23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Չորս զավակների մայր Գայանե Աճեմյանն, իր երկու տղաների հետ եկել էր «Հայկական Վարկած»-ի խմբագրություն: Նա մեր իրականության մեջ այնքան հաճախ հանդիպող հերթական քցվածներից մեկն էր:
Երիտասարդ կինը պատմեց, թե ինչպես է իր ընտանիքը, որ զբաղվում է մանր առևտրով խաբվել «ARM-CREDIT» կոչվող վարկային կազմակերպության կողմից, երբ որոշել է, իբր շահավետ՝ 7 տոկոս վարկով, 2 միլիոն դրամ վերցրել, իրենց գործն առաջ գցելու համար:
Վարկ ստանալու պայմանը մեկն է՝ 500 հազար նախնական վճարի դեպքում մուծելով, վերցնում ես 2 միլիոն դրամ՝ 7 տոկոսով: Գայանեն վճարել է պահանջված գումարը, սակայն վարկ ձևակերպելիս, արդեն պարզել է, որ խնդիրներ կան:
«Մայիսի 2-ին գնացել եմ կազմակերպություն, որը գտնվում է 3-րդ մասի զագսի մոտ: 2 մլն գումարի դիմաց վճարել եմ հինգ հարյուր տասնհինգ հազար դրամ: Էնտեղի աշխատողները ինձ ասացին, որ սկի բարձր բանկերը էդ գնով չեն տալիս, մենք ենք 7 տոկոսով տալիս: Ու ես հավատացի , ճիշտն ասած, մեր հարևանը, որ ստացավ էդ գումարը, դրանով ես խաբնվեցի. Ինքը ստացել ա միլիոն ու կես, վճարել է երեք հարյուր հազար դրամ: Տնօրենը՝ Ռաֆայել Պարսամյանը, երիտասարդ տղա է 21-22 տարեկան կլինի, խաբել է մոտ 30 հոգու, վերցնելով գումարը, վարկ չի կազմակերպել»,- մանրամասնեց Գայանեն:
Կնոջ խոսքով, ինքն ամսեկան պետք է վճարեր 90 000 դրամ և մեկ տարվա ընթացքում մարեր: 5015 հազար դրամը վճարելուց հետո, երբ արդեն խնդրել է, որ իրեն ուղեկցեն տնօրենի մոտ, պատասխանել են, թե «հարուստ մարդ ա, չեք կարող տեսնել»:
Հուսահատ կինը շատ քիչ բան գիտեր իր գործից, նա միայն ասաց, որ գիտի. Վեցերորդ վարչությունում գործ է հարուցվել: Տուժողները ցուցմունք էն տվել, սակայն մինչ օրս գործի ընթացքի մասին ստույգ ոչինչ չգիտի:
«Մեր տուժածներից մեկը զանգեց ինձ, ասեց, գործը տարել են 3-րդ մաս, Հայրենիքի մոտի քաղմասը: Գնացի էնտեղ, գրեցի, մինչև օգոստոսի վերջ սպասել եմ, էլ սպասելիք չունեմ, չգիտեմ ինչ անեմ: Ու ոչ էլ պատասխան, ոչ զանգ, համարը տվել եմ, էս էլ քանի անգամ գնում եմ, քննիչ Մուրադյանը տեղում չէ: Կողքի աշխատող քննիչն, ասում ա 6 ից հետո եկեք: Ես էլ Էջմիածնում եմ հիմա ապրում, հարմար չի 6-ից հետո, հիվանդ երեխա ունեմ, շատվոր ենք: Քննիչը օգոստոսից ինձ պատասխան չի տվել», -պատմեց Գայանեն:
Երեսուն տուժածներից մի քանիսին բանկով տարբեր գումարային չափի փոխանցումներ են արվել: Պարսամյանի մայրը, Գայանեի խոսքով, վարչության մոտ հանդիպելով տուժածներին, խնդրել է, որ ոչ ոքի չդիմեն, տղային չմեղադրեն, «Ես բոլորիդ փողերը կփակեմ, իմ տղայի վրա բողոք չգրեք»- ասել է մայրը:
Նա տուժածներից մի մասին 30, 50 հազար դրամ ու խոստումներ տալով «բերանները փակել է»:
Հ.Գ. Մենք փորձեցինք զրուցել գործով քննիչի հետ: Նա ասաց, որ այդ գործի վերաբերյալ փորձաքննություն է նշանակվել: Իսկ թե երբ կավարտվի և ինչ տեսակի փորձաքննություններ են, հեռախոսով չմանրամասնեց:
Ըստ ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նոր նախագծի՝ գիտության բնագավառի ծախսերը կազմում են շուրջ 11,241.7 մլն դրամ (ինչը կազմում է 2013թ. ՀՀ պետական բյուջեի ծախսերի մոտավորապես 1%-ը), որից՝
8106. մլն դրամ՝ բազային ֆինանսավորում,
1536.7 մլն դրամ՝ պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորում,
1071.8 մլն դրամ՝ պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում:
Կառավարությունը նախատեսում է 2013թ. ՀՀ պետական բյուջեի եկամուտները ավելացնել 13,2%-ով, այնինչ գիտության ոլորտի ֆինանսավորումը նախատեսվում է ավելացնել մոտավորապես 11%-ով:
Նախագիծը դեռ պետք է քննարկման դրվի խորհրդարանում: Այն արդեն ներկայացվել է պատգամավորներին, նրանք ծանոթանում են և հոկտեմբերի 31-ից կսկսվի նախագծի քննարկումը:
Ինչևէ, 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին քաղաքական գրեթե բոլոր ուժերը՝ ձայներ կորզելու ճանապարհին, շահարկեցին այն ամենը, ինչ հնարավոր էր. հատկապես գիտության վերաբերող հարցերը:
Իհարկե, գտնվեցին այնպիսի ուժեր՝ մասնավորապես ՕԵԿ-ը, ովքեր իրենց նախընտրական ծրագրում այս էջը սպիտակ էլ թողեցին: Անցել է արդեն մի քանի ամիս և գիտության ֆինանսավորման ավելացման խնդիրը իրենց համար դրոշակ սարքած ուժերը արդեն խորհրդարանում են:
Ինչպես ասում են՝ եկել է արդեն «պատասխան» տալու ժամանակը: Իրենց նախընտրական ծրագրերում գիտության ֆինանսավորման թռիչքային աճ խոստացող ուժերն իրենց փարթամ խոստումները կսկսեն իրագործել հավանաբար 2013 –ի բյուջեի քննարկումից հետո:
Անշուշտ, պատգամավորները և խմբակցությունները դեռ չէին հասցրել ծանոթանալ այդ ծավալուն փաստաթղթին, սակայն, այլևս գաղտնիք չէ, որ հաջորդ տարի Հայաստանում գիտության ֆինանսավորումը՝ ՀՆԱ-ի ու գնաճի համեմատ, համարյա թե չի ավելանա:
Իր նախընտրական ծրագրում «Ժառանգություն» կուսակցությունը , որը կարծես ամենամոտն էր գիտության ֆինասավորման պահանջներին, խոստանում էր, որ խորհրդարանում իրենց առաջին քայլերից մեկն էլ լինելու է պահանջը՝ 2013 թվականի բյուջեում գիտությանը հատկացնել ՀՆԱ-ի առնվազն 1 տոկոսը, որը, հաշվի առնելով տնտեսական աճը, կկազմի շուրջ 50 միլիարդ դրամ: Գիտության ֆինանսավորումը հիմնականում կհատկացվի թեմատիկ ձևով, որի օբյեկտիվության համար կընդունվի «Գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքը, որը ներկայիս իշխանությունները, ի հեճուկս խոստումների, արդեն տարիներ շարունակ չեն ընդունում:
«Ժառանգություն» կուսակցությունը գիտության զանազան խնդիրների արծարծման տեսակետից շատ ակտիվ էր անցած տարի։
Մենք փորձեցինք հետաքրքրվել, թե ի՞նչ են նախատեսում այս տարի։ Մեզ հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Մենք նախորդ գումարման ազգային ժողովում օրինագծեր ենք պաշտպանել և ներկայացրել, որոնք վերաբերում են գիտության ֆինասավորոմանը, դրա ավելացմանը: Միշտ կոնկրետ առաջարկներ ենք ներկայացրել գիտության ֆինանսավորումը մեծացնելու համար և վերջապես ասեմ, որ մեր ծրագրով նախատեսված է ֆինանսավորումը հասցնել մինչև երեք տոկոսի»:
Մեր այն հարցին, թե՝ ինչպե՞ս են պատկերացնում այդ ծրագրի իրագործման ճանապարհները, նա ասաց. «Նայած մեր կառավարությունը ինչպիսի առաջնահերթություններ ունի իր առջև դրված. Եթե ստվերը կրճատվի, եթե տնտեսությունը զարգացնելու քաղաքականություն վարի, որտեղ գիտության դերը միանշանակ մեծ է, իհարկե կարող է իրագործել: Եվ վերջապես իշխանության համար տվյալ պահին այդ հարցը պետք է առաջնահերթ համարվի, որպեսզի ինքը միջոցներ տրամադրի գիտության զարգացման համար:
Եթե այսօր պետությունը հնարավորություն չունի բյուջեից գիտության հատկացումը հասցնել երեք տոկոսի, ես կարծում եմ, որ գոնե հնարավորություն ունի իրական առաջընթաց ապահովել, ինչի առումով քայլեր կարծես թե արվում են:
Իհարկե պետք է նշել, որ որոշ քայլեր կարծես թե, իրոք, արվում են կամ փորձում են ցույց տալ թե անում են, համենայն դեպս հայտարարությունների մակարդակով ասում են, որ դա իրենց համար կարևոր խնդիր է, սակայն իրականում ֆինանսավորում գոյություն չունի և իրենք հղում են կատարում ֆինանսների բացկայությանը»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Մենք փորձեցինք զրուցել նաև Ժառանգություն խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանի հետ, սակայն օրեր շարունակ մեզ չհաջողվեց խոսել՝ հարգելի պատգամավորի «խիտ» գրաֆիկի պատճառով: Ամեն անգամ, երբ նա իր օգնականի միջոցով ճշտում էր, որ հարցը վերաբերվելու է գիտության խնդիրներին, փոխանցում էր, թե ինքը զբաղված է:
Շուշան Գալստյան
Գյումրու հին թաղամասերից մեկի` «Ձորի թաղի» խարխուլ տանն իր տատիկի հետ է բնակվում 17-ամյա Աննան, ով զրկված է բնակարան ստանալու իրավունքից, ասվում է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրությունում:
Աննան ընդամենը 7 տարեկան է եղել, երբ մահացել են ծնողները: Իրենց փոքրիկ տունը երկրաշարժի հետևանքով քանդվել է, և նրանք վաղուց բնակվում են արտերկիր գաղթած հարևանի փոքրիկ տանը:
Այս ընտանիքը ևս հաշվառված չէ պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում:
«Ասենք, եթե անգամ հերթագրված էլ լինեին, միևնույն է` նրանց աղետի գոտում իրականացվող բնակբաշխման այս փուլում բնակարան չէին տրամադրելու, քանի որ երկրաշարժից անօթեւան ընտանիքներին բնակարանների տրամադրման ՀՀ կառավարության սահմանած կարգի համաձայն, քաղաքային համայնքներում, այդ թվում Գյումրիում, սեփական տուն կորցրածներին չեն փոխհատուցում: Իհարկե, սա բացարձակ անհեթեթություն է: Մարդը տուն է կորցրել, ի՞նչ տարբերություն` սեփական տուն, թե շենք»,– ասվում է Կենտրոնի հաղորդագրությունում:
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
«Մեր քաղաքական ուժերը վատ սովորություն ունեն` հակամարտության առաջին ճակատ ուղարկել կանանց: Այդ հոռի ավանդույթը գալիս է այն ժամանակներից, երբ ՀՀՇ-ն իր հեղափոխական ծրագրերն իրագործելու համար ոստիկանների ու կոմունիստական նոմենկլատուրայի դեմ կիրառում էր «կանացի ներուժը»` այդ ջոկատների անդամներին անվանում էին «բետեեռներ»: Նրանք պատրաստ էին հանել սկզբում կոմունիստների, այնուհետև` ՀՀՇ-ականների և հետագա բոլոր իշխանավորների աչքերը, փիտրել նրանց, ինչպես նաև` սեփական մազերը: Վերջին տարիներին ՀԱԿ-ի հանրահավաքներում, եթե ուշադրություն եք դարձրել, օպերայի թատրոնի աստիճանները մեկ-երկու շարքերով շրջապատում էին այդ կանայք, որոնց շարքերը, ճիշտ է, նոսրացել են, և մարզավիճակն էլ, հասկանալի պատճառներով, այն չէ: Խորհրդարանում նույնպես ժամանակ առ ժամանակ հայտնվում են «վալկիրիաներ» (սկանդինավյան էպոսում ոագմատենչ կանայք), որոնք հանուն սեփական կուսակցությունների պատրաստ են մտնել այնպիսի լեզվակռվի մեջ, որից տղամարդիկ սովորաբար խուսափում են: Մեղավորն, իհարկե, տղամարդիկ են. եթե բան ունեք ասելու, դո՛ւք ասեք, կանանց «բլիժնի բոյ» մի ուղարկեք: Բայց իրենք` գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, նույնպես պետք է զգան, որ ինչ-որ մի պահից ցանկալի է թրերը դնել պատյանների մեջ, վերջապես`մենք հյուսիսային, սկանդինավյան ժողովուրդ չենք: Մեզ մոտ, հակառակը` կինը ավանդաբար զսպող, սուր անկյունները հարթեցնող, հաշտեցնող դեր է խաղում:
Ընդհանրապես, բոլոր տեսակի «բազարային» վեճերը (ոչ միայն կանանց մեջ) առաջանում են այն պատճառով, որ երկու կողմն էլ ցանկանում է, որ իր խոսքը վերջինը լինի: Այդ «վերջին» խոսքն ասելու համար վեճի ամեն մի փուլում կողմերը բարձրացնում են իրենց տված լուտանքների «վոլիումը», որպեսզի այդ` «վերջին խոսքը» լինի շշպռող, ջախջախիչ, հակառակորդին կապիտուլյացիայի մատնող: Բայց այդ խոսքը, իրականում, վերջինը չի լինում, գալիս է հաջորդ` «ավելի ջախջախիչ» խոսքը: Եվ այսպես շարունակ` ճիշտ մի կաթիլ մեղրի պատմության նման: Ճիշտ է, այդ մի կաթիլ մեղրի դերում կարող է հանդես գալ Սևրի պայմանագիրը:
Այստեղից` խորհուրդ փորձված և անփորձ քաղաքական գործիչներին, ինչպես նաև այլ մասնագիտությունների մարդկանց, մի՛ վախեցեք լուտանքին չպատասխանելուց, մի՜ մտահոգվեք, որ ձեր ընդդիմախոսը դա կընկալի որպես թուլության դրսևորում կամ փաստարկների բացակայություն: Այլ կերպ ասած` մի´ վախեցեք նման «բանավեճերում» պարտվելուց:
Օրինակ՝ երբ իմ մասին են վատ բան գրում` ոչ թե ճշմարտությունը պարզելու նպատակով, այլ` ելնելով ինչ-ինչ անձնական կամ թայֆայական (կուսակցական) նկատառումներից, ես անմիջապես «հանձնվում եմ»` մտքումս ասելով, «այո, դուք լավն եք, ես` վատը»:
Առավոտ
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացել, որ Առինջ գյուղի բնակիչներ՝ 1980 թ. ծնված Հովհաննես Հ.-ն և 1963 թ. ծնված Գագիկ Հ.-ն նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, բջջային հեռախոս գնելու պատրվակով Հովհաննես Հ.-ի տուն են հրավիրել 1984 թ. ծնված Արտյոմ Հ.-ին, դանակի սպառնալիքով կպչուն ժապավենով կապկպել նրա ձեռքերը և բերանը, ծեծի ենթարկել ու հափշտակել 2 բջջային հեռախոս` պատճառելով 90.000 դրամի նյութական վնաս: Այնուհետև նրանք Արտյոմ Հ.-ին սպառնացել են կատարվածի մասին որևէ մեկին հայտնելու դեպքում հաշվեհարդար տեսնել նրա հետ, ինչից հետո բաց են թողել:
Հովհաննես Հ.-ն և Գագիկ Հ.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 16.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ «ՏաԹևեր» ճոպանուղու անվտանգության համակարգն ավտոմատ կերպով դադարեցրել է ճոպանուղու ընթացքը: Կազմակերպված տարհանում կատարելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ և Սյունիքի ՄՓՎ ՓՋ: Ձեռնարկված օպերտիվ և հմուտ գործողությունների շնհորհիվ Ժամը 19.00-ի սահմաններում երկու խցիկներում գտնվող 41 ուղևորներ տարհանվել և տեղափոխվել են անվտանգ տարածք:
41 ուղևորներից 17-ը օտարերկրյա քաղաքացիներ են, 18-ը` կին և 7-ը` երեխա:
«ՏԱԹԵՎԵՐ» ՃՈՊԱՆՈՒՂԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՊԱՑՈՒՑԵՑ ԻՐ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ
«ՏաԹևեր» ճոպանուղու երկու խցիկներից բոլոր ուղևորներն արդեն տարհանված են:
Հիշեցնենք, որ այսօր` հոկտեմբերի 28-ին, ժամը 15:41-ին Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում եղանակային կտրուկ փոփոխությունների արդյունքում «ՏաԹևեր» ճոպանուղու անվտանգության համակարգն ավտոմատ դադարեցրել է ճոպանուղու ընթացքը:
«ՏաԹևեր»-ի աշխատանքն ի սկզբանե այնպես է ծրագրավորված, որ եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում ճոպանուղու ընթացքն ավտոմատ դադարում է` ապահովելով ուղևորների անվտանգությունը: Այնուհետև ավտոմատ կերպով կարգաբերվում են բոլոր ռեժիմները, և շարունակվում է խցիկների ընթացքը:
Այսօր դադարի ժամանակ ճոպանուղու երկու խցիկները գտնվել են ընդամենը 18 մ բարձրության վրա: Խցիկների 41 ուղևորներին տարհանելու աշխատանքները կազմակերպված կերպով իրականացրել են «ՏաԹևեր»-ի բոլոր աշխատակիցները և ԱԻՆ փրկարարները:
ԱԻՆ աշխատակիցների և ՏաԹևեր»-ի` Շվեյցարիայում վերապատրաստված մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը նպաստեցին տարհանումն արագ և գրագետ իրականացնելուն: Այդ են վկայում տարհանված ուղևորների գոհունակության խոսքերը:
Օպերատիվ կարգով բոլոր ուղևորներին տրամադրվել է` ժամանակավոր կացարան, սնունդ, տեղում են ոստիկանության, շտապ օգնության աշխատակիցներ, հրավիրվել են նաև հոգեբաններ:
«ՏաԹևեր» ճոպանուղին տարեկան անվտանգության ստուգումներ է անցնում թե’ տեղական, թե’ արտասահմանյան համապատասխան ընկերությունների կողմից: Garaventa-Dopplemayr ավստրա-շվեյցարական ընկերության մասնագետների վերջին ստուգման ընթացքում ճոպանուղու բոլոր համակարգերը գնահատվել են գերազանց:
Այս միջադեպը և տարհանված ուղևորների գոհունակությունը վկայեցին, որ «ՏաԹևեր» ճոպանուղու անվտանգության համակարգերը և աշխտակիցների պատրաստվածությունը լիովին համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափնիշներին:
«ՏաԹևեր» ճոպանուղու ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Արտակարգ իրավիճակների նախարարությանը` փրկարարների արագ արձագանքի և օպերատիվ ու պրոֆեսիոնալ աշխատնքի համար, ինչպես նաև ոստիկանության ու շտապ օգնության աշխատակիցներին:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Սիսավան-Արալեզ ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 1990 թ. ծնված Անդրանիկ Պետրոսյանին, որը տեղում մահացել է:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 25-ի երեկոյան, ժամը 21.55-ին, Արտաշատ քաղաքի հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ աջ ազդրի ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1955 թ. ծնված Վաչագան Արշակյանը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ահազանգից 25 րոպե առաջ երկու անհայտ անձինք որպես ուղեւորներ գտնվելով Արշակյանի վարած «BMW-525» մակնիշի ավտոմեքենայում, Երևան-Երասխ ճանապարհի 22-րդ կմ-ին, ատրճանակի սպառնալիքով նրան ստիպել են իջնել մեքենայից, սակայն վարորդը չի ենթարկվել, ինչից հետո անծանոթները դեռեւս չպարզված առարկայով հարվածներ են հասցրել նրան, իջեցրել եւ նույն մեքենայով դիմել են փախուստի:
Տուժողին հիվանդանոց էր տեղափոխել մի քաղաքացի:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները համագործակցելով ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ՝ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում հոկտեմբերի 26-ին, ժամը 00.20-ի սահմաններում, Արշակյանի ավտոմեքենան հայտնաբերվեց Խարբերդ գյուղի Երեւանյան խճուղու թիվ 137 տան մոտ:
Ձեռնարկված հետագա միջոցառումների արդյունքում նույն օրը Նոր Խարբերդի գերեզմանատան մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին 1989 թ. ծնված Հակոբ Թարվերդյանը, 1988 թ. ծնված Արմեն Պապիկյանը և 1987 թ. ծնված Կարեն Գրիգորյանը՝ երեքն էլ նախկինում դատված:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում Արմեն Պապիկյանը խոստովանել է, որ ավազակային հարձակումը կատարել է ինքը` Հակոբ Թարվերդյանի, Կարեն Գրիգորյանի եւ ոմն Վարուժի հետ:
Ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս ինքնությունը պարզելու եւ նրան ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը վարում է ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժինը:
Հանցագործությունը արագ ու հմտորեն բացահայտելու համար մի շարք աշխատակիցներ ներկայացվել են խրախուսման ՀՀ ոստիկանության պետի կողմից:
Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 13-րդ տարելիցը, երբ ԱԺ դահլիճում սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Միրոյանը, Յուրի Բախշյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Ցավով պետք է արձանագրել, որ այս զարհուրելի ոճրագործությունից 13 տարի անց դեռ չի տրվել գլխավոր հարցերի պատասխանը` ովքեր էին կանգնած Նաիրի Հունանյանի բանդայի թիկունքին, ովքեր էին սպանդի իրական կազմակերպիչները, ինչու ԱԱԾ-ն, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր, տեղյակ չէր ու չկարողացավ կանխել այն: Այս հարցերին պատասխան չի տրվի այնքան ժամանակ, քանի դեռ պետության ղեկին են նրանք, ովքեր իրենց իշխանությունն ամրապնդեցին հենց այս ոճրագործությունից հետո:
«Ժողովուրդ».
Երեկ, ուշ երեկոյան «Հրապարակը« տեղեկացել է, որ օրերս հերթական միջադեպն է արձանագրվել ՀՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում: Ինչ-որ բանից խիստ վրդովված սպան շարել է զինծառայողներին և այլանդակ հայհոյանքներ տվել նրանց: Զինծառայողներն այնքան են հունից դուրս եկել, որ հարձակվել և կոլեկտիվ ծեծի են ենթարկել սպային: Կատարվածի առիթով քրեական գործ է հարուցվել չորս զինծառայողների նկատմամբ: Միջադեպի հետ կապված մանրամասները թերթը կփորձի ճշտել առաջիկայում: «Սակայն չենք կարող չնկատել, որ բանակում տիրող իրավիճակը շարունակում է խիստ մտահոգիչ մնալ»,- արձանագրում է «Հրապարակը»:
«Հրապարակ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.