18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Այսօր՝ հուլիսի 31-ին, Հանրային խորհրդում կրկին քննարկման դրվեց
հեռուստաեթերի հարցը: Այս անգամ քննարկմանը հրավիրված էին
հեռուստաընկերությունների ղեկավարները: Մասնակցում էին Հանրային, «Շանթ»,
«Արմենիա», «Շողակաթ», «Կենտրոն», «Ար», «Երևան» և «Դար 21»
հեռուստաընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նախ ներկայացրեց վերջին մեկ ամսվա
ընթացքում Հանրային խորհրդում խնդրի վերաբերյալ իրականացված
քննարկումներն ու հնչած առաջարկները, ապա հեռուստաընկերությունների
ներկայացուցիչներն իրենց տեսակետներն արտահայտեցին՝ ընդհանուր առմամբ
ընդունելով հեռուստաեթերի կարգավորման անհրաժեշտությունը:
Բարձրացվեցին հեռուստատեսության բովանդակության, օրենսդրության և գովազդի
ոլորտներում առկա մի շարք խնդիրներ: Մասնավոր հեռուստաընկերությունների
ներկայացուցիչները բարձրացրեցին հավասար մրցակցային դաշտ ունենալու
հարցը: Ընդգծվեցին Հանրային հեռուստաընկերության կողմից հանրության առջև
ունեցած պատասխանատվությունն ու պարտականությունները: Կարևորվեց Հանրային
հեռուստաընկերության եթերում կրթադաստիարակչական բովանդակությամբ
սոցիալական գովազդներ հեռարձակելու անհրաժեշտությունը: Առաջարկվեց նաև
կիրառել պետպատվերի գաղափարը, որը կարող է տարածվել ոչ միայն Հանրային,
այլև մասնավոր հեռուստաընկերությունների վրա: Հանրային խորհրդի անդամ
Հովիկ Մուսայելյանն առաջարկվեց Հանրային հեռուստաընկերության և Հանրային
խորհրդի միջև ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի Հ1-ում եթերային
բարեփոխումներ իրականացնելու գործով:
Հեռուստաընկերությունների ղեկավարների հետ պայմանավորվածություն ձեռք
բերվեց ևս մի քանի նմանատիպ հանդիպում-քննարկումներ անցկացնել, որոնց
արդյունքները Հանրային խորհրդում անցկացված և անցկացվելիք հանրային այլ
քննարկումների արդյունքների հետ միասին սեպտեմբեր ամսին հստակ
առաջարկների տեսքով կներկայացվեն Հանրապետության Նախագահին:
Ամերիկյան բժիշկների տևական աշխատանքի շնորհիվ գիտական բացատրություն են ստացել մահացող մարդկանց «թունելի վերջում», հանդիպումը ավելի վաղ մահացած հարազատների հետ, երևույթը:
«Դա պրոցես է, որը կատարվում է բացառապես ուղեղում. ամերիկացի բժիշկները հետազոտել են մահացող հիվանդների էնցեֆալոգրաման և պարզել, որ նրանց ուղեղում դիտարկվել է էլեկտրական ակտիվության աճ», — գրում է բժիշկ Ռոսբալտը:
«Մահվան նախաշեմին գտնվողների հետ կատարաված փորձերի արդյունքը ցույց է տալիս, որ երբ ուղեղից դուրս է գալիս թթվածինը, էլեկտրական էներգիայի ցուցիչները բարձր արդյունք են գրանցում, — ասել է փորձագիտական խմբի մասնակիցներից մեկը` վերակենդանացման բաժանմունքի բժիշկ` Լախմիր Չավլան, — Երբ արյան հոսքը դանդաղում է, թթվածնի մակարդակը ուղեղի բջիջներում պակասում է, ուղեղի մի մասում առաջանում է վերջին էլեկտրական ազդակը, որն էլ տարածվում է իր շրջակայքում, հենց սա էլ կարող է տարօրինակ երևույթներ առաջացնել»:
Չավլան այս երևույթը նկատել է իր կողմից վերահսկվող մահամերձ հիվանդներից հիսունի մոտ:
Բժիշկները, վերլուծելով կլինիկական մահ տարած հիվանդների պատմածները , գտել են բոլոր նշված երևույթների գիտական բացատրությունը:
Գիտնականների կարծիքով «Լույս թունելի վերջում» տեսած հիվանդների մոտ կարող է լինել թունավոր փսիխոզ, որն առաջանում է գիտակցության մթագման հետևանքով:
Մահացող մարդու մոտ ամենաերկարը պահպանվում է լսողական ընկալումը, մինչդեռ ուղեղի այն մասերը, որոնք պատասխանատու են մյուս գործունեությունների համար, դադարում են գործել: Այնպես որ, մեռնելու կամ վերակենդանանալու (և ոչ թե մահից հետո) ընթացքում, հիվանդը լսում է ձայներ:
Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք կլինիկական մահվան ժամանակ կայծակնային արագությամբ տեսել են ողջ ապրած կյանքը, գիտնականները բացատրում են հետևյալ կերպ. հայտնի է, որ ուղեղի տարբեր մասեր մարում են ոչ միաժամանակ: Մարման գործընթացը սկսվում է ուղեղի, համեմատաբար նոր կառուցվածքից, և ավարտվում է հնով (մարդու ծագման զարգացման առումով):
Վերակենդանացման ժամանակ գործընթացը կատարվում է հակառակ հերթականությամբ` նախ գալիս են կյանքի ավելի վաղ շրջանի հիշողությունները, հետո` նորերը: Իսկ այս ընթացքում վերադառնում են կյանքի վառ և էմոցիոնալ հիշողությունները:
Աղբյուրը` topnews.ru
Կեսգիշերին Լեոյի փողոցում՝ ձկան խանութի մոտ, ծեծկռտուք է տեղի ունեցել: Պարզվել է, որ մի խումբ տղաներ անցումի տակ ծեծի են ենթարկել տաքսու վարորդին: Նրանք նախ կանգնեցրել են տաքսի մեքենա, վարորդի հետ մի փոքր զրուցել, ապա տեղի է ունեցել միջադեպը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, կարճ ժամանակ անց բերման են ենթարկվել 18-20 տարեկան չորս տղաներ՝ Արամ, Սերգեյ, Րաֆֆի ու Արթուր անուններով: 30-ամյա վարորդը բարեբախտաբար լուրջ վնասվածքներ չի ստացել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրենների հետ:
Գոհունակություն հայտնելով կանաչապատման ընկերությունների աշխատակիցների ամենօրյա նվիրված աշխատանքի արդյունքներից, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ դրանք ակնհայտ են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Քաղաքապետը նաև հավելել է, որ թիմային աշխատանքի արդյունքում աստիճանաբար լուծում են ստանում նաև կանաչապատման ոլորտում Երևանի համաչափ զարգացման համատեքստում առաջադրված խնդիրները. «Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման գործում այս տարի գրանցած դրական տեղաշարժն ակնհայտ է: Դրա վառ ապացույցը նաև երևանցիների ու մայրաքաղաքի բազմաթիվ հյուրերի կողմից տրվող գնահատականն է: Թեև արդյունքն իսկապես գոհացուցիչ է, սակայն կհորդորեմ չբավարարվել եղած արդյունքով և նույն եռանդով շարունակել աշխատանքները: Մեր և մեր համաքաղաքացիների ցանկությունն է վերականգնել երբեմնի կանաչապատ ու ծառերով հարուստ Երևանը և մենք, վստահ եմ, թիմային ու նվիրված աշխատանքով մի քանի տարի անց կհասնենք այդ արդյունքին»,- նշել է քաղաքապետը
Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ներկայացնել առաջարկություններ` կանաչապատման բնագավառում նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ: Բացի այդ, քաղաքապետը առաջարկել է մայրաքաղաքի կանաչապատման գործին ներգրավել նաև բնակիչներին ու շահագրգիռ ընկերություններին. «Երևանցիների կողմից բարձրացվող խնդիրների ու առաջարկների արդյունքում է նաև, որ մայրաքաղաքում կատարած աշխատանքներն առավել առարկայական ու շոշափելի են դառնում: Բացի այդ, չմոռանանք, որ իրականացվող աշխատանքներում ներգրավվելով ու անձամբ մասնակցելով, մեր քաղաքացիներն այդուհետ առավել մեծ հոգատարություն ու խնամք են ցուցաբերում դրանց նկատմամբ»,- ընդգծել է քաղաքապետը:
Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, էկոլոգիական վիճակի բարելավման ու կանաչապատման ոլորտում կայուն զարգացում ապահովելու նպատակով, Տարոն Մարգարյանը կարևորել է նաև Երևանը անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու մոտեցումը, իսկ գեղարվեստական ձևավորման համատեքստում էլ հանձնարարել է ավելացնել ծաղկային գեղեցիկ ու ինքնատիպ լուծումներով ձևավորման աշխարհում ընդունված և մեզ մոտ արդեն կիրառվող մոտեցումները:
Կանաչապատման ընկերությունների տնօրեններն իրենց հերթին առաջարկել են կանաչ տարածքների ցանքսն իրականացնել աշնանը, որպեսզի արդեն վաղ գարնանը ապահովվեն կանաչապատ սիզամարգերն ու ծաղկային ձևավորմամբ տարածքները: Սրան զուգահեռ առաջարկվել է ավելացնել ծաղկատեսակներն ու ծառատունկ իրականացնել նաև գնդաձև ակացիաներով:
Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի 12 վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների տնօրեններին հանձնարարել է ներկայացնել աշխատանքային հստակ ծրագրեր, որոնց հիմքով կնախապատրաստվի Երևանի կանաչապատման ու ծաղկապատման 2013թ-ի համալիր ծրագիրը:
Երևանում Սիրիայի դեսպանատունը պաշտոնական հայտագրով տեղեկացրել է Մոհամադ Հոսամ Հաֆեզի դիվանագիտական առաքելության դադարեցման մասին: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Արաբական Ալ-Ջազիրա հեռուստաալիքը տեղեկություն է տարածել, թե Հայաստանում Սիրիայի հյուպատոս Մոհամմադ Հոսամն անցել է սիրիական ընդդիմության կողմը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ընդդիմությանը միանալու մասին հայտարարել էին Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրությունների և Իրաքում Սիրիայի դեսպանները:
«Սարդարապատ» շարժումը հայտարարություն է տարածել, որի մեջ ասվում է.
«Շարժումն իր զորակցությունն է հայտնում այս օրերին Արցախում ծնվող քաղաքական ընդդիմությանը և հույս է տածում, որ նա չի կրկնի Հայաստանի Հանրապետության տիտղոսակիր ընդդիմության` դեռևս չկայացած քաղաքական համակարգում ըստ ձևի դասական սխեմաներով գործելու կործանարար ընթացքը, այլ կհետևի նոր քաղաքական մշակույթի և դրան համապատասխան քաղաքական ու կառավարման համակարգերի ձևավորման հրամայականին և իր գործունեությունը կիրականացնի համահայկական խնդիրների լուծման տիրույթում` առաջին հերթին լիարժեք կերպով ներգրավվելով հայոց պետականության նորոգման ու Հայրենիքում հայության համախմբման համազգային պայքարի մեջ:
«Սարդարապատ» շարժումը Արցախի ներկայիս իշխանություններին հորդորում է Արցախին վերաբերող հարցերի լուծումը դիտարկել բացառապես համահայկական գործոնի գերակայության հաշվառմամբ և, հաղթահարելով տիրապետող հատվածականությունն ու կրավորականությունը, հնարավորինս լիարժեք կերպով մասնակից լինել համազգային խնդիրների լուծմանը, որոնցից ամենահրատապն այս պահին Մեծ Մերձավոր Արևելքի երկրներից, առաջին հերթին` Սիրիայից, հայերի հնարավոր հայրենադարձումը կազմակերպելու համար ազատագրված տարածքներում նպատակային վերաբնակեցման նախապատրաստական աշխատանքի ծավալումն է:
«Սարդարապատ» շարժումը վճռական քայլերի պատրաստ լինելու դիրքերից խստիվ զգուշացնում է Արցախին վերաբերող հարցերում քաղաքական որոշումներ կայացնելու պատասխանատվություն կրող ուժերին և անձանց` զերծ մնալու հանուն կլանային ու անձնական շահերի ազգի և Հայրենիքի ապագայի հաշվին առօրյա քաղաքական նպատակներ իրագործելու, մասնավորապես` ընդդիմության կայացմանը խոչընդոտելու, առավել ևս` նրա նկատմամբ ճնշում ու բռնություն գործադրելու գայթակղությունից:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ խորհուրդը իր աջակցությունն է հայտնելով Սիրիայի հայ համայնքին: Խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Սիրիայում ընթացող իրադարձությունները հենց սկզբից էլ անհանգստացնող են եղել մեզ համար, սակայն այսօր ավելի քան անհանգստացած ենք` Հալեպում ընթացող գործողությունների համար: Ինչպես հայտնի է Հալեպում են բնակվում բազմաթիվ մեր հայ եղբայրներ և քույրեր, ովքեր խույս տալով Օսմանյան բռնություններից բնակություն էին հաստատել այնտեղ: Մենք համոզված ենք, որ Հալեպում բնակվող հայերը այս պարագայում պետք է վերադառնան Մայր Հայաստան, քանի որ այնտեղ արդեն նրանց ֆիզիկական գոյությունը վտանգված է:
Ինչպես տեսնում ենք Հայաստանում` պետական մակարդակով այնքան էլ պատրաստ չէին սիրիահայ մեր եղբայրներին և քույրերին ընդունելու գործին: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը համոզված է, որ այսօր ավելի քան երբևէ պետք է համախմբվեն Հայաստանի բոլոր քաղաքացիները, որպիսզի սիրիահայ համայնքը դրսում չմնա և գոնե օդևանելու վայր տրամադրվի նրանց:Կարծում ենք, որ եթե Հայաստանում գործող չորս հազար կազմակերպություններից յուրաքանչյուրը մեկ ընտանիքի ապահովի «տանիքով»` խնդիրը կլուծվի մեկ օրում:
Մենք պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով աջակցել Սիրիայից Հայաստան գաղթող մեր եղբայրներին և քույրերին:Սիրիահայ գաղթականների հարցերով զբաղվող անհատների հետ հաստատված կապի շնորհիվ հուսանք, որ մեր օգնությունը ժամանակին կլինի և տեղին»
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 30-ի երեկոյան մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Միացյալ Թագավորության գրասենյակի կողմից կազմակերպված ընդունելությանը:
Մեր հայրենակիցների հետ հանդիպմանը Նախագահը կարևորել է սփյուռքահայության ջանքերի համադրումը և ազգային համախմբվածությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայության ապագայի: «Որքան ուժեղ, զարգացած, ժամանակակից լինի Հայաստանի Հանրապետությունը, այնքան յուրաքանչյուր սփյուռքահայ իրեն ավելի լավ և ուժեղ կզգա, այնքան Սփյուռքի ապագան կանխատեսելի կլինի»,-ասել է Սերժ Սարգսյանը: Հանրապետության նախագահի խոսքով, «Հայաստան» համահայկական հիմնադրամը մանրակերտն է մեր ազգի, նրա ապագայի՝ այն առումով, որ հիմնադրամին հաջողվել է համախմբել Սփյուռքի տարբեր կառույցների և անհատների՝ նպատակ ունենալով այդ կառույցի միջոցով յուրաքանչյուր հայի համար հնարավորություն ստեղծել ծառայելու իր Հայրենիքին՝ մասնակցություն ունենալով մեր ազգային միասնությանը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աշխատանք են տանում համայնքային կամ համահայկական կառույցներում՝ ընդգծելով, որ նրանք արժանի են համընդհանուր հարգանքի:
Նախագահն ընդունելության մասնակիցներին ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության վիճակը, զարգացման ծրագրերն ու հնարավորությունները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված արդյունավետ քայլերը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի զարգացմանը մեծապես կարող են նպաստել նաև Սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները: Նրա խոսքով, բազմաթիվ սփյուռքահայեր կան, ովքեր տարիներ ի վեր ներդրումներ են կատարում Հայաստանում, զարգացնում տնտեսությունը, թողարկում մրցունակ արտադրանք, մասնակցում երկրի բարեփոխումներին, հաջողություններին և նաև խնդիրների լուծմանը: Հանրապետության նախագահն ընդգծել է, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս Սփյուռքում կյանքն ավելի աշխույժ պահելու, ավելի միասնական լինելու, և անհրաժեշտ է դրանք լիարժեք օգտագործել:
Իշխանություններն արդեն իրավիճակին չեն տիրապետում, և մարդիկ մտածում են, որ ինքնապաշտպանական ջոկատներ պետք է ստեղծել: Այս մասին այսօր` հուլիսի 31-ին մամուլի ասուլիսում, խոսելով «Սիրիական հարցի և սիրիահայության կացության» թեմայով, ասել է արաբագետ Սուրեն Մանուկյանը:
Ըստ նրա`Հալեպ քաղաքի համար ճակատամարտի հանգուցալուծումը կկանխորոշի Սիրիայում տարիուկես շարունակվող պատերազմական ճգնաժամը: «Կարևոր է Հալեպի համար մղվող ճակատամարտը, որովհետև մինչև այս վերջին ամիսը Հալեպը մեկուկես տարի կարողանում էր անվտանգ մնալ, իսկ քանի որ Հալեպը Սիրիայի տնտեսական՝ առևտրական և արդյունաբերության կենտրոնն է, այդ իսկ պատճառով Հալեպի նկատմամբ ավելի մեծ էր իշխանության ուշադրությունը, և ընդդիմություն էլ հասկանալով այդ, մինչ այս զերծ էր մնում Հալեպում գործողություններ ծավալելուց: Սակայն վերջին օրերին մարտավարության փոփոխություն տեղի ունեցավ: Սիրիայի հարցը վերջնակետին հասցնելը Հալեպից է կախված»,- նկատել է արաբագետը:
Սուրեն Մանուկյանի խոսքով, Սիրիայի իշխանության հույսը դրել է միայն Ռուսաստանի վրա. «Ռուսաստանը լի է Սիրիային պաշտպանելու վճռականությամբ, և այս պարագայում նրանց միակ հույսը ռուսներն են, արտաքին այլ հույս չունեն: Իրանն ինքն է վատ վիճակում՝ տնտեսական շրջափակման մեջ, Չինաստանը միայնակ դուրս չի գա գերտերությունների դեմ։ Արդյունքում, եթե ռուսները մի փոքր զիջեն, կասկածեն իրենց վճռականության մեջ, հարցն արագ կլուծվի հօգուտ ընդդիմության»:
Սուրեն Մանուկյանի այն կարծիքն է հայտնել, որ այս պահին ընդդիմությունն առավելության չի կարող հասնել Հալեպում։ «Չեն կարող առավելություն ունենալ ընդդիմադիրները: Իշխանությունը քաղաքը կմաքրի քայլ առ քայլ, մանավանդ որ արդեն ծանր տեխնիկա է օգտագործում»,– նկատել է նա:
Արաբագետը տեղեկացրել է, որ Հալեպում այսօր կենտրոնացած են մոտ 10.000 ընդդիմադիր ուժեր, իսկ գրոհայինների նման թիվն շատ լուրջ է, եթե հաշվի առնվի, որ այս պատերազմը ոչ թե ներքին, այլ արտաքին ճնշման հետևանք է:
Ըստ փորձագետի` այս ճգնաժամը ներքին հարց չէ, եթե ներքին լիներ՝ մեկ շաբաթում կլուծվեր: Այս հանգամանքը նա բացատրել է այսպես. զենքի ու փողի, տեղեկատվության աջակցության մշտական հոսք կա, ինչն էլ ցույց է տալիս, որ այն միջազգային բնույթ ունի, քան ներսիրիականն է: Եթե զենքի և ֆինանսական նման քանակով աջակցություն չլիներ, ապա այս հարցը արագ կլուծվեր:
Քաղաքագետի համոզմամբ քրդական հարցը շատ կարևոր է, և այն պետք չէ մոռանալ այս խառնաշփոթի մեջ:
«Տասնյակ միլիոնների հասնող քրդերը չունեն պետականություն և ամենուր՝ նման ճգնաժամերի դեպքում, նրանք ակտիվանում են: Հատկանշական է, որ այսօր Սիրիայի հյուսիսային շրջանը վերահսկվում է քրդերի կողմից, քրդերը պաշտպանում են իշխանություններին և դա ցույց է տալիս, որ այստեղ լայն ինքնավարություն հաստատելու համար իշխանության հետ պայմանավորվածություն կա»,- ասել է Սուրեն Մանուկյանը:Վերջինիս խոսքով, Սիրիան, սատարելով քրդերին, նրանց օգտագործում է Թուրքիայի վրա ճնշում գործելու համար:
Նա նշեց, որ հեռախոսային կապ է պահում այնտեղ բնակվող ծանոթների հետ: Մանուկյանը նաև փոխանցեց, որ բանդաներ կան, որոնք հարձակումներ են գործում, իսկ այն ընտանիքները ովքեր որոշակի կապիտալ ունեն հնարավոր է հարձակման թիրախ դառնան: Ստեղծված իրավիճակում, ըստ նրա հայկական իշխանությունները պետք է անդրադառնան այս թեմային, պատվիրակություններ ուղարկեն:
«Շատ կարևոր է, որ այնտեղի հայկական համայնքը զգա, որ հայկական իշխանությունը իրենց թիկունքում է: Հայկական դեսպանատունը այնտեղի հազվադեպ դեսպանատներից է, որ շարունակում է աշխատել, ինչը շատ կարևոր է: Սփյուռքի նախարարությունը ևս աշխատում է, ինչը ևս լավ է»,- նշեց բանախոսը: Արաբագետը կարծում է նաև, որ առավելագույնը երկու հազար ընտանիք կգան Հայաստան, քանի որ այնտեղի հայությունը այնտեղ ունի կապիտալ, ինչը դժվար է թողնել: Ըստ նրա` սիրիահայությունը ավելի շուտ Հայաստանը կդիտի որպես տրանզիտային երկիր:
Վերջերս Մոսկվա էր այցելել աշխարհահռչակ վերլուծաբան Ջոն Հարվին, որը հանդիսանում է Saxo Bank-ի արժույթների գլխավոր ստրատեգը: Նրա կանխատեսումների ու փաստարկների հետ հաշվի են նստում համաշխարհային արժութային շուկայի խոշոր խաղացողները:
Մոսկվայում փակ հանդիպման ժամանակ, ներկայացնելով Saxo Bank-ը 2012 թ երրորդ եռամսյակում, Ջոն Հարվին մանրակրկիտ վերլուծություն և առկա միտումների կանխատեսում է կատարել. «2012 թ. երրորդ եռամսյակի կանխատեսումները մենք անվանել ենք «Հերքում կամ փոփոխություն», հիմք ընդունելով պետական պարտքերի վիճակը: Այսօր մի հսկայական պետական պարտք ճնշում է ԱՄՆ-ին, Ճապոնիային և ԵՄ-ը, բայց տնտեսական փոփոխությունների անհրաժեշտության մասին մտածում է միայն Եվրոպան»: Saxo Bank –ի կանխատեսումներով, արդեն աշնանը Եվրոպան թերևս արմատական փոփոխությունների հարց կդնի ողջ տնտեսական քաղաքականության առջև:
«Պետական տնտեսական հազարամյա փորձը ցույց է տալիս, որ եթե ՀՆԱ-ի պետական պարտքը 99.9% — ից մեծ է, ապա երկիրը սնանկ է ճանաչվում, — ասում է Հարվին, – ինչու՞ են Միացյալ Նահանգները, Ճապոնիան և ԵՄ-ն շարունակում խաղը: Կենտրոնական բանկերի ղեկավարների քաղաքականությունն է` «Քանակական թոթափում: Այսօր այդ երկրների տնտեսությունը հայտնվել է զոմբիի կարգավիճակում, որին չի թույլատրվում մեռնել, թեև ակնհայտորեն առանց կառուցվածքային փոփոխությունների հնարավոր չէ կենդանի մնալ»:
«Իրավիճակը կփոխվի, երբ քաղաքական գործիչների և ընտրողների մեծ մասը կհասկանան փոփոխության անհրաժեշտությունը», — հայտարարել են Saxo Bank-ի վերլուծաբանը: Նրա կարծիքով Եվրոպայում ներկայիս ճգնաժամը ընթանում է երեք փուլային մոդելով: Դրանք են` մերժում, բողոք, փոփոխության անհրաժեշտություն:
Ճգնաժամի առաջին փուլը բոլորը համարում են ցիկլային, հետևաբար առաջնորդվում են այն սկզբունքով, որ «ինքն իրեն կանցնի»: Շեշտը դրվում է սպասելու ժամանակը մեղմելու վրա, ընդ որում խնդրի մասշտաբը մերժվում է:
Երբ հասարակությունը անհամբեր է դառնում, « լավ ժամանակների սպասելիս»`գալիս է մեղավորներ փնտրելու պահը: Քաղաքական գործիչները բարձրագոչ հայտարարություններ են անում, փորձում են կիրառել հնարավոր բոլոր միջոցները` խրախուսելու ժողովրդի համբերությունը: Սակայն ապարդյուն, իրավիճակը միայն վատթարանում է, և չի բացառվում, որ զայրացած ընտրողները կարող են դուրս գալ փողոց պահանջելու կառավարության հրաժարականը:
Սակայ,ն նույնիսկ դա չի փոխում իրավիճակը: Նոր ժամանակների քաղաքական գործիչներն ու հասարակությունը, կանգնած են անդունդի եզրին, ու ուզեն թե չուզեն ստիպված են բացել աչքերը և կայացնել հնից հրաժարվելու և նորը սկսելու դժվարին որոշումը:
«Փոփոխության մանդատն այն է, երբ հնի ավերակների վրա մեծամասնությունը ընդունում է նոր կանոններ, — ասում է Հարվին, — շատերը կորցնում են ամեն ինչ, գրեթե բոլորը զրկանքներ են կրում, բայց միևնույն ժամանակ ստեղծվում է նորը»:
Հարկ է, որ ԵՄ – ն անվճարունակ ճանաչի այնպիսի երկրների, ինչպիսին ասենք՝ Հունաստանը, Իսպանիան և նույնիսկ Իտալիան, որին կհետևի նույնիսկ որոշ երկրների ժամանակավոր ելք եվրոյի գոտուց, — ասում է Հարվին : Հակառակ դեպքում սպասվում է ԵՄ-ի քաոսային փլուզում, և նոր հարված գլոբալ տնտեսությանը:
“Չնայած ընդհանրացնելով, սակայն մենք կարող ենք ասել, որ մինչև այս տարեվերջ, շատ տնտեսություններ ստիպված են լինելու կատարել այդ ընտրությունը. Աշխարհն այսօր կանգնած է ընտրության առջև` կամ սարսափելի վերջ (հին տնտեսական կարգի), կամ քաոս`առանց վերջի».- ասել է վերլուծաբանը:
Ստեղծված իրավիճակում համաշխարհային շուկայում այս ընտրությունը բերել է անորոշության: Արդյունքում՝ վախեցած ներդրողներն այլևս ռիսկի դիմելու ցանկություն չունեն: Նրանք նույնիսկ պատրաստ են վճարել իրենց ֆինանսական անվտանգության համար և այժմ ամենահուսալի պետական պարտատոմսերը /օրինակ` սկանդինավյան երկրների/ արդեն հավասար են զրոյական եկամտաբերության: Շվեյցարական իշխանությունները սարսափած են նրանից, որ արտարժույթի պահուստները հասել են ՀՆԱ-ի 20 տոկոսին, շվեյցարական ֆրանկի աննախադեպ պահանջարկի շնորհիվ:
Այժմ նորվեգական, շվեդական և դանիական կրոնը, որի գոյության մասին մինչև վերջերս չգիտեին շատերը դարձել է խնայողությունների սիրված արժույթ: Աշխարհի լավագույն ընկերությունների ակցիաները իրապես գնահատված չեն: Այս վիճակը կարող են օգտագործել ներդրողները:
«Ընդհանուր առմամբ, աշխարհը տնտեսական առումով գնում է «ճապոնիզացման», — ասում է Հարվին: -Շատ երկրների կառավարություններ փորձում են վերակենդանացնել տնտեսությունը փող տպելու՝ վերը նշված «ճապոնիզացման» եղանակով, տոկոսադրույքներն իջեցնելով, այսպիսով ավելացնելով խոշոր պարտքերը: Ներդրողներն էլ այլևս չեն ցանկանում ստանալ արժեզրկվող թղթի կտորներ»:
Ինչ վերաբերվում է Ռուսաստանի Դաշնությանը, ըստ փորձագետի վերլուծության, այնտեղ սպասվում է ճգնաժամային առավել ծանր վիճակ:
Նյութը վերցված է Наша Версия պարբերականից` կրճատումներով
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.