31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...The Financial Times-ի փոխանցմամբ, եթե Հունաստանը դուրս գա եվրոգոտուց, Մեծ Բրիտանիան կփակի սահմանները հույն ներգաղթյալների առաջ: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:Նա խոստովանել է, որ Միացյալ թագավորության իշխանությունները պատրաստ են անել «ամենը, ինչ կպահանջվի»` հույների հոսքը կանխելու համար: Վարչապետը նշել է, որ այս որոշումը կընդունվի միայն իրական ճգնաժամի պայմաններում, և հուսով է, որ նման քայլի, այնուամենայնիվ, դիմելու հարկ չի լինի:Հունաստանը բյուջեի դեֆիցիտի պատճառով գտնվում է ֆինանսական ծանր կացության մեջ: Բացի այդ, ֆինանսական ճգնաժամին ավելացել է քաղաքականը: Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած ոչ մի կուսակցության չէր հաջողվել կառավարություն ձևավորել, ինչի պատճառով հունիսի 17-ին անցկացվեցին արտահերթ ընտրություններ: Հաղթած 3 կուսակցություններին` աջակենտրոն «Նոր ժողովրդավարությանը», ձախակենտրոն Համահունական սոցիալիստական կուսակցությանը և «Ժողովրդավարական ձախ ուժերին» հաջողվեց կոալիցիա ձևավորել: Այս կուսակցությունները դեմ են երկրի` եվրոգոտուց դուրս գալուն ու պատրաստ են կատարել Եվրամիության պահանջները` հերթական վարկը ստանալու համար:
Այսօր «Վարկած» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսում իրավագետ Ռուբեն Այվազյանը ներկայացրեց այն ամենը ինչը չէր կարող համարվել նախաքննության գաղտնիք, այն քրգործից, որը հարուցվել է իր հոր՝ մայիսի 12-ին թիվ 3 կլինիկական հիվանդանոցում մահացած Լև Այվազյանի մահվան հանգամանքների փաստով:
Ըստ Այվազյանի՝ 82-ամյա հայրը մահացել է բժիշկների սխալի հետևանքով: Լև Այվազյանը մեծ ներդրում է ունեցել հայաստանյան անվտանգության ոլորտում: Նրա ղեկավարած ինեժերական խումբը մշակել է «Կալաշնիկով» ավտոմատի համար փամփուշտների նախագիծ, ինչի համար էլ Լև Այվազյանը մեդալ է ստացել:
Նրա որդին՝ Ռուբեն Այվազյանը մահվան օրից սկսած պնդում է որ հայրը հիվանդանոց տեղափոխվել է կայուն առողջական վիճակով, նույնիսկ ինքն իր ոտքով է նստել շտապօգնության մեքենա և տեղափոխվել հիվանդանոց: Այս մասին իրենց ստորագրությամբ վկայում են հարևանները: Մինչդեռ բժիշկները արդարանում են, որ Լև Այվազյանը գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Հիվանդանոցում 24 ժամ հետո հիվանդի վիճակը վատարացել է և հայրը մահացել է:
Ըստ` Ռ. Այվազյանի `բժիշկներն իր հորը ներարկել են թունդ չափաբաժնով «Ֆուրասեմիդ» դեղամիջոց, որն էլ հյուծել է օրգանիզմը: Այս դեղամիջոցը ջրկազրկող է, և պետք է ամենայն զգուշությամբ օգտագործել: Նույնիսկ Ռ. Այվազյանը արտասահմանցի փորձագետներից պարզել է, որ «Ֆուրասեմիդ» կարելի է օգտագործել միայն 6-ժամյա դադարներով, այնինչ` իր հոր դեպքում այդպես չի արվել:
Դեպքի առնչությամբ առողջապահության նախարարության կողմից ստեղծվել է հանձնաժողով, որն եկել է այն եզրահանգամանը, որ այս դեպքում բժշկական սխալ չի եղել: Այնինչ, Ռ. Այվազյանը պնդում է, թե այդ 1.5 էջանոց փաստաթղթում ոչ մի հիմնավորում չկա:
Նա կարծում է, որ մահվան պատճառ կարող է լինել այն, որ իր հորը անհայտ տեսակի դեղամիջոցներ են տվել: « Բուժման մեջ նշվում է, թե հիվանդին տրվել են Ամպրիլան դեղ, որը սպիտակ օվալաձև տեսք ունի, այնինչ հորս տվել են կարմիր գույնի դեղ»:
Լրագրողի այն հարցին, թե ինչու՞ պետք է իր հոր նկատմամբ այդպես դաժան գտնվեին բժիշկները, Ռ, Սյվազյանը մի քանի վարկած նշեց: Դրանցից մեկն այն է, որ թիվ 3 կլինիկական հիվանդանոցի բժիշկներն աղանդավորներ են, սակայն թե ինչ աղնադի մասին է խոսքը, հրաժարվեց ասել` նշելով, թե ԱԱԾ-ին և ոստիկանությանն արդեն իսկ հայտնել է: Մյուս վարկածն այն է, որ միգուցե այստեղ զբաղվում են մարդկանց օրգանների վաճառքով: Բանն այն է, որ «Ֆուրասեմիդի» մեծ չափաբաժին օգտագործելու դեպքում մարդը կարող է խորը քուն մտնել: Երբ ինքը պարզել է, որ հայրը մահացել է, նրա մարմինը դեղնած է եղել, անմիջապես տարել են դիահերձման, այնինչ` օրենքով պետք է դա անել մահից 24 ժամ հետո:
Այնուամենայնիվ, քրեական գործը հարուցված է, նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ ոստիկանության «Կենտրոն» քննաչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասի հիմքով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը իր այցը սկսել է է Հայաստանից, որը շարունակվելու է Վրաստանում ու Ադրբեջանում:
Եվրոպական խորհրդի նախագահն այսօր ներկա է գտնվել «Հայաստանը Եվրոպայում» քաղաքացիական հասարակության ֆորումին: Ողջունելով մասնակիցներին, նշել, որ Հայաստանը Եվրոպային մոտեցնելու համատեղ ծրագիրը կաշխատի և կիրականացվի մի դեպքում, երբ այն իրականացվի քաղաքացական հասարակության, քաղաքացիական կազմակերպությունների կողմից. «Կհորդորեմ և կխրախուսեմ նախագահ Սերժ Սարգսյանին և պատգամավորներին անել այնպես, որ ՀՀ-ն շարունակի իր ճանապարհը մարդու իրավունքների, ժողովրդավարության, ազատ խոսքի, ազատ մամուլի ուղղությամբ: Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է, թեև անելիքներ դեռ շատ են»:
Ռոմպեյը Սերժ Սարգսյանի հետ այսօր կքննարկի Հայաստանի հանձնառությունը բարեփոխումների ուղղությամբ, որոնք ուղղված կլինեն Եվրամիության ստանդարտներին:
Նա նշեցլ է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանին, Եվրամությունը ողջունում է այն ջանքերը, որ Հայաստանն իրականացնում է ավելի թափանցիկ ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ, թեպետ կան բացեր, սակայն վկայակոչելով ԵԱՀԿ-ի դիտորդական եզրափակիչ հաշվետվությունը` նա նշել է, թե վստահություն ունի, որ արձանագրված խնդիրները կլուծվեն մինչև նախագահական ընտրություններ:
Բարեփոխումների գործընթացում նա կարևորել է երեք ոլորտներ ՝ բարեփոխումների գործընթացների, հաշվետվողականության և մասնագիտացման:
Նա ասաց, որ Մասնագիտացման, ֆինանսական և տեխնիկական աջակցություն իրենք ցուցաբերում են մի շարք ուղղություններով. կարիք ունենք խորհրդատվության իրավական դաշտի ինստուցիոնալ իրավիճակի հետ կապված:
Ռոմպեյը նշեց, որ պետք է տեղեկանա այն մտահոգություններին, որ քաղաքացիները ունեն: Իսկ իրենք կշարունակեն քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ֆինանսական
Քաղաքական դաշտում շրջանառվող տեղեկությունների համաձայն, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մոտ օրերս ԱԽՔ Արթուր Բաղդասրյանի տիկնոջ՝ Աննա Բաղդասարյանի հետ պատրաստվում է մեկնել Իտալիա:
Նույն լուրերի համաձայն, առհասարակ, Բիշարյանի ընտանիքի ամառային հանգստի հարցերը մշտապես դրված են Բաղդասարյանների ընտանքիի վրա, քանի որ ՕԵԿ «ռմբարկուն» հաճախակի է դժգոհում այսօրվա սոցիալական վիճակից ու ծանր պայմաններից, ասելով, թե այս երկրում ապրելն իսկապես շատ դժվար է:
Ամենայն հավանականությամբ, Բաղդասարյանի մարդասիրական նկրտումների շրջանակներում լուծվել է նաև Բիշարյանի շքեղ բնակարան ունենալու հարցը, որն ըստ լուրերի, ձեռք է բերվել բավականին թանկ գնով: Այնպես, որ ՕԵԿ-ի ջոջերը, ինչքան էլ դժգոհելու լինեն, լրիվ օրինավոր ու ապահով պայմաններում են ապրում:
Նարե Ավագյան
«Հայկական Վարկածի » տեղեկություններով, ՏԻՄ ընտրությունների նախաշեմին, Շիրակի մարզում պայթունավտանգ իրավիճակ է հասունացել:
Մի կողմից , ՀՀԿ էլիտան Գյումրվա երկարակյաց քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեսիջներ է ուղարկում` չառաջադրել իր թեկնածությունը, մյուս կողմից էլ՝ մեկ այլ ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը՝Բուռնաշը, ՀՀկ-ի չափանիշներով քաղաքապետի թեկնածու է փնտրում:
Չի բացառվում, որ ՀՀԿ-ն Գյումրիի քաղաքապետ առաջադրի նաև Սերժ Սարգսյանի փեսա՝ Միքայել Մինասյանի մտերիմ ընկեր՝ Արման Սահակյանի թեկնածությունը, թեև ԲՀկ-ն նույնպես՝ ի դեմս Մարտուն Գրիգորյանի անզիջում պայքարի է նախապատրաստվում: Գյումրիի մեր աղբյուրները նշում են, որ վերջին ժամանակներս Շիրակի մարզային ՀՀկ-ականների հետ տարօրինա կերպով իր շփումներն է պասիվացրել Վարդանիկը, իսկ նրանց մի որոշակի հատված էլ սկսել է Շիրակի մարզպետի թևի տակ տեղավորվել:
Ի միջի այլոց, վերին էշելոններում, արդեն խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, և հարազատ կուսակցություն ՀՀԿ-ն այստեղ ընդգծված «խաղեր » չեն տալու, քանի որ, այսպես թե, այնպես Գյումրիում ՀՀԿ-ն մեծ շանսեր չունի: Մեզ մնում է հետևել առաջիկա զարգացումներին, ու հասկանալ, թե իրականում ո՞վ ում ջրաղացին է փորձելու ջուր լցնել:
Անի Սուլթանյան
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է 81 համարի երթուղայինի վարորդին ծեծաց անձանց ինքնությունը. Սմբատը թիվ 81 երթուղու միկրոավտոբուսի վարորդ, 1980 թ. ծնված Սմբատ Խ.-ն է, իսկ «Տոյոտայի» վարորդը՝ 1965 թ. ծնված Արայիկ Մ.-ն: Նրանք ներկայացել են ոստիկանության բաժին և բացատրություններ տվել, որ հունիսի 27-ին, ժամը 18.30-ին, Ավանի Բաբաջանյան փողոցում վթարային իրավիճակ ստեղծելու հարցի շուրջ վիճաբանել են, բայց ծեծկռտուք չի եղել:
Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտում է, որ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Նախագահականում տևական ժամանակ է, ինչ փորձում են մի պաշտոն գտնել Վիկտոր Դալլաքյանի, մի պաշտոն էլ` Վարդան Բոստանջյանի համար:
Վիկտոր Դալլաքյանին ցանկանում են իրավաբանական բլոկում տեղավորել, ինչ վերաբերում է ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ լինելու խոստմանը, ապա առժամանակ այդ գործընթացն «ատստավիտ» է արվել մի շարք պատճառներով, այդ թվում և Իսագուլյանին «չշարժելու» անհրաժեշտությամբ. Իսագուլյանի համար նախագահին հատկապես մոտիկ կանգնած մարդիկ են միջնորդել:
Ինչ վերաբերում է Վարդան Բոստանջյանին, ապա վերջինիս համար, ԿԲ խորհրդին զուգահեռ, փոխնախարարի, մի «պրիստիժնի» վարչության պետի պոստ են մտմտում:
Հրապարակ
Երեկ հայտնի դարձավ, որ Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը վայր է դրել մանդատը: Քանի որ Աժ ընտրությունների ադյունէում թիվ 1 ընտրատարածէում Ռուբեն Հայրապետյանից հետո ամենաշատ ձայները հավաքել էր «Ժառանգությունը» ներկայացնող Ստյոպա Սաֆարյանը, «Առավոտը» պարոն Սաֆարյանից հետաքրքրվել է` նոր ընտրությունների պարագայում արդյոք նա կդնի՞ իր թեկնածությունը: Ս. Սաֆարյանը պատասխանել է. «Հստակ որոշման մասին կարելի կլինի խոսել, երբ հրաժարականը ընդունվի ընթացակարգի համաձայն: Ապա պետք է լուրջ քննարկեմ: Չեմ կարող բացառել առնվազն: Բայց առաջադրվելու որոշման մասին, կարծում եմ, կարելի կլինի խոսել առաջիկայում: Սակայն միանշանակ է, որ այդ հարցին անդրադարձ կարող է լինել միայն Վահե Ավետյանի մահվան 7-րդ օրվանից հետո»:
Առավոտ
Այսօր՝ ժամը 10-ին, Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, մտավորականներ բողոքի ակցիա են կազմակերպել Ազգային ժողովի մոտ:
Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ արդար քննություն կազմակերպելու համար պայքարող հանրության ներկայացուցիչները քայլերթով Ազգային ժողովի շենքից ուղևորվեցին դեպի ՀՀ Գլխավոր դատախազության շենք:
Նրանք «Ո՛չ ամենաթողությանը», «Պահանջում ենք ԱԺ արտահերթ նիստ», «Խորհրդարանը չպետք է հանգստանա, երբ մեզ սպանում են», ցուցապաստառներով էին:
ԱԺ «Հայ Ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ակտիվիստներին հայտնեց, որ հարցի կապակցությամբ արտահերթ նիստ չի գումարվի՝ քանի որ դրա համար անհրաժեշտ 44 ձայնը չի բավականացնի: Այս հայտարարությունը ակցիայի մասնակիցները ընդունեցին դժգոհություններով:
Դժգոհությունները վերաբերվում էին նրան, որ 4 խմբակցությունների պատգամավորների թիվը միասին վերցրած գերազանցում է 44-ը: Նշված 4 խմբակցությունների պատգամավորների ընդհանուր թիվը 54 է:
Սակայն ըստ Զուրաբյանի ԱԺ 4 խմբակցություններ՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և Ժառանգությունը ստորագրել են համատեղ հայտարարություն՝ նախաձեռնելով այս թեմայով խորհրդարանական լսումներ:Նույն խմբակցությունների կողմից ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը հանդիպելու է իրավապահ մարմինների ղեկավարության հետ և ակտիվ մասնակցություն է ունենալու գործի քննությանը:
Սակայն ցույցի մասնակիցներից ոմանք գտնում են, որ Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելուց հետո հասարակական ճնշումը չպետք է դադարի: Նրանք պահանջում են դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործում Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ, ներգրավել հունիսի 17-ի դեպքին մասնակցած բոլոր անձանց և հեռացնել Ռուբեն Հայրապետյանին ՀՖՖ նախագահի պաշտոնից: Կազմակերպիչները նաև ստորագրահավաք են նախաձեռնել տեղեկացնելու ՈւԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին Ռուբեն Հայրապետյանի կատարված ապօրինությունների մասին:
Հասարակական ցանցերու մէջ հայկական հոյակապ աշխուժութիւն կը տիրէ: Երիտասարդ գործիչներու ամբողջ բանակ մը մշտարթուն կը հետեւի ազգային մեր առօրեային եւ անմիջական հակազդեցութիւն ցոյց կու տայ նշանակալից բոլոր երեւոյթներուն հանդէպ, ըլլան անոնք դրական թէ ժխտական:
Այս նոյն բանակն է (նախապէս խմբակ կամ խումբ կ՛ըսէինք), որ Մաշտոցի այգին փրկեց: Օրէ օր կը ստուարանայ այս բանակը, ի հեճուկս մեր հայրենիքի սեփական ագարակի նման նայող, մեր ժողովուրդին ճորտի տեղ դնող իշխանաւորներուն:
Այս նոյն բանակն է, որ շատ կարճ ժամանակամիջոցի մէջ յաջողեցաւ Հայաստանի եւ Սփիւռքի մէջ այնպիսի մթնոլորտ մը ստեղծել, որ «Հարսնաքար» համալիրին մէջ կատարուած ոճիրին եւ անոր պատասխանատուներուն վրայ գամուեցաւ բոլորիս ուշադրութիւնը:
Նոյն այդ բանակի ստեղծած մթնոլորտը պարտադրեց Հայաստանի նախագահին իր մօտ կանչել յանցագործներու «շեֆը»՝ Ազգային ժողովի պատգամաւոր, Հայաստանի ֆութպոլի համադաշնութեան նախագահ Ռուբէն Հայրապետեանը, եւ ստիպել զայն, որ հրաժարի պատգամաւորական իր աթոռէն:
Այս ցանցին մէջ գրող, խորհրդածող, պայքարող իւրաքանչիւր գործիչի համար յաղթանակի բերկրանքը յաւելեալ յանձնառութեան խրախոյս կը թուի ըլլալ, որովհետեւ մեր աչքին առջեւ կը պարզուի իր գործունէութիւնը առաւել վճռական, առաւել կազմակերպուած, առաւել համադրուած տանող հաւաքականութիւն մը, որ ցարդ յստակ կառոյց մը չունենալով հանդերձ, քաղաքական կազմակերպուած շատ ուժերէ աւելի արդիւնաւէտ կ՛աշխատի:
Գործիչներու այս բանակին մենք կը միանանք ու կը յայտարարենք, որ Ռուբէն Հայրապետեանի հրաժարականը Ազգային ժողովէն չի բաւարարեր մեզ, եւ կը պահանջենք, որ ան նաեւ հրաժարի Հայաստանի Ֆութպոլը ղեկավարելու պաշտօնէն եւ դատուի օրէնքով:
«Ասպարեզ» թերթի խմբագիր ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.