29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ես ունեմ բնական պահանջներս բավարարելուիրավունք այն բուժհաստատության տարածքում,որտեղ ստանում եմ բժշկակական սպասարկում
Երկու օր էր առողջական պրոբլեմներ ունեի, երեկ որոշեցի գնալ տեղամասային` Հրաչյա Քոչարի վրա գտնվող 11-րդ պոլիկինիկան, որտեղ էլ արդեն 6 տարի է սպասարկվում եմ իմ ընտանեկան բժշկի կողմից, ու բավականին գոհ եմ պոլիկլինիկայի կողմից տրամադրվող նախնական բժշկական ծառայություններից։
Նախօրեին պայմանավորվելով բժշկիս հետ գնացի ուլտրաձայնային հետազոտության։ Պետք էր լիքը մեզապարկով հետազոտությունն անցնել, այդ պատճառով ընդունել էի նաեւ միզամուղ։
Նախ` 25 րոպե էդ լիքը մեզապարկով սպասել եմ մեր 72 համարի ավտոբուսին, հետո ինձ հազիվ զսպելով անցել եմ փաստաթղթային ձեւակերպումները. պարզվեց, որ ՈՒՁՀ, կամ ЭХО անելու համար պետք է ստանալ տնօրենի «դաբրոն»` ինձ ուղարկեցին հաստատելու ուղեգիրս։ Հետո բարով-խերով անցա հետազոտությունն ու էդ ամբողջ ընթացքում մտածում էի միայն մեզապարկս դատարկելու մասին: Քանի որ հետազոտության դրդող պատճառը ուղղակիորեն կապված էր միզուղիների բորբոքման հետ, ես նաեւ ահավոր ցավեր ունեի։ Վերջապես բժիշկն ավարտեց հետազոտությունն ու ինձ տվեց երկար սպասված անձեռոցիկը թանձրուկը մաքրելու համար` որն այդ պահին ազատում էր ավետում ինձ։
Հարցրեցի` «Իսկ զուգարանը որտե՞ղ ա», եւ օ՛ սարսափ. ստացա պատասխան., որին չէի սպասի երբեք` «Զուգարանները փակ են, պետք է մի կերպ տուն հասնեք»։ Դե, մարդն էդպիսի պահին իր ագրեսիան թափում է նրա վրա, ով հայտնել է լուրը… «Սա ի՞նչ խայտառակություն ա, ո՞նց կարող է պոլիկլինակայի զուգարանները փակ լինի», գոռացի ես: « Բարձրացեք, այդ մասին բողոքեք տնօրենին », -ասաց բժշկուհին։
Ես էլ պայթեցի… Չէ, մեզապարկս չէ, մեզապարկս դեռ դիմանում էր։ Կայծակի պես դուրս եկա կաբինետից ու սկսեցի հույս փայփայել, որ գուցե՞ աշխատողների համար ծառայողական զուգարաններ կան, ասեցին` չկա, մեկն ուղարկեց երկրորդ հարկ, երկար փնտրելուց հետո ես գտա զուգարանը, բայց դռան վրա մեծ կողպեք էր կախած։ Ի՞նչ իմաստ ունի զուգարանի դռան վրա կողպեք կախելը։ Մի խոսքով, երբ պարզեցի, որ զուգարան իրոք չկա էդ վեց հարկանի շենքում, ինձ նետեցի փողոց ու սկսեցի ամեն տեղ մտնել ու խնդրել. Չթողեցին ոչ խանութում, ոչ դեղատանը, միայն Վիվարոյում թողեցին։
Ազատելով միզապարկս ես մոտեցա հայելուն, որտեղից ինձ էր նայում կարմրած, քրտնքից մազերը իրար կպած շատ ագրեսիվ մեկը։ Ամբողջ մարմինս դողում էր։ Մի քիչ հանգստացա ու գնացի տնօրենի մոտ։ Տնօրենը` Հակոբյան Վարդան Ռազմիկովիչը նստած էր իր կաբինետում, որն էականորեն բարեկարգ էր պոլիկլինակայի սովետի տեսքի կաբինետներից ու միջանցքից, էլ չեմ ասում լաբորատորիայից, որ լրիվ «յախկ» վիճակում էր, ինչի մեջ համոզվեցի արդեն այսօր` երբ գնացի անալիզներ հանձնելու։ Ես ներս մտա ու ասեցի, ինչ մտածում էի։
— Ինչո՞ւ ոչ մի զուգարան չի աշխատում վեց հարկանի պոլիկլինկայի տարածքում, որը Դուք տնօրինում եք։
— Աշխատում ա, երկրորդ հարկինն աշխատում ա։
— Չի աշխատում, էդ զուգարանի դռան վրա մեծ կողպեք կա կախած։
— Դե, ձեր նմանների պատճառով չի աշխատում, մի ժամ առաջ որ գայիք, կտեսնեիք, թե ինչեր հանեց սանտեխնիկը կոյուղուց` էլ էմուլսիայի շիշ, էլ կներեք` ձեր կանացի էն բաներից։ Ես մեղավոր չեմ, որ ժողովուրդն անշնորհք ա։
— Ես էլ մեղավոր չեմ, ու Դուք ինձ ինչի՞ եք համեմատում «զասարենի» անողի հետ։ Դուք որպես պացիենտ ե՞ք ստեղ, թե՞ ոնց։
— Ես պացիենտ եմ, ու նաեւ լրագրող եմ, հիմա ես պահանջում եմ պացիենտի անունից, բայց անպայման կգրեմ էս մասին։
— Գրում եք գրեք, տնօրենը պատասխանատու չի, որ պացիենտները «զասարենի» են անում։
— Բայց Դուք ի՞նչ իրավունք ունեք մի մեծ շենք գրավող առողջապահական հաստատության մեջ գոնե մի աշխատող զուգարան չունենալ։ Բա ո՞րտեղ ես գնայի զուգարան, պետք ա գայի ձեր կաբինետուն չիշիկ անեի երեւի հա՞։
— Դե որ գրեք, էդ ձեր օգտագործած բառերն էլ կգրեք։
— Ի՞նչ բառ, «չիշի՞կ», ինչի՞ չեմ գրի որ։
— Չէ, հենց տենց էլ կգրեք, որ ասել եք որ իմ կաբինետում չիշիկ կանեք։
— Ես չեմ ասել չիշիկ կանեմ, ես ասել եմ պետք ա անեի երեւի։ Ձեզ պետք ա անհանգստացնի զուգարան չունենալու փաստը, այլ ոչ թե իմ օգտագործած «չիշիկ» բառը։ Անհոգ եղեք, չիշիկ, մեզ, ուրինա, բոլորն էլ գրական բառեր են։ Հիմա ես ի՞նչ պատասխան գրեմ, ի՞նչ եք Դուք ինձ պատասխանում։ Ինչի՞ չեն աշխատում զուգարանները։
— Ռեմոնտ ա։
— Լավ, տենց էլ կգրեմ` ռեմոնտ ա։
Դուրս եկա ու սկսեցի հարցուփորձ անել աշխատողներն, թե ո՞րտեղ են նրանք հոգում իրենց բնական կարիքները։ Ասեցին` ոչ մի տեղ, մեկ-մեկ երկրորդ հարկի զուգարանն է բաց լինում, էն էլ դա էլ են փակել։ Ամեն հարկում էլ կա զուգարան, ուղղակի դրանք փակ են ու ներսն էլ քանդած է։ Բավականին երկար ժամանակ` ստույգ չկարողացան ասել։ Ինչի՞ են քանդում զուգարանները, եթե էնտեղ «զասարենի» ա։ Իսկ գուցե՞ պարոն տնօրենին պետք են զուգարանների տարածքները այլ կարիքների համար` դրանք պոլիկլիկաներում բավականին ընդարձակ են սարքված եղել։ 11-րդ պոլիկլինիկայի շենքում կան. ինքը` բարդ հապավումների վերածված բժշկական միավորում` պոլիկլինիկան, Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտը, «Աէրոֆլեքս» կենտրրոնն ու էլի ինչ-որ բան, ու ոչ մի հատ զուգարան չկա՞։
«Մենակ տնօրենի կաբինետում զուգարան կա։ Հո չե՞նք գնալու իրա մոտ զուգարան խնդրվենք», — ասում էին պոլիկլինիկայի բուժաշխատողները, ովքեր ուրախացան, երբ ես ասեցի, որ «Վիվարոյում» թողնում են զուգարան։ -Դուք մի անգամ եկաք ու գնում եք, իսկ մենք առավոտից իրիկուն էստեղ ենք, ու հնարավորություն չունենք զուգարան գնալու»։
Եկա տուն, զանգահարեցի Առողջապահության նախարարություն` մամլո խոսնակ Շուշանիկ Հունանյանին։ Նա զարմացավ, ու ասաց, որ պոլիկլինիկաները քաղաքապետարանի վարչական իրավասության ներքո են` քաղաքապետարանն է նշանակում տնօրեններին։ Սրա վրա էլ զարմացա ես` ո՞ր տրաբանության մեջ է տեղավորվում առաղջապահական հաստատության թեկուզ վարչական կառավարումը քաղաքապետարանին տրամադրելը։ Շուշանիկը փորձեց պարզել` զանգահարեց տնօրենին, ով ասաց, որ միայն այդ օրը չեն աշխատել զուգարանները, քանի որ վթար է եղել ու աշխատել են սանտեխնիկները, ու որ իրենք ունեն շատ լավ զուգարան, վաղը եւեթ կարող ենք համոզվել։
Տնօրենի ասելով` լավ զուգարանը գործում է, այնինչ պոլիկլինիկայի աշխատողներն ինձ ասել են, որ ինչ-որ զուգարան են սարքում սիրուն` «իմպորտնի կաֆելով-բանով» ադմինիստրատիվ հարկում։ Գուցե՞ մինչ վաղը, երբ Շուշանիկի հետ գնանք այնտեղ, հենց այդ զուգարանը կկարողանան բացել, ու կփորձեն «թոզ փչել» նախարարության ներկայացուցչի աչքերին։ Գուցեւ ստացվեր։ Բայց տնօրենը չգիտի, որ քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող ֆեյսբուքահայ հասարակության մի զգալի մասը Արաբկիր համայնքից է, ու ամեն օր մեկը գնալու է ստուգելու` աշխատո՞ւմ են զուգարանները 11-րդ պոլիկլինիկայում, թե՞ ոչ։
Այսօր յուրաքանչյուրիս գործն է սկսել կարգուկանոն ու մարդավարի սպասարկում պահանջել բոլոր ոլորտներում։ Ես սկսել եմ իմ պոլիկլինիկայից, բայց սկսել եմ միայն էն ժամանակ, երբ էլ հնար չկար` ոտնահարվել էին իմ, որպես քաղաքացու տարրական իրավունքները, իսկ ավելի ճիշտ` բնական պահանջս հոգալու։ Դե, ի՞նչ պիտի լինի մի երկրում, որտեղ 8 օր շարունակ նստացոյց անող մարդկանց զրկել են էդ տարրական պահանջը բավարարելու հնարավորությունից, ու մենք դա լուռ կուլ ենք տվել։ Նոր անեծք եմ հորինել` «Փուչիկդ պայթի` չիշիկ անելու տեղ չունենաս», որը ցանկանում եմ նաև տնօրեն Վարդան Ռազմիկովիչ Հակոբյանին` միզամուղ խմած լինել, պայթող միզապարկ ունենալ ու չիշիկ անելու տեղ չգտնել։
Հ.գ. Այսօր, երբ գնացել էի անալիզներ հանձնելու, նորից զուգարանի տեղը հարցրեցի` ուղարկեցին երկրորդ հարկ, ուր իրոք բաց էր զուգարանը` կրնկի բաց, ջրերը հոսում էին, էլ չեմ ասում հոտի մասին… Իսկ բուժաշխատողներից ոմանք, ովքեր ինձ հիշում էին երեկվանից` ժպիտով դիմավորեցին ։ Բայց ոմանք էլ վախեցած` անտրամաբանորեն ժխտեցին երեկվա ասածները, որ` զուգարանները միայն այդ օրը չեն փակ եղել…
Երբ Արփի Ոսկանյանին էի պատմում էս պատմությունը, նա էլ ասեց, որ իր պոլիկլինկայում, ուր նա հաճախում է նախածննդյան կոնսուլտացիայի, զուգարանն էնպիսի վիճակում է, որ հնարավոր չի առանց քիթդ բռնելու ներս մտնել։
Փաստորեն, պոլիկլինիկաները հայտնվել են «պետական»-ի կարգավիճակում` նրանք եկամուտ չեն բերում` ծառայությունների մեծ մասը մտել է անվճար բուժօգնության տակ, առաջվա պես բյուլետեն-տեղեկանք չգիտե՞մ կա՞ էդ պահանջարկը, եթե կա էլ, ապա հավանաբար գնում է տնօրենների գրպանը` եռանկյունի կնիքի իրավունքով։ Եթե իմ մի սովորական ЭХО-ն պետք է հաստատեր պարոն տնօրենը, պատկերացնում եմ մի ավելի բարդ հետազոտության համար ինչքան դուռ պիտի գնայի։ Եւ` պոլիկլինիկաները ինչո՞ւ են հայտնվել քաղաքապետարանի իրավասության տակ, ինչո՞ւ են այդպիսի անմխիթար վիճակում գտնվում այդ շենքերը, ու ինչո՞ւ է նույն շենքի մասնավոր վարձակալված, թե՞ վաճառված, չգիտեմ մասը եվրավերանորոգված։ Ո՞վ է տիրություն անում պոլիկլինիկաներին, ո՞ւմն է հանրայինը հիմա, եթե չկա պետություն։ էս երկրում արդեն շունը տիրոջը չի ճանաչում, ուր մնաց տերը շանը տիրություն անի։ Ամենքս մեր գլխի ճարը պիտի սենց տեսնենք դեռեւս` պոլիկլինիկաներում զուգարաններ բացել տալով գոնե…
Ի դեպ` Երեւանի քաղաքապետարանի էջում «Նոր Արաբկիր ԱԿ» ԴՓԲԸ-ն ներկայացված է այսպես.
«Սպասարկման տարածքն ընդգրկում է Արաբկիր վարչական շրջանը, սպասարկում է 18 և բարձր տարիքի 68.286 անձի:
Բուժհաստատությունը տրամադրում է հետևյալ ծառայությունները. բժշկական` ընդհանուր բժշկական պրակտիկա, գինեկոլոգիական, ակնաբանական, սրտաբանական, ընդհանուր վիրաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, նյարդաբանական, ներզատաբանական, մաշկաբանական, վեներաբանական, վարակաբանական, աղեստամոքսաբանական, ուռուցքաբանական, ռևմատոլոգիական, ուռոլոգիական, թոքաբանական, ֆթիզիատրիական (տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետ), հոգեթերապևտիկ, թերապևտական ստոմատոլոգիա, վիրաբուժական ստոմատոլոգիա, ֆունկցիոնալ ախտորոշիչ (ուլտրաձայնային, էլեկտրասրտագրություն), ֆիզիոթերապևտիկ, լաբորատոր-ախտորոշիչ (կլինիկական, կենսաքիմիական, սեռոլոգիական), ճառագայթային ախտորոշիչ (ռենտգենաբանական, ֆլյուրոգրաֆիա) բուժական մերսում (մանուալ թերապիական):
Համաբուժարանը համալրված է ընկերության հիմնադրի կողմից սահմանված կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր մասնագետներով»:
Բայց ոչ մի տեղ բառ անգամ չկա այն մասին, ինչ չի տրամադրում «Նոր Արաբկիր ԱԿ» ԴՓԲԸ-ն` նորմալ զուգարան։ Ուզում եմ հրավիրել քաղաքապետարանի ու անձամբ քաղաքապետ Կարեն Կարապետյանի ուշադրությունը ԴՓԲԸ-երի վերածված ու նաեւ` չվերածված պոլիկլինիկաների զուգարանների վրա։ Ի վերջո` ազգի քաղաքակրթության մակարդակն ուղիղ համեմատական է նրա հանրային զուգարանների մաքրությանը։
Տնօրեն` Վ. Հակոբյան
Հասցե` Հր. Քոչարի 21
Հեռ.` (010) 26-24-16
Սևանի հացի գործարանի երևանում տեղակայված արտադրամասերին տարածքներ է տրամադրել Սամվել Ալեքսանյանը: Նա դա արել է Սևանի հացը տարածելու ու դրանից էլ եկամուտ ունենալու նկատառումով: Դե իսկ Սևանի նախկին հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանին այլ բան չէր մնում, քան ծվարել «մեծ ախպոր» ապահով թևի տակ: Այսօր նրանց բիզնեսը ծաղկում է բացվում են նորանոր արտադրամասեր:
Երևանյան հացի արտադրամասերում տիրություն է անում Ալեքսանյանի քենին`Նառան, որը աշխատողների` առանց այդ էլ ծանր աշխատանքը էլ ավելի է դառնացնում իր ճորտատիրուհու պահվածքով: Նրա վարմունքը աշխատակիցների նկատմամբ, երևի թե արժե, որ պատկան մարմինների ուշադրությանն արժանանա: Այստեղ ոչ միայն շահագործում են մարդու աշխատանքն, այլև զրկում օրենքով սահմանված ամենատարրական իրավունքներից: Բայց մարդիկ ելք չունեն, ու աշխատում են: Աշխատակիցներին բերում են Սևանից, այդպես ավելի էժան է, քանի որ երևանցիները գրոշներով այդպիսի պայմաններում հաստատ չեն աշխատի:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ֆուտբոլասերներին առաջարկվում է Dream Team խաղը, որի պայմաններով յուրաքանչյուր ցանկացող կարող է ստեղծել իր հավաքականը՝ կազմված ֆուտբոլիստներից, որոնք «Եվրո-2012»-ի ընտրական փուլում հանդես են եկել իրենց ազգային հավաքականների կազմում։
Ընդ որում մասնակիցները միավորներ են վաստակել՝ հաշվի առնելով նրանց «սաների» ռեալ գործողությունները ընտրական փուլի հանդիպումներում։ Խմբային փուլն, ինչպես հայտնի է, անցյալում է, և եվրոպական փորձագետները հավաքական են կազմել այն ֆուտբոլիստներից, որոնք հանրավորինս շատ միավորներ են վաստակել։ Այսինքն, եթե դուք թիմ կազմեիք այս ֆուտբոլիստներից, ապա բազում միավորներ կվաստակեիք և կհաղթեիք։
Հաճելի է, որ այս թիմում իր տեղն է գտել «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։ Հենրիխ Մխիթարյանն այլ եվրոպական աստղերի կողքին իր տեղն է գտել «իդեալական հավաքականի» հարձակման ձախ եզրում։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոքարկել է Հայաստան-Իռլանդիա խաղի գլխավոր մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսի Հայաստանի հավաքականի նկատմամբ կայացրած որոշումները։ Fecebook-ի իր անձնական էջում այս առիթով գրառում է կատարել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
«Սիրելի ֆուտբոլասերներ, ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր հայ ֆուտբոլասերներին, ովքեր նույնիսկ անհաջողության դեպքում կանգնում են հավաքականի կողքին։ Իսկական ֆուտբոլասերը հենց ձեզ նման է լինում։ Ես հպարտանում եմ ձեզնով, որ դուք կաք եւ աջակցում եք ազգային հավաքականին։ Իրականում մենք ունենք իրոք ուժեղ, պայքարող, նվիրված իրենց գործին ֆուտբոլիստներ։ Նրանք արժանի էին հաղթանակի։ Բայց ֆուտբոլն ունի իր դաժան օրենքները։ Եկեք չհուսահատվենք եւ աջակցենք մեր սիրելի թիմին եւ մեր հրաշալի տղաներին։ Նրանք արժանի են ամենաբարձր մեծարման։ Ինչ վերաբերում է մրցավարին, մենք արդեն բողոքարկել ենք մրցավարի արարքների համար, բայց ինձ քիչ է հետաքրքրում այդ տգետին պատժելը։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է Բերեզովսկիի կարմիր քարտը չեղյալ անելը։
Ինչ վերաբերում է UEFA-ի կողմից պատվերին, սիրելի ֆուտբոլասերներ, խնդրում եմ հավատացեք ինձ, UEFA-ի կողմից նման պատվեր չէր կարող լինել: Միշել Պլատինին այն մարդը չէ, որ իրեն թույլ տա նման արարք կատարել։
Ինչ վերաբերում է տղաներին մեծարմանը, մենք տարեվերջին անելու ենք մեծարման արարողությունը շատ բարձր մակարդակով։ Նորից ու նորից շնորհակալություն եմ հայտնում բոլորին, աշխարհասփյուռ հայությանը, ցանկանում եմ համբերություն եւ բոլորս միասին երկրպագենք ազգային հավաքականին։ Առաջ Հայաստան։
Հարգանքներով ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյան»,- նշել է նա Fecebook-ի իր անձնական էջում։
Ի դեպ, բրիտանական The Telegraph-ն այսօր գրել էր, որ «դեռեւս պետք է պարզել` Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիան կառաջարկի՞ արդյոք հայերին նորից խաղալ. նմանատիպ խնդրանքը երկու տարի առաջ մերժվել էր Ֆրանսիայի ֆեդերացիայի կողմից, երբ իռլանդացիները պարտվել էին աշխարհի առաջնության փլեյ օֆֆի խաղերում»: Բրիտանական թերթն արձանագրել էր, որ Իռլանդիան փլեյ օֆֆ է դուրս եկել պակաս թվաքանակով խաղացող հայերի հաշվին և որ Իռլանդիայի հաղթանակի հարցում վճռական պահը Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկիի հեռացումն էր դաշտից:
asekose.am
Անդրադառնալով վերջին շրջանում լրատվամիջոցներում տեղ գտած ՀՀ կենտրոնական բանկի կապիտալ ներդրումների և իրականացվող ծախսերի թեմային՝ ԿԲ-ն հայտնում է, որ ՀՀ ԿԲ-ի որևէ ծախս և որևէ կապիտալ ներդրում չի ֆինանսավորվում պետական բյուջեի հաշվին:
«Ավելին, Կենտրոնական բանկում գտնվող կառավարության միջոցների դիմաց, Կենտրոնական բանկը պետական բյուջե է փոխանցում տոկոսագումարներ: Կենտրոնական բանկի ծախսերը և կապիտալ ներդրումները իրականացվում են «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 1-ին կետով սահմանված եկամուտների հաշվին:
Այս պահին, օրինակ, երբ դրամն արժեզրկված է հիմնական արժույթների նկատմամբ, ԿԲ ֆինանսական արդյունքներում գրանցվել է մոտ 13 մլրդ ՀՀ դրամ օգուտ: Ինչ վերաբերում է ԿԲ կապիտալ ներդրումներին, ապա դրանց մեջ ներառված են նաև Դիլիջանում կառուցվող ԿԲ աշխատակիցների կացարանները, որոնց արժեքն ամբողջությամբ փոխհատուցվելու է դրանք ձեռք բերող ԿԲ աշխատակիցների կողմից»,- ասվում է ԿԲ հաղորդագրությունում:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն և ֆրանսիական «ԳՐԵՖ» (Թոշակառու մանկավարժներ առանց սահմանի) կազմակերպության ներկայացուցիչ Ալեն Օրնեզն այսօր ստորագրել են համագործակցության պայմանագիր, որով նախատեսվում է անցկացնել ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումներ:
«Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների կողմից նախանշված ծրագրերը բոլոր ոլորտներում, այդ թվում նաև կրթության համակարգում կյանքի կոչելու անհրաժեշտություն և պարտավորություն ունենք։ Մենք շահագրգռված ենք և պատրաստ ենք ստեղծել անհարաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի Հայաստանի դպրոցներում որպես օտար լեզու ֆրանսերենի դասավանդումն ամրապնդվի և ընդլայնվի: Համոզված եմ, որ այս ծրագիրը կնպաստի մեր դպրոցներում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կատարելագործմանը»,- ասելէ նախարարը:
Ըստ Աշոտյանի` Հայաստանի շատ դպրոցներ, որպես օտար լեզու, սիրով ընտրում են ֆրանսերենը: Իսկ դասավանդվող օտար լեզուների շարքում ֆրանսերենը տարածվածությամբ 3-րդ տեղն է զբաղեցնում
Պայմանագրում ներառված են հետևյալ կետերը ՝
·ֆրանսերենի ուսուցիչների և նախնական մասնագիտական կրթական հաստատություններում դասավանդողների մանկավարժական ուղղորդում և գնահատում,
· մասնագիտական ծրագրերի մշակում և իրականացում,
· մասնակցություն վերապատրաստող մասնագետների (ռեֆերենտների) խմբի ստեղծմանը,
· աջակցություն ֆրանկոֆոն միջավայր ապահովող կառուցվածքային ցանցի ստեղծմանը:
Նշենք, որ ՀՀ ԿԳ նախարարությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և «ԳՐԵՖ» կազմակերպությունը առաջին անգամ համագործակցության եռակողմ հուշագիրը վավերացրել են 2008 թվականին`երեք տարի ժամանակով: Համագործակցության արդյունքում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում իրականացվել են ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումներ: Այժմ որոշվել է պայմանգրի ժամկետը երկարացնել ևս երեք տարով:
Բավականին տարօրինակ մի իրողության հանդիպեցինք,երբ «Սթար» սուպերմարկետներից մեկում առաջարկեցին զեղչի քարտ տրամադրել: Զեղչի քարտ ձեռք բերելու համար տված ծրարում հաճախորդներին ներկայացնում է ցուցակ, որտեղ մանրամասն հարցում է անցկացվում սպառողի հետ: Պայմանով` լրացնել բոլոր տվյալները, որը, ըստ նրանց, շատ կարևոր է ծրագրի աշխատանքը ի օգուտ հաճախորդի ճիշտ կազմակերպելու համար: Հակառակ դեպքում «Սթար» քարտը չի ակտիվանա:
Ուսումնասիրելով հարցերը` հայտնաբերեցինք, որ բացի անձնական տվյալներից`անուն, ազգանուն, բնակության հասցե, հեռախոսահամարներ, էլ.փոստ, փորձում են ճշտել սպառողի կարգավիճակը, աշխատանքը, ընտանիքի անդամների քանակը, ծննդյան տարեթվերը, նույնիսկ ընտանի կենդանիների կամ ավտոմեքենայի առկայությունը: Իսկ ամենազավեշտալին վերջին կետն է`ունեն հատուկ դիետա և սովորույթներ կամ ալերգիա: Զեղչի քարտի անունը «Ձեր կյանքի մի մաս» է, որին չգիտես` ինչ իրավունքով փորձում են տեղեկանալ «Սթար» ցանցում:
Ճիշտ է, նրանք նշել են, որ պարտավորվում են պահպանել հաճախորդների տվյալների գաղտնիությունը, սակայն ինչ երաշխիք, որ դրանք իրոք գաղտնի են պահվում կամ չեն օգտագործվում հատուկ նպատակներով: Հետաքրքիր է, մեր ԱԱԾ-ն տեղյա՞կ է, որ նշված ընկերությունը զբաղվում է ՀՀ քաղաքացիների տվյալների հավաքագրմամբ և արդյո՞ք նման իրավունք ունի ցանկացած առևտրային ընկերություն:
Հ.Գ.Մենք փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք նույն սկզբունքով են նաև առաջնորդվում մյուս սուպերմարկետները: Եվ պարզեցինք, որ «Երևան Սիթի»-ում նման բան չկա, պարզապես ներկայացնում ես անձնագիր, հեռախոսահամար ու 500 դրամ և ստանում զեղչի քարտ: Նույնը` նաև «Էքսպրես» — ում, այստեղ ևս զեղչի քարտը տրվում է հեռախոսահամարը և անուն ազգանունը լրացնելուց հետո: «ՍԱՍ» –ում էլ անձնագրի պատճեն պահանջեցին:
Երեկ իսպանական Բիլբաոյում ավարտվել է «Մեծ սաղավարտի» մրցաշարը: Եզրափակիչ 10-րդ տուրում ոչ-ոքի խաղալով Վասիլի Իվանչուկի հետ` հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 12 միավորով գրավել է 4-րդ հորիզոնականը:
Առաջին հորիզոնականը կիսել են Վասիլի Իվանչուկը և նորվեգացի Մագնուս Կառլսենը: Հաղթողին որոշելու համար նշանակվել էր թայ-բրեք, որտեղ հաղթող է ճանաչվել Կառլսենը:
Թայ-բրեք
1-ին խաղ
Կառլսեն — Իվանչուկ’ 0,5:0,5
2-րդ խաղ
Իվանչուկ-Կառլսեն’ 0:1
Իռլանդիայի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին Եվրո-2012-ի վերջին ընտրական խաղում Հայաստանի հավաքականին 2:1 հաշվով հաղթելու եւ անցումային հանդիպումների ուղեգիր նվաճելուց հետո հայտարարել է, որ առաջին խաղակեսում Վարդան Մինասյանի թիմն ավելի լավ էր խաղում, թեեւ չի կարող հիշել գոլային դրվագ Շեյ Գիվենի դարպասի մոտ:
«Մենք կարողացանք հաղթել խաղի նկատմամբ մեր վերաբերմունքի, մտածելակերպի եւ մեր համակարգին հետեւելով, քանի որ առաջին խաղակեսում մեզ համար շատ բարդ էր: Հայաստանն առաջին խաղակեսում շատ լավ էր խաղում եւ մեզ համար բարդ էր վերահսկել խաղը: Նրանք ավելի շատ էին վերահսկում գնդակը եւ Իռլանդիայի հավաքականից լավ էին խաղում, թեեւ վտանգավոր պահեր Շեյ Գիվենի դարպասի մոտ չեմ հիշում»,- Տրապատոնիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Քաղաքական դաշտի վերջին անցուդարձի ֆոնին զարմանալի էր ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանի լռությունը: Նա վերջերս բավականին հաճախ է լինում Թբլիսիում, ուր զվարճանքներն ու կյանքը ավելի մոտ են եվրոպականին: Եվ քանի որ նա այլևս ազատված է ԱԼՄ-ի եթերում 99 տոկոս զբաղվածությունից, մտածեցինք, թե նա զանց է առել իր խոստումը` ակտիվ լինել աշնանային քաղաքական զարգացումներում և վայելում է վաստակած հանգիստը:
Սակայն ուրբաթը շաբաթից շուտ եկավ. այսօր նախատեսված մամուլի ասուլիսը չկայացավ, քանի որ մինչ այդ Տիգրան Կարապետյանի ինքնազգացողությունը վատացել էր և նրան տեղափոխել են հիվանդանոց: Մենք փորձեցինք ճշտել, թե այժմ ինչպես է նրա առողջական վիճակը: Զանգին նա պատասխանեց «ամուր» ձայնով ու հավատացրեց մեզ, որ ամեն ինչ լավ է. «Իմ վիճակը հիմա շատ լավ է. հիվանդանոցում անցա համապատասխան զննում, ամեն ինչ կարգավորվեց և այժմ տանն եմ: Որոշ ժամանակ անց նորից կվերադառնամ քաղաքական դաշտ և կշարունակեմ իմ բուռն գործունեությունը»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.