Մարտի 2-ին Երևանում մեկնարկած շախմատի Եվրոպայի անհատական առաջնության ավարտին դեռ մի քանի տուր կա, իսկ հրաշքների բանակով այն արդեն իսկ գերազանցել է բոլոր գինեսյան ռեկորդները։ Պարզվում է, Հայաստանում այնպիսի հրաշամանուկներ կան, որ Ստեֆան Ցվայգը այժմ ուղղակի պարտավոր է սրբագրել իր «Շախմատային նովելը»՝ այնտեղ տեղ հատկացնելով մասնավորապես 11-ամյա Շանթ Սարգսյանին:
Թեպետ վերջինիս շախմատային գործակիցը ընդամենը 2027 է, ինչը Էլոյի գործակցով հազիվ համապատասխանում է ՖԻԴԵ-ի վարպետի թեկնածուի չափանիշին, սակայն Շանթը կարողացել է հաղթել Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհուն՝ Էլինա Դանիելյանին, որի գործակիցը 2467 է։ Այդպես չի լինում։
Այսինքն, սենսացիաներ միշտ էլ լինում են, սակայն երբ բոլորովին անհայտ երեխան 7-րդ տուրից հետո վաստակած միավորներով 2457 գործակից ունի, ինչը համապատասխանում է միջազգային վարպետի գործակցին, ապա դա արդեն կասկածի տեղիք է տալիս։ Դա նույնն է, որ ղազախական «Կայրաթը» Չեմպիոնների լիգայում «Բավարիայի», «Յուվենտուսի» հետ մի խմբում, 6 տուրից հետո 12 միավոր վաստակեր։
Հետևաբար, տրամաբանական է այն տեսակետը, որ այս կասկածելի «հրաշք» արդյունքները մի նպատակ են հետապնդում, օգնել լրացնել միջազգային վարպետի նորման, ինչի համար «հայ ես դու, հայ եմ ես, վախ, քու ցավը տանեմ ես» բանաձևը շատ արդյունավետ է։ Իսկ մրցաշարին 82 հայ է մասնակցում։ Մի բուռ ազգ ենք, իրար չօգնենք։
Շանթ Սարգսյանի արդյունքների ֆոնին ուղղակի խամրում են մեկ այլ հրաշամանուկի՝ 14-ամյա Հայկ Մարտիրոսյանի (2234 գործակից) նվաճումները, որը նույնպես առայժմ շարժվում է միջազգային վարպետի գրաֆիկով՝ հաղթելով Հայաստանի մեկ այլ ուժեղ շախմատիստուհու՝ Լիլիթ Մկրտչյանին (2465) և խորվաթ գրոսմայստեր Մլադեն Պալաչին (2561)։
Նշենք, որ համացանցում այս արդյունքները արդեն մի քանի օր բուռն քննարկումների տեղիք են տվել:
Չորրորդ ինքնիշխանություն
- 15:10Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել. հայտարարություն
- 12:10ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
04.05.2024 | 15:10
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.