23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայում գտնվող «That place» ակումբում ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի արդյունքում Լևոն Գ.-ն շշով խփել է Սերգեյ Ղ.-ի գլխին: Սերգեյ Ղ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, բայց բարեբախտաբար կյանքին սպառնացող վտանգ չկա:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ 2012 թվականի օգոստոսի 7-ին (երեքշաբթի օրը), ժամը 19:00-ին, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում , տեղի է ունենալու մոմավառություն, որին հետևելու է բողոքի երթ Ավան թաղամասում, այս մասին տեղեկանում ենք «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի տարածած հաղորդագրությունից:
Նախաձեռնությունը հորդորում է ներկա լինել մոմավառությանը, հարգել Վահե Ավետյանի հիշատակը և պահանջել պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով այս տարվա առաջին կիսամյակում նախարարության կատարած աշխատանքները, նշել է, որ 2012թ-ի առաջին կիսամյակում դրական դինամիկա է նկատվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորում:
«Այս ոլորտը մենք չափազանց կարևորում ենք, քանի որ համարում ենք, որ այն հանդիսանում է մեր տնտեսության կարևորագույն ճյուղը: Այն նաև արդյունաբերության կարևորագույն ճյուղն է: ՏՏ ոլորտում դինամիկան ևս բավական մեծ է, ունենք հետաքրքիր առաջարկներ: Վերջերս սկսեց Գյումրիի տեխնոպարկի հիմնական շենքի հիմնանորոգման աշխատանքները: Առաջիկայում կունենանք տեսանելի միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոն: Համաշխարհային բանկի հետ քննարկում ենք նմանատիպ կենտրոնների ցանցի կառուցումը»,-տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարարը և հավելել, որ նման կենտրոններ կկառուցվեն մարզերի այն քաղաքներում, որտեղ կա բարձր տեխնոլոգիաների զարգացման պոտենցիալ:
Նախարարի խոսքով, մեծ աշխատանքներ են տարվում գործարար մթնոլորտի բարելավման ուղղությամբ: Այդ աշխատանքները շարունակական են լինելու, որոնց նպատակն է գործարար և ներդրումային մթնոլորտի բարելավումը:
Ըստ Տիգրան Դավթյանի` փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում նույնպես բավական ինտենսիվ աշխատանքներ են տարվում:
«Վեց ամսվա ընթացքում տարբեր աջակցման ծրագրերի միջոցով բավարարել են ՓՄՁ-ների (փոքր և միջին ձեռնարկությունների) շուրջ 4435 հայտ: Դրանցից 93%-ը մարզերում տեղակայված ձեռնարկություններն են, միայն 7%-ն է, որ երևանյան ձեռնարկություններ են: ՓՄՁ-ներին տրամադարվել է շուրջ 1.3 մլդ դրամ վարկ: Մենք այս ծրագրերը կշարունակենք նաև հաջորդ տարիներին»,- ասել է նախարարը:
Սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից ելնելով Հայաստանի ազգաբնակչության 70-75%-ը հանգստի չի մեկնում, իսկ 2-5 տոկոսն էլ հանգստանում է բարեկամ-ծանոթների տանը: Այս մասին այսօր` հուլիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշել է Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը` ներկայացնել իրենց հարցման արդյունքները:
«Համաձայնեք, որ սոցիալ-տնտեսական պայմաններն ավելի ծանր են, քան մի քանի տարի առաջ էր: Ո՞վ է օգտվում արտաքին, կամ թեկուզ ներքին տուրիզմից: Ո՞վ է Ծաղկաձորում,Սևանում կամ Ջերմուկում հանգստանում, այնպիսի թվեր են կրակում, որ խելքին մոտ չէ»,- նկատել է նա:
Ըստ Մելիտա Հակոբյանի ` Հայաստանի ներքին տուրիզմը գոնե պետք է մատչելի լինի հայերի համար: Նրա խոսքով, այդ ծառայություններից կարողանում են օգտվել բնակչության, առավելագույնը, 20%-ը, և միայն 1-2% -ն է, որ կարողանում է իրեն թույլ տալ տարեկան մի քանի անգամ գնալ հանգստանալու:
Այս ամենի հետևանքով էլ ազգաբնակչության մոտ առկա է հոգնածության սինդրոմ:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ, հերթական միջադեպն է գրանցվել Հայաստանի զինված ուժերում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Սույն թվականի հուլիսի 12-ին ՀՀ զինված ուժերում գրանցվել է սպայի կողմից 1994 թ-ին ծնված նորակոչիկ Դավիթ Սամվելի Մարկոսյանի արժանապատվությունը նվաստացնող դեպքը:
Դավիթ Մարկոսյանը, զորակոչվել է Վանաձոր քաղաքից, 2012 թ-ի մայիսի 23-ին և ծառայության է ուղարկվել Քելբաջարի Չոթռլու գյուղում տեղակայված հակահրետանատանկային 1-ին մարտկոց: Դավիթն այնտեղ մեկ ամիս կարանտինում է եղել: Հուլիսի 7-ին հարազատները մեկնել են Չոթռլու՝ մասնակցելու Դավիթի երդման արարողությանը:
Այնուհետև, հուլիսի 9-ին Դավիթին տեղափոխել են «Յանշակ», և քանի որ նա վարորդ էր, նրան տրամադրվել է ավտոմեքենա:
Ըստ Դավիթ Մարկոսյանի մոր հայտնած տեղեկատվության՝ հուլիսի 12-ի առավոտյան, դիվիզիայի հրամանատարը՝ մայոր Գարեգին Պողոսյանը, տագնապ է հայտարարել մեքենայի տեխնիկական վիճակը և զինվորների պատրաստվածության վիճակը ստուգելու նպատակով: Այդ ժամանակ Դավիթի շալվարի ներքևի մասը՝ փողքը, երկարաճիտք կոշիկի տակից դուրս եկած է եղել, և Դավիթը մի ձեռքով փորձել է ուղղել այն, իսկ մյուս ձեռքով բռնել է զենքը: Նրան է մոտեցել մայոր Պողոսյանը և ասել. «Այ ոչխար, հլա ուղղվի» և սկսել է ստուգել մեքենան:
Ստուգումն ավարտելուց հետո, Դավիթը գնացել է մայորի աշխատասենյակ, որպեսզի պարզաբանի մայորի կողմից վիրավորանքի պատճառը: Երբ մտել է աշխատասենյակ, մայորին հարցրել է. «Էդ ինձ էիք ասո՞ւմ, այ ոչխար»: Մայորը պատասխանում է. «Ոչ միայն էդ եմ ասում, այլև ուրիշ բաներ» և սկսում է սեռական բնույթի հայհոյանքներ տալ: Դավիթը երկու ձեռքով հարվածում է մայորի գլխին՝ ականջների ուղությամբ: Սկսվում է հարվածների փոխադարձում, և Դավիթը փորձում է դուրս գալ սենյակից, սակայն մայոր Պողոսյանը բռնում է Դավիթի ձեռքը, և չի թողնում: Դավիթը աթոռի հարվածով փորձում է դուրս պրծնել մայոր Պողոսյանի ձեռքից:
Դեպքից հետո, հուլիսի 13-ի կամ 14-ի երեկոյան Դավիթին տեղափոխել են Մարտունիի 5-րդ կայազորի կալանատուն: Գործով ներգրավված է Սևանի կայազորի բաժնի քննիչ Արմեն Գևորգյանը և վերջինիս կողմից տրամադրված հանրային պաշտպան Սիրվարդ Ասլանյանը:
Երբ Դավիթի մայրը հանդիպել է նրան հուլիսի 19-ին, Դավիթի այտը ատամից այտուցված է եղել, նա դժվարացել է խոսել: Ըստ մոր խոսքի՝ նա ունեցել է 82-83 կգ քաշ /հասակը՝ 1.80 մ/, սակայն տեսակցության ժամանակ նիհարած է եղել, և այտոսկրերը ցցված են եղել, դաստակին կապտուկ կար, իսկ ոտքը խոսելու ժամանակ դողալիս է եղել: Մոր խոսքով տպավորություն կար, որ Դավիթի ներքևի առաջնային ատամնաշարը հետ ընկած էր:
Այդ օրը՝ հուլիսի 19-ին տեղի է ունեցել առերեսում մայոր Պողոսյանի հետ, սակայն այդ մասին Դավիթը կամ նրա հարազատները չեն տեղեկացվել: Ավելին, առերեսումը կազմակերպվել է առանց փաստաբանի, չնայած նա գտնվել է զորամասում:
2012 թ-ի հուլիսի 19-ին Դավիթին ՌՈ 7-րդ կայազորի կալանատնից տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Մայրը տեղյակ չէր , թե որդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց, կիրառվել է, թե` ոչ»:
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում այսօր` հուլիսի 20-ին, տեղի է ունեցել գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային և պետական նպատակային ծրագրերի քննարկման հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստին մասնակցել են հանձնաժողովի անդամ հանդիսացող ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ԳԱԱ-ի, ՀՀ բուհերի, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմինների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովը քննարկել է Հայաստանի ԳԱԱ-ից և ՀՀ պետական կառավարման մարմիններից ստացված գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային և պետական նպատակային ծրագրերի նախագծերը և ՀՀ 2013 թվական պետական բյուջեում դրանք ընդգրկելու վերաբերյալ համապատասխան առաջարկություններ ներկայացրել: Նիստին զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը, ով տեղեկացրել է, որ հաջորդ տարի նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից գիտությանը տրամադրվող ֆինանսավորումն ավելացնել շուրջ 10 տոկոսով: ԳՊԿ նախագահը ներկայացրել է նաև հաջորդ տարի նախատեսվող մի շարք ծրագրեր, մասնավորապես, ըստ Ս. Հարությունյանի, մյուս տարի նախատեսվում է անցկացնել «100 լավագույն գիտնական» մրցույթը, որի հաղթողներն ամեն ամիս կստանան համապատասխան հավելավճար:
Բացի այդ, նախատեսվում է որոշակի գումար հատկացնել` մի շարք գիտական հաստատությունների համար երեք խոշոր սարքավորում ձեռք բերելու համար: Ս. Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ հաջորդ տարի կշարունակվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ համատեղ իրականացվող գիտական ծրագրերը և միջազգային մրցույթները:
Նիստի ավարտին հանձնաժողովը հավանության է արժանացրել պետական կառավարման մարմիններից ստացված մի շարք առաջարկներ:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ԵՊՃՀ) ռեկտոր Արա Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ համալսարանում այս տարի մրցակցությունը հիմնականում ընթացել է տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտությունների տեղերի համար ։
«Հիմնական մրցակցությունը կիբեռնետիկա և կոմպյուտերային համակարգի ֆակուլտետում էր»,- ասել է նա և ավելացրել, որ թափուր տեղեր են մնացել քիմիատեխնոլոգիական, լեռնաարդյուանբերության, ինչպես նաև մեխանիկայի և մեքենագիտության ֆակուլտետներում:
Ռեկտորի խոսքով՝ ընդունելության համար բուհը հատկացրել էր 1286 տեղ, որոնցից 243 պետպատվերի շրջանակներում: Առաջին հայտով ԵՊՃՀ դիմորդների թիվը կազմել է 1302:
«Այս թիվը ցույց է տալիս, որ առաջին հայտով դիմողների թիվն ավելի էր, քան նախատեսված տեղերը»,-նկատել է Արա Ավետիսյանը: Նա նշել է, որ ընդհանուր առմամբ ԵՊՃՀ ընդունվելու համար իրենց հայտերում նշել էին 4232 դիմորդ։
«Արդյունքում Պոլիտեխնիկ է ընդունվել 1170 դիմորդ, որոնց գերակշիռ մասը առաջին հայտով դիմողներն են, այսինքն՝ բացի 53 դիմորդից մյուսները առաջին հայտատուներն էին»,- ասել է նա և նշել, որ հայտարարված երկրորդ հայտագրման փուլին մասնակցելու համար այս պահին կա 35 դիմորդ:
Արա Ավետիսյանի փոխանցմամբ`բուհն այս տարի երեք նոր մասնագիտություններով ընդունելություն է կազմակերպել՝ ատոմակայանի և դրանց տեխնիկական սպասարկում, էներգետիկայի ավտոմատացում՝ էներգետիկայի ֆակուլտետում և սննդի անվտանգության տեխնոլոգիաներ քիմիա տեխնոլոգիա ֆակուլտետում:
ՀՊՏՀ ռեկտոր,տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ այս տարվանից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) հատուկ գործատուների համար կսկսի կադրեր պատրաստել, որոնք հետագայում կկարողանան աշխատանքի անցնել տվյալ հիմնարկում ։
«Անցած տարվա մայիսից սկսած մենք փորձում ենք համագործակցել կոնկրետ գերատեսչությունների հետ, որոնց հետ կնքված համագործակցության պայմանագրերի հիման վրա այս տարվանից սկսում ենք մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնել՝ հատուկ մասնագետներ պատրաստելով կոնկրետ գերատեսչությունների համար»,- ասել է նա։
ՀՊՏՀ-ն արդեն նման համագործակցության պայմանագրեր է կնքել ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի բանկերի միության, աշխատանքի և սոցիալական հարցերի, բնապահպանության նախարարությունների, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, պետգույքի կառավարման վարչության հետ:
Բուհը այս գերատեսչությունների հետ պատրաստվում է համատեղ մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնել, որն ավարտած ուսանողը կունենա երաշխավորված աշխատանք տվյալ գերատեսչությունում: «Մենք կադրը պատրաստում ենք աշխատաշուկայի համար, հետևաբար պետք է հաշվի առնենք աշխատաշուկայի պահանջները, հակառակ դեպքում մեր պատրաստած կադրը կլինի վերացական կադր»,- հայտարարել է ՀՊՏՀ ռեկտորը:
Լրագրողների այն հարցին, թե ՀՊՏՀ-ն ավարտած ուսանողների քանի տոկոսն է գտնում աշխատանք, Կորյուն Աթոյանը պատասխանել է, որ բուհում ստեղծվել է կարիերայի և մարկետինգի կենտրոն, որի գործունեության նպատակը շրջանավարտների՝ աշխատանքի տեղավորվելու գործընթացին հետևելն ու նրանց հետ հետադարձ ապահովելն է:
ԵՊՏՀ ռեկտորը Կորյուն Աթոյանը նաև տեղեկացրել է, որ բուհի նպատակներից է որոշակի համագործակցային ծրագրերի շրջանակներում իրականացնել բուհի դասախոսների վերապատրաստման ծրագրեր:
Հայաստանում գիտության ֆինանսավորման ավելացման անհրաժեշտությունը արդեն ընդունվում է շատերի կողմից, սակայն մինչ օրս այդ ուղղությամբ կատարվող գործնական քայլերն ակնհայտորեն բավարար չեն: Պատճառները շատ են: Մի կողմից գիտության մեջ ներդրում անելը դեռես անհեռանկարային եւ ռիսկային է համարվում ոմանց կողմից, ոմանց համար ներդրում անելու «նախապայման» է հանդիսանում շուտափույթ կերպով արդյունքների ստացումը: Մինչդեռ, ուրիշ երկրների փորձը ցույց է տալիս, որ գիտությունը երկարաժամկետ ներդրումներ պահանջող եւ, վաղ թե ուշ, բազմակի անգամ ավել արդյունք տվող բնագավառ է: Իսկ պատճառներից հիմնականը միջոցների սակավությունն է:
Այս տեսանկյունից շատ ողջունելի քայլ է նախագահ Սարգսյանի կողմից տարեկան լրացուցիչ 100 մլն դրամի հատկացումը երիտասարդ գիտնականներին աջակցության համար: Ընդ որում, այդ 100 մլն-ի տնօրինման գործը վստահվել է հենց երիտասարդ գիտնականներին եւ ենթադրվում է, որ հետագա տարիներին ֆինանսավորման հատկացումը շատ բանով պայմանավորված կլինի առաջին տարվա արդյունքներից:
Ծրագրի մասին հայտարարելուց անմիջապես հետո սկսեցին հնչել բազմաթիվ տարաբնույթ կարծիքներ եւ մեկնաբանություններ.
— որ 100 մլն դրամը չնչին գումար է որեւէ նկատելի փոփոխություն ակնկալելու համար,
— որ երկրի նախագահը բացառիկ քայլ է արել,
— որ դա պարզապես PR ակցիա է,
— որ արհեստական խոչընդոտներ են ստեղծվելու եւ ծրագրի «տապալման» մեղքը ընկնելու է հենց «ապաշնորհ» գիտնականների վրա,
— որ այս գումարի հատկացումը նախաձեռնությանը հիմնական խնդրից՝ գիտության ֆինանսավորման մինչեւ ՀՆԱ-ի 3 տոկոս ավելացում պահանջից, շեղելուն, գիտության հիմնախնդիրները բարձրաձայնողների «լեզուները կարճացնելուն», «բերանները փակելուն» ուղղված, նպատակադրված ապակողմնորոշիչ քայլ է:
Երիտասարդ գիտնականների աջակցության այս ծրագիրն իրականացնելու համար ձեւավորված խորհրդի առաջին նիստերին բավականին բուռն քննարկումներ էին տեղի ունենում: Կային տարաձայնություններ մի քանի սկզբունքային հարցերի շուրջ՝ աշխատակարգային խնդիրներ, խորհրդի անդամների ընտրության ռոտացիոն սկզբունք, թափանցիկության չափ, լրացուցիչ ծախսերը բացառելու նպատակով որեւէ գործող հիմնադրամի միջոցով գումարների տնօրինման նպատակահարմարություն, եւ այլն: Պետք է նշել, որ այդ քննարկումները տեւեցին բավական երկար ժամանակ, որի արդյունքում մամուլում սկսեցին մեկը մյուսի հետեւից հայտնվել 100 մլն-ի ծրագրի ձախողումը «գուժող» հրապարակումներ: Սակայն ի պատիվ խորհրդի անդամների, սկզբունքային տարաձայնությունները հարթվեցին, տղաները լծվեցին գործի եւ, որպես արդյունք, որոշ դադարից հետո նույն այդ լրատվամիջոցները «ավետեցին», որ ծրագիրը գործում է:
Ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գեւորգ Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ մանրակրկիտ կերպով մշակվել են ծրագրի բոլոր կետերը, ինչպես նաև դրամաշնորհների տրամադրման բոլոր չափորոշիչները, մրցույթների անցկացման և ֆինանսավորման գործընթացը, և հուլիսի 1-ին տրվել է ծրագրի մեկնարկը:
Արդեն հայտարարվել են Երիտասարդ գիտնականներին գիտական գործուղումների համար ֆինանսական աջակցության տրամադրման եւ Երիտասարդ գիտնականների գիտաժողովի (դպրոցի) կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթների մեկնարկների մասին:
Նախատեսվում է նաեւ երիտասարդ գիտնականներին հետազոտական դրամաշնորհների տրամադրում, ինչպես նաեւ, գիտական տարբեր անվանակարգերում մրցանակաբաշխությունների կազմակերպում:
Ծրագրի ղեկավար մարմնի անդամ Կառլեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ «Ծրագիրն ավելի արդյունավետ իրականացնելու համար եւ որպեսզի գումարներն ավելի նպատակային ծառայեն, որոշում է կայացվել շեշտադրում կատարել համաֆինանսավորման վրա: Արդեն կա պայմանավորվածություն տարբեր կազմակերպությունների հետ, եւ դրանով իսկ կմեծանա երիտասարդ գիտնականներին հասանելիք գումարի չափը, մեր առջեւ խնդիր ենք դրել գոնե եռապատկել այն, բացի այդ՝ կընդլայնվի դրանից օգտվող երիտասարդ գիտնականների շրջանակը»:
Եզրակացությունը միանշանակ է՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի խորհուրդը աշխատում է եւ լա՛վ է աշխատում:
Այն փաստը, որ պետությունը, թեկուզ եւ փոքր ծավալով, լրացուցիչ աջակցություն է ցուցաբերում գիտությանը եւ, ըստ գործերի ընթացքի, զգացվում է, որ դրական արդյունք է լինելու, հատկացվող գումարները չեն փոշիացվելու, լավատեսություն է պարգեւում: Այդ լավատեսությունն ավելացնում են մասնավորի կողմից գիտության ֆինանսավորման ավելացման խնդիրներին մասնակցության դրսեորումները: Օրինակ, Տաշիր հիմնադրամի արդեն իրականացրած ու նոր հայտարարած մրցանակաբաշխությունները, որոնց առիթով Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը նշում է.
— Սրանով մենք աջակցում ենք ոչ միայն երիտասարդ գիտնականներին, այլև պետությանը` այն թիրախային խմբերի առումով, որոնց աջակցելու պետության հնարավորություններն այս պահին դեռևս բավարար չեն:
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի խորհրդի գործունեության այս փորձը եւս մեկ անգամ ապացուցում է, որ եթե ընդհանուր նպատակին հասնելու համար հետին պլան են մղվում տարաձայնություններն ու ամբիցիաները՝ ձեռքբերումները երկար սպասեցնել չեն տալիս: Դա ապացուցում է նաեւ համարյա 5000 անդամ ունեցող ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության օրինակը: «Ներսում» տարբեր հայացքներ, տեսակետներ ունեցող մարդկանց միավորում է նպատակը: «Դրսի» հետ շփումների ժամանակ էլ ՊԳՖԱ-ն հանդես է գալիս որպես բացարձակ ապաքաղաքական նախաձեռնություն՝ դիմումներ, հանդիպումներ, քննարկումներ բոլոր քաղաքական ուժերի հետ միեւնույն՝ գիտության տագնապային վիճակն ահազանգելու նպատակով: Կարող է եւ բարձրագոչ հնչել, բայց իրականում ՊԳՖԱ-ն հանդես է գալիս որպես շատ հակամարտող կողմերի՝ մի նպատակի շուրջ համախմբող, միավորող ուժ:
Հիմա կասեք՝ էդ ինչի՞ է հասել ՊԳՖԱ-ն, որ որպես «վառ օրինակ» ես ներկայացնում:
Ասեմ: Մի տարվա համար շատ բանի է հասել:
Խնդրեմ՝ 2011թ օգոստոսին հենց ՊԳՖԱ-ի անդամների հետ ծաղկաձորյան հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց երիտասարդ գիտնականներին աջակցելու նպատակով հիմնադրամ ստեղծելու մասին՝ «Մեր հանդիպման արդյունքում ես կգտնեմ մարդիկ, ովքեր մի ֆոնդ կստեղծեն երիտասարդ գիտնականների համար, դուք կփորձեք այդ ֆոնդը կառավարել, դրանով ուրիշներին օրինակ ցույց տալ: Երբ որ լավ կկառավարեք, այն ժամանակ ֆոնդն էլ կավելացնենք, Ձեր կառավարման շրջանակներն էլ կավելացնենք»:
Հայաստանում տարեկան հազար ու մի ծրագրերի ու նախաձեռնությունների գումարներ են հատկացվում եւ, ցավոք, դրանց ահագին մասը առանց արդյունք տալու փոշիանում, կորչում է: Եթե այդ գումարների տնօրինումն էլ հանձնվեր գիտակից, նվիրված, նպատակասլաց մարդկանց՝ լավ կլիներ, չէ՞…
Արդեն տարին «կես է եղել», եւ 100 մլն-ի հատկացումը «ապակողմնորոշիչ» որակող սկեպտիկները «հիասթափվելու» բավականին առիթներ ունեն:
Նախ, որ ՊԳՖԱ-ի հիմնական պահանջը՝ գիտության ֆինանսավորման ավելացումը մինչեւ ՀՆԱ-ի 3 տոկոս, չի փոխվել: Դեռ ավելին՝ նախաձեռնության անդամների թիվը շարունակաբար ավելանում է, արդեն ավելի մեծ թվով քաղաքական, հասարակական կազմակերպություններ, պաշտոնատար անձինք ու անհատներ են քննարկում ՊԳՖԱ էջի առաջարկները:
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինն էլ «հաջողացրեց» չկերպարանափոխվել արդեն սովորական դարձած «փողեր խժռող ֆոնդի»: Եթե չլինեին գործունեության սկզբունքների նոր մոտեցումներ, չլիներ բարձր գիտակցություն եւ նպատակասլացություն, ինչի շնորհիվ գուցե եւ նոր մշակույթի ձեւավորման ականատեսներն ենք դառնում, հնարավոր է, որ այս ամենն ապարդյուն անցներ ու ծրագիրն իսկապես «տապալված» ու «ապակողմնորոշիչ» բախտին արժանանար: Բայց, ի ուրախություն գիտության վիճակով մտահոգ մարդկանց, ծրագրի իրականացումն ընթանում է նախատեսված ուղով: Դեռ մի բան էլ ավելին՝ արդեն խոսվում է նախագահի կողմից հատկացված գումարը համաֆինանսավորման միջոցով ռեալ կրկնապատկելու ու եռապատկելու մասին:
Չէ, արդեն էլ ի՞նչ խոսենք: Իրոք որ երիտասարդ գիտնականների աջակցության 100 մլն դրամի ծրագիրը լավ բան է:
Ստեփան Գյոզալյան
Շատ լավ հիշում եմ, թե ինչ տանջանք էր իմ պատանեկության տարիներին ինքնաթիռի տոմս գնելը, մանավանդ ամռանը: Դրամարկղերը, եթե հիշում եք, գտնվում էին Թամանյանի արձանի կողքը: Այդ նեղլիկ տարածքում հավաքվում էր մի քանի տասնյակ մարդ, որոնք հերթ էին կանգնում, բնականաբար, հայավարի, այսինքն` ամբոխի տեսքով: 4-5 դրամարկղի շուրջը անկանոն կուտակված այդ զանգվածի մեջ մի քանի ժամից տոմս առնելը մեծ հաջողություն էր համարվում: Այսօր դուք գնամ եք բազմաթիվ դրամարկղերից մեկը, զով սենյակում նստում եք բազկաթոռին, իսկ բարետես աղջիկը համբերատար բացատրում է, թե որ տարբերակն է ձեզ համար ավելի գերադասելի: Իհարկե, հիմնական պատճառն այն է, որ, ասենք, Մոսկվայի տոմսն այն ժամանակ արժեր 36 ռուբլի, որը սովորական աշխատավարձի մեկ քառորդն էր, իսկ հիմա` 100 հազար դրամ, որը, ընդունենք, միջին աշխատավարձի չափ է կամ ավելի քիչ: Սա իրողություն է, որն ունի իր դրական և բացասական կողմերը: Իմ կարծիքով` առաջիններն ավելի շատ են, բայց այդ խոսակցությունը մեզ հեռու կտանի:
Այլ բանի մասին է խոսքը: Ինչո՞ւ է օդանավի տոմս վաճառելը բիզնես, իսկ, ենթադրենք, նոտարական ծառայություններ մատուցելը` ոչ: Դուք երբևէ եղե՞լ եք ԿԸՀ-ի կողքը զտնվող «Կենտրոն» նոտարական գրասենյակում: Ով չի եղել, նկարագրեմ: Պատկերացրեք մեկ սենյականոց բնակարան` պատշգամբով, վերջինս բաժանված է երկու կեսի: Սենյակում հավաքվում է դարձյալ մի քանի տասնյակ մարդ, որոնք դարձյալ հերթ են կանգնում հայկական ձևով` գումարած քսերոքս անոդ աղջիկները: Պատշգամբի երկու խցերում նստած են նոտարները, որոնք, հավանաբար, շատ ամուր նյարդեր ունեն` այդ քաոսում աշխատելու համար: Իսկ աշխատանքն էլ հիմնականում կայանում է նրանում, որ քաղաքացիներին ասվի` «այս թուղթը պակաս է, գնա բեր, այս քսերոսքը այնտեղ արա, այն մուծումն` այստեղ»: Եվ ահա ես մտածում եմ` արդյոք հնարավորություն չկա՞ մեր լուսավոր դարում այս ամբողջ տանջանքից խուսափելու:
Ենթադրենք, դուք ուզում եք տուն վաճառել կամ գնել: Հիմա դուք պարտավոր եք գնալ վերը նկարագրված նոտարական գրասենյակ, մուծումներ անել, հետո գնալ կադաստր, մուծումներ անել, սպասել երկու օր, ստանալ միասնական տեղեկանք և այլն: Բայց եթե նոտարների այդպիսի պահանջարկ կա, ապա դրանք պիտի լինեն տասն անգամ ավելի շատ և, ինչպես փաստաբանները, ունենան բազմաթիվ մասնավոր գրասենյակներ: Այդ գրասենյակները պիտի ինտերնետային կապ ունենան կադաստրի բաժանմունքների հետ, և բոլոր տեսակի տեղեկանքները գոյություն ունենան վիրտուալ, ոչ թե թղթային տեսքով, որպեսզի քաղաքացին դրանց հետևից չվազվզի: Այսինքն` նոտարը բացի իր համակարգչի համապատասխան էջը և տեսնի այդ տեղեկանքը, ինքը մուծումներ վերցնի կադաստրի և իր համար ու ճանապարհ դնի հաճախորդին: Իսկ հավելյալ նյութական միջոցներ ունեցող քաղաքացիները կարող են նոտարին հրավիրել տուն, որպեսզի նա գա իր նոութբուքով ու կատարի անհրաժեշտ գործողությունները: Երևանում և մի շարք այլ քաղաքներում դա, համենայնդեպս, տեխնիկապես միանգամայն հնարավոր է:
Եթե ես կարող եմ հարկայինի հետ հարաբերվել հենց այս եղանակով, ապա ինչո՞ւ մնացածների հետ չեմ կարող:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.