23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի շուրջ ծավալված իրադարձություններին անդրադարձել է հոդվածով.
« 31,Արդ, երբ որ մարդու Որդին գայ իր փառքով եւ բոլոր հրեշտակները՝ իր հետ, այն ժամանակ նա պիտի նստի իր փառքի գահի վրայ, 32ու նրա առաջ պիտի հաւաքուեն բոլոր ազգերը, եւ նա նրանց միմեանցից պիտի զատի, ինչպէս մի հովիւ, որ զատում է ոչխարները այծերից։ 33Եւ ոչխարները իր աջին պիտի կանգնեցնի, իսկ այծերը՝ ձախին։ 34Այն ժամանակ թագաւորը պիտի ասի նրանց, որ իր աջին են. ,Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը. 35որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք տուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր տուիք՝ խմելու. օտար էի, եւ ինձ ձեր մէջ առաք, 36մերկ էի, եւ ինձ հագցրիք, հիւանդ էի, եւ ինձ տեսնելու եկաք, բանտում էի, եւ ինձ այցի եկաքե։ 37Այն ժամանակ արդարները պիտի պատասխանեն նրան ու ասեն. ,Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած ու կերակրեցինք, կամ՝ ծարաւ եւ ջուր տուեցինք. 38ե՞րբ տեսանք քեզ օտար եւ մեր մէջ առանք, կամ՝ մերկ եւ հագցրինք. 39ե՞րբ տեսանք քեզ հիւանդ կամ բանտի մէջ ու եկանք քեզ այցիե։ 40Թագաւորը պիտի պատասխանի ու ասի նրանց. ,Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մէկին արեցիք այդ՝ ի՛նձ համար արեցիքե։ 41Այն ժամանակ նա պիտի ասի նրանց, որ իր ձախին են. ,Անիծեալնե՛ր, գնացէ՛ք ինձնից յաւիտենական կրակը, որ պատրաստուած է սատանայի եւ իր հրեշտակների համար. 42որովհետեւ քաղցած էի, եւ ինձ ուտելիք չտուիք, ծարաւ էի, եւ ինձ ջուր չտուիք, 43օտար էի, եւ ինձ ձեր մէջ չառաք, մերկ էի, եւ ինձ չհագցրիք, հիւանդ էի ու բանտի մէջ, եւ ինձ տեսնելու չեկաքե։ 44Այն ժամանակ նրանք էլ պիտի պատասխանեն ու ասեն. ,Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ քաղցած, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ ու քեզ չծառայեցինքե։ 45Այն ժամանակ պիտի պատասխանի նրանց ու ասի. ,Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետեւ այս փոքրերից մէկին ա՛յդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիքե։ 46Եւ նրանք պիտի գնան դէպի յաւիտենական տանջանք, իսկ արդարները՝ յաւիտենական կեանքե։
ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԵՈՍԻ, 25/ 31-46
Մի քանի զրույցներում արդեն ասել եմ, որ եթե Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ նրան կալանավորելու հարցը հայտնվի Ազգային ժողովի օրակարգում, ես կողմ եմ քվեարկելու:
Կողմ եմ քվեարկելու ոչ թե մասնավոր ընկերության ավտոմեքենան «գողականով» փաստացի քցած և այդ ավտոմեքենայով շրջող դատախազի բերած թղթերին, այլ հաստատելու եմ իմ անձնական մեղադրանքը, կայացնելու եմ իմ անձնական դատավճիռը, որպես մի մարդ, որ 2008 թվականի Մարտի 1-ին գտնվել է Մյասնիկյանի արձանի հարթակին: Չեմ կարող չօգտվել նմանօրինակ պատեհությունից:
Այդպես վարվելու եմ, նույնիսկ եթե համոզված լինեմ, որ ԱԱԾ-ի կողմից Օսկանյանին առաջադրված մեղադրանքը ծայրից ծայր սարքովի է: Որովհետև քննարկել հարցը՝ սարքովի է մեղադրանքը, թե ոչ’, նշանակում է Օսկանյանին քննարկել Սահմանադրության և օրինականության դաշտում: Ես հրաժարվում եմ դա անել, որովհետև այն ժամանակ, երբ Սահմանադրությունն ուներ Օսկանյանի պաշտպանութան կարիքը, նա թքել է Սահմանադրության և ճշմարտության վրա, նա հրապարակայնորեն մահվան դատավճիռ է արձակել Համաժողովրդական շարժման հանրահավաքի մասնակիցների նկատմամբ, այդ դատավճիռն ի կատար է ածվել և ես նրան երբեք դա չեմ ների, ու չեմ ների նաև նրանց, ովքեր կներեն:
2008 թվականի Մարտի 1-ի հայտնի ասուլիսով Օսկանյանն ինքն իրեն դուրս է դրել Սահմանադրությունից և օրենքներից, և ամեն ինչ կանեմ, որ նա զգա օրենքից դուրս գտնվողի կարգավիճակի ծանրությունը: Այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիներ այդ ծանրությունը զգում էին’ 2008 թվականի Մարտի 1-ին, իրենց մասին Օսկանյանի ասածները լսելիս:
Ինձ պատասխանատու եմ զգում առաջին հերթին այդ մարդկանց առաջ, և որևէ մեկը չի կարող ինձ արգելել կամ խոչընդոտել կրել այդ պատասխանատվությունը: Օսկանյանը և իր շրջապատը պետք է զգան այն, ինչ զգացել են այդ մարդիկ: Քավ լիցի, սա չի լինի վրեժ կամ վրեժխնդրություն. վայ նրանց, ովքեր կտրվեն վրեժի գայթակղությանը: Սա կլինի արդարության ու արդարադատության մի յուրօրինակ դրսևորում’ մի երկրում, որտեղ արդարության ու արդարադատության սովորական մեթոդները չեն գործում: և ուրեմն, արդարությունն ու արդարադատությունը ոչ ստանդարտ մոտեցումներ են պահանջում, ոչ սովորական ջանքեր:
Եթե ինձնից որևէ բան կախված եղավ, ամեն ինչ անելու եմ, որ Վարդան Օսկանյանը նստի, որովհետև այս պարագայում Մարտի 1-ի զոհերի հարազատներին թեկուզ կիսաձայն բան ասելու հնարավորություն կունենամ. թե տեսեք, թեկուզ անուղղակի, թեկուզ զարտուղի ճանապարհներով արդարությունը կարող է առկայծել, ու եթե բանտում է Օսկանյանը, մի օր կգա նաև Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Գորիկ Հակոբյանի, Աղվան Հովսեփյանի, Հայկ Հարությունյանի, սպանությունների անմիջական կատարողների հերթը: Նշանակում է կհասնի նաև ուղիղ, անմիջական արդարադատության հերթը, երբ նրանց մեղադրանք կառաջադրվի ՀՀ քաղաքացիներին սպանելու, պետական հեղաշրջում իրականացնելու, Հայաստանը ծնկի բերելու համար:
Չեմ կարող պատգամավոր Օսկանյանին քաղաքական հալածյալի կարգավիճակ տալու սեթևեթանքները հանդուրժելով՝ անարգանք հասցնել իմ քաղաքական պայքարի ընկերներ, չորրորդ գումարման ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանին, Խաչատուր Սուքիասյանին, Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին, մեր մյուս ընկերներին: Էդ նրանց մասին էին ասում չէ՞ ԲՀԿ-ականները, նախաքննություն է ընթանում, չենք կարող միջամտել նախաքննությանը: Հետո էլ’ դատավարություն է ընթանում, չենք կարող միջամտել դատավարությանը, հետո’ դատավճիռ է արձակվել, չենք կարող մեկնաբանել դատարանի կայացրած վճիռը: Նաև նրանք էին չէ՞, որ չորս պատգամավորներին հանձնեցին մարդակեր մեքենային. ես էլ եմ հանձնելու, որովհետև Վարդանի բալեն ավելի ազիզ չէ, քան Սասունի Մեխակը: Որովհետև յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր յուրաքանչյուր արածի համար:
Վարդան Օսկանյանը քաղաքական հալածյալ լինելու շանս կունենար, եթե քաղաքական սպանությունների համահեղինակ չլիներ: Օսկանյանը ինքն է կայացրել իր դատավճիռը’ 2008 թվականի Մարտի 1-ին, և այդ դատավճիռը բեկանման ենթակա չէ:
ռեֆլեկսիա
Էնպես չի, իհարկե, որ այս դիրքորոշումը անթերի եմ համարում: Բայց դրա թերությունները երկրորդական են դառնում, երբ արձանագրում ենք, որ դա վերաբերվում է ոչ միայն, կամ ոչ այնքան Վարդան Օսկանյանի անձին, որքան ցանկացած մեկին, ով ուղղակի առնչություն ունի Մարտի 1-ի ոճրագործությանը: Առիթի դեպքում էս դիրքորոշմամբ հանդես եմ գալու Սամվել Նիկոյանի, Արթուր Բաղդասարյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Աղվան Հովսեփյանի, Գորիկ Հակոբյանի, Մարտի 1-ի սպանդի հետ առնչություն ունեցող օլիգարխների նկատմամբ: Եթե որևէ մեկին մոռացա հիշատակել, դուք ավելացրեք, իմ անունն էլ տակը դրեք’ որպես ստորագրություն: Որովհետև ինչպես հայտնի ֆիլմում կապիտան Գլեբ Ժեգլովն էր ասում’ «Вор должен сидеть в тюрме, и неважно каким образом я его туда посажу»: Այս դիրքորոշումը, հավանաբար, ոմանց սովետական տոտալիտար համակարգը կհիշեցնի, բայց եթե հասանք նման զուգահեռի, ասեմ ուրեմն: Աշխարհի ամենադեմոկրատական և իրավական պետությունը համարվող Ամերիկայի միացյալ նահանգները հատուկ օպերացիայով ֆիզիկապես ոչնչացրին Օսամա բեն Լադենին, ու դեմոկրատական աշխարհում ոչ ոք ոնց որ թե չընդվզեց դրա դեմ: Բա ինչու՞: Բա դա՞տը, բա դատաստա՞նը, բա Սահմանադրությո՞ւնը: Անհնար էր նման արդարադատություն իրականացրել: Եվ ուրեմն, իրականացվեց այն՝ ինչի հնարավորությունը կար տվյալ պահին: Ինչպես կասեր «մեծ մտածող» Հովիկ Աբրահամյանը, արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում:
Բեն Լադենի հետ զուգահեռը չափազանցություն է: Գուցե շատ մեծ չափազանցություն: Ու քավ լիցի, ոչ ոք ֆիզիկական հաշվեհարդարի կոչ չի անում, և Աստված հեռու պահի նման կոչերից: Բեն Լադենի հետ զուգահեռի իմաստն այն է, որ խոսք է գնում քաղաքացիական արյան մասին, իսկ քաղաքացիական արյունը ներել, մոռանալ, սակարկել չի կարելի: Ու եթե արյուն հեղած հանցախումբը կիսվել է երկու մասի, ու էս մի մասը մյուս մասի հետևից է ընկել, հետապնդվող ոճրագործին որևէ դրդապատճառով պաշտպանողը նրա արած ոճրագործությունն է պաշտպանում: Սա իմ սուբյեկտիվ ընկալումն է, և ես գործելու եմ այդ ընկալման շրջանակներում:
քաղաքական ասպեկտը
Հարցը, իհարկե, ունի նաև քաղաքական ասպեկտ, որն իմ կարծիքով, արհեստական է, հենց թեկուզ այն պատճառով, որ ձևակերպվել է այդ նույն Վարդան Օսկանյանի կողմից: Արդեն քանի-քանի ամիս նա քաղաքական հրապարակ է նետել Հանրապետական կուսակցության քաղաքական մոնոպոլիայի դեմ պայքարելու գաղափարը և շատերը Օսկանյանին պաշտպանելով համոզված են, որ ՀՀԿ-ի քաղաքական մոնոպոլիայի դեմ են պայքարում: Թույլ տվեք նկատել, որ ՀՀԿ-ի քաղաքական մոնոպոլիայի դեմ այս մեթոդներով պայքարողները պայքարում են հանուն քոչարյանասերժական կլանի քաղաքական մոնոպոլիայի, հանուն մի այնպիսի վիճակի, երբ Սերժ Սարգսյանը իշխանություն է, Ռոբերտ Քոչարյանը’ ընդդիմություն, Ռոբերտ Քոչարյանը իշխանություն է, Սերժ Սարգսյանը’ ընդդիմություն: Իշխանության ղեկին գտնվող Սերժ Սարգսյանը կհետապնդի Վարդան Օսկանյանին, և մենք կկանգնենք Օսկանյանի պաշտպանության դիրքերում, կուրծք կծեծենք, քուրձ կհագնենք և մեր գլխին մոխիր կլցնենք’ նրա համար: Հետո, նաև մեր ձեռամբ, իշխանության կգա Ռոբերտ Քոչարյանը կամ իր խումբը, կսկսի հալածել Սամվել Նիկոյանին: Ասենք’ պաշտոնական դիրքը չարաշահելու, 20 լիտր բենզին գողանալու հոդվածով: Ու մենք կուրծք կծեծենք, կինքնահրկիզվենք’ ի պաշտպանություն Սամվել Նիկոյանի, ԲՀԿ-ի քաղաքական մոնոպոլիայի դեմ պայքարի շրջանակներում: Հետո նաև մեր ձեռամբ իշխանության կգա Միշիկը, կհետապնդի Սեդրակին, ու մենք էլի հացադուլ կանենք’ հանուն Սեդրակի: Հետո նաև մեր ձեռամբ իշխանության կգա Սեդրակը և կբռնի Միշիկին, ու մենք վերջինիս նկարները բռնած կգոռանք’ ազատություն քաղբանտարկյալ Միշիկին:
Իսկ նրանք միավորվում են այն ժամանակ, երբ ժողովրդի իշխանությունը վերականգնելու շանս է ստեղծվում, և իրար ուտում են, երբ ժողովրդից գողացված իշխանությունը բաժան-բաժան անելու խնդիր կա: Նրանք ուրիշ հարցեր են լուծում, բոլորովին ուրիշ հարցեր, թե ով ում ո՞ր բիզնեսի մեջ որքան է քցել, և պայմանավորված քվոտայից քանի միլիարդ է ավել աշխատել: Ի դեպ, դոլարների մասին: Վարդան Օսկանյանենք 2008-ին մեզ շշի էին հանել մեղադրելով, թե 2008-ին արտերկրից փողեր ենք ստանում, որ Հայաստանն ապակայունացնենք: Ու հիմա էդ շրջանակի մարդկանցից շատերը միամիտ հայացքով ասում են. հա ի՞նչ. պարոն Հանթսմանը մեկուկես մլիոն դոլար է նվիրել Վարդան Օսկանյանին: Իսկականից էլ’ հա ի՞նչ: Ասե՞մ, թե չասեմ’ հա ինչ:
Սերժի վարկածը
7or կայքը Օսկանյանի վերաբերյալ իմ առաջին հայտարարությանը արձագանքելով մի մեծ հոդված էր գրել, որտեղ ըստ էության ինձ մեղադրել էր Բաղրամյան 26-ի, ավելի կոնկրետ Սերժ Սարգսյանի պատվերը կատարելու մեջ: Լավ կլիներ, որ նշված կայքի խմբագիր Անդրանիկ Թևանյանը մինչ նման մեղադրանք հնչեցնելը պատասխաներ մի շատ կարևոր հարցի. ինչու՞ իր անունը տեղ չգտավ ԲՀԿ համամասնական ցուցակում, չնայած վերլուծաբանները, ԲՀԿ-ի աղբյուրները նրա համար տեղ էին կանխատեսում կուսակցության ցուցակի առաջին տասնյակում: Բոլորը գիտեն, որ կանխատեսումը չիրականացավ, որովհետև Սերժ Սարգսյանը ԲՀԿ համամասնական ցուցակը կազմողին արգելեց Թևանյանին տեղ հատկացնել: Ասել է, թե Սերժ Սարգսյանը ԲՀԿ համամասնական ցուցակ կազմողին կարող է նաև բան թույլատրել և արգելել: Նման դեպքերում կարող էի նույնիսկ ինձ իրավունք վերապահել օգտագործել հայտնի ասացվածքի իմպրովիզացիոն տարբերակը. «Իմ սերժանտի սերժանտը իմ սերժանտն է»: Բայց չեմ անի, այլ ընդամենը կասեմ ի գիտություն 7or-ի: Եթե ձեր շեֆերին Սերժ Սարգսյանը կարող է բան թույլատրել կամ արգելել, ինձ օրինակ, չի կարող, չնայած շատ երկար ժամանակ երազել է այդ մասին: Համոզված եմ՝ հիմա չի էլ երազում: Ոչ ոք չի կարող ինձ ինչ-որ բան թույլատրել կամ արգելել, որովհետև փորձել եմ գործել այնպես, որ որևէ մեկին նման լծակ չտամ: Ստացվել է: Եվ թող ներեն ինձ 7or-ականները՝ իրենց նման հիասթափություն պատճառելու համար:
վերջաբան
Հարց կարող է առաջանալ, թե արդյոք Օսկանյանի հարցում նման դիրքորոշում արտահայտելով մտավախություն չունեմ, որ մի օր էլ ինձ կալանավորելու համար հանրապետականները կարող են գալ Ազգային ժողով: Տեսականորեն հնարավոր է, կարող է լինել նման բան: Բայց իմ նստածը, իմ նստելը կլինի Հայաստանը համակած բազմաթիվ անարդարություններից մեկը: Իսկ Օսկանյանի և իր նմանների նստելը կդառնա եզակի, բացառիկ, հուսադրող արդարություն:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
ԱԺ պատգամավոր
Սեռական և ֆիզիկական բռնությունը հոգեկան ծանր տրավմա է, որի հետևանքով ծագող ցավագին ապրումները տևում են մի քանի ամիս, իսկ հետևանքները կարող են դրսևորվել նույնիսկ տարիներ հետո։ Նկատի ունեցեք, որ տուժածը ձեր կողմից ցուցաբերվող թե՛ հոգեբանական և թե՛ գործնական մեծ աջակցության խիստ կարիք է ունենալու։ Առանց այդպիսի աջակցության նա ինքնուրույն չի կարողանա հաղթահարել այդ վիճակը։
Ի՞նչ պետք է անել
* Ձգտեք, որ տուժածը չմեկուսանա և չպարփակվի իր մեջ։ Նրա ուշադրությունը հրավիրեք այդ պահին իր մարմնական զգացումների նկարագրության վրա, ներկա պահին և ամենամոտ ապագային ուղղված հղումներ արեք։ Դա կօգնի վերագտնել իրականության զգացումը։
* Տուժածին հնարավորինս հաճախ առաջարկեք պարզագույն, ամենահասարակ գործողություններ, որոնցում նա ինքը պետք է տարրական ընտրություն կատարի և որոշում կայացնի (օրինակ. նա ցանկանում է նստել աթոռի՞ն, թե՞ բազմոցին)։ Դա կօգնի վերականգնել իրավիճակի վերահսկման զգացումը, նպատակային գործողություններ կատարելու ընդունակությունը։
* Խրախուսեք և օգնեք նրան դրսևորել իր բոլոր զգացմուքները՝ ատելությունը, զայրույթը, վախը, հուսահատությունը, ցավը, տխրությունը, տագնապը և այլն։ Չդրսևորված զգացմունքները հետագայում կարող են լուրջ պրոբլեմներ առաջացնել։ Խրախուսեք դրսևորել իր բոլոր մտավախություններն ու մտքերը, այդ թվում նաև ինքնասպանության մասին մտքերը, եթե այդպիսիք լինեն։
* Խրախուսեք և հորդորեք տուժածին հետևելու իր արտաքինին։ Թող նա ոչ միայն խնամի մարմինը, այլև գեղեցիկ հագուստ, սանրվածք և տեսք ունենա։ Դա օգնում է բարձրացնել ինքնագնահատականը։
* Հավաստիացրեք, որ նա մեղավոր չէ եղածի համար և իրեն մեղադրելու համար ոչ մի հիմք չկա։ Ասեք, որ ոչ ոք դրանից ապահովագրված չէ և դա կարող է տեղի ունենալ ցանկացած մարդու հետ։
* Տուժածին վստահություն է անհրաժեշտ նրանում, որ իր հանդեպ մտերիմների վերաբերմունքը չի փոխվել։ Խոսքերով և գործողություններով հավաստիացրեք, որ նա ձեզ համար նույնքան թանկ, սիրելի և հարազատ է, ինչպես եղել է միշտ։ Դա կօգնի մեղմացնել անլիարժեքության, «ապականված, կեղտոտված» լինելու զգացումը։
* Հավատ ներշնչեք սեփական ուժերի նկատմամբ։ Հավաստիացրեք, որ նա լիովին կկարողանա հաղթահարել այդ փորձությունը։ Դա կօգնի իր նկատմամբ վստահության և լավատեսության ավելացմանը։
* Կոնկրետ մարդկանց անուններ թվեք, որոնց ավելի ծանր փորձություններ են բաժին ընկել։
* Տուժածին ծանոթացրեք նույն սեռի անձնավորության հետ, որը նախկինում նմանատիպ բռնության է ենթարկվել և կարողացել է հաղթահարել այդ վիճակները։ Նրա փորձառությունը շատ օգտակար կլինի։
* Տուժածի մոտ կարող է մտավախություն առաջանալ իր հոգեկան վիճակի հետ կապված։ Հավաստիացրեք, որ նրա ապրումները միանգամայն նորմալ են, ընդունելի և մտահոգվելու հիմքեր չկան։
* Հորդորեք տուժածին անպայման դիմել մասնագետների օգնությանը։ Բացատրեք, որ մասնագետներին դիմելիս նա չպետք է ամաչի, քանի որ դա իր կամքով չի եղել և նա դրանում ոչ մի մեղք չունի։ Ինքներդ ևս խորհրդակցեք մասնագետ հոգեբանի կամ հոգեթերապևտի հետ։
* Իրավապահներին և դատական մարմիններին դիմելիս նկատի ունեցեք, որ դատավարությունը հանգեցնում է տրավմայի կրկնակի վերապրմանը։ Աշխատեք այնպես անել, որ տրավմայի վերապրումը հնարավորինս մեղմ և պակաս ցավոտ լինի։
Հրաչյա Ամիրյան
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանը նշանակվեց Առողջապահության նախարար: Մինչ այդ Դերենիկ Դումանյանի անունը շրջանառվում էր, որպես նախարարի թեկնածու, սակայն առավել հաստատուն տրվում էր Արա Բաբլոյանի անունը: Թե ինչ տեղի ունեցավ այս ընթացքում հայտնի չէ: Սակայն Դումանյանին, որի աշխատանքից դժգոհ էին անգամ որպես ռեկտոր, վստահվեց մի ամբողջ լուրջ գործառույթներ ունեցող համակարգ:
Ասում են իստիտուտում նրա գալուց հետո երանի էին տալիս Քալյանի ժամանակներին: Ուստի շատ հավանական է, որ նրա՝ Առողջապահության նախարարի աթոռին նստելուց հետո էլ, երանի տան Քուշկյանի ժամանակներին:
Առայժմ կարծես վարկածներ չկան, թե ով է փոխարինելու Դումանյանին` Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում:
Մոտ 15 տարի հետո Հայաստանում տղամարդիկ մեծ դժվարությամբ կկարողանան կին գտնել` կամ ավելի ուշ կամուսնանան, կամ էլ` այն տղամարդիկ, որոնք ավելի ցածր կրթական մակարդակ և վատ սոցիալական վիճակում կլինեն, ընդհանրապես չեն ամուսնանա, ուստի ընտանիքների թիվը մեր երկրում խիստ կնվազի: Սրա պատճառն այն է, որ 15 տարի հետո կնոջ դեֆիցիտ է լինելու, քանի որ ծնողներն այսօր աղջիկ երեխաների ծնունդը, կարելի է ասել, զանգվածաբար կանխում են: Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման արդյունքում Հայաստանում տարեկան 1400 աղջիկ երեխաներին աբորտ են անում: Այս տվյալներն են արձանագրել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի «Սեռական և վերարտադրոդական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում կատարված հետազոտությունները, որոնք իրականացվել են ՀՀ առողջապահության նախարարության, վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի հետ համատեղ: Հետազոտության տվյալներով` Հայաստանում տղա երեխաների ծնունդը 15%-ով գերազանցում է. ներկայումս 118-120 նորածին տղային բաժին է ընկնում 100 աղջիկ:
«Առավոտ».
Երևանի քաղաքապետարանը երեկ` հունիսի 14-ին, ի գիտություն է ընդունել Հայոց համազգային շարժում կուսակցության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի իրազեկումը՝ հունիսի 26-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին: Իրազեկումն ի գիտություն է ընդունվել քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի թիվ 71 որոշմամբ:
Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 26-ին հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում:
«Օրինաց երկիր» կուսակցությունն ԱԺ ընտրությունների շրջանում մարդկանց պլաստիկ քարտեր է բաժանել, որոնք, սակայն, հնարավոր չէ օգտագործել: Այդ քարտերով «Երևան» բժշկական կենտրոնում նրանք պետք է սպասարկվեին 20 տոկոս զեղչով:
Քարտերը վերցնողները, փաստորեն, քվեարկել են ՕԵԿ-ի օգտին, իսկ ահա բժշկական կենտրոնում նրանց մերժում են` ասելով, թե իրենց հետ ոչ ոք համապատասխան պայմանագիր չի կնքել: ՕԵԿ մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանն էլ թերթի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է, թե ինքը տեղյակ չէ ոչ մի քարտից ու «Հայասի»-ից, չնայած այդ «Հայասին» տեղավորված է նույն ՕԵԿ-ի շենքում, լոգոտիպն էլ շատ նման է ՕԵԿ-ի զինանշանին: «Հայասի» անունով բարեգործական հիմնադրամի մասին նշված է ընտրողներին բաժանված քարտի վրա: Ի դեպ, ՕԵԿ պաշտոնական կայքում այսպիսի կարգախոսների կարելի է հանդիպել. «Միասին կառուցենք օրենքի Հայաստան», «Վստահեք, որ կառուցենք օրենքի երկիր»: Ու փաստորեն, սրանք են այս կուսակցության պատկերացրած օրենքն ու օրինականությունը: Երևակայեք` ինչպիսի օրենքի Հայաստան էր սարքելու մեր երկիրը, եթե մի քիչ ավելի մեծ հնարավորություններ ունենար:
«Հայկական ժամանակ».
Հունիսի 13-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, իր բնակարանից բերման են ենթարկել 27-ամյա Գայանեին, որը խոստովանել է, որ հունիսի 2-ին 16-րդ թաղամասի թիվ 46 շենքի մոտ, ականջօղի փականն ամրացնելու պատրվակով գողացել է 9-ամյա մի երեխայի ոսկյա ականջօղերը՝ փոխարինելով պլաստմասսե ականջօղերով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գայանեն հունիսի 6-ին 16-րդ թաղամասի 2-րդ շղթայի խաղահրապարակից ականջօղի փականն ամրացնելու պատրվակով գողացել է նաև 4-ամյա երեխայի ոսկյա ականջօղերը, իսկ հունիսի 8-ին, 16-րդ թաղամասի 2-րդ շղթայի խաղահրապարակում, նույն պատրվակով՝ ևս մի երեխայի ոսկյա ականջօղերը՝ փոխարինելով պլաստմասե ականջօղերով:
Կատարվում է քննություն:
Արյան դոնորի համաշխարհային օրը սահմանվել է 2005 թվականին Ժնևում, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930թ. Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար:
Արյուն առաջին անգամ մարդուց մարդուն փոխներարկվել է 1819թ. Անգլիայում: Ներկայումս այն լայնորեն կիրառվում է բժշկության տարբեր ոլորտներում: Ժամանակին իրականացված արյան բաղադրամասի փոխներարկումը հաճախ փրկում է մարդկային կյանք:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը բազմիցս հանդես են եկել արյունատվության ակցիաներով՝ նպատակ ունենալով հասարակության մեջ արմատավորել այն գաղափարը, որ մեր հանձնած արյան շնորհիվ հնարավոր կլինի փրկել մարդկանց կյանքեր: Շատ կարևոր է, որ այս գաղափարը սերմանվի քաղաքացիների մեջ հնարավորինս վաղ հասակից:
Այսօր պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն Արյան դոնորի համաշխարհային օրը կազմակերպում են անվարձահատույց արյունատվության ակցիա, որին կմասնակցեն տարբեր բուհերի ուսանողներ, ինչպես նաև երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քիչ առաջ հզոր պայթյուն է տեղի ունեցել Փակ շուկայի տարածքում: Մաշտոցի փողոցում՝ շուկայի շրջակայքում բնակվողները տարակուսած են: Նրանք գրել էին մեզ ահազանգելով այդ մասին: Կա երկու տրամաբանություն՝ կամ իրոք ինչ որ բան է պայթել, կամ այստեղ դարձյալ գաղտնի ինչ որ աշխատանքներ են ընթանում:
Երկու դեպքում էլ լավ կլինի, որ դեպքի վայրում լինի ոստիկանությունը:
Հունիսի 12-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները շրջագայություն կատարելիս, Բուսաբանական այգուց, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Վահե Պ.-ին և 1983 թ. ծնված Հարություն Ն.-ին:
Վահե Պ.-ն ոստիկանների մոտենալուն պես դեն է նետել իր մոտ եղած թղթյա փաթեթը, որի մեջ կար դեղնականաչավուն կանեփանման զանգված, որը ոստիկանների կողմից հայտնաբերվել և ներկայացվել է բաժին:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.