23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Ես տրամադրություն չունեմ ո՛չ նորից մարզպետ դառնալու, ո՛չ էլ այլ պաշտոնյա, ո՛չ էլ ինձ նման բան առաջարկվել է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝պատասխանելով այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք առաջիկայում որևէ պաշտոն զբաղեցնել, կամ նրան առաջարկ արվե՞լ է:
«Ոչ մի բան չի առաջարկվել և նման բան էլ չկա»,-ասել է նա:
Այսօր փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ Տիգրան Խաչատրյանը կրակել է Սուրեն Խաչատրյանին պատկանող ինքնաշեն զենքով: Ալումյանը պնդել էր, որ ինքնաշեն զենքը չի կարող լինել օրինական, սակայն նախաքննական մարմինը պարզել է, որ այն Խաչատրյանին նվիրել է նախկին ոստիկանապետը, ուստի այն օրինական է: «Փաստորեն ոստիկանապետը ապօրինի պատրաստված զե՞նք է նվիրում նրան»,- հարցրել էր փաստաբանը:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե Տիգրան Խաչատրյանը ի՞նչ ինքնաշեն զենքով է կրակել, Խաչատրյանը պատասխանել է.
«Ես չգիտեմ՝ ինչ զենքի մասին ա էդ խոսքը, միանշանակ է՝ ես ինքնաշեն զենք չունեմ, ով ինչ-որ ասում է, նման բան չկա: Իմ բոլոր զենքերը զավացկոյ, իսկական գործարանի զենք են, ինքնաշենը ո՞րն ա, երևի դուք պատկերացնում եք, որ իմ կողմից կամ ինչ-որ մեկի կողմից սարքած զենք ա՞, ոչ, բոլորը գործարանային զենքեր են, ես ինքնաշեն զենք չունեմ»:
Սուրեն Խաչատրյանին հարցրեցինք նաև, թե տեսանյութում ո՞վ է եղել վերևից կրակողը, երբ ինքը քնած է եղել միջադեպի ժամանակ, նա պատասխանել է. «Ուրեմն ես ուզում եմ ասել, որ իմանաք՝ ինքնաշեն զենք գործի մեջ չկա, վերևից, ներքևից էլ կրակոց չկա, ինչ-որ կա տեսագրությունում՝ բացարձակ ճշմարտություն է: Տեսագրությունը, փորձագետների պատասխանները բերելու էին նրան, որ իրավաբանորեն գործի ավարտը հասներ այս օրվան:
Փորձաքննություն է եղել և փորձաքննության եզրակացությունից հետո բոլորը ստորագրել են, բոլորն էլ տեսել են, որ մենք առարկություն չունենք, փորձաքննությունը ճիշտ է, տեսագրությունը մոնտաժված չէ, բոլորի կարծիքն էլ սա էր: Հիմա ոնց եղավ, որ բոլորի կարծիքը փոխվեց: Համենայն դեպս ես գիտեմ, որ որևէ առարկություն, որևիցե բողոք չունեն, բայց էսօր բողոքում են»:
Սուրեն Խաչատրյանինլրագրողը հարցրել է նաև, թե ինքը ինչ է կարծում այն մասին, երբ «անհրաժեշտ ինքնապաշտպանությունից» հետո որդուն երեք ամիս «նստեցրել են»,Սուրեն Խաչատրյանը ի պատասխան ասել է. «Երեք ամիս նստեց, որովհետև իմ տղան էր, եթե ուրիշը լիներ, կարող է առաջին օրն էլ արձակվեր: Դա ոչ շատ մեծ ժամանակ է, ոչ էլ քիչ ժամանակ է, որպեսզի իրականությունը ճշտվեր»:
Այն հարցին, թե ո՞րն է եղել Սուրեն Խաչատրյանի հայրական խորհուրդը որդուն, նա տղայի վերադառնալուց հետո արդյոք խորհուրդ տվե՞լ է և ի՞նչ է ասել որդուն. «Իհարկե խորհուրդ տվել եմ, ասել եմ իրեն, որ անցած երեք ամսվա ճանապարհը մոռանա, այդ երեք ամսվա ժամանակահատվածը ամբողջությամբ թող մոռանա, և ինքը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակի մարդու նման ապրել»,-ասել է Սուրեն Խաչատրյանը:
Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և նրա թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնում են և կալանքից նրանց ազատում:
ՀՀ պետական իշխանության այդ որոշումից հետո Գորիսի՝ 1992-94 թթ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն իր պարտքն է համարում այսօրվանից սկսած պարզապես մերկացնել իր խոսքերով՝ «տխրահռչակ Լիսկայի արտասովոր ոճրագործ ընթացքը և այդ ուղղությամբ ՀՀ բարձրագույն իշխանավորների, իրավական համակարգի ղեկավարների ոչ միայն հանցավոր անգործությունը, այլև ուղղակի մեղսակցությունը»:
Պարոն Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում սկսում է բացահայտումների նոր շարք՝ կապված Սուրիկ Խաչատրյանի «հանցավոր» մանկության, պատանեկության և առհասարակ կենսագրության հետ.
«Այսօրվանից սկսում եմ մեր ժամանակի հակահերոս Լիսկայի կենսագրության դրվագների հրապարակումների շարքը, որոնցում ավելի մանրամասն ներկայացնելու եմ նրա ոչ միայն հանրահայտ հանցագործությունները, այլև դեռևս անհայտ այլ ոճիրները:
Այսպես, Սուրիկ Խաչատրյանը ծնվել է 1956-ին՝ Գորիսի «Ավանգարդ» կոլտնտեսության անասնապահի ընտանիքում: Մի քանի տարի ծայրահեղ առաջադիմությամբ ուսանել է Գորիսի 8-ամյա, ապա թիվ 3 միջնակարգ դպրոցում: Մանկուց նկատելի առանձնակի ճարպկությունը ծնողները ծառայեցրել են հանրային կաթնամթերքի ամենօրյա գողությանը, ինչը իրենց ձիուն բարձած՝ սար ու ձորերով տեղափոխում էր տուն: Այնպես որ, 10 տարեկանից նա եղել է հակախորհրդային «պայքարի» առաջամարտիկ: Հայրս՝ «Ավանգարդ» սովխոզի գյուղատնտես, կուսակցական կոմիտեի քարտուղար Վաղարշակ Հարությունյանը հաճախ էր իր վրդովմունքն արտահայտում այդ տհաճ երևույթի առթիվ, անգամ Սուրիկի ծնողների հետ ունեցել է ֆիզիկական բախումներ:
Դեռ 16-ը չբոլորած՝ 1972-ին, Սուրիկ Խաչատրյանը թալանում է դպրոցի բուֆետը, ինչի համար ձերբակալվում, դատապարտվում, ազատազրկվում և պատիժը կրում է անչափահասների գաղութում: Այդ հանցանքի համար հեռացվել է դպրոցից: Կալանավայրում էլ վաստակել է Լիսկա (ամենախորամանկ աղվես) մականունը:
Պատիժը կրելուց հետո ծառայել է Խորհրդային բանակում, այնուհետև աշխատանքի է անցել Գորիսի ավտոնորոգման գործարանում՝ իբրև ավտոմեխանիկի աշակերտ: Որոշ ժամանակ անց պողպատյա ճոպանով (տռոսով) հարվածել է Գորիսում կրթություն ստացող արցախցի Կարմեն Առուստամյանին, թափել նրա աչքը և զրկել մեկ աչքի տեսողությունից: Չարամիտ խուլիգանության մեղադրանքով դատապարտվում և ազատազրկվում է երկրորդ անգամ: Պատիժը կրել է մի քանի կալանավայրերում:
Չարամիտ խուլիգանության մեղադրանքով դատապարտվել և ազատազրկվել է ևս մեկ անգամ: Կարճ ժամկետում վաստակել է արյունարբուի համբավ: Գորիսում բնակվում են մարդիկ, որոնց դեմքերին մինչ այսօր էլ արտահայտված են Լիսկայի ածելիի և այլ գործիքների առաջացրած վերքերի ընդգծված սպիները»:
Շարունակությունը՝ հաջորդիվ:
Ս. Խաչատրյանի որդուն և թիկնապահին ազատ արձակելու վերաբերյալ ՀՀ ՊՆ քննչական ծառայության հայտարարությունն անակնկալի է բերել Բուդաղյաններին: Գնդապետ Արտակ Բուդաղյանը ընդհանրապես հրաժարվել է մեկնաբանել հայտարարությունը՝ ասելով, որ այսքանից հետո ինքը ասելու ոչինչ չունի: Իսկ Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է հետևյալը. «Դա ապուշության գագաթնակետն է, լկտիության գագաթնակետը, որ կարող են այդպիսի բան անել, դրանից այն կողմ բան չկա,-ապա հավելել:- Բոլորդ եք հիշում, ձեզ էլ ասել եմ, որ նամակ գրեցի ու պաշտոնապես ուղարկեցի Սերժ Սարգսյանին, իմ խնդրանքն էր, որ այս գործը արդար քննեն ու ով որ իսկականից մեղավոր էր, պատժեին, բայց ինչ եղավ..Ինքը, դուրս ա գալիս, իռոնիայով ա պատասխանում իմ նամակին, էսքանից հետո մի հատ էլ Լիսկայի տղուն ու թիկնապահին դուրս են թողնում»:
ԳԱԼԱ-ի այն դիտարկմանը, թե Սուրեն Խաչատրյանը այսօր մեզ հետ հարցազրույցում ասել է, որ իրենք չեն բողոքելու իր որդու դեմ, Էմիլ Բուդաղյանը զայրացել է. «Ես չեմ հասկանում՝ իրանք ի՞նչ պտի բողոքեն, հլը մի հատ էլ իրա՞նք պտի բողոքեն, հա՞…»:
Էմիլ Բուդաղյանն ասել է, որ ոչ ոքի չի հավատում ու չի վստահում այլևս. «Ես հիմա իսկականից ոչինչ չգիտեմ, ոչ մի բան չգիտեմ՝ ինչ անել, ում դիմել, մենք հլը պտի մեր փաստաբանի հետ հանդիպենք ու զրուցենք, իսկ երկուշաբթի ես ուզում եմ մի հատ ասուլիս տամ: Հիմա էլ պատրաստվում եմ մի հատ էլ բաց նամակ գրեմ Սերժ Սարգսյանին ու կասեմ ասելիքս»:
Նորայր Նորիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հալալ լինի քեզ, Լիսկա ջան, իսկապես հպարտանում եմ քեզանով, սա քո հայրենիքն է, և դու կարող ես անել ամեն ինչ, ուղղակի խոսքեր չունեմ ասելու:
Իսկ ես, որպես փաստաբան, չեմ կարողանում դատական կարգով փոխել մի անչափահաս՝ 16 տարեկան երեխայի խափանման միջոցը, որն ընդամենը մի քանի շիշ օղի ու մի քանի տուփ բոնբոներկա է գողացել էս երկրի պաշտոնյաներից մեկի բնակարանից, և նրան սպառնում է ազատազրկում 4-ից 8 տարի ժամկետով:
Լավ, այսպես մինչև ու՞ր…»:
Գուրգեն Մարգարյանի հոր՝ Արտուշ Մարգարյանի վիճակը ծանր է: Այս մասին «168 ժամ» պարբերականի հետ զրույցում երեկ ասել է նրան վիրահատած բժիշկը՝ «Մալաթիա» բժշկական կենտրոնի վիրաբույժ Արայիկ Ոսկանյանը:
«Կարող եմ ասել, որ հիմա վիճակը բավականին ծանր է, ավելի ծանր, քան անմիջապես վիրահատությունից հետո: Սոմատիկ հիվանդություն, գլխուղեղի արյան շրջանառության խանգարում, որը հիմա ավելի է ծանրացնում վիճակը»,- ասել է վիրաբույժը: Թերթի հարցին՝ արդյոք սրանք հետվիրահատական բարդություններ են, վիրաբույժը պատասխանել է.
«Անմիջապես որպես հետվիրահատական բարդություն դիտարկելը սխալ կլինի, բայց ինքը՝ տրավման, վնասվածքները, վիրահատությունը տվյալ տարիքում կարող են հանգեցնել այդ կարգի բարդությունների: Դա ոչ թե անմիջապես դանակի վնասվածի հետևանք է, այլ իր ընդհանուր վիճակի»:
Հիշեցնենք, որ Արտուշ Մարգարյանը «Մալաթիա» բժշկական կենտրոն տեղափոխվել էր նախօրեի առավոտյան: Նա ինքնասպանության փորձ էր կատարել: Նրան վիրահատած բժիշկ Արայիկ Ոսկանյանը հայտնել էր, որ հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ստացել է կյանքին վտանգ սպառնացող 4 վնասվածք: Ավելի ուշ դատախազությունից հայտնել էին, որ Արտուշ Մարգարյանի կինը դեպքի առիթով բացատրություն տալիս հայտնել էր, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ամուսինն իրենց սպանված որդու՝ Գուրգեն Մարգարյանի կորստի հետ կապված դարձել էր դյուրագրգիռ, տառապել անքնությամբ և օրվա մեծ մասն անցկացրել որդու դիմանկարի առջև:
Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում տեղի ունեցավ Չեխիա-Հայաստան հանդիպումը:
Խաղի 31-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Կառլեն Մկրտչյանը:
70-րդ րոպեին Չեխիայի հավաքականի կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին հավասարեցրեց է հաշիվը: Իսկ 93-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կրկնապատկեց հաշիվը:
Խաղն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 1:2 հաշվով:
Նախախորհրդարանի հայտարարությունը Սիրիայում ռազմաքաղաքական իրավիճակի հնարավոր սրացման և սիրիահայության սպառնալի դրության մասին.
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի նկատմամբ ուժի կիրառման հավանականության օրըստօրե մեծացման ֆոնի վրա էապես փոխվում է տարածաշրջանային զարգացումների հեռանկարը` մոտենալով տարածաշրջանային պատերազմի բռնկման վտանգի շեմին:
Նման իրավիճակը հղի է առաջին հերթին Սիրիայի, հնարավոր է նաև` տարածաշրջանի այլ երկրների բնակչության, այդ թվում’ տեղի հայության համար հումանիտար աղետի սպառնալիքով:
Հայաստանի կառավարող վարչախմբի հանցավոր անգործության և դավաճանական կեցվածքի պատճառով սիրիահայությունը հայտնվում է լքված պատանդի վիճակում:
Եթե սիրիական հակամարտության անցնող փուլերում Սիրիայի հայ բնակչության համար շատ առումներով առաջնային էին մնում կեցության և սննդի հարցերը, ապա ԱՄՆ-ի հարձակման, դրանով պայմանավորված` կառավարական զորքերի ու ապստամբների զորաշարժերի և բախումների էական ակտիվացման, ինչպես նաև խաժամուժի լիակատար սանձազերծման հետևանքով ամենայն հավանականությամբ առաջին պլանում կհայտնվի սիրիահայերի ֆիզիկական գոյության հարցը:
Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի շեմին դեռևս Սիրիայում ապրող` Դեր Զորից փրկված նախնիների տասնյակ հազարավոր զավակների ֆիզիկական գոյությունը կրկին վտանգված է:
Այս պատճառով այլևս ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը մնում է սիրիահայության զանգվածային տարհանումը` ցանկալի է դեպի Հայաստան:
Մեր ազգային ճակատագրի համար բախտորոշ զարգացումների այս փուլում Հայաստանի ու արտերկրահայ բոլոր առողջ ուժերից պահանջվում է հավաքական քաղաքական կամքի դրսևորում և դրա արդյունավետ պարտադրում ապազգային վարչախմբին` նրա ձեռքի տակ եղած լծակները սիրահայության տարհանման ու դեպի Հայաստան փոխադրման խնդիրների լուծման համար:
Այս գործընթացը քիչ թե շատ հաջող կերպով կազմակերպելու պարագայում պետք է հաշվի առնել, որ սիրիահայերը Հայաստան են գալու որպես փախստականներ, ուստի հարկ կլինի ամեն կերպ ապահովել նրանց նկատմամբ միջազգային իրավունքի համապատասխան նորմերի կիրառումը և ՄԱԿ-ի աջակցությունը:
Միևնույն ժամանակ պետք է նաև նկատի ունենալ, որ սիրիահայերը, որպես հայրենիք և իրավունքներ կորցրած նախնիների հետնորդներ, կարող են որևէ այլ, առաջին հերթին` իրենց հայրենակիցների իրավազորության տակ գտնվող տարածքում համատեղ ապրելու և իրենց իրավունքները վերականգնելու հավակնություն ունենալ, ինչը հիմք կտա նրանց բնակեցնելու նաև Արցախի ազատագրված տարածքներում:
Նախախորհրդարանը դատապարտում է Սիրիայում ռազմաքաղաքական իրավիճակի սրացմանն ուղղված քայլերը, իսկ հայությանը կոչ է անում գործել ազգային շահի գերակայության գիտակցմամբ և համազգային ինքնակազմակերպման միջոցով ապահովել սիրիահայության տարհանումը դեպի հայրենիք
Կատալոնական «Բարսելոնան» իսպանական Լա լիգայի ակումբների շարքում համարվում է ամենակայուն կազմը:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնա»-ում ֆուտբոլիստի կարիերայի միջին տևողությունը կազմում է 4.3 տարի :
Օրեր առաջ, գիտելիքի օրվա կապակցությամբ Արցախի պետական համալսարանում վարչապետ Տիգրան Սարգսյանի արտասանած խոսքը զայրույթի, վիրավորանքի, բազում քննարկումների ու քննադատությունների տեղիք է տվել հատկապես գիտնականների շրջանում։ Նրանք ուղերձի յուրաքանչյուր նախադասություն ընկալում են՝ որպես ծաղր՝ ուղղված գիտական հանրությանը։ Բոլորն էլ գիտեն, թե մեր երկրում ինչ աստիճանի է արհամարհված գիտությունը, գիտնականը և նույնիսկ կարելի է ասել՝ գիտելիքը։ Գիտնականին տրվում է ամենացածր աշխատավարձը, երիտասարդ գիտնականները համատարած հեռանում են երկրից՝ նեղացած ու հիասթափված, անընդհատ բարձրաձայնվում է գիտության հանդեպ պետության տարած աններելի քաղաքականությունից, իսկ վարչապետն այդ ֆոնի վրա ամեն առիթով խոսում է գիտնականի, գիտության կարևորությունից, գիտելիքահենք տնտեսությունից՝ ամեն անգամ առաջացնելով դժգոհության նոր ալիք։
Սոցիալական ցանցերում կարելի է հանդիպել զայրացած մեկնաբանությունների ու տարակուսանքների տարափի։ Պատկերն ավելի հստակեցնելու համար ես հարցում կատարեցի մոտ երկու տասնյակ գիտնականների շրջանում. վիճակը միաձայն է՝ սա նման է ձեռառնոցիի։
Իսկ ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի խոսքն արտացոլում է գիտնականների համընդհանուր տեսակետը, միայն թե՝ կարծես արտահայտված ավելի մեղմ գույներով։
Պարոն Իշխանյանը կարծում է, որ մենք պարզապես գործ ունենք անզգուշության որոշ դրսևորման հետ։ Ի՞նչ խոսք, գիտության մասին խոսելիս պետք է ձգտել լինել առավելագույնս պրոֆեսիոնալ, պետք է զգույշ լինել բոլոր առանձին պնդումներում։ Շատ տարօրինակ է նման հայտարարությունն այն ֆոնին, որ մենք այսօր ունենք հայաստանյան գիտության ոլորտում՝ հաշվի առնելով գիտության ֆինանսավորման մնացորդային մոտեցումը, որ որդեգրված է ներկա կառավարության կողմից, գիտական սարքավորումների մաշվածության աստիճանը, հաշվի առնելով գիտնականների թվի ծայրաստիճան նվազումն այս տարիներին և նրանց միջին տարիքի հատումը 60–ի սահմանը, այսինքն, փաստացի` երիտասարդ գիտնականների բացակայությունը և եղածների ու նոր եկողների՝ գիտությունից կամ հայրենիքից հեռանալու գրեթե համընդհանուր ճամպրուկային տրամադրվածությունը։
Պարոն Իշխանյանն ասում է, որ, ըստ ամենայնի, վարչապետի խոսքը պետք է ընկալել՝ որպես պատահական սայթաքում, և հույս ունենալ, որ կառավարությունը կձեռնարկի լուրջ քայլեր գիտության ոլորտի պատշաճ ֆինանսավորումն ապահովելու ուղղությամբ։ Ընդհանրապես, պարոն Իշխանյանն ավելի ճիշտ է համարում քննարկել ասվածի կառուցողական կողմերը, իսկ այդ առումով վարչապետի ասածը ճշմարտություն է ու այսպիսով բուն ասելիքը ողջունելի է.
–Իհարկե, վարչապետը ճիշտ է այն հարցում, որ Արցախյան ազատամարտից հետո մեր կարևորագույն ազգային խնդիրը ազգային մրցունակության բարձր մակարդակի ապահովումն է, և դա անշուշտ հնարավոր է անել միայն գիտությանը, տեխնիկային ու տեխնոլոգիաներին բացառիկ զարկ տալով։ Վարչապետն իհարկե իրավացի է, որ այլընտրանք մենք չունենք։ Մեզ մնում է հույս ունենալ, որ այդ գիտակցությամբ` կառավարությունն անհապաղ ձեռնամուխ կլինի 2014 թ.-ի բյուջեի վերանայմանը՝ ուղղված գիտության ոլորտի ֆինանսավորման արմատական մեծացմանը։
Այսպիսով, ըստ պարոն Իշխանյանի՝ գիտական հանրության տեսակետից վարչապետի խոսքը շատ ողջունելի է՝ իր ներքին իմաստի առումով ու, չնայած անզգույշ ձևակերպմանը, այն հարուցել է լուրջ սպասումներ։ Գիտական հանրությունն ակնկալում է գործուն քայլեր արդեն իսկ ամենամերձակա ժամանակաշրջանում, այնպես, որ դա իր արտացոլումը գտնի 2014 թ.–ի բյուջեի նախագծում՝ արդեն իսկ առաջիկա շաբաթներին։
Երբ դա լինի, այդ ժամանակ, համեմատության ու զուգահեռների անցկացումը հայաստանյան գիտության և Արցախյան ազատամարտի միջև, որպես վիրավորանք չի դիտվի և՛ գիտնականների, և՛ ազատամարտիկների կողմից։
Իսկ իմ կողմից ասեմ՝ թեև «Свежо предание, а верится с трудом» (из комедии «Горе от ума» А.С. Грибоедова (1795-1829), слова Чацкого, действ. 2, явл. 2 — Это когда человек постоянно придумывает новые небылицы, но ему не верят :))` հավատս ոչ մի կերպ չի գալիս, այս բոլոր տարիներին վարչապետի խոսքի ու գործի անջրպետին նայելով` հավատս չի՛ գալիս ու վերջ։ Բայց ես իհարկե երջանիկ կլինեմ, եթե սխալված լինենք պարոն Տիգրան Սարգսյանի բարի մտադրությունների հարցում։ Այդ ժամանակ ես առաջինը կողջունեմ վարչապետի քայլերը և կցավեմ, որ վարչապետի հայտարարությունն ընդունեցինք՝ որպես անիմաստ զեղումներ։
Նաիրա Վարդապետյան
Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հնարավոր չէ կուտը ուտել այստեղ, ձուն ածել եվրոպաներում…
Եվրոպական մամուլը գրում է, որ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը զարմացրել է եվրոպացի պաշտոնյաներին…Այո’, կզարմացնի եվրոմիության բյուրոկրատացված, դոգմատիկ մտածողությամբ պաշտոնյաներին: Իհարկե’:
Իսկ ինձ զարմացնում է, խիստ է զարմացնում նրանց «կամ-կամը»…Ի՞նչ է նշանակում դա…Միթե կարելի է նույն սխեմատիկ մտածողությամբ, նույն կշեռքի նժարին դնել Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին և Հայաստանին:
Պարոնայք եվրոպաշտոնյաները պետք է ելնելով այդ երկրների առանձնահատկություններից, աշխարհագրական դիրքից, նրանց առջև ծառացած տնտեսական, տարածքային, ինտեգրացիոն, ռազմաքաղաքական և այլ խնդիրներից, գոնե փոքրիշատե մանևրելու տեղ թողնեն’ հատկապես Հայաստանին…
Ինչ է դուք չգիտեիք Մոսկվայի հնարավոր կոշտ դիվանագիտական արձագանքի մասին, թե՞ նոր իմացա…Դուք ռոբոտ, համակարգիչ չեք, դուք մարդ եք, իսկ մարդը ունակ է մտածել, կշռադատել, հաշվի առնել մարդկային գործոնները, մարդկային ամեն ինչ, ինչ հնարավոր է…
Շատերն ասում են, որ Եվրոպան հստակ ասել և ասում է` Հայստանը չի կարող նստել միաժամանակ երկու աթոռների…Պարոնա՛յք եվրոպացիներ, իրավիճակ կա դուք եք նստեցնում, եթե պետք է ձեզ…Նստում են երկու աթոռի, մի կերպ խցկվում են նստածների արանքը, կողքինի ծնկներին և նույնիսկ ինչ-որ մեկի գրկում…
Այո’, մենք գտնվելով ռազմական անվտանգության մի համակարգում, չենք կարող մեկուսանալ համապատասխան աշխարհա-տնտեսական տարածքից: Նման բան չի լինում, հնարավոր չէ կուտը ուտել այստեղ, ձուն ածել եվրոպաներում…Այդ նույն Եվրոպան թող այդ դեպքում մեզ անվտանգության փոքրիշատե իրական երաշխիքներ տա…
ՀՀ Նախագահի քայլը տվյալ պահին իրատեսական էր և Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը մնում է Հայաստանի օրակարգում: Սրանով ամեն ինչ ասված է…
Զգացմունքային քննարկումներից հետո ժամանակն է լրջանալ, առավել ևս որ հիմա համաձայնագրի նախաստորագրումն է և դեռևս բանակցային գործընթացում ենք: Կարելի է նստել և քննարկել, ու այդ դոգմատիկ, ռոբոտային «կամ-կամ կամակորությունը» փոխարինել համաձայնագրերի հնարավորինս համատեղելիությամբ և փոխզիջումներով…»:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.