23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հունիսի 12-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի խողովակին ու շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը՝ Վարդենիկ գյուղի գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Էդգար Եղոյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ըստ մայիսին կայացած ԱՄՆ-ի «Green card»-ի խաղարության արդյունքների, ՀՀ-ում 998 մարդ ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու իրավունք է ստացել: Սակայն, հակառակ շահողների ուրախության` վիճակախաղի արդյունքները չեղյալ են հայտարարվել` համակարգչային ծրագրի հետ կապված խնդրի պատճառով. հայտատուների պատահական ընտրությունը ԱՄՆ օրենսդրության համապատասխան չի իրականացվել: Ընդհանուր առմամբ, աշխարհում շահող էր ճաճաչվել 50 հազար մարդ:
Խորհրդային տարիներին մեր երեխաներին բազմապիսի արհեստներ և արվեստներ ուսուցանող պիոներ — պալատները անկախության տարիներին վերանվանվեցին <<Հայորդաց տներ>>: Հենց այդ տարիներից էլ նրանց հովանավորության տակ վերցրեց Հայ Առաքելական եկեղեցին, որն իր առաքելությունն ավարտած համարեց յուրաքանչյուր հայորդաց տան հարևանությամբ մի եկեղեցի կառուցելով: Բայց ինչպես հանրապետության մանկապարտեզների, հանրակրթական դպրոցների , այնպես էլ հայորդաց տների մեծամասնությունը, վերջին անգամ վերանորոգվել, գույք է ստացել ու պետական հոգածութուն զգացել խորհրդային տարիներին: Մերժելով մի 70- ամյա գաղափարախոսություն, որ իր թերությունների կողքին ուներ նաև հզոր կրթական համակարգ, ում համար <<Երեխաներն էին երկրի ապագան>>, մենք ուրացանք այն ամենը, ինչ չի տա մեզ այլևս ոչ մի հասարակարգ:
Նման զգացողությամբ ես համակվում Մալաթիայի հայորդաց տուն մտնելիս, որտեղ գործող թատերական դասարանի ավագ խումբը ներկայացնում էր ամերիկացի դրամատուրգ Դել Մարի << Մնացյալը լռություն է>> պիեսը: Թատերական խումբը տարիներ շարունակ ղեկավարում է Պատանի հանդիսատեսի թատրոնիշնորհալի դերասանուհի Արևիկ Սանթրոսյանը: Պատանի դերասանների խաղն այնպես ցնցեց հանդիսատեսին, որ սովետմիություն – անկախություն զուգահեռի մասին մտքերին փոխարինելու եկավ ամերիկյան բարքերով լեցուն պիեսի հուզիչ սյուժեն:
Բարկ և Լյուսի Կուպերների բնակարանը բանկը առգրավել էր ու ծեր ամուսինները հայտնվել էին փողոցում: Նրանք հույս ունեին, որ զավակները, ում համար իրենք ոչինչ չեն խնայել, մեծացրել ու կրթություն են տվել, մի փոքրիկ անկյուն կգտնեն իրենց կյանքի վերջին տարիները միասին անցկացնելու համար: Բայց ֆինանսապես ապահովված զավակները ծնողներին խնամելու ժամանակ ու նյարդեր ծախսել չեն ուզում` մորն ուղարկում են ծերանոց, իսկ հորը` Կալիֆոնիայում բուժվելու:
Հուզիչ էր ծեր ամուսինների սիրո խոստովանութունն ու հրաժեշտը.
-Գիտես ինչ, ես հաճախ եմ մտածում, որ մարդու կյանքում հավասար չափով երջանկություն է բաշխվում: Միայն թե ոմանք դա վատնում են միանգամից, ոմանք էլ տարածում են շատ տարիների վրա,- լավատեսութունը չի կորցնում Լյուսի Կուպերը:
— Ես ու դու լավ կյանք ենք ապրել, Լյուսի, հիանալի տուն ու առողջ զավակներ ենք ունեցել, ուրեմն երջանիկ ենք եղել,- խոստովանում է Բարկ Կուպերը:
Պիեսը մտածելու տեղիք է տալիս մարդկային բարձր արժեքների ` բարության, մարդասիրության , խղճի, մերձավորի նկատմամբ սիրո մասին, որոնք շատ են պակասել մեր կյանքում:
Հ.Գ.Հայորդաց տան անմխիթար պատերի ներքո փորձ է արվում վերարտադրել արվեստի մեծագույն արժեքներ` չնչին աշխատավարձով աշխատող նվիրյալ ուսուցիչների ջանքերով, ովքեր փորձում են շտկել այն, ինչը մեծ հաջողությամբ փլուզում է հզոր հեռուսատատեսութունը:
Իսկուհի Դալլաքյան
Սիամանթոյի անվան դպրոցի փոխտնօրեն
Այսօր տեղի ունեցավ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության կողմից հայտարարված գիտական լրագրության և միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունեցող գիտնականների մրցույթների հաղթողների մրցանակաբաշխությունը:
Պարգևատրվեցին 110 մարդ. 11 լրագրող, (գումարը ըստ հոդվածների քանակի` 100 հազարից 600 հազար դրամ) և 95 գիտնական: Այդ թվում նաև <Հայկական Վարկած> էլեկտրոնային օրաթերթի լրագրողներ Լուսինե Վայաչյանը և Շուշան Գալստյանը:
Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Տաշիր բարեգործական հիմնադրամը, Սամվել և Կարեն Կարապետյանները մեծ ուշադրություն են դարձնում կրթության և գիտության ոլորտին` հիշեցնելով, որ արդեն մի քանի ծրագիր իրենք իրականացրել են. «Սամվել և Կարեն Կարապետյանների համար գլխավոր կրեդո է հնարավորինս աջակցել մտավոր ներուժի ակտիվացմանը, անել ամեն բան, որ ՀՀ-ն չդառնա մտավոր ներուժն արտահանող երկիր»,- ասաց Ճաղարյանը, շեշտելով, որ իրենք պետք է անեն հնարավոր ամենը, որ մտավոր ներուժը մնա Հայաստանում:
Իսկ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, «Արմակադ» ցանցի հիմնադիր, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության համակարգող Խաչիկ Գևորգյանն ասաց, որ նախաձեռնությունը սկիզբ է առել 2011-ին, նպատակ ունենալով օգնել ՀՀ-ում օրհասական վիճակում գտնվող գիտության ոլորտին. «Նոր կադրերն, այստեղ սովորելով, հեռանում են երկրից, քանի որ չնչին աշխատավարձի պատճառով գիտության դաշտը գրավիչ չէ երիտասարդների համար»: Գևորգյանն ասաց, որ նպատակ ունեն Հայաստանում ֆինանսավորումը հասցնել 1 տոկոսի:Գիտության ֆինանսավորումը ՀՀ-ում ՀՆԱ 0.24 տոկոս է, իսկ ողջ աշխարհում այն կազմում է ՀՆԱ 1 տոկոս:
Կազմակերպիչները տեղեկացրեցին, որ ծրագրերը շարունակական են լինելու:
<Հայկական Վարկածը> շնորհավորում է բոլոր մրցանակակիրներին:
Հունիսի 9-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 38-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մազդա», այնուհետև՝ «ԶԻԼ ՄՄԶ-45021» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի և «Մազդա»-ի վարորդները ու վերջինիս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Մազդա»-ի վարորդը՝ 1988 թ. ծնված Սուրիկ Ամարյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 65-րդ կմ-ին, հունիսի 8-ին, ժամը 08.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի քարին և շրջվել:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունիսի 8-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ակնաշեն գյուղի ճանապարհին` Բարեկամության փողոցում, վրաերթի է ենթարկել 5-ամյա մի տղայի և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Թիվ 102 դպրոցի աղջիկների աղմկահարույց պատմությունը ավարտվեց նրանց հետ հոգեբանական զրույցներով: Աշակերտուհիների փոխադարձ հայհոյանքների ու ծեծի համար ոստիկանությունը խուլիգանության հոդված չտվեց, ինչպես ավելի վաղ ասել էր Ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը:
ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն «Առավոտ»-ին ասաց, որ նրանց հետ խոսել են, աղջիկներն իրենք էլ հասկացել են իրենց սխալն ու զղջացել: Տիկին Հովհաննիսյանն ասաց, որ աղջիկներից մեկն այնքան էր ամաչել կատարվածի համար, որ դեպքից հետո անգամ ինքնասպանություն էր ուզում կատարել:
Այսօր Վարշավայում մեկնարկում է Ֆուտբոլի Եվրոպայի 14-րդ առաջնությունը: Առաջիկա 22 օրերի ընթացքում «Հին աշխարհամասի» լավագույն 16 հավաքականները կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:
Եվրոպայի առաջնությունը 3-րդ անգամ կանցկացվի միանգամից երկու երկրներում: Այս անգամ նման պատվի են արժանացել Լեհաստանը ու Ուկրաինան: Վերջինս նախկին ԽՍՀՄ հանրապետություններից առաջինն է, որ իրավունք է ստացել անցկացնել նման հեղինակավոր մրցաշարի հանդիպումներ:
Մասնագետներն ու բուքմեյքերներն առաջիկա առաջնության գլխավոր ֆավորիտ են համարում գործող աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիային: Իսպանացիները 2010թ. աշխարհի առաջնությունում, ապա՝ «Եվրո-2012»-ի ընտրական փուլում ապացուցեցին, որ ներկայիս հավաքականը բավական զորեղ է ու շատ հանգիստ կարող է երկրորդ անգամ անընդմեջ լավագույնը ճանաչվել Եվրոպայում: Վիսենտե Դել Բոսկեի գլխավորած ընտրանու հնարավորությունները մի փոքր նվազեցին վերջերս, երբ պարզ դարձավ, որ Դավիթ Վիլյան ու Կառլես Պույոլը չեն կարող մասնակցել Եվրոյին:
Մյուս ֆավորիտը Գերմանիան է, ով միշտ էլ պայքարում է ամենաբարձր տեղերի համար: Այս անգամ էլ գերմանացիները, որոնք արդեն 3 անգամ նվաճել են Եվրոպայի չեմպիոնի կոչումը, ունեն բոլոր նախադրյալները մրցանակակիր դառնալու համար:
Ֆավորիտների լավագույն եռյակը եզրափակում է աշխարհի փոխչեմպիոն Հոլանդիան:
Ավելի ցածր են գնահատվում Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Պորտուգալիայի ու Ռուսաստանի հավաքականների հնարավորությունները, իսկ մյուսների դեպքում հաղթանակն ընդհանրապես հրաշք կհամարվի, ինչպես որ եղավ Եվրոպայի 2004թ, առաջնությունում, երբ հաջողության հասավ Հունաստանը:
«Առաջին ալիքը» ու «Շողակաթը» Եվրոպայի առաջնության բոլոր հանդիպումները հեռաձարկելու են Հայաստանում: Խաղերը սկսվելու են Երևանի ժամանակով 20:00-ին ու 22:45-ին: Վայելեք ֆուտբոլային տոնը առաջիկա 3 շաբաթների ընթացքում, իսկ մենք մանրամասն կանրադառնա Ուկրաինայի ու Լեհաստանի լավագույն 8 մարզադաշտերում տեղի ունեցավ իրադարձություններին:
Խաղացանկ
A խումբ
8 հունիսի
20:00 Լեհաստան-Հունաստան
22:45 Ռուսսատան-Չեխիա
12 հունիսի
20:00 Չեխիա-Հունաստան
22:45 Լեհաստան-Ռուսաստան
16 հունիսի
22:45 Չեխիա-Լեհաստան
22:45 Հունաստան-Ռուսաստան
B խումբ
9 հունիսի
20:00 Հոլանդիա-Դանիա
22:45 Գերմանիա-Պորտուգալիա
13 հունիսի
20:00 Դանիա-Պորտուգալիա
22:45 Հոլանդիա-Գերմանիա
17 հունիսի
22:45 Պորտուգալիա-Հոլանդիա
22:45 Դանիա-Գերմանիա
C խումբ
10 հունիսի
20:00 Իսպանիա-Իտալիա
22:45 Իռլանդիա-Խորվաթիա
14 հունիսի
20:00 Իտալիա-Խորվաթիա
22:45 Իսպանիա-Իռլանդիա
18 հունիսի
22:45 Խորվաթիա-Իսպանիա
22:45 Իտալիա-Իռլանդիա
D խումբ
11հունիսի
20:00 Ֆրանսիա-Անգլիա
22:45 Ուկրաինա-Շվեդիա
15 հունիսի
20:00 Շվեդիա-Անգլիա
22:45 Ուկրաինա-Ֆրանսիա
19 հունիսի
22:45 Անգլիա-Ուկրաինա
22:45 Շվեդիա-Ֆրանսիա
1/4-րդ եզրափակիչ
21 հունիսի
22:45 1А — 2В
22 հունիսի
22:45 1В- 2А
23 հունիսի
22:45 1С-2D
24 հունիսի
22:45 1D-2С
Կիսաեզրափակիչ
29 հունիսի
30 հունիսի
Եզրափակիչ
1 հուլիսի
Tert.am
ՀՀՇ-ի Գևորիկը, որ «հավատացել ու փոխվել է»` դառնալով ՀՀԿ-ի Գևորիկ, շատ ավելի վաղուց է ընտրական տեխնոլոգիաներ կիրառում, քան ՀՀԿ-ն. նա ՀՀԿ գրասենյակի մոտ հայտնվող բոմժերին հինգ-տասը հազար դրամ է տալիս, որպեսզի վերջիններս այլևս այնտեղ չերևան, և մուրացկանություն անելու մենաշնորհն իրեն պատկանի: Օրերս էլ հետաքրքիր միջադեպ է գրանցվել ՀՀԿ բակում, գրասենյակ մտնող Սամվել Ալեքսանյանը ձեռքը բարձրացրել ու Գևորիկին ասել է. բարև, այ էշ, ո՞նց ես: «Քեզնից էլ լավ է՞շ»,- արձագանքել է լկտիացած «ՀՀԿ-ականը»: Ալեքսանյանը ժպտացել, մատը թափ տվել-ներս է մտել` բոլորին բացատրելով, որ իրենց` ապարանցիների համար էշը սուրբ կենդանի է: ՀՀԿ-ականներն էլ նրան «դուխ» տալու համար ասել են. Ամերիկայում էլ հանրապետականների սիմվոլն է էշը:
Այս մասին գրում է Հրապարակ օրաթերթը.
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.