23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերնագիրը կատակ է, և Մհերինը չէ, բայց, քանի որ Մհերին վիրավորել են անանուն ստատուսով, իսկ անանուն լինում են միայն վախկոտները …
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերվում է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման շուրջ առաջացած թնջուկին.
«Կարդացի այդ բորբոսահոտ բարբաջանքը և ապշեցի մարդկային ճղճիմ մտքի անսահմանությունից: Տղամարդկությունից, հավատքից, սեռական նախասիրություններից խոսացողը նախ և առաջ համարձակություն պետք է ունենա և ներկայանա իր անունով, իր դեմքով: Այս դեպքում (անանուն «ստատուսի»), գործ ունենք ինչ-որ ուրվականի հետ, որի մարմինը կենդանության օրոք, ըստ երևույթին, սեռաքաղցից բորբոսակալել է: Տողերի հեղինակը խրտնել է իմ հաճախակի ելույթներից, համերգներից, հեռուստատեսային ելույթներից, նման մարդու երակներում արյան փոխարեն լեղի է հոսում: Անդրշիրիմյան թղթակիցը հանրությանն է ներկայացրել իր հիվանդագին երևակայության պտուղները՝ դրանով իսկ փորձելով բարոյական վնաս հասցնել թե՛ ինձ, թե իմ մտերիմներին ու բարեկամներին, ինչի համար պետք է պատասխան տա: Ձախողված քայլ է, ինչի մասին են վկայում հոդվածին կից բազմաթիվ մեկնաբանությունները: Կոյուղի հիշեցնող հոդվածը կատարյալ հերյուրանք և անձնական վիրավորանք է, ամբողջովին բուրում է չարությամբ, ատելությամբ և նախանձով: Սովորաբար, ուրիշի ինտիմից շատ են խոսում նրանք, ովքեր լուրջ խնդիրներ ունեն անկողնում: Այս դեպքն էլ երևի բացառություն չէ: Ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ: Խոսքի ազատությունը՝ նույնպես: Սանձարձակ, գռեհիկ, հիվանդագին խոսքի հեղինակը անպայման պետք է պատասխանատվություն կրի իր «թլպատ» մտքերի համար: Ես նրան անպայման կաջակցեմ այդ հարցում…
Երգիչ Մհեր Մեսրոպյան
<Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում >ֆեյսբուքյան նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել
2012 թ. հունիսի 7-ին «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան նախաձեռնության ներկայացուցիչները (http://www.facebook.com/science.and.finance) հանդիպեցին ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին գիտության ոլորտի առկա խնդիրները, առաջնային հիմնահարցերը, օրենսդրական կարգավորման հիմնախնդիրներն ու գիտության զարգացմանն աջակցելու ուղիներն ու համապատասխան քայլերը։
Նախաձեռնության ներկայացուցիչները առանձնապես կարևորեցին Կարեն Կարապետյանի պատրաստակամությունը՝ իր ուժերի ներածի չափով աջակցել գիտության զարգացմանը նպատակաուղղված նախաձեռնությունները, ինչպես նաև «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և Կարապետյանների ընտանիքի մշտական հոգածությունը ոլորտի և նրա ներկայացուցիչների նկատմամբ:
Հանդիպման ժամանակ նաև ամփոփվեցին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության համատեղ հայտարարած գիտական լրագրության մրցույթի արդյունքները։ Մրցույթի համար հիմնադրամը տրամադրել է 3 միլիոն դրամ:
Միաժամանակ, որոշվեց լրագրողների մրցանակաբաշխությունը զուգորդել առավելագույն հղում ունեցող հայաստանցի գիտնականների 14 միլիոն դրամի ծավալով մրցույթի շուրջ 90 հաղթողների մրցանակաբաշխության հետ և բոլոր մրցանակակիրներին տալ ֆինանսական պարգևավճարներ՝ հանդիսավոր արարողության ժամանակ։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա առաջիկա օրերին։ Միջոցառման վայրի և ժամի վերաբերյալ կլինի համապատասխան հաղորդագրություն։
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաև առաջիկա համատեղ այլ ծրագրերի իրականացման փուլերն ու ժամանակացույցը։ Այդ ծրագրերի մասին ժամանակին պատշաճ կարգով կիրազեկվի։
Այսօր «Վարկած» ակումբում մամուլի ասուլիս էին հրավիրել 204 բաժնետերերի կողմից լիազորված <<Հիդրոապարատ>> ԲԲԸ բաժնետերեր Նելլի Հակոբջանյանը և Շուշան Գրիգորյանը: Նրանք հայտարարեցին, որ ԲԲԸ-ում կատարվել ու կատարվում են առանձնապես խոշոր չափերի յուրացումներ, սակայն իրավապահ մարմինները և պատկան ատյանները համառորեն լռում են:
Նելլի Հակոբջանյան և Շուշան Գրիգորյանը պատմեցին, որ Հիդրոապարատ» ԲԲԸ-ն, որը մեքենաշինարարական խոշոր արտադրամաս էր, անկախացումից հետո մասնատվեց, 80% պետությունը վերապահեց իրեն՝ տալով Էներգետիկայի նախարարության «Հայգազարտ» ընկերությանը, իսկ 20% բաժնետոմսերը անհատույց բաժանվեցին մեկ տարուց ավել աշխատանքային ստաժ ունեցող աշխատողների միջև, որից հետո նախատեսված էր ներդրումներ անել, ստեղծել 260 աշխատատեղեր 50.000 հազար դրամ աշխատավարձով, իսկ մեկ տարի հետո աշխատավարձը պետք է կազմեր 225 դոլարին համարժեք դրամ:
1998 թվականին 65% բաժնետոմսերը 100 մլն դրամով գնած «ԱՄՖ» ընկերությունը պետք է ներկրեր 1մլն դոլարին համարժեք հաստոցներ, փաստաթղթերում գրված է, որ ներկրել է, բայց բաժնետերերի հավաստմամբ դրանք գործարան չեն մտել:
Հետագայում պետությունը «ԱՄՖ» ընկերությունից պարտքերի դիմաց վերցրել է 65% բաժնետոմսերը: Իսկ այժմ «ԱՄՖ» ընկերությունը պահանջում է իր 1մլն ամերիկյան դոլարի պարտքի պատճառով սնանկ ճանաչել «Հիդրոապարատ» ԲԲԸ-ին, ինչպես նաև պահանջում է վերադարձնել 120 միլիոն դրամը, որը «ԱՄՖ»-ը ծախսել է հաստոց գնելու համար:
Բաժնետերերը բողոքում են ապօրինաբար կադաստրային չափագրումների, օտարումների ու սնանկ ճանաչելու փաստերի վերաբերյալ:
Փաստորեն, ««Հիդրոապարատ» ԲԲԸ-ի տնօրենը արտադրամասը աշխատացնելու և շահույթ ստանալու փոխարեն, արտադրամասին պատկանող բոլոր նյութական միջոցները և շինությունները ապօրինաբար վաճառվել կամ վարձակալվել է` առանց բաժնետերերի իմացության:
Զարմանալին այն է, որ բաժնետերերի բողոքը ոչ թե, Հայռուսգազարդ.-ից է, որ դեռևս պահում է տնօրենին, այլ հենց տնօրենից:
<<Հիդրոապարատ>> ԲԲԸ բաժնետերեր Նելլի Հակոբջանյանը և Շուշան Գրիգորյանը 204 բաժնետերերի անունից ցանկանում են հետ ստանալ 15հա տարածքից իրենց հասանելիք 5 հա տարածքի վրա տեղակայված գույքը՝ հաստոցներով հանդերձ: Այս հարցով դիմել են նաև Հատուկ քննչական ծառայություն, վերահսկիչ պալատ, սակայն պետությունը զարմանալիորեն <<լռում է>> իր գույքային վնասների մասին:
Հայազն միության նախաձեռնությամբ, հունիսի 7-ին՝ հինգշաբթի, տեղի կունենա բողոքի երթ՝ վերջին օրերին Չինարի գյուղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ:
Ըստ միության տարածած հաղորդագրության, երթը կսկսվի ժամը 11:00-ին Օպերայի մոտից (Արամ Խաչատրյանի արձան): Մասնակիցները նամակներ կհանձնեն ՀՀ Նախագահին, արտաքին գործերի նախարարին:
Նամակում ասվում է.
«1994թ. մայիսին հաստատված կեղծ հրադադարի պայմաններում, յուրաքանչյուր տարի հայ երիտասարդ զինվորները տասնյակներով զոհ են գնում ադրբեջանական գրոհայինների հարձակումներին: Համարվում է, որ հայկական զորամասերը
համարժեք պատասխան են տալիս թշնամուն: Սակայն, վերջին տարիներին ադրբեջանական հարձակումների և դրանց արդյունքում զոհվող հայորդիների թիվը միայն աճում է:
Տեղի ունեցողը հատուցումն է այն անպատասխանատու քայլի, որ Հայաստանի քաղաքական ու զինվորական ղեկավարությունը կատարեց 1994-ին՝ կիսատ թողնելով և հաղթական ավարտին չհասցնելով ազատագրական պատերազմը:
Ագրեսորին խաղաղություն պարտադրելու փոխարեն պաշտոնական Երևանը թույլ տվեց, որ իրեն ներքաշեն անիմաստ բանակցային գործընթացի մեջ, որի միակ նշանակությունը Հայաստանին անհնար տարածքային զիջումներ պարտադրելն է: Բաքուն, իր հերթին, շահած ժամանակը արդյունավետորեն օգտագործում է իր սցենարով պատերազմի ավարտը նախապատրաստելու համար:
Այսօր հաճախ ենք լսում Բաքվին հասցեագրված դատապարտման խոսքեր: Սակայն թշնամուն ամոթանք տալը ամենաանիմաստ զբաղմունքն է, որը նաև ցուցադրում է սեփական անճարությունը: Մենք իհարկե հասկանում ենք, որ շարունակվող պատերազմը ընդհանրապես առանց զոհերի չի կարող լինել: Սակայն դատապարտում ենք այն թողտվությունը, որը ադրբեջանցիներին օրեցօր ավելի լկտի է դարձնում:
Պահանջում ենք պետական, բանակային և դիվանագիտական ղեկավարությունից.
1. Անհապաղ վերանայել «պատասխան գործողությունների» մեր չափանիշը: Թվաբանական համարժեք հատուցումը համարժեք չէ ըստ էության: Իրական համարժեք պատասխանը պետք է էապես ավելի մեծ լինի և ներառի ժողովրդագրական համամասնության, ինչպես նաև պատժիչ և կանխարգելիչ նշանակություն հաղորդող գործակիցները: Արդյունքում զոհերի մեկին տաս հարաբերությունը այն նվազագույնն է, որ կարող է ըստ էության համարժեք համարվել: Համարժեք պատասխանը, առանց վաղեմության սահմանափակման, պետք է վերաբերի նաև անցյալում պատճառված բոլոր կորուստներին:
2. Մինչև վերջին տարիների բոլոր կորուստներին համարժեք պատասխան տալու գործողությունների ավարտը դադարեցնել ամեն տեսակի ուղղակի, անուղղակի և միջնորդավորված դիվանագիտական շփումները թշնամի պետության և նրա հովանավորների հետ:
3. Երբևէ այլևս չքննարկել տարածքային զիջումներ պարունակող որևէ միջնորդական առաջարկություն: Ապամիջազգայնացնել Արցախյան հիմնախնդիրը և ձեռնամուխ լինել բացառապես սեփական ուժերով դրա վերջնական լուծմանը, որը ենթադրում է
• Արցախի չբնակեցված և թերբնակեցված բոլոր շրջանների լիարժեք բնակեցումը և տնտեսական յուրացումը:
• Վերացնել Արցախի կարգավիճակին վերաբերող իրավական հակասությունները, այն ամբողջությամբ ներառելով ՀՀ վարչական տարածքի մեջ և վերականգնելով ՀՀ արցախաբնակ քաղաքացիների սահմանադրական իրավունքները:
• Ամրացնել պաշտպանական գիծը և պատրաստվել դիմագրավել Բաքվի նոր հարձակումներին, միաժամանակ հայտարարելով այն գինը, որն Ադրբեջանը ստիպված կլինի վճարել լայնածավալ մարտական գործողությունները վերսկսելու և պարտվելու դեպքում, դրա մեջ հստակորեն ներառելով առնվազն Գարդմանքի և Նախիջևանի ազատագրումը»:
«Հայկական Վարկած» -ի ընթերցողները օրերս մտահոգություն էին հայտնել, թե, ճիշտ է, Երևանը վերջերս գեղեցկացել է հարմարավետ նստարաններով, սակայն որևէ տեղեկություն, թե որ կազմակերպության ենք պարտական դրա համար, և արդյո՞ք այդ աշխատանքը կատարելու համար եղել է մրցույթ, թե ոչ, մութ է մնացել:
Մենք այս հարցն ուղղեցինք քաղաքապետարանին, որտեղից էլ ստացանք հետևյալ պատասխանը.
Մայրաքաղաքում տեղադրվող նոր նստարանները, ինչպես նաև նոր տիպի աղբամաններն ու արգելափակոցները, պատրաստվում են «Նիկոլ Դուման» ԱԿ–ում և ձեռք են բերվել «Երևան» հիմնադրամի միջոցներով։ Ձեռքբերման համար, համաձայն պայմանագրի, հիմնադրամից տրամադրվել է 150 մլն դրամ։
Ի լրումն այս տեղեկության քաղաքապետարանից պարզաբանեցին, որ հիմնադրամը մրցույթներ չի անցկացնում: Առաջարկը եղել է «Նիկոլ Դուման» ԱԿ-ի կողմից և քաղաքապետարանը հավանություն է տվել:
Տեղեկացնենք, որ «Նիկոր Դուման» ԱԿ-ն ղեկավարում է քաղաքաշինության նախարարի նախկին տեղակալ, ԱԺ ընտրություններում թիվ 12 ընտրատարածում մեծամասնական ընտրակարգով առաջադրված, ՀՅԴ անդամ Կառլեն Գևորգյանը:
Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում ձևավորված 40 քննակենտրոններում այսօր տեղի ունեցան հայոց լեզվի և հայ գրականությյան պետական միասնական քննությունները։ Երևանում քննությունն այսօր ընթանում էր 14 քննակենտրոններում, Արցախում՝ 8, մյուս մարզերում, ըստ դիմորդների թվի, մինչև 3։
Հայոց լեզու և հայ գրականություն առարկայից միասնական քննություն հանձնելու համար այս տարի հայտ է ներկայացրել 11792 դիմորդ։ Հիշեցնենք, որ քննւթյունների ավարտից մեկ ժամ հետո Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքում ` www.atc. am և www.gtk.am կայքում կտեղադրվեն թեստերի տարբերակները` իրենց ճիշտ պատասխաններով:
Ի դեպ, այս տարի դիմորդների թիվը 18105 է, ինչը փոքր ինչ ավելի է, քան 2010թ., երբ քննություններին մասնակցելու դիմում-հայտ էր ներկայացրել 17656 դիմորդ։ Ամենաշատ դիմում հայտ՝ 11792, ներկայացվել է հայոց լեզու և հայ գրականություն առակայից քննություն հանձնելու համար։ 2010թ. այդ թիվը եղել է 11138:
Նալբանդյան 106-ի շրջակա շենքերի՝ Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա պողոտայի և Ավագ Պետրոսյան փողոցների մի խումբ բնակիչներ բաց նամակ են հղել, ուղղված ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին.
Հարգելի պարոն Աբրահամյան
Թույլ տվեք շնորհավորել ձեզ ԱԺ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Խորհրդարանում դուք նշեցիք, որ արդարությունը չի մեռնում: Ձեր այս համոզմունքից ոգևորված, դիմում ենք Ձեզ` մեզ հուզող խնդրում ևս արդարության հաղթանակի գործում Ձեր աջակցության ակնկալիքով:
Թեև բազմիցս հերքել եք Նալբանդյան 106/1 հասցեում նախատեսվող էլիտար կառուցապատման ծրագրին Ձեր առնչության փաստը, սակայն այս մասին լուրերը շարունակում են համառորեն շրջանառվել: Դրանց համար հիմք դարձավ նաև այն հանգամանքը, որ ամիսներ շարունակ տևած դադարից հետո շինարարության նախապատրաստման աշխատանքները վերսկսվեցին` ԱԺ նախագահի պաշտոնում Ձեր թեկնածության առաջադրման մասին տեղեկությունները տարածվելուց անմիջապես հետո: Այս ակտիվացման արդյունքում հատվեցին մոտ երկու տասնյակ կենսունակ ծառեր, առանց հաստատված նախագծի առկայության սկսվեցին շենքի հիմքի փորման աշխատանքները:
Թեև որպես տարածքի սեփականատեր և կառուցապատող է հանդես գալիս մոսկվաբնակ գործարար Գևորգ Մարդանյանը, կասկած չի հարուցում այն փաստը, որ Երևանի կենտրոնում նման տարածք ձեռք բերելու համար ցանկացած գործարար պետք է, որ օգտվի ներքին հզոր աջակցությունից, ինչը ևս հիմք է տալիս Ձեզ վարկաբեկող լուրերի տարածման համար:
Պարոն Աբրահամյան, մենք` հարակից շենքերի բնակիչներս, հիմք չունենք չհավատալու Ձեզ նման համբավ ունեցող պետական գործչի հայտարարույթուններին: Սակայն կարծում ենք, որ չար լեզուները լռեցնելու ամենակարճ ճանապարհը կլինի Ձեր աջակցությունը մեզ հուզող հարցի լուծմանը:
Երկրորդ տարին է պայքարելով մեր երեխաների անվտանգ և առողջ կենսամիջավայրի համար, մենք անընդհատ բախվում ենք այս հարցը լուծելու իրավասություն ունեցող պետական մարմինների անտարբերությանը:
Մինչդեռ ցանկության դեպքում հարցը կարելի է լուծել` հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի շահերը: Մենք առաջարկում ենք վերականգնել քանդված մանկապարտեզը և ևս 1-2 հարկ կառուցել` բակում առկա մասնավոր տների բնակիչների համար: Մնացած տարածքը հարկ է վերադարձնել հանրությանը և այստեղ հանգստի գոտի ստեղծել: Ինչ վերաբերում է տարածքի սեփականատիրոջ կամ սեփականատերերի ֆինանսական կորուստներին, ապա կարծում ենք, որ պատկան մարմինները կարող են դրանք փոխհատուցել `մայրաքաղաքի փոքր կենտրոնից դուրս նրանց համարժեք տարածք տրամադրելով:
Սա համահունչ կլինի նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այն խոստմանը, որ քաղաքաշինական խոշոր բոլոր նախագծերը և այս ուղղությամբ կատարվող ներդրումները Կենտրոնից տեղափոխվելու են վարչական այլ շրջաններ:
Անսալով երկրի նախագահի կողմից ղեկավարվող կուսակցության կարգախոսին, մենք հավատում ենք այն դրական փոփոխություններին, որոնց պարագայում հասարակության շահը իսկապես գերակա կդառնա և կգերադասվի խոշոր բիզնեսի շահերից:
Գագիկ Բեգլարյանի գործադիրում լինելու հարցը մնում է օրակարգային.
«Ըստ նախագահականին մոտ կանգնած աղբյուրի` նա կստանձնի տարածքային կառավարման նախարարի պաշտոնը: Գուցե սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ փոխվարչապետի պաշտոնն առանձնացվել է որպես առանձին կառույց: Հիշեցնենք, որ տարածքային կառավարման նախարարի պաշտոնում Գագիկ Բեգլարյանին նշանակելու մասին խոսակցությունները շրջանառվում էին դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ»,- գրում է «Իրատես de facto» թերթը:
Երևանում աղբի վերամշակման ճանապարհով այլընտրանքային էներգիայի ստացման հնարավորությունների, ինչպես նաև համապատասխան գործարանի կառուցման հետ կապված առաջարկություններ են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Չեխիայի Առևտրի պալատի նախագաh Պյոտր Կուզելի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և կիսելով իր տպավորությունները Երևանի մասին` Պյոտր Կուզելը քաղաքապետին է փոխանցել Պրահայի քաղաքապետի ողջույններն ու նրա անունից Չեխիայի մայրաքաղաք այցելելու հրավերը:
Տարոն Մարգարյանը բարձր գնահատելով հայ-չեխական հարաբերություններն ու առևտրատնտեսական կապերը` ընդգծել է փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:
Չեխական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցության եզրեր քննարկել քաղաքային ենթակառուվածքներում տարբեր ծրագրերի շուրջ, առանձնացնելով հասարակական տրասպորտի ոլորտում հնարավոր փոխգործակցության հեռանկարները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ աշխատանքային համատեղ խմբի կողմից կքննարկվեն ներկայացվող առաջարկները և հավաստիացրել, որ քաղաքապետարանը պատրաստ է աջակցել և իր լիազորությունների շրջանակում ընդառաջել, որպեսզի հավանության արժանացած ծրագրերը կյանքի կոչվեն:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.