23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Սեպտեմբերի 4-ին ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական մրցաշարում կանցկացվեն D, F եւ I խմբերի հերթական խաղերը:
Հայաստանի ազգային հավաքականը Նովի Սադ քաղաքում կհյուրընկալվի սերբերին, իսկ Դանիայի եւ Ալբանիայի թիմերը կհանդիպեն Կոպենհագենում:
Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը Ֆրանկֆուրտում կընդունի D խմբի առաջատար Լեհաստանին, որին զիջում է մեկ միավոր:
Եվրո-2016, Ընտրական փուլ
I խումբ
Սերբիա – Հայաստան՝ 22:45-ին (Երեւանի ժամանակով)
Դանիա – Ալբանիա՝ 22:45
D խումբ
Վրաստան – Շոտլանդիա՝ 20:00
Գերմանիա – Լեհաստան՝ 22:45
Ջիբրալթար – Իռլանդիա՝ 22:45
F խումբ
Հունաստան – Ֆինլանդիա՝ 22:45
Հունգարիա – Ռումինիա՝ 22:45
Ֆարերյան կղզիներ – Հյուսիսային Իռլանդիա՝ 22:45
Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը աշխարհի տասը ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ Սենթ Լուիսում անցկացված «Սինքֆիլդի գավաթ 2015» գերմրցաշարի եզրափակիչ տուրում ոչ-ոքի արեց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ: Նա ինը հնարավորից վաստակեց 6,0 միավոր և անհասանելի դարձավ բոլոր մրցակիցների համար՝ նվաճելով միանձնյա հաղթողի կոչումը:
Այսօր Մոնակոյում տեղի ունեցած վիճակահանության ժամանակ պարզվեց, որ Եվրոպական Լիգայի մրցաշարի շրջանակներում նույն՝ C խմբում են հայտնվել ազերիական «Գաբալան» և Դորտմունդի «Բորուսիան»…Ազերիական ԶԼՄ-ները ի սկզբանե պարանոիդալ հիստերիայի մեջ հայտնվեցին այն հանգամանքից, որ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մեկնել Ադրբեջան…Ինչպես և սպասելի էր պաշտոնական Բաքուն ԱՄԵՆ ԻՆՉ անելու էր և Է, որ հայազգի ֆուտբոլիստին ԽԱՆԳԱՐԻ Ադրբեջան մուտքը…Ադրբեջանի ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրները սկսեցին լուրեր տարածել, որ Բաքուն կարող է ԹՈՒՅԼ չտալ Հ. Մխիթարյանին մուտք գործել Ադրբեջան, քանի որ վերջինիս անունը զետեղված է տխրահռչակ «սև ցուցակի» մեջ, որովհետև Հենրիխը առանց սև և սպիտակ ոչխարների թույլտվության 2011 թ. այցելել է Արցախ…Չնայած, այս հաղորդագրությունը ոչ պաշտոնական էր, սակայն «Բորուսիայի» մամլո խոսնակ Սաշա Ֆլիգեն Sport1.de-ին մեկնաբանելով այս խոսակցությունները հատնել է.«Մենք հուսով ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը…Հիմա Հենրիխը մեզ համար շատ կարևոր է, քանի որ վերջին շաբաթներին ցուցադրում է գերազանց խաղ…»։
Այս խնդրին նաև անդրադարձել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ով հույս է հայտնել, որ յուրաքանչյուր խաղացող չնայած իր քաղաքացիությանը և մուտքի վիզայի ստանալու իրավունքին իրավունք ունի ելույթ ունենալ մեր մրցաշարերում…«ԱՄԵՆ ինչ կանենք, որ այդպես էլ լինի»,-եզրափակել է իր ելույթը ՈՒԵՖԱ-ի նախագահը…Ազեր-կոյունլուները ՍԱՐՍԱՓԱԾ են Հ.Մխիթարյանից…Նրանք վախենում են,որ Հենրիխն ազերիների դեմ խաղում մի քանի գոլի և գոլային փոխանցման հեղինակ կդառնա…«Գաբալան» կջախջախվի, իսկ դրա «մեղավոր ՀԵՐՈՍԸ» կլինի «Բորուսիայի» ՀԱՅԱԶԳԻ կիսապաշտպանը…Հենց այս ամենը գիտակցելով, պաշտոնական Բաքուն մինչև վերջ խոչընդոտելու է, որ Հ.Մխիթարյանը չմեկնի Ադրբեջան…«Օգտագործելու» են ամեն ինչ՝«սև ցուցակից» մինչև նավթախավիարային դիվանագիտություն…Հուսով եմ, որ Մ.Պլատինիի ելույթից հետո Բաքվի բոլոր ջանքերը ԱՊԱՐԴՅՈՒՆ կանցնեն… 7 խաղում 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ դարձած Հ.Մխիթարյանը բոլոր շանսերն ունի «Արցախյան պատերազմ» ցույց տալ ազերիներին Բաքվի մարզադաշտում…Թող այս անգամ էլ Ի.Ալիևը «ձեռքը թափահարելով» զսպի իր անդաստիարակ հոտի պահվածը, ինչպես դա եղավ Բաքվի «օլիմպիադայում», երբ Ուկրաինան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Գևորգ Մանուկյանին ալթայան մանր կճղակավորները սուլոցներով էին դիմավորում…Սակայն վերջինս միևնույն է ՀԱՂԹԵՑ…
Իսկ ՀՀ ԱԳՆ-ն ազերիների այս հիստերիկ պահվածը՝ կապված Հ.Մխիթարյանի Ադրբեջան այցելության հետ, պետք է օգտագործի ի ՎՆԱՍ Բաքվի՝ ևս մեկ անգամ ապացուցելով,թե ինչ մակարդակի ֆաշիստական սուլթանություն է Ադրբեջանը…
Գագիկ Համբարյան
http://armday.com/
Եվրոպայի լիգայի 2015-16թթ. խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքներով Դորտմունդի «Բորուսսիան» ՊԱՕԿ-ի, «Կրասնոդարի» և ադրբեջանական «Գաբալայի» հետ ընդգրկվեց C խմբում: Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, չմասնակցի «Գաբալայի» հետ արտագնա խաղին:
«Azerisport.com»-ը հաղորդում է, որ Մխիթարյանը Ադրբեջանի օրենսդրությամբ չի կարող ստանալ մուտքի վիզա, քանի որ «համարվում է այդ երկրի սահմանն ապօրինի հատած անձ», իսկ Բաքու այցելելու դեպքում, կարող է ձերբակալվել երկրի քրեական օրենսդրության 318.2 հոդվածով: 2011թ. դեկտեմբերին Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այցով եղել է Արցախում և նվերներ է հանձնել մի քանի ընտանիքների:
«Բորուսսիայի» մամուլի քարտուղարության ներկայացուցիչ Սաշա Ֆլիգեն «Sport1»-ի հետ զրույցում հույս է հայտնել, որ ադրբեջանական մամուլի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
«Հույս ունենք, որ սա ճիշտ չէ: Այժմ Հենրիխը մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է, ով հիանալի խաղ է ցուցադրում»,-ասել է Ֆլիգեն:
Հավելենք, որ «Գաբալա»-«Բորուսսիա» հանդիպումը կայանալու է երրորդ տուրում` հոկտեմբերի 22-ին, իսկ Դորտմունդում թիմերը մրցելու են նոյեմբերի 5-ին:
Տաշքենդում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
98 կգ քաշային կարգում եզրափակիչում Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մրցել է գերմանացի Օլիվեր Հասլերի հետ և 8:0 հաշվով հաղթել նրան՝ նվաճելով Աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Տաշքենդում ընթացող ըմբշամարտի հունահռոմեական ոճի 75 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը 1:0 հաշվով հաղթանակ տանելով վրացի Զուրաբ Դաթունաշվիլիի նկատմամբ, անցավ եզրափակիչ:
Նշենք, որ մինչ այս, նա պայքարից դուրս էր թողել ադրբեջանցի, ավստրիացի ու մեքսիկացի ըմբիշներին:
Եզրափակչում Արսեն Ջուլֆալակյանը կմրցի խորվաթ Նևեն Զուգաժի հետ:
https://www.youtube.com/watch?v=rXpqVh5BMDw
Բրազիլիայի հավաքականը 2014-ի Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլում 1-7 հաշվով պարտվեց գերմանացիներին, իսկ երրորդ տեղի համար պայքարում 0:3 հաշվով՝ հոանդացիներին:
Նման խայտառակ արդյունք գրանցելու պատճառով Լուիս Ֆելիպե Սկոլարին հեռացվեց Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:
Ինչպես գրում է Globo Esporte-ն, առայժմ հայտնի չէ, թե ով կփոխարինի Սկոլարիին:
Նշենք, որ Լուիս Ֆելիպե Սկոլարին Բրազիլիայի հավաքականի հետ 2002թ.ին նվաճեց Աշխարհի առաջնության գավաթը:
Մայիսի 27-ին Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին ընկերական հանդիպումը՝ Շվեյցարիայում շարունակվող մարզական հավաքի ընթացքում: Մեր թիմը 4-3 հաշվով առավելության հասավ ԱՄԷ-ի հավաքականի նկատմամբ:
Այսօր, մայիսի 28-ին, Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Կրանս Մոնտանա քաղաք և հանգրվանել «Կրանս Ամբասադոր» հյուրանոցում: Այստեղ մեր ընտրանին կմնա մինչև հունիսի 1-ը: Այս ընթացքում թիմը կանցկացնի օրական մեկ մարզում, ինչպես նաև մայիսի 31-ին՝ ժամը 20:00-ին Սիոնի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում կանցկացնի ընկերական հանդիպում Ալժիրի հավաքականի հետ:
Ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի մարզումների ժամանակացույցը՝
28.05 19:00 Կրանս Մոնտանա
29.05 19:30 Կրանս Մոնտանա
30.05 19:15 Սիոն «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտ (մարզումից առաջ տեղի կունենա Հայաստանի ազագային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը)
31.05 20:00 Ալժիր-Հայաստան հանդիպում
01.05 19:00 Մարզում
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.