23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը կհրատարակի «Ապագա մանկավարժ» ուսանողական ամսաթերթը։ Թերթի հրատարակումը կնպաստի ուսանողական ինքնակառավարման զարգացմանը, ինչպես նաև կլուսաբանվեն ուսանողական հիմնախնդիրներն ու երիտասարդական միջոցառումները։ Պարբերականի հրատարակումը ստեղծագործող ուսանողներին հնարավորություն կտա տպագրել իրենց ստեղծագործություններն ու հոդվածները։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «Ապագա մանկավարժը» ՀՀ ուսանողական ինքնակառավարման մարմինների կողմից տպագրվող առաջին պարբերականներից է: Այն հրատարակվել է 2002-2009թթ.: Պարբերականի վերահրատարակումը թերթի շուրջ կհամախմբի բազմաթիվ ակտիվ և ստեղծագործող ուսանողների։ Բացի այդ, համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Լրագրության բաժնի շնորհալի ուսանողները կընդգրկվեն ամսաթերթի հրատարակման աշխատանքներում՝ կատարելով իրենց մասնագիտական գործունեության առաջին փորձը:
1000 օրինակ տպաքանակով «Ապագա մանկավարժ» ուսանողական ամսաթերթը բաղկացած է 24 էջից, ամբողջությամբ գունավոր է, ունենալու է նաև ռուսերեն և անգլերեն էջեր։ Թերթի հիմնական խորագրերն են` «Մեր մշակույթը», «Մեր հայտնի շրջանավարտները», «Մեր մեծերը», «Մեր ֆակուլտետները», «Ազգային դաստիարակություն», «Ստեղծագործում են ուսանողները»։
Մեծ սաղավարտի մրցաշարի 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի է խաղացել հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ:
Երկու գրոսմայստերները վաստակել են վեցական միավոր: Իսկ Մագնուս Կարլսենը սեւերով հաղթել է 10 միավորով մցաշարային աղյուսակը գլխավորող Վասիլի Իվանչուկին եւ վեց միավորով հավասարվել է Անանդին ու Արոնյանին:
10 միավորով աղյուսակը գլխավորում է Իվանչուկը, իսկ Նակամուրան 7 միավորով երկրորդն է:
Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանը պարտվել է ամերիկացի Խոսե Ռամիրեսին 5:6, 4:7, 3:9 հաշվով: Երեկոյան մրցահերթում մեկնարկային մենամարտը կանցկացնի նաև 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը:
Մինչ այժմ մեկնարկային մենամարտը հաղթանակով է ավարտել միայն 64 կգ քաշային Հրաչիկ Ջավախյանը:
Հոկտեմբերի 1-ը ՄԱԿ-ի որոշմամբ 1991 թվականից նշվում է որպես Ծերերի միջազգային օր:
Ինչպես տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջը, այս կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել ծերերի խնդիրներին:
Այսօր աշխարհում կա մոտ 700 միլիոն մարդ, ում տարիքը բարձր է 60-ից, ընդ որում ծեր տղամարդիկ 66 միլիոնով ավելի շատ են իրենց տարեկից կանանցից:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2050 թ. 60 և ավելի տարիք ունեցող մարդկանց թիվն աշխարհում կգերազանցի 2 միլիարդը` կազմելով աշխարհի բնակչության մոտ 20%-ը: Արդյունքում մարդկության պատմության մեջ առաջին անգամ ծերերի թիվը կգերազանցի երեխաների թվին:
Սան Պաուլուում ընթացող շախմատի Մեծ սաղավարտ շարքի եզրափակիչ մրցաշարի չորրորդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտվեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին, որը 10 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Աշխարհի չեմպիոն Վիշի Անանդը սեւերով հաղթեց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյին եւ 5 միավորով հավասարվեց Արոնյանին: Մագնուս Կարլսենն ու Հիկարու Նակամուրան խաղացին ոչ ոքի:
Այսօր` Ազգային անվտանգության խորհրդում, տեղի է ունեցել ՀՀ թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԱԱԾ, առողջապահության եւ արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ:
ԱԱԽ աշխատակազմում համատեղ ջանքերով մշակվել է թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ազգային ծրագիրը, որը հավանության է արժանացել ԱԱԽ-ի կողմից եւ հաստատվել ՀՀ նախագահի հրամանագրով: Արդյունքում ստեղծված հանձնաժողովն այսօր քննարկել է կատարված աշխատանքները եւ նախանշել ապագա ծրագրերը: Այս մասին հաղորդում են ԱԱԽ-ից:
Պաշտոնական վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2010թ. առաջին կիսամյակի համեմատությամբ այս տարի գրանցվել է այս ոլորտի իրավախախտումների շուրջ 7,4% աճ, սակայն առկա է նաեւ հանցագործությունների բացահայտման դրական միտում` շուրջ 10%-ով:
ԱԱԽ քարտուղարի համոզմունք է հայտնել ,որ այս հանցատեսակի դեմ պայքարը պետք է ընթանա երեք հիմնական ուղղություններով` կանխարգելում, պատժի անխուսափելիություն նման հանցագործություն կատարողի համար եւ բուժման կարիք ունեցող անձանց արդյունավետ վերականգնում:Նա նշել է, որ ավարտին է մոտենում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակումը: Այս ուղղությամբ համակարգված փաստաթուղթ ստեղծելու նպատակով ԵՄ-ի հատուկ փորձագետը արդյունավետորեն համագործակցում է մեր իրավապահ մարմինների հետ:
Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որին աջակցել է նաև «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը, ունենալու է համաշխարհային պրեմիերա Պուսանի միջազգային կինոփառատոնում:Ռեժիսոր Միքայել Վաթինյանի եւ պրոդյուսեր Արմինե Անդայի «ԺԱՆՆԱՆ Եւ ՁԱՅՆԵՐԸ» լիամետրաժ գեղարվեստական կինոնախագիծը դեռ 2007 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» կինոֆորումի մասնակից էր:
Այդտեղից էլ այն բոլոր ռեգիոնալ նախագծերից ընտրվել է մասնակցելու և ներկայացվելու Պուսանի միջազգային կինոփառատոնի համատեղ արտադրության կինոպլատֆորմին: Այն առաջին հայկական կինոնախագիծն էր, որ ներկայացվել է Պուսանում, միանգամից ստանալով նաեւ մրցանակ` Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի, Պուսանի միջազգային կինոփառատոնի եւ ասիական կինոշուկայի կոցմից: Կինոնախագիծը հրավիրվել է ներկայացվելու շատ բարձրակարգ կինոփառատոներում:
Ֆիլմն իրականացվել է «Հոշկի ֆիլմ» կինոընկերության կողմից` Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի, զարգացվելով նաև Եվրոպական աուդիովիզուալ նախաձեռնության շրջանակներում, որտեղ դարձյալ առաջին հայկական կինոնախագիծն էր: Ֆիլմի հիմնակազմը սցենարի հեղինակ եւ ռեժիոր Միքայել Վաթինյանից ու համա-սցենարիստ, պրոդյուսեր, եւ գլխավոր դերակատար Արմինե Անդայից բացի ընդգրկում է բեմադրող օպերատոր Թամամ Համզային /Սիրիա/, բեմադրող նկարիչ Իվանա Կրչադինացին /Սերբիա/, կոմպոզիտոր Արթուր Մանուկյանին, որը նաեւ ռեժիսորի անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի` ԲՈԺՈ-ի կոմպոզիտորն է: 2011 թվականի հոկտեմբերին, աշխարհից ընտրված 10 լիամետրաժ ֆիլմերի շարքում ԺԱՆՆԱՆ Եւ ՁԱՅՆԵՐԸ ֆիլմը կունենա համաշխարհային պրեմիերա Հարավային Կորեայում` աշխարհի ամենահեղինակավոր եւ ամենակարեւոր փառատոներից մեկի` Պուսանի միջազգային կինոփառատոնի Flash Forward /Մեջբերում ապագայից/ մրցույթում:
Անգլիական Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Սանդերլենդ» թիմի պաշտպան Թայթուս Բռամբլան մեղադրվում է սեռական ոտնձգության և թմրանյութերի օգտագործման մեջ:
Ըստ «Սանդերլենդ»-ի պաշտոնական կայքի՝ թիմի ղեկավարությունը ժամանակավորապես արգելել է ֆուտբոլիստին մասնակցել ակումբի մարզումներին՝ այն բանից հետո, երբ պաշտպանը 15 ժամ անցկացրել է ոստիկանությունում: Խոսակցություններ կան, որ անգլիական ակումբը ինքն է հետաքննություն սկսել այս դեպքի կապակցությամբ:
Բուքմեյքերները սկսել են խաղադրույքներ ընդունել, թե արդյոք Հայաստանը կնվաճի՞ «Եվրո-2012»-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։
Այն, որ Հայաստանը կհայտնվի «Եվրո-2012»-ում, սահմանվել է 10.00 գործակից։ Չհայտնվելու գործակիցը կազմել է 1.01։
Ընտրական B խմբից դուրս գալու գործակիցը կազմել է 5.55, իսկ դուրս չգալունը՝ 1.11։
Հիշեցնենք, որ ընտրական B խմբում 2-րդ հորիզոնականում հայտնվելու դեպքում Հայաստանը կնվաճի փլեյ-օֆֆում հանդես գալու իրավունք։
Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել ու բերման են ենթարկել 46-ամյա կավատուհուն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 29-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները բերման են ենթարկել Երեւան քաղաքի 46-ամյա մի բնակչուհու, ով 2009-2011 թթ. ընթացքում գույքային օգուտի դիմաց նպաստել է մի շարք կանանց պոռնկությամբ զբաղվելուն` 5000-ից 20 000 դրամի դիմաց: Կավատը միջնորդել է մարմնավաճառ կանանց սեռական հարաբերության մեջ մտնել իրեն ծանոթ տղամարդկանց հետ:
Կատարվում է քննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.