23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է, որ նոր ընտրական փուլում ինքը չի գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը:
«Ես այսօր հանդիպում եմ ունեցել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Քննարկել ենք Հայաստանի ազգային հավաքականի հետ կապված մի շարք խնդիրներ: ՀՖՖ նախագահն ինձ առաջարկել է նոր ընտրական փուլում շարունակել գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, բայց ես հրաժարվել եմ առաջարկից, իհարկե իմ խորին շնորհակալությունը հայտնելով ՀՖՖ նախագահին վստահության համար: Ինձ համար մեծ պատիվ կլիներ կրկին ստանձնել ազգային հավաքականի ղեկը, բայց ես այս պահին գերադասում եմ իմ կարիերայի այլ շարունակություն: Կան մի շարք առաջարկներ, մասնավորապես արտերկրից, և ես ուզում եմ քննարկել այդ առաջարկները»,-ասել է Վարդան Մինասյանը:
Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի պայմանագիրը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ավարտվում է ս.թ. հոկտեմբերի 31-ին:
Օգտվելով առիթից Վարդան Մինասյանը շնորհակալություն է հայտնել ՀՖՖ նախագահին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեին, ՀՖՖ աշխատակազմին:
«Ուզում եմ օգտվելով առիթից իմ շնորհակալությունը հայտնել նախ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով անցած չորս տարիներին ինձ վստահեց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները: Յուրաքանչյուր մարզչի համար մեծ պատիվ է ազգային հավաքականի մարզիչ լինելը: Ես նույնպես ինձ համար մեծ պատիվ եմ համարել: Ավելի մեծ զգացողություն՝ ներկայացնել երկիրը, պետությունը, կանգնել քո պատվին հնչող պետական հիմնի հնչյունների ներքո, իմ կարծիքով չկա, և ես ուրախ եմ, որ այդ հնարավորությունն ազգային հավաքականի հետ ունեցել եմ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր ֆուտբոլի երկրպագուներին: Ես միշտ զգացել եմ նրանց աջակցությունը, նույնիսկ այն պահերին, երբ անխնա քննադատել են ինձ: Վստահ եմ, որ նրանք միշտ կմնան մեր հավաքականի, մեր ֆուտբոլի կողքին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեդիայի ներկայացուցիչներին: Ես միշտ անկեղծ եմ եղել նրանց հետ, միշտ ասել եմ այն, ինչ մտածում եմ, միշտ բաց եմ եղել և այսուհետ ևս կմնամ մեդիայի բարեկամը, անկախ իմ նկատմամբ նրանց վերաբերմունքից: Եվ ամենակարևորը, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին: Ինձ համար մեծ հաճույք է եղել նրանց հետ աշխատելը, թե որպես ֆուտբոլիստների, թե որպես մարդկային լավ բնավորություններով օժտված մարդկանց: Նրանց հետ ենք հաղթահարել մեր առջև դրված բարդությունները, նրանց հետ ենք անցել մի ճանապարհ, որը կարծում եմ օգտակար է եղել: Նրանք մեծ ներուժ ունեն, պրոֆեսիոնալ են իրենց մոտեցումներում և վստահ եմ, որ դեռ շատ բարձրունքներ են նվաճելու: Ես մեծ ձեռքբերում եմ համարում, որ ձևավորել ենք և ունենք միասնական, համերաշխ, միմյանց նկատմամբ հարգանքով թիմ: Հուսով եմ, նաև ինչ որ բան ես եմ տվել նրանց այս չորս տարիների ընթացքում»,- ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Վարդան Մինասյանը:
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան այսուհետ կգլխավորի ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հրաժարական է տվել մարզական այս կառույցի նախագահի պաշտոնից:
ՀՎՖ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ղեկավարի փոփոխությունը տեղի է ունեցել մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի արտահերթ համաժողովում, որին մասնակցել է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը, որը, մասնավորապես, հայտարարել է. «Վոլեյբոլը Հայաստանում ժողովրդականություն վայելող մարզաձևերից է, որի զարգացմանը սակայն խոչընդոտում են հրատապ լուծման կարիք ունեցող տարբեր խնդիրներ: Քննարկումների արդյունքում որոշվել է ՀՎՖ նախագահի պաշտոնում առաջադրել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին, ում ղեկավարությամբ, վստահ եմ, մարզաձևը վերելքի ուղի կբռնի»:
Կոնֆերանսին մասնակցող 30 պատգամավորները միաձայն ընտրել են Արթուր Բաղդասարյանին, որն, իր հերթին, հավաստիացրել է՝ ջանք ու եռանդ չի խնայի Հայաստանում վոլեյբոլի զարգացումն ապահովելու համար: Նորընտիր նախագահը հայտնել է, որ ՀՎՖ-ն համագործակցության պայմանագիր է կնքել Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի հետ, որը կոչված է խթանելու մեր երկրում մարզաձևի առաջընթացը:
Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանն Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում ավարտված մրցաշարում 11 հնարավորից վաստակեց 7 միավոր և 108 մասնակիցների մեջ գրավեց 19-րդ տեղը:
8,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Ալեքսեյ Դրեեւը (Ռուսաստան). այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Բուլղարիայի մարզիչ Լյուբոսլավ Պենևը լրագրողների հետ զրույցում նշել է, որ , աշխարհի 2014-ի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա խաղն առանցքային նշանակություն ունի, հայտնում է Sportal.bg-ը
«Կարծում եմ` այդ խաղն ավելի դժվար է լինելու, քան չեխերի հետ հանդիպումը: Հանդիպմանը պետք է մոտենանք մեծ լրջությամբ, ինչպես որ նախկինում էր: Հնարավոր է` հասնենք փլեյ-օֆֆ: Ֆուտբոլիստները գիտեն, թե ինչ ենք նրանցից ակնկալում: Մենք պետք է պայքարենք, եթե նույնիսկ մրցակիցը սադրանքի դիմի: Դաշտում 11-ը 11-ի դեմ է: Պետք է մեր առջև դրված խնդիրը մրցակցից լավ կատարենք: Չեմ կարծում, որ մեր խաղացողների շրջանում լարվածություն կա»,-նշել է մարզիչը:
Հիշեցնենք, որ Հայաստան-Բուլղարիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին:
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենիկ Մխիթարյանը մասնակցել է FIFPro-ի (պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի միջազգային ֆեդերացիա) ամենամյա քվեարկությանը և ընտրել աշխարհի իր հավաքականը. այս մասին տեղեկանում է Հենրիխ Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից:
Top of the Week-ը ներկայացրել է շաբաթվա լավագույն գոլային փոխանցումները. ցանկը գլխավորում է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Անխել դի Մարիան:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն հոկտեմբերի 11-ին՝ Բուլղարիայի և հոկտեմբերի 15-ին՝ Իտալիայի ազգային հավաքականների դեմ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումներին. տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան
Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան
Հրայր Մկոյան, «Գանձասար»
Վալերի Ալեքսանյան, «Ռահ Ահան», Իրան
Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Լևոն Հայրապետյան, «Վիձև», Լեհաստան
Արթուր Ավագյան, «Գանձասար»
Կիսապաշտպաններ
Կառլեն Մկրտչյան, «Անժի», Ռուսաստան
Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան
Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա
Դավիթ Մանոյան, «Փյունիկ»
Գևորգ Ղազարյան, «Շախտյոր», Կարագանդա, Ղազախստան
Մարկոս Պիզելի, «Կրասնոդար», Ռուսաստան
Արաս Օզբիլիս, «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Մասիս Ոսկանյան «Ռոսելար», Բելգիա
Էդգար Մալաքյան «Բանանց»
Արտակ Դաշյան «Գանձասար»
Հարձակվողներ
Յուրա Մովսիսյան «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Ուրալ», Ռուսաստան
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, հոկտեմբերի 10-ին կայանալիք Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ֆրանսիա հանդիպումից հետո Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ կմիանան ազգային հավաքականին:
Եվրոպայի լիգայի խմբայի փուլի երկրորդ տուրում տեղի կունենան հետևյալ հանդիպումները.
A խումբ
«Կուբան» (Ռուսաստան) — «Վալենսիա» (Իսպանիա)՝ 20:00
«Սուոնսի» (Ուելս) — «Սանկտ Գալեն» (Շվեյցարիա)՝ 23:05
B խումբ
«Լուդոգորեց» (Բուլղարիա) — «Դինամո» (Խորվաթիա)` 23:05
«Չերնոմորեց» (Ուկրաինա) — ՊՍՎ (Հոլանդիա)՝ 23:05
C խումբ
«Եսբերգ» (Դանիա) — «Զալցբուրգ» (Ավստրիա)` 23:05
«Էլֆսբորգ» (Շվեդիա) — «Ստանդարտ» (Բելգիա)` 23:05
D խումբ
«Ռուբին» (Ռուսաստան) — «Վարեգեմ» (Բելգիա)` 20:00
«Ուիգան» (Անգլիա) — «Մարիբոր» (Սլովենիա)` 21:00
E խումբ
«Պասուշ դե Ֆերեյրա» (Պորտուգալիա) — «Պանդուրի» (Ռումինիա)` 23:05
«Դնեպր» (Ուկրաինա) — «Ֆիորենտինա» (Իտալիա)` 23:05
F խումբ
ԱՊՕԷԼ (Կիպրոս) — «Այնտրախտ» (Գերմանիա)` 23:05
«Բորդո» (Ֆրանսիա) — «Մաքաբի» (Թել Ավիվ, Իսրայել) — ` 23:05
G խումբ
«Ռապիդ» (Ռումինիա) — «Դինամո» (Ուկրաինա)՝ 21։00
«Գենկ» (Բելգիա) — «Թուն» (Շվեյցարիա)՝ 21։00
H խումբ
«Լիբերեց» (Չեխիա) — «Էսթորիլ» (Պորտուգալիա)՝ 21։00
«Սեւիլիա» (Իսպանիա) — «Ֆրայբուրգ» (Գերմանիա)՝ 21։00
I խումբ
«Լիոն» (Ֆրանսիա) — «Գուիմարաեշ» (Պորտուգալիա)՝ 21։00
«Ռիյեկա» (Խորվաթիա)- «Բետիս» (Իսպանիա) — ՝ 21։00
J խումբ
«Տրաբզոնսպոր» (Թուրքիա) — «Լացիո» (Իտալիա)՝ 21։00
«Լեխիա» (Լեհաստան) — «Ապոլոն» (Կիպրոս)՝ 21։00
K խումբ
«Անժի» (Ռուսաստան) — «Տոտենհեմ» (Անգլիա)՝ 20։00
«Տրոմսո» (Նորվեգիա) — «Շերիֆ» (Մոլդովա)՝ 21։00
L խումբ
«Շախտյոր» (Ղազախստան) — «Մաքաբի» (Իսրայել)՝ 20։00
«ԱԶ Ալկմար» (Հոլանդիա) — ՊԱՕԿ (Հունաստան)՝ 21։00
Դորտմունդի «Բորուսիա»-ն 3:0 հաշվով հաղթանակ է տարել «Օլիմպիկի» նկատմամբ:
«Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, անդրադառնալով ՉԼ-ի խմբային փուլի երկրորդ տուրում իր թիմի հաղթանակին, նշել է.
«Հիանալի խաղ ստացվեց: Մենք պարտավոր էինք բաձր տեմպով խաղ ցուցադրել: Մրցակիցը հիանալի թիմ ունի, եթե մենք մի քանի կիլոմետր քիչ վազեինք, ապա խնդիրներ կառաջանային: Միայն առաջին կեսում մեր տղաները 6կմ ավելի են վազել, ի տարբերություն մրցակցի: Մենք հիանալի խաղ ցուցադրեցինք ուժեղ մրցակցի դեմ: Իմ թիմը կատարեց իրեն հանձնարաված առաջադրանքը և հիմա լավ կարգավիճակում ենք խմբում: Եթե «Բորուսիան» այսպես խաղա իր բոլոր խաղերում, ապա ես կարող եմ խաղին հանգիստ հետևել տրիբունայից»:
Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել է, թե զգուշանում է դորտմունդյան ակումբից, որն իրեն յուրօրինակ երեքգլխանի վիշապ է հիշեցնում:
«Զգուշանում եմ «Բորուսիա»-ից: Այն ինձ հիշեցնում է եռագլուխ վիշապի: Բարդ խաղ է լինելու: «Բորուսիան» հիանալի թիմ է, որը կոմբինացիոն ֆուտբոլ է խաղում։ Երկար ժամանակ եմ հետևում այդ թիմին. վստահ եմ, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում։ Հետաքրքիր կլինի հետևել Կլոպ-Բենիտես մարզչական դիմակայությանը»,-նշել է Լաուրենտիսը:
Bild պարբերականը լուսանկար է պատրաստել, որում երեքգլխանի վիշապը կազմում են Հենրիխ Մխիթարյանը, Ռոբերտ Լևանդովսուն և թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին:
Նշենք, որ այսօր սեպտեմբերի 18-ին, Երևանի ժամանակով 22։45-ին, Չեմպիոնների Լիգայի գավաթի 2013/14թթ խաղարկության խմբային փուլում կհանդիպեն «Բորուսիա»-ն և «Նապոլի»-ը:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.