04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...«Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է: Անցած 6 ամիսներին գրանցվել են 157 հանցագործության դեպք՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում 255 դեպքի դիմաց:
Նվազել են նաև հանցագործություն կատարած անչափահասների քանակը 184՝ նախորդ տարվա՝ 212-ի դիմաց»,- ներկայացնելով 2012 թ-ի առաջին կիսամյակի տվյալները. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Ըստ անչափահասների գործերով բաժնի պետի՝ նախորդ տարվա առաջին 6 ամիսների համեմատ այս տարի նվազել են, թե՛, անչափահասների կողմից հանցագործությունների թիվը, թե՛, հանցագործություն կատարած անչափահասների քանակը:
Անչափահասների կատարած հանցագործությունների մեջ գերակշռում է գողությունը: Երկրորդ տեղում է մարմնական վնասվածք հասցնելը: Այդպիսի 16- դեպք է գրանցվել, 2011թ. առաջին կիսամյակի 25-ի փոխարեն:
Ըստ Դուրյանի 8-ով նվազել են նաև ծանր մարմնական վնասվածք հասցնելու, ինչպես նաև թմրամիջոց օգտագործելու դեպքերը. ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 4 այսպիսի հանցագործության փոխարեն այս տարի գրանցվել է մեկը։
Ոստիկանության գնդապետն այս ամենին զուգահեռ նկատեց, որ այս 6 ամիսների ընթացքում, նախորդ տարվա համեմատ աճել են անօրինական զենք կրելու դեպքերը.
Աճել են նաև բռնության դեպքերը անչափահասների նկատմամբ:
«108 բռնության դեպք է գրանցվել՝ 83-ի դիմաց,-ասաց նա, — անցյալ տարի բռնության 83 դեպքից միայն 33-ը սեռական բռնություններն են եղել, իսկ այս տարի բռնության 108 դեպքից սեռական բռնույթի են եղել 43-»ը:
Նելլի Դուրյանը տեղեկացրեց, որ ներկայում 382 անչափահաս Ոստիկանությունում հաշվառման մեջ է և այս թիվը շարունակաբար նվազում է.«Միշտ ենք իրականացրել նման աշխատանքներ, սակայն այն մասշտաբով, ինչ-որ սկսեցինք հունվար ամսից, չենք կատարել»:
Տիկին Դուրյանը խոսեց նաև համակարգի խնդիրներից. ոստիկանապետի անմիջական ցուցումով իրենց տեսուչներն ամեն օր լինում են դպրոցներում, սակայն տեսուչների քանակը չի բավարարում, քանի որ մեկ տեսուչին մայրաքաղաքում բաժին է ընկնում 7-8 դպրոց, իսկ մարզերում՝ 20 դպրոց:
Հայազգի Միքայել Գալստյանը և Գարիկ Մարտիրոսյանն ընդգրկվել են Ռուսաստանի ամենահարուստ և հանրահայտ 50 աստղերի ցանկում, որը կազմել է Forbes ամսագիրը:
Forbes-ը հաշվի է առել 3 գործոն` տարեկան եկամուտը (2010 թվականի հուլիսի 1-ից մինչև 2011 թվականի հունիսի 30-ը), մամուլի ուշադրությունը և «Յանդեքս» որոնողական համակարգում օգտվողների հետաքրքությունը:
32-ամյա Միքայել Գալստյանը եկամուտը կազմել է 2,7 միլիոն դոլար, մամուլում նա հիշատակվել է 245 անգամ, «Յանդեքսում» որոնման հարցումների քանակը կազմել է 1180000: Նա հարուստ ռուս նշանավորների շարքում գրավել է 35-րդ տեղը:
38-ամյա Գարիկ Մարտիրոսյանի եկամուտը կազմել է 2,8 միլիոն դոլար, մամուլում հիշատակությունը` 201, Յանդեքսում` 790 000: Գարիկ Մարտիրոսյանը ցուցակում 41-րդն է:
Վարկանիշի առաջատար Ստաս Միխայլովը ամենահայտնին է եղել «Յանդեքսում»: Նրա արդյունքն է 14,4 միլիոն հարցում: Երրորդ տեղն է զբաղեցնում Ելենա Վաենգան` 8,22 միլիոն որոնումներով: Նրա եկամուտն է 6,4 միլիոն դոլար:
Չորրորդ տեղը Ֆիլիպ Կիրկորովինն է` 5,3 միլիոն հարցումներով: Դա մի փոքր ավելին է Ալլա Պուգաչովայից, որն ունի 5,14 միլիոն որոնում: Կիրկորովի եկամուտն ըստ Forbes-ի կազմում է 5,8 միլիոն դոլար, իսկ Պուգաչովայինը մեկ միլիոնով պակաս է:
Դրա փոխարեն մամուլում հրապարակումների քանակով անհամեմատ առաջ է Ալլա Պուգաչովան: 426 անգամ թերթերը և ամսագրերը գրել են նրա մասին: Այնուհետև հանրահայտությամբ նրան է հաջորդում Կիրկորովը` 398 անգամ, Քսենիա Սոբչակը` 329 անգամ: Սոբչակի բյուջեն 2,8 միլիոն դոլար է` աստղերի շարքում 22-րդ տեղը, իսկ «Յանդեքսով»` 16-րդ:
Ամենահարուստ աստղն է մնում թենիսիստուհի Մարիա Շարապովան` տարեկան 24,8 միլիոն դոլար եկամուտով: Ստաս Միխայլովի բյուջեն երկրորդն է` 20 միլիոն դոլար: Երրորդ տեղում է Ալեքսանդր Օվեչկինը 12 միլիոն դոլարով:
News.am
Մոսկվայում ձերբակալվել է վրացի օրենքով գող Կամո Սաֆարյանը` Կամո Գորկովսկի մականունով: Ձերբակալության ժամանակ հանցագործի մոտ թմրանյութեր են հայտնաբերել:
Վրաստանում ծնված բազմիցս դատված 51-ամյա Կամո Սաֆարյանը քրեական ազդեցություն է ունեցել կազմակերպված խմբավորման վրա, որի մասնակիցները Մոսկվայի շրջանում զբաղվում են թմրանյութերի մատակարարումներով և իրացմամբ: Այս մասին տեղեկացնում `«Ռոսբալտին» :
Ոստիկանները զննման ընթացքում նրա մոտ 23,8 գ հաշիշ են հայտնաբերել:
Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ` ըստ ՌԴ-ի ՔՕ-ի 228 հոդվածի 1 մասի (Թմրամիջոցների և հոգեմետ դեղամիջոցների ապօրինի ձեռքբերում, պահպանում, տեղափոխում, պատրաստում, վերամշակում):
Գյումրիի քաղաքապետարանը հերքել է շրջանառվող տեղեկությունները, թե Վարդան Ղուկասյանի համար ստորագրահավաք է նախաձեռնվել Գյումրիում:
Գյումրիի քաղաքապետարանի մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Ի պատասխան տպագիր և էլեկտրոնային մամուլում վերջին օրերին տարածված տեղեկատվության, թե Գյումրիում երիտասարդների կողմից կազմակերպվել է ինչ-որ ստորագրահավաք՝ ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, պարզաբանում ենք, որ Գյումրիիքաղաքապետը և նրա թիմակիցները նշված ակցիաների, ինչպես նաև էլեկտրոնային քվեարկությունների կազմակերպման հետ որևէ առնչություն չունեն և չեն ունեցել: Դա հարիր չէ քաղաքապետի աշխատաոճին:
Սփռված տեղեկատվությունը կեղծ է»:
ՄԱԿ-ի հումանիտար առաքելության կազմակերպության ղեկավար Վալերի Ամոսը հայտարարել է, որ Սիրիայի տնտեսական մայրաքաղաք Հալեպի շուրջ 200 հազար բնակիչ ստիպված է եղել լքել քաղաքն այն բանից հետո, երբ կառավարական ուժերը հուլիսի 28-ին սկսել են քաղաքը «մաքրել» զինյալ ընդդիմադիրներից:
«Ֆրանս պրես» գործակալության փոխանցմամբ, Ամոսն անհանգստություն է հայտնել այն բանի համար, որ կառավարական զորքերը Հալեպում տանկեր, հրետանի ու ծանր տեխնիկա են կիրառում: Նրա տվյալներով` բազմաթիվ բնակիչները ցանկանում են լքել ռազմական գործողությունների վայրերը, սակայն նման հնարավորություն չունեն: Բացի այդ` Հալեպում կա խմելու ջրի, ինչպես նաև հիգիենայի պարագաների պակաս:
Ականատեսները պնդում են, սակայն, որ հակառակ կառավարության ջանքերին, ապստամբներին ճնշել դեռևս չի հաջողվում:
Սիրիայի կառավարությունը Հալեպի համար պայքարը դիտարկում է որպես քաղաքացիական պատերազմի եզրափակիչ փուլ, սակայն ընդդիմության հրամանատարները խոստանում են Հալեպը «գերեզման դարձնել սիրիական բանակի համար»:
Հալեպը Սիրիայի խոշորագույն քաղաքն ու ֆինանսական կենտրոնն է` շուրջ 2.5 մլն բնակչությամբ: Վերջին օրերի մարտական գործողությունների ընթացքում զոհերի ու վիրավորների մասին ստույգ տեղեկություններ դեռևս չկան:
Տեղեկություններ կան այն մասին, որ երեկ Հալեպի Սալահեդդին թաղամասում Սիրիական կառավարական զորքերից անջատվելով 4 տանկի անձնակազմ անցել է Սիրիական ազատ բանակի կողմը:
Երկրի արտգործնախարար Վալիդ Մուալիմը, սակայն, Իրան կատարած այցելության ընթացքում հայտարարել է, որ իրենք հաղթելու են Հալեպում:
Սիրիայի ազգային խորհուրդն իր հերթին միջազգային հանրությանը կոչ է արել զինել սիրիացի ապստամբներին:
Ազգային խորհրդի ղեկավար Աբդուլբասիթ Սեյդան Աբու Դաբիում հայտարարել է, որ իրենց տանկերի, ռազմական ինքնաթիռների դեմ արդյունավետ զենքեր են անհրաժեշտ:
Վերջինս պնդել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին որևէ երկրում ապաստան տալու փոխարեն պետք է դատել` «իրականացրած սպանդի պատճառով»:
Սիրիայում շուրջ 18 ամիս շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում արդեն զոհվել է շուրջ 19 հազար մարդ:
2012 թ. առաջին կիսամյակի արդյունքներով` «Հայռուսգազարդը» շարունակում է մնալ հանրապետության թիվ մեկ հարկատուն` 18.2 մլրդ դրամ վճարած հարկերով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ «Հայռուսգազարդը» մոտ 50 %-ով ավելի հարկ է վճարել:
Երկրորդ խոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է` 11.3 մլրդ դրամ: Ընկերությունը նախորդ տարի առաջին տեղում էր` 15 մլրդ դրամ ցուցանիշով: Հարկ է նշել, որ հանքարդյունաբերական ընկերություններից միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է արձանագրել վճարած հարկերի նվազում, ինչը հնարավորէ` միջազգային շուկայում մոլիբդենի գների անկման հետևանք է:
Հանքարդյունաբերական մեկ այլ ընկերություն` Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ քամփընի»-ն նախորդ տարվա համեմատ 90%-ով ավելի հարկ է վճարել, ու առաջին անգամ հայտնվել է խոշոր հարկատուների առաջին տասնյակում (9-րդ տեղ): Սակայն ամենամեծ աճ ցույց է տալիս «Գեոպրոմայնինգ» ընկերությունը (Սոթքի ոսկու հանքավայր, Արարատի ոսկու կորզման գործարան): Այս ընկերությունը 2012 թ. առաջին կիսամյակում վճարել է 2.4 մլրդ դրամ` նախորդ տարվա 700 մլն դրամի համեմատ (աճը` 3.5 անգամ): Նախորդ տարվա 56-րդի համեմատ ընկերությունն այս տարի զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:
Պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգը» պահպանում է երրորդ խոշոր հարկատուի կարգավիճակը` վճարելով 9.3 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ ընկերությունը ավելի է վճարել 1.2 մլրդ դրամ:
«Ալեքս Գրիգին» հետևում են հեռահաղորդակցական երկու խոշոր ընկերությունները` «Ղ-Տելեկոմը» (7.2 մլրդ դրամ) և «ԱրմենՏելը» (6 մլրդ դրամ): «ԱրմենՏելի» մոտ նախորդ տարվա համեմատ առկա է վճարած հարկերի որոշ նվազում (մոտ 800 մլն դրամի չափով), ինչը հավանաբար պայմանավորված է ֆիքսված հեռախոսակապում եկամուտների անկմամբ: «Ղ-Տելեկոմն», ընդհակառակը, 2.5 մլրդ դրամով ավելացրել է վճարած հարկերը: Շարունակվում է մյուս հեռահաղորդակցական ընկերության` «Օրանժ Արմենիայի» ետընթացը: Ընկերությունը 1.2 մլրդ դրամով հայտնվել է 34-րդ տեղում`նախորդ տարվա 11-րդ հորիզոնականի համեմատ (այս նույն ժամանակահատվաածում վճարվել էր 2 մլրդ դրամ):
Վառելիքի շուկայի գորիշխողներ «Ֆլեշն» ու «Սիթի Պետրոլ գրուփը» ավանդաբար տեղ են զբաղեցնում խոշոր հարկատուների առաջին տասնյակում: Առաջին կիսամյակի արդյունքներով «Ֆլեշը» վճարել է 5 մլրդ դրամ և 6-րդ տեղում է, իսկ «Սիթի Պետրոլ գրուփը»` 4.1 մլրդ դրամ և 8-րդ տեղում է: Սակայն եթե «Ֆլեշը» նախորդ տարվա համեմատ ավելի շատ է հարկ վճարել, ապա «Սիթի Պետրոլ գրուփը» `700 մլն դրամով նվազեցրել է այն: Հավանաբար` ՏՄՊՊՀ-ի կողմից այս տարի տուգանվելով 100 մլն դրամով` գերիշխող դիրքի չարաշահման համար, «Սիթի Պետրոլ գրուփը» այդ տուգանքը փոխհատուցել է հարկերը պակասեցնելով:
և վերջապես` խոշոր հարկատուների առաջին տասնյակում տեղ են գտել 2 էներգետիկ կազմակերպություններ` «Հայկական էլեկտրացանցերն» (4.6 մլրդ դրամ և 7-րդ տեղ) ու Հայկական ատոմակայանը (3 մլրդ դրամ և 10-րդ տեղ): Ընդ որում` Հայկական ատոմակայանը մոտ 1 մլրդ դրամով ավելի հարկ է վճարել նախորդ տարվա համեմատ, իսկ ՀԷՑ-ն, ընդհակառակը, հարկերի վճարումը նվազեցրել է մոտ 400 մլն դրամով:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ` հուլիսի 29-ին, դիտել է Լոնդոնում ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների մրցելույթները:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Սերժ Սարգսյանը նույն օրը հյուրընկալվել է նաև խաղերին մասնակցելու նպատակով Լոնդոն ժամանած հայաստանցի մարզիկների պատվին Հայ Առաքելական եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի կողմից կազմակերպված Հայկական բացօթյա փառատոնին:
Քաղաքականությամբ հետաքրքրվողների հիմնական զվարճանքը հիմա Գյումրվա կատակներ հիշեցնող Գյումրվա քաղաքապետի պաշտոնի շուրջ եռացող կրքերն են: Անշուշտ, լավ է, որ Գյումրին վերջապես ազատվում է Վարդանիկի կրիմինալ կառավարումից, ու միաժամանակ էլ ԲՀԿ-ն առաջ է քաշում որպես թեկնածու ոչ թե կրիմինալ Մարտունիկին, այլ «պիվիստ» և ճակատի գիրը ժամանակ առ ժամանակ թարմացնող Սամվել Բալասանյանին: Ճիշտ է, նա էլ բարի պտուղ չէ, բայց գոնե քրեական կենսագրություն ու «գժի թուղթ» չունի:
Բայց միաժամանակ բավականին զզվելի է Վարդանիկի և Բուռնաշի հրապարակային լեզվակռիվը, իրար վրա «սամակատներ» գլորելը… բայց դա էլ կանցնի: Դե, ձեռքի հետ էլ գրեթե աննկատ անցավ, որ Ստեփանավանն էլ պրծնում է Քոթո մականունով քաղաքապետից: Ու այդպիսի «սյուրպրիզներ» դեռ կլինեն: Իսկ ԲՀԿ-ի փոխմարզպետների և փոխնախարարների հրաժարականները թերևս «չենջ» են ՀՀԿ-ի հետ. ՀՀԿ-ն չի խանգարում ԲՀԿ-ին վերցնել մի շարք համայնքների ղեկավարումը, ձեռի հետ նաև ազատվելով որոշ այնպիսի կադրերից, որոնք «խայտառակել ռեսպուբլիկա», իսկ միջին օղակի քվոթաները հանձնվում են ՀՀԿ-ին: Ու ընդհանրապես բանը գնում է դեպի ՀՀԿ — ԲՀԿ հարաբերությունների ջերմացում, և ի վերջո Սերժ Սարգսյանը կհասնի նրան, որ ԲՀԿ-ն լավ էլ կպաշտպանի իր թեկնածությունը:
Սակայն դա թողնենք մի կողմ: Ինչքան էլ զարմանալի լինի, սերիալների դեմ առաջին ցույցը եղավ, բայց քանի որ բողոքողները գրանտակեր ֆեմինիստուհիներն էին, ամեն ինչ զավեշտի վերածվեց: Փոխանակ հարց բարձրացնեն, որ սերիալների մակարդակը ընդհանրապես վերանայեն, եթե չեն ստացել գեղարվեստական որակը գնահատող լիազոր մարմնի հավանությունը, մեյդան հանեցին պաստառներ, թե «Դժվար ապրուստ» սերիալի այս կամ այն հերոսը ինչպես պետք է իրեն պահի… ծիծաղելի է պարզապես. «Ֆելիքս-ծեծելով մորը չեն մեծարում, Սոնա-Բռնությունը հանդուրժող մոր կերպարը ընտանիքին նվիրվածության նշան չէ, Ալբերտ-Ծեծող ամուսինը լավ հայր չի կարող լինել, Գոռ-Դրական կերպարը բռնարար չի լինում», և այլն: Չմեռանք, այդ ցույցի շնորհիվ սերիալի հերոսների անուններն էլ իմացանք: Բա սրանց բողոքի բովանդակային մասը. «Ներկայումս հայաստանյան հեռուստաընկերությունների եթերը մեծամասամբ ողողված է կանանց նկատմամբ բռնության ընգծված դրսևորումներ պարունակող սերիալներով: Եթե կարծում եք, որ ժամանակն է եկել վերջ տալու հեռուստասերիալներում կանանց նկատմամբ բռնության տեսարաններին, սեքսիստական արտահայտություններին, խտրական վերաբերմունքին, կանանց մշտական լացին ու ընկճվածությանը, ապա միացեք մեզ՝ ստորագրելով ներքոհիշյալի տակ. ԵՍ ԴԵՄ ԵՄ, որ եթերով հեռարձակվեն կանանց նկատմամբ բռնության մշակույթ քարոզող սերիալներ: Որպես ՀՀ քաղաքացիներ՝ մենք ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ դադարեցնել կանանց նկատմամբ բռնության պրոպագանդան եթերով»:
Չհասկացանք, «սեքսիստական արտահայտություններ»` դա ինչ է, նոր հայհոյանքո՞վ հարստացավ ոսկեղենիկ հայոց լեզուն: Հասկացանք, որ դեմ եք, որ եթերում կանայք ճնշված երևան, բայց կո՞ղմ եք, որ սերիալերում տղամարդիկ առավելապես որպես ցինիկ հանցագործ տականքներ հանդես գան: Թե՞ տղամարդիկ ձեզ համար գոյություն չունեն…
Բայց Գյումրվա կրքերի, ֆեմինիզմի հակասերիալային տարբերակի ու օլիմպիական խաղերի արանքում բոլորը մոռացան 29 տարի առաջ սխրանք գործած հերոսներին, ովքեր կոչվում են «Լիսաբոնյան հնգյակ»: 1983թ. հուլիսի 27-ին Լիսաբոնում հինգ ազատամարտիկներ` Վաչե Դաղլյանը` 19 տարեկան, Սեդրակ Աճեմյանը` 19 տարեկան, Սիմոն Յահնիյանը` 21 տարեկան, Արա Քրդլյանը` 19 տարեկան և Սարգիս Աբրահամյանը` 20 տարեկան, հարձակվեցին թուրքական դեսպանատան վրա: Շենքը գրավված մնաց մոտ 3 ժամ, որից հետո լսվեցին ուժեղ պայթյուններ: Որոշ ժամանակ անց գտան հայ հերոս երիտասարդների ածխացած դիակները: Հանուն Հայրենիքի կյանքը գիտակցաբար զոհած երիտասարդների կատարած գործողությունը ցնծեց աշխարհը, ու հենց Լիսաբոնի գործողությունը մեռյալ կետից պոկեց և շեշտակի արագացրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:
Լավ, ինչո՞ւ հերոսական հնգյակին գրեթե չհիշեցին: Չէ՞ որ նրանց հասակակից զինվորներն այսօր սահմանին կանգնած թուրք դիվերսանտ են վնասազերծում, ինչո՞ւ երիտասարդությանը չեք ոգևորում` փառավոր կերպով ներկայացնելով ինչպես այսօրվա հերոս զինվորներին, այնպես էլ Լիսաբոնի սխրանքը գործած տղաներին: Դաշնակցություն, ո՞ւր ես կորել, չէ՞ որ կարծես թե Լիսաբոնի 5 հերոսներին համարում եք հենց դաշնակցական հերոս, նույնիսկ ձեր բանակումների ժամանակ երգում են երգ «Լիզբոնի տղոց» մասին: Այդ հերոսական կերպարները միայն «ներկուսակցական օգտագործմա՞ն» համար են, ինչո՞ւ չեք փառավորում աշխարհով մեկ… Թե՞ վախենում եք, որ ՀՅԴ-ի երբեմնի մարտական թև համարվող «Հայ հեղափոխական բանակ»-ը, որի մարտիկն էին տղերքը, հանկարծ ամերիկացիք կորակեն «տեռորիստական», ու ձեզ հետ այդ հերոս հնգյակի նույնացումը կխանգարի ինչ-որ ճղճիմ, մանրիկ քաղաքական խաղերին…
Լիսաբոնյան հնգյակի նահատակության 29-ամյակին ինքս ինձ հարց տվեցի. այսօրվա հայ երիտասարդները ի զորո՞ւ են կրկնելու այդպիսի սխրանք, եթե հարկ եղավ: Պատասխանս միանշանակ դրական է: Բայց ինչո՞ւ այսօրվա երիտասարդը պետք է այդ հերոս տղերքի մասին իմանա բացառապես իր հասակակիցների կողմից «Յութուբ»-ի հղումները սոցիալական ցանցերով փոխանցելու շնորհիվ: Իսկ պետական մարմիններն ու կուսակցություննե՞րը, գեներալ Մանվելի ԵԿՄ-ն ինչի՞ համար են:
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Հանրապետության տարածքում հուլիսի 28-ին հյուսիսային շրջաններում, 29-31-ին շրջանների զգալի մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևելյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը կնվազի 4-6, օգոստոսի 1-ին կբարձրանա 3-4 աստիճանով:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամաններով կառավարության կազմում տեղի են ունեցել մի քանի փոփոխություններ: Մասնավորապես, ղեկավարվելով ՀՀ նախագահի 1997 թվա¬կանի մայի¬սի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով, Լոռու մարզպետի տեղակալ Էդիկ Կարախանյանը իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից, իսկ նույն պաշտոնին նշանակվել է Վանիկ Ասատրյանը։
Վարչապետի մեկ այլ հրամանով, ղեկավարվելով ՀՀ նախագահի 2007 թվակա¬նի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով`Ռոմիկ Տիգրանյանը իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:
Վարչապետի մեկ այլ հրամանով, ղեկավարվելով ՀՀ նախագահի 2007 թվա¬կանի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Վարդան Կարապետյանն իր դիմումի հա¬մաձայն ազատվել է ՀՀ գյու¬ղա¬տնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից։
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.