02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...Մոսկվայի Վարշավյան խճուղու Կաչալովսկի շուկայում բռնկված հրդեհը 12 մարդու կյանք է խլել: Այրվել է երկհարկանի հաստատությունը: Զոհվածների անունները դեռևս չեն հրապարակվել: Հրդեհի պահին շենքում եղել են մոտ 20 աշխատակիցներ ու չի բացառվում, որ զոհերի թիվն ավելանա:
Առավոտյան 7:30-ի սահմաններում հրշեջներին հաջողվել է չեզոքացնել կրակը:
«Հրապարակ». Թերթը գրում է, որ ԱԺ պատգամավորի թեկնածու Հակոբ Հակոբյանը` Ճոյտը, տեղեկացրել է, որ երեկ հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ: «Հակոբյանը նրանց տեղեկացրել է, որ թիվ 19 ընտրատարածքում տիրում է վախի մթնոլորտ, քանի որ գեներալ Սեյրան Սարոյանն ահաբեկում է այլ դիրքորոշում ունեցող ընտրողներին: Հակոբյանն ասել է, որ իր նախընտրական հանդիպումները պատրաստվում է անցկացնել գիշերային ժամերին, որպեսզի Սարոյանը չիմանա, թե հատկապես ովքեր են եկել հանդիպելու իր հետ: ԺՀՄԻԳ դիտորդներին գիշերային հանդիպումների գաղափարը հետաքրքիր է թվացել, եւ նրանք ցանկություն են հայտնել մասնակցել դրանց: Ի դեպ, Հակոբյանը մեզ հայտնեց, որ հստակ ապացույցներ ունի, որ վերջին 5 տարվա ընթացքում Սարոյանն առնվազն 2 տարի 7 ամիս բացակայել է Հայաստանից, ինչը նշանակում է, որ մշտապես չի բնակվել երկրում: Սարոյանի գրանցումը չեղյալ ճանաչելու հայցով Հակոբյանը դիմել է վարչական դատարան: «Դիմելու եմ նաեւ ՍԴ, իսկ Հայաստանում մերժվելու դեպքում` նաեւ Եվրադատարան»,-տեղեկացրեց Հակոբյանը»,- գրում է «Հրապարակ»-ը:
«ՉԻ» տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի էլեկտրոնային հասցեն ջարդելն ու նրա անունից կեղծ` 4-րդ նամակն ուղարկելը Սերժ Սարգսյանին, ուղղորդված է եղել ՀՀ ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանի շրջապատից: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` հանցագործներն ամեն ինչ հաշվարկել են` նախ, որ Բագրատյանը հանրապետությունում չէ, և հենց այդ պատճառով դժվար թե ցանկություն ունենա պատասխանելու լրագրողների զանգերին: Երկրորդ` նամակի ոճը հնարավորինս նմանեցված է եղել Բագրատյանի ոճին: Չարագործների հաշվարկով` ահագին կլինի արձագանքը, եթե հրապարակումը թեկուզ մեկ ժամ աշխատի: Նրանց նպատակն է եղել նամակի հրապարակումից կարճ ժամանակ անց այն տարածել ֆեյսբուք սոցիալական ցանցում, և մինչև Բագրատյանը գլխի կընկնի, որ պետր է հերքել, շատերն արդեն կարդացած կլինեն կեղծ նամակը:
Ի դեպ` ծրագիրը տապալվել է, որովհետև լրատվություն թողարկող կայքերից մեկը նախ տեսել է, որ նամակը լատինատառ վերնագիր ունի, մինչդեռ Բագրատյանը երբեք չի վերնագրում իր նամակները: Երկրորդ տեքստում հայտնվել են ինչ-որ անհասկանալի կոդեր, որոնց առկայությունն արդեն հիմնավորել է կասկածները: Ֆեյսբուքում շատ ավելի արագ է տարածվել ինֆորմացիան, որ դա Բագրատյանի նամակը չէ, քան հանցագործները կհասցնեին դա տարածել: Մի խոսքով, վարչապետի շրջապատում այդպիսի «ծրագրեր» իրականացնողները հիմա խոր դեպրեսիայի մեջ են, որովհետև նկատողության են ստացել Բագրատյանին սևացնելու գործը տապալելու համար:
Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում՝ իտալացիներից առգրավված մոտ 10 հազար դոլարի անհետացման վերաբերյալ հրապարակումից հետո ոստիկանապետ Վ. Գասպարյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն:
Փողի անհետացման մասին իմացել են իրավապահ մարմինների բազմաթիվ ներկայացուցիչներ` hանրապետության ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, Արաբկիրի ոստիկանության պետ Արթուր Մեհրաբյանը, Արաբկիրի ոստիկանության քննչական բաժնի պետ Արծրուն Առաքելյանը, գործը քննող երեք քննիչները, վերահսկող դատախազը եւ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը:
Ոստիկանության «Հետքի» աղբյուրի փոխանցմամբ, բացի ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից` հրապարակումից հետո այս հարցով զբաղվել է նաեւ քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը: Հենց նա է խնդրել ոստիկանապետին, որպեսզի ինքը զբաղվի իր ենթակայության տակ գտնվող կառույցով:
Գործը քննող քննիչները քննչական բաժնի պետ Արծրուն Առաքելյանի ներկայությամբ բացատրագրեր են գրել, որտեղ, բնականաբար, ժխտել են փողի անհետացման փաստը: Թե ինչ կարգավիճակով են նրանք գրել այդ բացատրագրերը, հայտնի չէ: Գագիկ Համբարձումյանը ոստիկանապետին զեկուցել է, որ Արաբկիրի քննչականում նման դեպք չի եղել: Նշենք, որ Արծրուն Առաքելյանը Գագիկ Համբարձումյանի սանիկն է: Իսկ վերջինիս որդին Արծրուն Առաքելյանի տեղակալն է:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, սակայն, արդեն հայտնի է դարձել, որ քննչականից իսկապես անհետացել է իտալացուց առգրավված գումարը: Նա հրահանգել է շարունակել ծառայողական քննությունը: Իսկ «Հետքը» սպասում է եւ առայժմ ձեռնպահ մնում իր մոտ եղած նյութերը հրապարակել:
Դժվար է ասել՝ ՀՔԾ-ն քրեական գործ կհարուցի՞, թե՞ ոչ, որովհետեւ հանցագործությունը պարտակողը, ըստ երեւույթին, վերը նշած պաշտոնյաներն են: Եվ եթե քրեական գործ հարուցվի, ապա պետք է ի սկզբանե պարզ լինի, թե ում են պատժելու: Հավանաբար, քավության նոխազը դեռ չի գտնվել, եւ հենց սա է հիմնական պատճառը, որ առայսօր քրեական գործ չի հարուցվել:
Էդիկ Բաղդասարյան
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի բնակչությունը դուրս է մնացել նախընտրական գործընթացից: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, այստեղ, ոչ նախընտրական շտաբեր են բացվել, ոչ ընտրացուցակներ կան, ոչ էլ գյուղացիներն իրենց մասնակից ու ընտրող են զգում: Մարզում կատարվող նախընտրական անցուդարձը կարծես չի էլ վերաբերվում երկու Շորժաների բնակիչներին:
Շատ հետաքրքիր է, թե՝ արդյո՞ք նման իրավիճակը ստեղծվել է միտումնավոր, կամ ի՞նչ է մտածում ԲՀԿ- ական մարզպետ Նվեր Պողոսյանը, երբ իր ղեկավարմանը հանձնված մարզում երկու գյուղ հայտնվում է նման իրավիճակում՝ մարզպետի գործունեության, թե՞ անգործության արդյունքում՝ «եզրագծից այն կողմ»:
Այս տարի միայն հունվար — փետրվար ամիսներին արձանագրվել է, ՄԻԱՎ-ի 23 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 8 դեպք: Ասել է թե` 3 անգամ ավելի: Գրանցվել է `ՁԻԱՀ-ի նախորդ տարի 4 դեպք, այս տարի նույն ժամանակահատվածում՝ 9: Եւ սա դեռ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն:
2011 թվականի առաջին 2 ամիսների ընթացքում հոնորեայի ոչ մի դեպք չի գրանցվել, իսկ այս տարվա հունվար — փետրվարին արձանագրվել է 3 դեպք: 23 դեպքով ավելացել են սուր աղիքային ինֆեկցիաները: Նախորդ տարվա առաջին երկու ամսում քոսի 26 դեպքի դիմաց, այս տարի գրանցվել է 30-ը:
Եվ այդքան մինուսի մեջ 1 պլյուս` մոտ կրկնակի նվազել է վիրուսային հեպատիտների թիվը 43-ից դարձել է 25: Հեպատիտ Ա-ի 16 դեպք է արձանագրվել՝ նախորդ տարվա 31-ի համեմատ:
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այսօր Հայաստան-ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների քսանամյակի առիթով հնչեցրած ելույթում անդրադարձավ նաև առաջիակա ԱԺ ընտրություններին: «Այո, քաղաքական կամքը կարևոր է, սակայն չես կարող քաղաքական կառույցներ ձևավորել այն ենթադրությամբ, որ իշխանության գլուխ կանգնածները կանեն այն, ինչ ճիշտ է»,-նշեց դեսպանը և ավելացրեց, որ հասկանում է, որ ընտրությունների նկատմամբ լուրջ թերահավատություն է տիրում:
«Վերջերս Ազգային դեմոկրատական ինստիտուտի կողմից Հայաստանի 1500 քաղաքացիների շրջանում անցկացված հարցման ժամանակ հարցվողների միայն 12%-ն է նշել, որ ակնկալում են ազատ և արդարացի ընտրություններ: Հիմա պետք չէ նշել, որ մենք այսօր փորձենք պարզել, թե այդպիսի կասկածներն ինչով են հիմնավորված, սակայն ես ուզում եմ հարցնել, թե այդպիսի կասկածներ ունեցող մարդիկ ինչպես են արձագանքելու: Արդյո՞ք նրանք ամեն ինչ թողնելու են իշխանությունների տնօրինմանը, թե՞ ավելի վատ՝ նրանք ուղղակի բաց են թողնելու փոփոխության հնարավորությունը»,-ասաց նա:
Նա նույնիսկ նշեց ոմանց կողմից կանխավ արված հայտարարությունը, թե մայիսի կայանալիք ընտրությունները կեղծվելու են, և այժմվանից արդեն կոչ են անում դուրս գալ բողոքի ցույցերի քվերակության հաջորդ օրը:
Դրա փոխարեն, Ջոն Հեֆերնի համոզմամբ՝ մարդիկ պետք է կատարեն աշխատանքի իրենց մասը, ստեղծեն ինստիտուցիոնալ ցանցեր և դաշինքներ՝ իրենց ձայնը լսելի դարձնելու համար, մշակեն և գործարկեն կեղծիքները կանխելուն մեխանիզմներ:
«Այսպիսի կառույցների ձևավորումը եռանդագին աշխատանք է պահանջում: Մենք ջերմորեն ողջունում ենք Հայաստանի խիզախ և նվիրյալ քաղաքացիներին՝ իշխանությունների կազմում և իշխանությունների կազմից դուրս, ովքեր եռանդագին աշխատում են կառուցելու»,– ասաց ԱՄՆ դեսպանը։
tert.am
Ապրիլի 3-ից մինչ ընտրությունների ավարտը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը արձակուրդում կլինի: Քանի որ Շաբոյանը հանրապետական կուսակցության անդամ է և ՀՀԿ համամասնական ցուցակում գտնվում է 79-րդ տեղում, ի կատարումն Վարչապետի հրահանգի նա կուսակցական — նախընտրական աշխատանքներով զբաղվելու համար արձակուրդ կգնա:
Իսկ այդ ընթացքում նրա ղեկավարած Հանձնաժողովը կշարունակի զբաղվել իր բնականոն, պետականաշինիչ գործունեությամբ:
-
-
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ընթացքը․ Վազգեն Մանուկյան -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.