18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Հուլիսի 31-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Արևիկ ճանապարհի 7-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1959 թ. ծնված Անժելա Կաթունյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Դեպքի առիթով կատարվում է քննություն:
Թերթն անդրադառնում է «Արմավիայի» կողմից դեպի Սիրիա երկրորդ չվերթը բացելուն և կարծիք հայտնում, որ դրանով «Ազգային փոխադրողը» շահադիտական նպատակներ է հետապնդում՝ նոր չվերթի յուրաքանչյուր վաճառված տոմսի դիմաց ՀՀ բյուջեից ակնկալելով 100.000 դրամ ։
Թերթը, մասնավորապես, գրում է. «Երևանից Հալեպ շաբաթը երկու լեփ–լեցուն ինքնաթիռ է թռչում՝ ամեն երկուշաբթի և երեքշաբթի։ Մեկը «Արմավիայի», մյուսը՝ «Սիրիական ավիաուղիներ» ընկերության չվերթն է։ Այս օրերին տոմսեր գնել հնարավոր չէ։ Ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունները ինքնաթիռի տոմսերի նոմինալ գին են նշում՝ նվազագույնը 116.000 դրամ, որը վաղուց արդեն չի գործում, քանի որ մինչև սեպտեմբեր բոլոր տոմսերը վաճառված են։
Երևանում լուրեն են տարածվում, թե Հալեպ–Երևան ինքնաթիռից կարելի է օգտվել վճարելով 900 դոլար։ Իսկ «Արմավիա» ընկերության տարածած տվյալները չվերթների հնարավոր ավելացման և ավիատոմսերի էժանացման մասին ավելի են սրել խուճապային տրամադրությունները։
Երեկ երեկոյան «Արմավիայից» հաղորդագրություն տարածեցին, որ շաբաթական մեկ չվերթ ավելացվել է։ Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ Կառավարության կողմից սուբսիդավորում տրամադրելու դեպքում պատրաստ է բացել շաբաթական երկրորդ չվերթը Սիրիա, որի տոմսերը «գրեթե անվճար» կլինեն։
Երեկ թերթը Սփյուռքի նախարարության սիրիահայերի գծով աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանից ճշտել է թե ինչ սուբսիդավորման մասին է խոսքը։ Պարզվում է, Միկա Բաղդասարովը նոր չվերթի յուրաքանչյուր վաճառված տոմսի դիմաց ՀՀ բյուջեից ակնկալում է 100.000 դրամ։ Եթե նկատի ունենանք, որ ուղեվարձի նվազագույն գինը 116.000 դրամ է ապա հասկանալի է, որ մնացած գումարը պետք է վճարեն կոնֆլիկտի գոտուց փախչող մեր հայրենակիցները։
Ահա ինչու էր «Արմավիան հայտարարել, որ այս նոր չվերթների տոմսերը ոչ թե անվճար այլ «գրեթե անվճար» կլինեն։ Այլ կերպ ասած տարիներ շարունակ մենաշնորհային դիրք ունեցող «Արմավիան» հույս ունի հարստանալ Սիրիայում ծագած քաղաքացիական պատերազմի և սիրիահայերի դժբախտության վրա՝ ՀՀ կառավարության և նրանց հաշվին չվերթ բացելով։
Եթե նկատի ունենանք, որ Հալեպ–Երևան ինքնաթիռում ոչ մի դատարկ տեղ չի լինելու, ապա հասկանալի է, որ «Արմավիան» հերթական շահավետ գործարքն է ուզում կնքել ՀՀ կառավարության հետ, որը ժամանակին նրան տրամադրել է «Ազգային փոխադրողի» մենաշնորհային կարգավիճակը։ Սփյուռքի նախարարությունից հայտնեցին, որ «Արմավիայի» առաջարկն ուղարկված է Էկոնոմիկայի նախարարություն, որտեղ այն կքննարկվի և օրերս դրա շուրջ որոշում կընդունվի»։
Հրապարակ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները հուլիսի 31-ին այցելել են օրեր առաջ Հայաստանին հանձնված ադրբեջանցի զինվոր Ֆիրուզ Միրզա օղլու Ֆարաջևին:
Trend գործակալությունը, վկայակոչելով ԿԽՄԿ ադրբեջանական գրասենյակին, տեղեկացնում է, որ հարազատներից մեկ նամակ է փոխանցվել գերուն, իսկ նրանից ստացվել 2 նամակ:
Թուրքիայի նախարարների խորհուրդն այժմ վերջնականացնում է մայիս ամսին խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, որն արգելում է վեց երկրների՝ Հայաստանի, Կուբայի, Նիգերիայի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի և Յեմենի, քաղաքացիներին ձեռք բերել անշարժ գույք Թուրքիայում, նշում է «Սաբահ» թերթը: Ոչ մի բացատրություն չկա, թե ինչու են այս երկրները «սև ցանկի» մեջ հայտնվել:
Այս օրենքը ապացուցում է թուրք պաշտոնատարների հարատև թշնամական վերաբերմունքը, ինչը հակասում է նրանց մեղրածոր խոսքերին, թե իբրև ցանկանում են կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները: Իր քաղաքացիների նկատմամբ սահմանափակումները ուսումնասիրելուց հետո, Հայաստանի խոհրդարանը պետք է փոխադարձ քայլեր ձեռնարկի հայկական կալվածքների ձեռքբերմամբ հետաքրքրված Թուրքիայի քաղաքացիների դեմ:
Առաջարկված թուրքական օրենքը կրկնակի սադրիչ բնույթ ունի, քանի որ մինչ արգելք է դնում Հայաստանի քաղաքացիների վրա, ընդլայնում է Թուրքիայում ներդրումներ կատարելու իրավունք ունեցող երկրների ցանկը՝ 53-ից հասցնելով 129-ի և թույլատրում է ևս 52 երկրների քաքաղաքացիներին ներդրումներ կատարել որոշակի սահմանափակումներով: Նոր օրենքը նույնիսկ արտոնում է կալվածքներ գնել Թուրքիայում այն քաղաքացիներին, որոնց կառավարությունները արգելում են թուրքական ներդրումները: Թուրքիայի անշարժ գույքի շուկայում օտարերկրյա ներդրումների նկատմամբ սահմանափակումների թուլացումը կբերի լրացուցիչ 300 միլիարդ ԱՄՆ դոլարի եկամուտ հաջորդ 10 տարիներին, գրում է «Սաբահը»:
Ահա որոշ երկրների նկատմամբ նոր օրենքով սահմանված սահմանափակումները: Չինաստանի, Դանիայի, Արևելյան Թիմորի, Ֆիջիի և Իսրայելի քաղաքացիները կարող են գնել միայն մեկ բնակարան Թուրքիայում: Մյուս կողմից Հորդանանի բնակիչները կարող են գնել երկու տուն և մեկ ընկերություն: Ռուսները և ուկրաինացիները կարող են գնել անշարժ գույք Թուրքիայի ցանկացած մասում, բացառությամբ՝ Սև ծովի ափին, իսկ վրացիները չեն կարող գնել անշարժ գույք ծովափնյա և սահմանամերձ գոտիներում: Հունաստանի քաղաքացիներին չի թույլատրվում գնել գույք Էգեյան ծովի և սահմանամերձ շրջաններում, բացառությամբ թուրքական ծագում ունեցողներից: Աֆղանստանի, Եգիպտոսի, Լատվիայի, Մարոկկոյի և մի քանի այլ Աֆրիկյան երկրներին չի թույլատրվում գնել գյուղատնտեսական հող, խաղողի այգիներ կամ բանջարանոցներ: Ալբանացիները կարող են գնել բանակարան կամ ձեռք բերել ընկերություն, սակայն ոչ հող:
16 այլ երկրի քաղաքացիներ, ներառյալ Իրանի, Պաղեստինի և Հնդկաստանի, նախքան Թուրքիայում անշարժ գույք ձեռքբերելը պետք է Ներքին գործերի նախարարությունից ստանան թույլտվություն: Իրաքցիները, մյուս կողմից, պետք է ստանան Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունից արտոնություն: Օտարերկրյացի ֆիզիկական կամ իրավաբանական անձինք չեն կարող գնել մի շրջանի հողի 10%-ից ավելին կամ Թուրքիայի ամբողջ տարածքում ավելի քան 30 հեկտար: Օրենքը նաև արգելում է օտարերկրացիներն գնել կամ վարձակալել անշարժ գույք ռազմակամ նշանակության և անվտանգության գոտիներում:
Թուրքիայի տարածքում առանց պայմանների կամ սահմանափակումների գույք ձեռք բերելու իրավունք ունեցող 129 երկների շարքում են Ադրբեջանը, Բանգլադեշը, Բելառուսը, Բրունեյը, Ղազախստանը, Կոսովոն, Քուվեյթը, Ղրղստանը, Լիբանանը, Լիբիան, Օմանը, Պակիստանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Սուդանը, Տաջիկիստանը, Թուրքմենստանը Արաբական Միացյալ Էմիրությունները և Ուզբեկստանը:
Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը թուրքական այս նոր օրենքին ի պատասխան:
ՀՀ սահմանադրության 31-րդ հոդվածը նշում է. «Հողի uեփականության իրավունքից չենoգտվում oտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք,բացառությամբ oրենքով նախատեuված դեպքերի»: ՀՀ կառավարության կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) ներկայացված հաշվետվության համաձայն «օտարերկրացիներին թույլատրվում է օգտագործել հողը հայկական գործընկերոջ հետ վարձակալության պայմանագրերի հիման վրա: Ավելին, օտարերկրացիներն իրավունք ունեն գնել հայկական հողի վրա կառուցված անշարժ գույք և շահագործել վերականգնվող և չվերականգնվող բնական պաշարները Կառավարության կողմից տրված կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա»: ԱՀԿ-ին ներկայացված Հայաստանի հաշվետվությունում նշվում է նաև, որ «օրենսդրությունը Կառավարությանը լիազորություն է շնորհում սահմանափակել և արգելել օտարերկրյա ներդրումները ազգային անվտանգության նպատակներով»:
Կարևոր է իմանալ օտարերկրացի ֆիզիկական և իրավաբանական անձանց թիվը, որոնք վարձակալում են հող կամ ունեն շենքեր և բիզնեսներ Հայաստանում, նրանց անունը, քաղաքացիությունը, վայրը, չափերը և շուկայական արժեքը: Այս վարձակալություններից քանիսն են պատկանում թուրք քաղաքացիներին: Այս հարցերի բարձրացումը պատշաճ է, քանի որ անցյալում Հայաստանի պաշտոնյաները նշել են որ կարիք չկա սահմանափակումներ կիրառել օտարերկրացիների նկատմամբ, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել հայկական անշարժ գույքում:
Թեև հաասկանալի է, որ Հայաստանը խրախուսի օտարերկրյա ներդրումները, հայտնի չէ, արդյո՞ք խոցելի սահմանամերձ շրջանները ազատված են վարձակալությունից այն օտարերկրացիների կողմից, ինչպիսիք են ադրբեջանցիները և թուրքերը՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով: Կան նաև հողեր, որոնք պարունակում են թանկարժեք մետաղների և հանքային նյութերի որոշակի ռազմական նշանակության պաշարներ: Դրանք չպետք է վարձակալության տրվեն օտարերկրացիներին, ովքեր թշնամի ազգի քաղաքացիներ են:
Նոր թուրքական օրենքին ի պատասխան, որով արգելվում է Հայաստանի քաղաքացիներին գնել անշարժ գույք Թուրքիայում, Հայաստանը պետք է անհապաղ օրենք ընդունի, որը կարգելի Թուրքիայի քաղաքացիներին գնել կամ վարձակալության վերցնել անշարժ գույք: Ոչ մի բացառություն չպետք է արվի:
Հայերը չպետք է շատ անհանգստանան, որ չեն կարող Թուրքիայում հող գնել: Հուսանք, մի օր նրանք հետ կստանան իրենց հողերը առանց դրանց համար վճարելու:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կ. Գևորգյան
Թերթն անդրադարձել է օրերս մի խումբ բնապահպանների կողմից «Ֆեյսբուքով» և մի քանի լրատվամիջոցով տարածած այն հաղորդագրությանը ըստ որի՝ «անխնա կտրում են Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Մարցի, Քարինջի, Ահնիձորի, Շամուտի, Լորուտի անտառները»։ Ահազանգող քաղաքացին գրել էր, որ ինքը վերջերս է եղել նշված վայրերում, և գյուղացիների հետ զրույցում նրանք ասել են, որ հուլիսից է սկսվել «անտառասպանդը»։ «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, սակայն, թերթի թղթակցի հետ զրույցում բնապահպանների բարձրացրած աղմուկն անտեղի է համարել՝ պարզաբանելով, որ, այո, այս օրերին նշված վայրերում հատումներ կատարվում են, բայց դրանք անօրինական չեն։
«Ցանկացած հատում անտեղյակ մարդու համար դիտվում է որպես ապօրինի հատում։ Ցանկացած մարդ հենց տեսնում է փայտով բեռնված մեքենաներ, միանգամից աղաղակում է, թե անտառահատում է իրականացվել, բայց դա այդպես չէ»,–ասաց Մաթևոսյանը՝ ավելացնելով, որ անտառկառավարման պլաններով (որոնք մշակվում են 10 տարվա համար) որոշվում է, թե տարեկան քանի խորանարդ մետր անտառ պետք է հատվի, որտեղից և ինչ ծառատեսակներ։ «Ընդհանուր առմամբ, անտառկառավարման պլաններով նախատեսված է Դսեղի անտառտնտեսության տարածքում տարեկան իրականացնել հատումներ մոտավորապես 2000 խմ՝ միջինացված։ Կոնկրետ այս տարվա համար Դսեղի անտառտնտեսության համար իջեցված է 2000 խմ հատատեղային ֆոնդ»,–նշեց Մաթևոսյանը։ Նրա խոսքով, այդ հատումներն «անտառի շահից բխող՝ խնամքի հատումներ են»։ «Մեկը կոչվում է սանիտարական հատում, մեկը կոչվում է խնամքի հատում։ Մեր և բնապահպանների խնդիրները մի քիչ տարբեր են այն իմաստով, որ բնապահպանները ցանկացած հատում նայում են որպես զուտ հատում, իսկ սրանք խնամքի հատումներ են, և ինչ-որ տեղ նաև բնակչությանը վառելանյութով ապահովելու խնդիր կա»,–ասաց «Հայանտառի» տնօրենը։
Հրապարակ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի վեցերորդ նիստը:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաստատված օրակարգի համաձայն` քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների քարտուղարության կողմից մշակված «Ներմուծվող սննդամթերքի վերահսկողության մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: Նշվել է, որ առաջին որոշման ընդունման նպատակն է նվազեցնել տնտեսավարող սուբյեկտների գործունեության վտանգները և արդյունավետ իրականացնել վերահսկողական գործառույթները սահմանային անցման կետերում, իսկ երկրորդ որոշման ընդունումը թույլ կտա ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ ներդնել սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչությունում:
Ծավալվել է մտքերի փոխանակություն, նիստի մասնակիցները կարծիքներ են հայտնել թեմայի վերաբերյալ: Հաշվի առնելով արված դիտողությունները` խորհուրդը հավանության է արժանացրել ներկայացված որոշումների նախագծերը:
Հաջորդ հարցով հավանություն է տրվել «Բնապահպանության պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին: Քննարկման առարկա է դարձել «Ընդերքի պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է տեսչական բարեփոխումների խմբին քննարկել հիշյալ որոշման նախագծին վերաբերող որոշ մանրամասներ և լրամշակված տարբերակը ներկայացնել խորհրդին:
Նիստում հավանության են արժանացել «Շուկայի վերահսկողության մասին» և «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ոչ պարենային արտադրանքը շրջանառության մեջ դնելու և այդ արտադրանքի անվտանգության ապահովման, ինչպես նաև շուկայի վերահսկողության իրավական և կազմակերպական հիմքերը՝ վտանգավոր և սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքից ներքին շուկայի պաշտպանությունն ապահովելու նպատակով:
Հաջորդիվ զեկուցվել է Հրդեհային և տեխնիկական անվտանգության պետական տեսչության ստուգաթերթերի նախագծի փորձարկման արդյունքների և արձանագրված խնդիրների մասին: Մասնավորապես, նշվել է, որ ստուգաթերթերի հարցերում ներառված պահանջները համահունչ չեն ժամանակակից հակահրդեհային պահանջներին, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն կա կրճատել դրանք: Խնդրի առնչությամբ վարչապետ Սարգսյանը հանձնարարել է արտակարգ իրավիճակների նախարարությանը ստեղծել աշխատանքային խումբ` ներգրավելով մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և մեկ ամսվա ընթացքում ներկայացնել ստուգաթերթերի կրճատված տարբերակը:
Երգիչ Վալերի Լեոնտևի բնակարանը թալանել են `նրան պատճառելով 5 մլն. ռուբլու վնաս: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» – ին հաղորդել են իրավապահ մարմինները:
Ոստիկանությունը պարզել է , որ հուլիսի 27 –ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում կողոպտիչները կոտրել են բնակարանի հետևի դուռը և թալանել երգչի անձնական իրերը:
ՌԴ ներքին գործերի նախարարությունը, ելնելով հետաքննության շահերից, գողության վերաբերյալ այլ մանրամասներ չի հրապարակում:
Երիտասարդ կատարողների «Նոր Ալիք» ամենամյա մրցույթի հաղթող երգչուհի Niloo-ին հանդիսատեսը սառն են ընդունել, իսկ ոմանք էլ` սուլոցներով:
Վերջնական արդյունքների հայտարարությունից հետո Niloo-ն երջանկությունից լալիս էր, բայց «Dzintari» դահլիճի հանդիսատեսը սառը ընդունեց նրա հաղթանակը: Մարդկանց մի մասը փսփսում էին, ոմանք էլ` սուլում: Բացի այդ, վերջին՝ ավանդական կատարման ժամանակ, իտալացի և ուկրաինուհի մրցանակիրներին դիմավորեցին ավելի երկար ծափահարություններով, քան մրցույթի հյուր Նելլի Ֆուրտադոյին:
Niloo-ի վերջին ելույթին ևս հանդիսատեսը արձագանքեց սառը:
Մրցույթի երրորդ օրը հանկարծ հայտարարվեց, որ քվեարկությունը կատարվելու է փակ — գաղտնի: Նույնիսկ մրցութի համանախագահ կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը խոստովանեց, որ չգիտեր քվեարկության արդյունքները, մինչև ծրարի բացելը:
Չար լեզուներն ասում են, որ առաջին տեղը գրաված ռուս երգչուհին` իրականում՝ Նիլուֆար Ռասուլմուհամեդվան ծնվել է Ուզբեկստանում, որտեղ նա ապրել է մինչեւ 12 տարեկանը, այնքան էլ լավ ձայնային տվյալներ չունի:
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ.Ներսիսյանի, մերժեց «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի:
Համաձայն վճռին՝ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունից և կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանից հօգուտ «Իրավունք» թերթի բռնագանձել 150-հազարական դրամ՝ որպես փաստաբանական ծախս, իսկ հօգուտ պետական բյուջե փոխանցել 1500 ՀՀ դրամ:
Դատարանի վճիռը դահլիճում նստածները ծափողջյուններով ընդունեցին:
Հիշեցնենք, որ «Կյանքի խոսքի»-ը վիրավորական և զրպարտություն էր համարում թերթի հենց առաջին էջում հոդվածին ուղեկցող կոլաժային լուսանկարը, մյուս լուսանկարում պատկերված կնոջ ձեռքի «Կյանքի խոսք» գրառմամբ վահանակը, հոդվածի վերնագիրը, «աղանդ» եզրույթը, «Կտոր մը «Կյանքի խոսք»» արտահայտությունը (նաև` ծաղրանք):
«Կյանքի խոսքը» հասցված վիրավորանքի համար պահանջում էր հրապարակավ ներողություն խնդրել թերթի առաջին էջում, հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և հրապարակել նաև հերքման տեքստերը: Կազմակերպությունը պահանջում էր հոգուտ «Կյանքի խոսքի» բռնագանձել պետական տուրքի գումարները’ 8 հազար դրամ, ինչպես նաև թարգմանչական և նոտարական ծախսերը’ 15 հազար դրամ:
Հետք. am
Այն երկրները, որոնք հողային պահանջ ունեն Թուրքիայից՝ Հայաստանը, Հունաստանը, նաև Սիրիան, ըստ քաղաքագետ Լևոն Շիրինյանի, հայտնվել են սև ցուցակում, որի մեջ ներառվածները Թուրքիայում սեփականության մասին ընդունված նոր օրենքով, այդ երկրում չեն կարող սեփականություն ձեռք բերել:
«Ըստ էության, ուղղված է այն երեք ժողովուրդների դեմ, որոնց հայրենիքի վրա կառուցված է ներկայիս Թուրքիան: Այն ժողովուրդները, ումից հայրենիք են խլել, այս նոր ընդունած օրենքով, թուրքերը նրանց սեփականությունը վերադարձնելու հարցը փակում են»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Շիրինյանը:
Հիշեցնենք, որ ըստ Թուրքիայում ընդունված նոր օրենքի, Հայաստանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի, Նիգերիայի, Կուբայի ու Եմենի քաղաքացիներին արգելում է անշարժ գույք ձեռք բերել Թուրքիայում:
Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին արգելվել է անշարժ գույք գնել Սև ծովի ափին, իսկ Հունաստանի քաղաքացիներին` ափամերձ ու սահմանամերձ տարածքներում:
Փոխարենը, անշարժ գույք կարող են ձեռք բերել Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Պարսից ծոցի երկրների քաղաքացիները` առանց որևէ նախապայմանների:
Ասել է թե՝ Թուրքիան իր դռներն է բացում մուսուլմանների առջև, միևնույն ժամանակ.«Թուրքիան սրանով ներկայացնում է այն երկրների ցանկը, որոնք, ըստ նրա, ոչ դեմոկրատական պետություններ են և արդյունքում Հայաստանը բերում ու հավասարեցնում է այն ժողովուրդներին, որոնք, Արևմուտքի չափանիշներով, այսպես ասած, վտարված պետություններ են, օրինակ՝ Հյուսիսային Կորեան: Նույնը Սիրիան, այն դեպքում, երբ մինչև այս իրադարձությունները Սիրիան շատ ավելի ժողովրդավարական երկիր էր, քան Թուրքիան է»,- ասում է քաղաքագետը:
Նրա պարզաբանմամբ, նոր օրենքը Թուրքիայում ավելի վաղ ընդունված «Լքյալ գույքի մասին» օրենքի լրացումն է, որի համաձայն, անտեր մնացած սեփականությունն ազգայնացվում է:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.