23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Չնայած չեմպիոն դարձավ Բարսելոնան, բայց Իսպանիայի 2010/2011 ֆուտբոլային մրցաշրջանի արդյունքում լավագույն մարզիչ է ճանաչվել Ռեալ Մադրիդի գլխավոր մարզիչ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն:
Մոուրինյոյի գլխավորությամբ Ռեալն անցած մրցաշրջանում նվաճեց Իսպանիայի գավաթը, սակայն չեմպիոնական մրցավազքում եւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում պարտվեց Բարսելոնային:
Երրորդ մրցաշրջանն անընդմեջ լավագույն խաղացողի մրցանակը բաժին է հասել Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսիին:
Հեռահաղորդակցության օպերատոր «Յուքոմ» ընկերությունը դիմելու է Հանրային ծառայությունները կարգավոևող հանձնաժողով, որպեսզի վերջինս թույլատրի «Այքըն Քոմյունիքեյշնս» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերումը: Այս մասին հայտարարվեց «Յուքոմ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի և «Այքըն Քոմյունիքեյշնս» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանի ասուլիսում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին հայտարարվել էր «Յուքոմ»-ի կողմից մեկ այլ օպերատոր «Նետսիս» ընկերության ձեռքբերման մասին: Եսայանը նշեց, որ «Այքըն Քոմյունիքեյշնս»-ը գնելու մասին բանակցություններն ավելի շուտ էին սկսվել, քան «Նետսիս»-ի հետ բանակցությունները, սակայն ինչ-ինչ պատճառներով ձգձգվեցին: Նա հավելեց, որ այս պահին ««Յուքոմ»-ը որևէ այլ ընկերություն ձեռք բերելու մասին բանակցություններ չի վարում, թեև նման ցանկություններ կան»: «Յուքոմ»-ի տնօրենի խոսքերով՝ «Այքըն Քոմյունիքեյշնս»-ը միավորելու գործընթացը կտևի 3-6 ամիս:
Նրա խոսքով՝ դրա շնորհիվ «Յուքոմ»-ը կունենա իր ծածկույթը մեծացնելու և երկու ընկերությունների բաժանորդներին «չորսը մեկում» ծառայություններ մատուցելու հնարավորություն՝ իր կողմից օպտիկամանրաթելային կապուղիներով արդեն մատուցվող ինտերնետի, հեռուստատեսության և հեռախոսային ծառայություններին գումարելով անլար շարժական ինտերնետի WiMAX տեխնոլոգիայով մատուցվող ծառայությունները: «Մեր բաժանորդների 20%-ն ունեն WiMAX-ով ինտերնետից, օրինակ, հանգստավայրում օգտվելու ցանկություն»,- պարզաբանեց Եսայանը:
Քասարաջյանի խոսքերով, ընթացիկ գործարքն ընձեռում է երկու ընկերությունների՝ Հայաստանի համար հեղափոխական՝ տեխնոլոգիաները մեկտեղելու հնարավորություն: Ըստ նրա՝ «Այքըն Քոմյունիքեյշնս»-ի ծածկույթում է Երևանի 75%-ը՝ 4 000 բաժանորդով:
Ըստ Եսայանի՝ երկու ընկերությունների տեխնոլոգիաների համակցումից հետո կձևավորվեն նոր փաթեթներ, որոնց գները կներկայացվեն հետագայում:
Հոկտեմբերի 5–ին, ժամը 13։00–ից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանող բոլոր չվերթների սպասարկումը կիրականացվի նոր ուղևորային համալիրից։ Մեկնող չվերթերի, ինչպե նաև VIP սպասարկումները կիրականացվեն այդ նպատակներով նախկինում ևս օգտագործվող շենքերից։ Ուղևորների և այցելուների կողմնորոշումը հեշտացնելու համար ամբողջ օդանավակայանում տեղակայված են ցուցանակներ։
Հիշեցնենք, որ ժամանման համալիրը պաշտոնապես բացվեց սեպտեմբերի 16–ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, մի շարք պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ Համալիրի կառուցումը մեկնարկել է 2008թ.–ին։ Օդանավակայանում առկա բոլոր տեխնոլոգիաներով Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում. «Զվարթնոցը» Հարավային Կովկասում միակն է, որ համապատասխանում է B վարկանիշին: Օդանավակայանը տարեկան կկարողանա սպասարկել 3,5 մլն. ուղևորի, այսօր ուղևորների քանակը 1,6 մլն է: Տեղադրվել է թռիչքների տեղեկատվության նոր համակարգ, մաքսային նոր գոտի և ուղեբեռի ստացման նոր համակարգ: Ժամում կիրականացվի 2800 ուղեբեռի սպասարկում:
Ըստ օդանավակայիանի կայքի, ներկայումս «Զվարթնոց» չվերթներ են ժամանում և ուղևորվում Փարիզից, Մոսկվայից, Թեհրանից, Հալեպից, Ստավրոպոլից, Վորոնեժից, Պրագայից, Վիենայից, Վարշավայից, Դուբայից, Ռոստովից, Կրասնոդարից, Բեռլինից, Թբիլիսիից և աշխարհի այլ քաղաքներից։
Կրպակների ապամոնտաժման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միջանկյալ ամփոփում է տարածել։
«Սույն թվականի մարտի 14-ից մինչև հոկտեմբերի 1-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Երևանի տարածքում գտնվող 75 կրպակների սեփականատերերից ստացել է 56 անհատական և 1 կոլետիվ բողոք: Անհատական դիմումների ուսումնասիրության արդյունքում պատկերը հետևյալն է.
• 7 կրպակատերեր ունեն հողի վարձակալության իրավունքը հաստատող հստակ և դեռևս չսպառված ժամկետով փաստաթղթեր: Այս կրպակների ապամոնտաժումն ապօրինի է:
• 15 կրպակատերեր ունեն հողի վարձակալության իրավունքը հաստատող անորոշ ժամկետով փաստաթղթեր: Այս կրպակների ապամոնտաժումը կարող է լինել օրինական միայն երեք ամիս առաջ սահմանված կարգով կրպակների սեփականատերերին ծանուցելու դեպքում:
• 25 կրպակատերեր չունեն հողի վարձակալության իրավունքը հաստատող իրավաչափ փաստաթղթեր: Այս կրպակների ապամոնտաժումն օրինական է:
• 9 դիմումներ դեռևս ուսումնասիրության փուլում են:
Նշված ուսումնասիրությունների և Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքում կասեցվել է 56 կրպակներից 22-ի ապամոնտաժումը: Այս համատեքստում դրական են գնահատվում Պաշտպանի աշխատակազմի և Երևանի քաղաքապետարանի գործակցության ներկայիս արդյունքները, ինչպես նաև վերջինիս պատրաստակամությունը՝ ապամոնտաժման գործընթացում ուսումնասիրել յուրաքանչյուր կրպակի իրավական հիմքերը և պահպանել օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը:
Այդուհանդերձ, մտահոգվելով առանց օրինական հիմքերի գործող կրպակների սեփականատերերի սոցիալական վիճակով՝ Պաշտպանն առաջարկում է ՀՀ կառավարությանը հնարավոր միջոցներ ձեռնարկել անապահով կրպակատերերի ընտանիքների կենսապահովման խնդիրների լուծման համար: Միևնույն ժամանակ Պաշտպանը կոչ է անում բոլոր հասարակական և բարեսիրական կազմակերպություններին, ինչպես նաև խնդրով հետաքրքրված այլ անձանց ու կառույցներին աջակցել օրենքով ապամոնտաժման ենթակա կրպակատերերի սոցիալական խնդիրների լուծմանը:
Հայտնենք նաև, որ ՀՀ սահմանադրական դատարանում կրպակների ապամոնտաժման գործընթացի օրինականությունը վիճարկելու խնդրանքով Պաշտպանին կոլեկտիվ դիմում էին ներկայացրել 19 կրպակատերեր: Դիմումի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու հիմքեր չկան, քանի որ ՀՀ Սահմանադրության 100 և 101 հոդվածների համաձայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կարող է վիճարկել միայն նորմատիվ ակտերի սահմանադրականությունը, իսկ կրպակների ապամոնտաժումը գործընթաց է, որի իրավական հիմքում եղած ՀՀ քաղաքաքացիական օրենսգրքի հողի վարձակալությանն առնչվող դրույթներն ինքնին հակասահմանադրական չեն»:
Աշխարհի փոխչեմպիոն, 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը հաղթանակով ավարտեց նաեւ 1/16-րդ եզրափակիչի մենամարտը: Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչը 5:3, 7:4, 6:5 հաշվով պարտության մատնեց լեհ Թոմաշ Յաբլոնսկուն եւ դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ: Հաջորդ մենամարտը Հակոբյանը կանցկացնի հոկտեմբերի 4-ին: Եվս մեկ հաղթանակ տանելու դեպքում Հակոբյանը կնվաճի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Բաքվում շարունակվող բռցնքամարտի աշխարհի առաջնությունում Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկող Դավիթ Հայրապետյանը հաղթանակով ավարտեց առաջին մենամարտը եւ դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ: 49 կգ քաշային կարգում Հայրապետյանը 23:10 հաշվով առավելության հասավ ամերիկացի Էրոս Կորրեայի նկատմամբ:
Հոկտեմբերի 4-ին Հայրապետյանը կմրցի լեհ Լուկաշ Մաժչուկի հետ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի կողմից վերականգնված «Ռանչպար 1» պոմպակայանի բացմանը, որին ներկա է եղել նաև ԱՄՆ Հազարամյակի մարտահրավեր կորպորոցիայի փոխնախագահ Փեթրիք Ֆայնը: Կառավարության ղեկավարը շրջել է պոմպակայանով՝ ծանոթացել կատարված աշխատանքներին:
«Ռանչպար 1» պոմպակայանը ոռոգում է 6100 հեկտար հողատածարք՝ ոռոգման ջրով ապահովելով Արարատի մարզի 23 համայնքների 10 հազար ջրօգտագործողների:
Պոմպակայանի վեկանգնման աշխատանքներում ՀՄՀ-Հայաստան ծրագրի կողմից ներդրվել է 5,5 մլն դոլար: Պոմպակայանում իրականացվել է ջրընդունիչի, կոլեկտորների մաքրում և խորացում, տեղադրվել են նոր պոմպեր և խողովակաշարեր, ամբողջովին վերանորոգվել է պոմպակայանի շենքը: Պոմպակայանի կոլեկտորի մեջ կառուցվել է նաև պատվար, ինչը կնվազեցնի գրունտային ջրերի մակարդակը և այդպիսով կբարելավի Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վիճակը:
ՀՄՀ-Հայաստան ծրրագրի ընդհանուր ներդրումը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում տեղակայված 17 պոմպակայաններում կազում է 42 մլն դոլար:
Արարատյան հարթավայրի դրենաժային համակարգի վերականգնման բաղադրիչի շրջանակներում արված ներդրումը կազմում է 19 մլն դոլար, որը ներառում է 470 կմ դրենաժային կոլեկտորների մաքրում, ինչի արսդյունքում կնվազի Արարատի և Արմավիրի մարզերի գրունտային ջրերի մակարդակը՝ զերծ պահելով դրանք աղակալումից: Դրենաժային բաղադրիչի շրջանակում կառուցվել և վերակագնվել է նաև 50 խորքային հոր:
Ներկայացնելով ծրագիրը` նախարարն ընդգծել է, որ նախադպրոցական կրթության մատչելիության ապահովումը ՀՀ կառավարության գերակայություններից է: Մինչև 2008 թվականը, ինչպես նշել է նախարարը, հանրապետության ավելի քան 170 համայնքներում մանկապարտեզները չէին գործում, իսկ համայնքների 47 տոկոսում դրանք չկային: Համաշխարհային բանկի աջակցությամբ նախակրթարանների հիմնադրման և վերականգնման փորձնական ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին` Լոռու և Շիրակի մարզերից: 2010 թվականին մեկնարկել է հիմնական ծրագիրը, որի նպատակն է` մինչև 2014 թվականը հանրապետության այն համայնքներում, որտեղ մանկապարտեզներ ընդհանրապես չեն եղել, ստեղծել նախակրթարաններ` դպրոցների հենքի վրա: Զուգահեռաբար նախատեսվում է աջակցել չգործող մանկապարտեզների բացմանը:
Ամփոփելով վերջին երկու տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված աշխատանքները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է.«Հանրապետության 6 մարզերի 125 համայնքներում բացվել են նախակրթարաններ, այդ թվում` 22-ական նախակրթարաններ Արարատում և Վայոց ձորում , 19-ը` Արագածոտնում, 23-ը` Արմավիրում, 21-ը`Գեղարքունիքում և 18-ը` Սյունիքում: Այդ նպատակի համար ծախսվել է 1 մլն դոլար: Բոլոր նախակրթարանները վերանորոգվել ու կահավորվել են, համալրվել են համապատասխան գույքով, սարքավորումներով, ուսումնամեթոդական նյութերով: Ծրագրում ներառված է նաև դաստիարակների վերապատրաստում»: Ըստ նախարարի, դատելով միջանկյալ վերլուծությունից, նախապես պլանավորած 170-ի փոխարեն, ծրագրի ավարտին հանրապետությունում կունենանք 250 նորաբաց նախակրթարան: Շեշտելով, որ մինչև ծրագրի մեկնարկը նախակրթարաններում ընդգրկված էին նախադպրոցական տարիքի երեխաների 37 տոկոսն, իսկ ներկայումս այդ ցուցանիշը հասել է 57 տոկոսի, նախարարը նշել է.«Մեր վերջնական նպատակն է 2015 թվականին նախակրթարաններում ապահովել ավագ նախադպրոցական տարիքի` 5-6 տարեկան երեխաների համահանրապետական ընդգրկվածության 90 տոկոսանոց ցուցանիշ: Սա մեր սոցիալական կարևորություն և հանրային մեծ ընդգրկվածություն ապահովող ամենահաջողված ծրագրերից է»: Նախարարը հավելել է, որ ծրագրի ընթացքը դրական է գնահատվել նաև Համաշխարհային բանկի կողմից:
Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ հրապարակեց թիմի կազմը, որը կնախապատրաստվի 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին ՆՀՀ Մակեդոնիայի (հոկտեմբերի 7-ին) և Իռլանդիայի (հոկտեմբերի 11-ին) թիմերի հետ:
Ազգային ընտրանին հոկտեմբերի 3-ից 10-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում:
Ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի կազմը.
Դարպասապահներ`
Ռոման Բերեզովսկի, «Խիմկի» Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Միկա»
Պաշտպաններ`
Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ»
Հրայր Մկոյան, «Միկա»
Ռոբերտ Արզումանյան, «Յագելոնիա», Լեհաստան
Վալերի Ալեքսանյան, «Սանատ Նաֆթ», Իրան
Լևոն Հայրապետյան, «Լեխիա», Լեհաստան
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»
Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»
Կիսապաշտպաններ`
Արթուր Եդիգարյան, «Բանանց»
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ» Դ. Ուկրաինա
Էդգար Մալաքյան, «Փյունիկ»
Արազ Օզբիլիս, «Այաքս», Հոլանդիա
Զավեն Բադոյան, «Իմպուլս»
Հարձակվողներ`
Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ» Դ. Ուկրաինա
Մարկոս Պիզելլի, «Մետալուրգ» Դ. Ուկրաինա
Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան
Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար», Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Շիննիկ», Ռուսաստան
Հոկտեմբերի 2-ին` ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել հինգ մարդ, մահացած` 52-ամյա Զինարիկ Արշակյանը: Ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 1-ին` ժամը 23.55-ի սահմաններում, նշված անձինք թունավորվել են Լիճք գյուղի անասնապահական համալիրի անասնապահների համար նախատեսված սենյակում էլեկտրական հոսանք արտադրող գեներատորից շմոլ գազի արտահոսքի հետևանքով: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.