23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր արդեն հայտնի են հունիսի 15-ին անցկացված օտար լեզվի միասնական քննությունների արդյունքները: Օտար լեզուներից, որոնց ցանկում են անգլերենը, գերմաներենը, ֆրանսերենը, իսպաներենը, իտալերենը և պարսկերենը, քննության մասնակցելու դիմում հայտ էր ներկայացրել 9175 դիմորդ, որոնցից անգլերենի քննությանը մասնակցել է 7816 դիմորդ, ֆրանսերենի քննությանը՝ 434, իսպաներենի քննությանը՝ 24, գերմաներենի քննությանը՝ 509 դիմորդ: Անգլերեն քննության միջին միավորն է եղել 13,2-ը: «23 դիմորդ ստացել է 20 միավոր, 1092 դիմորդ ստացել է 17,5-20 միավոր, 2992՝ 13,5-17,25, 3097 դիմորդ ստացել է 7,5-13,25 միավոր, իսկ դրական միավորի շեմը չի հաղթահարել շուրջ 635 դիմորդ»,- տեղեկացրեց ԳԹԿ ներկայացուցիչը:
ԳԹԿ մամլո խոսնակի տրամադրած տվյալների համաձայն՝ ֆրանսերենի քննության միջին միավորն է եղել 14,3-ը: Երեք դիմորդ ստացել է 20 միավոր, 113 դիմորդ՝ 17,5-20, 149՝ 13,5-17,25, 146 ՝ 7,5-13,25, իսկ դրական միավորի շեմը չի հաղթահարել 26 դիմորդ:
Գերմաներենի քննությունից միջին միավորն է եղել 14,4-ը: 4 դիմորդ ստացել է 20 միավոր, 137 դիմորդ՝ 17,5-20, 185՝ 13,5-17,25 միավոր, 165 դիմորդ՝ 7,5-13,25 միավոր, իսկ դրական միավորի շեմը չի հաղթահարել 22 դիմորդ:
Գայանե Մանուկյանի խոսքով՝ իսպաներեն, իտալերեն և պարսկերեն լեզուներից դրական միավորի շեմը չհաղթահարած դիմորդներ չկան: Իսպաներենի քննության միջին միավորն է եղել 17,9-ը: 1 դիմորդ ստացել է 20 միավոր:
Պարսկերենի քննության միջին միավորն է եղել 16,4-ը, 20 միավոր է ստացել մեկ դիմորդ:
Իտալերենի քննության միջին միավորն է եղել 15,4-ը, 20 միավոր չի ստացել ոչ մի դիմորդ:
Հիշեցնենք, որ հանրապետությունում հունիսի 1-ից մեկնարկած միասնական քննությունները մոտենում են իրենց եզրագծին:
ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը: Տիգրան Սարգսյանն իր ելույթում նշեց, որ պետք է ստեղծվի այնպիսի Հայաստան, որտեղ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրեն երջանիկ կզգա:
«Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա կերտելու իր երջանկությունն իր հայրենիքում։ Կառավարությունը պարտավոր է իր քաղաքացիների համար ստեղծել կայացման և ինքնադրսևորման լայն հնարավորություններ։ Արտագաղթի կանխարգելման լավագույն միջոցն աշխատատեղերի, կենսագործունեության բարենպաստ միջավայրի և արդարության ապահովումն է»,-նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Անդրադառնալով տնտեսության զարգացմանը, Տիգրան Սարգսյանն ասաց, որ փոքր ու միջին բիզնեսի համար ստեղծվելու է հարկային պարզեցված հարկ, ինչպես նայև տարվելու են հետևողական քայլեր՝ մենաշնորհային դիրքը վերացնելու համար:
«Արմատական փոփոխությունը, որն առաջարկում ենք տնտեսական քաղաքականության մեջ այն է, որ այսուհետ պետությունը պատասխանատու է լինելու ոչ միայն բարենպաստ բիզնես միջավայրի համար, այլև ուղղակիորեն մասնակցելու է ճյուղային արդյունաբերական քաղաքականության իրականացմանը: Մասնավոր հատվածի հետ համատեղ կձևավորվի երկխոսության միասնական հարթակ: Դրա միջոցով առավել հեռանկարային յուրաքանչյուր ճյուղի համար կստեղծվի առանձնահատուկ գործիքակազմ, և կսահմանվեն փոխադարձ պարտավորություններ»,-ասաց Տիգրան Սարգսյանը:
Կրթության ոլորտին անդրադառնալով վարչաետը նշեց, որ կամաց-կամաց հասնելու ենք նրան, որ վերանան ընդունելության քննությունները. «Բուհ ընդունվելը կլինի հեշտ, ավարտելը կլինի դժվար»,-նկատեց Տիգրան Սարգսյանը:
Ավարտելով իր խոսքը ՀՀ վարչապետը նշեց, որ ՀՀ ԱԺ ընտրությունները ցույց են տվել, որ այս ծրագիրը հասարակության կողմից պահանջված է եղել.«Ցանկանում եմ հավաստիացնել Ձեզ, որ կառավարությունն ապահովելու է նախորդ ծրագրի շարունակականությունը՝ իրականացնելով ճգնաժամի պատճառով հետաձգված միջոցառումները։ Գյումրիի Տեխնոպարկում հիմնված և գործող հինգ լաբորատորիաների կողքին սկսվել են Տեխնոպարկի նոր շենքի շինարարական աշխատանքները։ Դիլիջանում կենտրոնական բանկի նորակառույց մասնաշենքի և հարակից ենթակառուցվածքների գործարկումն էապես նպաստելու է մոտ ապագայում ֆինան¬սական կենտրոնի ձևավորմանը»։
ՀՀ վարչապետին հարց տալու համար գրանցվել են 20 ԱԺ պատգամավորներ: Այս պահին իրենց հարցերն են ուղղում ԲՀԿխմբակցության պատգամավորները:
ՕՐԸ ՕՐԻՆ
Հայաստանը մեզի համար զբօսաշրջութեան հրապուրիչ երկիրներու դասակարգին մէջ չի տեղաւորուիր: Մեր հայրենիքին երբեք նման հայեացքով չենք նայած ու պիտի չնայինք: Ընդհակառակը, հայաստանեան անձնագիր ունինք թէ չունինք մեր գրպաններուն մէջ, մեզ կը շահագրգռէ, կը հետաքրքրէ, կը մտահոգէ ու կ՛ուրախացնէ մեր հայրենիքի իւրաքանչիւր յաջողութիւն կամ ձախողութիւն, իւրաքանչիւր հաճելի թէ տհաճ երեւոյթ:
Ահա ցնցող նոր միջադէպ մը՝ Հարսնաքարի տխուր պատմութիւնը: Խումբ մը բժիշկներ, ինչ որ կը նշանակէ՝ մտաւորական կրթուած մարդիկ, որոնք նաեւ լաւատեղեակ են տեղական մշակոյթին ու սովորութիւններուն, օլիկարգի մը ճաշարանը կ՛երթան ու փոխանակ հաճելի ընթրիք մը կամ ճաշ մը վայելելու, կենցաղային վէճի մը պատճառով ահաւոր ծեծի կ՛ենթարկուին ճաշարանի մատուցողներուն ու «անվտանգութեան» պաշտօնեաներուն կողմէ:
Հայատանի տարածքին ճաշարաններու կարեւոր մէկ մասը օլիկարգներու կը պատկանի: Գոնէ այդպիսի տպաւորութիւն ունինք: Եթէ սխալ ենք, երջանիկ կ՛ըլլանք սրբագրելով մեր տպաւորութիւնը: Օլիկարգները, գիտենք, որ սանձարձակ գործելու ու իրենց շրջապատը արհամարհելու վարքագիծ ունին: Գիտենք, որ իրենց թիկնապահներն ալ նոյնքա՛ն ապաշնորհ են ու լկտի:
Հիմա այս բոլորի լոյսին տակ, ինչպէս կ՛ուզէք տեղական սովորութիւններուն անծանօթ մարդիկ հանգիստ ու ապահով զգան իրենք զիրենք, Հայաստանի մէջ ճաշարան մը մտնելու եւ կտոր մը հաց ուտելու ատեն: Ի՞նչ երաշխիքներ կան, որ, օրինակ՝ երիտասարդ սփիւռքահայեր, կարճ տափատ հագած, կամ քիչ մը թափթփած հագուստով, հանգիստ զգան ու գրգռութեան մը զոհը չդառնան, եւ ի վերջոյ՝ ջարդուած ոսկորներով հիւանդանոց մը փոխադրուելու վտանգը չդիմագրաւեն, երբ ընդամէնը ճաշ մը ուտել է իրենց ուզածը:
Այս մտահոգութիւնները թօթափելու համար յստակ քայլերու կը սպասենք Հայաստանի ոստիկանութեան ու դատախազութեան կողմէ. քայլեր՝ որոնք կր բացատրեն պատահածը եւ ցոյց կու տան, թէ նման պատահարներու պատասխանատուները ինչպէ՛ս կը պատժուին, ինչպէ՛ս կ՛ենթարկուին օրէնքի:
«Ասպարեզ» թերթի խմբագիր
ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ
Իռլանդացի ֆուտբոլասերը անհայտ կորել է Լեհաստանի Բիդգոշ քաղաքում:
Քաղաքի ոստիկանության խոսնակ Մոնիկա Ցլեբիշը տեղեկացրել է, որ անցած կիրակի Իռլանդիայի քաղաքացի, 21-ամյա Ջեյմս Նոլանը, չի վերադարձել հյուրանոց:
Վերջինիս ընկերները դիմել են ոստիկանությանը` և հայտնել, որ ֆան -գոտում գիշերային խաղը դիտելուց հետո նա գնացել է տեղի գիշերային բարերից մեկը, սակայն առավոտյան չի վերադարձել հյուրանոց և չի պատասխանել զանգերին:
Լեհաստանի ոստիկանությունն արդեն հետախուզում է հայտարարել և տարածել է երկրպագուի լուսանկարները:
Հիշեցնենք, որ այս օրերին Լեհաստանում և Ուկրաինայում շարունակվում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն է տարածել «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած դաժան ծեծի վերաբերյալ: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Այս օրերին ես որևէ կերպ չեմ արձագանքել «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած անթույլատրելի, որևէ արդարացում չունեցող միջադեպին, երբ ծեծի են ենթարկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ. մարդիկ, ովքեր առավել ևս նաև հայկական բանակի սպաներ են, բժիշկներ: Ի տարբերություն որոշ լրատվամիջոցների և սոցիալական ցանցերում հանդես եկող առանձին անհատների, ովքեր, ինչպես միշտ, շտապելով իրենց գնահատականներում, իրավապահ մարմիններից առաջ արդեն «բացահայտել էին» հանցագործությունը` այն վերագրելով նույնիսկ իմ ցուցումով կատարելուն, ես չեմ արձագանքել մի պարզ պատճառով. որպեսզի իմ արձագանքը չդիտվի իրավապահ մարմինների կողմից իրականացվող գործողություններին ուղղորդելուն ուղղված քայլ:
Այս պահին, երբ իրավապահ մարմինների կողմից արդեն հայտնաբերվել է հանցագործության հիմնական կատարողը, իրականացվում են համալիր գործողություններ միջադեպի բոլոր մասնակիցներին բացահայտելու, կատարված հանցագործության բոլոր մանրամասները վեր հանելու համար, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր հանցագործները` անկախ այն հանգամանքից նրանք անվտանգության աշխատակիցներ են, մատուցողներ, թե այլ ծառայություն իրականացնողներ, պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Ամեն ինչ անելու եմ, որպեսզի բոլոր գործողությունները լինեն թույլատրելիության սահմաններում բաց և թափանցիկ:
Լրատվամիջոցներից և լրագրողներից խնդրում եմ, անկախ իրենց քաղաքական կողմնորոշումներից, որոշների դեպքում նաև քաղաքական հանձնարարություններից, իրենց գնահատականներում եւ տեղեկություններում լինեն բացարձակ ճշգրիտ և չշահարկեն ստեղծված իրավիճակը: Իմ անմիջական աշխատանքային գործունեությունը սահմանափակվում է ՀՀ Ազգային Ժողովում և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ ժամանակին իմ կողմից հիմնադրված և այսօր իմ ընտանիքին պատկանող բիզնես կառույցների կառավարումը, որտեղ աշխատում են հարյուրավոր մարդիկ, իմ անմիջական պարտականությունը չէ և անթույլատրելի է այդ կառույցներում կատարվող ցանկացած բան վերագրել ինձ: Կան իրենց պարտականությունները կատարող մարդիկ, ովքեր եթե ունեն մեղսակցություն, որը կբացահայտվի իրավապահ մարմինների կողմից, պատասխան կտան:
Ես մարդկայնորեն և անկեղծորեն ցավում եմ կատարված անթույլատրելի միջադեպի համար` միաժամանակ հասկանալով, որ դա չի փոխում իրերի վիճակը և հուսանք, որ միջադեպից տուժածների առողջության վերաբերյալ բժիշկների տեղեկությունները կլինեն լավատեսական»:
Մայրաքաղաքի լուսացույցները կարգին աշխատում են միայն կենտրոնում, իսկ հետիոտնին և ավտոմեքենային հատկացված ժամանակը երևի թե ոչ մի խաչմերուկում այսքան քիչ չէ, ինչքան Երևանի ամենաբանուկ հատվածներից մեկում՝ կրկեսի խաչմերուկում:
Մամուլի տան լուսացույցը խայտառակ վիճակում է, քաղաքում ոչ մի տեղ երևի վարկյաններ հաշվարկելիս այսքան ժլատ չեն եղել: Թե ինչ տրամաբանությամբ են դա հաշվարկել` մնում է անբացատրելի: Օրինակ Ամիրյան փողոցը հատելու համար տրված է 28 վարկյան, իսկ կրկեսի խաչմերուկը` 18: Ստացվում է, որ այս մասում փողոցը պետք է վազքով անցնել, այլապես վտանգը շատ ռեալ է:
Հուսով ենք համապատասխան կառույցները կանդրադառնան սրան և քայլեր կձեռնարկեն:
Արդեն երկրորդն ամիսն է` Գյումրու թիվ 15 դպրոցի 60 հոգանոց կոլեկտիվը զրկված է աշխատավարձ ստանալու իրավունքից: Բանը հասել է նրան, որ ուսուցիչները տրանսպորտի գումար չունենալու պատճառով խանձող արևի տակ ոտքով են երթևեկում, իսկ այն խանութները, որտեղից միշտ «նիսյայով» հաց են գնում, դրանց տերերն այլևս հրաժարվում են սննդամթերք տալուց, ասելով`«յեսիմ ձեր դպրոցին փող տա՞ն»: ԴԱՀԿ-ն կալանք է դրել դպրոցի հաշիվների վրա` պնդելով, որ այս ուսումնական հաստատությունը պարտք է 5 միլիոն 406 հագար դրամ: Իսկ թե որտեղի՞ց է գոյացել այդ գումարը, իրոք արտառոց մի պատմություն է: Բանն այն է, որ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ Գյումրիի թիվ 36 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Մռյանը երեխաներին փրկելիս վնասել է ոտքը, այսինքն աշխատանքային տրավմա է ստացել, բժշկական անաշխատունակ փորձաքննական հետազոտությունն էլ այդ վնասվածքը սահմանել է որպես ցմահ, որի համար սկսել են տիկնոջը փոխհատուցել այն բոլոր ուսումնական հաստատություններից, որտեղ նա հետագայում աշխատել է: Բայց քանի որ սա գլխացավանք է եղել դպրոցների բյուջեի համար, օրինակ` թիվ 37 դպրոցի տնօրենը մոտ մեկ տարի վճարելուց հետո դադարեցրել է փոխհատուցումը: Տիկին Մռյանն էլ 2005 թվականին դիմել է դատարան` հստակեցնելով, թե ո՞վ պետք է վճարի իրեն` այն հիմնա՞րկը, որտեղ խեղում է ստացել, թե՞ ուսումնական հաստատությունը, որտեղ աշխատում է: Շիրակի մարզի դատավոր Մարտին Սարոյանն էլ որոշել է, որ տիկնոջը պետք է փոխհատուցի թիվ 15 դպրոցը, քանի որ 2003 թվականին Գյումրու թիվ 36 դպրոցը օպտիմալացվել ու միավորվել է թիվ 15-ին:
«Առավոտ».
Հունիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Արի տուն» 2012թ. ծրագրի երկրորդ փուլի բացումը: Ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ս.Մանասարյանը, տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա.Բախշյանը, կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ.Հարությունյանը, պաշտպանության նախարարության, ոստիկանության, մարզպետարանների, Երևանի վարչական շրջանների, սփյուռքի հայ համայնքների, ինչպես նաև հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ և «Արի տուն» 2012թ. ծրագրի երկրորդ փուլի մասնակիցները:
Ողջունելով ներկաներին և ազդարարելով «Արի տուն» 2012թ. ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը` ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը շնորհակալություն հայտնեց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, հյուրընկալ ընտանիքներին` ծրագրին աջակցելու համար:
Ծրագրի մասնակիցները 10 օր ապրելու են հյուրընկալ ընտանիքներում, որի ընթացքում կայցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր և ուսումնական հաստատություններ, կլինեն ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում և այլն, այնուհետև 4 օր կանցկացնեն Աղավնաձորի ճամբարում:
Ելույթ ունեցան ծրագրին մասնակից երիտասարդներ` շնորհակալություն հայտնելով Հայրենիքը ճանաչելու ընձեռնված հնարավորության համար, ոմանք հանդես եկան նաև ասմունքով: «Արի տուն» ծրագրի երկրորդ փուլին կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից և Ուկրաինայից 104 երիտասարդ: Միջոցառման ավարտին ներկաները դիտեցին «Արի տուն» ծրագրի մասին տեսաֆիլմ:
Նախօրեին երեկոյան Արփա գետը մարդ է ընկել և ԱԻՆ փրկարար ծառայությունում այդ մասին տեղեկությունն ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ լրատվական կենտրոնի փոխանցմամբ, տեղում պարզվել է, որ Վայք քաղաքի բնակիչ` 1983 թ. ծնված Եղիշե Ա.-ն, «Կամշալու» կոչվող հանդամասում ընկել է ծառից:
Հրշեջ-փրկարարները տղամարդուն անշարժացրել և պատգարակով մոտեցրել են (մոտ 300 մ) «1-03» ծառայության բրիգադին, որի օգնությամբ էլ նա տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հայաստան ներմուծվող գենփոփոխված սննդի վտանգի գնահատումը
Վերջին շրջանում բավականին հաճախ է քննարկվում գենետիկորեն փոփոխվածապրանքների (ԳՓԱ) և նրանցվնասակարության հարցը: Հատկապես ուշագրավ է ԱՄՆ -ի և Եվրոմիության միջև ծավալված սկանդալային բնույթ կրող վեճերը: Եվրոմիության դժգոհությունն են առաջացրել ԱՄՆ -ից ներմուծվող ԳՓԱ -ների ծավալների մեծացումը, որոնք, ի դեպ, ԱՄՆ-ում արգելված չեն և իրացվում են ներքին շուկայում: ԳՓԱ-ների և նրանցից պատրաստվող ապրանքատեսակների հիմնական արտադրող պետություններն են ԱՄՆ-ն, Չինաստանը, Ավստրալիան, Կանադան, իսկ հիմնական ներկրողները` ԱՄՆ, Եվրոմիությունը, Ռուսաստանը: 2000 թ —ից սկսած, 13 պետություններ իրականացնում են ԳՓԱ —ներիարտադրություն, որը կազմում է նրանց ընդհանուր արտադրության 68% —ը:
Ինֆորմացիոն աղբյուրներում բերված իրարամերժ տեղեկատվությունը բնակչության մեջձևավորել է խուճապային մթնոլորտ, որն, ավելի շուտ, ճշգրիտ ինֆորմացիայի բացակայության և ապատեղեկացվածության արդյունք է, քան հակառակը:
Ի՞նչ են ԳՓԱ —ները, արդյոք նրանք վտանգավոր են մարդու առողջության և էկոլոգիայի համար:
Քաղաքակրթությունների զարգացումն ընթանում է գլոբալացման ուղով` առաջացնելով նաեւ նորանոր խնդիրներ: Երկրագնդի բնակչության թիվն արդեն 7 միլիարդ է և առաջիկա 50 տարում այնկկրկնապատկվի: Առաջնային խնդիր է դառնում բնակչությանը սննդով ապահովելու հարցը: Ծառացած խնդրի լուծման համար կարևոր և հեռանկարային են գիտական` կենսատեխնոլոգիական, ուղղությունների կատարելագործումը, հատկապես գենային ինժիներիայի զարգացումը:
Շնորհիվ գիտատեխնիկական աննախադեպ առաջընթացի, վերջին 100-ամյակի ընթացքում մարդուկերակրացանկը կտրուկ փոխվել է: Փաստացի, հասարակության ուրբանիզացված մասի արդեն 3-4-րդ սերունդը սնվում է ոչ այն սննդով, որով սնվում էին 1000-ամյակներ շարունակ: Գյուղապրանքները, մինչև սպառողին հասնելը, անցնում են մի շարք արտադրական վերամշակումներ, հավելվում են քիմիական արդյունաբերության մի շարք պրոդուկտներով (գունանյութեր, կոնսերվանտեր, համային ուժեղացուցիչներ և այլն), որոնց նպատակն է լավացնել ապրանքատեսակի համային չափանիշները և երկարացնել պահպանման ժամկետը: Քիմիական վերամշակման ճանապարհով փայտից ստանում են էթիլ սպիրտ, սննդային արժեք չունեցող ճարպերից (նավթից ևս)` մարգարին, իսկ երշիկեղենը պատրաստվում է սոյայի, օսլայի, ցելյուլոզի և գունանյութերի համակցությամբ: Սննդատեսակների պահածոյացման և ժամկետի երկարացման համար կիրառվում են կոնսերվանտներ, որոնք խիստ վտանգավոր են մարդու առողջության համար (ունեն ուռուցքառաջացնող և հակաբակտերյալ հատկություններ — առաջացնում են դիսբակտերիոզ): ԳՓԱ-ները մոդայի վերջին ճիչն են և սննդային այսբերգի միայն տեսանելի մասը, դրա համար էլ դառձել են տեղեկատվության ամենաքննարկվող խնդիրը, իսկ մնացածը «մանրուքներ են»:
Գենետիկորեն փոփոխված ապրանքները հնարավորություն են տալիս մարդկության առջև ծառացած խնդիրների մի ստվար հատվածի լուծման, որը ունի ինչպես կողմնակիցներ, այնպես էլ քննադատողներ:Կողմնակիցների շարքերում են ԳՓԱ արտադրողները, արտադրող և արտահանող պետությունները, կենսատեխնոլոգները և գենետիկները (հատկապես ԳՓԱ-ների հետ աշխատող մասնագետները), իսկ քննադատողները` բնական ծագումով ապրանքատեսակներ արտադրողներ, որոնք մրցակցային առումով տուժում են, բժիշկների և էկոլոգների որոշ շրջանակներ, կրոնական կազմակերպություններ, որոնք խստիվ դեմ են «Աստծո գործերում» մարդու խառնվելուն: Էկոլոգները մատնանշում են, որ ԳՓ — բույսերը կարող են փոխել երկրագնդի էկոլոգիական պատկերը, սակայն մարդկությունն արդեն իր գոյությամբ և գործունէությամբ փոխել է այն, և սա ընդամենը կաթիլ է տակառի մեջ: Մասանավորապես, մատնանշվում է ԳՓ — եգիպտացորենը, որն ընդունակ է սպանելու վնասատու միջատներին, միաժամանակ սպանում է նաև օգտակար միջատներին, մեղուներին: ԳՓ — բույսերը կարող են խաչասերվել իրենց վայրի ազգակիցների հետ և փոխանցել փոփոխված հատկանիշները նրանց: Նկատվել են ալերգիաների դեպքեր ԳՓԱ-ների նկատմամբ, օրինակ ԳՓ -գետնանուշից (արախիս) և պոմիդորից:
Բայց հիմնական շեշտը դրվում է գենետիկական վտանգի վրա: Ենթադրվում է, որտրանսգենային ապրանքների մեջ ներդրված օտարածին գեները մարդու մարսողական համակարգով կարող են փոխանցվել մարդուն, և մարդը կենթարկվի մուտացիայի`կվտանգվիմարդկային գենոֆոնդը:
Արդյոք այս ամենը ռեալ է, ո՞րն է այս իրարամերժ տեղեկատվության մեջ ճշմարիտը, ի՞նչ են իրենցից ներկայացնում ԳՓԱ — ները և ինչո՞վ են սպառնում մարդկությանը:
Գենետիկորեն փոփոխված ապրանքներ (ԳՓԱ) տերմինը օգտագործվում է լաբորատոր պայմաններում գենետիկական փոփոխությունների ենթարկված օրգանիզմները մատնանշելու համար: Գենային ինժիներիայի ժամանակակից մեթոդները թույլ են տալիս անմիջականորեն արագ և ուղղորդված կերպով իրականացնել գենետիկական փոփոխություններ: Գենետիկական փոփոխությունները նպատակ ունեն բարելավելու ապրանքի որակը, բարձրացնելու սննդային արժեքը, ուժեղացնելու օրգանիզմների կայունությունը անբարենպաստ պայմանների ու վնասատուների նկատմամբ, օժտելու նոր օգտակար հատկանիշերով և այլն: Նախկինում նույն նպատակներին հասնելու համար կիրառվում էին մուտագենեզի, սելեկցիայի և կենսատեխնոլոգիական այլ մեթոդներ, որոնք ավելի ժամանակատար էին և պատահական բնույթ էին կրում:
Գենային ինժիներիայի ժամանակակից մեթոդներից է մոլեկուլային կլոնավորման մեթոդը, որտեղ օգտագործվում են պլազմիդներ, վիրուսներ (ֆագեր), տրանսպոզոններ` որպես օտարածին ԴՆԹ -ի տեղափոխիչներ (վեկտոր) թիրախ հանդիսացող օրգանիզմի ԴՆԹ -ի կազմի մեջ ներմուծելու նպատակով:
Պլազմիդներ: Բակտերաներում, բացի հիմնական` ժառանգական ԴՆԹ -ից, կարող են պարունակվել ոչ քրոմոսոմային ԴՆԹ -ի օղակաձև հատվածներ, որոնք ընդունակ են ներգրավվել քրոմոսոմային ԴՆԹ -ի մեջ և մասնակցել կենսասինթեզի պրոցեսներին: Պլազմիդները կարող են փոխանակվել մոտ ազգակից բակտերիաների միջև` փոխանցելով իրենց մեջ պարունակվող գենետիկական ինֆորմացիան:
Վիրուսներ և ֆագեր: Ցանկացած օրգանիզմ բնության մեջ ունի իրեն առանձնահատուկ վիրուսների տեսականի, որոնց նկատմամբ ընկալունակ կարող են լինել նաև նրան մոտ ազգակից տեսակները: Վիրուսային ԴՆԹ -ն կարող է ներառվել թիրախ հանդիսացող օրգանիզմի քրոմոսոմային ԴՆԹ -ի կազմի մեջ (պրովիրուս, պրոֆագ) և մասնակցել կենսասինթեզի պրոցեսներին:
Տրանսպոզոններ: Սա ԴՆԹ -ի շղթայի հաջորդականություն է, որը կարող է խցկվել (ներառվել) գենոմի զանազան մասերում, միառժամանակ անց կարող են դուրս գալ և ներառվել գենոմի այլ հատվածում կամ այլ քրոմոսոմի մեջ («թռչկոտել»): Տրանսպոզոնները, ի տարբերություն մյուսների , չափերով շատ փոքր են:
Նշված ԴՆԹ -ի հատվածների տարատեսակների ներգրավվելը հիմնական` քրոմոսոմային ԴՆԹ -ի մեջ կոչվում է ռեկոմբինացիա (սայտ-սպեցիֆիկ ռեկոմբինացիա): Ռեկոմբինացիայի ժամանակ ներգրավվող ԴՆԹ -ի հատվածը կորցնելով ինքնուրույնությունը անցնում է քրոմոսոմային ԴՆԹ -ի ենթակայության տակ (վիրուսի դեպքում կարող է տեղի ունենալ նաև հակառակը` քրոմոսոմային ԴՆԹ-ն կարող է կորցնել ինքնուրույնությունը):
Մոլեկուլային կլոնավորման նպատակով սինթեզվում կամ այլ օրգանիզմից ստանում են անհրաժեշտ գենետիկական ինֆորմացիա կրող ԴՆԹ -ի հատված: Այն ներմուծում են պլազմիդի, վիրուսի կամ տրանսպոզոնի կազմի մեջ, ստանալով հիբրիդային մոլեկուլ` կրող (վեկտոր): Կրողը ներմուծվում է թիրախ հանդիսացող բջջի մեջ, և եթե տեղի է ունենում գեների ռեկոմբինացիա` տրանսֆորմացիա (փոխանցում), ապա այս, հիբրիդային ԴՆԹ պարունակող, բջջի սերունդը լինում է միասեռ և հանդիսանում է կլոն: Կլոնը կրում է ծնողական բջջի բոլոր հատկանիշները գումարած ներմուծված ԴՆԹ -ի գենետիկական հատկանիշները, որը և պահանջվում էր ստանալ:
Ինչպես արդեն նշվել էր, ԳՓԱ —ների հակառակորդները շեշտում են ռեկոմբինացված գեների (վեկտորների) վտանգավորության մասին: Կենսաբանական և կենսաքիմիական բավարար գիտելիքներ ունենալու դեպքում պարզ է դառնում, որ սա անհիմն առասպել է: Մարդը սնվում է կենդանական ծագում ունեցող սննդով, որի բջիջների պարտադիր բաղադրիչն են քրոմոսոմային ԴՆԹ -ն, ռիբոսոմային ԴՆԹ -ն, պլազմիդները և տրանսպոզոնները: ԴՆԹ –ն, սննդի միջոցով անցնելով մարդու աղեստամոքսային համակարգ, թթվի և ֆերմենտների ազդեցությամբ շատ արագ քայքայվում է մինչև մոնոնուկլեոտիդների (փոքր մոլեկուլային միավորների), որից հետո միայն կարող է մարսվել` թափանցել աղիների լորձաթաղանթի բջջապատի միջով: ԴՆԹ —ի նույնիսկ ամենափոքր շղթաները (3-4նուկլեոտիդ) անկարող են ներթափանցել աղիներով, հետևաբար գենային վարակման այս ուղին բացառվում է: Բացի դրանից, պլազմիդների և վիրուսների կառուցվածքն այնպիսին է, որ նրանք կարող են փոխանցվել և ներազդել միայն մոտ ազգակից տեսակների միջև: Հետևաբար, նույնիսկ մարդու արյան մեջ նրանց թափանցումը վտանգ չի կարող հանդիսանալ. բուսական և բակտերիալ ծագում ունեցող վեկտորների ռեկոմբինացիան մարդկային քրոմոսոմների հետ բացառվում է:
Ալլերգիաների առումով ցանկացած սննդատեսակի նկատմամբ կգտնվեն մարդիկ, որոնց իմունային համակարգը թույլ է և չի բացառվում, որ ԳՓԱ -ների նկատմամբ որոշ մարդկանց կամ մեծամասնության մոտ կարող են լինել ալլերգիկ ռեակցիաներ: Հետևաբար պետք է նախապես տարվեն բժշկական համապատասխան հետազոտություններ, մինչև ԳՓԱ -ի շուկա հանելը:
Մոլեկուլային կլոնավորման մեթոդը լայն կիրառություն է ստացել միկրոբիոլոգիայում: Եթե բակտերիալ բջջի նկատմամբ իրականացվում է օտարածին ԴՆԹ -ի էքսպրեսիա (ներմուծում), դա թույլ է տալիս միկրոբիոլոգիական ճանապարհով ստանալ բակտերիաներին ոչ հատկանշական միացություններ, օրինակ մարդկային հորմոններ և ֆերմենտներ: Պանրագործության մեջ օգտագործվող հորթի ռենին ֆերմենտի գենը մտցվել է բակտերիայի մեջ և հիմա ռենինը ստացվում է արդյունաբերական եղանակով: Դեղարդյունաբերության մեջ լայն տարածում են ստացել հակաբիոտիկների, ամինաթթուների, մարդկային հորմոնների և ինսուլինի արդյունաբերական ճանապարհով ստացման եղանակները:Մասնավորապես, շաքարախտի բուժման նպատակով նախկինում օգտագործվող տավարիկամ խոզի լյարդից ստացված
ինսուլինի փոխարեն, ներկայումս ամբողջապես օգտագործվումէ բակտերիաներից ստացված մարդկային ինսուլինը, որի գենը ներմուծվել է մոլեկուլային կլոնավորման մեթոդով:
Մոլեկուլային կլոնավորման մեթոդի օգնությամբ ստացվել են բանջարաբոստանային և պտղատու ԳՓ -կուլտուրաներ, որոնք բնօրինակի համեմատ օժտված են մի շարք առավելություններով: Մեթոդը թույլ է տալիս մի բույսի հատկանիշները տեղափոխել մեկ այլ կուլտուրայի մեջ, բակտերիաների կամ կենդանիների գեները պատվաստել բույսերին: Նշենք մի շարք օրինակներ.
— կարտոֆիլի վնասատու Կոլորադյան բզեզը չունի ոչ մի բնական թշնամի, նրա վրա չեն ազդում թունաքիմիկատները և պայքարի մյուս միջոցները: Ստացվել է ԳՓ -կարտոֆիլ, որի մեջ մտցվել է բակտերիաներից վերցվաժ խիտին քայքայող ֆերմենտի գենը (խիտինը միջատների կմախքի հիմնական բաղադրիչնէ): Միջատը սնվելով ԳՓ -կարտոֆիլի տերևներով իսկույն սատկում է, մինչդեռ մարդու և ողնաշարավոր կենդանիների համար այն անվնաս է:
— նույն կերպ ԳՓ —եգիպտացորենի մեջ մտցվել է Bacillus thuringiensis բակտերիայի ինսեկտիցիդ (միջատասպան) արտադրող գենը;
— ստեղծվել են ԳՓ —կուլտորաներ, որոնք կայուն են վիրուսների, սնկերի, բակտերիաների նկատմամբ, ցրտադիմացկուն և երաշտադիմացկուն են, ունեն բարձր բերքատվություն և որակային բարձր հատկանիշներ;
— ԳՓ —պոմիդորը կարելի է 15 C -ում պահել խակ վիճակում 6 ամիս շարունակ, բարձր ջերմաստիճանում այն արագ հասունանում, կարմրում է և ստանում շուկայական տեսք` երկարում է պահպանման ու տեղափոխման ժամկետը;
— ստեղծվել են ԳՓ —ծառեր, որոնք ոչնչացնում են արդյունաբերական թափոնները և հողը մաքրում են ծանր մետաղներից;
— ԳՓ —բրինձը, սոյան, կարտոֆիլը լայնորեն օգտագործվում են սննդարդյունաբերության մեջ` սոյայի կաթ, երշիկեղեն, վիտամինացված բրնձի հաց, չիփսեր և այլն:
Կենդանիներից, ստացվել են ԳՓ — ձկնատեսակներ, որոնք սննդային արժեք չեն ներկայացնում և չեն օգտագործվում: Գյուղատնտեսական կենդանիների ԳՓ տեսակներ դեռևս չկան` պայմանավորված գիտության ներկայիս մակարդակով, բայց սննդի շուկայի ապագան ԳՓ -մսամթերքներինն է: Հեռանկարում` ԳՓ գյուղատնտեսական կենդանիները կարող են օժտվել հիվանդությունների նկատմամբ կայուն իմունիտետով, աճի արագությամբ և բարձր մթերատվությամբ (պայմանավորված աճի հորմոնների գեներով):
Մի բան ակնհայտ է, ԳՓԱ -ները արդեն մեր առօրյա սննդի մասն են, և մենք չենք կարող հսկել և կանխարգելել նրա օգտագործումը: Հայաստանի (և ոչ միայն) օրենսդրության մեջ չկան ԳՓԱ -ների արտադրությունը, իրացումը և ներմուծումը կարգավորող օրենքներ, չկան կանոններ և չափանշվածք (ստանդարտ): Երկիր ներմուծվող ապրանքները չեն ստուգվում ԳՓ լինելու առումով: Նույն կարգավիճակում են բոլոր երկրները, թեև համապատասխան չափանշվածքներ և ԳՓԱ -ների ստուգման ժամանակաշրջան մշակելու փորձեր նրանց կողմից իրականացվում են, Եվրոմիությունը վարում է չստուգված ԳՓԱ —ներ չներմուծելու քաղաքականություն:
Ելքը
Մի շարք միջազգային կազմակերպություններ փորձում են մշակել կանոններ և չափանշվածքներ, կատարել փորձարկումներ և ստուգումներ, մշակել համապատասխան օրենքներ: Իսկ մինչ այդ, անհրաժեշտ է օրենք, որը կպարտադրի արտադրվող և ներմուծվող ապրանքների վրա նշել նրանց բաղադրիչների ծագումը և աղբյուրները (ԳՓԱ -ների, քիմիական բաղադրիչների և հավելնյութերի պարունակելն ու ծագումը), որպեսզի սպառողը սեփական ընտրության հնարավորություն ունենա: Դա անհրաժեշտ է նաև առողջապահության տեսանկյունից. եթե իսկապես ԳՓԱ -ների երկարատև օգտագործումը բաթսական ազդեցություն ունենա` ալլերգիաներ, խրոնիկ թունավորումներ, «մուտացիաներ» ևս, ապա հետևելով հիվանդի սննդակարգին, կարելի կլինի պարզել ԳՓԱ -ների վտանգավորության իրական պատկերը:
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի» գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Հակոբյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.