29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի նախավերջին խաղում Հայաստանի հավաքականը 2:0 ընթացիկ հաշվով հաղթում է Մակեդոնիայի հավաքականին: Մարկոս Պիզելիի առաջին գոլից վեց րոպե անց` խաղի 34-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կրկին գրավեց մրցակցի դարպասը:
France Telecom Orange խմբի նախագահ և գլխավոր տնօրեն Ստեֆան Ռիշարը՝ Orange Armenia-ի գլխավոր խանութում Ֆրանս–հայկական գործարար ակումբի (ՖՀԳԱ) անդամների և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորած պատվիրակության կազմում Երևան ժամանած պաշտոնյաների հանդիպում–նախաճաշի ժամանակ հայտարարեց. « Որ Orange Armenia-ն արկածի և փորձառության արտահայտում է, որովհետև ընկերությունում հավաքվածները զրոյից են սկսել դրա կառուցումը։ Ներկայումս ընկերությունում աշխատում է մոտ 1000 մարդ, նրանց միջին տարիքը 29–ն է և նրանք ունեն բարձր որակավորում, որը բացահայտեցի ընկերության թիմի հետ հանդիպման ընթացքում»:
Ռիշարն ընդգծեց, որ 2009թ.–ի նոյեմբերից Հայաստանում գործող Orange Armenia-ն բջջային կապի երրորդ օպերատորի լիցենզիա ստանալու համար վճարել է 51 մլն դոլար, և բազմամիլիոնանոց ներդրումներով կառուցել է ներկայումս երկրի բնակչության 95%–ին հասանելի 3G + ցանց։ Այժմ ընկերությունը զբաղեցնում է բջջային հեռախոսակապի շուկայի 16%-ը և լայնաշերտ ինտերնետ հասանելության շուկայի 60%-ը՝ ծառայությունների բարձր որակով գրավելով բաժանորդներին:
Խոսվեց նաև այն մասին, որ Orange Armenia-ն Հայաստան է ներմուծել հեռահաղորդակցության օպերատորի գլխավոր–խանութի մշակույթը։ Նման խանութներում մատուցվում են հատուկ ծառայություններ. «Շատ ուրախ և հպարտ ենք Հայաստանի տնտեսության զարգացման գործում մեր ներդրումն ունենալու, երկրի հեռահաղորդակցության շուկա արևմտյան փորձը բերելու համար,-ասաց– Ռիշարը,- «Orange»–ը Հայաստան է բերել բազմաթիվ նորարարություններ, մասնավորապես` լայնաշերտ շարժական ինտերնետը երկրում իրական զարգացում է ստացել ընկերության գործունեության շնորհիվ»։
FT-ի նախագահն իր գոհունակությունը հայտնեց այն առիթով, որ Orange Armenia-ն նորաստեղծ ՖՀԳԱ–ի անդամ է, որի զարգացման մեջ ընկերությունը իր ներդրումն ու մասնակցություն է ունենալու:
Այնուհետև Ռիշարը մասնակցեց նաև Օգյուստ Ռոդենի հեղինակած՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղադրված արձանի բացմանը, որի պաշտոնական արարողությանը մասնակցում էին Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Նիկոլա Սարկոզին։ Արձանը, որը Ֆրանսիայի նվերն է Հայաստանին, ձեռք է բերվել FT Orange-ի աջակցությամբ՝ ի նշան Հայաստանին Orange-ի նվիրվածության:
Թերթ.am–ը և «Տելեմեդիակոնտրոլ» ընկերությանը համատեղ կազմել են «Հայաստանում առավելագույնը դիտված հեռուստաալիքների և հեռուստահաղորդումների» հրապարակման արդյունքները՝ 10 հեռուստաալիքների համար:
Նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում առավելագույնը դիտված 50 հեռուստահաղորդումները ներկայացվում են ըստ վարկանաշային սանդղակի`
Հ1` 14.44 վարկանիշով առաջին տեղում «Աննա 2» հեռուստասերիալն է:
Արմենիա Թի-Վի` 13.2 վարկանիշով «Դժվար ապրուստ» հեռուստասերիալն է:
Շանթ` 5.7 վարկանիշով «Բանակում 3» հեռուստասերիալն է:
Հ2` 2.6 վարկանիշով «Լավագույններից լավագույնը» հաղորդումն է:
Ա-Թի-Վի` 1.3 վարկանիշով «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումն է:
Կենտրոն` 1.1 վարկանիշով «Она мужчина/ She is the man» հաղորդումն է:
Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ:
Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու իրենց կողմից ստանձնած Մայր Աթոռի տարբեր ծրագրերի ընթացքը:
Վեհափառ Հայրապետին ուղեկցում է Մայր Աթոռի միաբան Տ. Արիս աբեղա Տոնոյանը:
Այսօր վաղ առավոտից կաթվածահար է եղել մայրաքաղաքի երթևեկությունը: Արդեն մեկ շաբաթ է ՀԱԿ-ի հանրահավաքների պատճառով, փակ են մարզային ճանապարհները, մարդիկ չեն կարողանում աշխատանքի հասնել: Խաթարվել է հիմնարկների աշխատանքը:
Ամբողջությամբ փակ են դեպի «Հաղթանակ» զբոսայգի և Կենդանաբանական այգի տանող ճանապարհները: Խցանումներ են Կոմիտասի պողոտայում: Երթուղայինների վարորդները փորձում են շրջանցել խցանումները, սակայն անարդյունք, էլ ավելի են խճճվում:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի երթուղու հետ կապված մի շարք ճանապարհների փակ լինելու պատճառով վերգետնյա երթևեկության խափանման հետևանքով խնդիրներ են առաջացել մետրոպոլիտենում, որտեղ հսկայական հերթեր են գոյանում:
Մի խոսքով
Վերջերս` Մակեդոնիա կատարած այցի ժամանակ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը առաջարկ է արել իր երկրի բյուջեից շոշափելի նյութական պարգևատրում կատարել Մակեդոնիայի ազգային հավաքականին, եթե հոկտեմբերի 7-ին մակեդոնացիները հաղթեն Հայաստանին։ Այս մասին տեղեկացնում է «Երկրամասը»՝ հղում կատարելով sovetunion.ru-ին։
Մակեդոնիայի ազգային ժողովի աղբյուրի տեղեկացմամբ` Էրդողանը նման առաջարկ է արել Մակեդոնիայի ԱԺ-ի ղեկավար Տրայկո Վելյանոսկիի հետ հանդիպման ժամանակ։ Փորձագետները կարծում են, որ Էրդողանի նման հետաքրքրվածությունը պայմանավորված է նրանով, որ Թուրքիան փորձում է խուսափել Հայաստանի հետ փլեյ-օֆֆում հնարավոր հանդիպումից: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Էրդողանը հերթական անգամ գործի է դրել իր խորամանկ դիվանագիտությունը:
Թե Թուրքիայի և թե Հայաստանի հավաքականները, ընտրական իրենց խմբերում ներկայումս 2-րդ տեղում հայտնվելու լավ հնարավորություն ունեն։ Թուրքերի դեպքում դա կասկածից վեր է, իսկ Հայաստանը դեռ պետք է հաղթի Մակեդոնիային, ապա Իռլանդիային։ Ընտրական փուլի 9 խմբերի հաղթողները և 2-րդ տեղում հայտնված լավագույն ընտրանին միանգամից իրավունք են ստանում դուրս գալ «Եվրո-2012»-ի ընտրական փուլ, իսկ 2-րդ տեղում հայտնված մյուս 8 թիմերը հայտնվում են փլեյ-օֆֆում՝ կազմելով 4 զույգ։ Զույգերի հաղթողները ևս իրավունք են ստանում հանդես գալ եզրափակիչ փուլում, որը հաջորդ տարի կկայանա Ուկրաինայում և Լեհաստանում։
Ընդամենը երկու օր առաջ Սևանում էի: Ափամերձ տարածքում գտնվող խորտկարաններից մեկի պատուհանից երևում էր ջրի վրա տարուբերվող մի նավակ: «Ի՞նչ են անում» հարցին, հյուրընկալներիցս մեկը շատ հանգիստ պատասխանեց .«ձուկ են գողանում»:
Զարմանալի էր, նախ` որ արդեն տևական ժամանակ է խոսակցություններ են շրջանառվում թե, Սևանա լճում այլևս ձուկ չի մնացել, և հետո, որ կարելի է այսպես անարգել, օրը ցերեկով ձուկ որսալ:
«Ազգային Պարկը» չի տեսնո՞ւմ հարցին, զրուցակիցս ասաց.«Չէ, այնտեղ հիմա տեսնողներ չեն մնացել: Դա էլ քո իմացած հիմնարկը չի»:
Կարծում ենք բնապահպանության նախարարությանը կհետաքրքրի այս լուսանկարը, որը ճիշտ է որակյալ չէ, արված է բավական հեռու տարածությունից, սակայն փաստ է արձանագրում:
Հոկտեմբերի 6-ի, ժամը 9.25-ի դրությամբ սողանքային գոտում աշխատում է 15 փրկարար Տավուշի մարզից, 30 փրկարար` Լոռու մարզից, 32 փրկարար` Շիրակից, 20 փրկարար Երևանից մեկնած հատուկ փրկարարական ջոկատից, այնտեղ է նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ կայքից։
Կոտայքի մարզից սողանքի վայր է ժամանել ևս 31 փրկարար:
Դեպքի վայրում գտնվող ԱԻ նախարար Արմեն Երիցյանը գլխավորում է տեղում գործող ԱԻՆ օպերատիվ շտաբը:
Առավոտյան, ժամը 9.00-ի սահմաններում քարշակի օգնությամբ սողանքային գոտուց դուրս է բերվել C 3246 ЕМ պետհամարանիշով բուլղարական, մեծ կցորդով բեռնատարը:
Ժամը 9.25-ին սողանքից դուրս է բերվել սպիտակ «Վոլվո» բեռնատարը` CA 4443 AM պետհամարանիշով: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան դուրս էր բերվել նույն բեռնատարի կոնտեյները:
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Երևանում անցկացվող «Լոկալ շուկաների գլոբալ հնարավորությունները` ենթակառուցվածքներ և կարգավորում» համաժողովի բացման խոսքում հայտարարեց, որ ԱՊՀ բոլոր երկրներն էլ կապիտալի թույլ շուկաներ ունեն:
Համաժողովին մասնակցում են ԱՊՀ երկրների ֆոնդային բորսաների եւ կենտրոնական դեպոզիտարիաների ներկայացուցիչները: Սա ԱՊՀ երկրների բորսաների միջազգային ասոցիացիայի (IAEx of CIS) և Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (AESD) առաջին համատեղ համաժողովն է:
Ըստ Երիցյանի` միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում Հայաստանի կապիտալի շուկայում անկում չեղավ, քանի որ շուկա որպես այդպիսին, չկար, «ուղղակի վատ սկիզբ կար»:
Սակայն ԿԲ փոխնախագահը արտասահմանցի հյուրերին վստահեցրեց, որ Հայաստանն ունի ծրագիր կապիտալի շուկան առաջիկա 6-7 տարիների ընթացքում զարգացման բավարար մակարդակի հասցնելու համար, որում կարեւոր դեր պետք է խաղան կենսաթոշակային բարեփոխումները: Իսկ ներկայում գերակայություն է տրվում NASDAQ OMX-ի շուկայի հետ ինտեգրվելու գործընթացին:
«Ոնց որ երթեւեկությունն ա Հայաստանում, նենց էլ մարդիկ են»,- ասաց օդանավակայան նոր ժամանած մի երիտասարդ։ Ասաց ու լռեց, առանց կողքի մարդկանց վրա նայելու, ինչին սովորաբար ականատես ենք լինում ամեն օր` երթուղայինում, շուկայում, տաքսում, սրճարանում մեկը մի ֆրազ է նետում, ու սկսվում է բողոքը…. Բայց երիտասարդը լուռ նստած էր, նա ոչ լսարան էր ուզում, ոչ էլ զրուցակիցներ` ի տարբերություն ինձ։ Սպասասրահում մարդիկ ժամանակ են սպանում, ու սովորաբար հեշտ են զրույցի բռնվում։ Ինքնաթիռն ուշացնում էր վայրէջքը, ես որոշեցի կարճել ժամանակը մի գլանակ ծխելով, բայց հայտնաբերեցի, որ չկա մոտս։ Հարցրեցի երիտասարդին. «Չեմ ծխում, վաղուց թարգել եմ։ Դուք էլ թարգեք, կտեսնեք ինչքան էներգիա կգոյանա, չնայած` գոյացածն էս երկրում ո՞նց ծախսես` էդ էլ հարց ա։ Եկա, ուզում էի հայրենիքում ապրեմ` Հայաստանը խժռեց իմ կապիտալը, էլի գնալու եմ, ստեղ պակաս փաստաթղթեր եմ «դիմավորում», կնոջս գործերը դասավորվեն` կգնանք, ու էլ չեմ գա ապրելու»։
Ու պատմեց երիտասարդը,, կամ միջին տարիքի տղամարդը, որ կարող է լինել Արշակը, Հայկը, կամ Սարգիսը`ցանկացած անունով մի երիտասարդ, որ ապրում է մեր կողքին, մեր հարեւանն է, կամ բարեկամը, կամ դասընկերը, կամ գործընկերը… պատմեց իր պատմությունը, որը յուրահատուկ է ու միաժամանակ նման Հայաստանը լքողներից վերջերս լսած իմ պատմություններին…
Շրջանցելով հարցուպատասխանի մասը, խոսքը տամ Արշակին։
«Ես Հայաստանից գնացել եմ Բուլղարիա 1996 թվին` 100 դոլար գրպանումս։ 10 տարվա մեջ բիզնես եմ դրել ու զարգացրել, ու բիզնեսովս ու կապիտալովս հանդերձ որոշել եմ տեղափոխվել Հայաստան` ընտանիք կազմել, աշխատել ու ապրել հայրենիքում։ Իսկ հայրենիքն ինձ «լավ» դիմավորեց` «բեսպրեդել»-ով ու թալանով։
«Բեսպրեդել»-ը սկսվում ա մաքսատնից. կշռելուց են խաբում, ավել կես կիլոն կարան ձեւակերպեն որպես կոնտրաբանդա, կարան նենց բաներից կպնեն, որ քաշքշեն` տնտեսական հանցագործություն բստրելով, ու էլի տենց բաներ։ Տեսնում են, որ արդեն ապրանքը բերել ես, կպել ես` պիտի խաղաս, ու քեզ գնդակի նման ստեղից ընդեղ են տշում բոլոր կաբինետներով` եթե փող չտաս։ Ես, որ մաքասազերծել էի բեռս, ու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայության օրոք ունեի ստանդարտիզացման ենթակա ապրանքներ։ Էդ կոմիտեում ամեն ապրանք իրանց սահմանած գներով են ստանդարտիզացնում։ Մի գին են ասում, հետո թե բա` «Ապե, պետականն էլ պիտի մուծես»։
Անցնենք մեքենային։
Աշխարհում տենց մի երկիր չկա, որտեղ դու ուզես փող տաս ու մեքենադ քշես, ասեն` չէ։ Ստեղ ասում են։ Բացի նրանից, որ նորմալ երկրներում մեքենադ քշելու համար փող չեն ուզում քեզնից` բացի կամուրջներից ու մեծ ավտոկադերից, ոնց որ իրանց քաղաքացիներից, նորմալը երեք ամիս իրավունք ունես քշելու` էն երկրներում, որտեղ վիզա չկա։ Ես ունեմ մի տարվա կացության քարտ, ինձ վիզա պետք չի, բայց ինձ տալով մի տարվա կացության իրավունք, տալիս են ընդամենը 180 օր մեքենա քշելու իրավունք` 15 օրվա համար վճարելով 20000 + 15000 դրամ էկոլոգիան աղտոտելու համար, բայց որից հետո ես պետք է մաքսազերծեմ իմ մեքենան, կամ դուրս հանեմ հանրապետությունից։ Վրաստանում ձրի ա, ես մոտ վեց ամիս մեքենաս թողել եմ էնտեղ` կայանել եմ վարձով։ «Մեզ մոտ երկու ամսվա կայանատեղին կնստեր 130 000 դրամ։
Հիմա չկայացած բիզնեսիս մասին։
Գործը դեռ չսկսած բոլոր տեղերից` հարկայինի բոլոր բաժիններից սկսեցին ռեկետը։ Հերթով` ամեն երկուշաբթի, հարկայինի տարբեր բաժիններից գալիս էին, և անձամբ պետերն ու ասում էին, որ ուզում են «Ծանոթանան ինձ հետ»(կորզել` որքան կարող են, ինչպես կարող են ու ոնց կարող են)։
Եւ վերջապես հայտնվեցին երկու հոգի, ու ասեցին, որ ձեզ տարին մի անգամ անպայման պետք է տուգանենք չխփած չեկի համար, որն իհարկե չեն բռնել, իսկ ես իբր չեմ խփել` տենց ա ձեւը, ասեցին, որ հանգիստ աշխատես։ Ես տվեցի, որովհետեւ եկել էի ապրելու, ուզում էի աշխատել, թող որ աննորմալ կերպով… Բայց իրանք իրանց խոսքի տերը չեղան, էլի եղան իրանց կողմից փորձեր, բայց ես չտվեցի` «հայավարի» լուծեցի էդ հարցը, ոնց որ կարգն ա ստեղ էսօր դառել…
Ռեկլամի բաժինն էլ գցեց։ Ես իրավունք ունեմ իմ խանութի ճակատամասի 1/3-ին տառեր գրել։ Էս բաժնի կապրիզների պատճառով իմ ռեկլամն ինձ վրա եռակի նստացրեցին` իրանց փոփոխությունները մտցնելով, ու դա էն դեպքում, որ ես էդ 1/3-ի իրավունքն ունեմ ձրի։
Նախկին քաղաքապետն եկավ խանութ ու աշխատողին ասեց, որ մենք պետք է մեր խանութի դիմացը կանաչապատենք։ Ու սա էդքան անկապ ծախսերից հետո, էդ էլ մենք պիտի անե՞նք, սաղ աշխարհում քաղաքապետարանն ա անում…. Ո՞րն ասեմ է…
Ստեղծված ծանր պայմաններում, որի մեծ մասի մեղավորը չպատճառաբանված բարձր հարկերն են, ներմուծման բարդացումից` մաքսատնից սկսած, նաեւ` վարձակալության անտրաբամանական աստղաբաշխական գներն ու գործարարին շահույթ ստանալու անհնարինությունը պարտադրված պայմաններում բերեցին նրան, որ ես ներկրելով ապրանք, բացելով խանութներ, դրա մեծ մասը ստիպված ծախսում էի` վճարելով ամեն շաբաթ զանազան փող պահանջող չինովնիկներին։ Մյուս մասը`գնում էր շուկայի բացակայության պայմաններում ահռելի հարկերին ու մրցակցության անհավասար պայմաններին։ Առեւտուր չկա, մայր գումար չի գոյանում, որ գնաս էլի ապրանք բերես… Երկու տարվա մեջ 100 000 դոլար տակ եմ տվել։ Հայաստանը խժռեց իմ կապիտալը։ Ես գնալու եմ, ու կգամ մենակ հանգստանալու։ Ստեղ բիզնես անելու տեղ չի։ Տուն առա որ ապրեմ, մի քանի ամսից ստիպված ծախել եմ»…
Իմ օդանավը ժամանեց, ես շնորհակալություն հայտնեցի Արշակին գլանակի փոխարեն ստացած պատմության համար, ու խոստացա մինչեւ նրա մեկնելը պատմել այն մարդկանց։ Չնայած` էնպես չի, որ չգիտեն…. Իսկ Արշակը երկու օրից իր նորաստեղծ ընտանիքով լքելու է Հայաստանը… Ու էլի արշակներ… մարդիկ, ովքեր կարող էին շենացնել Հայաստանը, կհարստացնեն Բուլղարիային, Հունգարիային, Իտալիային ու Գերմանիային, Ամերիկային ու Ավստրալիային։ Բայց ամենից շատ, իհարկե` Ռուսաստանին։ Բոլորը կգնան, ու կմնան իշխանավորներն ու նրանց սպասարկող անձնակազմը….
Հ.գ. Ես գրելու եմ Հայաստանը լքող մարդկանց պատմություններ, վերնագրվելու է «Հայրենիքը լքելու հինգ պատճառ»։ Ովքեր ունեն պատմություններ` պատմեք մեզ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.