23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի կառավարությունը քննարկում է հարկային փոփոխությունների նոր փաթեթը, որն, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի վերջին կուղարկվի խորհրդարան: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 18-ին, լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիլյանը: Նրա խոսքով` քննարկվում են ինչպես հարկային բեռի մեծացման, այնպես էլ ստվերի կրճատման հաշվին հարկային հավաքագրումների ավելացման հնարավորությունները:
Մասնավորապես` նախատեսվում է ակցիզային դրույքների վերանայում: Քանի որ որոշ ակցիզներ հաստատագրված վճարների տեսքով են եղել, գների բարձրացումից հետո կարիք կա դրանք վերանայել: «Օրինակ` կան ապրանքներ, որոնց գինը 100 միավոր էր, իսկ ակցիզը` 10 դրամ: Հիմա գինը բարձրացել է 180 դրամ, բայց ակցիզը նույն 10 դրամն է մնացել: Եթե այդ ակցիզը բարձրացնենք, դա հարկի բարձրացում չէ, այլ ճշգրտում»,- ասաց Վ. Գաբրիելյանը:
Բացի այդ, նախարարի խոսքով, ԱԺ-ում շրջանառության մեջ է գտնվում հանքարդյունաբերության մեջ հարկային ռեժիմի փոփոխության վերաբերյալ օրինագիծ, որը նույնպես կարելի է հարկային նոր փաթեթի մաս համարել: Դրանով ճշգրտվում է ռոյալթիների ռեժիմը, որը ոչ միայն բյուջեի համար կապահովի եկամուտների աճ, այլեւ կխրախուսի օտարերկրյա ներդրումների մուտքը:
Այսօր Աժ-ում կայացած ասուլիսի ժամանակ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը,խոսելով հարկային բեռի հնարավոր ավելացման մասին, ասաց. «Այդ ծրագիրն իրատեսական է, քանզի մեզ մոտ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ավելացման բավական հնարավորություն կա»:
Ըստ բանախոսի` վարչապետը շատ կարևոր հարցի է անդրադարձել, մասնավորապես` տարիներ շարունակ դոնոր կազմակերպությունները մատնացույց են անում մեր ներքին ռեսուրսների վրա, որոնք կան, և այդ ռեսուրսների վերաբաշխման անհրաժեշտություն կա. «Եվ 0,6 տոկոսով հարկեր — ՀՆԱ հարաբերակցության ավելացումն հենց այդ ուղղությամբ իրականացվող քայլ է: Ինչ վերաբերում է 100 միլիարդին, որի ավելացումը պետք է ապահովի այդ 06 տոկոսը, ապա դրա մի մասը վարձարարության հետևանք է, այնտեղ կան սոցապ վճարներ, և ես կարծում եմ, որ սա գալիք տարվա համար բավական լարված, բայց նաև իրատեսական ծրագիր է»,- ավելացրեց Մինասյանը::
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ասաց, որ մեծ սպորտ իր վերադարձը կլինի երկու տարի հետո: Հիմա դեռ իրեն դեռ անհրաժեշտ է վեց ամիս վերականգնողական կուրս անցնելու համար.«Ցավում եմ , որ չեմ կարող մասնակցել օլիմպիական խաղերին, բայց վստահ եմ հետագայում կլրացնեմ բաց թողածս»,-ասաց նա:
Ավդալյանը այժմ զբաղված է Վանաձորում աղջիկների համար մարզադպրոցի բացման նախապատրաստական աշխատանքներով. «Հիմա Հայաստանում շատ աղջիկներ կան, որ կուզենան պարապել, բայց մարզադպրոցի պատճառով չեն պարապում: Ծնողները հաճախ չեն համաձայնում թույլ տալ աղջիկներին պարապել տղաների հետ, դրա համար կարծում եմ հիմա շատ կարևոր գործով եմ զբաղված»:
Հարցին, թե չի խանգարի ամուսնությունը իր կարիերային, նա պատասխանեց. «Վստահաբար ոչ, ապագա ամուսինս նույնպես նախկին ծանրամարտիկ է, հիմա զբաղվում է իրավաբանությամբ և երբևէ չի խոչնդոտի իմ պարապմունքներին»:
Բժիշկների խորհրդով այսօր նա ակտիվորեն չի մարզվում. միայն առավոտյան նախավարժանք է անում:
Չցանկանալով հիշել ավտովթարի մասին` Ավդալյանը հավելեց, որ միշտ մտածել է, որ ինչ էլ լինի, դեպի լավը փոփոխության համար է, և այս դեպքն էլ բացառություն չէ. «Երևի այդպես էր պետք, որ եղավ, շատ դժվար շրջան եմ անցել, բայց հիմա ամեն ինչ հետևում է: Ինձ համար շատ կարևոր էր, որ բոլորը նախ ցավում էին ինձ համար, որպես մարդ, նոր միայն որպես ծանրամարտիկ: Այժմ սպասում եմ օլիմպիական խաղերին, որին պիտի մասնակցի մեր թիմը: Եվ Մելինեն, և Հռիփսիմեն շատ լավ մարզավիճակում են, և կարծում եմ` օլիմպիական խաղերին շատ լավ կմասնակցեն, ես սրտով իրենց հետ եմ»:
Հոկտեմբերի 15-ին Գարեգին Բ-ն Կաթողիկոսը ավարտել է իր հայրապետական այցը ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմ:
Մայր աթոռից հայտնում են, որ այցի ընթացքում, բարերարներ տեր եւ տիկին Նազար եւ Արտեմիս Նազարյանների նախաձեռնությամբ, հոկտեմբերի 12-ին, Գարեգին Բ-ի 60-ամյակի առթիվ Նյու Յորքում կազմակերպվել է ճաշկերույթ:
Այդ ընթացքում նշվել է Գերագույն Հոգեւոր Խորհրդի 2011թ. մարտի 17-19-ի ժողովին «Հոգեւոր սպասավորների պատրաստության հայրապետական հիմնադրամ» ստեղծելու որոշման մասին, որի նախագահն է տիար Պերճ Սեդրակյանը:
Իր խոսքում ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը տեղեկացրել է, որ ՀԲԸՄ-ն որոշել է իր կրթաթոշակային ծրագրից այս նպատակին հատկացնել մեկ մլն. ԱՄՆ դոլար: Այս առիթով տեր եւ տիկին Նազար եւ Արտեմիս Նազարյանները, որոնց հոգածությամբ կազմակերպվել էր ճաշկերույթը, հիմնադրամին նվիրաբերել են մեկ մլն. ԱՄՆ դոլար գումար: Մեկ մլն. ԱՄՆ դոլարի նվիրատվություններ են կատարել նաեւ Մայր Աթոռի բարերարներ տեր եւ տիկին Սարգիս եւ Հռութ Բեդեւյանները եւ տեր եւ տիկին Հրաչ եւ Սյուզան Թուֆայանները: Տեր եւ տիկին Պերճ եւ Վերա Սեդրակյանները հիմնադրամին են նվիրաբերել 250 հազար ԱՄՆ դոլար գումար, 100 հազարական ԱՄՆ դոլար են նվիրել տեր եւ տիկին Երվանդ եւ Մելիսա Դեմիրճյանները, տեր եւ տիկին Հայկ եւ Էլզա Դիդիզյանները, տեր եւ տիկին Նշան եւ Մարգարետ Աթինիզյանները: Տեր եւ տիկին Հարրի եւ Էդնա Քելեշյանները, Օսկար Թաթոսյանը եւ Ջերրի Դեմիրճյանը այս նպատակին հատկացրեցին յուրաքանչյուրը 50 հազար ԱՄՆ դոլար: Տեր եւ տիկին Ջորջ եւ Ալիս Գեւորգյանները, տեր եւ տիկին Զավեն եւ Առլին Դադեկյանները, տեր եւ տիկին Բաբկեն եւ Անահիտ Մկրյանները, դոկտ. եւ տիկին Հարություն եւ Շաքե Մեխճյանները հիմնադրամին նվիրաբերել են 25 հազարական ԱՄՆ դոլար:
Հիմնադրամի նախագահը հայտնել է նաեւ, որ նույն նպատակի համար թեմի հայորդյաց կողմից արդեն հավաքվել է մեկ մլն. ԱՄՆ դոլար գումար: Նվիրատվությունները շարունակվում են:
Վերադարձի ճանապարհին` Փարիզում, հոկտեմբերի 14-ին, Գարեգին Բ-ն հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա գոհունակությամբ է ընդունել հաղորդումն այն մասին, որ Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցու Խորհուրդը լուծարվել է հոկտեմբեր 2-ին կայացած Ընդհանուր անդամական ժողովի որոշմամբ:
Երեւանի Կենդանաբանական այգու հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ, հոկտեմբերի 15-ին եւ 16-ին, այգու տարածքում կազմակերպվել են բազմաժանր տոնական միջոցառումներ, որի մուտքը, պաղպաղակը, զովացուցիչ ըմպելիքներն ու փուչիկները անվճար էր այդ օրերի այցելուների համար: Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ առաջին օրվա առաջին այցելուները Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների առաջինից յոթերորդ դասարանցիներն էին, իսկ օրվա երկրորդ կեսից հետո ու հաջորդ օրն ամբողջությամբ այգու այցելուների շրջանակն ընդլայնվեց:
Նշենք, որ Երեւանի Կենդանաբնական այգին հիմնադրումից 70-տարի անց պատրաստվում է Նոր սկզբի եւ լինելու է ոչ միայն 1800 կենդանիների ցուցասրահ, այլ նաեւ բնապահպանական մշակույթ թելադրող կենտրոն. այստեղ ներդրվում է Եվրոպայի կենդանաբանական այգիների փորձը: Կենդանաբանները, կենսաբանները, բժիշկներն ու դիզայներները հրավիրվում են արտերկրից եւ իրենց փորձառությունն են ուսուցանում, որ Երեւանի կենդանաբանական այգին էլ, շատ ավելի պատկերավոր- կրթական նաեւ կանչող-գրավիչ եւ հանգստի ու ժամանցի ակտիվ գոտի դառնա: Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստանի Հանրապետական կուսացության համատեղ ակցիայի երկու օրերի ընթացքում Երեւանի կենդաբանական այգին ունեցավ ավելի քան 20.000 այցելու:
Հայտնի հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգը մահացել է դժբախտ պատահարի, այլ ոչ թե ինքնասպանության հետևանքով: Այսպես են պնդում մի շարք ամերիկացի գիտնականներ Սթիվեն Նայֆեհը և Գրեգորի Ուայթ Սմիթը մի քանի տարի անցկացրած հետազոտության արդյունքում: Գիտնականներն ուսումնասիրել են Վան Գոգի ընտանիքում պահված նամակները: Նրա մահվան սեփական վարկածը գիտնականները շարադրել են «Վան Գոգի կյանքը» գրքում: Այս մասին հաղորդում է CBS News-ը:
Պուլիտցերյան մրցանակներ ստացած Նայֆեհն ու Սմիթն ապացուցել են, որ հոգեկան խանգարումով տառապող վան Գոգը ոչ թե ինքնասպան է եղել, այլ երկու պատանի պատահաբար կրակել են նրա վրա: Գիտնականներին մասնավորապես տարօրինակ էր թվացել այն փաստը, թե ինչպես է մարդը, որն իր կրծքին է կրակել, կարողացել մեկ կիլոմետր ճանապարհ անցնել դրանից հետո: Բացի այդ, չէին հայտնաբերվել նկարչական իրերը, որոնք Վան Գոգը վերցրել էր իր հետ:
«Ադրբեջանի կեղծավոր ողբը Լեռնային Ղարաբաղի դեմ իր սանձազերծած ագրեսիայի հետեւանքների վերաբերյալ նորություն չէ: Նորություն է լացակումած ագրեսիվությունից Ադրբեջանի ղեկավարության անցումն ագրեսիվ լացակումածությանը: Եւ սա օրինաչափ է, քանի որ Բաքուն պետք է բացատրություններ տա սեփական ժողովրդին, թե ուր են գնացել բոլոր ամբիոններից անընդհատ թմբկահարվող միլիարդները, որոնք իբր ուղղվում էին բանակի զինմանը եւ թե ինչու բանակցություններում ուժային շանտաժի քաղաքականությունը տապալվեց: Օրինաչափ է նաեւ այն, որ անհեռատեսորեն բոլորին, ամեն ինչ եւ ամենուրեք քննադատող Ադրբեջանի ժառանգական ռեժիմն այժմ գտնվում է փակուղում՝ դեմ առ դեմ սեփական ժողովրդի»,-հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով վերջին օրերին հաճախակիացած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները Հայաստանի եւ Արցախի ռազմական հզորությամբ իրենց մտահոգվածության վերաբերյալ:
Ադրբեջանի այդ մտահոգվածությունն ուղղակի բխում է այն ամենից, ինչը մեր ժողովուրդը, աշխարհը ու նաև Ադրբեջանը տեսան մեր փառավոր զորահանդեսին: Պարզ է, որ այդ վիճակը չի բավարարում ոչ միայն Ադրբեջանին ու Թուրքիային, այլ նախևառաջ «Բրիթիշ Պետրոլեումին», զի ՆԱԲՈՒԿԿՕ-ն և էներգակիրները Ռուսաստանը շրջանցելով տարանցելու բոլոր նախագծերն անիրագործելի են, եթե մեկընդմիշտ չլուծվի Արցախի հարցը` մեզ համար ոչ շահեկան տարբերակով: Հետևաբար, Բրիտանիայի և ընդհանրապես անգլոսաքսերի հետ կապված գրանտակեր կազմակերպությունները երկու առանցքային անելիքներ ունեն` մի կողմից, հայերին ձիու դոզաներով ներարկել ամենագարշելի պացիֆիզմը, մյուս կողմից, ամեն կերպ թուլացնել մեր բանակը: Վանյանի տիպի տարբեր կերպարներին հայկական միջավայրում աշխատացնելը պրոբլեմատիկ է, զի այդպիսինները` իրենց օգնողներով հանդերձ, անմիջապես առաջացնում են հանրության գարշանքը, և հանրային պարսավանքի ենթարկվում են առհասարակ դրանց բարև տվողները: Պացիֆիզմ դավանող կրոնական աղանդների` եհովականների և այլոց, քանակական աճի ռեսուրսն էլ գրեթե սպառված է, հանրությունն էլ հաստատ խանդավառորեն կընդունի դրաց դեմ կիրառվող ցանկացած կոշտ միջոց, քանզի բոլորը զզվել են սրանց աներես հոգեորսությունից: Մնում է մեկ հիմնական ռեսուրս` հնարավորինս վարկաբեկել և թուլացնել բանակը:
Բանակային ուղղվածություն ունեցող տարատեսակ «իրավապաշտպանները», սակայն, զորահանդեսից հետո բավական ժամանակ սսկվել էին, հակաբանակային քարոզչությունից ձեռնպահ էր մնում և ՀԱԿ-ը, զի կարող էր դրանով ինքն իրեն միմիայն վարկաբեկել: Եվ դա մինչև այն պահը, երբ սեպտեմբերի 9-ին գրանցվեց հերթական ողբերգական դեպքը բանակում:
Իսկ 5 օրում 3 ինքնասպանության դեպքերի առիթը նրանք չէին կարող անհապաղ չօգտագործել. էլ ե՞րբ նման երկրորդ տարբերակը նրանց բաժին կհասնի: Ու սկսվեց. «Բանակն իրականում» «նախաձեռնությունը» տարածեց հայտարարություն, իբր զոհերի «ցուցակը աճում է ժամ առ ժամ», և «Գերագույն գլխավոր հրամանատարը պարտավոր է երաշխիքներ տալ, որ մեր զորակոչված ԲՈԼՈՐ որդիները տուն են վերադառնալու ողջ և առողջ»: Բնականաբար, նույնիսկ ամենաիդեալական վիճակում գտնվող որևէ երկրի Գերագույն գլխավոր հրամանատար նման երաշխիք տալ չի կարող, կարող է երաշխավորել զոհերի քանակը մինիմումի հասցնելը…
Վերսկսեցին ցուցերը, ուր ներգրավում են որդեկորույս ծնողների` ինչքան կարող են, այդ թվում և 2000 թվականին որդի կորցրածներին: Սրանց փույթ չէ, որ մարդկային վիշտը քաղաքական նպատակներով օգտագործելը անբարոյականության գագաթնակետն է, չէ՞ որ նպատակն արդարացնում է միջոցները: Նաև փորձում են ֆեյսբուքով այդ ցույցերին ներգրավել նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիներին, ինչը սակայն առանձնապես չի ստացվում:
Եվ ահա ՀՀ նախագահի նստավայրի մոտ ցուցարարներին է մոտեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վովա Գասպարյանի օգնականը՝ Վարդան Ղուկասյանը, ով երկխոսելու համար նրանց հրավիրել է ռազմական ոստիկանություն: Ցուցարարների խոսքով՝ սակայն, իրենք մերժել են այդ առաջարկը, քանի որ մինչ այդ Վ. Ղուկասյանն ասել է, թե բանակում զոհերի պատճառը լավ չդաստիարակված զինվորներն են:
Մեր մեջ ասած, ճիշտ է ասել: Բայց` կիսատ: Զի պատանիների հիմնական դաստիարակողն այսօր շատ դեպքերում հեռուստացույցն է` իր հեռուստասերիալներով, որոնց ազդեցությունը նույնիսկ կարող է ավելին լինել, քան ծնողի և դպրոցի ազդեցությունը: Իսկ հիմա զորակոչված և զորակոչվում է «Որոգայթ»-ի ու նման այլ տականքային հեռուստաարտադրանքների դաստիարակած սերունդը դրան գումարած նրանց ծնված տարիների թշվառությունը, դրան էլ ավելացրած այսօրվա, հատկապես Ղարաբաղում ծառայող կոնտիգենտի ընտանեկան սոցիալական վիճակն ու խեղճությունը:
Եվ «որոգայթային» քրեական կարծրատիպերը մուտք են գործում զորանոց ու մարտական դիրք: Իրենք իրենց թունդ «մաֆիոզներ» են երևակայում, և այդ «մաֆիաներ» խաղալը զենքի մատչելիության և խրամատի պարագայում` հրամանատարության ոչ զգոն աչքից հեռու լինելու պայմաններում երբեմն ողբերգական ավարտ է ունենում: Ու ի՞նչն որոշ դեպքերում ծառայում որպես «մաֆիոզ» թունդ «ռազբիրատների» առարկա` ամեն ինչ, խոժոռ հայացքից սկսած, 2000 դրամանոց փլեյերով վերջացրած: Հետաքրքիր դետալ` վերջին 3 դեպքերում զոհերից երկուսը խարբերդցի են, այսինքն` մի ոչ մեծ բնակավայրից են, ուր բոլորն իրար ճանաչում են: Եվս մեկ տիպիկ «սերիալային» դետալ` զոհերից մեկն ինքնասպանությունից առաջ ձախ ձեռքի ափին գրում է իրեն ստորացնողների անունները: Կայքերում նաև տեղեկություն եղավ, որ զոհերից մեկին ծառայակիցները ծեծել և ստորացրել են խրամատում միզելու համար, և պետք է հիշացնեմ, որ շաբաթներ առաջ «Եղնիկներ» զորամասում Աղասի Սարգսյանի` մահով ավարտված ծեծը սկսվել էր այն բանից հետո, երբ նա միզել էր դրա համար չնախատեսված տեղում… Այդ ի՞նչ փոխադարձ անարգանքի ծիսակարգեր են տարատեսակ «որոգայթ»-ներից զորակոչիկների հետ եկել բանակ…
Պաշտպանության նախարարը, զինդատախազը, օմբուդսմենը և այլոք իրենց ձեռնարկած և ձեռնարկելիք քայլերով կարող են ընդամենը թեթևացնել այդ հանրային հիվանդության դրսևորումները, բայց ոչ բուժել այն: Ոչ կանոնադրական հարաբերությունների համար նախատեսված պատիժները ԶՈՒ կարգապահական կանոնագրքից քրեական օրենսգիրք տեղափոխելը (ինչը պատրաստվում են անել), ընդամենը կպակասեցնի «Որոգայթ»-ի դաստիարակած պատանիների գործած վայրագությունների քանակը, բայց արմատախիլ չի անի «որոգայթային» վարքագծի կարծրատիպերը: Ու զազրելի գողական սերիալները քիչ էին, դրանց հավելվեց և «Բանակում» սերիալը, ուր և զինվորները, և սպաները ներկայացված են որպես կատարյալ օլիգոֆրեններ, և պատանիները նաև այդ ապուշագույն սերիալի վարքի «ստանդարտները» հետո նույնպես իրենց հետ բերում են զորանոց և մարտական դիրք:
Իսկ ՊՆ-ն չկարողացավ բանակը ծաղրող այդ սերիալը փակել տալ: Եվ պետության վերնախավում կարծես թքած ունեն, որ հեռուստաընկերությունները հանուն «ռեյծինգի» ամբողջ եթերը ողողել են մատաղ սերնդին բոլոր սրբություններից զուրկ տականքների վերածող արտադրանքով: Ելքը մեկն է (հիմա «ձեմոկռատիայի» և «արտահայտման ազատության» վարձու պաշտպանների վնգստոցը կգա)` խստագույն պետական գրաքննություն եթերի համար նախատեսված բոլոր ֆիլմերի, շոուների, ժամանցային հաղորդումների նկատմամբ: Նորմալ, խիղճը չծախած մարդկանցից կազմված գեղարվեստական խորհուրդներով կամ հանձնաժողովներով հանդերձ: Սա անհապաղ արդյունք չի ապահովի, բայց գոնե ապականությունից ու պղծումից կփրկի հաջորդ սերնդի հոգիները:
Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գովազդի շուկայի զարգացման հիմնախնդիրներն ու օրենսդրական բարեփոխումները վերահսկող կառույցի նախագահ Արզուման Հարությունյանը տեղակացրեց, որ հոկտեմբերի 27-ին Երևանում կմեկնարկի «Պոպոք» միջազգային փառատոնը:
Առայժմ արտերկրից ու Հայաստանից ստացված մասնակցության հայտերի քանակը չի գերազանցում 100-ը, սակայն կազմակերպիչները, անցյալ տարվա փորձից ելնելով, վստահ են, որ առաջիկա չորս օրում մրցույթին մասնակցել ցանկացողների թիվը կեռապատկվի և մրցույթին կմասնակցեն 400-ից ոչ պակաս գովազդային հոլովակներ: Այս տարի «Պոպոքին» ակտիվորեն աջակցում է նաև Հայաստանի գովազդային խորհուրդը:Արզումանյանը ներկայացրեց նաև իրենց նոր նախաձեռնությունը, ըստ որի` Խորհուրդը սահմանում է «Տեղական ու միջազգային փառատոների մասնակցության վարկանիշ»:
Խորհուրդը կուսումնասիրի տաս հեղինակավոր փառատոներին մասնակցող գովազդատուների շահած մրցանակները և կներկայացվի գովազդային գործակալությունների մասնագիտական մակարդակն արտացոլող վարկանիշային աղյուսակ. «Մենք վերահսկում ենք Հայաստանում գովազդային շուկան և վստահաբար կարող եմ ասել, այս մի քանի տարվա ընթացքում բավականին լավ արդյունքների ենք հասել: Իհարկե, մենք պատժող ընկերություն չենք և հիմնականում հանդես ենք գալիս խորհրդատուի դերում, սակայն փորձը ցույց է տալիս, որ այս մեթոդը շատ արդյունավետ է»,- ընդգծեց Հարությունյանը:
Քաղաքապետ Կարեն Կարապետյանի անձնական նախաձեռնությամբ այս տարվա ապրիլի 1-ից մանկապարտեզները սկսեցին աշխատել անվճար հիմունքներով. միջոցներ հայթայթվեցին և ավագանու խորհուրդը որոշում ընդունեց` փոխհատուցել երեխաներից գանձվող գումարը քաղաքապետարանի միջոցներից: Չնայած այս հարցը շատ խիստ է դրված, այն փաստորեն շրջանցողներ կան:
Արաբկիրի թիվ 31 մանկապարտեզի տնօրենը ավագանու խորհրդի որոշման շրջանցումը կազմակերպել է յուրահատուկ ձևով: Մտցվել է ֆոնդի փող հասկացություն, ընդ որում` դրա չափը թողնվել է ծնողների հայեցողությանը` «ով ինչքան կարող է». նվազագույնը`1000 դրամը և ավելի` մինչև 10 000 դրամ: Վճարումը կատարվում է բանկում բացված հատուկ հաշվեհամարին, որը ոչ այլ ինչ է, քան տնօրենի անձնական օգտագործման բանկային հաշիվ: Չնայած պնդումը, թե դա կամավոր սկզբունքով է արվում, մեզանում այդ մեխանիզմը այնքան չաչրկված է, որ դրան անդրադառնալ չարժե: Միայն նշենք. Օրինակ` ինչու պետք է ծնողը որոշի գումար փոխանցել հաշվեհամարին, եթե նա գիտի, որ քաղաքապետարանը հոգում է իր երեխայի դաստիարակության ու խնամքի ծախսերը:
Բայց այս հարցն ընդամենը առիթ էր` ծանոթանալու մանկապարտեզի տնօրեն Մարինա Ռոբերտովնա Ամիրյանի կառավարման մյուս «նրբություններին»:
Մեզ դիմել են ծնողներ, խնդրելով պատկան մարմինների ուշադրությունը բևեռել մի շարք փաստերի վրա. Մենք էլ խնդրել ենք նրանց անվանական դիմում ներկայացնել: Իսկ մինչ այդ մի քանի դրվագ պատմենք նրանց բանավոր բողոքից.Մանկապարտեզը վերանորոգման մեջ է: Երկու խմբասենյակի վերանորոգման պատճառով տնօրենը 4 խմբի միանգամից տեղակայել է մանկապարտեզի դահլիճում: Ընդ որում, երեխաներից մի քանիսը հիվանդ են ջրծաղիկով, կարմրուկով, վարակիչ տարբեր հիվանդություններով: Թերևս կարող է հարց առաջանալ, բուժույրը ինչպե՞ս չի արգելել հիվանդ երեխաներին մանկապարտեզ բերել, զանց առնելով իր պատասխանատվության հարցը. Ծնողները պատմում են, որ բուժքույրը, երբ տեսել է, որ տնօրենն անդրդվելի է, արձակուրդ է ձևակերպել, որպեսզի, եթե հանկարծ գան ստուգման, ինքը պատասխանատվությունից դուրս լինի: Իսկ երբ տնօրենին հարցնում են, թե` «լավ, չեք վախենու՞մ, որ երեխաներին այդպես լցրել ե՞ք իրար գլխի», պատասխանում է. «ինձ ո՞վ կարա բան անի, Աստղիկ Ռոբերտովնան մեջքիս կանգնած ա». Աստղիկ Ռոբերտովնան Արաբկիրի վարչական շրջանի սանեպիդկայանի պետն է, տնօրենի ընկերուհին:
Ծնողների պատմելով, երեխաներն անգամ նստելու տեղ չունեն. Իսկ այնտեղ, որտեղ նստելն է արդեն խնդիր է, խոսք անգամ գնալ չի կարող քնելու տեղի մասին:
Որոշ ծնողներ դադարել են երեխաներին տանել մանկապարտեզ, սակայն հատուկենտ երեխաների բացակայությունն իրավիճակը չի փրկում:
Սակայն սա հարցի մի կողմն է. ըստ ծնողների, տարիներ շարունակ այս մանկապարտեզում բարեհաջող կերպով կազմակերպվում է երեխաներին հատկացվող սննդի կազմակերպված վաճառքը. գնորդները հիմնականում մանկապարտեզի աշխատողներն են, որոնք նախընտրում են մի 10 կամ 20 դրամ ցածր գներով հենց մանկապարտեզից կատարել գրեչկայի, ձեթի, հավի, բրնձի և մյուս մթերքների առևտուրը: Երեխաների համար հատկացվող մթերքներից օգտվում են ոչ միայն աշխատողները, այլև նրանց բարեկամենրը, ծանոթները:
Եվ բնական է, որ երեխաներին հացից զրկող տնօրենը չէր կարող նույն բանը չանել աշխատողների նկատմամբ: Այսպես, դաստիարակները պատմել են ծնողներին որ մանկապարտեզում պահվում է երկու վեդոմոստ կոչված, աշխատավարձ ստանալու ժամանակ աշխատողները միաժամանակ ստորագրում են երկուսի մեջ էլ: Ասում են, նախկինում աշխատող, բայց չաշխատող «մեռած հոգիների», ինչպես նաև նման երեխաների բավական մեծ զանգված էր պահվում նաև` մոտ 20 հոգի, որոնց գումարները ևս տնօրենի գրպանն էր գնում, բայց հիմա այս հարցում Մարինա Ռոբերտովնան համեստացել է և, ասում են, որ բավարարվում է մի 4-5 հոգով: Բայց ամենահետաքրքիրը տրված աշխատավարձի պահն է` օրինակ, 60 հազար դրամ աշխատավարձ ստացողները կարող են ստանալ 30 հազար. տնօրենն ինչ-որ բաներ է ասում, բացատրություններ, ոչ ոք այդպես էլ չի հասկանում, թե ինչի համար են իրենից այդքան գումար պահում, բայց շարունակում են աշխատել ու լռել: Եվ այսպես տարիներ շարունակ:
Թե այս դեպքում, թե առհասարակ, բողոքները շատ են, բայց երբ գործը հասնում է անվանական բողոքին մարդիկ խուսափում են, ավելորդ գլխացավանքից հեռու մնալու, իսկ ավելի շուտ` «միևնույնն է ոչինչ չենք փոխվելու» համոզմունքից ելնելով:
«Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված. «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի իրականացման շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարը ստորագրել է «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին ՀՀ պետական ուսումնական հաստատությունների կողմից անվճար տրվող դասագրքերի դիմաց փոխհատուցման ենթակա գումարների մասին» հրամանը, որի նպատակը նշված բյուջետային փոխհատուցումը հասցեկան և նպատակային դարձնելն է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.