23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանն անդրադարձել է ֆիլիպինցի Նոնիտո Դոների այն հայտարարությանը, թե հնարավոր է՝ չկարողանա քաշ գցել մինչև նոյեմբեր՝ Դարչինանի հետ նախատեսված մենամարտն անցկացնելու համար:
«Անկախ քո արդարացումներից՝ միևնույն է, քեզ նոկաուտի եմ ենթարկելու: Ինքս եմ քեզ ստեղծել, ինքս էլ կվերացնեմ: Որպեսզի քաշի հետ կապված խնդիրներ չլինեն, մի՛ օգտագործիր ստերոիդներ: Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ դու հայտնի դարձար իմ շնորհիվ և կդադարես այդպիսին լինել կրկին իմ շնորհիվ: Ընդամենը 6 տարի պահանջվեց, որ դու բարեհաճես ընդունել իմ ռևանշ մարտահրավերը: Դոների նոկաուտի ենթարկելուց հետո պայքարելու եմ WBC վարկածով երկրորդ թեթևքաշային կարգում չեմպիոնական մենամարտի համար»,-նշել է Վիկ Դարչինյանը։
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Քևին Գրոսկրոյցը Հենրիխ Մխիթարյանին օգնում է հարմարվել նոր թիմին:
«Ցանկանում եմ խաղալ մեկնարկային կազմում: Ինձ համար այդքան էլ կարևոր չէ, թե մարզչին ինձ որ դիրքում է տեսնում: Մի քանի անգամ աջ պաշտպանի պարտականություններ եմ կատարել: Դա ինձ համար խնդիրներ չի առաջացնում:
Ինչ վերաբերում է մեր նորեկին, ապա ես նրան օգնում եմ հարմարվել նոր թիմին: Նրան օգնում եմ գերմաներեն սովորել, ինչպես նաև մի քանի երգեր՝ «Բորուսիա»-ի մասին:
Ես ու Հենրիխը Բադ Ռագացում գտնվող հյուրանոցի նույն համարում ենք հանգրվանել»,- հայտարարել է Գրոսկրոյցը:
Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել Հայաստանում՝ ՀՖՖ պաշտոնական կայքին
— Հենրիխ, նախ հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուների անունից շնորհավորում ենք քեզ Գերմանիայի փոխչեմպիոնի կազմում պաշտոնապես ընդգրկվելու համար: Այսօր արդեն պաշտոնապես ներկայացնում ես Դորտմունդի «Բորուսիան» և կարծում եմ, արդեն կարող ես խոսել քո տրանսֆերային «ոդիսականի» մասին:
— Շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Ես էլ ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված էին իմ գործերով: Շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր ինձ շնորհավորել են այս տեղափոխության առթիվ և իրենց բարեմաղթանքներն են հղել:
Ինչպես խոստացել էի, իմ առաջին պաշտոնական հարցազրույցը այսօր արդեն որպես Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստի, Հայաստանում տալիս եմ ՀՖՖ պաշտոնական կայքին: Ես խոստացել էի, որ իմ տեղափոխության և գործերի մասին ինքս կտեղեկացնեմ, երբ ամեն ինչ կլինի իրավականորեն ավարտված:
Որևէ «ոդիսական» իրականում չկար: Ուղղակի արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ այս ընթացքում, երբ ես հիմնականում Երևանում էի և համբերատար սպասում էի տարբեր ակումբների միջև ընթացող բանակցություններին և իմ գործակալի գործողություններին, տարբեր պատճառներով տարածվեցին ամենատարբեր տեղեկություններ և խոսակցություններ: Դրանք ԶԼՄ-ների համար օգտակար էին, ինձ համար՝ ոչ: Այդ էր պատճառը, որ ես խնդրեցի անհարկի մեկնաբանություններ չանել, նաև կանխել բոլոր նրանց, ովքեր անընդհատ տարբեր չստուգված տեղեկություններ տարածելով թյուրիմացություններ էին ստեղծում և իրենց համար լուծում ինչ-որ խնդիրներ: Արդեն ասել եմ, որ տրանսֆերային բանակցությունները ակումբների միջև սովորական գործընթացներ են ֆուտբոլում:
Ես որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ պետք է հետևեի խաղի կանոններին: Այո, ընթանում էին բանակցություններ, դրանով զբաղվում էր պրոֆեսիոնալ գործակալ և ես պետք է սպասեի բանակցությունների ավարտին և պաշտոնական ձևակերպումներին: Այսօր արդեն ես Գերմանիայի «Բորուսիայում» եմ: Սա է «ոդիսականը»:
— Ի վերջո, ե՞րբ մեկնեցիր Դորտմունդ:
— Չնայած ամենատարբեր տեղեկությունների, որ տարածվում էին, ես Երևանից մեկնել եմ Վիեննա հուլիսի 8-ին, որտեղից էլ մեկնել եմ Դյուսելդորֆ: Այնտեղ ինձ դիմավորել է «Բորուսիա» ակումբի ներկայացուցիչը, ում հետ ուղևորվել ենք Դորտմունդ:
— Ե՞րբ տեղի ունեցավ քեզ ներկայացնելու պաշտոնական արարողությունը
— Ինձ, որպես նորեկի, ներկայացման պաշտոնական արարողությունը կայացավ հուլիսի 8-ին, երկուշաբթի, քանի որ այդ օրն ակումբում հայտարարված էր ազատ օր: Նախօրեին թիմը հանդիպում էր անցկացրել «Մագդեբուրգի» հետ և երկուշաբթին «Բորուսիան» «բաց» օր էր հայտարարել ԶԼՄ-ների համար: Այդ օրը տեղի ունեցան նաև թիմի և ֆուտբոլիստների պաշտոնական նկարահանումները, որը պահանջվում է արարողակարգով: Բոլոր իրավական խնդիրներն արդեն արված են, պայմանագրերը ստորագրված են: Ինձ հանձնվեց 10 համարի մարզաշապիկը: Պետք է ասեմ, որ թիմում շատ լավ մթնոլորտ է, ինձ շատ լավ են ընդունել և ես շատ ուրախ եմ դրա համար:
— 10 համարի մարզաշապիկը քո ընտրությունն է՞ր, թե՝ ակումբի:
— Իմ ընտրությունն էր: Ես տատանվում էի ինձ և իմ երկրպագուներին արդեն հարազատ դարձած 22 համարի և 10 համարի միջև: Որոշեցի ընտրել նորը և ընտրեցի 10 համարի մարզաշապիկը:
— Անցած մրցաշրջանում դու «Շախտյորի» կազմում երկու անգամ խաղացել ես «Բորուսիայի» դեմ: Թիմում ունեի՞ր ծանոթներ:
— Թիմում ծանոթներ չունեի, բայց արդեն հասցրել եմ ծանոթանալ մի քանի ֆուտբոլիստի հետ:
— Խոսե՞լ ես Յուրգեն Կլոպի հետ թիմում քո դերակատարման մասին:
— Ոչ, մարզիչն ինձ հետ դեռ չի խոսել: Այսօրվանից մասնակցելու եմ հիմնական կազմի մարզումներին:
— Քո ընտրությունն է՞ր «Բորուսիան»:
-Այո: Ես սա շատ կարևոր քայլ եմ համարում իմ կյանքում: Ես ընտրեցի «Բորուսիան», քանի որ այն հզոր ակումբ է, լավ խաղացողներ և լավ մարզիչ ունի: «Բորուսիաի» երկրպագուները մարզադաշտում ֆանտաստիկ մթնոլորտ են ստեղծում: Հուսով եմ, կկարողանամ ուրախացնել նրանց: Իմ նպատակը թիմի հետ յուրաքանչյուր խաղում հաղթելն է:
— Որտե՞ղ ես ապրելու: Ինչպես «Շախտյորի» դեպքում` թիմի մարզաբազայո՞ւմ:
-Ոչ, ակումբն ինձ բնակարան է տրամադրելու: Այժմ ակումբի ներկայացուցիչները զբաղվում են այդ հարցով:
— Ի՞նչ զգացողություններով ես հեռանում «Շախտյորից».
— Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել «Շախտյորին», ակումբի նախագահին, մարզչական շտաբին, հատկապես գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուին, թիմակիցներիս, «Շախտյորի» բազմահազար երկրպագուներին, ովքեր շատ են օգնել ինձ այս տարիների ընթացքում: Առանց նշածս մարդկանց ես չէի հասնի նրան, ինչին հասել եմ այսօր:
Ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստեցին, որ ես տեղափոխվեմ «Բորուսիա»: Հուսով եմ, որ կկարողանամ բոլորի հույսերն արդարացնել:
Գերմանական Welt.de պարբերականն՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը, գրել է.
«Մխիթարյանը խնդիրներ չի ունենա մեկնարկային կազմում հայտնվելու հետ՝ դառնալով Մարիո Գյոտցեի արժանի փոխարինողը։ Հենրիխը տեխնիկապես լավ է պատրաստված, ֆիզիկապես ամուր, արագ կիսապաշտպան է, ով լավ է տեսնում խաղադաշտը։ Նա լավ տվյալներ ունի Սինձի Կագավային գերազանցելու համար, որը մեծ դեր ուներ «Բորուսիայում»,-գրել է պարբերականը և հավելել. «Նա սուր փոխանցումներ է կատարում և շատ արագ որոշումներ կայացնում, Մխիթարյանը կդառնա «Բորուսիայի» «Արքայական տրանսֆերը»։
«Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր հերթին հայտարարել է.
«Մենք հետևել ենք Մխիթարյանի խաղին և վստահ ենք, որ նա բացառապես հզոր ֆուտբոլիստ է: Նա վտանգավոր է մրցակցի համար: Հենրիխը միշտ պատրաստ է գրոհներ կազմակերպել: Ազգային թիմի կազմում անցկացրած խաղերում նա ապացուցեց, որ պատրաստ է այս քայլին: Այնպես որ, ես իսկապես վստահ եմ, որ մեզ անհրաժեշտ է այս ֆուտբոլիստը»:
Նշենք, որ «Բորուսիան» գրեթե ամբողջությամբ օգտագործել է տրանսֆերների համար նախատեսված բյուջեն, որը կազմում էր 50 միլիոն եվրո:
Գրիգորյանի հաջողությունը Աբու Դաբիում
Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը ԱՄԷ-ի Աբու Դաբի քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 1-4-րդ տեղերը բաժանեց գրոսմայստերներ Իգոր Կուրնոսովի (Ռուսաստան), Զախար Եֆիմենկոյի և Միխայլո Օլեքսիենկոյի (Ուկրաինա) հետ:
Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի արդյունքն է 3,5 միավոր:
Հայ շախմատիստները Համաշխարհային օփենում
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Արլինգտոն քաղաքում անցկացվող Համաշխարհային օփենում վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 6 միավոր և յոթ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:
Գրոսմայստեր Տաթև Աբրահամյանն ունի 4 միավոր:
Հայ շախմատիստները Բարսելոնում
Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Հովիկ Հայրապետյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել են 3-ական միավոր: Նրանք չորս առաջատարներից ետ են մնում կես միավորով:
Կարեն Մովսիսյանը Բենասկում
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Բենասկ քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո վաստակել է 3 միավոր և ինն առաջատարներից ետ է մնում մեկ միավորով. տեղեկացնում է armchess.am-ը:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը այսօր մեկնել է Գերմանիա` պայմանագիր կնքելու Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
Մխիթարյանը դորտմունդյան թիմի հետ կկնքի երեք տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:
Հայ շախմատիստները Բարսելոնում
Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Հովիկ Հայրապետյանը Իսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվող 36-րդ օփենում երկու տուրից հետո վաստակել են 1,5-ական միավոր: Նրանք ինն առաջատարներից ետ են մնում կես միավորով:
Մրցաշարին մասնակցում է 83 շախմատիստ:
Կարեն Մովսիսյանը Բենասկում
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Բենասկ քաղաքում անցկացվող 33-րդ օփենում երկու տուրից հետո վաստակել է 2 միավոր և մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը:
Մրցաշարին մասնակցում է 428 շախմատիստ:
Հայ շախմատիստները Համաշխարհային օփենում
Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը ԱՄՆ-ի Արլինգտոն քաղաքում անցկացվող Համաշխարհային օփենում երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր: Նա կես միավորով է ետ մնում առաջատարներից’ գրոսմայստերներ Փարիմարյան Նեգիից (Հնդկաստան), Ռեյ Ռոբսոնից և Ալեքսանդր Ֆիշբեյնից (ԱՄՆ):
Գրոսմայստեր Տաթև Աբրահամյանն ունի 1 միավոր:
Մրցաշարին մասնակցում է 79 շախմատիստ:
Միքայել Հակոբովը Վիլյանդիում
Միջազգային վարպետ Միքայել Հակոբովը (Ֆինլանդիա) Էստոնիայի Վիլյանդի քաղաքում անցկացվող Իլմար Ռաուդի 47-րդ հուշամրցաշարում յոթ տուրից հետո վաստակել է 6 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը:
Մրցաշարին մասնակցում է 70 շախմատիստ, տեղեկացնում է armchess.am-ը:
Դոնեցկի «Շախտյորն» ու Դորտմունդի «Բորուսիան» համաձայնության են հասել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության հարցում:
Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եռամյա պայմանագիր է ստորագրել Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
Ինչպես հաղորդում է Sport-express-ը, ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց վճարել է 27,5 մլն եվրո:
Գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը ԱՄԷ-ի Աբու Դաբի քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 3, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը՝ 2,5 միավոր:
Աղյուսակը 4,5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Իգոր Կուրնոսովը (Ռուսաստան). այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ:
Գերմանական Bild-ի փոխանցմամբ, Մխիթարյանը մտադիր է տեղափոխվել նշված ակումբ:
Միայն թե, Մխիթարյանի տրանսֆերային արժեքի կապակցությամբ պետք է դեռ համաձայնության գան «Շախտյոր»-ը և «Բորուսիա»-ն:
Նշենք, որ «Լիվերպուլը» և «Բորուսիան» չեն պատրաստվում վճարել ֆուտբոլիստի համար պահանջված 30մլն եվրոն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.