23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՃՈ տվյալների համաձայն՝ տարվա սկզբից գրանցվել է 2577 ավտովթար, զոհվել է 306, վիրավորվել՝ 3702 մարդ. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Նա տեղեկացրել է, որ ոչ սթափ վիճակում գտնվող ոչ մի վարորդ չի ներվելու և պատժվելու է օրենքի ողջ խստությամբ.
«Նախորդ տարիներին ավելի ներողամիտ ենք եղել, երևի դա էլ պատճառ է եղել, որ զոհեր լինեն: Վարորդները չեն գիտակցել իրենց պատասխանատվության չափը: Այս տարի նման բան չի լինելու»,- նշել է նա և հավելել, որ ամեն ինչ արվելու է քաղաքացիներին դժվարություններ չառաջացնելու և տոնական օրերը առանց դժբախտ պատահարների անցկացնելու համար:
«Դրա համար մենք օգնության ենք բերել նաև մարզերից ՃՈ 40 ծառայողներ, որոնք դեկտեմբերի 29-31-ը աշխատելու են մեզ հետ, քանի որ մայրաքաղաքում երթևեկությունը գերծանրաբեռբված է: Միայն առաջին սպայական գումարտակի ուժերով հնարավոր չէ անվտանգությունը ապահովել այս օրերին»,- ընդգծել է նա:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շահումյան-Այգեպատ ճանապարհին` Այգեպատ գյուղի սկզբնամասում, վրաերթի է ենթարկել 1995 թ. ծնված Գարիկ Միսակյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Կատարվում է քննություն:
Այս տարվա վերջին խմբագրականում ես չեմ անդրադառնա առաջիկա նախագահական ընտրություններին, ոչ էլ նույնիսկ ժողովրդավարության և բռնապետության խնդրին` մանավանդ, որ ոչ մեկը, ոչ մյուսը Հայաստանում գոյություն չունի: Ես ուզում եմ գրել անձնական թեմայով, քանի որ` ա/ Նոր տարին տրամադրում է նման բնույթի հիշողություններ, բ/ հունվարին` առաջադրումների, չառաջադրումների և այլ «այսրոպեական» խնդիրների, իրադարձությունների համատեքստում նման բան գրելու առիթ չի լինի:
Բանն այն է, որ մոտ 30 տարի առաջ ես առաջին անգամ նստեցի հեռուստախցիկի առաջ և եթեր դուրս եկա: Ասում եմ` «մոտ», որովհետև ստույգ ամսաթիվը չեմ հիշում, գիտեմ միայն, որ դա 1983 թվականի հունվարն էր, երբ ես սովորում էի կոնսերվատորիայի 5-րդ կուրսում և դեռ չէի դարձել 23 տարեկան: Աստված հոգիդ լուսավորի, իմ առաջին ռեժիսոր Յուրա Գզոյան, երկար կյանք Ձեզ, իմ առաջին խմբագիր Արմեն Հարությունյան և իմ առաջին հնչյունային ռեժիսոր Մեսրոպ Փահլավունի (երաժշտական հաղորդումներում նրա դերը հսկայական է)` երեքն էլ բարձրակարգ երաժիշտներ են:
Ինչպես ցանկացած մասնագիտություն, որը սիրում ես, լրագրությունն ընդհանրապես և հեռուստատեսությունը` մասնավորապես, դարձել է ինձ համար ոչ միայն ապրելակերպ, այլև [խնդրում եմ ճիշտ հասկանալ] կրոն և հայրենիք: Եվ խնդիրն այստեղ բացարձակապես այն չէ, որ քեզ փողոցում ճանաչում են` նման դատարկ բաներով հետաքրքրվողները երբեք պրոֆեսիոնալ չեն դառնա: Խնդիրն ավելի պարզ է և ավելի կարևոր` գտնել ուշագրավ պատմություն և դրա մասին պատմել ընթերցողներին, հեռուստադիտողներին` այնպես, որ դա նրանց հետաքրքիր լինի: Իհարկե, կան մարդիկ, որոնք լրագրության միջոցով պայքարում են հանուն ինչ-որ բանի կամ բիզնես են անում` ոչ թե փնտրելով, այլ մոգոնելով պատմություններ: Դա նորմալ է, թող բոլորը հասնեն իրենց նպատակներին: Միայն թե մեր մասնագիտության հետ դա որևէ կապ չունի: Նույնիսկ ռեժիմը, պատկերացրեք, առանձնապես կապ չունի: Իհարկե, ցանկալի է, որ ազատ արտահայտվելու համար որոշակի պայմաններ ստեղծվեն, ինչպես որ հիմա է, իհարկե, շատ վատ է, երբ իշխանություններն այնքան բութ են գտնվում, որ լրատվամիջոց են փակում: Բայց թող չընդվզեն իմ քաղաքականացված գործընկերները, եթե ասեմ, հետաքրքիր պատմություններ կարելի է գտնել նաև կոմունիստների կամ ֆաշիստների օրոք և նրանց գրաքննության պայմաններում:
Կիրակի օրվանից կսկսվեն արձակուրդները: Հրաշալի է, որ ավելի շատ կշփվեմ ընտանիքիս հետ: Շատ լավ է, որ սեղանի շուրջ կնստեմ իմ բարեկամների և ընկերների հետ: Հոյակապ է, որ կտեսնեմ իմ դասարանցիներին: Բայց արձակուրդների 3-4-րդ օրը կսկսեմ ձանձրանալ` ինձ ճնշելու է այն հանգամանքը, որ այսօր խմբագրական չգրեցի, այսօր եթեր դուրս չեկա: Այս 30 տարում ես այդպես էլ չսովորեցի հանգստանալ:
Առավոտ
Սիրահայերի համար փոխանցված գումարները «Երևան Սիթի»-ի չեքերի վերածելով՝ պետությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իր համար ազատ շուկա, մրցակցություն և այլ թիթիզ բառերը գոյություն չունեն, ու մրցակցության սկզբունքի թիվ 1 խախտողը ինքն է: Եվ չեն էլ գիտակցում, որ բոլոր տնտեսվարողների (տվյալ դեպքում` ներդրում կատարած ու առևտրի կետեր և կենտրոններ ստեղծած) համար հավասար պայմաններ ապահովելը ոչ միայն պետության պարտականությունն է, այլև դրա խախտումը հանցագործություն է: Մարդիկ, այդ թվում սիրիահայերը, իրավունք ունեն իրենք որոշելու, թե որ խանութից ու բուդկայից են առևտուր անելու և այդ գումարները ում գրպանն են ուղարկելու: Իշխանությունը չէ, որ պետք է նրանց ցույց տա Սամվել Ալեքսանյանի գրպանը: Ողբամ այսպիսի իշխանության համար, որի աչքը այդ 100.000 դոլարի վրա է ու ամեն մի ստորություն անում է այն ևս գրպանելու համար: Ավելի ազնիվ կլինի Սամվել Ալեքսանյանի համար համահայկական մարաթոն անցկացնելն ու մուրացկանություն անելը: Կարծես սրանց միակ գործը ամեն օր Սահմանադրության հոդվածների վրայով վազելն է:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի հաստատմանը ներկայացված երեխաների իրավունքների պաշտպանության 2012-2016 թթ. ռազմավարական ծրագրում բերված տվյալների համաձայն, մեր դպրոցականների 12.6 տոկոսը հաճախ քաղցած են լինում:
Ընդ որում, քաղցած են լինում տանը ուտելիք չլինելու պատճառով: Բայց ուշագրավ է, որ ծրագրում բերված վիճակագրական տվյալների մեծագույն մասը 2010թ. հետազոտությունների արդյունք են, իսկ քաղցած երեխաների թիվը 2005-ի տվյալներով է: Սրա պատճառը երևի այն է, որ թարմ տվյալներն ավելի սարսափելի են, քանի որ 2005-ին աղքատության մակարդակը 29.8% էր, իսկ հիմա` 35%: Այսինքն, կառավարությունն ընդամենը թաքցնում է դաժան իրականությունը: Վիճակագրական ամենաթարմ տվյալներով` ՀՀ-ի մինչև 5 տարեկան երեխաների 45.3%-ը, 6-9 տարեկան երեխաների 42.2%-ը, 10-14 տարեկանների 39.1%-ը և 15-17 տարեկանների 40.1%-ը նույնիսկ պաշտոնապես համարվում են աղքատ:
Հայկական ժամանակ
«Այ, օրինակ, Կենտուրիոն Մարկը, որի մականունն է Առնետասպան` նա բարի՞ մարդ է»: «Այո,-պատասխանեց ձերբակալվածը,- ճիշտ է, նա դժբախտ մարդ է: Այն ժամանակներից, երբ բարի մարդիկ նրան այլանդակեցին, նա դարձավ դաժան և անգութ»: Դա, ինչպես հասկացար, Պիղատոսի և Յեշուայի երկխոսությունն է Բուլգակովի հայտնի վեպից` իմ անկատար թարգմանությամբ: Գլխավոր իմաստը, որքան ես հասկանում եմ, սերն է, որը մեզ քարոզում է Ավետարանը: Բայց ես այստեղ տեսնում եմ նաև կոնկրետ հասարակական իմաստ` չշտապել գնահատել այս կամ այն երևույթը կամ տեսակետը, այլ փորձել հասկանալ, թե ինչու է այդ իրադարձությունը տեղի ունեցել կամ ինչու է այդ մարդն այսպես կարծում: Այս սկզբունքը պետք է գործի թե՛ քաղաքական կյանքում և թե՛, հատկապես, լրագրության մեջ:
Այս իմաստով վերջին երկու տարիներին շատ աննշան, բայց առաջընթաց է արձանագրվել: 20 տարի իշխանության և ընդդիմության երկխոսությունը հանգում էր հետևյալ հոխորտանքների: Իշխանություն. «Հը, իշխանությո՞ւն եք ուզում: Առ-ռռս հա` կստանաք»: Ընդդիմության. «Դուք հանցագործներ եք, հեսա կգանք` բոլորիդ կկախենք»: Իհարկե, քաղաքական այս mainstream-ը պահպանվել է, բայց որոշ նոր տարրեր, այնուամենայնիվ, ի հայտ են եկել` նախ 2011-ի ընդդիմություն-կոալիցիա երկխոսության, իսկ այնուհետև` պառլամենտի այս գումարման գործունեության տեսքով: Եվ այստեղ, իհարկե, իրենց դրական դերն են խաղացել բոլոր քաղաքական ուժերը, նախևառաջ` այն կուսակցությունները, որոնք ներկայացված են խորհրդարանում: Ուզեն, թե չուզեն` նրանք պետք է շփվեն ու փորձեն իրար հասկանալ` ինչպիսի սկզբունքային հակասություններ էլ ունենան: Մասնավորապես, մենք կամաց-կամաց հեռանում ենք այն կարծրատիպից, թե ընդդիմադիրն անպայման պետք է լինի տառապյալի, հետապնդվողի և հայհոյողի դերում` այդ ժամանակներն անցնում են: Երբ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը միասին մեծարում են մեր լավագույն մարզիկներին, դա չի նշանակում, որ նրանց կուսակցությունների միջև սկզբունքային հակասություններ չկան` դա ընդամենը նշանակում է, որ երկուսի համար էլ կարևոր է մեր սպորտի վիճակը: Այս մշակույթը նոր է իր ծիլերը տալիս, բայց վստահ եմ` 5, 10 տարի հետո այս ոճը գերակայող կդառնա:
Երբեմն ուսանողներս ինձ հարցնում են` ինչո՞ւ ձեզ այսինչը չի սիրում: Սովորաբար տրվում են ինձ անծանոթ անուններ: Ես, երևի, պիտի պատասխանեմ այսպես. «Ինչ-որ բարի մարդիկ այդ մարդուն ինչ-որ գաղափարներ են ներշնչել, և շատ հնարավոր է` այդ գաղափարներն ավելի ճիշտ են, քան իմը»: Եթե այդ մարդը պատրաստ է ինձ լսել` շատ լավ` ես կներկայացնեմ իմ փաստարկները, եթե պատրաստ չէ` իր գործն է, ուրեմն նա հաճույք է ստանում` ինձ չսիրելուց: Չնայած այդ հաճույքը, իմ կարծիքով, բավականին կասկածելի է:
Առավոտ
Դեկտեմբերի 25-ին, ժամը 18.15-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Այգեստան-Ներքին Դվին ճանապարհի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված Աղասի Մինասյանին և դիմել փախուստի:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ա. Մինասյանը հիվանդանոցում մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
2012 թվականի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակել է համակարգում իրականացվող բարեփոխումները։ Միաժամանակ, առաջնորդվելով ոլորտում առկա խնդիրների շուրջ ՀՀ Նախագահի և վարչապետի կողմից տրված հանձնարարականներով, կյանքի են կոչվում նոր ծրագրեր։
Կազմվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծման ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը», որը նախարարության գործունեության ուղենիշ կլինի առաջիկա 6-7 ամսվա ընթացքում։
Մարզերի համաչափ զարգացում
Մարզերի առողջապահական համակարգի զարգացումը նախարարության առաջնահերթ խնդիրներից մեկն է։ «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում 2007-2012 թվականների ընթացքում հիմնանորոգվել և արդիական սարքավորումներով հագեցվել է մարզային յոթ հիվանդանոց (Հրազդանի, Իջևանի, Արմավիրի, Արարատի, Գորիսի, Ապարանի և Գավառի բժշկական կենտրոնները), իսկ Գյումրիում, անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ, լիովին նոր, բազմապրոֆիլ բժշկական կենտրոն է կառուցվել’ ախտորոշիչ և բուժման լայն հնարավորություններով’ հագեցած ամենավերջին սերնդի սարքավորումներով։
Մարզային առողջապահական համակարգի հետագա զարգացման նպատակով՝ 2013-ին կսկսվեն Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման և Կապանի բժշկական կենտրոնի մասնաշենքերի վերանորոգման աշխատանքները: Կարդիականացվեն նաև Ալավերդու, Աբովյանի և Բերդի բժշկական կենտրոնները: Իսկ Վանաձորում կկառուցվի 190 մահճակալ հզորությամբ, երրորդ մակարդակի բազմաֆունկցիոնալ բժշկական նոր կենտրոն:
Սակայն մարզերում բժշկական նորագույն կենտրոնների կառուցումով առկա խնդիրները լիովին չեն լուծվում։ Որպեսզի հիվանդները չշարունակեն գալ Երևանում բուժվելու, պետք է մարզային այդ հիվանդանոցներն ապահովվեն նեղ մասնագետներով և դրանցում անհրաժեշտ ծառայություններ զարգացվեն։ Մարզերում գրանցված հղիների շուրջ մեկ երրորդը մայրաքաղաքի տարբեր ծննդատներում է ծննդալուծվում։ Դա նշանակում է, որ նրանց համար մարզերին հատկացված միջոցները ևս այդ հղիների հետ Երևան են ուղղվում։
ՀՀ առողջապահության նախարարի օգոստոսի 1-ի հրամանով 10 հազար դրամով ավելացել է մարզերում մեկ նորմալ (չբարդացած) ծննդի համար հատկացող գումարը՝ այն հավասարեցվելով Երևանի ծննդատներում գործող գներին։ Միաժամանակ հանձնարարվել է ավելացված այդ միջոցներն առավելապես ուղղել աշխատավարձի ֆոնդի ավելացմանը։ Միայն այս քայլով 115 մլն դրամ լրացուցիչ գումար է ուղղվել մարզային ծննդատներ։
Դեպի մարզեր ուղղվող միջոցները հնարավորինս մեծացնելու նպատակով և հաշվի առնելով, որ մարզերի մեծ մասում արդեն ունենք նոր վերակառուցված և հագեցված ժամանակակից բժշկական հաստատություններ, առաջարկ է ներկայացվել ՀՀ կառավարություն՝ վերանայելու 2013 թվականի բյուջեով պետական պատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունն’ ի օգուտ մարզերի։ Եթե նախկինում ֆինանսավորման 70 տոկոսը կենտրոնացել է մայրաքաղաքում, ապա եկող տարի այդ համամասնությունը կհասցվի 60-40%-ի’ հաշվի առնելով Երևանում նեղ մասնագիտական և երրորդ մակարդակի կլինիկաների առկայությունը։ Մեխանիզմներ են մշակվում մարզերում նաև պոլիկլինիկական ծառայության ֆինանսավորումը մինչև 10 տոկոսով ավելացնելու ուղղությամբ։
Աշխատանքներ են տարվում 2013 թվականի մարտի 1-ից ծննդօգնության և երեխայի պետական հավաստագրերը մարզային կտրվածքով տեղայնացնելու ուղղությամբ։ Մինչ այդ կանոնակարգվում են հղիների և մինչև 7 տարեկան երեխաների, ըստ ծննդօգնության և մանկաբուժական ծառայության կազմակերպման մակարդակների, ուղեգրման և հիվանդանոցային բուժօգնության կազմակերպման ընթացակարգերը:
Նախարարությունը հետևողականորեն շարանակում է մարզային հիվանդանոցներում արդյունավետ կառավարման, դրանց հզորությունների և տարածքների օպտիմալացման գործընթացը։
Մարզային բժշկական կազմակերպություններում չիրականացվող մասնագիտացված բժշկական օգնությունը բնակչությանը հասանելի դարձնելու, տեղերում ցուցաբերվող բժշկական օգնության որակը բարձրացնելու, ինչպես նաև բուժման շարունակականությունն ապահովելու նպատակով Երևանում տեղակայված բազմապրոֆիլ բժշկական կազմակերպությունները, ինչպես նաև 3-րդ մակարդակի ծննդատները կցվել են մարզային բժշկական կենտրոններին։ Հոկտեմբերի սկզբից այդ հիվանդանոցների մասնագետներն այցելում են հանրապետության բոլոր մարզեր և ավելի քան 8 500 հիվանդ են հետազոտել ու անհրաժեշտ բուժում նշանակել։ Մայրաքաղաքի կլինիկաների պրոֆեսորներն ու առաջատար մասնագետները սկսել են վիրահատություններ կատարել ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզային հիվանդանոցներում։ Նրանք նաև տեղի մասնագետների հետ համայցեր են կատարում, ծանոթանում հիվանդների բուժման ընթացքին և խորհրդատվություն տրամադրում։
Բժշկական կադրերը ներկայումս բաշխված են խիստ անհամաչափ’ գերհագեցում Երևանում և մեծ պահանջարկ մարզերում: 10000 բնակչին բաժին ընկնող բժիշկների ցուցանիշը Երևանում կազմում է 86, իսկ մարզերում՝ ընդամենը 17.7։ Մարզերում այժմ թափուր է բժիշկների 259 հաստիք։ Նեղ մասնագետների պակաս կա անգամ վերանորոգված բուժհիմնարկներում: Մարզերում առավել պահանջված են անեսթեզիոլոգները, մանկաբույժները, սրտաբանները, նյարդաբանները, շտապօգնության բժիշկները, մանկաբարձ-գինեկոլոգները:
ՀՀ ԱՆ աջակցությամբ մարզերում 2012-ին աշխատանքի է նշանակվել 25 մասնագետ, ինչպես նաև 15 սիրիահայ բժիշկ:
Բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացում
ՀՀ առողջապահության նախարարության կարևորագույն խնդիրներից է բժշկական ծառայությունների որակի և արդյունավետության ապահովումը: Այդ խնդրի լուծմանը մեծապես կնպաստեն նախարարությունում մշակված պետական պատվերի շրջանակներում անվճար բուժօգնության կազմակերպման չափորոշիչները’ ըստ բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների’ ամբուլատորիա, ընտանեկան բժշկի գրասենյակ, պոլիկլինիկա, հիվանդանոց։ Շուտով նախարարի հրամանով կհաստատվեն նաև այն հիվանդությունների բուժման սխեմաները, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին տրվում են անվճար:
Գերխնդիր հանդիսացող որակյալ բժշկական ծառայության մատուցման կարևորագույն բաղկացուցիչներն են ժամանակակից տեխնոլոգիաների, բուժական մեթոդների ներդրումը և արհեստավարժ մասնագետների առկայությունը: Առողջապահության ոլորտի ՀՀ կառավարության գերակա խնդիրների ծրագրով մանկական վերակենդանացման մարզային ծառայությունների հզորացման շրջանակներում Կապանի ԲԿ-ում ստեղծվել և արդեն գործում է վերանորոգված, նորածնային և մանկական վերակենդանացման համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցած բաժանմունքը: Իսկ Գյումրու մանկական ավստրիական հիվանդանոցի և Վանաձորի ԲԿ-ի մանկական վերակենդանացման բաժանմունքները վերանորոգվել և նույնպես համալրվել են անհրաժեշտ նորագույն սարքավորումներով։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մարզային վերակենդանացման այդ բաժանմունքների բոլոր մասնագետները գիտելիքների և հմտությունների կատարելագործման նպատակով գործուղվել են Մոսկվա և Սանկտ-Պետերբուրգ: Նրանք վերապատրաստումներ են անցել նաև Երևանի առաջատար կլինիկաներում։
ՀՀ առողջապահության նախարարությունը հետևողական աշխատանքներ է տանում համակարգին հատկացված միջոցներն առաջին հերթին որակյալ ծառայության ապահովմանը և բուժաշխատողների վարձատրմանն ուղղելու նպատակով։ Այս ենթատեքստում կարևորվում է 2013-ի համար կնքվելիք պետպատվերի պայմանագրերում նախատեսվող այն դրույթները, որոնք հնարավորություն կընձեռեն վերահսկողություն սահմանելու ինչպես բժշկական օգնության և սպասարկման որակի, այնպես էլ գնման գործընթացների կազմակերպման նկատմամբ։ Ավելին՝ պայմանագրում կամրագրվի նաև տվյալ բուժհաստատությունում բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձերի սահմանման կարգը։
Աշխատանքներ են տարվում, որպեսզի ցանկացած բժշկական միջամտություն ունենա ապացուցողական բարձր արժեք և լինի գիտականորեն հիմնավորված։ Այն վերաբերում է նաև դեղամիջոցների կիրառմանը: Նախարարությունը ձեռնամուխ է եղել հիվանդությունների վարման ուղեցույցների մշակմանը, որտեղ ներկայացված կլինեն ախտորոշման և բուժման գործընթացները’ հիմնված ապացուցողական բժշկության վրա։
Ծննդօգնության ոլորտում 2008թ. իրականացված բարեփոխումներից հետո առկա խնդիրների զգալի մասը կապված էր հավելյալ, ոչ բժշկական ծառայությունների դիմաց սահմանված վճարովի ծառայությունների հետ։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում հաստատվել է վճարովի ոչ բժշկական ծառայությունների մատուցման, ինչպես նաև ծննդաբերների և ծննդկանների տեսակցությունների կազմակերպման միասնական կարգ, որով վճարովի տեսակցությունները և մյուս ոչ բժշկական ծառայություններն արգելվում են, բացառությամբ վճարովի հիվանդասենյակներից, այն էլ’ որոշակի սահմանափակումներով։
Դեղերի ոլորտ
Դեղերի ոլորտում առկա լուրջ խնդիրների կանոնակարգումն անհնար կլիներ առանց նոր օրենքի մշակման և ընդունման։ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի արդեն շրջանառության մեջ դրված նախագծում ներառվել է դեղ ներմուծող բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչների, դեղ արտադրողների, ինչպես նաև դեղագործական ֆիրմաների հայաստանյան ներկայացուցչությունների հետ ունեցած քննարկումների արդյունքում արված առաջարկությունների հիմնական մասը։
Նոր նախագծում ամրագրված դրույթներով դեղերի շրջանառության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են’ բնակչությանը որակյալ և անվտանգ դեղերով ապահովում, դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիություն, դեղերով ապահովման սոցիալական արդարության սկզբունքի ամրագրում, դեղերի տեղական արտադրության խթանում և այլն: Բացի հիմնական հասկացությունների հստակեցումից ու լրացումից, սահմանվում են ՀՀ կառավարության, ՀՀ առողջապահության նախարարության և նրա համապատասխան կառույցների իրավասությունները դեղերի շրջանառության պետական կառավարման բնագավառում: Նախագծի առանցքային մաս են կազմում դեղերի մատչելիության ապահովման դրույթները, մասնավորապես’ դեղերի գների պետական կարգավորման առաջարկը: Նախատեսվում են թե՛ պետական գնումների բաց մրցույցներ, թե՛ անմիջապես արտադրողի հետ բանակցություններ։ Նախագծում ամրագրված են նաև դեղերի որակի, արդյունավետության և անվտանգության համար էական նշանակություն ունեցող միջազգայնորեն ընդունված այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են պատշաճ լաբորատոր, կլինիկական, արտադրական, բաշխման, պահպանման գործունեությունների կանոնները։ Դրանց ներդրման արդյունքում ողջ կենսաշղթայում կշրջանառվեն պատշաճ որակ ունեցող դեղեր, մեծապես կկանխվի կեղծ, չգրանցված, անօրինական դեղերի մուտքը։ Նախագծում որոշակիորեն հստակեցված և պարզեցված են նաև դեղերի գրանցման և ներմուծման գործընթացները։ Այս ենթատեքստում առաջարկվում է այլ երկրներում կատարված փորձաքննությունների արդյունքների փոխադարձ ճանաչում, վերագրանցման պարզեցում, ներմուծման թույլտվության համակարգի բարելավում, մերժման դեպքերի սահմանում: Դեղերի գրանցման ժամանակ կապահովվեն հայերեն թարգմանված հրահանգներ (ներդիր-թերթիկներ), որպեսզի հետագա իրացման ժամանակ հայ սպառողի համար մատչելի այդ տեղեկատվությունը կցվի դեղերի փաթեթներին: Շատ կարևոր է, որ նոր օրենքով կամրագրվեն դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման պահանջը, ինչպես նաև իրացումն արգելող դրույթները: Կկարգավորվի նաև դեղերի գովազդը: Նոր օրենքի ընդունմանը կհաջորդի բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերի մշակումը։
Միաժամանակ, մինչև «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը, նախարարությունը քայլեր է ձեռնարկում դեղերի որակի, արդյունավետության և անվտանգության, ինչպես նաև մատչելիության ապահովման ուղղությամբ: Կատարելագործվում են դեղերի գնման մեխանիզմները։ Այս ոլոտում մրցակություն և գների իջեցում ապահովելու նպատակով ներդրվել և գործում է դեղերի գների մշտադիտարկման կարգ և շտեմարան, որը պարբերաբար փոխանակվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ։ Պարզեցվել է դեղերի գրանցման կարգը, կրճատվել են ժամկետները, ներդրվել է դեղերի ներմուծման հավաստագրերի ստացման միասնական համակարգ՝ միացված ՊԵԿ-ի համակարգին, խստացվում է պատասխանատվությունը կեղծ և ժամկետանց դեղերի շրջանառության համար:
Ֆինանսների արդյունավետ կառավարում
Համակարգին հատկացված միջոցներն առաջին հերթին որակյալ ծառայության ապահովմանը և բուժաշխատողների վարձատրմանն ուղղելու, ինչպես նաև համակարգի ստվերային շրջանառությունը կրճատելու նպատակով իրականացվում են մի շարք միջոցառումներ։ ՀՀ առողջապահության նախարարի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից վճարովի հիմունքներով մատուցվող բժշկական ծառայությունների գների և այդ ծառայությունների ինքնարժեքի ծախսային հոդվածների նորմատիվների հաստատման մասին» հրամանով սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից վճարովի հիմունքներով մատուցվող բժշկական ծառայությունների նվազագույն և առավելագույն կողմնորոշիչ գների սանդղակը’ դիֆերենցված ըստ մարզերի և Երևան քաղաքի, որի հիմնական նպատակն է բուժհաստատությունների ստվերային եկամուտների հնարավորինս կրճատումը: Ներդրվել է առողջապահության ոլորտում ամսական մոնիտորինգային համակարգ’ պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունների կողմից վճարովի ծառայություններից և համավճարով ստացվող եկամուտների շարժը վերահսկելու նպատակով:
Աշխատավարձերի բարձրացման լուրջ գործիք է 2009 թվականից առանձին բուժհիմնարկներում որպես փորձարարական ծրագիր սկսված, իսկ 2011-ից ծրագրային մոտեցումով իրականացվող համավճարը։ Բուժծառայության իրական գնի և պետության կողմից հատկացվող գնի տարբերությունը ծածկելու նպատակով ներդված այս համակարգից, ինչպես և վճարովի ծառայություններից ստացված լրացուցիչ եկամուտները բուժհիմնարկներն ավելի ազատ են տնօրինում, հետևաբար և կարող են այդտեղից ավելի մեծ մասնաբաժին ուղղել աշխատավարձին։ Համավճարով ստացվող եկամուտների աճը 2012թ. 11 ամսում’ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 161.6 մլն դրամ կամ 18,2%։ Իսկ, ընդհանուր առմամբ, վճարովի ծառայություններից ստացված եկամուտներն աճել են 32.4 տոկոսով’ կազմելով 22.7 մլրդ դրամ։
Եկամուտների ընդհանուր ծավալի մեջ առավելագույն աճի տեմպը գրանցվել է ապահովագրական հատուցումներից ստացված եկամուտների գծով, որոնք 2012թ. հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել են 2.5 մլրդ դրամ’ 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 1.8 մլրդ դրամով կամ շուրջ 3.5 անգամ: Նման կտրուկ աճը պայմանավորված է պետական ծառայողների համար 2012թ. սոցիալական փաթեթի շրջանակներում ներդրված պարտադիր բժշկական ապահովագրությամբ։
ՀՀ նախագահի հանձնարարությամբ նախարարությունն արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքներ տանել պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ, որպեսզի 2014-ից այն աստիճանաբար ներդրվի։
Տեսչական գործունեության ուժեղացում
Առողջապահության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով ՀՀ նախագահի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության բազայի վրա ստեղծվում է առողջապահական տեսչություն՝ նույն հաստիքներով։ Տեսչությունը հանրապետության ողջ տարածքում կապահովի դեղերի, բժշկական օգնության և սպասարկման որակի ու անվտանգության, առողջապահական գովազդի, բուժօգնության պետական պատվերի ծավալների, ֆինանսավորման և նպատակային ծրագրերի կատարման արդյունավետության, դեղերի գների նկատմամբ վերահսկողության, մշտադիտարկման և վերլուծության իրականացումը:
Նախարարությունը ողջ հանրապետությունում լուրջ ուսումնասիրություններ է իրականացնում բոլոր ոլորտներում։ Արդեն հրապարակվել են հարուցված վարչական վարույթների շրջանակներում ստոմատոլոգիական արտահիվանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մոտ կատարված ուսումնասիրությունների արդյունքները։ Ուշադրության կենտրոնում են նաև ախտորոշիչ լաբորատորիաներն ու դեղատները։
ՀՀ առողջապահության նախարարությունը հետևողականորեն հասնելու է նրան, որ այնպիսի մեխանիզմներ ու չափորոշիչներ ներդրվեն, որ համակարգի առջև ծառացած հիմնախնդիրներն արմատական լուծում ստանան։
Այսօր «Վարկած» ակումբի հյուրերը՝ հանրային գործիչ DJ Vakcina-ն, երգչուհի, հաղորդավար, ««Դինգո»» կենդանասերների կամավորական խմբի անդամ Ալին Ենգոյանը, «Փրո Փոուզ» բարեգործական հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը, անդրադարձան ՀՀ-ում թափառող կենդանիների վերաբերյալ օրենսդրական անտրամաբանական փոփոխություններին:
Նարե Արամյանը տեղեկացրեց, որ վերջերս ԱԺ ում արդարադատության նախարարի ներկայությամբ քննարկում էր վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը:
«Վարչական տույժեր նշամնակելը դրված է վարչական շրջանների վրա: Մեզ մոտ օրինագիծ չկա, թե ընտանի կենդանիներին ինչպես պետք է պահել: Հայաստանը այսօր չունի տարրական վերաբերմունք այս ամենի մասին: Կենդանիների սպանդի հարցը երկրորդ պլան է մղվել»,-ասաց Նարե Արամյանը և հավելեց, որ պետք է վերանայեն կենդանիների հետ կապված քրեական հոդվածը և վարչականից տեղափոխեն քրեական օրենսգիրք:
Ասուլիսի ներկա մյուս բանախոսը՝ Ալին Ենգոյանն, իր հերթին, մեջբերեց, որ գրեթե ամեն օր հանդիպում են մարդկանց, ովքեր ուղղակիորեն հրաժարվում են իրենց ընտանի կենդանիներից և դրա համար ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվում, իսկ ԱՄՆ -ում սրա համար մեծ տուգանքներ են նշանակվում:
Նա խոսեց, առհասարակ, «Դինգո» կենդանասերների կամավորական խմբի ծավալած գործունեության և թափառող շների ճակատագրի մասին. ««Դինգո» կենդանասերների կամավորական խումբը ամբողջությամբ իր խմբի անդամների ռեսուրսների շնորհիվ է ծավալում իր գործունեությունը.Եթե մենք նախկինում ունեինք մեկ կամավորական խումբ, մեկ ֆեյսբուքյան էջ, ապա այսօր ունենք 3 խումբ , որոնց անդամները շուրջ 500-600-ն են»:
Ալին Ենգոյանի տեղեկացմամբ, «Դինգո» կենդանասերների կամավորական խումբը ստերիլիզացնում է կենդանիներին, բուժում և վերադարձնում է բակ, եթե բնակիչները դեմ չեն լինում»:
DJ Vakcinan՝ Արուսիկ Մկրտչյանը, իր խոսքում գլխավորապես անդրադարձավ այն մարդկանց, ովքեր դաժան վերաբերմունք են ցուցաբերում կենդանիների նկատմամբ. Նրա բնորոշմամբ, այդ մարդիկ ունեն հոգեբանական խնդիր:
«Ընտանիքներում պետք է ծնողները հետևողական լինեն այս հարցում, պետք է անել ամեն ինչ երեխաների մոտ սեր առաջացնելու համար: Դպրոցներում, այլ ուսումնական հաստատություններում պետք է նոր կրթական ծրագրեր մշակել, որը կնպաստի, որ մարդկանց մոտ սեր առաջանա կենդանիների հանդեպ: Կենդանիների սպանդը ցավալի ու դաժան երևույթ է մեր իրականության մեջ: Պետք է հասարակությունը հասկանա, որ սա խնդիր է և իր աջակցությունը ցուցաբերի այս խնդրում»,-ընդգծեց նա:
Նարե Արամյանն այլևս ավելորդ համարեց անդրադառնալ սպանդին, քանի որ սրա մասին բազմիցս խոսվել է, նրա խոսքով՝ տգիտությունն էլ ունի չափ ու սահման:
Նարե Արամյանի խոսքով, միակ առաջընթացը, որը գրանցվել է այս ամբողջ ընթացքում Տարոն Մարգարյանի հետ ունեցած պայմանավորվածությունն է եղել՝ համգործակցել կենդանասերների հետ և ընտանի կենդանիների պաշտպանության եվրոպական կոնվենցիան ներկայացնել կառավարությանը՝ հետագայում վավերացնելու նպատակով: Իշխանության այլ օղակներին սա պարզապես հետաքրքիր չէ:
«Խնդիրը միայն Յունի Գրաֆի մեջ չէ, սա համակարգային պրոցես է: Յուրաքանչյուր տարի կես միլիոն տրամադրվում է այս ոլորտում , սակայն այստեղ դեռ ոչ մի հսկողություն չի սահմանվել: Մենք 7 տարի է գումար են հատկացնում այս հարցին, բայց ոչ մի արդյունք դրանում չենք տեսնում ու դա այն դեպքում, որ մեր պետության նման ուրիշ պետություններում հարցը լուծված է համարվում 3-4 տարում»,-մանրամասնեց Արամյանը:
2012 թվականի ընթացքում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) կայացրել է 214 որոշում, ինչի արդյունքում նշանակվել է մոտ 250 մլն դրամի տուգանք, իսկ նախորդ տարիներին տուգանքի չափը 10 մլն-ը չի գերազանցել, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով հանձնաժողովի 2012 թվականի գործունեության արդյունքները, տեղեկացրել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
«Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են եղել գերիշխող, մենաշնորհային դիրքում գտնվող տնտեսվարողները, և հանձնաժողովը պատժամիջոցներ է կիրառել ՀԷՑ-ի, «Հարավկովկասյան երկաթուղու», «Արմենտելի», «Հայփոստի» նկատմամբ: 100 մլն դրամ տուգանք է նշանակվել բենզինի ներմուծմամբ զբաղվող «ՍԻ ՓԻ ԷՍ» ընկերությանը»,- նշել է նա:
Ըստ Շաբոյանի, ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված ամենաուշագրավ ստուգումը համարում է պետգնումների ոլորտում կատարված բացահայտումները, քանի որ առաջին անգամ են այդ ոլորտում կատարվել ստուգումներ:
«Առաջինը՝ հանձնաժողովը ուսումնասիրեց բուժհաստատությունների գործունեությունը, և շուրջ 20 բուժհաստատություններ և նրանց հետ համագործակցող ընկերություններ հրապարակային ենթարկվեցին պատասխանատվության, և շուրջ 100 բուժհաստատությունների մոտ հայտնաբերվեցին օրենսդրությանը չհամապատասխանող գործունեություն, և նրանց գործերը ուղարկվեցին իրավապահ մարմիններին»,- ընդգծել է նա:
Շաբոյանի խոսքով, պետգնումների ոլորտում օրենքով նախատեսված ամենախիստ պատժի՝ տարեկան եկամուտի մեկ տոկոսի չափով տուգանքի ենթարկվել են մանկապարտեզներում, ծերանոցներում, մանկատներում տնտեսվարող 26 ընկերություն։
ՏՄՊՊՀ նախագահի տեղեկացմամբ, բացահայտված բոլոր գործերը ուղարկվել են Գլխավոր դատախազություն. հանձնաժողովի դեմ դատական բողոքարկումների թիվը եղել է յոթ. երեքի գծով դատարանները հօգուտ հանձնաժողովի վճիռ են կայացրել, մնացածը գտնվում են քննության ընթացքում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.