23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց գործարար, Հայ ազգային կոնգրեսի անդամ Խաչատուր Սուքիասյանի դիմումով վարչական վարույթի հարուցումը:
Խաչատուր Սուքիասյանը ԿԸՀ-ից խնդրել էր իրեն գրանցել որպես պատգամավորության թեկնածու` հաշվի չառնելով ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության որոշումը, թե Սուքիասյանը վերջին հինգ տարում չի բնակվել Հայաստանում:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության, Խաչատուր Սուքիասյանը Հայաստանից այդ ընթացքում բացակայել է 10 ամիս և 20 օր:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, թե դիմումի հասցեատերը թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն է, այլ ոչ` ԿԸՀ-ն, ուստի դիմումը վերահասցեագրվել է ԸԸՀ-ին:
Նշենք, որ թիվ 10 ընտրատարածքում առաջադրվել են Խաչատուր Սուքիասյանը, նրա եղբայրը` «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը և գործարար Գարեգին Նուշիկյանը` ՀՀԿ-ից:
Սուքիասյանը ոստիկանության որոշումն ապօրինի էր գնահատել, իսկ Հայ ազգային կոնգրեսը այն «քաղաքական հետապնդում» էր համարել:
Քիչ առաջ երրրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 67 կողմ ձայնով ընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծերի փաթեթը:
Սակայն «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի պնդմամբ, որը հայտարարեց, թե դահլիճում ընդամենը 63 պատգամավոր է եղել, պետք է անվավեր համարել քվեարկությունը և վերաքվեարկություն սահմանել:
Իսկ նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե, որևէ հիմք չկա քվեարկությունն անվավեր համարելու, քանի որ պատգամավորը չնշեց որևէ պատգամավորի անուն, ով օրինախախտում է կատարել քվեարկելով ուրիշի փոխարեն:
1999թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշմամբ մարտի 21-ը ընդունվեց որպես պոեզիայի միջազգային օր: Օրն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը: Պոեզիայի միջագային օրը կոչված է նաև, որ փոքր հրատարակչություններն ավելի բարձր խոսեն իրենց մասին, քանի որ հիմնականում վերջիններիս ջանքերով է ընթերցողին հասնում ժամանակակից պոետների գործերը:
Այս օրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն համարում է, որ կոչված է ԶԼՄ-ներում ստեղծելու պոեզիայի դրական կերպարը՝ որպես իրոք ժամանակակից արվեստ, որը բաց է մարդկանց համար:
Իսկ ամենահին բանաստեղծություններ-հիմները ստեղծվել են մ.թ.ա. 23 դարում:
Եթե ամենատարբեր ծառայություններ իրենց կայքերն են բացել և առաջարկում են համակարգված սպասարկում ինչո՞ւ պետք է սեքսուալ ծառայություններ մատուցողները հետ մնան նրանցից, նամանավանդ որ սեքսուալ առաջարկ — պահանջարկի ոլորտում իրոք շունը տիրոջը չի ճանաչում և ինտերնետ տիրույթում` օրինակ օդնոկալսնիկի կայքում այդ առումով խայտառակ պատկեր է: Հավանաբար հենց այս իրավիճակից ելնելով էլ բացվել է armgirls.am կայքը, որը կարող է ռեալ եկամտաբեր լինել:
ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր`թիվ վեցերորդ վարչությունն ուսումնասիրում է armgirls.am կայքը: Ըստ նախնական վարկածի այն պոռնկագրական է, այստեղ արդեն գրանցվել են շուրջ երեք տասնյակ կանայք,որոնք առաջարկում են սեքս ծառայություններ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը այս մասին տեղեկացրել է. «Այս պահին ուսումնասիրվում է՝ կայքը պոռնկագրակա՞ն է, թե ոչ: Հանցակազմ հայտնաբերվելու դեպքում, գործ կհարուցվի արդյո՞ք»:
Կայքում գրանցված են առայժմ միայն կանայք, որոնք իրենց ծառայություններն են առաջարկում 25.000 — 50.000 դրամի սահմաններում 1 — 2 ժամվա համար։ Գիշերային ժամանցի արժեքը հասնում է մինչև 150.000 դրամի։
Այսօր, մահացել է իտալացի աշխարհահռչակ կինոսցենարիստ և գրող Տոնինո Գուերան: Նա 92 տարեկան էր: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Հետաքրքիր ու տաղանդավոր արվեստագետն աշխատել է աշխարհահռչակ ռեժիսորների, Ֆեդերիկո Ֆելինիի, Միքելանջելո Անտոնիոնիի, Լուկինո Վիսկոնտիի, Անդրեյ Տարկովսկու և այլոց հետ:
Տոնինո Գուերայի մահվան լուրը հայտնել է Մոսկվայում Իտալական մշակութային ինստիտուտի պրոֆեսոր Ադրիանո դել Աստան:
«Բարգավաճ Հայաստան կուսակցության» անդամ Վարդան Բոստանջյանը՝ այսօր անտրամադիր էր.«Այս ամբիոնից վերջին անգամ եմ խոսում»` ելույթ ունենալով ՀՀ ազգային ժողովում, ասաց նա: Այսօր ԱԺ ում քննարկվում էր «Տնտեսական մրցակցության պաշտպանության օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Բոստանջյանը խուսափում է խոսել իր` ԲՀԿ-ի համամասնական ցուցակում հայտնվելու մասին, ասելով թե` ինքը ոչինչ չգիտի:
Մամուլում շրջանառվում է, որ ԲոստանջյանՆ այլևս չի լինելու ԲՀԿ ցուցակում: Երեկ հրապարակված ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին 20 հորիզոնականում նա իրոք չկար: Սակայն ԲՀԿ-ցուցակը դեռ ավարտուն չէ:
Պոլսո Հայոց պատրիարքարանի և պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից Թուրքիայի կառավարության դեմ դատ բացելու համարձակ քայլը, որով պահանջում են վերադարձնել պատմական նշանակություն ունեցող հայկական կալվածքները, արժանի է ամենայն գնահատանքի:
Թուրք պաշտոնատարները, ըստ սովորության, թշնամաբար են վերաբերվում նման դատերին և մեծ ճնշում են գործադրում դատավորների վրա, որպեսզի նրանք մերժեն փոքրամասնությունների կողմից բերված գույքային հայցերը՝ չափազանց դժվարեցնելով, եթե ոչ անհնար դարձնելով, նմանատիպ դատավարություններում նրանց հաղթանակը: Այնուամենայնիվ, սա անհրաժեշտ առաջին քայլ է, որը հնարավորություն կտա բողոքարկել Թուրքիայի դատարանի ակնկալվող բացասական վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որտեղ հայցվորն ունի արդար դատավարության շատ ավելի մեծ հնարավորություն:
Մարտի 14-ին Պատրիարքարանի կողմից ներկայացված դատի պահանջն է վերադարձնել Կարինում (Էրզրումում) գտնվող Սանասարյան վարժարանին պատկանող հայկական կալվածքները, որոնք թուրքական իշխանությունները առգրավել են 1915 թվականի ցեղասպանությունից հետո: Վարժարանի՝ այժմ տասնյակ միլիոն դոլար արժեցող թանկարժեք կալվածքները ներառում են Կարինում գտնվող ինը հողակտոր, Աղվերեն գյուղում պարտեզով տունը և հսկայական հողը, Գեզ գյուղում երկու հողակտոր և Կոստանդնուպոլիսի (Ստամբուլ) կենտրոնում գտնվող մեծ առևտրի կենտրոնը:
Սանասարյան վարժարանը հիմնադրվել է 1881 թվականին վրացահայ մեծահարուստ գործարար Մկրտիչ Սանասարյանի խոշոր նվիրատվության շնորհիվ, ով հաստատվել էր Սանկտ Պետերբուրգում: 1800-ականների վերջերին առատաձեռն բարերարը վարժարանին նվիրաբերեց հավելյալ կալվածքներ:
Մինչ 1915 թվականը Սանասարյան վարժարանը զգալի դերակատարում է ունեցել Հայոց ազգային զարթոնքի վերելքի հարցում: Այն եվրոպական ոճի հումանիտար գիտությունների դպրոց էր, որի նպատակն էր հատկապես պատրաստել տարբեր ոլորտների մանկավարժներ և մասնագետներ, ովքեր կաջակցեին արևմտյան Հայաստանի տնտեսական զարգացմանը: Իր կարճատև գոյության ընթացքում վարժարանը տվեց հարյուրավոր շրջանավարտներ՝ այդ թվում այնպիսիներ, ովքեր մեծ պաշտոններ զբաղեցրեցին: 1918 թվականին Միացյան Նահանգներում Հայաստանի առաջին հանրապետության դեսպան Արմեն Գարոն եղել է Սանասարյան վարժարանի սան:
Կարին քաղաքը կարևոր կենտրոն էր Հայ հեղափոխական դաշնակցության և նրա ղեկավարների գործողությունների համար, ովքեր բնակություն էին հաստատել այնտեղ մինչև 1915 թվականը: ՀՅԴ-ի հիմնադիրներից մեկը՝ Ռոստոմը, նշանակվեց Կարինի դպրոցական համակարգի վերակացու, որը ներառում էր Սանասարյան վարժարանը:
1914 թվականին կայացած ՀՅԴ կուսակցության ճակատագրական 8-րդ ընդհանուր ժողովի որոշ հանդիպումներ կայացել են Սանասարյան վարժարանի հողատարածքում: Ժողովն ընդհատվեց առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկով: Երիտթուրքերի ղեկավարությունը Կարին ուղարկեց բարձրաստիճան պատվիրակություն Հայոց ցեղասպանության ծրագրողներից մեկի՝ Բեհաէդդին Շաքիրի գլխավորությամբ, որպեսզի ճնշում գործադրեն ՀՅԴ-ի վրա համագործակցելու թուրքական կառավարության հետ պատերազմական գործողություններում: ՀՅԴ-ն մերժեց խնդրանքը: Վարժարանը փակվեց 1915 թվականի սկզբին, իսկ ամբողջ ուսուցչական կազմն ու ուսանողներից շատերը սպանվեցին ցեղասպանության ժամանակ: Շաքիրը սպանվեց հայ վրիժառուների ձեռքերով 1922 թվականին Բեռլինում:
Ճակատագրի հեգնանքով, մի քանի տարի հետո, Կարինը հայ ակտիվիստների օջախից վերածվեց թուրքական ազգայնամոլների կենտրոնի, որտեղ 1919 թվականին Քեմալ Աթաթուրքը գումարեց պատմական Էրզրումի համագումարը: Ներկայումս, Սանասարյան վարժարանը թուրքական թանգարան է:
Անդրադառնալով դատավարությանը` Հայոց պատրիարքարանի դատապաշտպան Ալի Էլբեյօղլուին ասաց «Hurriyet» թերթին. «Սանասարյան հիմնադրամը նվիրաբերվել է Պատրիարքարանին բարերար Մկրտիչ Սանասարյանի կողմից 1880-ականներին: Սանասարյան հիմնադրամի խնամակալությունն ու տնօրինումն օրենքով պատկանում է Պատրիարքարանին… Մենք չենք պատրաստվում բավարարվել պատմական շենքերի վերադարձմամբ: Մենք պատրաստվում ենք պահանջել փոխհատուցում կառավարության Հիմնադրամների գլխավոր տնօրինությունից 1936 թվականից ի վեր Պատրարքարանի կրած վնասների համար»:
Այս տարվա սկզբում, Հայոց պատրիարքարանը առանձին հայց ներկայացրեց Հիմնադրամների գլխավոր տնօրինություն, որով պահանջում էր վերադարձնել Ստամբուլում գտնվող Սանասարյան առևտրի կենտրոնը (խան): Թեև դատարանը ժամանակավոր արգելանք դրեց, սառեցնելով շենքի տնօրինման հետ կապված բոլոր գործարքները, Հիմնադրամների գլխավոր տնօրինությունը հայտարարեց, որ չի ենթարկվի դատարանի հրամանին: Պատրիարքարանի դատապաշտպան Էլբեյօղլուին պատասխանեց՝ «Սա հակասում է բոլոր միջազգային իրավական նորմերին, ինչպես նաև Լոզանի պայմանագրին: Պատրիարքարանին պատկանում է գույքի իրավունքները», հայտնում է «Hurriyet»-ը:
Անցյալում, երբ ես Պատրիարքարանին քննադատեցի ազգային շահերի դեմ հայտարարություններ կատարելու համար, ինձ մեղադրեցին, որ ամբողջությամբ չեմ գնահատում այն առանձնահատուկ պայմանները, որում ապրում են հայերը Թուրքիայում և ինձ թելադրեցին ավելի ըմբռնումով մոտենալ, որ նրանք, ըստ էության, Թուրքիայի կառավարության պատանդներն են: Քանի որ այս հոդվածում ես գովաբանում եմ Պատրիարքարանի կողմից ձեռնարկված դատական գործողությունը, վախենում եմ, որ իմ գովասանքն էլ կարող է նույնքան անհանգստություն պատճառել Թուրքիայում ապրող որոշ հայերի: Ես պարզապես փորձում եմ լինել արդար և անաչառ, քննադատում կամ գովաբանում եմ կախված իրավիճակի հանգմանքներից:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան
«Առավոտ». Ոստիկանության թերթի աղբյուրները հայտնում են, որ վերջին շրջանում ավելացել է Երևանի ոստիկանության պահակապարեկային ծառայությունից հեռացողների թիվը: Ոստիկանությունից դուրս եկողներն ավելի մեծ թիվ են կազմում Կենտրոնի պահակապարեկային բաժնում, քանի որ այստեղ աշխատանքի լարվածությունն ավելի մեծ է: Ոստիկանության համակարգը լքողների թվում ամենից շատ մարզերի բնակիչներն են, որոնք իրենց աշխատավարձից մայրաքաղաքում բնակարանային վարձ են մուծում: Համակարգից հեռանալու հիմնական պատճառը ցածր աշխատավարձն է: Գրեթե ռազմական ռեժիմով աշխատող, ամեն օր փողոցներում տարբեր փորձությունների դիմագրավող ոստիկանների աշխատավարձը, հավելավճարներով հանդերձ, շուրջ 130 հազար դրամ է, կրտսեր սպաների դեպքում` 140 հազար դրամ: Սոցիալապես ոչ բարվոէ վիճակում գտնվող ոստիկաններին «չի հրապուրում» նաև այն, որ մայիսի 6-ից հետո իրենց հրաման կարող է տրվել ցրել հետընտրական ցույցերի մասնակիցներին
Սիմոն Վրացյան Կենտրոնում այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՅԴ–ն ներկայացրեց իր համամասնական և մեծամասնական ցուցակները։ Ն ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը ասաց, որ ցուցակների կազմումը երկար է տևել, ինչը բացատրվում է սկզբունքների ճշտումով և տակտիկական մոտեցումներով։
1.Վահան Հովհաննիսյան
2. Արմեն Ռուստամյան
3. Արտաշես Շահբազյան
4. Աղվան Վարդանյան
5. Արծվիկ Մինասյան
6. Կարինե Հարությունյան
7. Արմեն Բաբայան
8. Արամայիս Գրիգորյան
9. Միքայել Մանուկյան
10.Կարեն Շախմուրադյան
11. Ռուզաննա Առաքելյան
12. Արա Նռանյան
13. Արսեն Համբարձումյան
14. Գագիկ Գևորգյան
15. Վահրամ Թամազյան
16. Պետրոսյան Նունե
17. Մարտուն Մաթևոսյան
18. Իշխան Սաղաթելյան
19.Վարդան Ալեքսանյան
20.Լիլիթ Գալստյան
Վահան Հովհաննիսյանը հայտարարեց նաև, որ համամասնական ցանկը բաղկացած է 85 հոգուց, որը թեև չհրապարակվեց, այնուամենայնիվ առկա է yerkir.am կայքում և ունի այսպիսի դասավորություն.
21. Երիցյան Դավիթ Միքայելի
22. Մանասյան Նվարդ Վահանի
23. Միրզախանյան Զավեն Հովսեփի
24. Հայրապետյան Մանվել Գեղամի
25. Մանուկյան Ռոմիկ Շավարշի
26. Նիկոյան Արտաշես Կորյունի
27. Գալստյան Նարինե Լազրի
28. Հունանյան Արտաշ Ղազարի
29. Մանուկյան Սուրեն Սերժիկի
30. Բաղդասարյան Նելլի Քաջիկի
31. Գևորգյան Կառլեն Ռազմիկի
32. Մաթիլյան Հակոբ Աղասու
33. Եղիազարյան Արման Սամվելի
34. Ղազարյան Նաիրա Աշոտի
35. Ղազարյան Արթուր Սևոյի
36. Մելիքյան Հարություն Միքայելի
37. Կյուրեղյան Արմենուհի Ստեփանի
38. Իգիթյան Արծրունի Ներսեսի
39. Շահվերդյան Արմեն Խորենի
40. Մարգարյան Գևորգ Արտվինի
41. Վարդանյան Նունե Անրիի
42. Սարգսյան Գարեգին Հրանտի
43. Մկրտչյան Նաիրա Սարգսի
44. Դավեյան Վարդան Վահանի
45. Մանուկյան Մովսես Մանուկի
46. Նեսիսյան Գայանե
47. Համբարձումյան Բենիկ Արտուշի
48. Սարգսյան Ալբերտ Լևոնի
49. Սարգսյան Մարինե Հրամանի
50. Վարդանյան Արտակ Վալերիայի
51. Նավոյան Վարազդատ Խաժակի
52. Խոստեղյան Մարգարիտա Միշայի
53. Ասոյան Սպարտակ Միսակի
54. Սարգսյան Գնել Մարտիրոսի
55. Զաքարյան Հասմիկ Սեդրակի
56. Աբրահամյան Ենոք Սերյոժայի
57. Սիմոնյան Հովսեփ Կորյունի
58. Զարգարյան Էսմա Ցոլակի
59. Մխիթարյան Ռազմիկ Պարսամի
60. Պետրոսյան Անահիտ Եղիշի
61. Ղազարյան Անդրանիկ Զորիկի
62. Գրիգորյան Մուրադ Նորիկի
63. Ալեքսանյան Ամալյա Արամայիսի
64. Նասիբյան Կարո Նիկոլայի
65. Նազարյան Արամ Սրապիոնի
66. Թադևոսյան Հովհաննես Ազիզբեկի
67. Մատինյան Գվիդոն Կոլյայի
68. Հարությունյան Անահիտ Վարազդատի
69. Բաբայան Արամ Կամոյի
70. Հակոբյան Իդա Մերուժանի
71. Գասպարյան Արշավիր Արամի
72. Փիրուզյան Սոնա Մեսրոպի
73. Վարդանյան Գուրգեն Վահրամի
74. Սողոյան Եվա Յուրիի
75. Հովհաննիսյան Վաչագան Գարուշ
76. Դանիելյան Մկրտիչ Դանելի
77. Ալոյան Նաիրա Գրիգորի
78. Նալբանդյան Գառնիկ Բենիկի
79. Ավանեսյան Ռոմիկ Սամվելի
80. Հովհաննիսյան Նեկտար Ղևոնդի
81. Համբարձումյան Ռոմիկ Դերենիկի
82. Բարսումյան Մայրանուշ Իվանի
83. Ասլանյան Էդվարդ Դիմիտրովի
84. Պողոսյան Սուսաննա Վոլոդյայի
85. Գաբրիելյան Լևոն Սերժիկի
Վահան Հովհաննիսյանը նաև հայտարարեց, որ համամասնական ցանկումընդգրկված չեն գործող պատգամավորների մոտավորապես կեսը, քանի որ, նախատեսված է, որ նրանք կուսակցության ներսում պետք է զբաղվեն այլ աշխատանքով։
Մեծամասնական ընտրակարգով ՀՅԴ–ն ներկայացրեց 8 թեկնածուների անուններ, որոնք են.
Արթուր Եղիազարյան
1.Կառլել Գրիգորյան
2. Գուրգեն Շահինյան
3. Մանվել Հայրապետյան
4. Արայիկ Հայրապետյան
5. Արտաշես Նիկոյան
6. Զոհրապ Թորոսյան
7. Գագիկ Գևորգյան
Ըստ տարածված լուրերի` ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` Բուլկին, իր մտերմիկ շրջապատում վերջերս դժգոհել է այն փաստից, որ ինքը չկա ՀՀԿ-ի համամասնական ցուցակում: Ի պատասխան` Հարությունյանի մտերիմներից մեկն ասել է. «Ինչի՞ց ես դժգոհում, գնա, հանգիստ փողերդ ծախսի: Որ թարսվես, կբռնեն կդատեն: Մարգարի օրինակը վկա»: Իսկ որ Արամ Հարությունյանին դատելու առիթներ շատ կան, դա վաղուց հայտնի ճշմարտություն է: «Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը ճշտել նախարարից, սակայն վերջինս համառորեն չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.