13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...«Առավոտ». Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Վերջապես կառավարությունն իր արտագնա նիստում զբաղվեց իմ հարցով: Դե, ոչ թե անձամբ իմ, այլ մեր`Կոտայքի մարզի բնակիչներիս: Հավանաբար, վարչապետը համագործակցում է ինչ-որ սոցիոլոգիական ընկերության հետ [որի անունը երբևէ չի բացահայտում] և դրա միջոցով իմանում է, թե ինչ ենք մենք` քաղաքացիներս, մտածում այս կյանքի մասի: Օրինակ` պարզվեց, որ չնայած Կոտայքի մարզում են Գառնի-Գեղարդն ու Ծաղկաձորը, զբոսաշրջության զարգացումը մեզ առանձնապես չի հետաքրքրում: Եվ ինչպե՞ս հետաքրքրի, եթե գները Ծաղկաձորի և Աղվերանի ոչ այնքան բարձրակարգ «օբյեկտներում» նույնն են, ինչ որ Եվրոպայի 5 աստղանի հյուրանոցներում: Փոխարենը մեզ հետաքրքրում են աշխատատեղերի և ճանապարհների խնդիրները: Որպես մարդ, որն օրը առնվազն 4 անգամ անցնում է Եղվարդի խճուղով, հաստատում եմ վերջին պնդումը: Դավիթաշենի թաղապետը, որը ցանկանում է պատգամավոր դառնալ, լցրել է փոսերը ուղիղ մինչև Երևանի սահմանը, դրանից հետո առայժմ ոչ մի բարեգործ չի բացահայտվել: Այդ խճուղին, ի դեպ, ամենևին միջզյուղական ճանապարհ չէ, բայց եթե այսպես շարունակվի, միջգյուղականից բեթար կդառնա: Վարչապետն իր խոսքում անդրադարձել է ինքնանույնացման խնդրին` նշելով, որ «կոտայքցի» հասկացություն գոյություն չունի, ինչպես որ կա «լոռեցի» կամ «սյունեցի» ընդհանրականությունը: Պարոն Սարգսյանը դա բացատրում է նրանով, որ մարզի քաղաքներն իրարից հեռու են ու շատ տարբեր: Չգիտեմ, թե որքանով է նման բացատրությունը ճիշտ, բայց տեղայնական ինքնանույնացման բացակայությունը որպես բացասական գործոն հիշատակելը, իմ կարծիքով, սխալ է: Օրինակ` իմ նախնիների մեծ մասի արմատները Ղարաբաղից են, բայց դա ինձ համար ոչ ամաչելու, ոչ էլ պարծենալու աղբյուր է` պապեր են, Հայաստանի ինչ-որ մի գավառում պիտի ծնվեին: «Աշխարհագրական» նույնականացման միայն երկու նորմալ ձև կա` ազգությունը և քաղաքացիությունը. ես հայ եմ ու ես ՀՀ քաղաքացի եմ, և այդ երկու հանգամանքով էլ, անկախ ամեն ինչից, հպարտանում եմ: Մնացած բոլոր տեղայնական խմբավորումները շեշտելը մեզ միայն խանգարում է`ստեղ¬ծելով մեր միջև անիմաստ և անհասկանալի «բաժանարար գծեր»:
Կառավարության անցկացրած հարցման մեջ կան, իհարկե, նաև զավեշտական դրվագներ: Օրինակ, նշվում է, որ` չնայած այլ մարզերի համեմատ սոցիալ-տնտեսական ցուցանիշները բարվոք չեն (ուրեմն, ասենք, Շիրակի մարզում ավելի՞ բարվոք են], «մարզն ամենալավատեսն է, այսինքն` քաղաքացիները ապագայի նկատմամբ տրամադրված են լավատեսությամբ» [վարչապետի խոսքը մեջբերում եմ ըստ gov.am-ի]: Ինչ խոսք, հաճելի է ապրել լավատես մարդկանց շրջապատում: Սակայն կառավարության ղեկավարը, ցավոք, չպարզաբանեց, թե որն է այդ «մարզային» լավատեսության աղբյուրը: Ըստ երևությին, պատճառն այն է, որ մեր մարզպետը Կովալն է»:
«Հրապարակ». Այս ընտրությունները ևս հավակնում են վերածվել փողի մրցավազքի: Երեկ թերթը ուշագրավ մանրամասներ է իմացել ընտրությունների ֆինանսական կողմի մասին: Պարզվում է` թեկնածուներից ոմանք հսկայական վարկեր են վերցրել նախընտրական ծախսերն անելու համար: Այս ընտրություններում մեկ թեկնածուի ծախսած գումարի չափը 500 հազար դոլարից մինչև 2 միլիոն դոլարի է հասնելու: Ասենք, «Դերժավա» ընկերության սեփականատեր Արկադի Համբարձումյանն ամենաբարձր պլանկան է դրել: Թեկնածուներից մեկը թերթին պատմել է, որ երբեմն իրենց ցանկությունից էլ չի կախված ծախսվող գումարի չափը` երբ տեսնում են, որ մրցակիցն իրենցից շատ է ծախսում, կամ տեսնում են, որ մրցակցի շանսերը մեծ են, արդեն ծախսած գումարը չկորցնելու համար ստիպված են լինում մի քանի հարյուր հազար ևս դնել սեղանին: Այս շրջանում բոլոր կուսակցություններում «փողի բազարներ» են գնում: Ասենք, ԲՀԿ-ում այսպիսի համաձայնության են եկել. Գագիկ Ծւսռուկյանը մեկական միլիոն դոլար է հատկացնում յուրաքանչյուր մեծամասնական թեկնածուի: Պայմանն այսպիսին է. Հաղթեցիր`քեզ նվեր, պարտվեցիր` վերադարձնում ես: Իսկ դա նշանակում է, որ ոչ միայն զրկվում ես պատգամավորի մանդատից, այլև ընկնում ես մեծ պարտքի տակ: Բայց, թերթին հասած տեղեկություններով, ԲՀԿ-ին չեն թողնելու անսահմանափակ ու անարգել փող ծախսի, իրավապահ մարմիններին հրահանգված է ընտրակաշառք տվողներին էլ, վերցնողներին էլ բռնել: Երբ մի քանի ցուցադրական ձերբակալություններ կլինեն, շատերը ետ կկանգնեն փողով պատգամավոր դառնալու մտադրությունից:
«Հայկական ժամանակ». Աղվերանի «Աղվերան» հյուրանոցային համադրում երեկ տեղի ունեցած կառավարության արտագնա նիստին հաջորդած կերուխումից հետո թերթի թղթակիցը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ընդամենը մեկ հարց ուղղելու հնարավորություն է ունեցել:
«Պարոն վարչապետ, ձեր կարծիքով ընտրողների թվի մեծացումը որքանո՞վ է նպաստում արդար ընտրությունների անցկացմանը»,- հարցրել է թերթի թղթակիցը: «Ես կմտածեմ»,- պատասխանել է վարչապետը ու արագ հեռացել «դեպքի վայրից»: Տիգրան Սարգսյանը մի քանի անգամ հայտարարել է, թե մայիսի 6-ին կայանալիք ընտրությունները լինելու են ՀՀ պատմության մեջ «ամենաարդարն» ու «ամենաթափանցիկը»: Վարչապետի պատասխանից ակնհայտ է դառնում, որ իր այդ հայտարարությունները նա արել է առանց մտածելու: Չնայած, «Աղվերանում» տեղի ունեցած ճոխ կերուխումից հետո մարդու մտքերը կարող էին խաոնվել:
«Հայկական ժամանակ». Երկար տարիներ շրջող լուրերն այն մասին, թե սերժանտական վարչախումբը Զավախքից մարդկանց բերում`Հայաստանում գրանցում և օգտագործում է որպես ընտրակեղծիքի հուսալի ռեսուրս, երեկ պաշտոնական հաստատում ստացան:
Երևանի թիվ 11 ընտրատարածքում հայտնաբերվել է բնակարան, որտեղ գրանցված շուրջ հարյուր Վրաստանի քաղաքացիներ Հայաստանում ընտրական իրավունք են ձեռք բերել: Ոստիկանությունը փաստը հաստատում է և դա բացատրում հայրենասիրական մոտիվներով: Լև Տոլստոյը այս սորտի հայրենասերների մասին ասել է ժամանակին:
Մարտի 29-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքում բախվել է «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2108»-ի վարորդը և վերջինիս 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
|
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ֆեյսբուքի» իր էջում շտապ հաղորդագրություն է տարածել բոլոր լրատվամիջոցների համար.
«Քիչ առաջ իմ էլեկտրոնային փոստից տարածել եմ հետեւյալ հաղորդագրությունը, որը տեղադրում եմ նաեւ ստորեւ», — գրել է նա:
«Այսօր մեկնաբանություն եմ տվել Tert.am էլեկտրոնային լրատվամիջոցի լրագրողին` ընտրացուցակների ուռճացված թվի կապակցությամբ մեր կատարելիք քայլերի վերաբերյալ: Ցավոք, հանրությանը մատուցված լրատվության մեջ կոպտորեն նեգափոխվել է մեր բանավոր հեռախոսազրույցի մի հատվածը, ներկայացնելով, թե ի թիվս պատկան մարմինների, նաեւ գրավոր դիմելու եմ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին, ինչը իրականությանը չի համապատասխանում»:
29 մարտի 2012թ.,
ք. Երեւան:
Հայաստանյան ընդդիմության շարքերում սկանդալ է հասունանում: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Հայ ազգային կոնգրեսին մեղադրել է իշխանությունների հետ գաղտնի պայմանավորվածությունների մեջ:
Պատճառը «Առավոտ» օրաթերթում հրապարակված տեղեկությունն էր, որ Էրեբունիի նախկին թաղապետ, հանրապետական, թիվ 13-ում պատգամավորի թեկնածու Մհեր Սեդրակյանը («Թոխմախի Մհեր») օրերս հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդու` թիվ 12 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի հետ: Մհեր Սեդրակյանը թերթի հետ զրույցում հաստատել էր հանդիպման փաստը:
news.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով հանդիպման փաստը` Ստեփան Սաֆարյանը նշեց. «Փաստացի գնահատում եմ որպես ոչ միայն տեղեկություն, այլեւ հաստատված փաստ, որը հաստատել է նաեւ Մհեր Սեդրակյանը, եւ վկայել է իր եւ ՀԱԿ-ի թեկնածուի միջեւ պայմանավորվածությունների մասին: Պայմանավորվածությունը հետեւյալում է` թիվ 13 ընտրատարածքում չեն խոչընդոտում եւ ձայներ չեն գողանում թե մեծամասնական, թե համամասնական ընտրակարգով Մհեր Սեդրակյանի «40 հազար» ձայնից, եւ դրա դիմաց դիմաց առաջադրվում են թիվ 12-ում եւ ցանկալի է համարվում նրանց հաղթանակը»:
Սաֆարյանը նշեց, որ համոզված է պայմանավորվածությունների գոյության մեջ: «Հիմք եմ ընդունում Մհեր Սեդրակյանի բավական ուշագրավ բացահայտումը»,- նշեց պատգամավորը:
ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը news -am- ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ստեփան Սաֆարյանի` Հայ ազգային կոնգրեսին ուղղված մեղադրանքները բավական երկար պատմություն ունեն, ինչը համարում է հերյուրանքների մակարդակին հասնող մեղադրանքներ: «Շատ ցավում եմ դրա համար` հաշվի առնելով, որ մենք երբեք քննադատություն թիրախ չենք դարձրել որեւէ այլ քաղաքական ուժի, բացի ՀՀԿ-ից: Ես ափսոսանք եմ հայտնում նրա նման հայտարարությունների եւ առհասարակ նման կեցվածքի համար»,- ավելացրեց Վլադիմիր Կարապետյանը:
Նշենք, որ թիվ 12 ընտրատարածքում առաջադրվել են «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը, ՀՅԴ-ական Կառլեն Գեւորգյանը, ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ՕԵԿ-ական Ռոբերտ Մասումյանը, «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանն ու Տիգրան Տեր-Պետրոսյանը, իսկ թիվ 13 ընտրատարածքում ՀՀԿ-ականներ Սարգիս Հակոբյանն ու Մհեր Սեդրակյանը, ՀԱԿ անդամ Մանուշակ (Վիոլետա) Պետրոսյանը:
news.am
Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի տեղեկության Բելգիան փակում է Սիրիայում դեսպանատունը: Այս լուրը հաստատել է նաև Բելգիայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը:
«Թագավորության արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյնդերսն այսօր հայտարարել է Դամասկոսում դիվանագիտական ներկայացուցչության փակման մասին», — ասել է նա:
Ըստ ԱԳՆ ներկայացուցչի` տեխնիկապես դեսպանատունը կփակվի մարտի 31-ին, «երբ Սիրիան լքեն Բելգիայի դեսպանն ու դեսպանատան առաջին քարտուղարը»:
Եվրամիության մի շարք երկրներ, այդ թվում` Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, արդեն փակել են Սիրիայում դեսպանատները:
Սիրիայում մեկ տարուց ավելի բախումներ են ընթանում կառավարական զորքի ու նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև:
Ինչպես գրում է Le Figaro-ն , Փարիզյան դատարանը նորաձևության հայտնի Guerlain տան ղեկավարին՝ Ժան-Պոլ Գերլենին պարտավորեցրել է 6 հազ. եվրո տուգանք վճարել՝ վերջինիս ռասիստական արտահայտությունների համար:
2010 թ.-ին Գերլենն իր հարցազրույցներից մեկում ասել էր. «Ես սկսել եմ նեգրի պես քրտնաջան աշխատել, չնայած չգիտեմ, իսկապես նեգրերը միշտ շատ են աշխատել»:
Հարցազրույցից հետո խտրականության դեմ պայքարող մի շարք ֆրանսիական կազմակերպություններ պարֆյումերի դեմ հայց էին ներկայացրել:
Բացի այդ, վերջերս Eurostar-ի մի քանի սևամորթ աշխատակիցներ հայտարարել էին, որ Գերլենը նրանց հետ զրույցի ժամանակ մարդատյաց հայտարարություններ է արել:
Ի պատասխան 75-ամյա պարֆյումերը նշել է. «Ես ուզում էի ծիծաղեցնել լրագրողներին և զղջում եմ դրա համար»:
«Ես ներողություն եմ հայցում սևամորթների համայնքից այս իմբեցիլության համար», — հավելել է նա:
Ըստ մամոււլում առկա տեղեկությունների «Հայ ազգային կոնգրես» դաշինքի նախընտրական շտաբը գլխավորելու է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Այդ մասին հայտնել է ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:
Ըստ Մուսինյանի, նախընտրական շտաբը ձևավորվել է կենտրոնական գրասենյակի հիման վրա, իսկ քարոզչական հարցերով զբաղվելու է ինքը` Արման Մուսինյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.