Շատ քիչ մարդիկ կան, որոնք սգալու ընթացքում մեղավորության և ափսոսանքի զգացումներ չեն ունենում։ «Ես պետք է ավելին անեի», _ այս միտքը հետապնդում է շատերին։ Ինքնամեղադրանքների համար պատճառներ գտնելու մեջ մարդիկ շատերը շատ հնարամիտ են լինում։ «Այնքա՜ն բաներ կարելի էր այլ կերպ անել, եթե ես իմանայի»։
Տխրություն։
Տխրությունը վշտի ապրման պարտադիր մասն է կազմում։ Միայնակության, լքվածության և վախեցածության զգացումները միանգամայն նորմալ են։ Երբ շոկն ու ժխտումն արդեն անցել են, իսկ զայրույթը սպառել է իրեն, դրանք իրենց տեղը զիջում են տխրությանն ու հուսահատությանը։ Մարդու եռանդը կարող է չբավականացնել առօրյա նույնիսկ ամենափոքրիկ գործերը կատարելու համար։ Լացի նոպաներն անվերջ են թվում։
Հաշտվելը։
Միայն ժամանակը վիշտը բուժել չի կարող։ Կորստի գիտակցումը և ցավ ապրելը կարող են ազատել մշտապես անցյալին վերադառնալու գայթակղությունից։ Միայն այն իրողության հետ հաշտվելը, որ այլևս հարկավոր է ապրել առանց սիրելի մարդու, կարող է ապագայի հետ կապված հեռանկարներ բացել։ Հաշտվելը չի նշանակում մոռանալ, ավելի շուտ հուշերը ծառայում են առանց սիրելիի նոր կյանք ստեղծելուն։ Հուսալը, որ ամեն ինչ հունի մեջ կընկնի, վերածվում է նոր հարաբերությունների ու գործունեությունների որոնմանը։ Ոմանք իմաստ են գտնում իրենց կորստի մեջ և ընդգրկվում են այլ մարդկանց օգնելու գործերի մեջ։ Նրանք կարող են ավելի զգայուն և նրբանկատ դառնալ ուրիշների նկատմամբ, որն ավելի խոր և հագեցած հարաբերությունների հորիզոններ է բացում նրանց առջև։ Այլոք նոր ուժ և անկախություն են հայտնաբերում իրենց մեջ, որը մինչ այդ չէին էլ գիտակցում։ Կորստից հետո նրանք զգացմունքների նոր ռեսուրսներ են հայտնաբերում, որից նախկինում չէին օգտվում։
ՈՐՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿ Է ՏԵՎՈՒՄ ՎԻՇՏԸ։
Սովորաբար մարդիկ իրենց սկսում են ավելի լավ զգալ 6-ից 8 շաբաթ անց։ Ամբողջ պրոցեսը սովորաբար տևում է 6 ամսից մինչև 4 տարի։ Նորմայում վշտի ապրումը տևում է 1 տարի, բայց ապրումների խորությունը, ուժգնությունը և բնականոն կյանքին լիարժեք վերադառնալու ժամկետները բավական անհատական են։
Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՎՇՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ։
- Խոսեք ձեր զգացումների մասին ուրիշների հետ։
- Փորձեք կատարել և ավարտել ձեր ամենօրյա պարտականությունները, որպեսզի վիշտն ամբողջովին չկլանի ձեզ։
- Բավականաչափ քնեք, բալանսավորված սնվեք և կանոնավոր կերպով վարժություններ կատարեք։
- Խուսափեք ալկոհոլից։ Ալկոհոլը կարող է ավելի ուժեղացնել ձեր ճնշվածությունը։
- Հնարավորին չափշուտ վերադարձեք ձեր ամենօրյա ռեժիմին։
- Խուսափեք կտրուկ ձևով կարևոր որոշումներ կայացնելուց։
- Մի ճնշեք ձեր զգացումները՝ թույլ տվեք ձեզ լաց լինել, թմրել, զայրանալ կամ զգալ այն, ինչ զգում եք։
- Դիմեք օգնություն ստանալու, երբ դրա կարիքն ունեք։
Եթե վշտի ապրման ընթացքում երբևէ դժվարություններ ունենաք, ապա դիմեք օգնություն ստանալու։ Ձեզ կարող են օգնել ընկերները, ընտանիքի անդամները, եկեղեցին և ձեր ընտանեկան բժիշկը։
Հրաչյա Ամիրյան
Ինչպես հաղորդում է Daily News Los Angeles թերթը,Գլենդելի ոստիկանության կողմից սպանվել է 30-ամյա Գառնիկ Կիրակոսյանը, երբ գողություն կատարելուց հետո փախուստի է դիմել: Նա չորեքշաբթի Գլենդելում մտել է ծխախոտի խանութ, կրակել վաճառողի ոտքին և թալանել խանութը: Այնուհետև Կիրակոսյանը փախչելով ոստիկանությունից առևանգել է մի կնոջ Mercedes մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանության տվյալներով՝ մեքենան բախվել է պատին, որից հետո հանցագործը դուրս է եկել և վազել: Ոստիկանության կանգնելու հրամանին չենթարկվելուց հետո իրավապահները կրակել են նրա վրա և սպանել:
Պարզվել է, որ Կիրակոսյանը 2002թ. հուլիսին մեկ անգամ արդեն ձերբակալվել էր նույնպիսի գողություն կատարելու համար: Դրա համար նա բանտում անցկացրել է մինչև 2005թ. հոկտեմբերը, որից հետո պայմանական ազատ է արձակվել:
Եվս մեկ անգամ Կիրակոսյանը ձերբակալվել էր 2011թ. հունվարին՝ անօրինական զենք պահելու և դրա վաճառքով զբաղվելու, թմրանյութ պահելու համար: Վերջին անգամ նա ձերբակալվել է փետրվարի 2-ին, սակայն հենց նույն օրն ազատ է արձակվել 50 հազար դոլար գրավի դիմաց:
Դեռ չի մեկնարկել պաշտոնական քարոզարշավն ու քաղաքական ուժերն ընդամենը նոր են հատել խորհրդարանի ընտրության առաջադրումների փուլը, բայց իրավիճակն արդեն հասցրել է հարստանալ երկու ընդդիմադիր ճամբարների՝ Հայ ազգային կոնգրեսի և Ժառանգության փոխհրաձգություններով: Իսկ պատճառը, ինչպես հայտնի է, այն է, որ թիվ 7 ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի առաջադրումից հետո առաջադրվեց նաև Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ժառանգության առաջնորդը, ընդ որում՝ նույնիսկ իր կուսակիցների համար անակնկալ: Իհարկե, երեկ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը Փաշինյանից հետո առաջադրվել է՝ չիմանալով Փաշինյանի առաջադրման մասին, բայց դա, իհարկե, այնքան էլ չմեղմեց այն փոխադարձ մեղադրանքների և վիրավորանքների տարափը, որ տեղում են կոնգրեսականներն ու ժառանգականները միմյանց հասցեին:
Կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կլինի այս երկու ճամբարների մրցակցությունը արդեն քարոզարշավի ընթացքում, երբ ավելի ու ավելի մոտենանք քվեարկությանը: Իշխանությունների համար առավել լավ նվեր այս երկու ընդդիմադիր ուժերն, իհարկե, չէին կարող մտածել: Ինչպես հայտնի ասույթում է, երբ «երկու շուն կռվում են՝ ճամփորդի գործն են հաջողում»: Ներկայումս ստացվում է հենց նման իրավիճակ, երբ կռվում են երկու ընդդիմադիր ուժեր, հաջողում է միայն իշխանությունը: Եվ, ըստ էության, կարևոր չէ, թե ով է առաջինը սկսել, ով է արձակել առաջին կրակոցն ու սկսել ճակատամարտը, որովհետև տուժողը, միևնույն է, լինելու են երկու կողմն էլ:
Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ առաջարկել է, որ ընդդիմադիրներով նստեն սեղանի շուրջ և պայմանավորվեն ամեն ընտրատարածքում մեկական թեկնածուի սատարելու մասին: Սակայն քիչ հավանական է, որ նման նախաձեռնություն ընդդիմադիր դաշտում լինի, որովհետև եթե ընդդիմադիրները ունակ էին նման համախմբման, ապա դա կանեին մինչև առաջադրումները, և չէր ստեղծվի այն տհաճ իրավիճակը, որից, եթե խոստովանենք, բավականին տհաճ հոտ է փչում ընդհանրապես:
Բանն այն է, որ ընդդիմադիր ուժերի ընտրական առաքելությունը երևի թե պետք է լիներ այն, որ նրանք որակ հաղորդեին նախընտրական դիսկուրսին և ձևավորելով համապատասխան հասարակական պահանջարկ` փորձեին ցույց տալ իշխանության սնանկությունը: Մինչդեռ այսօր, առայժմ, ընդդիմադիրներն իրենք իրենց են ցույց տալիս՝ հավասարվելով իշխանությունների պարզունակությանը:
Ավելին` իշխանությունները նույնիսկ մեկ քայլ առաջ անցան և կոալիցիայով հանդերձ փետրվարի 13-ին հայտարարեցին խաղի կանոնների և հանդուրժողական մրցակցության շուրջ պայմանավորվելու մասին: Իսկ ընդդիմադիր ուժերը առայժմ շարունակում են հայհոյել միմյանց և կազմաքանդել հասարակական կոնսոլիդացիայի վերջին հնարավորությունները:
Թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Թե իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչներին որ հարցնես, նրանք քաղաքական և, մասնավորապես, նախընտրական պայքարի խոշոր ստրատեգներ են, ինչպես նաև տիրապետում են մարտավարական բոլոր նրբություններին: Բայց արի ու տես` այդ անկրկնելի «ասերը» չեն տիրապետում ոչ միայն «բարձրագույն պիլոտաժի» հնարքներին, այլև շատ տարրական ձևով չեն հավաքում և չեն ամփոփում տեղեկատվությունը: Ընդ որում, խոսքը փոքրիկ Հայաստանի մասին է, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են, որտեղ կա ընդամենը մոտ 1900 ընտրական տեղամաս ու ընդամենը 90 համամասնական և 41 մեծամասնական տեղ: Նման պայմաններում ինչպե՞ս կարելի է, կոպիտ ասած, իրարից խաբար չլինել: Այլ կերպ ինչպե՞ս բացատրել, որ մեծամասնական 15 ընտրատարածքներում իշխանամետները, իսկ 10-ում` ընդդիմադիրները «կռիվ են տալու» իրար դեմ: Կամ` որ թիվ 19 և 22 ընտրատարածքներում իրար դեմ թեկնածություններ են դրել 3-ական ՀՀԿ-ականներ: Էլ չեմ ասում ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական «մեծամասնականների» մրցակցության մասին` որքան հիշում եմ, այդ երկու կուսակցությունները կոալիցիոն հուշագիր են ստորագրել:
Բայց իշխանական դաշտում կրկնակի [եռակի] ռեսուրս ծախսելն ու իրար դեմ աշխատելը այնքան վնասակար չէ այդ ճամբարի համար: Նախ` այնտեղ հավաքվել են ոչ աղքատ մարդիկ, և իրենց մրցակցությունն, ի վերջո, հանգեցնում է նրան, թե ով ավելի շատ փող կծախսի: Երկրորդ` այդ ճամբարն ընդհանրապես հսկայական «ֆորա» ունի` իր նյութական և վարչական ռեսուրսներով, այնպես որ` նրանց ներկայացուցիչները կարող են իրենց թույլ տալ իրար դեմ թեկնածություններ դնելու շռայլությունը:
Այլ հարց է ընդդիմադիր ուժերը, որոնց օգտին մարդիկ գալիս են քվեարկելու իրենց համոզմունքներից, ոչ թե նյութական շահագրգռությունից ելնելով: Եվ այստեղ առավել ևս տարօրինակ է, որ ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ՀՅԴ-ի միջև չկա տեղեկատվության տարրական փոխանակման մեխանիզմ, մասնավորապես` թե ով որտեղ է իր թեկնածությունը դնում: Ես, իհարկե, հավատում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, երբ նա ասում է, թե չգիտեր, որ թիվ 7 ընտրատարածքում կա մեկ այլ հայտնի ընդդիմադիր թեկնածու, բայց տարօրինակը հենց դա է` ընդդիմադիր թեկնածուները պետք է նախօրոք միմյանց տեղեկացնեն իրենց մտադրությունների մասին: Իսկ ամենակարևոր բանը, որը վաղուց պիտի անեին այդ երեք քաղաքական ուժերը, հետևյալն է` հավաքվել և որոշել` ով որ ընտրատարածքում ունի այսինչ ուժեղ թեկնածուն, այսինչ պայքարող վստահված անձը և այսինչ պատրաստված դիտորդը, և նրանց բաշխել բոլոր տեղամասերով: Մեծ ստրատեգ պետք չէ լինել` այդքանը պայմանավորվելու համար: Չգիտեմ՝ այն, ինչ պետք էր անել առնվազն մեկ ամիս առաջ, հնարավո՞ր է անել այսօր»:
«Չորրորդ ինքնիշխանություն». Թերթը գրում է, որ ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում հայտնվել է հայ հասարակությանը անծանոթ անուն-ագգանուն` Նելսոն Զուրոյան: «Այս անծանոթի շուրջ արդեն որոշակի խոսակցություններ են շրջանառվում սոցիալական ցանցերում: «ՉԻ» տեղեկություններով, սույն անձնավորությունը ծագումով լոռեցի է եւ ինչ-որ պահից մեկնել է Ֆրանսիա` այնտեղ ուսում ստանալու նպատակով: Ասում են, որ բախտն այնտեղ նրան ժպտացել է, եւ վերջինս անգամ հաջողեցրել է դառնալ Ֆրանսիայի քաղաքացի: Մեր տեղեկություններով, նա այժմ էլ հանդիսանում է Ֆրանսիայի քաղաքացի, իսկ համաձայն ՀՀ օրենսդրության` օտարերկրյա քաղաքացիները չեն կարող մասնակցել ՀՀ ընտրություններին:
«Երեկ մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՕԵԿ արդեն նախկին մամլո քարտուղար Սուսաննա Աբրահամյանից: Մեր հարցադրման պատասխանը լսելու ակնկալիքով զանգահարում էինք նրան, երբ տեղեկացանք, որ վերջինս այլևս կուսակցության մամլո խոսնակր չէ: Բավականին մեծ դժվարությամբ պարզեցինք, որ այդ պաշտոնում նշանակվել է Հարություն Ամիրյանը: Նրա հեռախոսահամարը կուսակցությունում ոչ ոք չգիտեր: Պատգամավորներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նրան որևէ մեկը կուսակցությունում չի ճանաչում, քանի որ վերջինս երբևէ առնչություն չի ունեցել իրենց հետ: «Նոր մարդ ա. մենք չենք ճանաչում: Երևի վաղը հանդես գա հայտարարությամբ և լրագրողների համար հրապարակի իր կոնտակտային տվյալներր», — մեզ հետ զրույցում ասաց ՕԵԿ-ականը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը»:
«Հայկական ժամանակ». Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանի` «Ժառանգության» համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականում հայտնվելու շուրջ վերջին օրերին բուռն քննարկումներ ծավալվեցին:
Այդ քննարկումներում հիմնականում երկու հարց է հնչում` ինչպես կարող է 2008-ին Սերժ Սարգսյանին սատարած անձը հայտնվել իրեն ընդդիմադիր հայտարարող «ժառանգության» ցուցակում: Այս մոտեցումն իրողության ամենապարզ դիտարկումն է: Թևան Պողոսյանն իշխանական շարքային դերակատար չէ:
Թևան Պողոսյանը ծնունդով Ղարաբաղից է, ԼՂՀ նախկին վարչապետ (1998-1999թթ.) Ժիրայր Պողոսյանի որդին: Տարիներ շարունակ զբաղված է միջազգային կառույցներում ՀՀ իշխանությունների քարոզչության իրականացմամբ: Եվրոպայում ՀՀ իշխանությունների քարոզչության նրա գլոբալ ծրագիրը, այսպես կոչված, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ստեղծումն էր: Այս կազմակերպությունը վերջին 3 տարիներին զբաղված է ՀՀ իշխանություններին գովելով, բայց այդ ընթացքում նրանք հանդես են գալիս որպես եվրոպական կառույց և թաքցնում իրենց հայաստանյան ծագումը:
Այսինքն, հետևյալ շղթան ունենք. Թևան Պողոպանը ստեղծել է մի կազմակերպություն` «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» անունով, որի գրասենյակը գտնվում Է Բրյուսելում, բայց ֆինանսավորումը հատկացվում է ՀՀ-ից: Վերջինս պարբերաբար հարցումներ է պատվիրում ՀՀ կառավարության սոցհարցումները կազմող ընկերությանը: Այնուհետև, Թևան Պողոսյանի բրյուսելցի աշխատակիցները այդ հարցումները, որպես միջազգային կառույցի հետազոտության տվյալ, ներկայացնում են Հայաստանի հանրությանը:
Այս պատմության մեջ անհասկանալի է մնում միայն այն, թե ՀՀ կառավարության սոցհարցումներն իրականացնող ընկերությունն ինչո՞ւ է Աժ ընտրություններից առաջ առաջին տեղը տալիս ԲՀԿ-ին և ոչ թե ՀՀԿ-ին:
«Ժառանգություն» կուսակցությունը հրապարակել է համամասնական և մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների վերջնական ցանկերը։ Տստ դրանց, մեծամասնական ընտրակարգով առաջադրված 8 թեկնածուներից 6-ը կպայքարեն մայրաքաղաքում։
Մեծամասնական
1. Սաֆարյան Ստյոպա (թիվ 1 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր
2. Փոստանջյան Զարուհի (թիվ 4 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր
3. Մարտիրոսյան Արմեն (թիվ 6 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր
4. Հովհաննիսյան Րաֆֆի (թիվ 7 ընտր.), ինքնաառաջադրում
5. Հակոբյան Ռուբեն (թիվ 9 ընտր.), Ժառանգություն, քաղաքագետ
6. Բախշյան Անահիտ (թիվ 12 ընտր.), Ժառանգություն, ԱԺ պատգամավոր
7. Մարգարյան Գագիկ (թիվ 21 ընտր.), Ժառանգություն, տնտեսագետ
8. Սահակյան Գառնիկ (թիվ 30 ընտր.), Ժառանգություն, դեղագետ
Համամասնական
1. Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
2. Խաչատուր Քոքոբելյան, Ազատ Դեմոկրատներ
3. Զարուհի Փոստանջյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր
4. Ալիկ Արզումանյան, Ազատ Դեմոկրատներ, նախկին արտգործնախարար, նախկին քաղբանտարկյալ
5. Ռուբեն Հակոբյան, Ժառանգություն, նախկին գլխավոր հյուպատոս, քաղաքագետ
6. Թեւան Պողոսյան, անկուսակցական, ՄԶՄԿ նախագահ
7. Մասիս Այվազյան, Ազատ Դեմոկրատներ, անխկին փոխվոստիկանապետ, նախկին քաղբանտարկյալ
8. Ստյոպա Սաֆարյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր
9. Իզաբելլա Աբգարյան, անկուսակցական, բլոգեր
10. Արման Մուշեղյան, անկուսակցական, հաշմանդամների «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ
11. Անուշ Սեդրակյան, Ազատ Դեմոկրատներ, գրականագետ, ԵՊՀ դասախոս
12. Արտակ Ղազարյան, անկուսակցական, տնտեսագետ
13. Գառնիկ Սահակյան, Ժառանգություն, Վանաձոր, դեղագետ
14. Անահիտ Բախշյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր, մանկավարժ
15. Հովհաննես Ղազարյան, Ազատ Դեմոկրատներ, մանկավարժ, նախկին քաղբանտարկյալ
16. Արմեն Մարտիրոսյան, Ժառանգություն, ԱԺ պատգամավոր
17. Արաքս Պողոսյան, անկուսակցական, ռադիոլրագրող
18. Կարապետ Ռուբինյան, անկուսակցական, Գերագույն խորհրդի նախկին փոխխոսնակ, նախկին քաղբանտարկյալ
19. Հովսեփ Խուրշուդյան, Ժառանգություն, տնտես-աշխարհագրագետ
20. Կարեն Կարապետյան, Ազատ դեմոկրատներ, միջազգայնագետ
21. Արթուր Պողոսյան, Ազատ դեմոկրատներ, բժիշկ-վիրաբույժ
22. Արմեն Թորոսյան, Ժառանգություն, տնտեսագետ-իրավաբան
23. Գագիկ Մարգարյան, Ժառանգություն, տնտեսագետ
24. Վահագն Ղազարյան, Ազատ դեմոկրատներ, միջազգայնագետ
25. Վարդան Խաչատրյան, անկուսակցական, ԱԺ պատգամավոր, աստվածաբան
26. Քրիստինե Թամարյան, անկուսակցական, փորձագետ, «Բնապահպանություն» բարեգործական ՀԿ
27. Գեորգի Լալայան, անկուսակցական, ՌԱՀՀԿ, խմբագիր
28. Արտեմ Հովհաննիսյան, Ժառանգություն, «Վենլո-Տրանս» ՍՊԸ, տնօրեն
29. Հարություն Աբրահամյան, անկուսակցական,
30. Դավիթ Սանասարյան, Ժառանգություն, ՀՀ Ազգային ժողով, պատգամավորի օգնական
31. Սուսաննա Մուրադյան, Ժառանգություն, «Երառսպասարկում» ՓԲԸ
32. Արմեն Առաքելյան, Ազատ դեմոկրատներ, ինժեներ
33. Սուսաննա Բարխուդարյան, Ժառանգություն, տնտեսագետ, ինժեներ
34. Անահիտ Ուզունյան, Ժառանգություն, ուսուցչուհի
35. Վոլոդյա Թորոսյան, Ազատ դեմոկրատներ, թոշակառու
36. Վահագն Հովհաննիսյան, Ժառանգություն, Գյումրի, դասախոս
37. Արմեն Վանյան, Ազատ դեմոկրատներ, իրավաբան
38. Ստեփան Հասան-Ջալալյան, Ժառանգություն, ՀՀ Ազգային ժողով, պատգամավորի օգնական
39. Տիգրան Սարգսյան, Ժառանգություն, Թալին, ուսուցիչ
40. Թամարա Պողոսյան, Ազատ դեմոկրատներ, միջազգայնագետ, նախկին քաղբանտարկյալ
41. Լարիսա Ալավերդյան, անկուսակցական, ՀՀ Ազգային ժողով, պատգամավոր
42. Արթուր Հարությունյան, Ժառանգություն, ՀՊԱՀ, դոցենտ,
43. Վահան Մխիթարյան, Ազատ դեմոկրատներ, ինժեներ-տեխնոլոգ, իրավաբան
44. Ռադիկ Հովհաննիսյան, Ժառանգություն, Սիսիան, ագրոնոմ
45. Կարինե Սիրադեղյան, Ազատ դեմոկրատներ, տեխնիկ-տեխնոլոգ
46. Էդմոնդ Եգանյան, Ժառանգություն, Արթիկ, վիճակագիր
47. Կարապետ Ջուհարյան, Ժառանգություն, մենեջեր
48. Սամվել Սարգսյան, Ժառանգություն, քաղծառայող
49. Վաչագան Հակոբյան, Ժառանգություն, Մեծամորի ատոմակայան, էլեկտրափականագործ
50. Լուսինե Պետրոսյան, Ժառանգություն, Հատուկ ծրագրերի պատասխանատու
51. Երվանդ Զուրաբյան, Ազատ դեմոկրատներ, ինժեներ-շինարար
52. Աշոտ Խանսանամյան, Ազատ դեմոկրատներ, իրավաբան
53. Լեւոն Շմավոնյան, Ազատ դեմոկրատներ, «Ինգո-Արմենիա» ԱՓԲԸ,
54. Համբարձում Պարսամյան, Ազատ դեմոկրատներ, «ԱՍԷԴԼ» ՍՊԸ, ավագ գանձապահ
55. Օսիկ Մովսիսյան, Ժառանգություն, Եղեգնաձոր, էքսկուրսավար
56. Արամ Մուրադյան, Ազատ դեմոկրատներ, տնտեսագետ
57. Ոսկեհատ Իսախանյան, Ժառանգություն, ՀՀ Ազգային ժողով, պատգամավորի օգնական
58. Արմեն Վարդանյան, Ազատ դեմոկրատներ, վարորդ
59. Սերգեյ Ավալյան, Ազատ դեմոկրատներ, «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ, մեդիա բաժնի ղեկավար
60. Հակոբ Սմբատյան, Ժառանգություն, Մարտունի, ուսուցիչ
61. Մամիկոն Սայադյան, Ժառանգություն, Նորատուս, ուսուցիչ
62. Լուսինե Եսայան, Ազատ դեմոկրատներ, իրավաբան
63. Տիգրան Հակոբյան, Ազատ դեմոկրատներ, տնտեսագետ
64. Վարդգես Մարգարյան, Ժառանգություն, Խ.Աբովյանի անվ. Պետ. Մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, նախկին պրոռեկտոր
65. Աստղիկ Ավետիսյան, Ազատ դեմոկրատներ, բանասեր
66. Ռուբիկ Ներսիսյան, Ժառանգություն, Վայք, համակարգչային կենտրոնի ղեկավար
67. Նորայր Մովսիսյան, Ազատ դեմոկրատներ, «Հայկական Իվենթ Ասոցիացիա» ՀԿ, նախագահ
68. Ասատուր Իսահակյան, Ժառանգություն, Եղվարդ, քիմիկոս-կենսաբան, անասնաբույծ
69. Նարեկ Երանոսյան, Ժառանգություն, Ապարան, ուսանող
70. Կարինե Ավետիսյան, Ազատ դեմոկրատներ, «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ
71. Դավիթ Առաքելյան, Ազատ դեմոկրատներ, նախկին քաղբանտարկյալ
72. Նարեկ Այվազյան, Ազատ դեմոկրատներ, տնտեսագետ
73. Ռոբերտ Շահբազյան, ժառանգություն, Վաղարշապատ, ուսուցիչ
Մարտի 24-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում անցկացվելիք միջոցառման կապակցությամբ (խոսքը չինական նոր ավտոբուսների երթուղի դուրս գալու մասին է), ժամը 08.00-ից մինչև ժամը 12.00-ն հրապարակ մտնող ճանապարհները տրանսպորտային միջոցների համար փակ են լինելու:
ՀՀ ոստիկանությունը հայցում է մեր համաքաղաքացիների ներողամտությունը:
Հաշվի առնելով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի, ինչպես նաև ոստիկանության նախկին աշխատակիցներ Վահան Խանզադյանի ու Արմեն Պողոսյանի դատավարության նկատմամբ հասարակության լայն շրջանակի հետաքրքրությունը՝ հրապարակում ենք Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (նախագահող դատավոր` Արշակ Վարդանյան) 2012թ. մարտի 23-ին հրապարակած դատավճռի եզրափակիչ մասը.
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը,
2012թ. մարտի 23-ին դռնբաց դատական նիստում արագացված դատական քննության կարգով քննելով քրեական գործն ըստ մեղադրանքի`
1. Հովհաննես Ղուկասի Թամամյանիª ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով,
2. Արմեն Վահանի Պողոսյանիª ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով,
3. Վահան Սարգսի Խանզադյանիª ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով
Գնահատելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, ուսումնասիրելով ամբաստանյալների անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարական օրենսգրքի 119, 357-360, 364-365, 369-375, ինչպես նաև 375.1-375.4 հոդվածներով,
ՎՃՌԵՑ
- Հովհաննես Ղուկասի Թամամյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 308-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ`
ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով ազատազրկում 2/երկու/ տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկում 3 /երեք/ տարի ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2/երկու/ տարի ժամկետով:
Կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասը` նշանակված պատիժները մասնակիորեն գումարել և ամբաստանյալ Հովհաննես Թամանյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 4 /չորս/ տարի ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2/երկու/ տարի ժամկետով:
Հովհաննես Թամամյանի պատժի կրման սկիզբն հաշվել 2011թ. մարտի 24-ից, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ մինչև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը:
2. Արմեն Վահանի Պողոսյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում 2/երկու/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2/երկու/ տարի ժամկետով, ազատազրկման ձևով պատժի ժամկետին հաշվակցել կալանքի տակ պահելու 11/տասնմեկ/ ամիս 10/տաս/ օրը:
Կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը` Արմեն Պողոսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 2/երկու/ տարի ժամկետով:
Արմեն Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել և նրան անհապաղ ազատել կալանքից:
3. Վահան Սարգսի Խանզադյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում 2 /երկու/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2/երկու/ տարի ժամկետով, ազատազրկման ձևով պատժի ժամկետին հաշվակցել կալանքի տակ պահելու 11 /տասնմեկ/ ամիս 12/տասներկու/ օրը:
Կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը` Վահան Խանզադյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 2/երկու/ տարի ժամկետով:
Վահան Խանզադյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել և նրան անհապաղ ազատել կալանքից:
Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
Curt.am
Հ.Գ.Փաստորեն նախ Թամամյանին երաշխիք տվեցին, թե արագացված դատավարությունը կլուծի հարցերը, և ամենայն հավանականությամբ խոստում էր եղել, որ դատարանը կբավարարվի կրած պատժով, սակայն նշված համաձայնությունը բերեց նրան, ինչին ականատես եղանք. ոչ միայն նրան չազատեցին դատարանի դահլիճից, այլև դատարանը մեղադրողի պահանջը կատարեց ճշգրտությամբ 4 տարի` ազատազրկումից ոչ մի օր չզիջելով:
«Օրինաց երկիր» կուսակցության մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանն այլևս կուսակցության մամուլի պատասխանատուն չէ:
Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այսօրվանից դադարեցրել է իր լիազորությունները և կուսակցության հարցերով չի զբաղվում:
Պատճառը, ըստ նրա, հասկանալի է. «Քանի որ որպես մամուլի պատասխանատու կուսակցության կողմից գնահատված չեմ ըստ արժանվույն»,- ասաց նա և պարզաբանեց, որ այդ եզրակացության է եկել, ՕԵԿ համամասնական ցուցակում իրեն հատկացված տեղից:
Նշենք, որ Սուսաննա Աբրահամյանը ՕԵԿ համամասնական ցուցակում 36-րդն է:
Կուսակցությունից դուրս գալու մասին նա դեռ չի հայտարարել, սակայն նշեց. «Բնականաբար, տրամաբանությունը դա է հուշում»:
tert.am
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.