31.05.2024 | 12:54
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/01.thumb_-1.jpg)
31.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1705646963_vahe-hovhannisyan-750x375-1.jpg)
31.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-20.jpg)
29.05.2024 | 15:42
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716984187_araqel-arqepiskopos-qaramyan-1.jpg)
29.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_16.thumb_.png)
29.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_14.thumb_-1.png)
28.05.2024 | 13:20
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/ajapayan_mikael_scaled.thumb_.jpg)
28.05.2024 | 13:02
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/444489887_7706133296110179_254756391202658944_n.thumb_.jpg)
28.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f6655763ae917f_6655763ae91b6.thumb_-2.jpg)
28.05.2024 | 11:11
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f4612aa59f03dd93dc150e29a110e000_1716871346.jpg)
28.05.2024 | 10:37
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-1.jpg)
24.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-3.jpg)
24.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/timthumb.jpg)
24.05.2024 | 12:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716529687_Screenshot_20240524_094758_YouTube.jpg)
24.05.2024 | 11:29
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-8.jpg)
23.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/f65ffe29f53d26_65ffe29f53d69.thumb_.jpg)
23.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-19-300x223.jpg)
23.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-13.jpg)
23.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-18.jpg)
23.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-2.jpg)
22.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-2.jpg)
22.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/01/lavrov_1.thumb_.jpg)
22.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-6.jpg)
22.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/02/screenshot_1_thumb_v1.thumb_-750x375-1.png)
22.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-16.jpg)
21.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/04/7e05cd4aa7963c179a135b6781882f83_1712949922.jpg)
21.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/6678793.thumb_.jpg)
21.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/capture.thumb_-2.jpg)
21.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/photo_2024_05_20_15_49_42.thumb_.jpg)
21.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-5.jpg)
20.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_15.thumb_.png)
20.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/messenger_creation_5f4315b7_50ef_4078_bf12_d58508d59a57.thumb_.jpg)
20.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/5d1bd7b11c44c24e29a4cffc7088f701_1716106306.jpg)
20.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-14.jpg)
20.05.2024 | 11:00
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-6.jpg)
18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-4.jpg)
Հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանի ստորագրած ձմեռային զորակոչի հրամանագրից հետո հանրապետության զինկոմիսարիատներում արձանագրվել է, որ միայն այս զորակոչին բանակ գնալու ենթակա 600 երիտասարդ ՀՀ-ում չեն: Երեկ, երբ մեր թղթակիցը ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին հարցրել է՝ ճի՞շտ են սույն տեղեկությունները, Հովհաննիսյանը պատասխանել է. «Զորակոչի հետ կապված բոլոր թվերը գաղտնի են և հրապարակման ենթակա չեն»:
Տեղեկություններ կան նաև, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ներքին հրահանգ է իջեցրել, որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից խուսափող տղաները, ովքեր նախկինում, հայտնաբերվելուն պես, ուղարկվում էին բանակ, հիմա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Այս կապակցությամբ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը մեր թղթակցին ասել է. «Եթե այդ անձանց նկատմամբ հայտարարվում է հետախուզում, նրանք մեխանիկորեն հայտնվում են դատախազության տիրույթում, և համապատասխան իրավապահ մարմինները պետք է զբաղվեն նրանցով»:
Հայկական Ժամանակ
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունքին պատկանող ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ:
2015 թվականի մարտի 14-ին՝ ժամը 20:55 սահմաններում, Արտաշատ-Վ.Արտաշատ ավտոճանապարհից դեպի Բերդիկ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում Դվին գյուղի բնակիչ Ա.Հակոբյանն իր վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունքին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որը վարել է Հ.Կարապետյանը։ Վթարի հետեւանքով՝ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության բաժանմունքի բաժնի վարիչ Կ.Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի վարորդ Հ.Կարապետյանը, ուղևորներ Լ.Համբարձումյանը, Խ.Միսակյանը, «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Հակոբյանը և ուղևոր Ռ. Գասպարյանն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն։
Լատվիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այցելել է Ռիգայի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հանդիպել Ռիգայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել Բալթյան երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը եւ Բալթյան երկրներում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Խոսրով քահանա Ստեփանյանը:
Կարեւորվել է Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության դերը. ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչներին` Ռիգայում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանն աջակցելու համար: «Մեր միասնությունը պետք է լինի մեր ժողովրդի հաջողությունների գրավականը»,-նշել է ԱԺ փոխնախագահը:
Հունվարին իրականություն դարձան մեր տնտեսության համար կանխատեսվող վատթարագույն սցենարները: Արդյունաբերության, մանրածախ առևտրաշրջանառության մեջ, արտաքին առևտրում, ինչպես նաեւ դրամական փոխանցումների հոսքում անցյալ տարվա բացասական միտումները հստակորեն արտահայտվեցին նոր տարվա առաջին ամսվա ընթացքում: Նախ նշենք, որ «փոխանցումներ» եզրույթով բնորոշվում են բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ստացվող, ոչ առեւտրային նշանակության դրամական փոխանցումները:
«Ռուսական» դրամական փոխանցումների անկումը սկսվեց անցյալ տարի և շարունակվեց ընթացիկ տարվա հունվարին: Տարվա առաջին ամսվա ընթացքում փոխանցումների թիվը տարեկան կտրվածքով կրճատվեց նաև այլ երկրների մասով՝ բացի ԱՄՆ-ից, Չինաստանից և Թուրքիայից: ԱՄՆ-ի մասով փոխանցումների աճը մեկ տարվա ընթացքում կազմեց 1.4 մլն դոլար, Չինաստանի և Թուրքիայի մասով՝ զուտ խորհրդանշական, համապատասխանաբար, 2 հազար և 31 հազար դոլար:
Բայց, ընդհանուր առմամբ, փոխանցումների գծով հսկայական անկում գրանցվեց (գրեթե 45.4 մլն դոլարի)՝ պայմանավորված Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատմամբ (43.5 մլն դոլարի կրճատմամբ): Դա պայմանավորված է ինչպես մեր հյուսիսային հարեւանի տնտեսական ճգնաժամով, այնպես էլ մի քանի տասնյակ հազար աշխատանքային միգրանտների մուտքը երկիր արգելելու հանգամանքով:
Հունվարին վերջին տարիների ընթացքում հազվագյուտ դեպք արձանագրվեց. մանրածախ առեւտրաշրջանառության ծավալը կրճատվեց 2.6%-ով: Ըստ էության, դա նշանակում է բազմաթիվ ընտանիքների եկամուտների բացարձակ կրճատում, որոնց համար դրամական փոխանցումներն ընտանեկան բյուջեի կարեւորագույն մասն են կազմում:
Եթե նշված միտումը շարունակվի, ապա ընթացիկ տարում մեր տնտեսության դժվարին խնդիրներն ավելի կուժեղանան: Թվարկենք միայն մի քանի ոլորտներ, որոնք առավել խոցելի են աշխատանքային միգրացիայի սահմանափակման եւ դրամական փոխանցումների անկման տեսանկյունից. բնակչության զբաղվածություն եւ եկամուտներ, արժութային շուկա, ապրանքների ներմուծում: Այստեղից էլ կսկսվի շղթայական ռեակցիան՝ տարածվելով այլ ոլորտների վրա:
news.am
Իրենց աշխատավարձերը պահանջող՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, պահանջում են ազատել իրենց կոմունալ վճարումները: Այս մասին այսօր՝ նախագահական նստավայրի մոտ հավաքված հայտարարեցին նաիրիտցիները:
«Թող պետությունը մեզ ժամանակավորապես ազատի կոմունալ վճարումներից: Երբ մեր պարտքերը տան, այն ժամանակ նոր կանենք վճարումները: Քանի դեռ մեզ գումար չեն տվել, մենք որտեղի՞ց վճարենք: Չենք վճարում՝ գալիս, գազը, լույսը անջատում են, թող էլեկտրիկներին նաիրիտցիների ցուցակը տան»,- ասաց Գայանե Մխիթարյանը:
Համեստ ընտրության պայմաններում նույնքան փոքր էր պատասխանատվության աստիճանը՝ սպառում էինք այն, ինչ տալիս էին, և այդ գործընթացի վրա լուրջ ազդեցություն մենք չէինք կարող ունենալ: Այսօր ամեն ինչ մատչելի է՝ ցանկացած ֆիլմ, ցանկացած գիրք, տեղեկատվություն: Դա, իհարկե, հրաշալի է՝ երիտասարդներն այսօր շատ ավելի խորը և բազմակողմանի գիտելիքներ ունենալու հնարավորություն ունեն: Այդ դեպքում, կհարցնեք դուք, ինչու նրանք այդ հնարավորությունից լիովին չեն օգտվում և հաճախ ավելի սահմանափակ են, քան մենք էինք նրանց տարիքում: Կինոն,, մշակույթն այստեղ բերվում է որպես օրինակ, նույնը կարելի է ասել քաղաքականության կամ տնտեսության մասին:
Խնդիրն իրականում շատ պարզ է՝ որքան մեծ է ազատության աստիճանը, այնքան բարդ է ընտրություն կատարել, և դրա հետ մեկտեղ՝ այնքան շատ ես դու պատասխանատվություն կրում քո ընտրության համար: Ինձ թվում է՝ հետխորհրդային մարդիկ մոլորվել են հնարավորությունների և տեղեկատվության այս անտառում և չեն ցանկանում պատասխանատվություն կրել իրենց ընտրության համար: Նրանք ուզում են վերադառնալ սահմանափակումների և պարտադրանքի այն աշխարհը, որն իրենց ավելի հարմարավետ և անվտանգ է թվում: Բայց նման իրավիճակ այլևս չի լինի: «Մեզ ստիպում են» բանաձևն ընդամենը արդարացում է, որը թույլ է տալիս խնդիրներն այլ տեղ փնտրելու: Իրականում խնդիրը մեր մեջ է՝ ոչ ոք ոչ մի տեղ մեզ այլևս չի ուղղորդելու:
Առավոտ
Խմբագրական
Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը, ով վերջերս նախաձեռնել է արևմտամետ ուժերի կոնսոլիդացիան և այդ ուղղությամբ ակտիվորեն հանդիպումներ է ունենում, պարզվում Է՝ այլ հետաքրքրություններ ևս ունի: Երեկ նա Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է «Ինչպես սպիտակեցնել թևատակերը» վերտառությամբ մի նյութ և դրան կից արել հետևյալ գրառումը. «Բարեբախտաբար, հասել եմ այն տարիքին, երբ աղջիկ և կին հասկացութիւններն առաջին հերթին կապուած են դստրիկներիս հետ, և կանանց նախ և առաջ այդ աչքերով եմ նայում ու սիրում, ինչպէս քաղցր դստրիկներիս…»:
Հրապարակ
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Երեմ Սարգսյանն այսօր ներկա են գտնվել քրեական գործով նշանակված դատակենսաբանական փորձաքննությանը։
Վերջիններս հարցեր են ուղղել փորձագետներին, ստացել պարզաբանումներ, նրանց տեղեկություններ են տրամադրվել կատարվող փորձաքննության մեթոդների, կատարված աշխատանքի ծավալի, օգտագործված տեխնիկական միջոցների և ձեռք բերված արդյունքների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները մարտի 10-ին ներկա են գտնվել նաև քրեական գործով նշանակված դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննությանը։
Քրեական գործով նշանակված փորձաքննությաններին ներկա գտնվելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը, ինչը նախաքննական մարմինը բավարարել էր։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ ուղեւորի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել տաքսու վարորդին:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 2014 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Ա. Մուրադյանը Հին Երևանցի փողոցից նստել է Ա.Աբելյանի վարած տաքսի մեքենան և ուղևորվել Էրեբունի փողոց: Տեղ հասնելով՝ Ա.Մուրադյանը վճարել է 1.000 դրամ: Տաքսու վարորդն ուղեւորից 1500 դրամ պարտքով գումար է խնդրել։ Վերջինս մերժել է՝ ասելով, որ իրենք ծանոթ չեն, ինչից հետո Ա.Աբելյանը պահանջել է, որ փոխադրման համար Ա.Մուրադյանը վճարի 1500 դրամ: Նշելով, որ նույն ճանապարհահատվածի համար միշտ 1.000 դրամ է վճարել, որից 200 դրամը եղել է թեյավճար՝ Ա.Մուրադյանը հրաժարվել է 1500 դրամ վճարել եւ փորձել է հեռանալ: Սակայն վարորդը թույլ չի տվել, առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ Ա.Աբելյանը մեքենայից վերցրած դանակով հարվածել է Ա.Մուրադյանին՝ որովայնի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերքի, 12-րդ կողի, լյարդի, հետորովայնամզային տարածության վնասման ձևով պատճառելով մարմնական վնասվածք, եւ դիմել է փախուստի:
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Աբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2015 թվականի մարտի 10-ին ուղարկվել է նախաքննության օրինակության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Երևանի դպրոցներում հնարավոր յուրացումների, պաշտոնական դիրքի չարաշահումների հետ կապված դեպքերի վերաբերյալ լուրջ ստուգումներ են իրականացվում: Իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրականացված ստուգումների արդյունքում մոտ մեկ շաբաթ առաջ իրավապահները բռնել են մի դպրոցի տնօրենի, ով կասկածվում է խոշոր չափի գումար յուրացնելու մեջ:
Տեխնոլոգիան պարզ է, գործել է պետական հաստատություններում շատ կիրառվող մեթոդը` չեղած և գործի չգնացող աշխատակիցներ են գրանցում, իսկ փողերը՝ գրպանում: Գործով ձերբակալվածներ չկան:
Հրապարակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.