25.01.2021 | 11:10

23.01.2021 | 14:10

23.01.2021 | 13:10

23.01.2021 | 12:10

23.01.2021 | 11:10

22.01.2021 | 15:10

22.01.2021 | 14:10

22.01.2021 | 13:10

22.01.2021 | 12:10

22.01.2021 | 11:10

21.01.2021 | 15:10

21.01.2021 | 14:10

21.01.2021 | 13:10

21.01.2021 | 12:10

21.01.2021 | 11:10

20.01.2021 | 14:10

20.01.2021 | 13:10

20.01.2021 | 12:10

20.01.2021 | 11:10

19.01.2021 | 15:10

19.01.2021 | 14:10

19.01.2021 | 13:10

19.01.2021 | 12:10

19.01.2021 | 11:10

18.01.2021 | 15:10

18.01.2021 | 13:10

18.01.2021 | 12:10

18.01.2021 | 11:10

16.01.2021 | 15:10

16.01.2021 | 14:10

16.01.2021 | 13:10

16.01.2021 | 12:10

16.01.2021 | 11:10

15.01.2021 | 15:10

15.01.2021 | 14:10

15.01.2021 | 13:10

15.01.2021 | 12:10

15.01.2021 | 11:10

Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոզեֆ Սաբոն հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանին, ով դեռևս չի միացել «Շախտյորին»։
«Ես երբեք չեմ հասկացել և չեմ հասկանում նման քայլերը: Եթե ցանկանում ես հեռանալ, ապա պետք է պայմանավորվել: Ինչու՞ այրել կամուրջները: Եթե Մխիթարյանը վերադառնա, ինչպե՞ս է նայելու ակումբի նախագահի աչքերին: Ռինատ Ախմետովի հետ միշտ կարելի համաձայնության գալ՝ մարդկային ձևով: Բացի այդ, պայմանագրի մեջ գոյություն ունի հրաժարանի մասին դրույթ: Մխիթարյանը կամ նրա գործակալներն են դա ստորագրել, այդ դեպքում ո՞րն է նրանց դժգոհության պատճառը»,ասել է Յոզեֆ Սաբոն:
Այսօր՝ հուլիսի 2-ին նշվում է մարզական լրագրողի միջազգային օրը: Օրվա ընտրությունը պատահական չէ. 1924-ի հուլիսի 2-ին է Ֆրանսիայում ստեղծվել Սպորտային լրատվամիջոցների միջազգային ասոցիացիան (AIPS): Այժմ այդ կազմակերպությանը անդամակցում է մարզական լրագրողների ազգային 155 միություն։
Պաշտոնապես օրը նշվում է 1995-ից։ Մարզական լրագրողի միջազգային օրվա կապակցությամբ AIPS-ը և մարզական լրագրողների ազգային ասոցիացիաները կազմակերպում են տոնական նիստեր և միջոցառումներ։
Երեկ Բրազիլիայի «Մարականա» ստադիոնում բրազիլացիները 3.0 հաշվով հաղթեցին իսպանացիներին՝ նվաճելով Կոնֆեդերացիաների Գավաթը:
Ձեզ ենք ներկայացնում եզրափակիչ հանդիպման լավագույն դրվագները:
Լուսանկարները՝ Daily Mail-ի
[nggallery id=45]
«Լիվերպուլ»-ը և Դոնեցկի «Շախտյոր»-ը վերջապես համաձայնության են եկել՝ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցում:
Спорт-Экспресс-ի տեղեկացմամբ, գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտակա օրերին: Տրանսֆերի արժեքը կկազմի 30 մլն եվրո:
Ներկա պահին Հենրիխ Մխիթարյանը գտնվում է Երևանում, իսկ մի քանի օր հետո կուղևորվի Լիվերպուլ՝ միանալու նոր ակումբին:
Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված էին նաև «Մանչեսթեր Սիթի»-ն, «Չելսի»-ն, «Տոտենհեմ»-ը, «Յուվենտուս»-ը, Դորտմունդի «Բորուսիա»-ն և «Անժի»-ն:
«Տոտենհեմի» նոր մարզական տնօրեն Ֆրանկո Բալդինին թիմում ցանկանում է տեսնել Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է Sky Italian-ն: Բալդինին արդեն բանակցել է Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ:
«Տոտենհեմը» Մխիթարյանին ձեռք է բերելու շուրջ 22 միլիոն եվրոյի դիմաց:
Նշենք, որ ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել նաև անգլիական «Լիվերպուլը», Դորտմունդի «Բորուսիան» և Մախաչկալայի «Անժին»:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, Դոնեցկի «Շախտյոր»-ի առաջատար Հենրիխ Մխիթարյանին հնարավոր է փոխարինի Բիլբաոյի «Ատլետիկ»-ի կիսապաշտպան Իկեր Մունիաինը:
Ինչպես տեղեկացնում է ukrainefootball.net-ը, Շախտյոր»-ը պատրաստ է բանակցություններ սկսել բասկյան թիմի հետ:
Իսպանիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց «Շախտյոր»-ը պաստրաստ է 25 մլն եվրո վճարել:
Վերջին չորս տարվա ընթացքում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, արգենտինացի Լիոնել Մեսսին ներկայացրել է 2010 և 2011թթ իր եկամուտների չափը՝ ազատազրկումից կամ խոշոր չափի տուգանքից խուսափելու համար:
«Բարսելոնա» -ի առաջատար ֆուտբոլիստը մի քանի օր առաջ 10 մլն եվրո է վճարել Իսպանիայի հարկային ծառայությանը:
Նշենք, որ Մեսսիին մեղադրում են 2007-09թթ հարկերի վճարումից խուսափելու մեջ: La Vanguardia-ի փոխանցմամբ՝ արգենտինացին դեռ պետք է վճարի մոտ 4 մլն եվրո:
Ի դեպ, այսօր արգենտինացի ֆոտբոլիստ Լիոնել Մեսսին դառնում է 26 տարեկան:
Նիոնում տեղի ունեցավ Եվրոպայի լիգայի առաջին փուլի վիճակահանությունը:
Հայկական 3 ակումբները պարզեցին իրենց մրցակիցներին:
Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, «Փյունիկը» կմրցի «Տոտեքսի» հետ, «Գանձասարի» մրցակիցը կլինի «Ակտոբեն», որի կազմում խաղում է Ռոբերտ Արզումանյանը, իսկ «Միկայի» մրցակիցը՝ «Ռուդարը»:
Բրազիլիայում շարունակվում է ֆուտբոլի Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունը:
Խմբային մրցաշարի երկրորդ տուրից հետո՝ առաջին խմբում հանդես եկող Բրազիլիայի և Իտալիայի հավաքականներն արդեն ապահովել են կիսաեզրափակիչի ուղեգրեր:
Տանտերերը 3:0 և 2:0 հաշիվներով հաղթել են, համապատասխանաբար, Ճապոնիայի և Մեքսիկայի հավաքականներին:
Խմբի մյուս ֆավորիտը՝ Իտալիայի ընտրանին, նախ 2:1 հաշվով հաղթել է Մեքսիկայի, ապա 4:3 հաշվով Ճապոնիայի հավաքականներին:
Երկրորդ խմբում բացահայտ ֆավորիտը աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է, որը երեկ ոչ ֆուտբոլային 10:0 հաշվով ջախջախեց Թաիթիյի ընտրանուն: Մինչ այդ, իսպանացիները նվազագույն հաշվով հաղթել էին ուրուգվայցիներին:
Ուրուգվայի և Նիգերիայի հավաքականներն ունեն երեքական միավոր: Նրանցից մեկին էլ բաժին կհասնի կիսաեզրափակիչի երկրորդ ուղեգիրը:
Իհարկե, գերադասելի են ուրուգվայցիների շանսերը, ովքեր մրցելու են Թաիթիի թույլ հավաքականի հետ: Այս թիմը նախորդ երկու խաղում հասցրել է սեփական դարպասն ընդունել 16 գնդակ:
Իսկ ահա Նիգերիայի հավաքականը, հազիվ թե, լուրջ մրցակից համարվի ամենազոր իսպանացիների համար:
Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների միայն 50 տոկոսն է պատկանում «Շախտյորին», իսկ մյուս կեսը միմյանց միջև կիսում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և հայտնի հայ գործարար, «Կուբան»-ի սեփականատեր Օլեգ Մկրտչյան, հայտնում է Спорт-Экспресс-ը:
Այս հանգամանքը բարդացնում է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Լիվերպուլ»:
«Քաղաքակիրթ Եվրոպայում անհնար է պատկերացնել նման երևույթներ, սակայն այստեղ ամեն ինչ այլ կերպ է: Հենց այս հանգամանքով է պայմանավորված Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ երկարատև և բարդ բանակցությունները: Խնդիրը նրանում է, որ երեք կողմերին էլ պետք է բավարարի գործարքի պայմանները, իսկ դա բավականին բարդ իրավիճակ է առաջացնում հատկապես ֆուտբոլիստին ձեռք բերող ակումբի համար: Երեք կողմերի միջև համաձայնության գալու խնդիրը լուծելու համար մի քանի ամիս առաջ հրավիրվեց ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլան, սակայն ակնհայտ է, որ նա էլ դեռևս ունակ չէ լուծել այդ խնդիրը»,-գրել է հոդվածագիրը:
-
-
20.01.2021 | 12:10
Պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս․ ոստիկանության նոր բացահայտումը -
20.01.2021 | 03:14
Երեք պատճառ կա, թե ինչու է Հայաստանը գտնվում նման քաոսային և խառը իրավիճակում -
22.01.2021 | 03:10
Հայտնաբերվել է Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցի դին -
23.01.2021 | 01:10
ԱՄՆ-ն վերահաստատում է գերիների անհապաղ և անվտանգ վերադարձի անհրաժեշտության իր կոչը. դեսպան -
19.01.2021 | 11:10
«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ». Լավրովը կոչ է արել խուսափել ԼՂ վերաբերյալ հուզական հայտարարություններից -
18.01.2021 | 12:10
Եթե արցախյան խնդիրը կարգավորվել է, ապա ինչու՞ է Ադրբեջանի նախագահն ամեն օր հոխորտում հայ ժողովրդին և վիրավորում Հայաստանի իշխանություններին -
19.01.2021 | 03:10
Հիմա, թե քանի հոգի են գերի այս պահին, ի՞նչ կարեւոր է. Հովիկ Աղազարյան -
19.01.2021 | 12:10
Առողջապահության նախարարությունը ղեկավարելու է Թորոսյանը, պատասխանատվությունը կրելու է Ավանեսյանը․ համաճարակաբան -
19.01.2021 | 02:10
Ո՞վ է խախտել անժամկետ զինադադարը Լեռնային Ղարաբաղում. Regnum -
18.01.2021 | 03:10
Առաջիկա այդ զորավարժությունը ուժի ցուցադրում է Հայաստանին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.