23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Անօդաչու թռչող սարքեր պատրաստած 6 թիմեր այսօր իրենց ուժերը փորձեցին «ԱրմՌոբոտիքս» մրցույթի փորձնական թռիչքի փուլում: Սարքերի թռիչքը տեղի ունեցավ Արզնի քաղաքի ուսումնական օդանավակայանում: Փորձնական թռիչքի նպատակն էր ստուգել սարքերի պատրաստվածության մակարդակը և մասնակիցներին հնարավորություն ընձեռել մրցութային իրական պայմաններում փորձարկումներ անել:
Փորձնական փուլում անգամ մասնակիցները մինչև 30 միավոր վաստակելու հնարավորություն ունեին: Նրանց աշխատանքներին էր հետևում պրոֆեսիոնալ ժյուրին, որի անդամներից «Փուլ» ՍՊ ընկերության տնօրեն Հրաչ Մակարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մրցույթը շատ բարձր է գնահատում, իսկ պատրաստվածության մակարդակն, ըստ նրա, սպասվածից ավելին է:
«Մեծ մրցակցություն կա թիմերի միջև: Նախորդ փուլերն անցել են սենյակային պայմաններում՝ ուսումնասիրել ենք գծագրերը, իսկ մյուս փուլում առաջադրանք է լինելու, որ սարքերը 200-300 գրամ բեռ փոխադրեն պահանջվող վայր»,- ասաց նա:
Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանը նշեց, որ ներկայացված աշխատանքներն ընդամենը ճանաչողական բնույթ են կրում: Ըստ նրա՝ մրցույթի նպատակը ոչ այնքան ավտոպիլոտային համակարգերի ստեղծումն է, որքան դրանց օգտագործումը:
«Ես համոզված եմ, որ մեր գործունեությունը շարունակական է լինելու, և մենք մի քանի տարի հետո կհասնենք ցանկալի արդյունքի: Այս սարքերը դեռևս միջազգային ասպարեզում այդքան էլ մրցունակ չեն, բայց մեր ավիացիոն ինստիտուտի պատրաստած սարքերը կարող են մրցել»,-ասաց նա:
Անօդաչու թռչող սարքերի մրցույթի հովանավորը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն է: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարևորելով անօդաչու սարքեր պատրաստելու ծրագիրը՝ նշեց, որ հեռանկարային է և ծառայելու է քաղաքացիական նպատակներով:
«Ձեր աչքով տեսնում եք, թե մեր երիտասարդները ինչ են կարողանում ներկայացնել: Մենք պետք է կարողանանք մեր հարևաններին ապացուցել, որ ունակ ենք, կարող ենք: Ընկերությունները պետք է օժանդակեն նման ծրագրերին, որ մենք ավելի կարողանանք ստեղծագործել՝ մեր երիտասարդների միջոցով»,- ասաց նա և հավելեց, որ պատրաստ է ամեն կերպ օժանդակել, որ նմանատիպ ծրագրերը զարգանան:
Թերթ. am
Ալեն Սիմոնյան. Նոր կարդացի Մենուա Հարությունյանի հերթական գրառումն այն մասին, որ «Պաշտոնյաները պետք է օրինակ վերցնեն Արմեն Աշոտյանից, Տարոն Մարգարյանից և Կարեն Ավագյանից»:
Չեմ ուզում վիճել այս թեմայի շուրջ, քանզի բազմիցս ասել եմ, որ պաշտոնյան և առհասարակ աշխատող մարդն աշխատանքի ժամին պետք է աշխատի, որ դեմոկրատ և հասանելի թվալու համար բավարար է այցելության ժամեր սահմանել, քանզի մեր ազգի միայն 6 տոկոսն է Ֆեյսբուքում: էլ չեմ ասում, որ դա նաև պետական անվտանգության խնդիր է: Ու ամենակարևորը, Մենուա ջան, բացիր նայի, թե քանի հոգի է կարդում քո նշած մարդկանց գրառումները, հանիր այդ թվից ՀՀԿ անդամներին, ՀՀԿ ֆեյք էջերը և տես՝ ինչ է ստացվում:
Ուստի խնդրում եմ, թող այդպիսի գրառումների քանակներն ավելի քչանան:
Հ.Գ. Ի դեպ, Տ. Մարգարյանի ներկայությանը գրառումս չէր վերաբերում: Քանզի նրա գրառումներն արվում են ոչ թե իր, այլ իր աշխատակցի կողմից և կրում են զուտ աշխատանքային բնույթ:
Գուսան Հայկազունը մերօրյա այն ստեղծագործողներից է, որին ոգեշնչել է Արցախյան գոյամարտը: Նրա միայն «Գետաշեն» երգը բավական է, որ սերունդները գնահատանքով մոտենան վարպետի գործին:
Գուսանական արվեստը ունի գոհարներ, որոնք սիրում է մեր ժողովուրդը ու սերնդե սերունդ փոխանցում, սակայն գուսաններն իրենք մեր իրականության մեջ փնտրված ու գնահատված չեն: Այս մասին մեզ պատմեց ինքը սիրված գուսան Հայկազունը.
—Մի քանի խոսքով պատմեք, թե ինչպե՞ս դարձաք գուսան:
-Մասնագիտությամբ շինարար ինժեներ եմ և ոչ մի առնչություն չեմ ունեցել երգի հետ: Որպես Գուսան՝ ծնունդն եմ Արցախյան շարժման: Ես ինձ համարում եմ Գողթան աշխարհի գուսանների ժառանգորդ և հպարտորեն կրում եմ Գուսան Հայկազուն անունը:
—Գուսանը պետք է լինի իր երկրի, իր ժողովրդի և իր ժամանակի լավ ու վատ երևույթների արտահայտողը: Մենք ունե՞նք գուսաններ:
— Ունենք շնորհալի երգահաններ, որոնցից մի քանիսին շնորհել եմ գուսանի կոչում և առաջիկայում ևս երկուսի կշնոհեմ : Գուսանները կարող են միավորվել ազգային գուսանական երգի պահպանման գործի շուրջ ու մենք որոշակի արդյունք անպայման կունենանք: Ես իմ երգերով աշխատում եմ բարձրացնել մեր բանակի ու ազգի ոգին, դաստիարակել մատաղ սերնդին:
— Փաստորեն որոշակի հասարակական պահանջ է դրված գուսանի առջև : Բավարարո՞ւմ է ձեզ արցախյան հաղթանակից հետո երկրում առկա մթնոլորտը: Կա՞ ոգեշնչող տեսլական:
-Հաղթանակից հետո ապաշնորհ ղեկավարների շնորհիվ՝ երկրում առաջացել է անհավասարության, անօրինականության, թալանի ու օլիգարխիայի մթնոլորտ: Ուզում եմ հավատալ ,որ վերջապես կունենանք ազգային մտածելակերպ ունեցող իշխանություն և կփոխվի ամեն ինչ:
—Ին՞չն է Ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում:
-Օտարամոլությունն ու օլիգարխիան:
— Գուսան Հայկազունը հիասթափվա՞ծ է:
-Ես հավատում եմ իմ ազգի ու երկրի ապագային ու երբեք չեմ հիասթափվում:
—Ին՞չ երազանքներ ունեք:
-Տեսնել իմ Հայաստանը միացյալ, հզորացած, իսկ ազգիս՝ ուրախ ու ապահով:
—Բավարարո՞ւմ է ձեզ երիտասարդ գուսանների նկատմամաբ վերաբերմունքը:
-Իհարկե ոչ, Մշակույթի նախարարության կողմից անտեսված ու մոռացված է գուսանն ու գուսանական արվեստը: Նրանք, իրենց երգերով, ազգի միասնության ու երկրի հզորացման համար են պայքարում: Պատերազմի ժամանակ պատրաստ են լինելու զինվորի կողքին, խաղաղ ժամանակ՝ ժողովրդի, ինչպես եղել են Գողթան Գուսանները:
—Ձեր խրատն այսօրվա երիտասարդին:
-Հայրենիքից ու ազգից վեհ բան չկա աշխարհում: Վերականգնենք մեր նախնյաց ազգային ավանդույթները և ջնջենք ոչ ազգայինը: Սիրեք մեր երկիրը ծնողից առավել:
Զրուցեց՝ Գարիկ Ավետիսյանը
Նոյեմբերի 16-ին, ժամը 09.40-ի սահմաններում, 1991 թ. ծնված Գոռ Հ.-ն «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել 1948 թ. ծնված Օֆիկ Դադոյանին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
Վարորդը Դադոյանի դիակը տեղափոխել է «Գավառ» բժշկական կենտրոն, ապա ներկայացել ոստիկանություն:
Նոյեմբերի 16-ին ոստիկանության Գավառի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Քաղաքը խոսում է.
Մի կնոջ հարցնում են.
— Ամուսինդ որտե՞ղ ա…
— Խոպան
— Իսկ որտե՞ղ
— Մասկվաներն ա
— Իսկ ավելի կոնկրե՞տ
— ՄինԸսկ…
Ողջո՜ւյն հեռավոր “մԱսկվաներից” ամեն ամիս “լավ խաբարի” սպասող ազգ: Այսօր քաղաքը խոսելու է մեր ազգին պատուհասած բարոյահոգեբանական մի աղետի մասին , որը ժողովրդի լեզվով կոչվում է “խոպան”: Դարեր շարունակ հայ էթնոսն ապրել է իր պապերի երկրում, արարել, կառուցել, շենացրել, պայքարել… Սակայն, ժամանակի ընթացքում, առընչվելով բազմաթիվ քոչվոր ցեղերի` փոխել է իր ազգային դիմագիծը` երբեմն աղետալիորեն հեռանալով սեփական արմատներից: Այդ ե՞րբ հայը խռովեց ինքն իրենից, այդ ե՞րբ նա բռնեց վտարանդության ճամփան… Հարցեր, որոնցով պիտի զբաղվեն պատմաբանները, իսկ մենք այսօր ձեզ հետ կփորձենք քննարկել այս բազմակողմանի հարցի առավել զգայուն կողմը, երբ հայրերը լքում են ընտանիքն ու մեկնում արտագնա աշխատանքի: Միջին վիճակագրական “խոպանչին” եթե ոչ տարվա մեծ մասը, ապա գոնե դրա կեսը անցկացնում է արտերկրում` գումար վաստակելով ընտանիքի համար: Եվ հենց այստեղ էլ սկսում է ողջ ողբերգությունը: Մենք չենք խոսի կնոջ ունեցած ֆիզիոլոգիական պահանջմունքների մասին, որոնք չբավարարված են մնում ամուսնու բացակայության պատճառով, այլ առավել նշենք այն հոգեբանական բարդույթները, որ ստիպված են լինում անցնել մեր ընտանիքները: Այսօր Հայաստանում մեծանում է մի սերունդ, որի ներկայացուցիչների մի մասը զուրկ է հայրական դաստիարակությունից: Օր-օրի աճում են “անտղամարդ” ընտանիքները: Էստեղ անմիջապես կարելի է անցնել հարցի ֆինանսական կողմին, սակայն հակադարձենք այն բազմաթիվ օրինակներով, երբ արտերկրում գտնվող տղամարդու ընտանիքն այստեղ հազիվ գոյություն է պաշտպանում, էլ չենք խոսում այն բազմաթիվ տղամարդկանց մասին, եթե կարելի է նրանց այդպիսին համարել, ովքեր հայտնվելով հիմնականում ՌԴ-ում` մոռացության են մատնում իրենց ընտանիքները` թողնելով նրանց բախտի քմահաճույքին: ՈՒ հավատացե՛ք, նման կանայք շատ են մեր երկրում, ովքեր “խոպանի” հորձանուտում կորցնելով իրենց տղամարդուն` միայնակ դաստիարակում ու մեծացնում են իրենց երեխաներին: Հետևաբար հարց է առաջանում, եթե այդ կանայք կարողանում են իրենց հողի վրա, առանց ամուսնու մեծացնել զավակներին, ապա ո՞րն է այդ տղամարդկանց արդարացումը, ովքեր թողնում են իրենց ընտանիքները` հաճախ կարճ ժամանակով, երբեմն էլ, ցավոք, ընդմիշտ…
Ո՞րն է մեր ազգին պատուհասած այս վիրուսի բարոյահոգեբանական բացատրությունը: Ինչո՞ւ հայ այրն այլևս չի ցանկանում դիմակայել դժվարությունների իր հայրենիքում, այլ դիմում է օտարի տանը` թեկուզ և նոքարության… Հավատացե՛ք, աշխարհում շատ երկրներ կան, որոնք կենսամակարդակով շատ ավելի ցածր են մեզանից, սակայն նման տենդենցներ չեն գրանցում:
Եվ որպես հուշում, հարցը ավելի շատ ներաշխարհում փնտրելու համար, և ոչ թե քաղաքական ու ֆինանսական պատճառներ գտնելու, հիշեցնենք ուղղակի “փառահեղ” խորհրդային տարիները, երբ յուրաքանչյուր քաղաքացի ապահովված էր աշխատանքով, սակայն հայի աչքն էլի “մԱսկվաներում” էր…
Նոյեմբերի 13-ին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե մեծամասնական ընտրական համակարգը, որը գործում է, բերում է ֆեոդալացման, նշել Էր, որ ֆեոդալներից մեկը Սյունիքի մարզպետն է «Ժողովուրդ»–ի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, մեկնաբանելով Փոստանջյանի հայտարարությունը, ասաց. «Զարուհի Փոստանջյանը բազմազավակ մայր է, և ես հարգում եմ այդ փաստը։ Այնպես որ, չեմ ցանկանա մեկնաբանել» ։
«Ժողովուրդ».
Արդեն յոթ ամիս է, ինչ Նելլի Ստեփանյանը չի կարողանում մուտք գործել իր բնակարան Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն /ԴԱՀԿ/ ապահովող ծառայության ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով։ Օրենքի համաձայն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ապահովող ծառայությունը պարտավոր է երկու ամսվա ընթացքում ապահովել վճռի պահանջի կատարումը՝ օգտագործելով պարտատիրոջ և/կամ պարտապանի միջոցները։ Սակայն արդեն յոթերորդ ամիսն է, ինչ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը չի կարողանում միջոցներ գտնել կատարողական գործողություններն իրականացնելու համար, չնայած նրան, որ Նելլի Ստեփանյանը պատրաստակամություն է հայտնել տրամադրել բանվորական ուժ և տեխնիկական միջոցներ։ Այդուհանդերձ ծառայության աշխատակիցները անտեսել են նրա առաջարկը՝ այդպես էլ չկատարելով օրենքի պահանջը։
Ամիսներ շարունակ ԴԱՀԿ ապահովող ծառայության անգործության արդյունքում Նելլի Ստեփանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին իր իրավունքները վերականգնելու խնդրանքով։
Գործն ուսումնասիրելով՝ Պաշտպանը կայացրել է մարդու իրավունքների խախտման որոշում։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
Առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետ Արտավազդ Վանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ Սիբիրյան խոցով հիվանդանոցներում 5 հոգի կա, որոնց վիճակը միջին ծանրության է։
Նրա խոսքով, վարակի ոչնչացման համար ներգրավված են բոլոր շահագրգիռ կողմերը և սիբիրյան խոցի առաջին նախանշանի՝ կարմրակապտավուն բծի առկայության դեպքում պետք է սթափվել:
«Կատարվում են բնակարանային համայցեր, բաժանվում են հուշաթերթեր, հորդորվում է վարել առողջ ապրելակերպ. կասկածելի դեպքերում տվյալ տանը կատարվում է ախտահանման աշխատանքներ»,- նշել է Արտավազդ Վանյանը:
Վանյանի տեղեկացմամբ, բուժումն իրականացվում է հիմնականում պետպատվերի շրջանակներում և մեկ շաբաթում հնարավոր է բուժել:
«Բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է սիբիրյան խոցով հիվանդ մոտ 50 մարդ, բայց նրանցից միայն 8-ի մոտ է հաստատվել: Հայաստանում տարածված է սիբիրյան խոցի մաշկային ձևը: Ծանր դեպքեր դեռ չենք ունեցել: Կարևորն այն է, որ այն վարակիչ չէ և մեկ շաբաթում բուժվում է »,- ընդգծել է բանախոսը:
Նոյեմբերի 24-ին Հայաստանում քաղաքական էլիտան հերթական հարսանիքին կմասնակցի։ Այդ օրը կամուսնանան տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի դուստրը և դատավոր Գագիկ Խանդանյանի որդին։ «Գագիկներով խնամի ենք դառնալու»,– Աժ-ում մտերմիկ շրջանակում ասում էր Բեգլարյանը՝ պարծենալով, թե իր աղջիկն իր կամքով է ընտրել ապագա ամուսնուն։
«Հրապարակ».
Մի քանի օր առաջ «Արայ» ընկերությունը հետաքրքիր բովանդակությամբ sms հաղորդագրություն էր ուղարկել.
«Շնորհավորում ենք: Դուք ընտրվել եք որպես եզակի ակցիայի մասնակից: Ներկայացրեք այս sms-ը ցանկացած «Արայ» վաճառասրահ և ստացեք մինչև 100.000 դրամ զեղչ»:
Սկզբում թվաց, թե դա անհատական շնորհավորանք է, ճիշտ է, sms –ներն այնքան հաճախ ու այնքան անպատեհ են լինում, որ բացի նյարդայնացնելուց, այլ բանի պիտանի չեն, սակայն սա մի տեսակ անհատական էր ու մինչ մտորում էի, թե ինչ ակցիա է, պարզվեց, որ նույն բովանդակությամբ շնորհավորանք ստացել են նաև ընկերներս և նույն կերպ զարմացան, երբ իմացան, որ դա կրել է համատարած բնույթ:
Ուստի տեղեկացնենք, որ իրենց ընտրված համարողները չշտապեն ուրախանալ, քանի որ նրանք ոչ եզակի մասնակից են, ոչ էլ այն հաջողակներից, որոնց բախտ է վիճակվել 100.000 դրամի զեղչ ստանալ «Արայ» ընկերությունից:
«Արայ» ընկերությունից ևս պարզաբանեցին, որ «եզակի ակցիա»-ն նույն sms-ն ուղարկել է բոլոր բաժանորդներին. « SMS-ն ուղարկվել է բոլորին և ակցիան վերաբերում է 635.000 արժողությամբ և ավելի ապրանքներ գնելուն, որոնք մի քանի ապրանք են` հեռուստացույց` երկու միլիոն գումարի չափով, օդորակիչ` մեկ միլիոն գումարի չափով և այլն»,-մանրամասնեցին «Արայից»:
Աննա Սարգսյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.