29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Մայիսի 17-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, տեղի է ունեցել ՀՖՖ 12-րդ տարեկան ժողովը:
Միջոցառմանը ներկա էր նաև ՈՒԵՖԱ-ի Գործկոմի անդամ, Ռուսաստանի Ֆուտբոլային միության նախկին նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն: Ժողովի ավարտից հետո ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակիցը կարճ հարցազրույց է ունեցել Սերգեյ Ֆուրսենկոյի հետ:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ արագ է զարգանում: Վերջին 10 տարիների ընթացքում շատ լուրջ ծախսեր են կատարվել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Սա ներդրում է ապագայի համար: Դուք ունեք հիանալի ակադեմիա, գերազանց ենթակառուցվածքներ, որին կնախանձեին ՈՒԵՖԱ-ի անդամ շատ երկրների ֆեդերացիաներ: Այստեղ մարզվում են ազգային և տարբեր տարիքային հավաքականները, ինչպես նաև 800 երեխաներ, որոնք կարող են խաղալ և հանգստանալ հիանալի պայմաններում: Ինչպես ՀՖՖ նախագահը, այնպես էլ գործադիր տնօրենը ջանք ու եռանդ չեն խնայել այսպիսի արդյունքի հասնելու համար: Այս ամենը, բնականաբար, գրավում է ՈՒԵՖԱ-ի ուշադրությունը, իսկ ՈՒԵՖԱ-ն էլ իր հերթին աջակցություն է ցուցաբերում ակտիվ գործունեություն ծավալող ֆեդերացիաներին»:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակը.
1. «Ռեալ» — 159.371
2. «Բարսելոնա» — 157.371
3. «Բավարիա» — 154.328
4. «Չելսի» — 140.949
5. «Մանչեսթեր Յունայթեդ» — 128.949
6. «Բենֆիկա» — 126.359
7. «Ատլետիկո» — 119.371
8. «Վալենսիա» — 113.371
9. «Արսենալ» — 112.949
10. «Պորտու» — 105.359։
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումներն են՝
«Սևիլիան» -«Վալենսիա»
«Բենֆիկան» — «Յուվենտուսը»
Հանդիպումները կմեկանարկեն այսօր՝ Երևանի ժամանակով 23:05-ին:
Այսօր՝ երևանյան ժամանակով 23.30-ին կմեկնարկի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլի «Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը:
Ըստ «William Hill» բուքմեյքերական ընկերության՝ հանդիպման ֆավորիտ է համարվում «Բարսելոնա»-ն՝ 2.40 գործակցով, մադրիդցիների հաղթանակը գնահատվում է 2.75, իսկ ոչ-ոքին՝ 3.60 գործակցով:
«Bwin» ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակի համար սահմանել է 2.40, «Ռեալի» հաղթանակի համար՝ 2.60, իսկ ոչ-ոքիի համար՝ 3.60 գործակիցները:
Արդեն հայտնի է, թե որ զույգերն են մրցելու Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլում:
Ինչպես հաղորդում է UEFA-ի պաշտոնական կայքը, «Ռեալ Մադրիդ»-ը կմրցի «Բավարիա»-ի, իսկ «Չելսի»-ն կընդունի «Ատլետիկո»-ին:
Առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 22-23-ին, իսկ պատասխանները՝ ապրիլի 29-30-ին:
ՖԻԴԵ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակի համաձայն, Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը՝ 2812 միավորով, զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
Տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Կարլսեն — 2881
2. Արոնյան- 2812
3. Անանդ — 2785
4. Կրամնիկ — 2783
5. Կարուանա — 2783
6. Գրիշչուկ — 2777
7. Կարյակին — 2772
8. Տոպալով — 2772
9. Նակամուրա — 2772
10. Մամեդյարով -2760
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Տոպալովի հետ: Այսպիսով, Արոնյանն իր ակտիվում ունի 1.5 միավոր:
Անդրեյկին-Կարյակին պարտիան նույնպես ոչ ոքի է ավարտվել, իսկ Անանդը հաղթանակ է տարել Մամեդյարովի նկատմամբ:
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթանում է Հավակնորդների մրցաշարը. 2-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարավ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ:
Երկրորդ տուրի մյուս մրցակից զույգերը.
Տոպալով-Անանդ,
Կրամնիկ-Կարյակին,
Սվիդլեր-Անդրեյկին։
Մարտի 2-ին Երևանում մեկնարկած շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտին դեռ մի քանի տուր կա, իսկ հրաշքների բանակով այն արդեն իսկ գերազանցել է բոլոր գինեսյան ռեկորդները։ Պարզվում է, Հայաստանում այնպիսի հրաշամանուկներ կան, որ Ստեֆան Ցվայգը այժմ ուղղակի պարտավոր է սրբագրել իր «Շախմատային նովելը»՝ այնտեղ տեղ հատկացնելով մասնավորապես 11-ամյա Շանթ Սարգսյանին:
Թեպետ վերջինիս շախմատային գործակիցը ընդամենը 2027 է, ինչը Էլոյի գործակցով հազիվ համապատասխանում է ՖԻԴԵ-ի վարպետի թեկնածուի չափանիշին, սակայն Շանթը կարողացել է հաղթել Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհուն՝ Էլինա Դանիելյանին, որի գործակիցը 2467 է։ Այդպես չի լինում։
Այսինքն, սենսացիաներ միշտ էլ լինում են, սակայն երբ բոլորովին անհայտ երեխան 7-րդ տուրից հետո վաստակած միավորներով 2457 գործակից ունի, ինչը համապատասխանում է միջազգային վարպետի գործակցին, ապա դա արդեն կասկածի տեղիք է տալիս։ Դա նույնն է, որ ղազախական «Կայրաթը» Չեմպիոնների լիգայում «Բավարիայի», «Յուվենտուսի» հետ մի խմբում, 6 տուրից հետո 12 միավոր վաստակեր։
Հետևաբար, տրամաբանական է այն տեսակետը, որ այս կասկածելի «հրաշք» արդյունքները մի նպատակ են հետապնդում, օգնել լրացնել միջազգային վարպետի նորման, ինչի համար «հայ ես դու, հայ եմ ես, վախ, քու ցավը տանեմ ես» բանաձևը շատ արդյունավետ է։ Իսկ մրցաշարին 82 հայ է մասնակցում։ Մի բուռ ազգ ենք, իրար չօգնենք։
Շանթ Սարգսյանի արդյունքների ֆոնին ուղղակի խամրում են մեկ այլ հրաշամանուկի՝ 14-ամյա Հայկ Մարտիրոսյանի (2234 գործակից) նվաճումները, որը նույնպես առայժմ շարժվում է միջազգային վարպետի գրաֆիկով՝ հաղթելով Հայաստանի մեկ այլ ուժեղ շախմատիստուհու՝ Լիլիթ Մկրտչյանին (2465) և խորվաթ գրոսմայստեր Մլադեն Պալաչին (2561)։
Նշենք, որ համացանցում այս արդյունքները արդեն մի քանի օր բուռն քննարկումների տեղիք են տվել:
Չորրորդ ինքնիշխանություն
Բունդեսլիգայի 24-րդ տուրի «Ֆրայբուրգ»-«Բորուսիա» խաղից հետո, Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է.
«Հանդիպումը մի քանի պատճառներով մեզ համար բարդ ստացվեց: Կարող եմ հասկանալ այն մարդկանց հիասթափությունը, ովքեր երկրպագում էին «Ֆրայբուրգին»: Խաղացինք մի թիմի հետ, որը պայքարում է Բունդեսլիգայում մնալու համար: Մրցակիցը ստիպեց մեզ վատնել մեր ամբողջ ուժերը: Իհարկե, մեր բախտը բերեց, որ հաղթեցինք»:
Նշենք, որ «Բորուսիան» 1:0 հաշվով առավելության է հասել «Ֆրայբուրգի» նկատմամբ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.