02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այսօր Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների քսանամյակի առիթով հնչեցրած ելույթում անդրադարձավ նաև առաջիակա ԱԺ ընտրություններին: «Այո, քաղաքական կամքը կարևոր է, սակայն չես կարող քաղաքական կառույցներ ձևավորել այն ենթադրությամբ, որ իշխանության գլուխ կանգնածները կանեն այն, ինչ ճիշտ է»,-նշեց դեսպանը և ավելացրեց, որ հասկանում է, որ ընտրությունների նկատմամբ լուրջ թերահավատություն է տիրում:
«Վերջերս Ազգային դեմոկրատական ինստիտուտի կողմից Հայաստանի 1500 քաղաքացիների շրջանում անցկացված հարցման ժամանակ հարցվողների միայն 12%-ն է նշել, որ ակնկալում են ազատ և արդարացի ընտրություններ: Հիմա պետք չէ նշել, որ մենք այսօր փորձենք պարզել, թե այդպիսի կասկածներն ինչով են հիմնավորված, սակայն ես ուզում եմ հարցնել, թե այդպիսի կասկածներ ունեցող մարդիկ ինչպես են արձագանքելու: Արդյո՞ք նրանք ամեն ինչ թողնելու են իշխանությունների տնօրինմանը, թե՞ ավելի վատ՝ նրանք ուղղակի բաց են թողնելու փոփոխության հնարավորությունը»,-ասաց նա:
Նա նույնիսկ նշեց ոմանց կողմից կանխավ արված հայտարարությունը, թե մայիսի կայանալիք ընտրությունները կեղծվելու են, և այժմվանից արդեն կոչ են անում դուրս գալ բողոքի ցույցերի քվերակության հաջորդ օրը:
Դրա փոխարեն, Ջոն Հեֆերնի համոզմամբ՝ մարդիկ պետք է կատարեն աշխատանքի իրենց մասը, ստեղծեն ինստիտուցիոնալ ցանցեր և դաշինքներ՝ իրենց ձայնը լսելի դարձնելու համար, մշակեն և գործարկեն կեղծիքները կանխելուն մեխանիզմներ:
«Այսպիսի կառույցների ձևավորումը եռանդագին աշխատանք է պահանջում: Մենք ջերմորեն ողջունում ենք Հայաստանի խիզախ և նվիրյալ քաղաքացիներին՝ իշխանությունների կազմում և իշխանությունների կազմից դուրս, ովքեր եռանդագին աշխատում են կառուցելու»,– ասաց ԱՄՆ դեսպանը։
tert.am
Ապրիլի 3-ից մինչ ընտրությունների ավարտը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը արձակուրդում կլինի: Քանի որ Շաբոյանը հանրապետական կուսակցության անդամ է և ՀՀԿ համամասնական ցուցակում գտնվում է 79-րդ տեղում, ի կատարումն Վարչապետի հրահանգի նա կուսակցական — նախընտրական աշխատանքներով զբաղվելու համար արձակուրդ կգնա:
Իսկ այդ ընթացքում նրա ղեկավարած Հանձնաժողովը կշարունակի զբաղվել իր բնականոն, պետականաշինիչ գործունեությամբ:
ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի գրասենյակը, ըստ Aravot.am-ի ահազանգել է իրենց, առ այն, որ ոստիկանները եկել են խուզարկելու ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին պատկանող Լալայան 2 գ հասցեում գտնվող սեփական տունը: «Մինչ մենք կհասնեինք այնտեղ` ճշտելու, թե որն է խուզարկման պատճառը, ոստիկանները արդեն հեռացել էին: Պատգամավորի խորհրդական Աղասի Աբրահամյանը մեր զրույցում ասաց, որ նրանք ցանկացել են խուզարկություն անցկացնել իրենց բացարձակապես անհայտ դեպքերի ու ծեծռկուտքի հետ կապված», — գրում է կայքը:
Որի տեղեկություններով, ոստիկանները ներկայացել են դատարանի որոշմամբ, որտեղ որպես ծեծկռտուքի մասնակից նշված է եղել նաև պատգամավորի հոր` Կամո Գրիգորյանի անունը, սակայն պարզելով, որ տունը պատգամավորի անունով է, նրանք թողել և հեռացել են: «Պարոն Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ի ՞ նչ ծեծռտուքի մասին է խոսքը, և պատգամավորի հայրը որքանո ՞վ մասնակցություն ունի Գյումրիում նախորդ օրը երկու մականունավոր երիտասարդների`«Շեկոյի» և «Տանկի» միջև տեղի ունեցած ռազբորկային: Հարցին ի պատասխան Աղասի Աբրահամյանն ասել է. « Ինչպե ՞ս կարող է պատգամավորի հայրը մասնակցություն ունենալ նման դեպքի, նա ֆիզիկապես անգամ չէր կարող կապ ունենալ, դուք ձեր աչքով տեսաք, որ երեկ պարոն Ծառուկյանը Գյումրի էր եկել Մարտուն Գրիգորյանի հորեղբոր հիշատակին նվիրված ըմբշամարտի հուշամրցույթին մասնակցելու, երբ մարդու եղբոր հիշատակն են հարգում, նա որտե՞ղ կարող էր լինել, դուք ո՞նց եք պատկերացնում»:
Մեր այն հարցին ի պատասխան էլ , թե Գյումրիում տարածված խոսակցությունների համաձայն «Շեկոն» ԲՀԿ-ական է, որը ռազբորկա է սարքել ՀՀԿ-ի համար թիվ 34 ընտրատարածքում ձայներ հավաքող «Տանկի» հետ պարոն Աբրահամյանը պարզաբանեց. «Մենք մեր կուսակիցներին լավ ենք ճանաչում, ի՞նչ կապ ունի Շեկոն ԲՀԿ-ի հետ, ես միայն մի բան կարող են վստահորեն ասել` այս խուզարկության փորձը միանշանակ կապված է ընտրությունների հետ» գրում է կայքը, հիշեցնելով, որ թիվ 34 ընտրատարածքում, որն ընդգրկում է Գյումրին, մեծամասնական ընտրակարգով պայքարի են դուրս եկել ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն ու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, գործարար Արման Սահակյանը:
Aravot.am-ը խուզարկման հետ կապված պարզաբանումներ է խնդրել նաև Գյումրու ոստիկանապետ Վարուժան Շաշիկյանից, որը վստահեցրել է. «Նման բան չկա, ոչ մի խուզարկություն չի կատարվել, նման փորձ չի արվել, եթե կատարած լինեինք, կասեի կատարել ենք»:
Ընդդիմադիր ճակատում խմորումներն ու փոխադարձ մեղադրանքները շարունակվում են. «Ազատ դեմոկրտաներ» կուսակցության անդամ Կարապետ Ռուբինյանը այսօր կայացած ասուլիսում հայտարարեց, թե զարմացած էր, որ իրենց առաջարկությունները մերժվեցին և ի վերջո պարզվեց, որ ՀԱԿ-ը համագործակցում է իշխանական ուժերի հետ. «Զարմանալի է, որ մեր առաջարկությունը մերժվեց, բանակցողները ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացրեցին: Վերջում պարզվեց, որ ՀԱԿ-ը բանակցությունները տանում է իշխող կոլաիցիայի հետ:
Ինչ վերաբերվում է միասնական թեկնածուի գաղափարին, ըստ Ռուբինյանի, շատ ողջունելի քայլ կլինի, եթե ասենք, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը հանի իր թեկնածությունը, այն ընտրատարաքից, որտեղ նաև առաջադրված է «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ ի պատասխան թիվ 7 ընտրատարածքում «Ժառանգության» ցուցաբերած բարի կամքի։
Խոսքը «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնաբացարկի մասին է, որը նա արեց, քանի որ այդ ընտրատարծքում առաջադրված էր նաև ՀԱԿ ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։
Ըստ «Ժառանգության ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանի. «Սրանք քաղաքական պրոցեսներ են, սա չի նշանակում, որ պետք է խռովենք իրարից, դռները բաց են, մենք կարող ենք մեկ միասնական թեկնածու ունենալ»:
Ըստ նրա վերջերս ՀԱԿ-ի հետ ընտրատարածքներում ընդդիմութան մեկ միասնական թեկնածու ունենալու վերաբերյալ տեղի ունեցած կոնֆլիկտից հետո, «Ժառանգությունը» չի «խռովում» ՀԱԿ-ից:
Ավելին`«12-րդ և 13-րդ ընտրատարածքներում միասին պայամանավորվել են պաշտպանել միմյանց»,:
Սակայն նա կասկածելի է համարում ՀԱԿ-ի վարքագիծը և չի հավատում իշխանափոխության հասնեու նրանց խոսքերին. «Եթե օրվա կեսին մի բան են ասում, մյուս կեսին իշխափոխության մասին են խոսում, ապա կասկածելի է այդ», -ասաց նա:
«Մենք միասին ճանապարհ ենք անցել և միասին դեռ ճանապարհ ենք անցնելու»,- այսօր` լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով այն խոսակցությունները, թե Արարատ Զուրաբյանը լքելու է կուսակցությունն,- ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:
Ճիշտ է, Արարատ Զուրաբյանն ընդգրկված չէ «Ժառանգություն» -«Ազատ դեմոկրատներ» դաշինքի համամասնական ցուցակում, ինչն առիթ է տվել նման լուրերի, սակայն ըստ Արզումանյանի, Զուրաբյանն ակտիվորեն մասնակցելու է նախընտրական գործընթացներին և իր ուժերի ներածի չափով նպաստելու է ընդհանուր դաշինքի հաղթանակին:
Ինչ վերաբերվում է «Ազատ դեմոկրատների» ներքին խնդիրներին. «Մենք ազատական կուսակցություն ենք, որում խոսքի ազատությունը բացարձակ արժեք է և չկա մի այնպիսի իրավիճակ, որ նույն կուսակցության բոլոր անդամներն ունենան նույն մոտեցումը: Այդ դեպքում մենք պետք է փակենք կուսակցությունը»:
Արզումանյանը կարծում է,որ Զուրաբյանը կուսակցության հիմնադիր անդամներից է ու նա կուսակցության հետ շատ երկար ճանապարհ ունի անցնելու: Սակայն Զուրաբյանն ինքը, կորոշի իր մասնակցության ձևաչափերը:
Ինչ վերաբերվում է կուսակցությանը, նա շեշտեց, որ իրենք ընդդիմադիր դաշտի որեւէ այլ ուժի մրցակից չեն համարում, իրենց մրցակիցն իշխող կոալիցիան է լինելու:
Նոր տվյալներով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գրանցել համամասնական ցուցակներում ընդգրկված երեք թեկնածուների: ԿԸՀ ի արտահերթ նիստին, հանձնաժողովի անդամներն առարկություններ ունեին ՕԵԿ-ի երկու թեկնածուների՝ Արամ Հարությունյանի ու Գևորգ Թոսունյանի, իսկ ՀԱԿ ի համամասնական ցուցակում` Խաչատուր Սուքիասյանի վերաբերյալ:
Արդյունքում` նրանք չեն գրանցվել պահանջված փաստթղթերի անհամապատասխանության պատճառով:
Եղել են նաև ինքնաբացարկի դիմումներ Հայաստանի հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստանի, Օրինաց երկրի և Միավորված հայեր կուսակցությունների կողմից:
Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ՀՀԿ-ից երեք թեկնածու՝ Դավիթ Սարգսյան, Արտեմ Սարգսյան, Արմեն Բաղդասարյան, ԲՀԿ-ից ինքնաբացարկ են հայտնել Մհեր Պողոսյանը, Սերգեյ Բագրատյանը, Իսկ ՕԵԿ-ից՝ նախկին գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը, Միավորված հայեր կուսակցությունից՝ Տելեմակ Աֆրիկյանը:
Ընդհանուր պատկերը հետևյալն է. մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով 41 տեղի համար առաջադրված էին 180 թեկնածուներ, սակայն ինքնաբացարկների և փաստաթղթերի անհամապատասխանության պատճառով, այսօր գրանցված են 156 թեկնածուներ:
Այսպիսով` ՀՀ ԿԸհ ը սահմանված կարգով մինչև ապրիլի 1 ընկած ժամանակահատվածում գրանցել է 156 թեկնածու մեծամասնականով և ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր ինը կուսակցություններին՝ ՀՀԿ, Կոմկուս, ԲՀԿ, ՀԱԿ, Դեմկուս, ՕԵԿ,ՀՅԴ, Ժառանգություն, Միավորված հայեր:
«Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակությունը այսօր մեկնել է Բաքու՝ մասնակցելու այնտեղ ապրիլի 2-ից 4-ը կայանալիք «Եվրանեսթ»-ի լիագումար նիստին: Պատվիրակության կազմում են՝ Վահան Հովհաննիսյանը, Արտակ Զաքարյանը, Արա Նռանյանը, Լիլիթ Գալստյանը, Հովհաննես Սահակյանը, Արամ Սաֆարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Սաֆարյանը, Խաչիկ Հարությունյանը, Մանվել Բադեյանը:
Ի սկզբանե հայտարարվել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով, գուցե հայկական պատվիրակության ոչ ամբողջական կազմը մեկնի Բաքու և , մասնավորապես, կին-պատվիրակները’ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանը չմասնակցեն ապրիլին կայանալիք նիստին: Սակայն հետագայում որոշում կայացվեց, որ կմեկնի ամբողջական կազմը’ բացառելու հակահայկական քարոզչությունն ու հատկապես’ դրա տոնայնությունը քննարկվող ու ընդունվելիք բանաձևերում:
Ստամբուլում 91 տարեկանում մահացել է Օսմանյան դինաստիայի ամենատարեց ժառանգորդուհին՝ Նեսիլշահ Սուլթանը։ (ծնված 1921 փետրվարի 4)։
Նեսիլշահ Սուլթանի հայրը հանդիսացել է օսմանյան վերջին խալիֆ Աբդուլմեջիդի որդի Շեհզադե Օմեր Ֆարուք Էֆենդին, մայրը՝ օսմանյան վերջին փադիշահ Մեհմեդ Վահիդետտինի դուստրը։
Նեսիլշահ Սուլթանը 1940-ին ամուսնացել էԵգիպտոսի արքայազն Մուհամեդ Աբդուլմունիմի հետ։ Այնուհետ ամուսնու հետ տեղափոխվել է Ֆրանսիա, իսկ 1963-ից վերադարձել Թուրքիա։
Մարտի 31-ին, ժամը 14.00-ին, Սարալանջի նորակառույց ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21144» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21144»-ի վարորդը՝ 1978 թ. ծնված
Գուրգեն Ավդալյանը, տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2121»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
1967 թ-ից ամեն տարի ապրիլի 2-ին` դանիացի գրող-հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդեսենի ծննդյան օրը նշվում է Մանկական գրքերի տոնը:
Մանկական գրքերի տոնը նշվում է Միջազգային խորհրդի նախաձեռնությամբ` խրախուսելու սերը դեպի ընթերցանությունը, մեկ անգամ եւս ուշադրություն դարձնելով մանանակ գրքերին եւ ընդգծելու դրանց հսկայական դերը նոր սերնդի հոգեւոր եւ ինտելեկտուալ ձեւավորման գործում:
Տոնի ավանդույթն այսպիսին է. ամեն տարի հրավիրվում է հայտնի մանկագիրներից մեկը, ում հանձնարարվում է գրել Հաղորդագրություն մանկական աշխարհից: Բայցի այդ հրավիրվում է նաեւ մեկ հայտնի նկարիչ, ով նկարում է պաստառ` նվիրված Մանկակն գրքերի տոնին:
-
-
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.