23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը բաց չթողնելու նպատակով 11 գիշեր շարունակ արթուն մնալու պատճառով, մահացել է Չինաստանի Չանշա քաղաքի 26-ամյա բնակիչ Յան Քսայոշանը, գրում է The Telegaraph-ը:
Եվրոպայի և Չինաստանի միջև ժամանակային գոտու տարբերության պատճառով մրցաշարի հանդիպումների զգալի մասը ցուցադրվում են տեղական ժամանակով 2:45-ին և ավարտվում լուսադեմին:
Տեղի հիվանդանոցի բժիշկներից մեկը նշել է, որ տղան բավական լավ առողջական վիճակում է եղել նախքան մրցաշարի սկիզբը, իսկ մահվան պատճառն անքնության հետևանքով առաջացած դիմադրողականության անկումն ու գերհոգնածությունն է եղել, ինչպես նաև խաղերը դիտելու ժամանակ օգտագործած խմիչքն ու ծխախոտը:
Ֆուտբոլի մոլի երկրպագու Քսիայոշանի ընկերները պատմել են, որ տղան ինքն էլ զբաղվել է ֆուտբոլով և երկրպագել Անգլիայի և Ֆրանսիայի հավաքականներին: Նրա վերջին դիտած խաղը եղել է Իռլանդիա-Իտալիա հանդիպումը:
Facebook-ի օգտատեր Մարիա Սարգսյանն իր էջում գրել է
«Հայաստանում Ֆեյսբուքը շատ է քաղաքականացվում: Հիմա էլ ԼՂՀ նախագահական ընտրություններին ընդառաջ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանն է գրանցվել է Facebook սոցիալական ցանցում. Այսուհետ Սահակյանը պաշտոնական էջ կունենա:»
ՀՀ-ում տարիներ շարունակ հաստատված սփյուռքահայերից շատերն այս օրերին ծեծում են մի շարք անշարժ գույքի գործակալությունների դռները: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
«Բանն այն է, որ նրանցից ոմանք շուտափույթ կերպով ուզում են վաճառել ՀՀ-ում ձեռք բերած իրենց էլիտար բնակարաններր, իսկ մի մասն էլ օր առաջ փորձում է ազատվել Սեւանի ափամերձ տարածքներում ձեռք բերած հողատարածքներից: Նույնիսկ լուրեր են պտտվում այն մասին, որ նրանցից շատերր մտադիր են «ջրի» գնով վաճառել հատկապես «Հարսնաքարի» տարածքում ժամանակին ձեռք բերած իրենց առանձնատները` գերադասելով հեռու մնալ հազար ու մի տեսակի փորձություններից: Ի դեպ, Սեւանի հարակից տարածքներում իրենց առանձնատները վաճառելու մտադրություններ ունեն նաեւ նախկին ու ներկա պետական ու տեղական չինովնիկները, որոնց կապիտալների հետ կապված առք ու վաճառքի հարցերը այս օրերին լուծում են վերջիններիս ազգականներն ու խնամիները: Թերթը նաեւ նշում է, որ այս համատեքստում խոսակցություններ են գնում այն մասին, որ չի բացառվում այստեղի իրենց ունեցած առանձնատներից ձեռք քաշեն նաեւ Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանն ու ՕԵԿ-ական նախկին նախարար Մանուկ Վարդանյանը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:
«Բարձրաբերդ» տուրիստական հանգրվան ՍՊԸ նախկին տնօրեն Ալբերտ Բաբայանը բաց նամակ է հղել երկրի նախագահին խնդրելով տուրիստական բացառիկ նշանակություն ունեցող Արամյանների տունը, որն ապօրինի կերպով տրվել է «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի տնօրեն, գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, նորից դարձնել հանրապետական նշանակության տուրիզմի կենտրոն.
«Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամը դեռևս 2005 թվականին Ախթալայի՝ իր ենթակայությամբ գործող «Բարձրաբերդ» ՍՊԸ տուրիստական հանգրվանը, անտեսելով ընկերության աշխատակիցների կարծիքը, անօրինական կերպով օտարել է «Մեթլ-Փրինց» ընկերությանը: Օտարումը կատարվել է կեղծ փաստաթղթերի հիման վրա: Ես՝ որպես հանգրվանի տնօրեն, այն ժամանակ հայց եմ ներկայացրել ՀՀ տնտեսական դատարան կատարված գործարքն անվավեր ճանաչելու պահանջով, սակայն հայցը չի քննարկվել ինձ համար անհայտ պատճառով:
Որպես տուրիզմի բնագավառի երկարամյա աշխատակից և 15 տարվա նախկին տնօրեն՝ խնդրում եմ Ձեր միջամտությունը ՀՏԶ հիմնադրամին’ վերանայելու օտարման հետ կապված մանրամասները, քանի որ օտարումը կատարվել է զանազան զեղծարարություններով, և հանգստի վայրը օտարվել է մեր հասարակության համար անընդունելի, անպարկեշտ մի անձի՝ մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին, որն արժանի չէ դեռևս անցյալ դարի սկզբներին մեծանուն բարերար Միքայել Արամյանցի կողմից հիմնադրված եզակի ճարտարապետական կառույցներն ու տարածքը տնօրինելուն:
Հանգրվանը կարող է հանրապետության համար դառնալ տուրիզմի զարգացման հյուսիսային կենտրոն, որը նախկինում էլ եղել է համամիութենական մակարդակի առողջարան և եզակի հանգստավայր:
2005 թվականին Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամի և «Մեթլ-Փրինս» ընկերության պայմանագրի համաձայն’ պետք է 15 տարվա ընթացքում կատարվեին ներդրումներ, և հանգրվանը, որպես տուրիզմի գոտի, ծառայեր բնակչությանը’ ստեղծելով աշխատատեղեր տեղի բնակչության և նախկին աշխատակիցների համար:
Ներկայիս սեփականատեր Ս. Տեր-Պողոսյանը, սակայն, քանդել ու ավերել է այն ինչպես ցանկացել է’ առանց որևէ նախագծի և թույլտվության: Արվե՞լ են ներդրումներ, թե՞ ոչ՝ հայտնի չէ, հայտնի է, սակայն, որ նշված սեփականատերը պատմական հուշարձանի տարածքում տեղադրել է իր ծնողների հուշաքարերը, ինչը այլ բան չէ, քան աբսուրդի գագաթնակետ:
Հարգարժան պարոն նախագահ, խնդրում եմ Ձեր միջամտությունը Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամին, որպեսզի վերանայվի օտարման գործընթացը, միաժամանակ, նկատի ունենալով այդ գործընթացի հետ կապված անօրինականությունները, հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը»:
Մի քանի երիտասարդական կազմակերպություններ, մշակույթի և գիտության ներկայացուցիչներ բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով հայաստանյան հեռուստանկերությունների եթերը լցրած սերիալների և հասարակության վրա նրանց բացասական ազդեցության վրա։
«Մեծարգո պարոն Նախագահ, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ փաստի վրա՝ ակնկալելով Ձեր գործուն միջամտությունն այս կարևորագույն խնդրի լուծման հարցում:
Հասարակության վրա հեռուստատեսության բովանդակային սխալ քաղաքականության կործանիչ հետևանքներն ապացուցված են գիտականորեն: Վերջին տարիներին հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունները, հետևելով բացառապես իրենց նեղ կոմերցիոն շահերին, եթերը լցրել են հայկական արտադրության ագրեսիվ, քրեական և պոտենցիալ քրեածին, հակասոցիալական սերիալներով և այսպես ասած’ «հումորային» ծրագրերով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս հայկական արտադրության հեռուստասերիալների բացասական ազդեցության հնարավորությունները:
Հայաստանի հասարակության տարբեր շերտերի կողմից պարբերաբար բողոքներ են հնչում սերիալների դեմ, ցավոք, հասարակությունը հեռուստաընկերությունների այդ հակահասարակական գործունեության վրա ազդելու լծակներ չունի: Հեռուստաընկերությունների հակասոցիալական եթերային քաղաքականության վրա գործնականորեն չազդեց նույնիսկ մոտ երեք տարի առաջ Ձեր հանձնարարությունը, համաձայն որի’ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը պետք է առաջարկեր ձևաչափ, որը քաղաքացիական և հասարակական կառույցներին հնարավորություն կտար ներազդելու հեռուստառադիոընկերությունների գործունեության բովանդակության վրա:
ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 22 հոդվածով («Հեռուստառադիոհաղորդումների չարաշահման անթույլատրելիությունը») արգելվում է բռնության և դաժանության քարոզ կամ պաշտամունք պարունակող հաղորդումների, էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի և անչափահասների առողջության, մտավոր ու ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների հեռարձակումը:
Սակայն իրականում տեսականորեն անսխալ այս օրենքը չի ապահովում ոլորտի կարգավորումը, քանի որ մի կողմից’ օրենքը չի կիրառվում, մյուս կողից’ գործնականում չկան այն գիտավերլուծական մեխանիզմները, որոնք կտան արգելվող բովանդակության սահմանման, որոշման չափանիշները (օրինակ’ անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման վրա բացասական ազդեցություն) և որոնց համաձայն կիրականացվեն հեռուստատեսային բովանդակության, հատկապես’ հեռուստասերիալների բովանդակության բարեփոխումները: Բացի այդ, վարչական օրենսգրքում բացակայում են հեռուստատեսության կողմից խախտումների կատարման դեպքում պատժամիջոցների կիրառման վերաբերյալ դրույթները (վարչական օրենսգրքում առկա են միայն գովազդին վերաբերող խախտումների մասին դրույթներ): Ստացվում է, որ հեռուստաընկերությունները կարող են խախտել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը, և շատ դեպքերում նրանց պատասխանատվության ենթարկել հնարավոր չէ:
Իրավիճակից դուրս գալու ելքերից են.
1. Օրենքով սահմանել հստակ չափորոշիչներ, ինչպես նաև վարչական օրենսգրքում ավելացնել օրենքի խախտման դեպքում պատժամիջոցների մասին դրույթը:
2. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի» շրջանակներում ստեղծել գիտահետազոտական կենտրոն, որն էմպիրիկ մակարդակով կզբաղվի հայկական հեռուստաեթերի բովանդակային հետազոտություններով և կանխատեսումներով: Աշխատանքային խմբում անհրաժեշտ է ներգրավվել ակտիվ գիտական գործունեությամբ զբաղվող սոցիոլոգների, հոգեբանների, ազգագրագետների և ոլորտի հետ կապ ունեցող այլ մասնագետների, ովքեր հեռուստաեթերի ամենօրյա գիտական ուսումնասիրություններ կանեն ու «անվնաս հեռուստաարտադրանք» ստեղծելու վերաբերյալ լուծումներ կառաջարկեն «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին»:
3. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին» պարտավորեցնել, որպիսի ամեն ամիս կազմակերպի հանրային քննարկումներ, որոնց շրջանակներում վերջինս հանդես կգա նախորդ ամսվա վերաբերյալ հաշվետվությամբ:
4. Քանի որ օրենքի խախտումների վերահսկողությունը դրված է «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի» վրա, համապատասխան պայմաններ ստեղծել և աջակցել, որ այն պատշաճ կերպով կատարի իր պարտականությունները:
Պարոն նախագահ, խնդրում ենք հետամուտ լինել հայկական հեռուստաեթերի կարգավորման գործին, քանի որ ներկա հեռուստատեսության հակասոցիալական քաղաքականությունը հանգեցնում է հայ հասարակության սոցիալ-բարոյական առավել դեգրադացմանը, խեղմանը և վերջնական քայքայմանն իր բոլոր’ սոցիալ-մշակութային, քաղաքական և տնտեսական հետևանքներով:
ՀԳ. Կից ուղարկում ենք ՀՀ գիտական ամսագրերից մեկում հրապարակված հեռուստասերիալների բացասական ազդեցության վերաբերյալ ուսումնասիրություն («21-րդ ԴԱՐ», N 5, 2011 թ.) և մեկ գիտական մենագրություն այդ թեմայով.
Երիտասարդական կազմակերպություններ և կառույցներ
ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի Երիտասարդության հանձնաժողով
«Հայ առաջադեմ երիտասարդություն» (APY) հ/կ
«Անկախության սերունդ» հ/կ
«Պարենք Հայերեն» երիտասարդական նախաձեռնություն
«Բնապահպան տնտեսագետների երիտասարդական կազմակերպություն»
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի «Ուսանողական ձայն» ծրագիր
«Ալավերդու Երիտասարդների Միասնություն» ՀԿ
Հայ մշակույթի և գիտության ներկայացուցիչներ
Սոս Սարգսյան, դերասան
Արևշատ Ավագյան, ակադեմիկոս
Ռուբեն Սաֆրաստյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ
Աշոտ Մելքոնյան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ
Լևոն Շիրինյան, քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Արտակ Մովսիսյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սամվել Շահինյան, ճարտարապետական գիտությունների դոկտոր
Վահան Ստեփանյան, ռեժիսոր («Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ռեժիսոր)
Արմեն Վաթյան, սցենարիստ («Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ռեժիսոր)
Խաչատուր Գասպարյան, Երևանի Պետական Բժշկական Հալամսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ
Արթուր Շահնազարյան, կոմիտասագետ
Հովհաննես Գրիգորյան, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, IPSC քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի տնօրեն
Վաչագան Վահրադյան, կենսաբանական գիտ. թեկնածու
Կոմիտաս Վարդապետ Հովնանյան
Արտավազդ Եղոյան, լրագրող
Ցոլակ Գալստյան, «Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար
Գագիկ Գինոսյան, մշակույթի վաստակավոր գործիչ
Մենուա Սողոմոնյան, պատմական գիտությունների թեկնածու
Գասպար Կարապետյան, Եվրոպայի Հայոց դատի փոխատենապետ
Արծրուն Պեպանյան, լրագրող
Արթուր Էբար, ռեժիսոր
Վահան Տեր-Ղազարյան, գրողների միության անդամ
Դավիթ Ամալյան, երգիչ
Արամ Թերզյան, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող
Տիգրան Քոչարյան, տեղեկատվական անվտանգության փորձագետ
Մկրտիչ Մկրտչյան, երգիչ
Նարեկ Գալստյան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Արսեն Գրիգորյան (Մրո), երգիչ
Քրիստինե Կոստիկյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու
Հովհաննես Խորիկյան, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու
Անուշ Թամրազյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող
Արամ Գասպարյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու
Հովհաննես Գալաջյան, «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր
Վահե Սարգսյան, պատմական գիտութունների թեկնածու
Դավիթ Ջամալյան, հոգեբանության գիտությունների թեկնածու, դոցենտ
Էդվարդ Զորիկյան, երգահան
Վախթանգ Հարությունյան, երգահան
Լիլիթ Հարությունյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու
Մհեր Բաղդասարյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող
Տարոն Տոնոյան, «Երևան» բժշկական կենտրոնի տնօրեն
Նարինե Թուխիկյան, Հ. Թումանյանի Երևանի թանգարանի տնօրեն
Սահակ Սահակյան, երգիչ
Ստեփան Ոսկանյան, դեկան «Հայբուսակ» համալսարանում
Ալվինա Աղաբաբյան, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ռազմավարական հետազոտությունների բաժնի վարիչ
Կարեն Բալայան, “Կիլիկիա” նավի նավապետ, “Այաս” ծովային հետազոտությունների կենտրոնի ղեկավար
Ժասմեն Ասրյան, ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների
Հունիսի 21-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Եղվարդ քաղաքի երկաթգծի կայարանում մարդ է մահացել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, «ՀԿԵ» ՓԲԸ «Եղվարդ» գծային կայարանի մոտ գտնվող «Սամվել Սիմոնյան և ընկերներ» ՍՊԸ տարածքում աշխատանքներ կատարելիս մետաղյա տարայի պայթյունի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է ընկերության պահակ, 1957 թ. ծնված Ներսես Ղազարյանը:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Երեկ, խոսելով սոցքարտերի նոր տեսակի մասին, խոստացա պատմել, թե ինչ պայմաններում են դրանք տրամադրում:
Անձնագրային բաժինները եղել և մնում են ոստիկանության թիվ 1 խնդիրը, թե կոռուպցիայի, թե սպասարկման որակի, թե կադրային և թե շենքային տարրական պայմանների բացակայության առումով: Այսինքն՝ այն ամենը ինչ հարկավոր է նորմալ աշխատանք ապահովելու համար:
Շենգավթի անձնագային բաժանմունքը աշխատում է դեռևս սովետ-միությունից մնացած կահավորանքով: Վերաբերմունքն էլ խորհրդային ժամանակների է՝ առանց դեմքիդ նայելու ատամների արանքից նետում են հարցիդ պատասխանը ու անցնում հաջորդին:
Երբ մոտեցա աշխատակցին ինձ ասաց, որ սոցքարտի համար պետք է դիմում գրել և մի 3 օրից գալ վերցնելու սոցքարտը: «Ինչո՞ւ» հարցի պատասխանը աշխատակիցը չուներ.«Էդպես է»,- ասաց նա, ու մի ձեռքով բռնելով հովացուցիչի քամուց փախչող թղթերը մյուսով լրացնելով, արդարացավ՝«անջատում ենք խեղդվում ենք»:
Ինչևէ, նախկինում պլաստիկ սոցքարտերը տրվում էին 10 -15 րոպեում: Նեկայումս տեղեկանքի տեսքով է, ասել է թե՝ տեխնիկապես ավելի հեշտ է տրամադրելը: 3 օրվա ընթացքում տալու ֆենոմենը չհասկացա, նամանավանդ, որ ես արդեն ունեի սոցքարտ և դրա պատճենն ինձ մոտ էր: Մարդկանց երկու անգամ տանել բերելու իմաստն էլ մնաց բացատրության կարոտ:
Սոցքարտերը մի յուրօրինակ պատիժ են դարձել քաղաքացիների գլխին. մեկ ասում են դրանք օրենքից դուրս են, մեկ թե՝ դրանք պարտադիր են ցանկացած գործարքի համար: Իսկ բանկերը, հաստատապես, առանց սոցքարտի գործարք չեն կատարում: Ստացվում է, որ երկրի բանկային համակարգը դեմ է գնում երկրի օրենքին: Սակայն սա այլ խոսակցության թեմա է:
Նախ՝մի առաջարկ, կարելի էր ընդամենը սոցքարտի համարը դակել անձնագրում որևէ տեղ, և այն կդադարեր դառնալ հավելյալ քաշքշուկի առարկա, ինչու չէ, կնվազեր նաև կորցնելու հավանականությունը:
Շենգավիթում հերթ էր, ասացին պետք է դիմում գրել, դիմումը գրեցի պարզվեց, որ անձնագրի պատճենն է պետք: Ասացին՝ իջեք ներքև, այնտեղ կա: Առաջին հարկում պատճենահանում չկար.ավելի շուտ կար, բայց շենքից դուրս դիմացի մայթի բուդկայում:
Ստացվեց, որ քաղաքացին պետք է մի պատճեն հանելու համար իջնի ներքև, դուրս գա շենքից, կիասքանդ փողոցի փոշու մեջ սպասի, որ պատճեն հանվի, իսկ դրա փոխարեն առաջին հարկում վարսավիրանոց ու ճաշարան աշխատի: Ճաշարանը դեռ հասկացանք…
Հետաքրքիր է տեղյա՞կ է ոստիկանապետը, որ Շենգավիթի անձնագրայինի շենքում, որտեղ բնակչին նորմալ ու արագ սպասարկելու համար պատճենահանման սարք դնելու մի փոքրիկ տարածք չի գտնվել, ողջ առաջին հարկը, որը նաև սպասասրահ է, վերածվել է «բիզնես կենտրոնի», որտեղ գործում է Ճաշարան, որից օգտվում են նաև շրջակայքի մարդիկ և… վարսավիրանոց:
Ռ.Ա.
Հեղինակավոր Спорт-Экспресс պարբերականի անցկացրած հարցման արդյունքում Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի ”Շախտյոր”-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է մայիս ամսվա ԱՊՀ լավագույն ֆուտբոլիստ: Երկրորդ հորիզոնականում է ՌԴ ազգային հավաքականի և Սանկտ-Պետերբուրգի ”Զենիթ”-ի հարձակվող Ալեքսանդր Կերժակովը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մոսկվայի ”Սպարտակ”-ի հարձակվող Արտյոմ Ձյուբան:
Հունիսի 20-ին, ժամը 22.30-ին, «BMW-X-5» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 44-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Քաղաքացիների համար սոցքարտի առեղծվածը շարունակում է մնալ անհասկանալի: Այն ահագին չարչրկվելուց հետո, օրենքով համարվեց ոչ պարտադիր, այսինքն՝ դրանց անհրաժեշտ կիրառությունը օրենքից դուրս դրվեց: Սակայն առանց սոցքարտի այսօր էլ բանկային որևէ գործարք չի կատարվում, չասենք այլ նմանատիպ գործողությունների մասին:
Սոցքարտերի հետ կապված բոլոր հարցերը, մեր տվյալներով, կենտրոնցված էր Զեյթուն թաղամասում գտնվող հատուկ գրասենյակում: Սակայն այսօր հասնելով այնտեղ պարզեցինք, որ սոցքարտի վերաբերյալ գործարքները հունիսի 1-ից կատարվում են միայն տարածքային անձնագրային բաժանմունքներում: Իսկ դրանք այսուհետ ոչ թե պլաստիկ քարտի տեսքով է լինելու, այլ ընդամենը տեղեկանքի: Մյուս տեսակներն, ըստ աշխատակցի` այլևս ճանաչվել են ուժը կորցրած:
Իսկ այդ մասին, չգիտես ինչու, հանրությունը որևէ կերպ չի ծանուցվել, կամ գոնե մենք այդպիսի որևէ բան չգտանք:
Այս մասին մանրամասներն առաջիկայում:
Ռ.Ա.
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.