23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը Facebook -ի իր էջում գրել է.
«Սև շենքի անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ մի խումբ անհայտ անձինք հարձակվել և ծեծի են ենթարկել «Հակահարված» խմբի անդամներին, որոնք անցկացրել են իրենց հերթական ակցիան:
Հանրապետականները սխալ են վարվել՝ տապալելով ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը: Խորհրդարանը մտքեր փոխանակելու և, ինչու չէ, դրանք քարոզելու համար է: Եթե վստահ ես քn ճշմարտության մեջ, մասնակցիր քննարկմանը, արտահայտիր քո տեսակետը և դեմ քվեարկիր քn չհավանած օրինագծին: Եթե ՀՀԿ-ն այդպես աներ, աշխարհը, ենթադրում եմ, շուռ չէր գա: Մյուս կողմից` ընդդիմադիրները ակնհայտորեն սխալվում են` ասելով, որ Աժ նիստին մասնակցելը պատգամավորների առաջ դրված սահմանադրական պահանջ է՝ նախքան նման բան ասելը պետք էր խորհրդակցել իրավաբանների հետ:
Բայց խոսքս Աժ-ի ցանկապատի մոտ ակցիայի մասին է: Դիտեք այդ տեսանյութերը, լսեք, թե ինչ են խոսում այդ մարդիկ: Չգիտեմ` նրանք ՀԱԿ ակտիվիստներ են, թե պարզապես «ժողովրդի ներկայացուցիչներ», բայց նրանց դատողություններից և «փաստարկների» մակարդակից պարզապես մարդու «ականջներն են թոռոմում» (եթե թույլատրելի է ռուսերենից բառացի թարգմանությունը): Ակնհայտ է, որ այդ մարդիկ բացարձակապես չգիտեն, թե ինչի համար են եկել, ինչ պահանջներով է անցկացվում բողոքի ակցիան: Ես չեմ կարծում, որ խորհրդարանի 4 խմբակցությունների օրենսդիրները մտադիր են ժողովրդին համախմբել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի կամ խորհրդարանական համակարգի շուրջ: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» ներկայացնող բոլոր պատգամավորները և ԲՀԿ-ից 8-10 հոգի ունեն բավականաչափ մտավոր մակարդակ` հասկանալու համար, որ հանուն պառլամենտական հանրապետության մարդկանց ոտքի չես հանի: Մեր քաղաքացիների մեծամասնությունը չգիտի` դա ինչ է և որն է դրա օգուտը:
Գիտեմ, որ ընդդիմադիրներն ինձ հետ համաձայն չեն լինի, բայց ինձ թվում է, որ այսօրվա հայաստանցիների համար նման համախմբող գաղափար չեն կարող լինել ժողովրդավարությունը, լեգիտիմությունը, սահմանադրական կարգը, օրինականությունը, արդարությունը և այլն: Դրանք չափից դուրս վերացական հասկացություններ են, և բացահայտել դրանց կապը ամեն մի քաղաքացու աշխատավարձի կամ թոշակի հետ գրեթե անհնարին է: Այդպիսի միասնական գաղափար չի կարող լինել նաև «ռեժիմից ազատվելը»` չնայած այստեղ, որքան հասկանում եմ, միասնություն չկա նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունների միջև: Թվում է, թե «ռեժիմից ազատվելը» պետք է համախմբի բոլոր դժգոհներին, որովհետև նույն փողոցային ակցիաների ժամանակ դուք կլսեք իշխանությունների հասցեին ամենաթունդ հայհոյանքներ, անեծքներ, բողոքներ, ատելության զանազան դրսևորումներ: Բայց այդ էմոցիաները չեն ձևակերպվում որպես քաղաքական համոզմունք և պահանջ: Եվ քանի դա այդպես է, այդ բողոքող և անիծող մարդիկ սուսուփուս կվերցնեն ընտրակաշառքը և կքվեարկեն «ինչպես որ հարկն է»:
Առավոտ
Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի ունենալիք ավագանու նիստում քննարկվելու է նաև քաղաքապետարանում ֆինանսական աուդիտ անցկացնելու մասին հարցը: Ըստ որոշման նախագծի` ավագանին ցանկանում է աուդիտ իրականացնել` ուսումնասիրելով նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման 2011-2012-ի ժամանակահատվածը: Ընդհանուր առմամբ, ավագանու նիստի օրակարգում ընդգրկված է 12 հարց:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ավագանու անդամների մի մասը փորձելու է բոյկոտել նիստը, որպեսզի աուդիտ չանցկացվի: Բանն այն է, որ ավագանին ամբողջությամբ քաղաքապետ Սամվել Բալասանյանի վստահելիները չեն. այնտեղ ԲՀԿ-ի տարբեր ճյուղերի ներկայացուցիչներ կան՝ Վարդևան Գրիգորյանի, Մարտուն Գրիգորյանի և այլն: Ավագանու անդամներից ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ»-ի նախագահ Լևոն Բարսեղյանը նշեց, թե, իր կարծիքով, նիստի ժամանակ կլինի բավարար քվե՝ աուդիտ անցկացնելու որոշում կայացնելու համար:
Ժողովուրդ
«Հայկական Վարկած»-ի խմբագրություն էր զանգահարել ՀՀ առողջապահության նախարարի մամլո խոսնակ Անահիտ Հայթայանը` դժգոհելով մեր կայքում այսօր հրապարակված «Առողջապահության նախարարությունը ձեռքերը լվանո՞ւմ է» հոդվածի բովանդակությունից:
Նա պնդում է, որ հրապարակված տեքստը իր մեկնաբանությունը չի ներկայացրել:
1. Նա պնդում է, որ ՀՀ ԱՆ-ն երբևիցէ «ձեռքերը չի լվացել» սիբիրախտի խնդրից և ամեն օր հանդես է գալիս նոր հրապարակումներով պաշտոնական ինտերնետային կայքում:
(Ի դեպ այդ մասին մենք չենք էլ գրել):
2. Ա. Հայթայանը ժխտում է, որ մեզ հետ խոսելիս իրեն թույլ է տվել «գյուղնախարարությունում շատ խառն են» արտահայտությունը, այլ նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում անասունների անկումների նոր դեպքեր են գրանցվում:
(Կարծում ենք օրինաչափ կլիներ, եթե խառը լինեին, քանի որ մենք այսօր երկու տարբեր մարզերում տեղի ունեցած կենդանիների անկման մասին տեղեկություն ստացանք):
3. Նա պնդում է նաև, որ իրենք ոչ թե պլանավորել են երկու շաբաթ չխոսել այդ թեմայի մասին, այլ պարզապես հիմա դրա մասին խոսելու անհրաժեշտություն չեն տեսնում, նոր արտառոց դեպքի գրանցման պարագայում, իրենք հանդես կգան համապատասխան հայտարարությամբ:
(Չենք կարծում, որ հանրության հետաքրքրությունը այս իրավիճակում փարատելու, նրանց իրազեկելու համար անհրաժեշտ են նոր հիվանդներ):
«Հայկական Վարկած»
Այսօր՝ նոյեմբերի 21-ին Էրեբունի քրեակատարողական հիմնարկում օլիպիական եռակի չեմպիոն Շախմատի Հայաստանի հավաքականի գրոսմայստերներ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը շախմատային սեանս անցկացրեցին Հայաստանի տարբեր կալանավայրերի 16 բանտարկյալների հետ:
Երեք լավագույն խաղացողները՝ Հարություն Դանիելյանը (Վարդաշեն), Երեմ Առաքելյանը (Կոշ), Շիրակ Միրզոյանը (Էրեբունի, )հնարավորություն ստացան մեկ անգամ առանձին հանդիպել հարազատների հետ։
Մրցաշարի մասնակիցները արժանացան պատվոգրերի:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նրանց հանձնեց Լևոն Արոնյանի մոր՝ Սեդա Արոնյանի հեղինակած գիրքը։ Դատապարտյալներն իրենց հերթին նվերներ հանձնեցին գրոսմայստերներին։
Այսօր «Վարկած» մամուլի ակումբի հյուրերն էին շնորհալի հաղորդավարուհի — դերասանուհի Մերի Մակարյանը և ճանաչված երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանը:
Միացյալ Նահանգներում արդեն չորրորդ տարին է, որ նշում են «Armenian Golden Star Awards» մրցանակաբաշխությունը: 2012 թվականի ամփոփիչ մրցանակաբաշխության մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեցին Սամվել Գրիգորյանը, որը ստացել լավագույն երգիչ-շոումեն մրցանակը և հեռուստասերիալի լավագույն դերասանուհի ճանաչված Մերի Մակարյանը:
«ԱՄՆ-ի հայությունը կարիք ունի լսելու գրագետ խոսք: Սամվել Գրիգորյանը մեկն է այն երգիչ, շոումեններից, որը կարողանում է շատ գրագետ խոսել: Դուք չեք պատկերացնի ինչ կարոտած դեմքերով են նայում, իսկապես նրանք կարիք ունեն այդ մաքուր հայեցի խոսքի»,-նշեց Մերի Մակարյանը:
«Շատ ուրախացանք, համերգի շրջանակներում տեսնելով անվանի արվեստագետներ Կոնստատին Օրբելյանին, Արաքսյա Վարդերեսյանին, Պապին Պողոսյանին և շատ այլ անվանի մարդկանց, նաև շփվեցինք նրանց հետ: Նրանք շարունակում են ապրել, ստեղծագործել օտար ափերում` ստեղծելով իրենց փոքրիկ Հայաստանը»,-ասաց Սամվել Գրիգորյանը:
«Շատ գեղեցիկ կազմակերպված, հայկական հավաքույթ էր կարծես, որտեղ հիմնականում համախմբվել էին հայեր, շատ լավ էին վերաբերվում միմյանց, ինչը ինձ համար շատ ողջունելի է: Ես տեսա հայի կարոտած աչքեր, զգացի ինչ բան է կարոտը, ճիշտ է, այնտեղ են ապրում, սակայն հայրենի հողի կարոտը կանչում է իրենց »,-իր տպավորությունները կիսեց Մերի Մակարյանը:
Սամվել Գրիգորյանը պատմեց, որ իրեն հրավիրել էին մասնակցելու տեղի «Շանթ» հեռուստաընկերության հումորային ծրագրին, որը վարում էին Հակոբ Ռուբինյանը, Արա Ղազարյանը և Արա Մանթաշյանը: Ծրագրի ընթացքում նա պետք է ներկայացներ վերջին հայաստանյան հումորային նորությունները.«Սակայն տարվեցինք Սփյուռք- Հայաստան, վերադարձ, կարոտ թեմաներով, ու ծրագրի ֆորմատը փոխվեց»:
Սամվել Գրիգորյանը տեղեկացրեց, որ շուտով կնշվի նրա և Մերի Մակարյանի համատեղ աշխատանքի մեկ ամյակը և առաջիկայում հունվար ամսին, նրանք ծրագրել են մեկնել Ֆրանսիա, հանդիպել տեղի հայերի հետ, նաև բարեգործական ծրագրեր ունեն: «Մենք աշխատում ենք մեծագույն սիրով և ոչ միայն կոմերցիոն նպատակներով: Հանդիպումներ ենք ունեցել և առաջիկայում նախատեսվում են սփյուռքահայ համայնքների, դպրոցների երեխաների հետ: Սա հայրենիք-սփյուռք կապն է,որին ինչու չէ կարևորում ենք նաև մեր մասնակցությունը: Իսկ հայերեն հնչող կիրթ խոսքի կարիքն այնտեղ իսկապես կա»,-ընդգծեց նա:
Մերի Մակարյանը գտնում է որ իրենք, իրոք, անելիք ունենք այնտեղ. «Ես առաջին անգամ էի ԱՄՆ-ում, իսկ Սամվելն արդեն յոթերորդ, կարծում եմ շատ սպասված հյուր էինք ու դեռ կլինենք այնտեղ»,-ասաց նա:
Ի դեպ, Սամվել Գրիգորյանն ընդգծեց, որ Մերիին շատ սիրեցին, շատ ջերմ ընդունեցին:
Նրանք տեղեկացրեցին, որ հետաքրքիր առաջարկներ են ստացել:
Սամվել Գրիգորյանը պատմեց, որ Բևերլի Հիլզում ծանոթացել են մի երիտասարդի հետ, ով ընկերական հարաբերությունների մեջ է նաև Քիմ Քարդաշյանի հետ: Նա Մերիին նմանեցրել է Քիմ Քարդաշյանին, և առաջարկել նրանց ծանոթացնել ու համագործակցել Քիմի հետ:
Մերի Մակարյանը չբացառեց և ասաց, «Ինչու ոչ, կարող ենք միասին բարեգործությամբ զբաղվել»:
Այն հարցին, թե ֆիլմում նկարահանվելու առաջարկներ ստացե՞լ է, որտեղ կցանկանար նկարահանվել այստեղ, թե ԱՄՆ-ում, Մերի Մակարյանը պատասխանեց. «Եղել են, սակայն ավելի շատ այստեղ, բայց մինչև չավարտվի, «Դժվար Ապրուստ» նախագիծը, չեմ կարող ընդունել որևէ առաջարկ»:
Նոյեմբերի 21-ին, ժամը 12.23-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է դի, հայտնում են ԱԻՆ լրատվկանա ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և փրկարար ուժերի վարչության փրկարարական ջոկատի հերթապահ խումբը։
Նոյեմբերի 21-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Թոթովենցի փողոցի 7 շենքի թիվ 8 բնակարանից շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1960 թ. ծնված Շուշան Ալեքսանյանը, 1955 թ. ծնված Գոհար Այվազյանը և 1953 թ. ծնված Լևոն Այվազյանը:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են բնակարանում գազի կաթսայից տեղի ունեցած գազի արտահոսքից:
Կատարվում է նախաքննություն:
Տեղեկացնենք, որ Ավան- Առինջ թաղամասի մի շարք բազմաբնակարան տներում չի գործում Beeline օպերատորի ֆիքսված հեռախոսակապը և HI-line ինտերնետը:
Beeline-ից մեզ տեղեկացրեցին, որ խնդիրը մալուխների խափանումն է. այժմ աշխատանքներ են տարվում, և ամենայն հավանականությամբ, նոյեմբերի 22-ի երեկոյան խնդիրը լուծված կլինի:
«Հրապարակը» գրում է, թե սիբիրյան խոցի դեպքեր են հայտնաբերվել Վարդենիսի Ակունք գյուղում, Հրազդանում եւ Զովունիում: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է նաեւ Սննդի անվտանգության պետական ծառայության մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանը:
Նշենք, որ Ակունք գյուղում կարանտին էր սահմանված: Չորս քաղաքացի սիբիրյան խոցի կասկածանքով տեղափոխվել են Մարտունու հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք: Առողջապահության նախարարությունից մեր թղթակցին հայտնել են, որ նրանք ստացել են անհրաժեշտ բուժում, իրականացվել են լաբորատոր հետազոտություններ:
Երեք հիվանդի լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են սիբիրյան խոցի հարուցիչներ: Հիվանդների վիճակը բավարար է, ունեն լավացման դրական տեղաշարժ: Վարակված կենդանիների եւ դրանց մսեղիքի հետ շփված բոլոր անձանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն:
«Հրապարակ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.