23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ես մեծ սիրով եմ պատրաստվում երգել այստեղ, դա է պատճառը, որ այսօր Երևանում եմ. Ինձ երկար տարիներ չի մնացել ապրելու և երջանիկ եմ, որ գտնվում եմ այստեղ` ճանաչելու հայ ընկերներիս երկիրը. այս մասին այսօր հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հանրահայտ երգիչ Խուլիո Իգլեսիասը:
Նրա խոսքով, առաջին տպավորությունը, որ ստացել է Հայաստան այցելելիս, այն է, որ հայերը շատ հաճելի մարդիկ են, ըստ երգչի, Հայաստանը տաք երկիր է, դա ոչ թե բնակլիմայական պայմաններին է վերաբերում, այլ երկրի ու մարդկանց ջերմությանը:
«Սա իմ առաջին այցն է Հայաստան, բայց այցը չէ, որ պետք է ինձ ստիպի ճանաչել Հայաստանը: Արդեն շուրջ 2000 տարի է, որ իմ հոգու երկիրը` Իսպանիան, մեծ կապ ունի Հայաստանի հետ: Մեր լեզուները մեծ նմանություն ունեն»,-ընդգծել է Խուլիո Իգլեսիասը:
Արտիստը երևանյան համերգին կկատարի այն երգը, որը սիրելի է հայերի համար, և համերգին կհնչեն երգչի հայտնի բոլոր երգերը
Աշխարհահռչակ երգիչն իր կյանքի ամենամեծ կորուստը համարում է ժամանակը, իսկ ամենամեծ ձեռքբերումը՝ ժամանակին մահանալը։
Նշենք, որ երգիչը մայիսի 18-ին Երևանում հանդես է գալու մենահամերգով։
Որոշ լրատվամիջոցներ հետաքրքրվում են, թե ինչու ՀՀ առողջապահության նախարարությունն անհրաժեշտ վերաբերմունք չի ցուցաբերում հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ։
Տեղեկացնում ենք, որ հացադուլի առաջին իսկ օրվանից բժիշկներն օրը երկու անգամ մոտենում են «Ժառանգություն» կուսակցության ղեկավարին. առավոտյան՝ թիվ 4 պոլիկլինիկայի (որտեղ պարոն Հովհաննիսյանը հաշվառված է) բժիշկները, իսկ երեկոյան ժամերին՝ հերթապահող շտապօգնության բրիգադի մասնագետները։ Մինչև այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է որևէ քննության ենթարկվելուց, անգամ՝ զարկերակային ճնշման չափման ամենապարզ հետազոտությունից։ Նա պատճառաբանում է, որ իրեն լավ է զգում և որ անհրաժեշտության դեպքում ինքը կհրավիրի բժիշկներին։
ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, քանի որ այն հետագայում կարող է լուրջ հետևանքներ թողնել նրա առողջության վրա։
Միաժամանակ հայտնում ենք, որ նա այսուհետև ևս կգտնվի մասնագետների ուշադրության կենտրոնում և անհրաժեշտության դեպքում կցուցաբերվի մասնագիտական օգնություն։
ՀՀ առողջապահության նախարարություն
Այսօր ՎԱՐԿԱԾ ակումբում իրացման գոտու բնակիչներն իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին. նրանք Կառավարությունից պահանջում են իրենց հասանելիք բնակարանները կամ գոնե փոխհատուցում՝ գումարի տեսքով:
Բացառիկ գերակա հանրային շահի և հասարակության ու պետության կարիքների անվան տակ, «Սիթի Սենթր Դիվելըփմենթ», «Գլոբալ Հիլզ» ՓԲԸ 2007 — 2009 թվականներին քանդվեց Հանրապետության, Խանջյանի, Տիգրան Մեծի և Ֆիրդուսի փողոցների վրա գտնվող բնակարանները՝ խոստանալով երեք ու կես տարվա մեջ ապահովել բնակարաններով:
Արդյունքում 180 ընտանիք մնացել է փողոցում, նրանք վարձով են բնակվում, իսկ ընկերության կողմից ամսեկան հատկացված գումարն անգամ չի հերիքում վարձավճարին, նույնիսկ լինում են ուշացումներ:
«Մենք դարձել ենք փողոցում բնակվող, տնից տուն տեղափոխվող, և հույս չունենք, որ նշված վայրում երբևէ կկառուցվեն բնակարաններ» — հուսահատ էին բնակիչները: Ըստ նրանց իրենց առաջարկվել է, որ եթե չեն ցանկանում սպասել, կարող են պայմանագիրը փոխել գինու գործարանի մոտ կառուցած նորակառույց շենքի հետ: Ստիպված որոշ մարդիկ համաձայնվել են՝ բայց ներկա դրությամբ այնտեղ էլ աշխատանք չի կատարվում»,- պատմեց տուժած բնակիչներից Մայիս Եփրեմյանը, որը, ՎԱՐԿԱԾ ակումբի պատուհանից ցույց տալով, շենքn ասաց. «Նայեք մինչև մայիս այս շենքը պատրաստ կլինի՞»:
Անդրանիկ Գրիգորյանը իր հերթին նշեց, որ Կենտրոնում ապրած քաղաքացիներն արդեն ճարահատյալ բնակվում են տարբեր վայրերում, որպեսզի ընկերության հատկացրած գումարներով գոնե ապահովեն ապրուստի մինիմալ միջոցները.
«Ես ինքս արդեն քաղաքի 7 ծայրամասերում բնակարան եմ փոխել՝ տնից տուն: Մենք արդեն համբերություն չունենք, թող մեզ ապահովեն բնակարաններով, իրենք խոստացել են երեք տարի, արդեն ձգվել է 5 տարի: Պայմանագրում նշված է, որ հատուցեն փոխարժեքով Կենտրոն տարածքում, իրենք դա էլ չեն վճարում: Նախագիծը իրենք 650 դոլար են գնահատում, ես ՝ Կենտրոնում ապրողս, 650 դոլարով կարո՞ղ եմ բնակարան առնել, իհարկե ոչ»,-մանրամասնեց Անդրանիկը:
Բնակիչները միասնաբար հայտնեցին, որ գնալու են մինչև վերջ, եթե Կառավարությունը չկատարի իրենց պահանջը, կդիմեն՝ Եվրոդատարան:
Նրանք հայտնեցին, որ ամենակարևորն այն է, որ իրենք չգիտեն , թե ինչին սպասեն, քանի որ այս պահին իրենց բնակարանների փոխարեն ընդամենը 2 մեծ փոս է, որը լցված է աղբով, և ոչ մի շինարարական աշխատանք չի արվում:
Բնակիչներից Կարապետյան Նունեի պատմությունը մի փոքր այլ է: Նունեի ամուսինը մահացել է 8 ամիս առաջ, նոտարից ժառանգության իրավունքի վկայագիր է ստացել, և իր սկեսրոջից գույքով առանձնանալու դեպքում, նոր միայն կարող են բարձրացնել իր վարձը.
«Իրենք ինձ առաջարկում են, որ կնքեմ նվիրատվության պայմանագիր, բայց ինչի՞ կնքեմ, եթե ես արդեն ունեմ, իմ ամուսինը 2 տան սեփականատեր, բայց ես ստանում եմ 32 հազար վարձ՝ 80 հազար դրամ վարձ եմ վճարում»,-պատմեց Նունեն:
Բնակիչները համոզված են, որ այդ բնակարանները կան, կառուցվել են, սակայն ինչ-ինչ հանգամանքներով թաքցնում են իրենցից. նրանք համաձայն են, թող լինի բնակարան քաղաքի այլ մասում, այլ վարչական շրջանում, սակայն լինի գումարային փոխհատուցում, ինչպես որ նշված է պայմանագրում:
«Մենք լինելով մեր երկրում, չենք կարողանում պաշտպանել մեր իրավունքները»,-վրդովված են քաղաքացիները:
Դասադուլ հայտարարած ուսանողների հետ միջադեպ ունեցած ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանին քննադատած Արարատ Միրզոյանն այլեւս ԵՊՀ դասախոս չէ:
Aravot.am-ի հետ զրույցում Արարատ Միրզոյանը նշեց, որ ԵՊՀ-ում դասախոսել է միայն անցած կիսամյակ` ժամավճարային պայմանագրով (դա ոչ հաստիքային, հրավիրյալ դասախոսների կարգավիճակն է):
« Դասախոսել եմ հեռակա համակարգով սովորող մշակութաբաններին: Հունվարի 18-ին վերցրել եմ վերջինքննությունս: Մարտի կեսից նոր ժամեր պետք է ունենայի` Հայ արվեստի պատմության ամբիոնն էր առաջարկել և դեկանի ստորագրությամբ ներկայացրել ռեկտորատի հաստատմանը: Այս անգամ պետք է դասախոսեի, եթե չեմ սխալվում, առկա համակարգով սովորողներին, բայց դա արդեն կարևոր չէ: Ինչևէ, ռեկտորատըհրաժարվել է ստորագրել նոր պայմանագիրս»,-հայտնեց նա:
Մեր զրուցակիցը հավելեց, որ չի պատրաստվում դիմել համալսարանի ղեկավարությանը՝ պարզաբանում ստանալու համար: Ի դեպ, նա պատմական գիտությունների թեկնածու է, նախկինում աշխատել է ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և Հայաստանի Ազգային արխիվում: Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը դասադուլավորների ու ռեկտորի օգնականի հետ կապված միջադեպի վերաբերյալ կարծիք էր հայտնել իր ֆեյսբուքյան էջում :
Aravot.am-ը ԵՊՀ լրատվականից հետաքրքրվեց՝ արդյոք դասախոսի հետ պայմանագիրը չի «թարմացվել»՝ ելնելով նրա քաղաքական հայացքներից ու ռեկտորի օգնականին քննադատելու պատճառով: Բուհից ուղարկեցին հետեւյալ պարզաբանումը. Դեռևս օրեր առաջ` 2013 թ-ի փետրվարի 27-ին, իրեն ԵՊՀ դասախոս հայտարարած Արարատ Միրզոյանը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև տեղի ունեցած «դասադուլի» ակցիաների ժամանակ ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի հետ տեղի ունեցած սադրիչ միջադեպի վերաբերյալ հայտարարություն էր տարածել «Facebook» սոցիալական ցանցով, որով դժգոհությունն էր արտահայտել կատարվածի վերաբերյալ ու բացատրություններ պահանջել: Այդ ժամանակ ԵՊՀ ռեկտորատի անդամները չկարողացան մտաբերել Արարատ Միրզոյան անունով ԵՊՀ դասախոսի և երկար փնտրտուքներից հետո պարզվեց, որ ԵՊՀ պատմության ֆակուլտետի 2002 թ-ի շրջանավարտ, «Այ-էֆ-ի-էս-Հայաստան» կազմակերպության ընտրողների իրազեկման մասնագետ Արարատ Միրզոյանի հետ 2012 թ-ի նոյեմբերին մեկ ամսով կնքվել է աշխատանքային պայմանագիր ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնում որպես դասախոս ժամավճարային հիմունքներով (հեռակա համակարգում) աշխատելու մասին:
Ըստ պայմանագրի` սահմանվել է ընդամենը 27 լսարանային ժամ աշխատաժամանակ: Այնուհետև ըստ աշխատանքային պայմանագրով սահմանված ժամկետի` 2012 թ-ի դեկտեմբերի 30-ին 40-ից ավելի ժամավճարով դասավանդողների հետ Ա. Միրզոյանի աշխատանքային պայմանագիրը լուծվել է: Ա. Միրզոյանը որպես դասախոս ընդամենը երկու ամիս է համատեղությամբ աշխատել ԵՊՀ-ում և նրա ամբողջ մանկավարժական ստաժը ԵՊՀ-ում կազմում է երկու ամիս (12 տեսական և 15 գործնական ժամ), այն դեպքում, երբ ներկայումս ասպիրանտների տարեկան մանկավարժական պրակտիկան կազմում է 30-60 ժամ: Այսպիսով` 2013 թ-ին նա այլևս չի հանդիսացել ԵՊՀ-ում դասավանդող անձ և ԵՊՀ-ի հետ չի ունեցել իրավաքաղաքացիական որևէ հարաբերություն:Երեկ Ա. Միրզոյանը «Facebook» սոցցանցում ապատեղեկատվություն է տարածել այն մասին, որ ամբիոնի կողմից առաջարկվող պայմանագիրը չի հաստատվել և հիմա նա այլևս ԵՊՀ դասախոս չի համարվում:
Հարկ է նշել, որ այս հայտարարությունը նույնպես ապատեղեկատվություն է, քանի որ ԵՊՀ ամբիոնները պայմանագրեր չեն առաջարկում: ԵՊՀ-ի կողմից հետևողականորեն տարվում է քաղաքականություն, որի նպատակն է հեռակա համակարգում դասավանդելու համար հնարավորինս ներգրավել ԵՊՀ-ում հիմնական հիմունքներով աշխատող դասախոսներին, և ներկայումս չկա անհրաժեշտություն Ա. Միրզոյանին ժամավճարով համատեղությամբ ներգրավել ուսուցման գործընթացին, քանի որ այդ դասընթացը արվեստաբանության բաժնի հեռակա մագիստրատուրայում վարելու է ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լ. Չուգասզյանը, ով վարում է նույն դասընթացը առկա համակարգում:
Ցավոք, արդեն որերորդ անգամ արձանագրում ենք, որ համալսարանի հետ կապ չունեցող անձինք, ներկայանալով համալսարանական, անհիմն քննադատում են համալսարանին: Այս երևույթը նոր կիրառվող տեխնոլոգիա է և ճկուն օգտագործվում է համացանցում ապատեղեկատվություն տարածելու նպատակով` ԵՊՀ ուսանողի կարգավիճակ չունեցող անձինք «դասադուլ» են անում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև, իսկ ԵՊՀ աշխատակցի կամ դասախոսի կարգավիճակ չունեցող անձինք ներկայանում են այդպիսին և քննադատում Մայր բուհին: Ափսոսանք ենք հայտնում, որ իրենց պրոֆեսիոնալ համարող լրատվամիջոցները տարածում են ապատեղեկատվություն` չփորձելով սկզբնաղբյուրից ճշտել տեղեկատվության ճշմարտացիությունը»:
Aravot.am
Հանրահայտ դերասան Վարդան Պետրոսյանին թույլ չեն տվել հանդիպելու Ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ, իսկ երիտասարդ դասախոս Արարատ Միրզոյանին, որը պահանջում էր ռեկտորի օգնականի հրաժարականը, թույլ չտվեցին դասախոսություններ կարդալ Երևանի պետական համալսարանում: Այդ դեպքերը հավասարազոր չեն, որովհետև Ֆրանսիական համալսարանը մասնավոր հաստատություն է, արտասահմանյան մենեջմենթով, և ես դժվարանում եմ ասել, թե ինչպիսի չափանիշներով են նրանք առաջնորդվել` չթողնելով շնորհալի դերասանի մուտքը բուհ: Մինչդեռ Երևանի պետական համալսարանը ապրում է, գոյատևում է մեր` հարկատուներիս հաշվին, և պետք է ամբողջությամբ հաշվետու լինի հասարակությանը: Բայց հենց այդ բուհը չափազանց կարծրացած է դոգմատիկ «հանրապետականության» մեջ` ավելի շատ, քան մնացած բուհերը: Ասենք, Մանկավարժական համալսարանում, որտեղ ես դասավանդում եմ, «ռեկտորի քաղաքական վրեժխնդրության» դեպքերի մասին ես վերջին տարիներին չեմ լսել: Պետական համալսարանում, այսպես ասած` «Մայր բուհում», որը, կարծես թե, պետք է օրինակ լինի բոլոր մնացած բուհերի համար, գերիշխում է կաղապարված, «քառակուսի» մտածողությունը: Համալսարանական պատմաբանները դասագիրք են գրում, որում «Մարտի 1-ի» հարցում դրսևորվում են ավելի իշխանամետ, քան ինքը` իշխանությունը: Եվ այստեղ խոսք չի կարող լինել «ակադեմիական ազատության» մասին, որովհետև խոսքը ոչ թե պարզապես գրքի, այլ դասագրքի մասին է: Հենց ԵՊՀ-ում են, չգիտես ինչու, կենտրոնացած մեծ քանակությամբ կրծքանշան ունեցող «կոմսոմոլ» կարիերիստները, այդ թվում` ռեկտորի վերոհիշյալ օգնականը, որոնք, բացի կեղծ «նժդեհական» բանաձևեր արտաբերելուց, ոչ մի այլ բանի ընդունակ չեն: Ասել, որ այդ բուհը ինչ-որ առանձնահատուկ դոգմատիկ ավանդույթներ ունի, արդար չէր լինի: Կոմունիստների ժամանակ, այդ շրջանին հատուկ խիստ բացասական դրսևորումներով հանդերձ, ԵՊՀ-ում հնարավորություններ կային ազատ ստեղծագործական դրսևորումների համար: Կարող եմ դրա մասին վստահաբար ասել, որովհետև այդ բուհում տասնամյակներ շարունակ փիլիսոփայություն են դասավանդել իմ ծնողները: Նրանք չէին հակադրվում այդ ժամանակվա համակարգին, բայց իրենց հայացքներով չափազանց ազատական էին և զուրկ էին որևէ կարծրատիպերից: (Կարծում եմ` նրանց ուսանողները դա կհաստատեն): Բայց նույն ԵՊՀ-ում դասավանդում էին նաև մարդիկ, որոնք հակադրվում էին կոմունիստական ռեժիմին և հետապնդվում էին վերջինիս կողմից, օրինակ` Էդմոն Ավետյանը և ՌաՖայել Պապայանը: Ինչո՞ւ է, ուրեմն, Մայր բուհն այդքան խեղճացել ու, կարելի է ասել, մանրացել: Շատերն այստեղ ինչ-որ անձնական բացատրություններ են փնտրում: Կարծում եմ` խնդիրն ավելի խորն է, համակարգային է և գալիս է ԵՊՀ-ի վերջին 20 տարվա պատմությունից: Բայց դա առանձին թեմա է:
Առավոտ
«Հայկական Վարկածը» ահազանգ է ստացել, ըստ որի Ցիտոմեգալո վիրուսը լուրջ մարտահրավեր է հայ հանրության համար և չի բացառվում, որ այն մեր հանրապետություն ներթափանցվի կազմակերպված ձևով:
Այս մասին մենք տեղեկություն խնդրեցինք համապատասխան մասնագետից. Մեր հարցերին պատասխանեց Մոր և մանկան առողջության պահպանման վարչության, Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը.
Հարց ու պատասխանը ներկայացնում ենք ստորև.
-Ի՞նչ եղանակով է տարածվում Ցիտոմեգալիո վիրուսը.
— Ցիտոմեգալո վիրուսային վարակումը կարող է տեղի ունենալ սեռական տրանսպլանցենտար ճանապարհով, ինչպես նաև համբույրի միջոցով:
Տարբերվում են ցիտեմեգալովիուսի ձեռք բերովի և բնածին կլինիկական ձևերը:
Օրգանիզմ թափանցած վիրուսը կարող է երկար գոյատևել օրգանիզմում և հաճախ արտազատվում է թքի և մեզի միջոցով:
Ձեռք բերովի ցիտեմեգալովիուսի ամենից հաճախակի կլինիկական դրսևորումը ցերվիտն է և արգանդի վզիկի էրոզիան: Հայտնի է ցիտեմեգալովիուսի լեյկոցիտոտրոպիզմը:
Ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, ցիտեմեգալովիուսային վարակվածության հաճախականացումը չի կարող բացատրվել միայն ախտորոշիչ մեթոդների կատարելագործմամաբ, այլ պայմանավորված է զանազան արտաքին և ներքին գործոնների ազդեցության տակ օրգանիզմում առաջացող իմունոդեֆեցիտի և վիրուսի ակտիվացմամբ, ինչպես նաև սեռական վարքագծի լիբերալիզացիայով:
Ըստ ամերիկյան հեղինակների տվյալների, ԱՄՆ-ում նորածինների 1-2% մոտ, ծնվելիս հայտնաբերվում է ցիտեմեգալովիուս, մինչև մեկ տարեկան երեխաների վարակվածությունը կազմում է 10-20%, մինչև 35 տարեկանը՝ 40 %, մինչև 50 տարեկանը վարակվածությունը կազմում է 80%: Վարակի աղբյուրը խրոնիկական վիրուսակիրներն են:
-Արդյո՞ք այն կարող է անպտղություն առաջացնել: Կարծիք կա, որ այս վարակի դեպքում շատ են վիժումները
-Ցիտեմեգալովիուսով հիվանդների մոտ հղիությունը, որն ընթանում է ֆիզիլոգիական իմունոդեպրեսիվ վիճակով, հաճախ ինքնաբերաբար ընդհատվում է: Նկատվում է նաև պտղի ներարգանդային մահ, սակայն անպտղություն չի առաջացնում:
Ցիտեմեգալովիուսի նկատմամբ հակամարմինների հայտնաբերումը դեռևս չի վկայում հիվանդության մասին: Ցիտեմեգալովիուսը երկար ժամանակ կարող է տեղակայվել մոնոցիտներում և լեյկոցիտներում, որտեղ նրանք հուսալի պաշտպանվում են հակամարմինների ազդեցությունից:
Վարակի ախտածնության ամենակարևոր առանձնահատկությունը իմունոդեպրեսիայի առաջացումն է:
Ցիտեմեգալովիուսով ախտահանված կանանց մոտ առանց նկատելի կլինիկական դրսևորումների հայտնաբերվում է մանկաբարձական անամնեզի բարդացում (հղիություն ինքնաբեր, վաղաժամ ընդհատումներ, չզարգացող հղիություն, մեռելածնություն, անկենսունակ և բնածին արատներով նորածինների ծնունդ, ծնվելուց հետո նորածնի մոտ թոքաբորբ, սեպսիս և նորածնային մահ:
Բարեբախտաբար, ներարգանդային վարակը, նույնիսկ հղի կնոջ վարակի սուր փուլի դեպքում, կազմում է փոքր տոկոս 0,5 — 1,5 % (հաճախ պտղի վարակը բոլոր այս դեպքերում կլինիկորեն չի արտահայտվում):
Մոր առաջնային վարակի դեպքում պտղի վարակման ռիսկը կազմում է 30 — 40%, որից 85-95% դեպքերում պտղի մոտ նկատվում է գաղտնի, իսկ 5-15% դեպքերում կլինիկորեն արտահայտված ընթացք: Պտղի ներարգանդային գաղտընթաց վարակի դեպքում, կարող են նկատվել ուշ բարդություններ:
-Շա՞տ են վիժեցման հանգեցրած դեպքերը
-Ես այսպես չեմ կարող ասել, դա երկարատև հետազոտության շնորհիվ կարող ենք պարզել: Պետք է տեսնենք, թե որքան են կազմում վիժեցման դեպքերը, այնուհետև հանենք վիրուսի հետևանքով վիժեցման դեպքերը, նոր կարող ենք թիվ ասել:
-Հնարավո՞ր է, որ այն օտար երկրից դիտավորյալ բերված և ազգաբնակչության դեմ նպատակաուղղված վիրուս լինի լինի
— Գիտեք,այդ հարցը մեզ չպետք է ուղղեք, ես չեմ կարող ասել: Միայն կարող եմ կարծիքս հայտնել, որ հնարավոր է հայազգի տղամարդը գնա արտասահման, պատահական սեռական կապի մեջ մտնի վիրուսով վարակված անձի հետ, հետո իր հետ բերի Հայաստան: Իսկ դիտավորյալ անել հնարավոր չեմ համարում:
-Կան արդյո՞ք բուժման ուղիներ
— Հետազոտման և բուժման նպատակով անհրաժեշտ է դիմել բժշկի:
— Ի վերջո, ինչ կարելի է անել վիրուսի դեմ պայքարելու համար:
-Դա անհատական բուժում է, ես չեմ կարող այսպես ասել, դեղերի անուններ տալ: Հիվանդը պետք է գա, հետազոտվի, նոր բուժման ուղիներն ասենք, դա թերթում հրապարակելու ենթակա չէ:
Այսօր Մարդու իրավունքների պատշպանի 116 թեժ գիծ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկից ահազանգ էր ստացվել, որ դատապարտյալ Հայկ Գալստյանը կարել է աչքերը և հացադուլ հայտարարել:
Արագ արձագանքման բաժնի աշխատակիցները զանգից անմիջապես հետո այցելել էին քրեակատարողական հիմնարկ և հանդիպել Հայկ Գալստյանին: Արդեն հանդիպման ժամանակ դատապարտյալը ժամանակավորապես քանդել էր կարերը, քանի որ աչքերի կոպերը թարախակալվել էին:
Հայկ Գալստյանը աշխատակիցների հետ առանձնազրույցի ընթացքում հայտնել էր, որ բողոքներ ունի Քրեակատարողական վարչությունից, քանի որ իր խնդրին լուծում չի տրվում: Դատապարտյալը դիմում է ներկայացրել Պաշտպանին:
Դիմումի մեջ մասնավորապես ասվում է, որ մարտի 13-ին դատապարտյալը կարել է աչքերը, և կուլ է տվել մետաղյա քանի իրեր: Նրա խոսքով, հացադուլը չի դադարեցնելու մինչև իրեն չտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ , որտեղ կստանա համապատասխան բուժում, այնուհետև տեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ:
«Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու և ստացիոնար բուժում ստանալու խնդրով Հայկ Գասլտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալին խնդրել էր դեռևս փետրվարի 18-ին, ով իրեն չէր մերժել, սակայն, ըստ դատապարտյալի, իրեն խաբել են և տեղափոխել «Հրազդան» ՔԿՀ:
Դատապարտյալ Հայկ Գալստյանի դիմումը ընդունվել է վարույթ:
2013 թ. մարտի 14-ին ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ անօրինական ուժային գործողություններով խոչընդոտեց Ազատության հրապարակում 2013 թ. մարտի 10-ից հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրանի տեղադրմանը: Միջադեպին ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքական գործիչներ, հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, քաղաքացիներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նույնպես ներկա են գտնվել միջադեպին և ոչ իրավաչափ են գնահատել ոստիկանության գործողությունները, սակայն այս գնահատականը ևս ազդեցություն չի ունեցել ոստիկանների ապօրինի գործողությունների վրա:
Գտնում ենք, որ ՀՀ ոստիկանության նման գործելաոճը առավել է սրացնում ներկա իրավիճակը և իր գործողություններով լիակատար պատասխանատվություն է կրում հետագա հնարավոր անցանկալի հետևանքների համար:
Սույն հայտարարությամբ պահանջում ենք՝
ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից անհապաղ դադարեցնել իր ենթակաների կողմից իրականացվող ապօրինի գործողությունները
Պատասխանատվության ենթարկել սույն միջադեպի ընթացքում անօրինական գործողություններ կատարած ոստիկաններին
Ապահովել Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրանի անհապաղ տեղադրումը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
Ժուռնալիստների Ասպարեզ Ակումբ ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն
Հայաստանի Հելսինկյան Կոմիտե ՀԿ
Կանանց Ռեսուրսային Կենտրոն ՀԿ
Հանրային Տեղեկատվության և Ինֆորմացիայի Կարիք ՀԿ
Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ
Մենք Պլյուս ՀԿ
Նոր Սերունդ ՀԿ
Երաշխիք ՀԿ
Սպիտակի Հելսինկյան խումբ ՀԿ
Մեր Իրավունքների սահմաններ ՀԿ
Մարդու Իրավունքների Պաշտպանության Երևանյան Կենտրոն ՀԿ
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտ. թևի ղեկավար Կարեն Ավագյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Gallup International Association–ի անցկացրած վերջին` «Երևանցիները Երևանի մասին» սոցիալական հետազոտության արդյունքների համաձայն` «Ում եք տեսնում որպես Երևանի քաղաքապետ» հարցին երևանցիների 60 տոկոսը տվել է Տարոն Մարգարյանի անունը:
Հետազոտությունն իրականացվել է մարտի 9-11 ընկած ժամանակահատվածում:
Հարցվածների 17 տոկոսը Երևանի քաղաքապետարանի պաշտոնում տեսնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, 3 տոկոսը` նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին, 2 տոկոսը` Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին:
Gallup International Association հետազոտությունների բաժնի Երևան քաղաքում 1, 5 տարվա ընթացքում կատարված փոփոխությունները երևանցիների 60 տոկոսը որակել է որպես ավելի շուտ դրական, 7 տոկոսը` դրական, 17 տոկոսը չի կողմնորոշվել պատասխանել: Քաղաքապետարանի իրականացրած դրական փոփոխությունների թվում հարցվածների 18 տոկոսը մատնանշել է կանաչապատ տարածքների ավելացումը, 17 տոկոսը`բարեկարգ բակերի կառուցումը, 13 տոկոսը` նստարանների տեղադրումը, 10 տոկոսը` այգիների բարեկարգումը: Հարցվածների գնահատմամբ` Երևանի առջև կանգնած կարևոր խնդիր է աղբահանությունը (22 տոկոս), այնուհետև` հասարակական տրանսպորտը (21 տոկոս), բնապահպանության (14 տոկոս), կոմունալ վարձերի (8 տոկոս) խնդիրը:
Երևանցիների 56 տոկոսի կարծիքով` քաղաքի առջև ծառացած հիմնական խնդիրը գործազրկությունն է, 41 տոկոսինը` գնաճը, ինֆլացիան, 9 տոկսինը` արտագաղթը:
Երևանցիների 41 տոկոսը կցանկանար, որ քաղաքում ավելանային կանաչ տարածքները, 29 տոկոսը` խաղահրապարակները, 28 տոկոսը` շաբաթօրյակների անցկացումը:
Հետազոտությունն իրականացվել է «Դեմ առ դեմ» հարցումների միջոցով: Հարցումներին մասնակցել է 1066 մարդ: Ընտրանքի սխալի տոկոսը կազմել է 3 տոկոս:
Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Երբեք ոչ մեկը պահը, առիթը չի կորցնում հայեցի մտածողության, հայեցի դաստիարակության, հայերի առանձնահատկության, հայերի՝ այլ ազգերի նկատմամբ ինչ-որ առավելությունների մասին խոսելուց…
Մենք լավն ենք, մենք պուպուշ ենք, մենք ուրիշ ենք, մերն ուրիշ է…
Լավ, եթե այդքան լավն ենք, արտակարգ, ինչո՞ւ ենք բողոքում ընտրակաշառքներից, կեղծիքներից… Է, մի վերցրեք` հայեցի չէ, իսկ եթե վերցնում եք, ինչո՞ւ եք բողոքում, ումի՞ց, ինչո՞ւ եք աջ ու ձախ քննադատում ու ձեզ անմեղ զոհ ներկայացնում… Այդ դեպքում դուք ինչո՞վ եք տարբերվում կաշառատուներից, մյուս կաշառակերներից, թալանչիներից, որոնց դեմ բողոքում եւ ընդվզում եք… Իմ կարծիքով՝ ոչնչով:
Եթե վերցնում բողոքում եք, եթե պաշտոն եք ստանում` դառնում կաշառակեր, եթե քաղաքականություն եք մտնում շահադիտական նկատառումներով, եթե կարագի, երշիկի, կաթնամթերքների փոխարեն զիբիլ եք արտադրում, ժամկետանց ապրանքներ «սղացնում», աջ ու ձախ խաբում, եթե մարտի 8-ին, ապրիլի 7-ին, 24-ին ծաղիկների, տոն օրերի նախօրյակին սննդամթերքի գները հազարապատկում եք, ապա դա հայեցի՞ է, թե՞ ոչ…
Իմ կարծիքով դա շանտղություն է, բայց արդեն իրոք հայեցի է դարձել… Ու այն, ինչ անում են հայերը ռուսաստաններում, եվրոպաներում, ամերիկաներում, թերեւս միայն ամոթի եւ արգահատանքի զգացում պետք է առաջացնի յուրաքանչյուրիս մոտ: Դե իհարկե, միայն հայ կինը իր հայեցի բնավորությամբ մի քանի տարի կեղծ տոմսեր կվաճառեր «Դիսնեյ Լենդի» մոտ…
Արդեն հայեցի է տեսնել ուրիշի սխալը, կոկորդ պատռել, մոռանալ քո թերությունները, հիշել ուրիշի մեղքերը` սուրբ ձեւանալ, ամեն ինչում մեղադրել ուրիշին… Այո, հայեցի է, իրոք…
Մի խոսքով, աննման եւ հրաշալի ենք, ուրիշ, «մի այլ ձեւ», ու այստեղ պետք չէ կրկին հիշել իշխանություններին… Մեղավոր ենք մենք, մեր դաստիարակությունը, մեր մեծամտությունը, մեր հարմարվողականությունը, մեր ագահությունը, մեր՝ օրենքը, կարգուկանոնը, ընդունված նորմերը անպայման շրջանցելու մոլուցքը, մեր՝ սեփական գերանը չտեսնելու, ուրիշի աչքի ծեղը նկատելու եւ դիմացինի աչքը խոթելու բնավորությունը…
Դե մենք ուրիշ ենք էլի, մերն ուրիշ է` հայեցի…»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.