21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...Բժիշկի աշխատանքի նկատմամբ երախտագիտությունը հատուկ է մեր ժողովրդին
Ճիշտ է, շուկայական հարաբերությունները շատ բան փոխեցին մեր կյանքում, բայց կան արժեքներ որոնք դեռ չեն կորսվել.
Բժիշկ ստոմատոլոգ «Ամիրդովլաթ Ամասիացի» բժշկական ինստիտուտի ստոմոտոլոգիական ֆակուլտետի վիրաբուժական ստոմոտոլոգիայի ամբիոնի դասախոս Համլետ Կարապետյանի մասին գրում են նրա հիվանդները.
«Զարմանքի խոր դրսևորումն ինձ չի լքում, երբ բժշկելու պրոցեսում տեսնում եմ Համլետ Սարգիսովիչի ինքնազուսպ, կարգապահ ու քրտնաջան առօրյան։ Այս երիտասարդն անթաքույց ջանասիրությամբ ու անսպառ էներգիայով է վարակում իր շրջապատի մարդկանց։ Բժիշկներ շատ կան, մարդիկ էլ ` անթիվ ,անհամար ,բայց նրա մարդկային ու մասնագիտական որակն նրա մարդկային կերպի անխոս վկան են : Շնորհակալություն բժիշկ, որ դուք կաք» -, ասում է Արա Մխոյանը։
Յուրա Գաբրիելյանը բժիշկ Կարապետյանին գիտի վաղուց և ասում է, որ դրական կարծիք ձևավորվել է ծանոթության առաջին իսկ օրից. «Խելացի մարդու, գիտելիքներով հարուստ բժշկի ու հպարտ քաղաքացու կեցվածքը չէր կարող չկողմնորոշել դեպի նրա ինքնատիպ անձը:Լինելով մասնագիտությամբ ատամնաբույժ նա հիանալի տիրապետում է ընդհանուր բժշկությանը, թերապիայի կլինիկային, ինչը նրան հնարավորություն է տալիս բժշկական օգնություն ցուցաբերելու նաև շրջապատի բնակիչներին»։
Նաիրա Մովսիսյանը արվեստագետ է. «Ես ձեռք բերեցի ոչ միայն լավագույն բժիշկ, լավագույն մասնագետ, որն ապահովվում է իմ հիանալի ժպիտը և առողջ ատամնաշարը, թե բեմում, թե առօրյա կյանքում` ինձ հնարավորություն տալով չընկճվել, այլև ճանաչեցի հրաշալի մի անձի, որը ոչ միայն իր գործին է քաջագիտակ, այլև ունի բացառիկ հետաքրքրություն մտավոր կյանքի և արվեստի նկատմամբ։ Մեր օրերում գնալով ավելի հազվադեպ են հանդիպում մարդիկ և որոնք մեզ`արվեստագետներիս հավատ և հույս են ներշնչում, որ դեռ կան արվեստն ու գեղեցիկը գնահատողներ»:
Դպրոցին առնչվող youtube-ում հայտնված վերջին երկու տեսահոլովակների մասին այսօր խոսել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը և հոգեբան Ռուբեն Պողոսյանը: Նրանք քննարկեցին մանկավարժի դերը և աշակերտ -մանկավարժ հարաբերության առանցքային խնդիրները : Երկարամյա մանկավարժական փորձ ունեցող Անահիտ Բախշյանը այն կարծիքին է, թե հատկապես մանկավարժության մեջ շոշափելի էայս բանաձևը` եթե սեր ես տալիս՝ սեր ես ստանում, եթե բռնություն ես կիրառում՝ ստանում ես քաղաքացիներ, որոնք հասարակության համար դառնում են պատուհասներ։ Պետք է պաշտպանել երեխայի արժանապատվությունը և նրա հետ համագործակցել որպես գործընկեր։ Մանկավարժի հմտությունը կայանում է նրանում, որ ներթափանցի երեխայի հոգու խորքը: Պետք է բացահայտել յուրաքանչյուր երեխային յուրովի: Երեխան պետք է լինի սիրված, պաշտպանված, ընդունված, հոգատարությամբ շրջապատված:
Սերունդն է հասարակության հայելին: Հասարակություն, որտեղ գերակշռում է բռնությունը, նյութականը, կեղծիքը: Ըստ նրա` դպրոցում պետք է աշխատեն մանկավարժներ, ովքեր առաջին հերթին երեխայի արժանապատվությունն են գնահատում և երբեք չեն փորձում այն նսեմացնել:
Անահիտ Բախշյանի խոսքով` խորհրդային մանկավարժությունը և այսօրվա մանկավարժությունը շատ են տարբերվում իրարից, անգամ իրարամերժ են:
Ըստ պարոն Պողոսյանի` ուսուցիչը մարդ է, ով դաստիարակում ու կրթում է: Գիտելիք կարելի է ձեռքբերել,այնինչ մարդուն պետք է դաստիարակել: Դպրոցը մանկավարժի համար պետք է լինի մի լաբորատորիա, որտեղ նա պետք է ստեղծագործի: Մանկավարժը պետք է ռենտգեն աչք ունենա, որպեսզի կարողանա հասկանալ երեխայի ներաշխարհը , պետք է լինի նրա համար խորհրդատու և փորձի լուծել նրա խնդիրները: Չի կարելի ստեղծել մրցակցություն: Երեխային պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա: Սակայն չպետք է մոռանալ այն մասին, որ առաջին պատասխանատուն տնօրենն է: Նա է որոշում ինչպիսի կադրեր ընդունել: Իսկ այսօր տնօրենը մի մարդ է, ով ձեռնտու է ինչ- որ մի իշխանության: Պետք չէ փնտրել մեղադրյալի աթոռ և անմիջապես գնալ կտրուկ քայլերի:
Բախշյանը մեղադրում է Մանկավարժական համալսարանին։ Նա կարծում է, որ Մանկավարժական համալսարանը պետք է փակվի:
Իսկ հարցին` թե համալսարանի իրավաբանն արդյո՞ք իրավաբան է, տիկին Բաշխյանն ասաց .« իսկ մեր պետությունը պետությո՞ւն է, համակարգային խնդիրներ են, ինչպիսին համակարգն է, այնպիսին մանկավարժությունն է , կրթությունն է, իրավաբանությունն է …»:
«Արա Աբրահամյանը պարտավոր չէ… Արա Աբրահամյանը մեկն է այն բազմաթիվ հայերից, ովքեր համախոհների հետ հասարակական կազմակերպություն են ստեղծել՝ պարտավոր չլինելով ինչ որ բան անել»,- նման արտահայտություններ ՌՀՄ նախագահն արդեն մեկ անգամ չէ, որ կրկնում է, սակայն ոչ ոք, ըստ էության, չի տեսնում, թե ինչ է իրականում թաքնված «պարտավոր չէ» -ի հետևում:
Արա Աբրահամյանը օրեցօր ավելի է շեշտում իր որևէ բան անելու «պարտավոր չլինելը», որովհետև նա իրականում այլևս ի վիճակի չէ որևէ բան անել… քանի որ արդեն գրեթե սնանկ է: Իհարկե՝ իր չափանիշներով։
Արդեն բավականին ժամանակ կարելի է նկատել, որ Արա Աբրահամյանի անվան տակ, «բարեգործությունների» հետևում ուրիշ մարդիկ են, տարբեր մրցանակաբաշխությունների ժամանակ տրվող մրցանակների գումարը ոչ թե Աբրահամյանի գրպանից է դուրս գալիս, այլ ՌԴ-ի մյուս մեծահարուստների, պարզապես Ռուսաստանի Հայերի միության, Հայկական համաշխարհային կոնգրեսի նախագահը կարողանում է այնպես անել, որ իր անունը շեշտվի, իսկ գումար տվողը մնում է ստվերում:
Աբրահամյանի ֆինանսական դրության հետևանք կարելի է համարել, որ նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի տեղում սկսված շինարարությունը ձգվեց արդեն որերորդ տարին և ավարտվեց նրանով, որ նա ստիպված եղավ այն վաճառել ՌԴ մեկ այլ մեծահարուստի` Սամվել Կարապետյանին:
Երևանցիներն արդեն հույսները կտրել էին, որ այդ շինության դռները երբևէ կբացվեն, բայց հիմա կարելի է վստահ լինել, որ շուտով մայրաքաղաքի սրտում գտնվող շենքը վերջապես ավարտուն տեսքի կբերվի, քանի որ Կալուգայի Սամոն, ի տարբերություն, Աբրահամյանի, ֆինանսական լուրջ ճեղքվածք չունի։
Իհարկե, պետք չէ առանձնապես մտահոգվել Արա Աբրահամյանի ֆինանսական վիճակով, ֆինանսական դժվարությունները դեռ չի նշանակում, թե նրան արդեն կարելի է դասել աղքատների շարքը. հնարավոր է, որ Աբրահամյանը ժամանակի հետ դուրս թռնի Ռուսաստանի մեծահարուստների շարքերից, սակայն ասել, թե նա տեղ կզբաղեցնի շարքային ռուսաստանաբնակների ցանկում, իրական չէ:
«Նաիրի» բժշկական կենտրոնի աշխատողները հայտնվել են ծանր կացության մեջ: Նախկին «Լեչկոմիսիայի» հիվանդանոցը, որի սեփականատերը Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն է, Հայաստանում ամենաէլիտար հիվանդանոցի համարումն ունի: Հավանաբար, հենց այդ համարումն նպաստել է կենտրոնի անձնակազմի` անհեթեթ վիճակում հայտնվելուն:
Բանն այն է, որ «Նաիրի» բժշկական կենտրոնի աշխատակիցներն այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա կլինեն ` իտալացի երգիչ Ալ Բանոյի համերգին, վճարելով 50 հազար դրամ: Ալ Բանոն համաձայնվել է համերգ տալ Հայաստանում` ողջ հասույթը նվիրելով քաղցկեղով հիվանդ երեխաների «Նվիրիր կյանք» անունը կրող բարեգործական հիմնադրամին:
«Նաիրի» բժշկական կենտրոնի աշխատողները վատ վիճակում են հայտնվել ոչ թե Ալ Բանոյի համերգի, այլ այն պատճառով, որ նրանց պարտադրվել է բարեգործական համերգին մասնակցել` տոմսերի համար վճարելով սահմանված 50 հազար դրամը: Այս պարտադրանքի հարցում, հավանաբար, որոշակի դեր է խաղացել այն, որ համերգն անցնում է ՀՀ նախագահի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Դժվար է ասել` առաջին տիկինը տեղյա՞կ է պարտադրանքից: Հնարավոր է, հաշվի առնելով, որ համերգն անցնում է նախագահի տիկնոջ հովանավորությամբ, նախարարի մակարդակով է կարգադրվել իրացնել տոմսերը։ Մանավանդ որ, գումարը ոլորտից դուրս չի գալու, իսկ գուցե Քուշկյանին իջեցված հրահանգի պատճառո՞վ են տուժել նրա աշխատողները:
Ինչևէ, եթե մեր բժիշկները մի քիչ վճարունակ լինեին, կարող էին, թերևս, միայն ափսոսալ ոչ թե գումարը, այլ, որ համերգը հերթական «դուրսգրված» երգչին է մատուցում ։
Լ. Ե.
Գեղարքունիքի մարզը «շահել» է ՄԱԿ-ի ծրագրերից մեկը, ըստ որի՝ Գեղարքունիքի մարզի դպրոցների առաջինից — չորրորդ դասարանցիներին չորս տարի անընդմեջ, իբրև թե անվճար` օրը մեկ անգամ ճաշելու համար սնունդ է հատկացվում:
Սակայն ծրագիրն իրագործելու ճանապարհին բացահայտվում է, որ ծրագրի մեծ մասը պետք է իրականացվի ծնողների կողմից ու նրանց հաշվին:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ՄԱԿ-ի կողմից տրամադրվել է ալյուր, ոլոռ և ձեթ, որոնց մեծ մասը, երբ տեղ է հասել, պարզվել է, որ այլևս պիտանի չէ օգտագործման համար:
Սակայն դպրոցի տնօրեններին հրահանգված է ամեն կերպ կոծկել այդ փաստը, և այժմ ծնողներին փորձում են պարտադրել գումար հավաքել` անհրաժեշտ մթերքներ, սպասք և անգամ կաթսաներ գնելու համար:
Որևէ մեկը հաշվի չի առնում, որ դպրոցների մեծ մասը չունեն տարրական պայմաններ այդ ամենը կազմակերպելու համար:
Ըստ այդ ծրագրի՝ տեղում պետք է թխել հաց և բաժանել երեխաներին։ Երևի թե որևէ մեկին չի էլ հետաքրքրում, արդյոք անորակ ալյուրով թխված հացը անհրաժե՞շտ է նրանց, դրա փոխարեն նրանցից պահանջում են ապահովել անգամ հաց թխելու վառարանները:
Որոշ դպրոցներում արդեն սկսել են իրականացնել ծրագիրը։ Սակայն կան դպրոցներ, որտեղ անհամաձայնություններ են առաջացել դպրոցի տնօրինության և ծնողների միջև:
Վերնիսաժը եւ կենդանիների շուկան Երեւանի կազմակերպված առեւտրի այն վայրերն են, որտեղ ՀԴՄ ունենալ չի պահանջվում։ Եւ իրոք, ասենք, մարդն իր համար փորագրում է եւ իր ձեռքի գործը մի քանի կոպեկով վաճառում է. ի՞նչ ՀԴՄ։ Իհարկե, տարածքը «նայողներին» նկարիչներն ու արծաթագործները փող տալիս են`սեղանիկից օրը 500 դրամ։
Նրանց եկամուտի հիմնական աղբյուրը տուրիստներն են, եւ, հատկապես հայրենասեր սփյուռքահայերը։ Նրանք են «Մասիսների», կավե նուռի, «սատանի քարից» պատրաստված խաչքարերի հիմնական սպառողն ու սիրահարը։ Սեղանիկների արանքով տուրիստն անցնում է կրիայի արագությամբ, որովհետեւ հայրենիքի խորհրդանիշներին նայելուց բացի անընդհատ ստիպված է աչքը ոտքի տակ գցել։ Եթե ոչ՝ անմիջապես պատժվում է` բերանքսիվայր ընկնելով քարուքանդ ասֆալտին։ Եթե առեւտուր անելուց հետո է ընկնում, արծաթագործները վազում են եւ առաջին օգնություն են ցուցաբերում սփյուռքահայ բարեկամին։ Եթե ոչ՝ թարախ հայացքով հետեւում են, թե ոնց է վերջինս ոտքի կանգնում, տնքտնքալով ու Վերնիսաժի տերերին ու էս քաղաքն անիծելով` շարունակում ճանապարհը։ «Պատահել է, որ ընկել ոտ ու ձեռ են ջարդել, գլուխն են գետին խփել, — ասում է Արմեն անունով վերավաճառողը, — մի անգամ մի պարսկահայ տատիկ ընկավ ու վեր կենալով ասաց՝ ես պարսկահայ չեմ, պարսկահավ եմ, գետնին չեմ նայում»։
Մերոնք՝ երեւանյան անտերության սովոր, ավելի զգոն են եւ հազվադեպ են վայր ընկնում։ «Էդքան փող են աշխատում ստեղ, դժվա՞ր ա, տարածքը մի քիչ բարեկարգեն, ամոթ ա, չէ՞, վերնիսաժը մեր դեմքն ա», — ասում է անցորդներից Մարինե Բաղրամյանը՝ ցույց տալով նախկին շատրվանի փոխարեն վեր խոյացող ժանգոտ մետաղակույտը։ Եվրոպական բոլոր քաղաքներում էլ կան մեր Վերնիսաժի նման տեղեր։ Դրանք սովորական փողոցներ չեն, այլ տվյալ քաղաքի ոգու, բարքերի, մշակույթի «խտացումներ», որոնց նկատմամբ հաճախ հատուկ մոտեցում կա։ Օրինակ, մի տարի առաջ Մոսկվայի փիս քաղաքագլուխ Լուժկովը քշեց Արբատից փողոցային նկարիչներին, բուկինիստներին եւ երաժիշտներին։
Հետագայում նրանց վերադարձնելու համար նկարչական 60 ստենդ եւ սեղանիկներ տեղադրեցին հին Արբատում՝ գիտակցելով, որ այն մայրաքաղաքի գլխավոր տուրիստական վայրն է։ Մեր Վերնիսաժում առայժմ միայն նոր սրճարաններ են տեղադրվում Կոկա-կոլայի ձրի զոնթիկներով, ձեթի եւ էժանագին պեռաժկու հոտով։ Ի դեպ, այդ սրճարանների պլաստմասսայե աթոռները այստեղ թափառող տարեց մարդկանց համար հաճախ զուգարանի դեր են կատարում։ Հնարամիտ տատիկներն ու պապիկները նստում են այդ աթոռներին, հագեցնում բնական պահանջը եւ արագ հեռանում։ Մատուցողները չեն էլ հասցնում նկատել նրանց աթոռների տակից թափվող հեղուկը։ Ամառը միզողներից մեկին «բռնացրի» այդ գործի վրա։ Նա հրճվեց՝ իր «շուստրիությունից» գոհ. «Լավ եմ անում, աղջիկ ջան, թող տուալետ սարքեն։ Չեն սարքում, ես էլ սենց կանեմ»։ Վերնիսաժի տարածքի վարձակալ «Նավասարդյան» ՍՊԸ –ի գործադիր տնօրեն Կարեն Պապիկյանը հարցերիս պատասխանելիս միեւնույն բառերը կրկնում է տարբեր հերթականությամբ. «Քաղաքապետարանի ծրագիրը կա։ Մյուս տարի վերնիսաժը վերանորոգվելու է, շատ գեղեցիկ ձեւով, էդ ծրագիրը կա, էսքիզը կա, վերանորոգվելու է, շատ գեղեցիկ»: «Հնարավոր չէ՞ր էսքան ժամանակ բարեկարգել», — հարցնում եմ: Պատասխան. «Չէ, դա հատուկ ծրագիր է»: «Քանի՞ մարդ պետք է դեռ ոտքը ջարդի»։ «Եթե անցել է 15 տարի, տունը պետք է նորոգվի՞, թե ՞ չէ»: «Ի՞նչն է պատճառը, որ չեք բարեկարգել մինչեւ հիմա։ Եկամուտնե՞րն են քիչ»: «Ծրագիրը կա, սպասում ենք՝ տարին բացվի, սարքում ենք շատ գեղեցիկ տեղ, թազա ծաղիկներով, վարդերով, բաներով, Պուշկինի այգուց գեղեցիկ է լինելու»: Կարեն Պապիկյանի խիստ հայկական լավատեսությանը չհավատացինք եւ պարզաբանումների համար դիմեցինք քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Անժելա Մարտիրոսյանին։ Նա խորհուրդ տվեց Վերնիսաժի հետ կապված հարցերով դիմել Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին, որը, ինչպես հայտնի է, խրոնիկական հեռախոսաֆոբիա ունի։ Նա այս անգամ էլ չարձագանքեց զանգերին, եւ Անժելա Մարտիրոսյանը խոստացավ նրա հետ հանդիպում կազմակերպել մյուս շաբաթ։
Սյուզան Սիմոնյան
ԿԳ նախարարության հատուկ կրթության բաժինը հատուկ վերաբերմունքի կարիք ուներ։ Կառույցի արդեն նախկին ղեկավար Նուրիջան Մանուկյանը ոչ միայն չէր տիրապետում իրավիճակին, այլև իր անհեթեթ քայլերով, ավելի ճիշտ քայլեր չանելով` ավելի էր խճճում իրադրությունը։
Իրոք, բարդ ու բազմաթիվ խնդիրներով լեցուն կրթական համակարգը, նամանավանդ հատուկ դպրոցներում տեղի ունեցած վերջին սկանդալային դեպքերից ու խայտառակ բացահայտումներից հետո թոշակի տարիքի հասած ղեկավարի ուսերին թողնելը ոչ միայն ճիշտ չէր, այլև անթույլատրելի էր։
ԿԳ –ում դա բացատրում էին քաղծառայողի կարգավիճակով, ասել կուզի` չինովնիկն իր գործը անում է, թե ոչ, ձրի աշխատավարձ պիտի ստանա ու հայկական մենթալիտետի համաձայն` ձգի մինչև ժամկետի ավարտը, սակայն սա այլ խոսակցության թեմա է։
Այս պահին Մանուկյանն արդեն թոշակառու է, և խնդիրն այլ է. մեր ունեցած տեղեկությամբ` նրա փոխարեն պաշտոնը ստանձնել է Կարինե Ալեքսանյանը։
Արդեն ասացինք, որ հատուկ կրթության ոլորտը միշտ էլ հատուկ ուշադրության կարիք է ունեցել. Մանուկյանին թոշակի ուղարկելուց հետո, տրամաբանական էր, որ նրա տեղը կզբաղեցնի երիտասարդ, գործունյա, ոլորտին տիրապետող մեկը։
Երեկ ԿԳ –ից մեզ ասացին, որ հանրակրթության վարչությունը կառուցվածքային փոփոխության է ենթարկվել։ Ներկայումս նախադպրոցական բաժինը համակարգում է Իդա Սարգսյանը, իսկ դպրոցականը` որի մեջ ներառել են նաև հատուկ կրթությունը` Կարինե Ալեքսանյանը։
Վերջինս նախկին ուսուցիչ է,սակայն մեր ունեցած տվյալներով` ոչ սովորական. նա նախարար Աշոտյանի ուսուցիչն է եղել։
Մրցույթը, որը պիտի որոշի այս պաշտոնը զբաղեցնողին, դեռ չի հայտարարվել և հայտնի էլ չէ, թե երբ է կայանալու։
«Քանի՞ տարեկան է տիկին Ալեքսանյանը» հարցին ԿԳ-ի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը կատակեց. «Մի՞թե կնոջ տարիքը հարցնում են»։
13-րդ երաժշտական հատուկ դպրոցի տնօրեն Սամվել Երանյանը լավ երգում է: Այդ պատճառով դաշնակցական ընկերները նրա մականունը Սմբուլ են դրել: Բայց այն, թե ինչ կատարվում է դպրոցում, հազիվ թե կապ ունի երգ-երաժշտության, ներդաշնակ կրթության, ըստ ամենայնի, նաև ՀՅԴ-ական տնօրեն Սմբուլի հետ:
Մայիսի 13-ին գլխուղեղի ցնցումով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 13-րդ գիշերօթիկ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի Անի Ավագյանը: Ճակատին հասցված հարվածից աղջիկը մասնակիորեն կորցրել էր հիշողությունը և մորը չէր ճանաչում։ Հիվանդանոցից դուրս գրվելիս աղջիկն ինձ պատմեց, որ դպրոցի փոխտնօրեն «ընկեր Վարդերեսյանն» է իրեն «խփել»՝ թևից կոպտորեն քաշել և գլուխը հարվածել պատին: Փոխտնօրեն Նարինե Վարդերեսյանը կտրականապես ժխտեց սա: Ասաց, որ երեխան, հավանաբար, դասարանցիների հետ խաղալիս վայր է ընկել և վնասել է ճակատը։ Անիի ծնողները դիմեցին ոստիկանություն։ Երբ քննիչները հարցեր էին տալիս երեխային իր հետ կատարվածի մասին, նա չէր պատասխանում, պարփակվում էր իր մեջ։ Անգամ հոգեբանը չօգնեց։ Նրա հետ Անին մի անգամ խոսեց, հետո հրաժարվեց հանդիպել: Աղջիկը Վարդերեսյանի անունը լսելիս սարսափ և սթրես էր ապրում, իսկ կարմիր գույնից վեր էր թռչում։ Ծեծի օրը Վարդերեսյանը կարմիր շորով էր։ Ոստիկանները գնացին-եկան, և մի քանի ամսից գործը փակեցին։
Երևի այլևս չէինք անդրադառնա այս պատմությանը, եթե անսպասելի արձագանք չստանայինք 13-րդ հատուկ դպրոցի նախկին ուսուցչուհի Արմենուհի Ղազարյանից, որը մինչ այդ 10 տարի դասավանդել է Չարենցի անվան դպրոցում: Նա պատմեց, որ 13-րդ հատուկ դպրոցում 10 ամիս աշխատելով` ականատես է եղել երեխաների խոշտանգումներին, ուսուցիչների տգիտությանը, անառողջ բարքերին և այլ հանցավոր երևույթների։ Մի քանի անգամ փորձել է բողոքել: Մի անգամ նույնիսկ դասասենյակներից մեկում ցուցանակ է կպցրել` վրան փոխտնօրեն Վարդերեսյանի տառասխալները` «մայտան, հույթ, հույր»: «Ես էդ բառերը գրեցի և սև գիծ քաշեցի վրայից: Դրանք փոխտնօրենը հաճախ էր օգտագործում, բայց ոչ մի բանասեր չէր ուղղում նրան: Բա~ որ մի անգամ ասաց` «Գիքորի անեկդոտի նման»: Բացատրեցի, որ Գիքորը անեկդոտ չէ», — պատմում է հայոց լեզվի մասնագետ, ըմբոստ ուսուցչուհի Արմենուհի Ղազարյանը: Այս վարքի միակ արդյունքն այն եղավ, որ տնօրեն Երանյանը հրաժարվեց երկարացնել նրա պայմանագիրը` համարելով, որ քաղաքի լավագույն կրթօջախներից մեկում` Չարենցի դպրոցում աշխատած մասնագետը չունի հատուկ դպրոցի դաստիարակից պահանջվող գիտելիք: Իրական պատճառը, ըստ մանկավարժի, «կլյաուզնիկի» և վտանգավոր մարդու համբավն էր, որ ինքը ձեռք էր բերել անմարդկային պատիժների և տգիտության դեմ պայքարելիս: «Մի ցերեկային դաստիարակ ունենք` Մուշեղյան Մարիամ: Բուֆետի շեֆի բարեկամուհին է: Նա կարող էր երեխային 4 ժամ կանգնեցնել մի ոտքի վրա: Մի երեխա կար, երբ որ գրիչ տվեցի, որ տնայինները գրի, տեսնեմ` ձեռքերն ամբողջ արյունի մեջ կորած են: Հետո ինքս ականատես եղա, թե ոնց էր Մուշեղյան Մարիամը քանոնի հարվածներով երեխայի ձեռքերը ծակում»: Ոչ միայն ձեռքերը, այլև լեզուն են ծակում, երբ երեխաները շատ են խոսում դասի ժամանակ: Ինքը`փոխտնօրեն Վարդերեսյանը, ծեծի իր մեթոդն ունի: Քանի որ փոքրամարմին է և կարճահասակ, ֆիզիկական միջամտության ժամանակ զոռ է տալիս ոտքերին: «Ես ինքս եմ տեսել, թե ոնց ա քաշում, ոտերով խփում երեխեքին»: Պատիժների ձևերից էր նաև զուգարան չթողնելը: Մի անգամ տղաներից մեկին այնքան երկար են ստիպել բնական կարիքը զսպել, որ նա միզել է անմիջապես դասարանում: «Ես փորձել եմ ներս մտնել, Մուշեղյանը չէր թողնում: Զանգել եմ ծնողին, ասել եմ`երեխային շոր բեր», — պատմում է Արմենուհի Ղազարյանը: Վախը մանկավարժական գլխավոր մեթոդն է: «Մի հատ ձայն ենք լսել, կգամ, կսատկացնեմ»,- հաճախ ասել է փոխտնօրեն Վարդերեսյանի ընկերուհին` Մարիամ Մուշեղյանը և դասի ժամանակ բարձրացել ընկերուհու կաբինետ` սուրճ խմելու: Արմենուհի Ղազարյանը հաճախ է ընդվզել, բայց տնօրեն Սամվել Երանյանին ուղղակի հնարավոր չէր հանդիպել: Դաշնակցության գործերով տարված` նա հաճախ է բացակայում դպրոցից: «Ես տնօրենին մեկ ինձ ընդունելու պահին եմ տեսել, մեկ ազատելու, երբ ասացի, որ բողոքելու եմ»: Ծնողները հազվադեպ են դժգոհություն հայտնել: Նրանք հիմնականում անապահով խավից են և գոհ են արդեն իսկ նրանով, որ երեխան հատուկ դպրոցում սնվում է և տանիք ունի: Ով էլ որոշել է այնուամենայնիվ պաշտպանել զավակին, ուղղակի վերցրել է փաստաթղթերը, և ինչպես Անի Ավագյանի մայրը` Հասմիկ Ավագյանը, տարել է ուրիշ դպրոց:
Սյուզան Սիմոնյան
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման հենց սկզբից հավաստիացնում էր, թե ամեն ինչ անելու է տնտեսվարող սուբեյկտների համար հնարավորինս բարենպաստ դաշտ ստեղծելու համար: Եվ ահա սեպտեմբերի 24-ի նիստում գործադիրը հավանություն տվեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում, ՀՀ մաքսային օրենսգրքում և ՀՀ ևս 14 օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների փաթեթին: Այս փոփոխություններով լիցենզավորման գործընթացը պարզեցվել է, հեշտացվել։ Տնտեսվարողներին հնարավորություն է տրվել լիցենզիա ստանալու համար փաստաթղթեր ներկայացնել էլեկտրոնային եղանակով, ինչի շնորհիվ նույնիսկ հեռավոր մարզերի բնակիչները կարող են առանց ավելորդ բարդությունների լուծել իրենց հարցերը:
«Առաջարկվող փոփոխությունների համաձայն` ներկայումս գործող 169 (157 բարդ և 12 պարզ) ընթացակարգով տրամադրվող լիցենզիաների փոխարեն սահմանված են 96 ընթացակարգով տրամադրվող լիցենզիաներ (84 բարդ, 12 պարզ)»,- այսօր հրավիրած ասուլիսում ներկայացրին ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ու կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:
Դեռ կառավարության նիստի ժամանակ խոսելով օրենսդրական փոփոխությունների մասին` Տիգրան Սարգսյանն ասել էր. «Այժմ խիստ կրճատելով արտոնագրվող գործունեության թիվը` կրճատում ենք կոռուպցիոն ռիսկերը, պակասեցնում բյուրոկրատական քաշքշուկը»: Այսօր, երբ խոսեցին այն մասին, թե հիշյալ փոփոխությունները որքանո՞վ կարող են նպաստել կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ՀՀ ֆինանսների նախարարը տվեց բավական հետաքրքիր պատասխան. «Եթե քառասուն տոկոսով նվազեցրել ենք, հետևաբար կոռուպցիան էլ քառասուն տոկոսով նվազած կլինի»: Ասել կուզի` ոլորտում 100 տոկոսանոց կոռուպցիա կա՞ր։ Նույն կերպ նախարարը շեշտեց նաև փաստաթղթերի հանձնման էլեկտրոնային եղանակի ներդրումը` ասելով, որ որքան մարդկային շփումը զրոյացվի, այնքան կոռուպցիոն ռիսկերը կպակասեն:
Ի՞նչ է ստացում: Դուրս է գալիս, որ թե´ վարչապետը, թե´ ֆինանսների նախարարը բացեիբաց խոստովանում են, որ պետական մարմինների հետ շփումը, կոնկրետ դեպքում` լիցենզավորման գործընթացը կազմակերպված է բացառապես կոռուպցիոն մեխանիզմների վրա: Եթե լիզենզավորման գործընթացը քառասուն տոկոս կրճատելով` ՀՀ կառավարությունը քառասուն տոկոսով կրճատում է նաև կոռուպցիան, նշանակում է նույն կառավարությունը դեռ մնացած 60 տոկոս կոռուպցիայի ծավալվելու համար լայն դաշտ է թողել. լիցենզիա այժմ կարելի է ստանալ` կառավարության կայքէջ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով: Նույն տրամաբանությամբ, եթե մարդկային շփումը բացառելու ճանապարհով է միայն հնարավոր կանխել կոռուպցիան, ապա ստացվում է, որ Հայաստանում պետական մարմինների հետ շփումը այլ բան չի կարող նշանակել, քան կոռուպցիայի մասնակից դառնալ:
Հայաստանում տարբեր միջազգային կազմակերպություններ զբաղվում են հակակոռուպցիոն գործունեությամբ, փորձում օգնել մեր երկրին` ձերբազատվելու դրանից: ՀՀ վարչապետի և ֆինանսների գլխավոր պատասխանատուի անկեղծ խոստովանությունները երևի թե կօգնեն այդ կազմակերպություններին` հասկանալու Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի անհնարինության իրական պատճառները:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Հ. Գ . ի դեպ այսուհետ լիցեզիաներ չեն պահանջվելու գարեջրի արտադրություն , անասնաբուժություն, հրագործական ապրանքների արտադրություն` ներմուծում և առևտուր, նաև գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն կազմակերպելիս։
Զանգահարի´ր քո ուսուցչին ու շնորհավորիր, թող նա իմանա, որ հիշում ես իրեն։
Ես խոնարհվում եմ բոլոր իսկական ուսուցիչների անձնվիրության առջև, ցավոք, նրանք հին սերնդից են ու վատառողջ: Առողջություն եմ ցանկանում, ու որ աշակերտները նրանց հիշեն գոնե էս օրը:
Ուսուցիչն ինձ համար սրբություն է եղել, ինձ տատս է էդպես դաստիարակել, նա համարում է, որ ուսուցիչն ու բժիշկը ամենաանձնվեր մարդիկ են, լավ մարդիկ են: Տատս ամեն տարի ուսուցչի օրվա նախօրեին շերտավոր գաթա էր թխում, էն, նրանցից, որ քառակուսի խաչուփաչվում էին խաչապուրու պես, բայց փոքր ավելի: Կարագով թխված, հալալ, տնական շերտավոր գաթա: Ու ես դեղձի երեք լիտրանոց կոմպոտների հետ տանում էի դպրոց` ուսուցիչներիս հյուրասիրելու:
Մենք` աշակերտներով, առանց որևէ մեկի պարտադրանքի, տոն էինք կազմակերպում նրանց համար, որովհետև սիրում էինք նրանց, ու նրանք էլ մեզ էին սիրում: Երբ փոքր էի, տատս պատմում էր նախապատերազմյան ու հետպատերազմյան ուսուցիչների մասին, թե ինչպես էին նրանք ձմռանը հեռու գյուղերի աշակերտներին պահում իրենց տներում, միայն թե նրանք դպրոց հաճախեն, կրթություն ստանան: Էդ տարիներին ուսուցիչներն իրոք հրաշք են եղել… Տատս ասում է, որ էնքան էին նրանք պաշտված, որ նույնիսկ մեր մտքով էլ չէր անցնի, որ նրանք կարող են զուգարան գնալ, ուտել, քնել…
Նրանց ասած ամեն խոսքը ճշմարտություն էր աշակերտների համար: Ու եթե միայն սովետական կեղծ արժեքային համակարգը չխցկվեր դպրոց, մենք հիմա կունենայինք շատ լավ հասարակություն, որովհետև ուսուցչի խոսքը ուժ ուներ, ցանկացած PR-ից էլ լավ էր ներազդում, ու էդ խոսքը շատ ժամանակ բարբառում էր կոմունիստական զիրթուզիբիլ, որից ազդված մարդը զոմբիանում էր: Բայց դա, միևնույն է, չէր խանգարում ուսուցչի վեհ կերպարի ընկալմանը, չի խանգարում նաև այսօր, քանի որ ուսուցիչն ինքն էր էդ տարիներին հավատում կոմունիզմի արդարությանն ու հաղթանակին: Կար գաղափարական կորիզ, ինչը չկա այսօր մեր դպրոցների ուսուցիչների մոտ: Որտեղի՞ց լինի:
«Երկիրը չգիտես ինչ է, ով է ղեկավարում, անպատժելիությունը ոմանց դեգրադացնում է, ոմանց խեղճացնում ու ստրկացնում, չգիտես ի՞նչ սովորեցնես աշակերտին, ո՞րն է այսօրվա գաղափարախոսությունը, ո՞րն է մարդկային արժեքը համարվում մեր օրերում, ո՞ւր ենք գնում մենք ի վերջո…»: Էսպես մտածում են մտածող ու գիտակցաբար էդ մասնագիտությունն ընտրած ուսուցիչները: Մյուսները, որ ուղղակի դիպլոմ ունեն ու իրենց գործն են անիծում, ովքեր ատում են աշակերտին` որպես տհաճ զգացողություններ առաջացնող օբյեկտի, ներվայնացնում են, հունից հանում, իրենք էլ են հունից դուրս գալիս, մտածում են. «Ի՞նչ փող են տալիս յանի ինձ, որ ես դեռ մի բան էլ սովորեցնեմ: Ավելի լավ է ինձ ու ինձ ուսուցիչ խաղամ՝ ճնշեմ, ստորացնեմ, թեմայից շեղեմ, անարդար գնահատեմ, ամեն ինչ անեմ, որ ամեն օր ձեզնից ինչքան հնարավոր է քչերը ներկա լինեն դասերին, որովհետև դուք իմ չկայացած երազանքների վկաներն եք, ու ես չեմ ուզում ձեզ տեսնել»:
Վաղուց մեր մանկավարժական բուհերում մանկավարժներ չեն պատրաստում, լավագույն դեպքում՝ միայն առարկաների մասնագետներ: Վաղուց ժամանակն է մանկավարժական, ինչպես նաև բժշկական (սրանք իրոք էն ոլորտներն են, որ չի լինի առանց գործը սիրելու ու նվիրումի աշխատել, այլապես գռդոն է ստացվելու) բուհերում մտցնել պսիխո-հոգեբանական փորձաքննություն, ես կասեի` նույնիսկ ստեղծել ինչ-որ թեսթեր, որոնց միջոցով հնարավոր լինի պարզել մարդու գոնե տեսակը՝ կարո՞ղ է նա լինել բժիշկ կամ ուսուցիչ: Ու նոր հետո թույլատվություն տալ` քննություններին մասնակցելու:
Ու էս փսիխոն պետք է մասնագիտական քննություններից կարևոր լինի: Բայց դե համ ասում եմ, համ էլ մտածում` էդ քանի՞ անաչառ էքսպերտ կգտնվի մեր ապականված բարքերով երկրում, ուր ամեն 5-րդը, իմ անձնական հետազոտության արդյունքներով համ կաշառք է տալիս, համ վերցնում:
Ուսուցիչներ են պատրաստում պետք եկածից շատ ավելին: Ո՞ւմ է դա պետք: Չի՞ նպաստում արդյոք ուսուցիչների շուկայի էդ գերհագեցածությունը դպրոցներում աշխատանքի ընդունելու կոռուպցիայի զարգացմանը: Նպաստում է, էն էլ ոնց:
Իսկ համընդհանուր կրճատումները, որով օրեցօր սպառնում են մեր ուսուցիչներին, դրանք ի՞նչ է, նորմա՞լ են, արդյո՞ք կրճատման թիրախի տակ վերցրված ուսուցիչը մի քանի հազար դրամ չի տա տնօրենին՝ կտա:
Բա էդ գումարը ո՞րտեղից ունենա, որ տա: Աշակերտից պիտի կորզի, դասին դաս չսովորեցնի, էնենց անի, որ գնան մոտը պարապելու, հետո էլ տարբեր անմիտ- անիմաստ միջոցառումների համար որպես դասղեկ փող հավաքի, որ տնօրենին տալիք դզի: Բա սենց ուսուցի՞չ կլինի: Բա է՚դ ուսուցիչը պիտի մեր երեխեքին մարդկություն սովորեցնի՞: Բա ի՞նչ անենք:
Կազմենք քաղաքացիական հսկողության կառույցներ ու հսկենք ուսուցիչների, բժիշկների աշխատանքը` նաև ապահովելով նրանց իրավունքների պաշտպանությունը: Բայց լավ կլինի, որ դա անեն հենց իրենք` իրոք կոչումով ու նախախնամությամբ ուղարկված ուսուցիչները, ստեղծեն արհմիություններ ու պաշտպանեն իրենց մասնագիտական պատիվը, վտարեն իրենց շարքերից անարժաններին ու ուսուցչի անունն արատավորողներին: Այդ արհմիությունները նաև կաշխատեն ուսուցիչների աշխատավարձերը պատվաբեր դարձնել, որ ուսուցիչը ստիպված չլինի զանազան պատրվակներով աշակերտներից փող կորզել գոյատևելու համար:
-
-
21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև» -
18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ» -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
18.05.2024 | 02:10
Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է. Լիլիթ Մինասյան (տեսանյութ) -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
20.05.2024 | 01:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ. հայտարարություն -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.