23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Դատարանների աշխատաոճի, նիստի մասնակիցներին արհամարհելու դեպքերը մեկ անգամ չէ, որ վրդովմունք է առաջացրել հանրության շրջանում: Երեկ Վերաքննիչ դատարանի քրեական պալատում պետք է տեղի ունենար «Շանթ» հեռուստաընկերության գործով դատական նիստը դատավոր Հենրիկ Ադամյանի նախագահությամբ:
Նիստը նշանակվել էր, մենք «Dataleqs» կայքից տեղեկանալով դատավարության մասին որոշեցինք մասնակցել, սակայն պարզվեց, որ դատավորն արձակուրդում է: Միթե դատական նիստ նշանակողները տեղյակ չեն, որ դատավորն արձակուրդում է: Ինչպե՞ս կարող է հարգանք ակնկալել մի կառույց, որ սնվելով ՀՀ քաղաքացիների գրպանից, չի բարեհաճում հարգանք դրսևորել նրանց նկատմամբ:
Ա.Ա.
Հասարակության մեջ լուրեր են պտտվում, որ վերջին օրերին վնասազերծված ավազակախումբը , որը մի քանի հարուստ մարդկանց տներ է թալանաել իր ավարից բաժին է հանել նաև «Զատիկ»մանկատանը: Նորօրյա ռոբինհուդների մասին շրջանառվող լուրերի իսկությունը ճշտելու համար զանգահարեցինք մանկատուն:
Տնօրեն Աշոտ Մնացականյանը մեզ հետ զրույցում չժխտեց, որ հնարավոր նվիրատվության փաստը.«Գիտեք մեզ մոտ շատ են լինում նվիրատվություններ, եթե ձեր ասած անձինք ունեն համապատասխան փաստաթուղթ, որը ստորագրվել է մեր կողմից, ուրեմն արել են: Սակայն ես չեմ կարող ասել, պետք է անուն ազգանուներով նայենք ցուցակների մեջ `տեսնելու համար, թե այդ անձանցից կան արդյո՞ք նվիրատվություն կատարողների ցուցակում: Իհարկե, չեմ բացառում, որ լինեն»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, երեկ տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի թեմակալ առաջնորդների ժողով:
Ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել վանքերի և եկեղեցիների պահպանման և հոգատարության խնդիրներին: Ամենայն Հայոց կաթողիկոսի հորդորն էր թեմակալներին` մասնավոր ուշադրություն դարձնել սրբավայրերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներին, որպեսզի որևէ կերպ չաղճատվի դրանց պատմական դիմագիծը:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն է բերել թեմակալ առաջնորդներին` գնահատանք հայտնելով թեմերում հոգևոր սպասավորների կողմից իրականացվող նվիրյալ ծառայության համար:
Երեւանում, սեպտեմբերի 27-ին, ժամը 19:00-ի սահմաններում, անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա աղջկան ու դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վրաերթը տեղի է ունեցել Րաֆֆիի եւ Սեբաստիայի փողոցների խաչմերուկում: Վրաերթի ենթարկվածը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության օպերլիազորի կողմից թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության լեյտենանտ Ստեփան Տոնոյանը աշխատել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության 1-ի բաժանմունքում` որպես օպերլիազոր: Ըստ նախաքննության տվյալների` Ստեփան Տոնոյանը 2010թ. նոյեմբերին Ն. Իգիթյանին հյուրասիրելու եղանակով իրացրել է զգալի չափերի մարիխուանա տեսակի թմրամիջոց: 2011թ. հունվար-փետրվար ամիսներին օպերլիազորը «Ծղոտներ» ռեստորանային համալիրում մեթիլէնդիօքսիմետամֆենամին տեսակի թմրամիջոց է իրացրել Ն. Իգիթյանին եւ Ն. Մարգարյանին, իսկ 2011թ. մարտի 11-ին նույն ռեստորանային համալիրում զգալի չափերի մարիխուանա տեսակի թմրամիջոց կրկին հյուրասիրելու եղանակով իրացրել է Ռ. Խաչատրյանին:
Բացի այդ, նախաքննությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ օպերլիազոր Ստեփան Տոնոյանի եղբայրը` Սերգեյ Տոնոյանը, ով աշխատել է ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի Ավանի տարածքային ստորաբաժանման բաժնում` որպես բաժնի պետ, 2010թ. օգոստոսից մինչեւ 2011թ. մայիսն ընկած ժամանակահատվածում աճեցրել է կանաբիս տեսակի բույս, որը վերամշակելով` պատրաստել է առանձնապես խոշոր չափերի մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Վերջինս անձամբ եւ իր ընկերուհու միջոցով պատրաստված թմրամիջոցը վաճառել է տարբեր անձանց: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ոստիկանության լեյտենանտ, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության 1-ին բաժանմունքի օպերլիազոր Ստեփան Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սերգեյ Տոնոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:Քրեական գործն ուղարկվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Սեպտեմբերի 27-ին` ժամը 19.30-ի սահմաններում, «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 93-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-3110» մակնիշի մի ավտոմեքենայի և ընկել գետը:
«ԳԱԶ-3110»-ի ուղևորը և «Ռենջ Ռովեր»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի քիմիայի ուսուցչուհի Գայանե Թանգյանը երեկ իր դրսևորած անհավասարակշիռ վարքի պատճառով ենթարկվել է պատասխանատվության: Նրան այսօր հեռացրել են աշխատանքից:
Դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել կատարվածը և սահմանափակվեց միայն ասելով. «Ես իմ պարտքը կատարել եմ, ուսուցչուհին հեռացված է աշխատանքից, և վերջ: Էս ինչ շոու են սարքել, հանցախմբին բռնեցին, սենց շոու չսարքեցին, ոնց որ սրանից»:
Հիշեցնենք, որ երեկ 4-րդ դասարանի դասղեկ Գայանե Թանգյանը, հենց դասարանում, բոլորի աչքի առաջ կտրել էր իր դասարանի 9-ամյա մի քանի տղաների մազերը: «Տուժած» երեխաների ծնողները վսատահեցնում են, որ ուսուցչուհին այնպես է կտրել երեխաների մազերը, որ երեխաները ստիպված պետք է քաչալանան կամ շատ կարճ կտրեն մազերը:
Դասղեկը երեխաներին կանչել է գրատախտակի մոտ, որ կտրի նրանց մազերը, աշակերտները խնդրել են դա չանել: Իր արարքը ուսուչուհին բացատրել է` ասելով. «Կատակ եմ արել մայրաբար»:
Երեւան քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 46 շենքի բնակարաններից մեկում, սեպտեմբերի 26-ին հրդեհ է բռնկվել, որից տուժել է տանտերը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ապա փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 37 բնակարանում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.50-ին, մարվել`14.01-ին:
Այրվել են Մարուսյա Եղիազարյանի բնակարանի միջանցքը եւ խոհանոցը` իր գույքով`25 քմ մակերեսով: Հրդեհի հետեւանքով, 76-ամյա Մ. Եղիազարյանը ծխահարվել է: Նա շտապօգնության աշխատակիցների կողմից ստացել է բուժ.օգնություն եւ հրաժարվել հոսպիտալացումից:
Իրարամերժ կարծիքներ են հնչում վերջին օրերի ամենահետաքրքիր դեպքի` սկանդալային ավազակախմբի բացահայտման վերաբերյալ. Ոչ ոք չի հավատում, որ բանդան` եթե դա այն խումբն է, որը կարողացել է նման պրոֆեսիոնալ կերպով աշխատել ու քաջատեղյակ լինել բարձրաստիճանների ու հարուստների նիստ ու կացին, բաղկացած է բացառապես մի քանի անգամ դատապարտված հանցագործներից: Մարդիկ ակնկալում են բացահայտված տեսնել ինչ որ կռիշաներ ու բարձրաստիճաններ. Այդ է պատճառը, որ ինֆորմացիոն արտահոսքը, թե իրավապահ համակարգի ղեկավարների զավակներ են խառնված գործին, ավելի հետաքրքրեց մարդկանց, քան ավազակախմբի բացահայտված լինելու բուն փաստը: Արդյո՞ք դա այն խումբն է, որ վերջին շրջանում 3 մեծահարուստի է թալանել: Այսօր կրկին մեկ այլ խումբ է մուտք գործել գործարարի առանձնատուն` իր հետ տանելով ոսկյա զարդեր:
Արդյո՞ք այն ինչ մատուցվում է հանրությանը ճշմարտություն է, ինչո՞ւ վերջին պահին արձանագրվեց, որ բանդիտների կողմից ևս կրակոցներ է հնչել, երբ արդեն պաշտոնական հաղորդագրություն էր տրվում: Արդյո՞ք ճիշտ են այն խոսակցությունները, որ հանցագործը ոչ թե ժայռից է վայր ընկել ու մահացել, այլ կրակել են նրան ու սպանել: Եվ վերջապես գտնվե՞լ է երեք նշված մեծահարուստների տներից թալանված իրերից ինչ որ առարկա, որ կապացուցեր բանդայի մասնակցությունը այդ կողոպուտին: Այս վերջին հարցին ի պատասխան Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն ասաց.
«Մեր իրավասության մեջ չի մտնում, այդ ամենի մասին որևէ տեղեկություն տալը: Դա «քրեականի» ու «վեցերորդ» վարչության գործն է: Իրենք հիմա զբաղվում են դրանով,բայց տեղյակ ենք,որ նախաքննություն է ընթանում, և իրենք էլ ոչինչ դեռ չեն ասել, բայց խոստացել են, որ երբ նյութերը պատրաստ լինեն, կտրամադրեն լրատվամիջոցներին»:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.