23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանում բարձր է փոշու ծանրաբեռնավածությունը: Տարվա բոլոր եղանակներին փոշու բաղադրության մեջ հայտնաբերվել են ծանր մետաղներ, առաջին կարգի վտանգավորության տարրեր` սնդիկ, մկնդեղ, կապար, կադմիում: Ծանր մետաղներով առավել աղտոտված են «Մաքուր երկաթ» և «Մոլիբդեն պրոդաքշըն» ձեռնարկությունների հարակից տարածքները, որտեղ փոշու մեջ բազմաթիվ ծանր մետաղների պարունակությունը զգալիորեն գերազանցում է սահմանային թույլատրելի խտությունը:
Ինչպես հայտնում է «Էկոլուրը», այս մասին նշված է Համահայկական բնապահպանական ճակատի տարածած «Շնչե՞լ, թե՞ չշնչել» վերնագրով նյութի մեջ, որը ներկայացնում է ՀՀ ԳԱԱ-ի էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կատարած Երևանի մթնոլորտում երկրաքիմիական արտանետումների առանձնահատկությունների ուսումնասիրությունը: Ըստ այդմ պարզվել է, որ ամենաաղտոտվածը Երևանի կենտրոնն է: Փոշու մեծ ծանրաբեռնվածություն է գրանցվել նաև մայրաքաղաքի հյուսիսում և հյուսիս-արևելքում:
Երևանի տարածքում առկա 39 պաշտոնապես գրանցված և շահագործվող մանրախճի և ավազի հանքավայրերը աղտոտման ամենաուժեղ աղբյուրներն են: Բացասական դեր է խաղում նաև քաղաքային տրանսպորտը:
Երևանի կիսաանապատային գոտում գտնվելու և կանաչ տարածքների կրճատման պատճառով աղտոտման երկրորդական աղբյուր են դառնում բուսազուրկ հողերը: Աղտոտման մեկ այլ աղբյուր էլ շինհրապարակներն են:
Փոշու ազդեցությունը մարդու առողջության վրա բացասական է: Փոշու շատ փոքր հատիկները կարող են լինել քաղցկեղածին:
Բրազիլիայում շարունակվում է ֆուտբոլի Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունը:
Խմբային մրցաշարի երկրորդ տուրից հետո՝ առաջին խմբում հանդես եկող Բրազիլիայի և Իտալիայի հավաքականներն արդեն ապահովել են կիսաեզրափակիչի ուղեգրեր:
Տանտերերը 3:0 և 2:0 հաշիվներով հաղթել են, համապատասխանաբար, Ճապոնիայի և Մեքսիկայի հավաքականներին:
Խմբի մյուս ֆավորիտը՝ Իտալիայի ընտրանին, նախ 2:1 հաշվով հաղթել է Մեքսիկայի, ապա 4:3 հաշվով Ճապոնիայի հավաքականներին:
Երկրորդ խմբում բացահայտ ֆավորիտը աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է, որը երեկ ոչ ֆուտբոլային 10:0 հաշվով ջախջախեց Թաիթիյի ընտրանուն: Մինչ այդ, իսպանացիները նվազագույն հաշվով հաղթել էին ուրուգվայցիներին:
Ուրուգվայի և Նիգերիայի հավաքականներն ունեն երեքական միավոր: Նրանցից մեկին էլ բաժին կհասնի կիսաեզրափակիչի երկրորդ ուղեգիրը:
Իհարկե, գերադասելի են ուրուգվայցիների շանսերը, ովքեր մրցելու են Թաիթիի թույլ հավաքականի հետ: Այս թիմը նախորդ երկու խաղում հասցրել է սեփական դարպասն ընդունել 16 գնդակ:
Իսկ ահա Նիգերիայի հավաքականը, հազիվ թե, լուրջ մրցակից համարվի ամենազոր իսպանացիների համար:
Իրար զրկելու, հարազատ — բարեկամ ուրանալու, հնարավորինս շատ շահույթ կամ գույք ձեռք գցելու միտումը գնալով արմատավորվում է, երբ վստահության վրա հենված հարաբերությունները ի չիք են դառնում, իսկ իրավական հարթության վրա վրիպած քաղաքացիները բարոյական հարթությունում մնում են անբարոյականությանը դեմ հանդիման: Այս բողոքը, որ հասցեագրվել է գրեթե բոլոր պատկան ատյաններին, հենց դրա մասին է.
Դիմում եմ Ձեզ խնդրանքով-ակնկալիքով այն մասին, որ ես 1970 թ. Արմենակ Քոչարյանից գնել եմ ք. Երևանի, Տ. Մեծի 7 հասցեում (Ֆիրդուսի տարածք) գտնվող 20քմ կիսանկուղային տունը, որտեղ ապրում ենք առ այսօր: Երբ սկսվել է սեփականաշնորհման գործընթացը ես բացակայել եմ հանրապետությունից և չեմ մասնակցել այդ գործընթացին: Բնակարանի տերը, որից ես գնել եմ տունը, օգտվելով առիթից, միայնակ կատարել է սեփականաշնորհման գործընթացը, որի մեջ մտել է նաև իմ 20քմ տունը: Մենք մնացել ենք ընդհանուր գրանցման ցուցակում: Տան տիրոջ որդին՝ Աշոտ Քոչարյանը, հոր մահից հետո, դառնալով այդ տարածքի տերը, առիթից օգտվելով, դիմել է Կենտրոն համայնքի անձնագրային բաժին հաշվառումից դուրս հանելու ընտանիքիս և երկրորդ կարգի թոշակառուիս, որտեղ մենք ապրում ենք 43 տարի:
Ունեմ 3 զավակ և անչափահաս երեք թոռ, աղջիկս ամուսնալուծված է, ապրում է ինձ հետ: Նշեմ, որ ներկայումս Տիգրան Մեծի թիվ 7 հասցեն գտնվում է օտարման գոտում և ըստ կադաստրի պետական կոմիտեի 12.04.2013 հարցման պատասխանով նշվում է, որ Տիգրան Մեծի 7 հասցեի սեփականատերն է հանդիսանում «ՍԻԹԻ ՍԵՆԹՐ ԴԻՎԵԼԼ ՓՄԵՆԹ» ՓԲԸ ընկերությունը: Նախկին սեփականատեր՝ Աշոտ Քոչարյանը փոխհատուցումը միայն ինքը ստանալու նպատակով արդեն ինձ և ընտանիքիս՝ անչափահաս թոռներիս, հանել է անձնագրային հաշվառումից՝ մեզ փոխհատուցում չտալու նպատակով, նշեմ, որ նա այլևս գույքի սեփականատերը չէ:
Խնդրում եմ աջակցել, օտարող կազմակերպության և նախկին սեփականատիրոջ անօրինական քայլերի կանխման գործընթացին:
Խնդրում եմ վերականգնել մեր իրավունքները և արդարությունը, այլ պարագայում երկիրը ունենալու է ևս մեկ անօթևան ընտանիք: Երկրում արդեն հարյուրավոր ընտանիքներ են մնացել անօթևան:
Ք. Երևան, Տիգրան Մեծի 7 տան բնակիչ
Սարգիս Խաչատրյանից
Երեկ՝ հունիսի 20-ին, վիրահատությունից երկու օր անց, Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում մահացել է 28-ամյա Մերուժան Ավետիսյանը։ Հարազատները համոզված են, որ երիտասարդը կյանքից հեռացել է բժիշկների մեղքով։ Նրանք, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչները՝ ավելի քան հարյուր հոգի, բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ Առողջապահության նախարարության հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնի (դիահերձարանի) մոտ», գրում է թերթը և շարունակում.
«Մերուժանի հարազատները լրագրողներին հայտնել են, որ նա գումար էր խնայել և որոշել պլաստիկ վիրահատության միջոցով ուղղել ծնոտը, որն ի ծնե ծուռ է եղել։ Երիտասարդն, ըստ նրա մահը սգացող հարազատների, երբեք որևէ հիվանդություն չի ունեցել։ Եվ նրանք հայտարարել են, թե պայքարելու են այնքան ժամանակ, քանի դեռ մեղավորները չեն ազատվել աշխատանքից ու ենթարկվել քրեական պատասխանատվության, որպեսզի հետագայում ևս մահվան պատճառ չդառնան։ Հայտնել են նաև վիրահատող բժշկի անունը՝ Հայկ Ենոքյան։ Վերջինս «yerkir.am»–ի հետ զրույցում որոշ պարզաբանումներ է տվել։ «Այսօր մենք նախատեսում էինք վերակենդանացման բաժանմունքից նրան տեղափոխել պալատ։ Ցավոք, շատ տրագիկ և առայժմ անհասկանալի ձևով վրա է հասել անսպասելի մահը, որի հետ կապված մենք՝ մասնագետներով, հիմա քննարկում ենք և փորձում հասկանալ պատճառը։ Վիրահատությունը, կրկնում եմ, ընթացել է շատ հարթ՝ առանց որևէ բարդության, և մահը վրա է հասել երկու օր անց»,– ասել է Ենոքյանը՝ հավելելով, որ առայժմ չի ուզում պատճառների մասին ենթադրություններ անել և կարծում է, որ դատաբժշկական փորձագետները կտան այդ հարցի պատասխանը։
Բժշկի հավաստմամբ՝ վիրահատությունից հետո երիտասարդին են այցելել նրա հարազատները, կերակրել են նրան, իսկ հիվանդն ասել է, որ իրեն լավ է զգում։ «Անսպասելի և գործնականում անհայտ պատճառներով կտրուկ մահ է վրա հասել, այսինքն՝ դա եղել է հաշված րոպեների ընթացքում, և հերթապահ բժիշկը չի հասցրել կողմնորոշվել, թե ինչ է կատարվում»,– հայտնել է նա։ Երեկ Մերուժան Ավետիսյանի հարազատներն այցելել են ոստիկանություն ու հաղորդում տվել մահվան փաստի մասին, ինչի առթիվ արդեն նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն։ Ինչ վերաբերում է դատաբժշկական փորձաքննության արդյունքներին, ապա դրանք հայտնի կլինեն 20 օրից:
Հայկական ժամանակ
Այս պահին ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատա-բժշկական գիտա-գործնական կենտրոնի մոտ են հավաքվել մոտ 150 ավելի քաղաքացիներ, ովքեր Գեղարքունիքի մարզի բնակիչներ են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հավաքվածները հաստատել են, որ եկել են այն բանի համար, որ այսօր՝ ժամեր առաջ, Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցից մահացած վիճակում նշված կենտրոն (դիահերձարան) են տեղափոխել 28-ամյա Մերուժան Ավետիսյանի դին, ով Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ էր: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարազատները արդարացիորեն բարձրաձայնում են, որ կյանքում ոչ մի առողջական խնդիրներ չունեցող ու երբևիցե բժիշկների ձեռքը չընկած Մերուժանը ծնոտի պլաստիկ վիրահատման նպատակով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժական կենտրոն: Անհրաժեշտ բոլոր մուծումները կատարել են, որը անցնում է 1միլիոն 500 հազար դրամի սահմանը և սպասել են, որ բժիշկների ճիշտ աշխատանքի արդյունքում երիտասարդը օրեր անց դուրս կգրվի հիվանդանոցից: Բուժող բժիշկը եղել է Հայկ Ենոքյանը, ով անձամբ է վիրահատել Մերուժանին, որից հետո երիտասարդը գտնվել է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Հարազատները, այդ թվում նաև հայրը` Սիմակը, քույրը՝ Գեղեցիկը, քեռիները, տեսել են երիտասարդին, ու նա գոհ է եղել վիճակից, սակայն նա բժիշկներին ասել է, որ քթի անցքերում (շլանգները) կատետրը անհանգստացնում է իրեն, ու խնդրել է բժշիկներին տեղեկացնել, որ հանեն, սակայն այնտեղ հարազատներին բաժնի վարիչը պատասխանել է, որ նա պայքարում է մահվան դեմ, ու 1000 դրամը տվեք, մտե՛ք, տեսե՛ք: Երիտասարդն իր ձեռքով գրավոր խնդրել է բժիշկներին անջատել խողովակները, քանի որ չի կարողանում շնչել: Երբ արդեն Մերուժանը մահացել է, բժիշները վախեցել են հաշվեհարդարից ու մեծ թվով ոստիկաններ են կանչել հիվանդանոց, քանի որ տեղեկացել էին, որ հարազատները գալիս են հիվանդանոց: Այս պահին Հանրապետական դատա-բժշկական կենտրոնից պատասխանել են, որ դիահերձման պատասխանները կստանան 20 օրից:
Ֆոտոլրագրողը փորձում է ճշտել՝ արդյոք փաստի առթիվ ոստիկանության տարածքային բաժնում տեղյակ են, թե՝ ոչ, և չի բացառվում, որ փաստի առթիվ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր պատրաստվեն, սակայն չկա երաշխիք, որ գործը չի կոծկվի ու բժիշկների ուսերին Գաբրիել հրեշտակի թիկնոցը չեն փռի, և բժիշկներն էլ կարդարանան, թե իրենք, հավատարիմ Հիպոկրատի երդմանը, պայքարել են Մերուժանի համար:
shamshyan.com
Պարուր Հայրիկյանի մահափորձի թեմայով մի քանի անգամ գրել եմ, տվել եմ իմ քաղաքական գնահատականը:
Ինձ համար ամենակարևորն այն է, որ Պարույրը ողջ է, խեղկատակություն հիշեցնող դատավարությանն էլ չեմ հետևում:
Սիրտս ցավում է, երբ տեսնում եմ, որ ոմանք այս օրերին փորձում են ծաղրել Հայրիկյանին:
Այնպիսի տպավորություն է, կարծես, Հայրիկյանը մեղավոր է` ողջ մնալու համար:
Որոշեցի մի անգամ էլ անդրադառնալ մահափորձի թեմային, որովհետև վստահ եմ, որ խիստ որոշակի կենտրոն` տեղի ունեցածն անլրջացնելու, Հայրիկյանին վարկաբեկելու խնդիր է լուծում:
Ըստ այդմ` կատարեմ մի քանի արձանագրում.
Առաջին. այս մահափորձը մեր երիտասարդ պետության գոյության ընթացքում տեղի ունեցած ամենազազրելի հանցագործություններից մեկն է:
Թիրախի դերում` Հայրիկյանն է, բայց կրակել են բոլորիս, մեր պետության, ազատության վրա:
Հայրիկյանն, այս իմաստով, պատական չէր ընտրված, որովհետև հատկապես նա է ասոցացվում անկախության գաղափարի հետ:
Երկրորդ. ես մահափորձը բացահայտված չեմ համարում, որովհետև կալանավորված մի քանի թափթփուկներն ընդամենը կատարող են, գործիք:
Դատավարությունը վերածվել է խեղկատակության, որովհետև իրական հանցագործը կամ հանցագործները մեղադրյալի աթոռին չեն:
Երրորդ. այս հանցագործությունը պլանավորած մարդիկ նպատակ են ունեցել` վիժեցնել ընտրական գործընթացը, ամեն գնով հարամել Սերժ Սարգսյանի կանխատեսելի հաղթանակը:
Ինքներդ դատեք, թե ո՞ր երկիրն է Հայաստանի իշխանության հետ շանտաժով խոսում, կամ ո՞ր երկիրն է շահագրգռված գործ ունենալ թույլ և խոցելի նախագահի հետ:
Չորրորդ. պետությունը պարտավոր է մինչև վերջ ապահովել Հայրիկյանի ապաքինման ծախսերը:
Նախ, որովհետև տեղի է ունեցել մահափորձ նախագահի թեկնածուի դեմ և երկրորդ` Պարույր Հայրիկայանի նման փառավոր անցյալ ունեցող մարդը` բոլորիս հարստությունն է:
Պարույրն իր կյանքի լավագույն տարիները մաշեցրել է սովետական մարդակործան բանտերում, նա իր երիտասարդությամբ հատուցել է մի քանի սերունդների ստրկամտության համար:
Պարույրի այս կամ այն դիրքորոշումը կարող ենք ընդունել, կամ` ոչ, կարող ենք քվեարկել նրա օգտին կամ դեմ, սակայն` երբ ոմանք նրան նպատակային վարկաբեկում են, ակամայից մտածում եմ, որ քսաներկու տարի առաջ անկախացել ենք ձևով` հասու չդառնալով բովանդակությանը:
Որպես ամփոփում հորդորում եմ` հարգեք Պարույրի փառավոր անցյալը, եթե, իհարկե, արժանապատվություն ունեցող քաղաքացի եք և ոչ թե` տխրահռչակ կայսրության հպատակ:
Սուրեն Սուրենյանց
Դեռահաս տարիքում ես տանը երբեմն բողոքում էի դպրոցից՝ իբր, ինձ՝ արժանավորիս, ավելի ցածր գնահատականներ են դնում, քան ուրիշ անարժաններին՝ պե՞տք է արդյոք պայքարել արդարության համար։ Ծնողներիս պատասխանը հետևյալն էր (փոխանցում եմ իմաստը). «Այն, ինչ դու անվանում ես պայքար արդարության համար, իրականում պայքար է հանուն քո սեփական կոմֆորտի։ Ուրիշ բան, եթե անարդար վարվեն քո ընկերների, ոչ թե քո հանդեպ։ Այն, ինչի մասին դու խոսում ես, հարաբերական է՝ «ավելի բարձր, ավելի ցածր», մինչդեռ դու պիտի ձգտես լինել բացարձակ։ Այսինքն՝ լինել այնպիսին, որ ոչ մեկի, այդ թվում՝ քեզ չհամակրողի, քո չուզողի, նույնիսկ քո ոխերիմ թշնամու ձեռքը չգնա քեզ ցածր գնահատական նշանակել»։ Ահա այսպիսի բարդ, գործնականում՝ անիրագործելի խնդիր։
Իմաստը, որքան հասկանում եմ, հետևյալն է. կայացիր, ինքնահաստատվիր քո, ոչ թե ուրիշների հաշվին, քեզ բարձրացնելով, ոչ թե ուրիշներին նվաստացնելով։ Մեր կյանքի բոլոր բնագավառներում՝ սկսած քաղաքականությունից ու բիզնեսից և վերջացրած լրագրությամբ ու արվեստով, ճիշտ հակառակ վիճակն է՝ մարդիկ փորձում են կայանալ ուրիշին «քցելով», նսեմացնելով, նրա դեմ խարդավանքներ նյութելով, նրա մասին բամբասելով։
Ինչո՞ւ Երևանի օպերայում խարդավանքները շատ են, իսկ Բեռլինի օպերայում չկան։ Պատասխանելով այդ հարցին՝ Բեռլինում աշխատող մեր երիտասարդ, շնորհալի երգչուհի Նարինե Եղիյանն ասաց. «Մարդիկ այնքան զբաղված են այստեղ, բեմադրությունները այնքան իդեալական վիճակում պետք է լինեն, որ ոչ մի նման բանի ժամանակ չի մնում»։ Արտիստներն այնտեղ ապրում են իրենց արվեստը կատարելագործելով, համերգներին և ներկայացումներին պատրաստվելով և մի զարմացեք՝ իրար հաջողություններով ուրախանալով,ձգտում են, մի խոսքով, բացարձակի։ Մեզ մոտ ձգտում են հարաբերականի։ Վստահ չեմ, որ տարբերությունը պայմանավորված է միայն բարձր կամ ցածր աշխատավարձով»։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:
Առավոտ
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«1.Նախևառաջ նման հայտարարությունը վերահաստատում է Մինսկի խմբի ունիկալ ձևաչափը` ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Երկար ժամանակ է, ինչ ադրբեջանական կողմը և իր շահերը պաշտպանող մի շարք միջազգային փորձագետներ և ատյաներ փորձում են Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության հարց բարձրացնել, սակայն ակնհայտ է, որ այս թեման բարձրագույն մակարդակով ամբողջությամբ փակված է:
2.Արբեջանական գազանավթային շանտաժի արտաքին քաղաքականությունը ձախողվում է` ոչ միայն գլոբալ էներգետիկ համաշխարհային զարգացումների, էներգիայի նոր աղբյուրների հայտնաբերման պատճառով, այլ նաև, որովհետև Ադրբեջանում իջել են օրգանական վառելիքի` գազի և նավթի արտահանման և մշակման ծավալները:
3.Համանախագահների հայտարարությունը լրացուցիչ կարևորություն է տալիս Հարավային Կովկասի տարարածաշրջանին` տարածաշրջանում խաղաղությունը և կայունությունը պարտադիր պայման համարելով:
4.Այս հայտարարությունը հերթական ահազանգը պետք է լինի Ադրբեջանի իշխանություններին Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների նախաշեմին: Հիշենք «Ֆրիդոմ հաուսը»-ի կողմից արձանագրած Ադրբեջանի կտրուկ հետընթացը` քաղաքական և քաղաքացիական իրավունքների տեսակետից»:
Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքների միայն 50 տոկոսն է պատկանում «Շախտյորին», իսկ մյուս կեսը միմյանց միջև կիսում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և հայտնի հայ գործարար, «Կուբան»-ի սեփականատեր Օլեգ Մկրտչյան, հայտնում է Спорт-Экспресс-ը:
Այս հանգամանքը բարդացնում է Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Լիվերպուլ»:
«Քաղաքակիրթ Եվրոպայում անհնար է պատկերացնել նման երևույթներ, սակայն այստեղ ամեն ինչ այլ կերպ է: Հենց այս հանգամանքով է պայմանավորված Մխիթարյանի տրանսֆերի վերաբերյալ երկարատև և բարդ բանակցությունները: Խնդիրը նրանում է, որ երեք կողմերին էլ պետք է բավարարի գործարքի պայմանները, իսկ դա բավականին բարդ իրավիճակ է առաջացնում հատկապես ֆուտբոլիստին ձեռք բերող ակումբի համար: Երեք կողմերի միջև համաձայնության գալու խնդիրը լուծելու համար մի քանի ամիս առաջ հրավիրվեց ֆուտբոլային հայտնի գործակալ Մինո Ռայոլան, սակայն ակնհայտ է, որ նա էլ դեռևս ունակ չէ լուծել այդ խնդիրը»,-գրել է հոդվածագիրը:
Արդեն երկու տարի ՀՀ կառավարությունը մեր՝ հարկատուներիս հաշվին սուբսիդավորում է գյուղացիների համար նախատեսված դիզվառելիքի գնի մի մասը։ Համենայն դեպս այդպես է կառավարությունը նկարագրում նշված օպերացիան։ Լավ է հնչում։ Սակայն, թե իրականում մեր՝ հարկատուներիս հաշվին ով է էժան դիզվառելիք ստանում, պաշտոնապես հայտարարվեց երեկ:.
ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնեց, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում սուբսիդավորված, այսինքն «էժան դիզվառելիքից» օգտվել է 15 տնտեսություն և ստացել ընդհանուր առմամբ 70 հազար լիտր դիզվառելիք։ Դրանից 48 հազար լիտրը ստացել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը և նրա որդին՝ Հովհաննես Աբրահամյանը։ Հիմա արդեն պաշտոնապես է պարզ դառնում, թե ինչու է ՀՀ կառավարությունը սուբսիդավորում տարբեր ապրանքներ՝ դիզվառելիք, պարարտանյութ, գազ…։ Սրանով կառավարությունը օժանդակում է խոշոր հողատերերին, որոնք ոչ մի խնդիր չունեն իրենց հարյուր-հազարավոր հեկտարները մշակելու հարցում։ Ամենահամեստ հաշվարկներով, ստացված 48 տոննա դիզվառելիքը կբավարարեր Մխչյան գյուղի սահմաններում գտնվող ամբողջ հողատարածքը՝ 620 հեկտարը մշակելու համար։ Բայց խնդիրն այս պահին դա չէ։ Կառավարությունը յուրաքանչյուր լիտր դիզվառելիքի համար սուբսիդավորում է մոտ 100 դրամ։ Այսինքն, 48 հազար լիտր «էժան դիզվառելիք» ստանալով՝ Աբրահամյանները շահել են 4.8 միլիոն դրամ։
Ու հիմա մոտավոր հաշվարկներ արեք, թե Հայաստանում քանի հատ, պատկերավոր ասած, Մխչյան գյուղ կա, որը գրեթե ամբողջությամբ այս կամ այն պաշտոնյայի կամ օլիգարխի սեփականությունն է և պարզ կդառնա, թե ուր են գնում մեր վճարած հարկերը:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.