23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արամ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է. Այսօր ընկերներիցս մեկը ինձ հայտնեց, որ <Իրավունք> թերթում նախկին կոմունիստ, իսկ այժմ գեղամյանիստ Գագիկ Թադուոսյանը իմ մասին հոդված է գրել: <Շանթում> թերթերը ստանում են`առաջին անգամ 4 տարում բացեցի այդ թերթը եւ իսկապես կար այդպիսի վերնագիր` <Արամ Աբրահամյանը` շողոքորթ գառ եւ ազգի տականք>: Վերնագրից այն կողմ չկարդացի, հետաքրքիր չէր: Առաջ ես հավաքում էի ՀԱԿ-ական եւ սերժական թերթերի քֆուրները իմ հասցեին` ՖԲ-ում իմ ընկերներին զվարճացնելու համար: Հիմա դրա հավեսն էլ չունեմ: Մեծացել եմ, երեւի:
Նոյեմբերի 7-ին օդանավ նստեցի Վիեննա մեկնելու համար: Օդանավում բազմաթիվ ծանոթ դեմքեր կային, այդ թվում`Րաֆֆի Հովհաննիսյանը, որը նստած էր կողքիս` մեզ բաժանող միջանցքի մյուս կողմում: Րաֆիի հետ ծանոթ ենք, բայց ոչ մտերիմ:
Օդանավը դեռ նոր էր բարձրություն հավաքել, երբ առջևի շարքերում նստած ուղևորներից մեկն աննկատ վայր ընկավ գետնին և փաստացի հայտնվեց մահվան եզրին` գիտակցության կորուստ, շնչառության և սրտի կանգ, խրխռոցներ…Նեղվածքի պատճառով քչերը նկատեցին կամ հասկացան որ օդանավում մարդ է մահանում…Ավստրիացի ուղեկցորդուհիները խուճապի և տարակուսանքի մեջ էին` չգիտեին թե ինչ պետք է անել և դիմեցին ուղևորների օգնությանը – փնտրելով բժիշկ: Սակայն ոչ ոք չարձագանքեց…Իսկ 60 տարեկան օտարերկրացի տղամարդը մահանում էր…Սրանք վայրկյաններ տևող իրադարձություններ էին: Այդ պահին Րաֆֆին օդանավի նեղ միջանցքում ծնկի իջևավ մեռնող ուղևորի վրա` գրեթե պառկած վեջինիս վրա — սկսեց բերանով-բերանից շնչառություն տալ նրան և սրտի ռիթմիկ մերսումներ անել: Շունչներս պահած սպասում էինք թե ինչ կլինի…Արդյոք ոչ-բժիշկ Րաֆֆի Հովհաննիսյանը կկարողանա փրկել մեռնող մարդուն? Փրկեց! Գրեթե անհուսալի վիճակում` կլինիկական մահվան մեջ հայտնված մարդը փրկվեց Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհիվ… Կյանքի վերադարձած տուժածին արագ տեղափոխեցին առաջին շարք, միացրին օդանավի վթարային իրավիճակների թթվածինը, և նա ևս կես ժամ մնաց այդ վիճակում:
Րաֆֆին համեստորեն նստեց իր տեղը և շարունակեց քնել…կարծես ոչ մի բան չէր եղել: Ես, իհարկե, նրան շնորհակալություն հայտնեցի, բայց զգացի, որ նա ամաչեց ընդունել իմ, ինչպես նաև այլ ուղևորների և հատկապես օդանավի անձնակազմի շնորհակալական խոսքերը: Այս ամենը շատ բնական էր, ոչ մի խաղ…շատ մարդկային քայլ: Եվ պատահական չէ, որ մեկ շաբաթ անց ոչ ոք չի խոսել այս դիպվածի մասին:
Թող Րաֆֆին ինձ ների, բայց պետք է ասեմ, որ ընտրությունների ժամանակ ես Ժառանգությանը չեմ ընտրել: Սա հատուկ նշում եմ, որ գրածս որևէ մեկը չփորձի դիտել իբրև քարոզ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին: Այս դիպվածի մասին գրելու միակ նպատակը ՔԱՂԱՔԱՑԻ Րաֆֆի Հովհաննիսյանի մարդկային որակների մասին խոսելն էր: Մարդու իրական որակներն ի հայտ են գալիս առավելապես ծայրահեղ իրավիճակներում: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը օրինակելի քաղաքացու և մարդու իր քննությունը գեր-գերազանց հանձնեց իմ աչքերի առջև:
Ընտրությունների հետ սա որևէ կապ չուներ: Սա մեր քաղաքացու, մեր հայրենակցի և ընկերոջ մասին էր…
Տարոն Առաքելյան
Նոյեմբերի 12-ին, ժամը 14.30-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ոստիկանության Չարենցավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղի սկզբնամասում` Դալար գետի մեջ տղամարդու դիակ կա: Պարզվել է, որ հայտնաբերվածը 1976 թ. ծնված Սերյոժա Թովմասյանի դիակն է` գլխի և մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով:Փաստի առթիվ Չարենցավանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ` Ս. Թովմասյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով նոյեմբերի 13-ին, ժամը 1.30-ին, ձերբակալվել է 1969 թ. ծնված Սամվել Ս.-ն:Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Ազգային ժողովն այսօր երկորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրինագիծը: Այն ընդունվեց 73 «կողմ» , 8 «դեմ» և 17 «ձեռնպահ» ձայներով:
Հիշեցնենք, որ 2013թ. հունվարի 1-ից այն նախատեսում է նվազագույն աշխատավարձը 32,5 հազարից բարձրացնել մինչև 35 հազ դրամ:
Արարատի մարզի մանկապարտեզում արձանագրված սննդային թունավորման դեպքի կապակցությամբ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք շեղումներ։
ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ոսկեգույն ստաֆիլակոկ, որոշ սննդամթերքում` աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Արձանագրված լաբորատոր շեղումները փաստում են, որ երեխաների մոտ սննդային թունավորումն առաջացել է մանկապարտեզում սանիտարահիգիենիկ կանոնների և հակահամաճարակային ռեժիմի խախտման հետևանքով առաջացած երկրորդային մանրէային աղտոտվածության արդյունքում:
Ներկայումս բոլոր հիվանդներն առողջացել և դուրս են գրվել:
Մանկապարտեզի տնօրինությանը տրվել են առաջարկություններ հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ:
Դերասան Հովհաննես Ազոյանը Facebook -ի իր էջում գրել է.
«Իսկ հիմա պարզապես ուզում եմ ասել հետևյալը.
Սիրտս կտոր-կտոր է լինում ՀԱԿ-ի տղաներին ազատազրկման ենթարկելու որոշման պատճառով, բայց մյուս կողմից էլ հասկանում եմ, որ միգուցե թքած ունեք իմ սրտի վրա… էլի մեղադրելու չէ… քաղաքական պրոցեսներն են մեղավոր…Եթե պատիվ ունենայի հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին, ապա կասեի. պարոնա՛յք, Ձեր քաղաքական պրոցեսների պատճառով ստեղծել եք մի մեքենա, որը ԽԺՌՈՒՄ Է մեզ և ԽԺՌԵԼՈՒ Է բոլորիս… Իսկ բոլորի մեջ մտնում են ԲՈԼՈՐԸ…Ինչու՞ եք բոլորիս աչքի առաջ խաչում ազատասեր այդ տեսակին..ինչու՞ եք կոտրում նրանց ապագան, երազանքները, սերը, նոր տարին, ճերմակ ձյունը, որը շատ սիրուն է լինում Երևանում, գարունը՝ կանաչ… ինչու՞… Չէ՞ որ դուք էլ ունեք զգացմունքներ… մի հատ վեր դասեք Ձեր զգացմունքները Ձեզնից…Եթե պատասխանը լինի այդպես է պետք , ապա ՀԱԿ-ի տղաներին կասեմ՝ ՏՂԵՐՔ, ԲԱՐԻ ԵՐԹ ԴԵՊԻ ԲԱՆՏ… ԵՎ ԿՐԵՔ ՁԵՐ ՊԱՏԻԺԸ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ….. ԴԱ ՁԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ է……. Իսկ ես կփորձեմ ծիծաղեցնել և ծիծաղել…»։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Փարիզում «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջերս Փարիզում կայացած հանդիպումը պետք է ցուցադրեր խաղաղ կարգավորման բանակցությունները շարունակելու կողմերի համաձայնությունը՝ գոյություն ունեցող բանակցային գործընթացի շրջանակներում, սակայն Հայաստանը հույս չունի, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում կորդեգրի ԼՂ կարգավորման հարցում:
«Բաքուն հրաժարվում է ընդունել միջազգային միջնորդների առաջարկած սկզբունքները որպես բանակցությունների անցկացման հիմք»,-ասել է նախագահ Սարգսյանը:
Հակառակը, ըստ նրա, Ադրբեջանի ղեկավարությունը կարծում է, որ կարելի է միանգամից պայմանավորվել խաղաղ համաձայնության մասին՝ չպայմանավորվելով հիմնարար սկզբունքների շուրջ:
«Սակայն խաղաղ համաձայնությունը կարող է կենսունակ լինել միայն եթե այն հիմնված է հստակ սկզբունքների վրա, որոնք ընդունելի են բոլորի համար»,-նկատել է Սերժ Սարգսյանը:
Նախագան նշել է, որ թեև Ադրբեջանի իշխանությունները փառաբանում են հայ սպային կացնահարած ադրբեջանցի զինծառայողին, այնուհանդերձ Հայաստանը պատրաստ է այսուհետ ևս անել հնարավորը՝ ԼՂ հարցում խաղաղ կարգավորման հասնելու համար:
Թերթն անդրադարձել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի ձերբակալությանն իսկ այնուհետև ստորագրությամբ ազատ արձակվելուն՝ գրելով.
«Ինչպես մեկ ամիս առաջ տեղեկացրել էինք, Սպարտակ Ղուկասյանը հարևան Վրաստանում էր, հանգստանում էր Բաթումի շքեղ հյուրանոցներից մեկում՝ «Շերատոնում», անգամ Գյումրվա տոնն էր այնտեղ նշել։ Իսկ հիմա, երբ ծովափնյա հանգստի շրջանն անցել է, ցուրտ է, Սպարտսսկը որոշել է հայրենիք վերադառնալ։
Մեր աղբյուրներն ասում են, որ տնեցիները նրա վերադարձը տոնի են վերածել, մատաղ են արել ու նրա պատվին 7 գառ մորթել։ Ի դեպ, այս տեղեկությանը մեզ հաղորդեց Ղուկասյանների մատաղին հրավիրվածներից մեկը»։
«Առավոտ».
Նոյեմբերի 11-ին, ժամը 02.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 10 շենքի բակում կրակոցի ձայներ են հնչում:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 02.00-ին, Վարդանանց փողոցի թիվ 10 և Հանրապետության փողոցի թիվ 56 շենքերի բակում, անհայտ անձանց կողմից, և դեռևս չպարզված հրազեններից, կրակոցներ են արձակվել Վարդանանց փողոցի թիվ 10 շենքի ուղղությամբ:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրի զննությամբ հայտնաբերել է 5.45 մմ տրամաչափի 2 և 9 մմ տրամաչափի 1 կրակված պարկուճ: Պարզվել է, որ կրակված գնդակներից մեկը դիպել է 1961 թ. ծնված Արմեն Գ.-ի պատուհանին:
Նույն օրը, ժամը 18.35-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Վարդանանց փողոցի թիվ 10 շենքի բակից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վահե Մ.-ին, որը հարցաքննության ժամանակ, խոչընդոտելով բաժնի բնականոն աշխատանքին` հայհոյանքներ է տվել և ձեռքերով կոտրել բաժնի աշխատասենյակի պատուհանների ապակիները, ինչի հետևանքով վնասել է ձեռքերը:
Վահե Մ.-ն տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Մեր բանակ անվանումն ունեցող Facebook սոցցանցի օգտատերն իր էջում գրել է.
«Պարզապես ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ, որի մասին պետք է բոլորն իմանան
Հունիսի 4-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունը կասեցվել է նաեւ այս տղաների շնորհիվ՝ Պետրոսյան Ռոման, Պողոսյան Ջոն, Ավագյան Վահե: Զորամասում նրանց բոլորը դեմքով են ճանաչում: Տղաները մի քանի օրից կզորացրվեն, բայց հունիսի 4-ը այլեւս հավերժ դրոշմված է նրանց հիշողության մեջ: Նրանք կորցրեցին իրենց ընկերոջը՝ Հրաչ Սարգսյանին, որ առաջինն էր նկատել հակառակորդին եւ խուճապի չէր մատնվել. կրակ բացելով՝ Հրաչը հարվածը վերցրել էր իր վրա: Տղաները նրա արարքը մեկ բառով են բնորոշում՝ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ:
Հեղինակ՝ Շուշան Ստեփանյան»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.