06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...«Ժամանակ». Թերթը զրուցել է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ , քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից:
Եվրախորհրդարանը օրերս Հայաստանի վերաբերյալ նախագիծ է պատրաստել, որտեղ առաջարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան փոխարինել Եվրամիությամբ: Ի՞նչպես կգնահատեք այս նախագիծը եւ արդյոք այն իրատեսական է:
Շատ հավանական է, որ այս նախագիծն ընդունվի խորհրդարանում, որովհետեւ հանձնաժողովը կողմ է քվեարկել, իսկ լիագումր նիստն ընդհանրապես նույն կերպ է քվեարկում, բայց սա չի նշանակում, թե Ֆրանսիան պետք է թողնի իր առողտ Մինսկի խմբի կազմում: Այս հարցին մի քանի տեսանկյունից պետք է նայենք` արդյոք Ֆրանսիա՞ն պետք է ներկայացնի Եվրամիությունը, կամ էլ Ֆրանսիան պիտի թողնի՞ իր տեղը, որ ԵՄ մեկ այլ երկիր իբրեւ ԵՄ ներկայացուցիչ մտնի Մինսկի խմբի մեջ, կամ արդյոք ԵՄ-ն իբրեւ ուղղակի կազմակերպություն պիտի մտնի՞ Մինսկի խմբի մեջ, քանզի ՄԽ-ի մեջ ներգրավվելը մեկ բան է, նախագահության անդամ լինելը` այլ բանն: Այսինքն` եթե ԵՄ-ն ուզում է ավելի ակտիվորեն մասնակցել ԼՂ հարցի կարգավորման գործընթացին, ապա պետք է հստակեցնի իր մասնակցության ձեւաչափը` որպես համանախագա՞հ, թե՞ ուղղակի ՄԽ անդամ դառնալով` այնպես Թուրքիան է կամ մեկ այլ երկիր:
Այս նախագծի շրջանառության մեջ դնելուց ի վեր տարբեր կարծիքներ են հնչում, բայց ամենաշատը դիտարկվում է այն հանգամանքը, որ այս նախագիծը ստեղծվել է Ադրբեջանի եւ Թուրքիայի ճնշումների տակ:
Պետք չէ միանշանական պնդել Ադրբեջանի եւ Թուրքիայի հանգամանքը, քանզի եվրոպացիները նաեւ իրենց շահն են հետապնդում` ԵՄ-ում ներքին խնդիր կա, եւ ֆրանսիացիներն ու գերմանացիները ցանկանում են կարեւոր գործընթացներում որոշիչ տեղ գրավել, եւ ԵՄ անդամ այլ երկրներ, ըստ երեւույթին, ցանկություն կունենան հանդես գալ այս երկրների փոխարեն, բայց ամեն դեպքում չեմ կարծում, որ Ֆրանսիան կզիջի:
Չեմ կարծում, որ Ֆրանսիան զրկվի իր տեղից ՄԽ-ում, շատ հավանական է, որ պարզապես ԵՄ-ն ՄԽ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչ ասի, որ դու ոչ միայն Ֆրանսիայի ներկայացուցիչ ես, այլեւ ԵՄ-ի: Ավելին` այս պահին դե ֆակտե այդպես է:
Միսս Արմենիա 2012 մրցույթին հայտ ներկայացրածները. Սա այն դեպքն է, երբ մեկնաբանություններն ավելոդ են.
Ի դեպ այս նյութի համար պարտական ենք Kamoblog-ին:
Մանրամասները` տեսանյութում
Կորեայի հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, աշխատանքային ճաշի ընթացքում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարներ Օբամայի, Մեդվեդևի ու Հուն Ձինթաոյի հետ:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Սեուլում մասնակցելու է ատոմային անվտանգության գագաթաժողովին:
Այն տևելու է երկու օր` մարտի 26-27-ին: Գագաթաժողովի ժամկետը համընկնում է Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի տարեդարձի հետ, որ տեխնոգեն աղետի էր հանգեցրել Ֆուկուսիմայի ատոմակայանում:
Գագաթաժողովին մասնակցում են 53 երկրների և չորս միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
Մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց միամսյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետի կարգադրությամբ անցկացվող «Անվճար բուժզննում կանանց» ակցիայի շրջանակներում առաջարկը երևանաբնակ կանացից ոչ բոլորն են միանշանակ ընկալել: Նրանցից շատերը չեն կողմնորոշվում, թե ինչ պետք է անել:
Արդեն բավականին ժամանակ է իրազեկումը տարածվում է, ասաց քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավար Արթուր Գևորգյանը. «Գնում են պոլիկլինիկա հետազոտվում, խնդիր լինելու դեպքում նրանց փաստաթղթերը ուղղարկում են քաղաքապետարանի առողջապահության վարչություն, որտեղ որոշվում է, թե որ բուժհիմնարկում է անհրաժեշտ կազմակերպել բուժօգնությունը: Ակցիան վերաբերվում է Երևանում բնակվող բոլոր կանանց, սակայն խնդիրն ավելի շատ սոցիալական հարց լուծելուն է նպատակաուղղված: Ցանկալի է, որ անհրաժեշտ բուժօգնության կարիք ունեցող և անվճարունակ կանայք առաջնահերթ ընդգրվեն այս ծրագրում»:
«Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում անցած երկու շաբաթների ընթացքում տեղամասային պոլիկլինիկաներ են դիմել երևանբնակ 7112 կանայք, որոնցից 3898-ն արդեն անցել են լաբարոտոր-գործիքային հետազոտություններ:
Քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ներկայացրած տվյալների համաձայն արդեն ստացիոնար բուժում են ստանում 72 կին, ևս 405-ը ուղեգրված են ստացիոնար բուժման, 37 կին վիրահատվել են:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում է գրել թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին` իրեն` որպես թեկնածու չգրանցելու համար: Այս մասին news-ին հայտնել է թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գեղամ Սարգսյանը:
«Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է որպես քաղաքացի` իր թեկնածությունն առաջադրելու համար, դեռ նա թեկնածու չէր: Մինչ ԸԸՀ-ն նրա թեկնածությունը քննարկելը եւ որպես թեկնածու գրանցելը, նա դիմում է ներկայացրել, որ իր թեկնածության հարցը չքննարկենք, այսինքն` ինքը էլ չի դառնա թեկնածու»,- ասաց նա` հավելելով, որ թեկնածուներին գրանցելու ժամանակ կընթերցեն նրա դիմումը եւ հիմք կընդունեն` նրան որպես թեկնածու չգրանցելու համար: Գ. Սարգսյանի փոխանցմամբ` ԸԸՀ-ները թեկնածուներին պետք է գրանցեն մինչեւ ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Համամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքում առաջադրված «Հայկական ժամանակ» օրաթերթի» խմբագիր, Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե նույն ընտրատարածքում առաջադրված Րաֆֆի Հովհաննիսյանը դեռևս դիմում չի ներկայացրել իր թեկնածությունը հանելու վերաբերյալ: Ի դեպ,Նրան արձագանքելով , Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը , նշել է .« Այդքան մտահո՞գ են, Ր.Հովհաննիսյանը, վեր կանգնելով ամեն ինչից, ինքնաբացարկ է հայտարարել»: Ապա կարծիք է հայտնել, թե Նիկոլ Փաշինյանն այն թեկնածուն չէ, ով կարող է հաղթել Սամվել Ալեքսանյանին:
Փաշինյանի հաջորդ ասելիքը վերաբերում էր ԱԺ-ին: Նա տեղեկացրեց նաև, որ այսօր առավոտյան Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին հասցեագրել է նամակ-գրություն և պահանջել, ներկայացնել իր մրցակից, մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքում առաջադրված,
պատգամավոր Սամվել Ալեքսայնանի՝ ԱԺ նիստերից բոլոր բացակայությունների պատճառները.«Սամվել Ալեքսանյանը չորրորդ գումարման նիստերի կեսից ավելին բացակայել է և առնվազն տասը անգամ պետք է զրկվեր մանդատից բայց դա չի եղել։ Եթե չի զրկվել ուրեմն անաշխատունակ է եղել և դրա համար թուղթ է ներկայացրել: Հաշվի առնելով հարցի հանրային նշանակությունը, պահանջում եմ ինձ ներկայացնել անհարգելի բացակայությունների բոլոր պատճառները»,– Փաշինյան ներկայացրեց իր նամակի բովանդակությունը»:
Նա հայտարարեց, որ պատգամավորների դեպքում պետք է հանրությունը տեղյակ լինի պատճառների մասին: Եթե այդ անձինք ունեն խրոնիկ հիվանդություն ապա հանրությունը պետք է տեղյակ լինի, որ նրանք ի վիճակի չեն կատարել իրենց պարտականությունները ԱԺ-ում
Ի դեպ «Ժառանգությունը» պայման է դրել ՀԱԿ-ի առաջ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կհանի թեկնածությունը, եթե ՀԱԿ-ն էլ իր հերթին իր 5 թեկնածուներին հանի թիվ 1, 4, 6, 9, 12 ընտրատարածքներից: Նշենք, որ թիվ 1 ընտրատարածքում «Ժառանգությունից» առաջադրված է Ստեփան Սաֆարյանը, թիվ 4-ում՝ Զարուհի Փոստանջյանը, թիվ 6-ում՝ Արմեն Մարտիրոսյանը, թիվ 9 ընտրատարածքում՝ Ռուբիկ Հակոբյանը և 12-ում՝ Անահիտ Բախշյանը:
«Ժառանգությունը» կարծում է, որ ՀԱԿ-ը պետք է իր ներկայացուցիչների թեկնածությունը հանի, քանի որ նա մեծամասնական ընտրակարգով 38 առաջադրում է կատարել:
Հայաստանի տարածքում, մարտի 27-ին, 28-ի գիշերը ամենուրեք, 28- ցերեկը` արևելյան շրջաններում, 29-ին` առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում`ձյուն, առանձին հատվածներում` բուք, մերկասառույց, մառախուղ, տեսանելիության փոքրացում:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արեւմտյան` 5-10 մ/վրկ, 27-28-ին առանձին վայրերում ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-ի գիշերը կբարձրանա 4-6, 27-ի ցերեկը, 28-ին նույնքանով կնվազի, 29-ի ցերեկը, 30-31-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Երեւանում, մարտի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է տեղումներ, հնարավոր է ամպրոպ: 29-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-28-ին հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
Այսօր արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Քեմբրիջի համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետների մի խումբ ուսանողների:
Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, փոխնախարար Մնացականյանը ներկայացրել է Հարավային Կովկասին վերաբերող մի շարք տարածաշրջանային հարցեր, Եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները: Փոխնախարարը, հանգամանալից խոսել է նաև հարևան պետությունների հետ հարաբերությունների մասին և անդրադարձ կատարել ցեղասպանության ճանաչման գործընթացին և Արցախյան հիմնահարցի պատմությանն ու վերջին զարգացումներին:
Այնուհետև փոխնախարար Մնացականյանը և ԱԳ նախարարի խորհրդական, մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը պատասխանել են ուսանողներին հետաքրքրող հարցերին:
Շարունակվում է «Ֆեյսբուք» սոցցանցի նախաձեռնած քննարկումը, որտեղ օգտատերերը դատապարտում են Վահան Իշխանյանի որդու` Հովհաննես Իշխանյանի` «Ուվալնյատի օրը գրքի հետ կապված ՊՆ-ի ձեռնարկած քայլերը:
Հովհաննես Իշխանյանի` բանակային կյանքի մասին պատմող «Ուվալնյատի օրը» գրքի տպագրումից հետո, նրան հրավիրել են ռազմական ոստիկանություն և բացատրություններ պահանջել գրքում տեղ գտած տեղեկությունների համար: Բացի այդ որոշ գրախանութներ գիրքը հանել են վաճառքից:
Ամերիկահայ գրողներ Նենսի Ագաբյանն ու Նենսի Գրիգորյանը ևս միացել են այդ քննարկմանը և հայտարարություն են տարածել.
Հայտարարության մեջ ասվում է.
«Որպես գրողներ, արվեստագետներ, մտավորականներ ու հայկական սփյուռքի(ոչ միայն) այլ մտահոգված անդամներ, մենք ավելացնում ենք մեր անուններն այս ստորագրահավաքին, որպեսզի արտահայտենք մեր զայրույթը Հայաստանի ռազմական ոստիկանության և Երևանի մի շարք գրախանութների կողմից Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» գիրքը գրաքննության ենթարկելու առիթով: Խոսքի ազատությունը ցանկացած ժողովրդավարության հիմքն է: Հեղինակին հարցաքննության ենթարկելը և գրականությունը գրախանութներից հանելը վերադարձնում է ստալինիզմի ու ֆաշիզմի պարզունակ, վայրագ, խավար և սարսափելի օրերը:
Գրականությունը միջոց է, որով բաց հասարակությունը վերլուծում և քննարկում է իրեն դեմ ծառացած խնդիրները: Հայաստանում գրքի հինգ հարյուր ամյակի տոնակատարության վրա ստվեր է ընկնում, քանի որ մեր օրերում կա մի գիրք, որը վերաբերում է հայ հասարակության ժամանակակից և կարևոր հարցերին, սակայն ընթերցվելու հնարավորություն չունի:
Պատասխանատու կառույցներից, այդ թվում մշակույթի նախարարությունից և Կենտրոնի ոստիկանության քննչական բաժնից, պահանջում ենք դադարեցնել Հովհաննես Իշխանյանին քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով (պոռնկագրական նյութերի կամ իրերի ապօրինի տարածում) գործ հարուցելու նախապատրաստությունը և հալածանքները:
Մենք կանգնած ենք Հայաստանի գրողների կողքին, որոնք պաշտպանում են Իշխանյանին, և կհետևենք այս դեպքին ամենայն ուշադրությամբ, որպեսզի առաջարկենք մեր հետագա աջակցությունը Հայաստանում գրականությունը կառավարության ակնհայտ ճնշումներից և սպառնալիքներից ազատ պահելու համար»:
Հանրահայտ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն իր տիկնոջ` Վիկտորիայի հետ որոշել են վաճառել Եվրոպայի իրենց անշարժ գույքը և հիմնական բնակություն հաստատել Լոս-Անջելեսում, որտեղ էլ այժմ խաղում է ֆուտբոլիստը: Վաճառքի են հանվել Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում գտնվող նրանց առանձնատները, հաղորդում է gazeta.ru-ն:
«Դևիդն ու Վիկտորիան արդեն մի քանի տարի է պատրաստվում էին վաճառել իրենց անշարժ գույքը, սակայն անընդհատ չէր հաջողվում, — պատմել է Բեքհեմին մոտ գտնվող աղբյուրը, — նրանք չէին ցանկանում գումար կորցնել` վաճառելով իրենց տները անշարժ գույքի շուկայում տիրող ճգնաժամի շրջանում:
Անշարժ գույքի գործակալների գնահատմամբ` Բեքհեմների` Հարթֆորդշիրում գտնվող առանձնատունը գնահատվում է 18մլն ֆունտ, իսկ Ֆրանսիայի տունը` 2,5մլն ֆունտ: Ճիշտ է, Վիկտորիան, ով Լոնդոնում ունի իր ստուդիան, այնուամենայնիվ, պատրաստվում է փոքրիկ բնակարան ձեռք բերել իր հայրենիքում:
armsport.am
-
-
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.